«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806315
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
5 սեպտեմբերի 2006 թ. |
N 839-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի N 1103-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական (գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի տեղաբաշխման, շրջանառության և մարման սպասարկման կարգի կետ 75-ի
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել Գանձապետական պահառուի գործունեության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Հավելված 1 |
Կ Ա Ր Գ
ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՀԱՌՈՒԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը սահմանում է Գանձապետական պահառուի գործառույթները և գործունեության կանոնները:
2. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է Գանձապետական պահառուի հետ կապված գործառույթները՝ հիմք ընդունելով նախարարության կանոնադրությունը, սույն կարգը, ՀՀ պետական (գանձապետական) պարտատոմսերի (այսուհետ` պարտատոմսեր) թողարկման պայմանները և կարգերը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշումը, օրենսդրական այլ ակտեր:
3. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`
ներդրող՝ Գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսեր ձեռք բերելու իրավունք ունեցող անձ, որը, համաձայն սույն կարգի, Գանձապետական պահառուի հետ կնքվող պահառության պայմանագրի, պարտատոմսերի թողարկման պայմանների և կարգերի և գործող օրենսդրության, սեփականության իրավունքով ձեռք է բերում պարտատոմսեր.
Գանձապետական պահառուի սպասարկման կետ՝ ներդրողներին սույն կարգով սահմանված սպասարկման ծառայություններ մատուցող կետ.
Գանձապետական պահառուի ամփոփ դրամական հաշիվ՝ ՀՀ կենտրոնական բանկում բացված հատուկ հաշիվ, որի միջոցով իրականացվում են դրամական հաշվարկները պարտատոմսերի գնման, ընթացիկ վճարումների, հետգնման և մարման իրականացման ժամանակ.
անվանական արժեք՝ այն դրամական գումարն է, որը մարման ժամանակ վերադարձվում է ներդրողներին` իրենց կողմից ձեռք բերված պարտատոմսերի դիմաց.
գնման գին՝ պարտատոմսերի ձեռքբերման համար փաստացի վճարված գումար.
ավելցուկային գումար՝ վճարված գումարի և գնման գնի տարբերությունն է, որը ենթակա է վերադարձման ներդրողին՝ առաջնային տեղաբաշխման աճուրդից հետո.
արժեկտրոն՝ թողարկողի կողմից պարտատոմսի սեփականատիրոջը, մինչև մարման օրը ներառյալ, նախապես սահմանված որոշակի պարբերականությամբ և տոկոսադրույքով պարտատոմսի անվանական արժեքի դիմաց տոկոսագումարի վճարումն է.
ընթացիկ վճարումներ՝ ավելցուկային գումարների, արժեկտրոնների, նմանատիպ այլ գումարների վճարումներ ներդրողներին.
վերաֆինանսավորում՝ նոր պարտատոմսերի ձեռքբերում ընթացիկ վճարումների, հետգնման և մարման գումարների հաշվին.
սպասարկման կետի պատասխանատու` Գանձապետական պահառու բաժնի աշխատակից, որը լիազորված է սպասարկման կետում իրականացնել Գանձապետական պահառուի գործառնություններ:
Սույն կարգում օգտագործվող մյուս հիմնական հասկացությունները համապատասխանում են ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 3-ի թիվ 1103-Ն որոշման մեջ օգտագործվող հիմնական հասկացություններին:
4. Պարտատոմսերի շուկայում Գանձապետական պահառուն հանդես է գալիս որպես ենթապահառու, չի իրականացնում իր հաշվին պարտատոմսերի ձեռքբերում:
5. Գանձապետական պահառուի կողմից պարտատոմսերով կատարվող գործառնություններն են` առաջնային տեղաբաշխումներին մասնակցություն, զեղչատոկոսի, արժեկտրոնային եկամուտների վճարում, պարտատոմսերի մարումների և հետգնումների իրականացում, մարված և հետգնված պարտատոմսերի գումարների վճարում, պարտատոմսերի ազատ առաքում: Գանձապետական պահառուն իր գործառնությունները կարող է իրականացնել ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային եղանակներով:
6. Գանձապետական պահառուն ներդրողների համար չի իրականացնում գրավադրման, նվիրատվության, առք ու վաճառքի և երկրորդային շուկայում այլ գործառնություններ: Ներդրողը կարող է պարտատոմսերը փոխանցել այլ ենթապահառուի մոտ կամ այլ սպասարկման կետում իր անունով բացված դեպո հաշվին:
7. Գանձապետական պահառուն հայտեր է ընդունում ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական, ինչպես նաև ռեզիդենտ իրավաբանական անձանցից, բացառությամբ բանկերի, եթե այլ բան նախատեսված չէ պարտատոմսերի թողարկման պայմաններով և կարգերով:
8. Գանձապետական պահառուի միջոցով ներկայացվում են պարտատոմսերի թողարկման պայմաններով և կարգերով նախատեսված հայտեր:
9. Գանձապետական պահառուն յուրաքանչյուր ներդրողի հետ կնքվող պահառության պայմանագրի հիման վրա բացում է դեպո հաշիվ: Յուրաքանչյուր սպասարկման կետում մեկ ներդրողի համար բացվում է միայն մեկ դեպո հաշիվ:
10. Գանձապետական պահառուի հաշվարկային հաշիվներում առկա ներդրողների դրամական միջոցների նկատմամբ տոկոսային եկամուտ չի վճարվում:
11. Գանձապետական պահառուն ներդրողների սպասարկումն իրականացնում է առանց միջնորդավճարների:
12. Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխմանը Գանձապետական պահառուի մասնակցության չափանիշները սահմանվում են յուրաքանչյուր տեսակի պարտատոմսի թողարկման պայմաններով և կարգով:
13. Գանձապետական պահառուն թողարկվող պարտատոմսերի յուրաքանչյուր տեսակի համար, ելնելով այդ պարտատոմսերի առանձնահատկություններից, մշակում է ներքին աշխատակարգեր, որոնք հաստատվում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի կողմից:
14. Գանձապետական պահառուի սպասարկման կետերն իրենց մոտ եղած տեղեկատվությունը տրամադրում են բացառապես կենտրոնական գրասենյակին, բացառությամբ ներդրողներին տրամադրվող տեղեկատվության:
15. Գանձապետական պահառուն ՀՀ օրենսդրությանը համապատասխան ապահովում է տնօրինվող տեղեկատվության գաղտնիությունը:
16. Գանձապետական պահառուի և պահառուի փոխհարաբերությունները կարգավորվում են համաձայն պարտատոմսերի թողարկման պայմանների և կարգերի, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի մարտի 30-ի թիվ 75-Ն որոշման, ինչպես նաև ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված պայմանագրի:
Գանձապետական պահառուի կառուցվածքը
17. Գանձապետական պահառուի կառուցվածքը երկմակարդակ է՝ Գանձապետական պահառուի կենտրոնական գրասենյակ և Գանձապետական պահառուի սպասարկման կետեր:
18. Գանձապետական պահառուի կենտրոնական գրասենյակը պահառուի առջև ներկայացնում է Գանձապետական պահառուն: Գանձապետական պահառուի սպասարկման կետերն իրականացնում են ներդրողների սպասարկումը:
Գանձապետական պահառուի սպասարկման կետերի բացումը և գործունեության դադարեցումը
19. Գանձապետական պահառուի սպասարկման կետերը բացվում են կամ դրանց գործունեությունը դադարեցվում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հրամանի հիման վրա:
20. Սույն կարգի 19 կետում նշված հրամանի համաձայն սպասարկման կետին տրամադրվում է հերթական համար:
21. Կենտրոնական գրասենյակը սպասարկման կետի համար բացում է դեպո հաշիվ:
22. Գանձապետական պահառուի յուրաքանչյուր սպասարկման կետ ունի իր անվամբ կլոր կնիք:
23. Գանձապետական պահառուի սպասարկման կետերի ցանկը և գտնվելու վայրը հայտարարվում են զանգվածային լրատվական միջոցներով:
24. Սպասարկման կետի գործունեությունը դադարեցվելու դեպքում ներդրողները տեղեկացվում են առնվազն տասն օր առաջ: Սպասարկման կետի գործունեության դադարեցմանը նախորդ օրվա վերջի դրությամբ սպասարկման կետում հաշվառվող ներդրողների կողմից չփոխանցված պարտատոմսերը կենտրոնական գրասենյակի հայեցողությամբ տեղափոխվում են այլ սպասարկման կետ:
Գանձապետական պահառուի գործառույթները
25. Գանձապետական պահառուի գործառույթներն իրականացնում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության Գանձապետական պահառուի բաժինը:
26. Գանձապետական պահառուի հիմնական գործառույթներն են՝
● ներդրողների հետ պահառության պայմանագրերի կնքում,
● ներդրողներից հայտերի և դրամական միջոցների ընդունում,
● առաջնային տեղաբաշխման ժամանակ ներդրողների հանձնարարությամբ և նրանց հաշվին պարտատոմսերի ձեռքբերում և ներդրողների կողմից ձեռքբերված պարտատոմսերի հաշվառում,
● ընթացիկ վճարումների, մարված և հետգնված պարտատոմսերի գումարների վճարում ներդրողներին,
● ներդրողների հանձնարարությամբ վերջիններիս պատկանող պարտատոմսերի փոխանցում այլ ենթապահառու կամ այլ սպասարկման կետ,
● ներդրողների հանձնարարությամբ վերաֆինանսավորման իրականացում:
27. Գանձապետական պահառուի կենտրոնական գրասենյակը՝
● վարում է Գանձապետական պահառուի սպասարկման կետերի դեպո հաշիվները, որոնցում ամփոփ ձևով հաշվառվում են ներդրողների պարտատոմսերը, ինչպես նաև սպասարկման կետերից ստացված տեղեկատվության հիման վրա հաշվառում է դեպո հաշիվներն ըստ ներդրողների,
● հաշվառում, ամփոփում է սպասարկման կետերի կողմից ներկայացված հայտերը և ապահովում է Գանձապետական պահառուի մասնակցությունը պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումներին,
● պահառուից պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքները ստանալուց հետո, համաձայն ներկայացված հայտերի, իրականացնում է պարտատոմսերի տեղաբաշխումն ըստ սպասարկման կետերի,
● հաշվարկում է ըստ սպասարկման կետերի վերադարձվելիք գումարները (ընթացիկ վճարումները, մարված և հետգնված պարտատոմսերի գումարները) և ապահովում է դրանց փոխանցումը սպասարկման կետերի համապատասխան դրամական հաշիվներին,
● հաշվառում է վերաֆինանսավորման ենթակա գումարներն ըստ սպասարկման կետերի և ըստ ներդրողների,
● սպասարկման կետերից ստացված պարտատոմսերի փոխանցման հանձնարարականի հիման վրա ապահովում է պարտատոմսերի փոխանցումը մի սպասարկման կետից մյուսը կամ սպասարկման կետից ենթապահառու,
● յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի և տարվա ավարտից հետո կազմում է հաշվետվություններ Գանձապետական պահառուի գործունեության վերաբերյալ`անհրաժեշտության դեպքում վերադաս մարմիններին ներկայացնելու համար,
● վերահսկում է սպասարկման կետերի գործունեությունը:
28. Գանձապետական պահառուի սպասարկման կետը՝
● ներդրողների հետ կնքում է Գանձապետական պահառուի կողմից ներդրողների սպասարկման պահառության պայմանագրեր,
● վարում է իր ներդրողների դեպո հաշիվները, որոնցում հաշվառվում են ներդրողների պարտատոմսերը, տրամադրում է այդ հաշիվներից քաղվածքներ և տեղեկանքներ,
● ընդունում է ներդրողներից պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հայտեր,
● ապահովում է առաջնային տեղաբաշխման համար անհրաժեշտ դրամական միջոցների առկայությունը ՀՀ կենտրոնական բանկում Գանձապետական պահառուի ամփոփ դրամական հաշվի վրա,
● կենտրոնական գրասենյակ է ներկայացնում սպասարկման կետի առաջնային տեղաբաշխման հայտը,
● կենտրոնական գրասենյակից պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման արդյունքները ստանալուց հետո, համաձայն ներկայացված հայտերի, իրականացնում է պարտատոմսերի տեղաբաշխումն ըստ ներդրողների,
● հաշվառում է ըստ ներդրողների վերադարձվելիք գումարները և ապահովում է դրանց վճարումը ներդրողներին (կանխիկ կամ անկանխիկ եղանակով),
● կենտրոնական գրասենյակին տեղեկացնում է վերաֆինանսավորումների վերաբերյալ,
● ներդրողներից ընդունում է պարտատոմսերի փոխանցման հանձնարարականներ և ներկայացնում է կենտրոնական գրասենյակ,
● կենտրոնական գրասենյակից ստացված պարտատոմսերի փոխանցման հանձնարարականի հիման վրա պարտատոմսերը մուտքագրում է համապատասխան դեպո հաշվին:
29. Ներդրողների հետ պայմանագրի կնքում՝
● Գանձապետական պահառուի միջոցով ներդրողը պայմանագրային հիմունքներով կարող է ձեռք բերել պարտատոմսեր` Գանձապետական պահառուի սպասարկման կետում կնքելով պահառության պայմանագիր` երկու օրինակից:
● Ներդրողը ստորագրում է պայմանագրի երկու օրինակները, իսկ իրավաբանական անձ լինելու դեպքում նաև կնքում է իրավաբանական անձի կնիքով: Սպասարկման կետի պատասխանատուն ևս ստորագրում է պայմանագրի երկու օրինակները և կնքում է Գանձապետական պահառուի սպասարկման կետի կնիքով: Կողմերից յուրաքանչյուրի մոտ գտնվում է պայմանագրի մեկական օրինակ:
● Պայմանագրի համաձայն Գանձապետական պահառուի սպասարկման կետում ներդրողի համար բացվում է դեպո հաշիվ, որտեղ հաշվառվում են ձեռք բերված պարտատոմսերը (ձև 1):
● Ներդրողի պարտատոմսերի նկատմամբ դատարանի որոշմամբ (դատավճռով) արգելանք (կալանք) դրվելու դեպքում ներդրողի համար բացվում է «արգելադրված (կալանված)» պարտատոմսերի դեպո հաշիվ, որտեղ հաշվառվում են «արգելադրված (կալանված)» պարտատոմսերը:
● Պահառության պայմանագրի համարը ութանիշ է, որը ձևավորվում է հետևյալ սկզբունքով՝ առաջին երկու նիշը Գանձապետական պահառուի սպասարկման կետի համարն է, հաջորդ երկու նիշերը ցույց են տալիս ներդրողի տեսակը` առաջին մասնիկը ցույց է տալիս ներդրողի կարգավիճակը (1-ռեզիդենտ ներդրողներ, 2-ոչ ռեզիդենտ ներդրողներ), իսկ երկրորդ մասնիկը ցույց է տալիս ներդրողի խումբն ըստ պատկանելության (2-արժեթղթերի շուկայի մասնակիցներ (բրոքերային գրասենյակ և այլն), 3-ֆինանսավարկային կազմակերպություններ (ոչ բանկային հաստատություններ), 4-այլ իրավաբանական անձ, 5-այլ ֆիզիկական անձ), վերջին չորս նիշը հերթական համարն է:
● Պայմանագրում նշվում են պայմանագրի համարը, կնքման ամսաթիվը, հատկացված դեպո հաշվի համարը, ներդրողի և Գանձապետական պահառուի իրավունքները և պարտականությունները, կողմերի պատասխանատվությունը և վեճերի լուծման կարգը, պայմանագրի ժամկետները և դադարման հիմքերը, կողմերի տվյալները` Գանձապետական պահառուի սպասարկման կետի համարը, գտնվելու վայրը, հեռախոսի համարը, բանկը և բանկային հաշիվը և ներդրողի ռեկվիզիտները՝ անունը, ազգանունը և/կամ անվանումը, անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ է տրվել, ում կողմից է տրվել, ծննդյան ամսաթիվը), մշտական բնակության և/կամ գտնվելու վայրը, սոցիալական քարտի համարը, իրավաբանական անձի դեպքում նաև պետական գրանցման վկայականի համարը և անհրաժեշտության դեպքում այլ ռեկվիզիտներ (հեռախոսի համարը, էլեկտրոնային փոստը, բանկը և բանկային հաշիվը և այլն), ինչպես նաև այլ պայմաններ: Եթե ներդրողը լիազորում է այլ անձի իր փոխարեն կատարել գործարքներ, ապա պետք է ներկայացվի ՀՀ օրենքով սահմանված նոտարական վավերացմամբ լիազորագիր: Իրավաբանական անձի պարագայում ներդրողը ներկայացնում է իր պետական գրանցման վկայականը, որի պատճենը տրամադրում է սպասարկման կետին: Եթե գործարք կատարողը իրավաբանական անձի ղեկավարը չէ, ապա պետք է ներկայացվի նաև լիազորագիր, որում առկա է իրավաբանական անձի անունից փաստաթղթերի վրա ստորագրելու իրավունք ունեցող անձի ստորագրության նմուշը` հաստատված տվյալ իրավաբանական անձի ղեկավարի կողմից և վավերացված կնիքով (ձև 2): Ներկայացված լիազորագիրը պահվում է սպասարկման կետում: Լիազորագրի գործողության ժամկետը երեք տարուց ավելի չի կարող լինել: Ներդրողը միևնույն գործարքը կատարելու համար չի կարող լիազորագիր տալ մեկից ավելի անձանց:
● Ներդրողի ռեկվիզիտների փոփոխման դեպքում վերջինս պարտավոր է իրեն սպասարկող Գանձապետական պահառուի սպասարկման կետ ներկայացնել դիմում` նշելով փոփոխված տվյալները և ներկայացնել փոփոխման փաստը հավաստող փաստաթղթեր: Դիմումի հիման վրա Գանձապետական պահառուի սպասարկման կետը փոփոխություններ է կատարում տվյալ ներդրողի տվյալներում:
● Ներդրողի սպասարկումն իրականացվում է Գանձապետական պահառուի աշխատանքային օրերին, ժամը 930-ից մինչև 1600-ը:
30. Հայտերի և դրամական միջոցների ընդունում՝
● Կնքված պայմանագրի հիման վրա ներդրողները կարող են Գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսեր ձեռք բերել՝ ներկայացնելով 2 օրինակից լրացված պարտատոմսերի ձեռքբերման հայտեր (ձև 3): Հայտերը պետք է ներկայացվեն Գանձապետական պահառուի սպասարկման կետ ոչ ուշ, քան պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման կամ ազատ վաճառքի օրվան նախորդող աշխատանքային օրը, մինչև ժամը 1600 -ը:
● Հայտերի համարակալումը իրականացվում է հետևյալ սկզբունքով՝ սպասարկման կետի համար (երկու նիշ)/թողարկման համար (տասներկու նիշ)/հերթական համար (3 նիշ):
● Ներդրողների հայտերն ընդունվում են, եթե ապահովված է համապատասխան դրամական միջոցների վճարումը: Պարտատոմսերի տվյալ թողարկման Գանձապետական պահառուի համար սահմանված ծավալը լրանալուց հետո հայտեր չեն ընդունվում: Ներկայացված հայտերը կարող են մերժվել պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը չկայանալու կամ չեղյալ հայտարարվելու դեպքերում:
● Պարտատոմսեր ձեռք բերելու համար ներդրողը կարող է վճարել կանխիկ, անկանխիկ եղանակներով, ինչպես նաև ներդրողին դեռևս չվճարված ընթացիկ վճարումների և մարված պարտատոմսերի գումարների հաշվին:
● Կանխիկ եղանակով վճարման դեպքում ներդրողը հայտի հետ միաժամանակ սպասարկման կետ է ներկայացնում վճարման անդորրագիր:
● Անկանխիկ եղանակով վճարման դեպքում ներդրողը հայտի հետ միաժամանակ սպասարկման կետ է ներկայացնում վճարման հանձնարարականի կրկնօրինակը՝ վավերացված փոխանցումը իրականացրած բանկի կնիքով: Սպասարկման կետը ընդունում է հայտը՝ համապատասխան դրամական հաշվի վրա տվյալ ներդրողի անունից անհրաժեշտ դրամական միջոցները փաստացի մուտքագրված լինելու դեպքում:
● Չվճարված ընթացիկ վճարումների, հետգնված և մարված պարտատոմսերի գումարների հաշվին հայտ ընդունելիս սպասարկման կետը ստուգում է համապատասխան դրամական միջոցների առկայությունը:
● Գանձապետական պահառուի սպասարկման կետն ընդունած դրամական միջոցները փոխանցում է Գանձապետական պահառուի ամփոփ դրամական հաշվին:
31. Առաջնային տեղաբաշխման ժամանակ պարտատոմսերի ձեռքբերում՝
● Կենտրոնական գրասենյակը սպասարկման կետերի հայտերի հիման վրա կազմում է Գանձապետական պահառուի հայտը և պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման ժամանակ ձեռք է բերում պարտատոմսեր:
● Առաջնային տեղաբաշխման կայացումից հետո կենտրոնական գրասենյակն իրականացնում է պարտատոմսերի տեղաբաշխումն ըստ սպասարկման կետերի, իսկ սպասարկման կետն իրականացնում է պարտատոմսերի տեղաբաշխումն ըստ ներդրողների՝ մուտքագրելով դրանք դեպո հաշիվներին:
● Սպասարկման կետն առաջնային տեղաբաշխման կայացումից հետո, ինչպես նաև դեպո հաշվում կատարված յուրաքանչյուր շարժից հետո ներդրողին տրամադրում է քաղվածք ներդրողի դեպո հաշվից (ձև 4): «Դեպո հաշվի սկզբնական մնացորդը» դաշտում լրացվում է դեպո հաշվում եղած բոլոր պարտատոմսերի գումարը` նախքան դեպո հաշվում կատարված շարժը: «Դեպո հաշվի շարժ` դեբետագրված» դաշտում լրացվում է դեպո հաշվից ելքագրված (փոխանցված, հետգնված, մարված, արգելադրված) պարտատոմսերի ընդհանուր գումարը: «Դեպո հաշվի շարժ` կրեդիտագրված» դաշտում լրացվում է դեպո հաշիվ մուտք եղած (առաջնային տեղաբաշխման ժամանակ ձեռք բերված, փոխանցված, արգելանքից հանված) պարտատոմսերի ընդհանուր գումարը (արգելադրված դեպո հաշվում «Դեպո հաշվի շարժ` դեբետագրված» դաշտում լրացվում է դեպո հաշվից ելքագրված` արգելանքից հանված պարտատոմսերը, իսկ «Դեպո հաշվի շարժ` կրեդիտագրված» դաշտում լրացվում է դեպո հաշիվ մուտք եղած` արգելադրված պարտատոմսերը): «Դեպո հաշվի վերջնական մնացորդը» դաշտում լրացվում է դեպո հաշվում մնացած բոլոր պարտատոմսերի գումարը` դեպո հաշվում կատարված շարժից հետո: Դեպո հաշվի ենթահաշիվները պարտատոմսերի պետական գրանցման համարներն են: Ենթահաշվի սկզբնական մնացորդը, դեբետային շարժը, կրեդիտային շարժը և վերջնական մնացորդը լրացվում են ըստ պարտատոմսերի պետական գրանցման համարների` վերը նշված սկզբունքով: «Թղթակցող դեպո հաշիվը» դաշտում լրացվում է գործարքի մյուս մասնակցի դեպո հաշիվը: «Գործառնության հիմքը» դաշտում լրացվում է տվյալ գործառնության համար հիմք հանդիսացող փաստաթղթի համարը և գործարքի տեսակը (առաջնային տեղաբաշխման ժամանակ պարտատոմսեր ձեռք բերելիս գրվում է «ԱՏ», պարտատոմսերի մարման դեպքում` «Մ», հետգնման դեպքում` «Հ», փոխանցման դեպքում` «Փ», արգելանքի տակ դնելու դեպքում` «Կ»): Այստեղ լրացվում են միայն այն ենթահաշիվների տվյալները, որոնցում արձանագրվել է որևիցե շարժ: Քաղվածքում պարտատոմսերի ծավալները լրացվում են անվանական արժեքով` թվերի տեսքով:
● Ներդրողի դեպո հաշվից քաղվածքի համարակալումը իրականացվում է հետևյալ սկզբունքով՝ առաջին երկու նիշերը տվյալ տարեթվի վերջին երկու թվերն են, երրորդ և չորրորդ նիշերը սպասարկման կետի համարն է, հաջորդ չորս նիշերը ներդրողի դեպո հաշվի 9-ից 12-րդ հերթական համարն է, այնուհետև հերթական համար (3 նիշ): Յուրաքանչյուր տարի ներդրողի դեպո հաշվից քաղվածքի հերթական համարը (վերջին երեք նիշերը) սկսվում է մեկ թվից:
● Սպասարկման կետը առաջնային տեղաբաշխման կայացումից հետո (նաև դեպո հաշվում կատարված այլ փոփոխության դեպքում) ներդրողի պահանջով տրամադրում է ներդրողի դեպո հաշվում հաշվառվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկանք (ձև 5): Տեղեկանքում պարտատոմսերի ծավալները լրացվում են թվերով:
● Դեպո հաշվում հաշվառվող պարտատոմսերի վերաբերյալ տեղեկանքը, որը Գանձապետական պահառուի կողմից տրամադրվում է ներդրողին, հանդիսանում է պարտատոմսերով սահմանված սեփականության իրավունքը հավաստող փաստաթուղթ:
32. Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման չկայացման կամ չեղյալ հայտարարվելու դեպքերում դրամական միջոցների վերադարձ ներդրողներին՝
● Պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման չկայացման (անվավեր ճանաչվելու) կամ չեղյալ հայտարարվելու դեպքերում ոչ ուշ, քան հաջորդ աշխատանքային օրը ներդրողի կողմից ներկայացված հայտում նշված եղանակով նրան է վերադարձվում վճարված գումարը:
33. Ընթացիկ վճարումների, մարված և հետգնված պարտատոմսերի գումարների վճարում ներդրողներին՝
● Գանձապետական պահառուի կենտրոնական գրասենյակը հաշվարկում է ընթացիկ վճարումների գումարներն ըստ սպասարկման կետերի և իրականացնում է դրանց փոխանցումը սպասարկման կետերի համապատասխան դրամական հաշիվներին:
● Պահառուի կողմից պարտատոմսերի մարում կամ հետգնում իրականացնելուց հետո կենտրոնական գրասենյակը դուրս է գրում համապատասխան պարտատոմսերը իր մոտ վարվող սպասարկման կետերի դեպո հաշիվներից և միաժամանակ ապահովում է մարված ու հետգնված պարտատոմսերի գումարների փոխանցումը (բացառությամբ վերաֆինանսավորված գումարների) սպասարկման կետերի համապատասխան դրամական հաշիվներին:
● Գանձապետական պահառուի սպասարկման կետերը ընթացիկ վճարումները, պարտատոմսերի մարման և հետգնման գումարները ստանալու պահից իրականացնում են դրանց վճարումը ներդրողներին:
● Վճարումը ներդրողներին կարող է իրականացվել երկու եղանակով՝ կանխիկ և անկանխիկ: Կանխիկով վճարումը իրականացվում է սպասարկման կետում՝ ներդրողի անունով չեկ դուրս գրելու միջոցով: Սպասարկման կետում պահվում է ներդրողին վճարում կատարելու փաստը հաստատող փաստաթուղթ: Անկանխիկ վճարման դեպքում սպասարկման կետը իրականացնում է միջոցների փոխանցում հայտում կամ պայմանագրում նշված ներդրողի դրամական հաշվին:
34. Վերաֆինանսավորում՝
● Ներդրողը վերաֆինանսավորում կատարելու համար իրեն սպասարկող Գանձապետական պահառուի սպասարկման կետ է ներկայացնում հայտ (ձև 3): Հայտում նշվում է ներդրողին պատկանող վերաֆինանսավորման գումարի աղբյուր հանդիսացող պարտատոմսերի պետական գրանցման համարները և ծավալները:
● Կենտրոնական գրասենյակը սպասարկման կետերից պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման հայտեր ընդունելիս ստուգում է թողարկման օրը մարվող պարտատոմսերի գումարների համապատասխանությունը հայտում նշված վերաֆինանսավորման գումարների հետ:
35. Պարտատոմսերի փոխանցում՝
● Գանձապետական պահառուի կողմից ներդրողի ցանկությամբ հնարավոր են պարտատոմսերի հետևյալ տեսակի փոխանցումները՝
պարտատոմսերի փոխանցում Գանձապետական պահառուի մի սպասարկման կետից մյուսը պարտատոմսերի փոխանցում Գանձապետական պահառուից այլ ենթապահառու:
● Ներդրողը երկրորդային շուկայում պարտատոմսերով գործառնություններ իրականացնելու համար պարտատոմսերը պետք է փոխանցի այլ ենթապահառու (եթե տվյալ պարտատոմսերի թողարկման պայմաններով այդպիսի գործարք նախատեսված է):
● Ներդրողը պարտատոմսերը կարող է փոխանցել այլ ենթապահառուի մոտ կամ այլ սպասարկման կետում նախօրոք բացված միայն իր դեպո հաշվին:
● Ներդրողը չի կարող այլ ենթապահառուից պարտատոմսեր փոխանցել Գանձապետական պահառու:
● Պարտատոմսերը Գանձապետական պահառուի մի սպասարկման կետից մյուսը փոխանցելու դեպքում ներդրողը ներկայացնում է տեղեկանք Գանձապետական պահառուի այլ սպասարկման կետում բացված դեպո հաշվի վերաբերյալ (ձև 6) և պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարական (ձև 7): Սպասարկման կետը ընդունում է պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականը և ներկայացնում կենտրոնական գրասենյակ: Կենտրոնական գրասենյակը համապատասխան գրանցումներ է կատարում սպասարկման կետերի դեպո հաշիվներում, որից հետո պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականում փոխանցման կատարման փաստը հաստատող գրառում է կատարում և այն ուղարկում պարտատոմսերը ելքագրող և մուտքագրող սպասարկման կետեր, որոնք պարտատոմսերը համապատասխանաբար ելքագրում և մուտքագրում են ներդրողների դեպո հաշիվներում:
● Պարտատոմսերը Գանձապետական պահառուից այլ ենթապահառու փոխանցելու դեպքում ներդրողը սպասարկման կետին տրամադրում է այդ ենթապահառուի կողմից տրված տեղեկանքը` ներդրողի անունով բացված դեպո հաշվի վերաբերյալ կամ ներկայացնում է ենթապահառուի հետ կնքած պահառության պայմանագիրը, որի պատճենը տրամադրում է սպասարկման կետին: Սպասարկման կետի պատասխանատուն պահառության պայմանագրի պատճենի բոլոր թերթերի վրա կատարում է գրառում` «Իսկականի հետ ճիշտ է» և ստորագրում ու կնքում է: Սպասարկման կետի պատասխանատուն ընդունելով ներդրողի ներկայացրած պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականը (ձև 7) ներկայացնում է կենտրոնական գրասենյակ: Կենտրոնական գրասենյակը պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականը (ձև 8) թղթային կամ էլեկտրոնային եղանակով ուղարկում է պահառուին: Թղթային եղանակով ուղարկելու դեպքում հանձնարարականը կազմվում է 3 օրինակից, որի առաջին օրինակը ստորագրվում է լիազորված անձանց կողմից և կնքվում է Գանձապետական պահառուի կնիքով: Պահառուն փոխանցումն իրականացնելուց հետո պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականում պարտատոմսերի առաքման կատարման վերաբերյալ գրառում է կատարում և այն տրամադրում է Գանձապետական պահառուին: Կենտրոնական գրասենյակը ելքագրում է պարտատոմսերը սպասարկման կետի դեպո հաշվից, որից հետո սպասարկման կետի ուղարկած պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականում փոխանցման կատարման փաստը հաստատող գրառում է կատարում և ուղարկում պարտատոմսերը ելքագրող սպասարկման կետ, որն էլ պարտատոմսերը ելքագրում է ներդրողի դեպո հաշվից:
● Ազատ առաքման հանձնարարականների համարակալումը իրականացվում է հետևյալ սկզբունքով՝ առաջին երկու նիշերը տվյալ տարեթվի վերջին երկու թվերն են, երրորդ և չորրորդ նիշերը սպասարկման կետի համարն է, այնուհետև հերթական համար (3 նիշ): Յուրաքանչյուր տարի հերթական համարը (վերջին երեք նիշերը) սկսվում է մեկ թվից: Եթե փոխանցում է կատարվում այլ ենթապահառու, ապա 7-րդ և 8-րդ ձևերի համարները համընկնում են:
● Պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականներն ընդունվում են աշխատանքային օրերին մինչև ժամը 1500-ը: Եթե պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականը ներկայացվել է ժամը 1500-ից հետո, ապա այն համարվում է ներկայացված հաջորդ աշխատանքային օրը: Պարտատոմսերի փոխանցումն իրականացվում է պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականում նշված կատարման օրը, իսկ կատարման օր նշված չլինելու դեպքում` ներկայացման օրը:
● Ներդրողի կողմից տրված պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականը կարվում է սպասարկման կետի պարտատոմսերի ազատ առաքման հանձնարարականների թղթապանակում:
● Պարտատոմսերը փոխանցվելուց հետո սպասարկման կետի պատասխանատուն ներդրողին է տալիս դեպո հաշվից քաղվածք և ներդրողի պահանջի դեպքում նաև տեղեկանք` ներդրողի դեպո հաշվում հաշվառվող պարտատոմսերի վերաբերյալ:
36. Գանձապետական պահառուի կենտրոնական գրասենյակը յուրաքանչյուր ուրբաթ օր կազմում է «Գանձապետական պահառուի մոտ հաշվառվող պետական պարտատոմսերի վերաբերյալ» հաշվետվությունը (ձև 9) և էլեկտրոնային եղանակով ներկայացնում է պահառուին:
37. Էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով իրականացվող վճարումների և էլեկտրոնային եղանակով պարտատոմսերի փոխանցումների արարողակարգերը իրականացվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված աշխատանքային արարողակարգերին համապատասխան:
Ձև 1
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
Ներդրողներին տրվող դեպո հաշվեհամարի կազմման կարգը
* Գանձապետական պահառուի սպասարկման կետի կոդ
** Դեպո հաշվի կարգավիճակ
*** Գանձապետական պահառուի կառուցվածքային ստորաբաժանման կողմից սպասարկվող ներդրողի կոդ
**** Ստուգիչ նիշ
● X1X2X3X4X5 - Գանձապետական պահառուի սպասարկման կետի կոդն է, որը տրվում է Գանձապետական պահառուի կենտրոնական գրասենյակի կողմից
X4X5-Գանձապետական պահառուի տվյալ սպասարկման կետի համարն է
● X6 մասնիկը ցույց է տալիս դեպո հաշվի կարգավիճակը՝ 4-ազատ, 6-արգելադրված (կալանված)
● X7X8X9X10X11X12-տվյալ Գանձապետական պահառուի սպասարկման կետի կողմից սպասարկվող ներդրողի կոդն է, որը համընկնում է պահառության պայմանագրի վերջին վեց նիշերի հետ, ընդ որում`
X7
մասնիկը ցույց է տալիս ներդրողի կարգավիճակը՝1 -ռեզիդենտ ներդրողներ
2 -ոչ ռեզիդենտ ներդրողներ
X8 մասնիկը ցույց է տալիս ներդրողի խումբն ըստ պատկանելության`
2-արժեթղթերի շուկայի մասնակիցներ (բրոքերային գրասենյակ և այլն)
3-ֆինանսավարկային կազմակերպություններ (ոչ բանկային հաստատություններ)
4-այլ իրավաբանական անձ
5-այլ ֆիզիկական անձ
X9X10X11X12-հերթական համար
● X13-ստուգիչ նիշն է, որը հաշվարկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:
Ձև 2
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
Իրավաբանական անձի անունից գործարքներ կատարելու լիազորագիր
__________________ |
_____ ______________ 200 թ. |
(գտնվելու վայրը) |
Սույն լիազորագրով |
______________________________________________________ |
(իրավաբանական անձի լրիվ անվանումը, գրանցման վկայականի համարը և ամսաթիվը) |
____________________________________________ | (հետագայում՝ Կազմակերպություն), |
(գտնվելու վայրը) |
ի դեմս |
_____________________________________________________________ |
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը) |
որը գործում է |
__________________________ |
հիման վրա, լիազորում է իր աշխատակից |
(կանոնադրություն, կանոններ կամ այլ) |
_____________________________________________________________________ |
(պաշտոնը, անունը, հայրանունը, ազգանունը) |
անձնագիր՝ սերիա___թիվ_______, տրված __________թ. |
_______________ |
կողմից |
(որ մարմնի կողմից) |
| |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության Գանձապետական պահառուի թիվ_____սպասարկման կետում իրականացնել հետևյալ գործառնությունները`
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Սույն աշխատակցի կողմից պետական պարտատոմսերի հետ կապված Կազմակերպության անունից կնքած գործարքներով իրավունքները և պարտականությունները ձեռք է բերում Կազմակերպությունը:
Աշխատակից՝ |
______________________________________ |
ստորագրությունը |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
__________________ |
հաստատում եմ: |
(ստորագրության նմուշը) |
Սույն լիազորագիրը տրված է ___________________ ժամկետով:
Տնօրեն՝ |
___________________ |
___________________ |
|
(ստորագրություն) |
(անունը, հայրանունը, ազգանունը) |
|
Կ.Տ.
Ընդունեց՝ Գանձապետական պահառուի թիվ______սպասարկման կետի պատասխանատու՝
___________________________ |
______________ |
|
(անունը, ազգանունը) |
(ստորագրություն) |
|
Կ. Տ.
Ձև 3
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
Հայտ N _ /___/__
Գանձապետական պահառուի միջոցով պարտատոմսերի ձեռքբերման
Հայտնում եմ, որ ես___________________________________________________
(անուն, ազգանուն/անվանում) |
«Պահառության պայմանագրի», պատրաստակամություն եմ հայտնում____________________
(օր/ամիս/տարի) |
(պետական գրանցման համարը) |
(գումարը թվերով և բառերով) |
Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ միջոցները գոյացել են՝
1)____________________________դրամ գումար վճարվել է համաձայն՝
թիվ______________անդորրագրի | ___ ___________ 200 թ. |
(կանխիկի դեպքում) |
թիվ______________վճարման հանձնարարականի | ___ ___________ 200 թ. |
(անկանխիկի դեպքում) |
միջոցներից________________________________________________________դրամ
4)____________________________թողարկման(երի) մարման, հետգնման
միջոցներից________________________________________________________դրամ
Խնդրում եմ ինձ պատկանող դրամական միջոցները վերադարձնել՝
Կանխիկ եղանակով | |||
Անկանխիկ եղանակով |
____________ |
_____________ | |
բանկի անվանումը |
հաշիվ |
____________________________________ |
_________ |
Ներդրողի (լիազորված անձի) Ա.Ա., անձնագրի տվյալները |
ստորագրություն |
____ ___________200 թ. |
Կ. Տ. |
Գանձապետական պահառուի թիվ_________սպասարկման կետ
Հայտը ընդունել է՝ |
____________________ |
____________________ |
պատասխանատու անձի Ա.Ա. |
ստորագրություն |
«___»______________200 թ. |
Կ. Տ. |
Ձև 4
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
___ ______________ 200 թ.
(տրամադրման ամսաթիվը) |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք N
Գանձապետական պահառուի թիվ ___ սպասարկման կետի
ներդրողի դեպո հաշվից
__________________________________ |
________________________ |
(դեպո հաշվետիրոջ անունը, ազգանունը / անվանումը) |
(դեպո հաշվի համարը) |
__________________________________ |
________________________ |
(նախորդ քաղվածքի ամսաթիվը) |
(քաղվածքի ամսաթիվը) |
դեպո հաշվի սկզբնական մնացորդը |
|
դեպո հաշվի շարժ` դեբետագրված |
- |
դեպո հաշվի շարժ` կրեդիտագրված |
- |
դեպո հաշվի վերջնական մնացորդը |
- |
Ենթահաշիվ |
Ենթա- |
Ենթա- |
Ենթա- հաշվի շարժ` կրեդի- տագրված |
Թղթակցող դեպո հաշիվը |
Գործարքի ամսաթիվը |
Գործառ- նության հիմքը |
Ենթա- |
|
|
|
|
|
|
|
- |
|
|
|
|
|
|
|
- |
Ընդամենը |
- |
- |
ԳՊ թիվ __ սպասարկման կետի պատասխանատու՝ |
______________________________ |
անուն, ազգանուն, ստորագրություն | |
|
Ձև 5
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
___ ______________ 200 թ.
(տրամադրման ամսաթիվը) |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Գանձապետական պահառուի թիվ ___ սպասարկման կետում ներդրողի դեպո հաշվում հաշվառվող պարտատոմսերի վերաբերյալ
_______________________________ |
դեպո հաշվից |
_____________________ |
(ներդրողի անունը, ազգանունը, անվանումը) |
(դեպո հաշվի համարը) | |
_______________________________ |
դրությամբ |
|
(ամսաթիվը) |
Պարտա- |
Թողարկ- ման ամսա- թիվը |
Մինչև մարում օրերի քանակը |
Մարման ամսա- թիվը |
Ազատ արժե- թղթերի ծավալը |
Արգելա- դրված արժե- թղթերի ծավալը |
Պարտա- տոմսի գնման գինը |
Պարտա- տոմսի եկամտա- բերությունը (%) |
Արժեկտրոն- ների վճա- րումների պարբերա- կանությունը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ընդամենը |
|
|
ԳՊ թիվ __ սպասարկման կետի պատասխանատու՝ |
______________________________ |
անուն, ազգանուն, ստորագրություն | |
|
Ձև 6
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
«___» ______________ 200 թ.
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Գանձապետական պահառուի թիվ ___ սպասարկման կետում
դեպո հաշվի վերաբերյալ
Տրվում է |
_______________________________________________________ |
առ այն, |
անուն, ազգանուն / անվանում, անձնագրի տվյալներ |
որ Գանձապետական պահառուի թիվ ___ սպասարկման կետում իր անունով բացված է դեպո
հաշիվ թիվ _____________________________________ :
___________________________ |
_____________________ |
սպասարկման կետի պատասխանատու |
անուն, ազգանուն, ստորագրություն |
|
|
Ձև 7
Ձև 8
Ձև 9
Գանձապետական պահառուի գործունեության կարգի
Հ ա շ վ ե տ վ ու թ յ ու ն
Գանձապետական պահառուի մոտ հաշվառվող պետական
պարտատոմսերի վերաբերյալ
____ ________ 200 թ.
Թողարկում |
Ազատ |
Կալանված |
Ընդամենը |
1. Ռեզիդենտ իրավաբանական անձինք | |||
- |
- |
- |
- |
2. Ռեզիդենտ ֆիզիկական անձինք | |||
|
- |
- |
- |
3. Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք | |||
|
|
- |
- |
Ընդամենը |
|
- |
- |