Գլխավոր տեղեկություն
Номер
N 1370-Ա
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.11.2006-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.01.16/3(212)
Принят
Առողջապահության նախարար
Дата принятия
28.11.2006
Подписан
Առողջապահության նախարար
Дата подписания
28.11.2006
Дата вступления в силу
29.11.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

28 նոյեմբերի 2006 թվականի N 1370-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Վիոլետա Վարդանովայի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Վիոլետա Վարդանովային 2003 թվականի հոկտեմբերի 23-ին տրված թիվ Ա-XX-000109 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3.  Ա/Ձ Վիոլետա Վարդանովայի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան