«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 հունիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807239
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
23 մայիսի 2007 թ. |
N 451-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 465 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև ՀՀ կառավարության 1998 թվականի հուլիսի 24-ի N 457 որոշման 1-ին կետը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2001 թվականի դեկտեմբերի 12-ի «Կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման հրահանգը հաստատելու մասին» N 465 հրամանով հաստատված կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերի լրացման հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունը.
- «Կազմակերպությունների տարեկան (ամբողջական փաթեթով միջանկյալ) ֆինանսական հաշվետվությունների ձևերի լրացման» հրահանգի 5.3.4.1 կետի 10-րդ պարբերության մեջ «130 տողի» բառերը փոխարինել «100-130 տողերի» բառերով։
Նախարար |
Վ. Խաչատրյան |