ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
19 սեպտեմբերի 1997 թ. թիվ 849
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 18 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 26.01.99 N 01/4)
Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին և վեցերորդ մասերի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 18 կետի և 16 հոդվածի 10 կետի դրույթների վերաբերյալ» հրահանգը:
1. ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՐԱՀԱՆԳ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ 16.06.1997 Թ. ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 18 ԿԵՏԻ և 16 ՀՈԴՎԱԾԻ 10 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
ԹԻՎ 849 ՀՐԱՄԱՆՈՎ
19.09.1997 Թ.
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.10.1997 Թ
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.10.1997 Թ.
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ և
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
01.10.1997 Թ.
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ 16.06.97 թ. օրենքի 15 հոդվածի 18 կետի ԵՎ 16 հոդվածի 10 կետի դրույթների վերաբերյալ
Ելնելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 16.06.1997 թ. օրենքի 46 հոդվածի պահանջներից և նպատակ ունենալով հստակեցնել օրենքի 15 հոդվածի 18 կետի և 16 հոդվածի 10 կետի դրույթները ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ քաղաքաշինության նախարարությունը և ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը հայտնում են.
I. Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 18 կետի ավելացված արժեքի հարկից ազատվում են՝
1. Պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի վարձակալությունը, սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից գանձվող սպասարկման վարձն ու հանրակացարաններում բնակվելու վարձը։
1.1. Պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի (բնակարանների ) վարձակալներից, հանրակացարաններում բնակվողներից, տեղական ինքնակառավարման մարմնի, գերատեսչության կամ նրանց կողմից լիազորված անձի (ձեռնարկության) կողմից վարձակալական պայմանագրի հիման վրա գանձվող վարձակալական վճարը (բնակվարձը) ազատվում է ավելացված արժեքի հարկից։
1.2. Սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից սպասարկման վարձ գանձվում է բազմաբնակարան շենքերի ընդհանուր օգտագործման շինությունների և ընդհանուր նպատակներին ծառայող գույքի՝ քաղաքաշինական, սանիտարատեխնիկական, հակահրդեհային նորմերին ու կանոններին համապատասխան, սահմանված կարգով պարտադիր կատարման ենթակա, աշխատանքների իրականացման համար։ Սույն հրահանգի առումով բազմաբնակարան շենքերի (այդ թվում՝ հանրակացարանների) ընդհանուր օգտագործման շինություններ են համարվում շենքի մուտքերը, աստիճանավանդակները, վերելակային և այլ հորերը, բնակելի և ոչ բնակելի շինություններից դուրս գտնվող միջանցքները, տանիքները, ձեղնահարկերը, տեխնիկական հարկերը) և ընդհանուր նպատակներին ծառայող գույք՝ վերելակները, ջրի պոմպերը, ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման, աղբահեռացման և այլ ինժեներական համակարգերը, շենքի հիմնամասերը, կրող կառուցվածքները, շենքի մեխանիկական, էլեկտրական, սանտեխնիկական և այլ սարքավորումները։
1.3. Սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից գանձվող սպասարկման վարձը ազատվում է ավելացված արժեքի հարկից քաղաքաշինական, սանիտարատեխնիկական, հակահրդեհային նորմերին ու կանոններին համապատասխան պարտադիր կատարման ենթակա՝ 1.2. կետում նշված աշխատանքների իրականացման վերաբերյալ բնակարանի սեփականատերերի հետ կնքված պայմանագրերի առկայության պայմաններում։
1.4. Սույն հրահանգի 1.3 կետում նշված պայմանը կիրառության մեջ է մտնում 1998 թ. սեպտեմբերի 1-ից։
1.5. Պետական, համայնքային և գերատեսչական բնակարանային ֆոնդի (բնակարանների) վարձակալներին, սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին, հանրակացարաններում բնակվողներին այլ ծառայությունների մատուցումը ավելացված արժեքի հարկով հարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով։
2. Համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների՝ իրենց անդամներին մատուցված օրենսդրությամբ սահմանված ծաոայությունները։
Համատիրությունների բնակարանային-շինարարական կոոպերատիվների՝ իրենց անդամներին մատուցված օրենսդրությամբ սահմանված ծառայություններ են համարվում բնակարանային ֆոնդի պահպանման, շահագործման, նորոգման ու սպասարկման և օրենսդրությամբ սահմանված (կանոնադրական) այլ ծառայությունները։
(1-ին բաժինը խմբ. 13.01.98 N 01/3)
II. (բաժինն ուժը կորցրել է 26.01.99 N 01/4)
(հրահանգը խմբ. 13.01.98 N 01/3, փոփ. 26.01.99 N 01/4)
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15.11.1997 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 43970058