ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 նոյեմբերի 2005 թվականի N 1086-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՑՈՅ» ՍՊԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի N Ս-064 հանձնարարականը, N Ս-064 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 11.11.05 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Ցոյ» ՍՊԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը և տարածքները չեն համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝
ա) դեղատնային կրպակի տարածքը ընդամենը 9 քմ մակերես է, միաժամանակ դեղատնային կրպակում չկա սպասասրահ, հանգստի սենյակ/գրասենյակ, ինչը հակասում է լիցենզավորման կարգի 22-րդ կետի պահանջներին, բացի այդ, հայտատուի կողմից լիցենզավորման համար ներկայացված տվյալներին,
բ) դեղատնային կրպակում չկա սառնարան, ինչը հակասում է լիցենզավորման կարգի
17-րդ կետի պահանջներին, բացի այդ, հայտատուի կողմից լիցենզավորման համար ներկայացված տվյալներին.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Ցոյ» ՍՊԸ-ի 2004 թվականի նոյեմբերի 23-ին տրված դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) թիվ Կ-X-000588 լիցենզիան, մինչև խախտման պատճառների վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|