ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հուլիսի 2007 թվականի N 1190-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԿԵՐՈՆ ԼՈՒՍ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Կերոն Լուս» ՍՊԸ-ի լիցենզիայի գործունեության (2003 թվականի սեպտեմբերի 30-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000313 լիցենզիա) իրականացման վայրը (ք. Երևան, Աբովյան 58) տեղափոխել ք. Երևան, Գյուլբենկյան փող., շ. 25, բն. 1 հասցե:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախագահ՝ |
Հ. Քուշկյան |