«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 30506126
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ
20 ապրիլի 2006 թ. |
N 54 |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ» ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը»` համաձայն հավելվածի:
2. Հիմնադրամի իրավական ապահովման և անձնակազմի կառավարման վարչության պետ Տ. Գևորգյանին`
ապահովել Կարգը պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման ներկայացնելու գործընթացի իրականացումը:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը դնել Հիմնադրամի նախագահի տեղակալ Ա. Հարությունյանի վրա:
Վ. Խաչիկյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամում (այսուհետ՝ հիմնադրամ) վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը (այսուհետ` կարգ) և պայմանները:
2. Կարգով սահմանված կանոնները պարտադիր են հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների համար: Հիմնադրամում գրանցված և հիմնադրամի տարածքային մարմիններ ուղարկված դիմումների ու բողոքների վերաբերյալ վարչական վարույթի գործերի վարման դեպքում սույն կարգով սահմանված կանոնները պարտադիր են նաև տարածքային մարմինների աշխատողների համար:
3. Հիմնադրամում սույն կարգով սահմանված վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հիմնադրամի աշխատակազմի ղեկավարը:
(3-րդ կետը փոփ. 14.08.06 N 121)
4. Հիմնադրամում սույն կարգի կազմակերպման և վարման համար պատասխանատու է հիմնադրամի համապատասխան ստորաբաժանման ղեկավարը:
5. Սույն կարգը չի տարածվում այն դիմումների վրա, որոնք համապատասխան ոլորտներում կարգավորվում են առանձին (հատուկ) օրենքներով կամ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:
6. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` Օրենք):
II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հիմնադրամում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից` անձանց դիմումի կամ հիմնադրամի նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցելու պահից։
8. Եթե հիմնադրամը օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում է դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին՝ հիմնադրամի ընդհանուր բաժնի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումում սահմանած կարգով:
Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ օրինական հիմքով (սխալ վերահասեցագրման կամ վերադարձման կամ այլ պատճառով) ենթակա է հիմնադրամի կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցելու պահից ևս կազմվում է գործ՝ սույն կարգին համապատասխան։
9. Հիմնադրամը վարչական վարույթի վերաբերյալ գործերը կազմում և վարում է առանձին-առանձին՝ հետևյալ խմբերով՝
ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.
բ) իր նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր։
Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումները, միջնորդությունները և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով վարչական մարմնին կամ նրա վերադաս վարչական մարմնին բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում՝ նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը։
Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել հիմնադրամ, ապա բողոքի վերաբերյալ հիմնադրամի ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետև դատարան բողոք բերելու դեպքերում համապատասխան դատական ակտի (ակտերի) պատճենները, որոնք առկա են հիմնադրամում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է այն վարչական մարմին, որի հարուցած վարույթով ընդունվել է կամ կայացվել են հետագա վարչական կամ դատական ակտերը:
Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ դրանց պատճենները։ Իրեղեն ապացույցները գործին են կցվում որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով՝ կնքված հիմնադրամի կնիքով։
10. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են, որն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով՝ տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև այդ տարվա դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:
11. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապիկի (կազմի) վրա գրվում են՝
ա) Հիմնադրամի լրիվ անվանումը.
բ) վարչական վարույթի իրականացման գործառույթներ իրականացնող կենտրոնական ապարատի կառուցվածքային կամ տարածքային մարմնի լրիվ անվանումը.
գ) տարին, որի ընթացքում վարչական վարույթը հարուցվել է.
դ) գործի հերթական համարը՝ արաբական թվերով։
Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը՝ «Վարչական վարույթ. գործ N-».
ե) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.
զ) նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել (օրինակ՝ «Անձի դիմումի հիման վրա», «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե հիմնադրամն է վարույթ հարուցել, ապա՝ «Նախաձեռնության հիման վրա»)։
Գործի շապիկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում է տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը՝ պաշտոնի նշումով։ Պաշտոնատար անձի վերաբերյալ տեղեկություններից բացի պետք է տեղ հատկացված լինի վարույթը սկսելու և ավարտելու տարին, ամիսը և ամսաթիվը նշելու համար։
12. Ակտերը կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Եթե ակտը բողոքարկվել է վարչական կարգով հիմնադրամ կամ որևէ վերադաս մարմին, ապա հիմնադրամի ընդհանուր բաժնի գործառույթներն իրականացնող համապատասխան ստորաբաժանումում հանվում են նախորդ ակտին առնչվող բոլոր փաստաթղթերի պատճենները բողոքարկվող դիմումի հետ միասին, դրանց վերին աջ անկյունում նշվում է «Բողոքարկվել է», և հանձնվում է համապատասխան ստորաբաժանում: Բողոքարկման վարույթի ավարտից հետո հիմնական գործը և դրա կրկնօրինակն ամբողջությամբ հետ է վերադարձվում ընդհանուր բաժնի գործառույթներն իրականացնող համապատասխան ստորաբաժանում` ի պահ:
13. Եթե դիմումում արծարծված են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, ապա վարչական վարույթը հարուցվում է համապատասխան ստորաբաժանումներում միաժամանակ, սակայն վարչական ակտն ընդունում է առաջին հասցեատերը` հիմնվելով մյուս ստորաբաժանումների կողմից ներկայացված տեղեկանքների վրա:
14. Ավարտված գործերը կարվում են և կնքվում հիմնադրամի ընդհանուր բաժնի գործառույթներն իրականացնող համապատասխան ստորաբաժանման կնիքով:
Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու անձի ստորագրությունը, և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:
15. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի ավարտից հետո գործերը հանձնվում են հիմնադրամի ընդհանուր բաժնի գործառույթներն իրականացնող համապատասխան ստորաբաժանմանը:
16. Գործերը պահպանվում են առանձին` ըստ ստորաբաժանումների:
17. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:
III. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը
18. Հիմնադրամում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան։
Հիմնադրամի ընդհանուր բաժնի գործառույթներն իրականացնող ստորաբաժանումը վարում է առանձին գրանցամատյաններ` ըստ վարույթներն իրականացնող հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների:
19. Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանը (գրանցամատյանները) կազմվում և լրացվում է յուրաքանչյուր տարվա համար առանձին։
20. Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում է Հիմնադրամի լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի լրիվ անվանումը, տարեթիվը, որի ընթացքում հարուցված գործերի վերաբերյալ տեղեկություններն ընդգրկվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը։ Եթե գրանցամատյանը կազմված է ըստ գործերի խմբերի, ենթախմբերի, ապա գրվում է նաև խմբի և ենթախմբի պայմանանիշը (դրանց զուգորդությունը)։
Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը՝ «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»։
21. Գրանցամատյանը կազմվում և դրանում տեղեկությունները գրանցվում են սույն կարգի N 1 հավելվածի համաձայն (Վարչական գործերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեման կցվում է)։
Դիմումի հիման վրա հարուցված գործերի և Հիմնադրամի նախաձեռնությամբ հարուցված գործերը հաշվառվում են առանձին՝ հետևյալ կարգով` գործերի հաշվառման համար սահմանվում է երեք աղյուսակ՝ հետևյալ սխեմայով՝
ա) N 1 աղյուսակում նշվում են Հիմնադրամում ստացված դիմումի կամ Հիմնադրամի նախաձեռնության հիման վրա հարուցված գործին ընթացք տալու վերաբերյալ տեղեկությունները.
բ) N 2 աղյուսակում նշվում են տվյալ գործով բերված բողոքը հիմնադրամում կամ նրա վերադաս վարչական մարմնում (հիմնադրամում) քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.
գ) N 3 աղյուսակում նշվում են տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները։
22. Աղյուսակ 1-ում լրացվում են հետևյալ տեղեկությունները՝
ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապիկի (կազմի) վրա նշված համարակալմանը.
բ) Հիմնադրամում անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը։
Եթե գործը հարուցվել է Հիմնադրամի նախաձեռնությամբ, ապա նշվում է նախաձեռնության տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.
գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը)։
Եթե վարչական վարույթը հարուցվել է Հիմնադրամի նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի վերաբերյալ տեղեկությունները, որի նկատմամբ Հիմնադրամը նախատեսում է ընդունել համապատասխան վարչական ակտ.
դ) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե Հիմնադրամի նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.
ե) դիմումի քննարկման կամ Հիմնադրամի նախաձեռնության արդյունքում իր ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.
զ) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները։
23. Աղյուսակ 2-ը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել և այն, օրենքին համապատասխան, քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել:
24. Աղյուսակ 2-ը պետք է լինի Աղյուսակ 1-ի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները՝
ա) բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը.
բ) բողոք բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).
գ) բողոքի համառոտ շարադրանքը.
դ) բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.
ե) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը,
ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.
զ) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները։
Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած հիմնադրամի տարածքային մարմնի վերադաս վարչական մարմինը (Հիմնադրամը), ապա Աղյուսակ 1-ը և 2-ը պետք է լրացնեն այդ վարչական մարմինները։
25. Աղյուսակ 3-րդը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում նաև բողոք է ներկայացվել դատարան։ Այն պետք է կազմի Աղյուսակ 2-ի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա` Աղյուսակ 1-ի շարունակությունը։ Ընդ որում, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում։ Այդ պատճառով Աղյուսակ 3-ը անհրաժեշտ է բաժանել երեք հավասար մասերի՝ յուրաքանչյուրում նշելով՝
ա) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.
բ) հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.
գ) հայցի կամ բողոքի վերաբերյալ կայացված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտի համառոտ շարադրանքը։
Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա Աղյուսակ 3-ը լրացվում է նոր սյունակներով և կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում էլ նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում՝ դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները։
26. Հաշվառվող յուրաքանչյուր գործի վերաբերյալ ամբողջական և ամփոփ տեղեկություններ ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանի յուրաքանչյուր էջ պարունակում է 1-ին,
2-րդ և 3-րդ Աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում գրանցվում են գործի վերաբերյալ տեղեկությունները՝ Աղյուսակ 1-ը պարտադիր, բողոքի դեպքում՝ նաև Աղյուսակ 2-րդը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքերում՝ նաև Աղյուսակ 3-րդը լրացնելով։
Գրանցամատյանում գործերի վերաբերյալ տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջականացվում են։
Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչ այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել հիմնադրամի տարածքային մարմնի և հիմնադրամի կողմից, ապա Աղյուսակ 1-ը, 2-ը և 3-ը պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները։
27. Վարչական գործերի հաշվառման գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի վերաբերյալ, որի վերջին էջի վրա Հիմնադրամի պատասխանատու պաշտոնատար անձը նշում է «Գրանցամատյանը լրացված է» և ստորագրում է` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը։ Գրանցամատյանը կարվում է և կնքվում Հիմնադրամի կնիքով։
28. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում, տվյալ էջի աջ անկյունում՝ ուղղմանը զուգահեռ մասում, նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է։
IV. Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգը
29. Հիմնադրամի կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանումները և տարածքային մարմինները վարում են նաև վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման գրանցամատյաններ (այսուհետ՝ ակտերի հաշվառման գրանցամատյան): Ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեման ներկայացվում է սույն կարգի N 2 հավելվածում։
30. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում է Հիմնադրամի լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող կենտրոնական ապարատի կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը։
Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը՝ «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»։
31. Ակտերի հաշվառման գրանցամատյանում տեղեկություններ են լրացվում Հիմնադրամի կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունած վարչական ակտերի վերաբերյալ, այդ թվում՝ եթե դրանք իրար հետ փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովման հետ։
Հաշվառման ենթակա են Հիմնադրամի ընդունած հետևյալ վարչական ակտերը, այն է՝
ա) անձի դիմումի կամ Հիմնադրամի նախաձեռնության հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում՝ Օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև Օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ Հիմնադրամի ընդունած ակտը.
բ) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` Օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ Հիմնադրամի ընդունած վարչական ակտը, եթե Օրենքի համաձայն տվյալ բողոքով վարույթն այդ մարմինն է իրականացրել, ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.
գ) Օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում՝ Հիմնադրամի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում՝ դատական ակտի հիման վրա Հիմնադրամի ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև Օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ հայցվող գործողությունը կատարելու պարտականություն դնելու որոշման հիման վրա տվյալ Հիմնադրամի ընդունած նոր վարչական ակտերը.
դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով Օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.
ե) օրենքի 85-րդ հոդվածի համաձայն հիմնադրամի իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:
Հիմնադրամը հաշվառում է նաև վարչական վարույթին առնչվող այլ փաստաթղթերը (օրինակ՝ վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն)։
32. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.
ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը՝ անձի դիմումը (բողոքը) կամ Հիմնադրամի նախաձեռնությունը.
բ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.
գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը)։
Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.
դ) ակտի եզրափակիչ մասի (Օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) համառոտ շարադրանքը.
ե) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ այլ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում՝ նշում դրանց քանակի մասին.
զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ ակտն ընդունվել է Օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունների կամ համաձայնությունների անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում՝ նշում դրանց քանակի մասին.
է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր քանակը (թիվը)։
33. Անհրաժեշտությունից ելնելով, Հիմնադրամը կարող է ակտի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ։
34. Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում, համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում՝ ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը և ստորագրում է։
V. Եզրափակիչ դրույթներ
35. Հիմնադրամի ընդհանուր բաժնի գործառույթներն իրականացնող համապատասխան ստորաբաժանումը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո, ուսումնասիրում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը:
36. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը հանձնվում և պահպանվում են ընդհանուր բաժնի գործառույթներն իրականացնող համապատասխան ստորաբաժանումում` Հիմնադրամում սահմանված գործավարության կանոններին և «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքին համապատասխան:
Ձև 1
Ս Խ Ե Մ ԱՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
Տեղեկություններ գործը Հիմնադրամում քննարկելու ընթացքի մասին
Աղյուսակ 1 NN Դիմում ստանալու (Հիմնադրամի նախաձեռնությունը դրսևորելու) տարեթիվը, ամիսը ամսաթիվը Դիմողի (ակտի հասցեատիրոջ) անունը, հայրանունը, ազգանունը, անվանունը Դիմումի հիման վրա (հիմնադրամի նախաձեռնությամբ) հայցվող (ներկայացվող) պահանջի համառոտ շարադրանքը Վարույթի արդյունքում ընդունված վարչական ակտերի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը և դրանով ընդունված որոշման համառոտ շարադրանքը Նշում վարչական ակտերի մասին դիմողին (վարչական ակտերի հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (փոստով, առձեռն և այլն), տարեթվի ամսվա, ամսաթվի մասին 1 2 3 4 5 6
ը/կ
Աղյուսակ 2
Բողոքը բերելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, մուտքի համարը |
Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը, (անվանումը), նրա կարգավիճակը (դիմող երրորդ անձ) |
Բողոքի համառոտ շարադրանքը |
Բողոքը քննարկող և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունող վարչ. մարմնի անվանումը |
Բողոքի վերաբերյալ ակտի ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, համարը և այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը |
Նշում բողոք բերողին վարչական ակտի մասին իրազեկելու եղանակի (փոստով, առձեռն և այլն), տարեթվի ամսվա, ամսաթվի մասին |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
|
|
|
|
|
|
Աղյուսակ 2
Հայցի քննությունը դատարանում |
Բողոքի քննությունը գործը վերստին քննող դատարանում | ||||
Հայցը ներկայացնելու տարեթիվը, ամսիը, ամսաթիվը և հայցի համառոտ շարադրանքը |
Հայցը ներկայացնողի անունը, հայրանունը, ազգանունը |
Հայցի վերաբերյալ կայացված դատական ակտի տարեթիվը, ամսիը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
Գործը վարույթ ընդունելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատական կագավիճակը |
Բողոքի վարաբերյալ կայացված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
|
|
|
|
|
|
Բողոքի քննությունը վճռաբեկ դատարանում
Բողոքը վարույթ ընդունելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
Բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը |
Բողոքի վերաբերյալ կայացված որոշման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համառոտ շարադրանքը |
19 |
20 |
21 |
|
|
|
Ձև 2
Ս Խ Ե Մ Ա
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ
NN Վարչական վարույթը հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ վարչական մարմնի նախաձեռնությունը Վարչական ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը Վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը), խմբային չափանիշներով առանձնացվող հասցեատերերի դեպքում` խմբի անվանումը Վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետի) համառոտ շարադրանքը Վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների, այլ փաստաթղթերի անվանումները (դրանց ընդհանուր թիվը) 1 2 3 4 5 6
ը/կ
Վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմնի (մարմինների) անվանումը (անվանումները) (օրենքի 52-րդ հոդված) |
Վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ այլ վարչական ակտերի (թույլտվություն, համաձայնություն և այլն) անվանումները (դրանց ընդհանուր թիվը) |
Վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածների, այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը (օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մաս) |
7 |
8 |
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|