«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 ապրիլի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807155
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
12 մարտի 2007 թ. |
N 259-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂԻ ԵՎ ՀԱՐԳՈՐՈՇՈՂԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԱՇԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1924-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգի» 12-րդ կետը.
Հրամայում եմ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունների հարցաշարը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Հավելված |
Հ ա ր ց ա շ ա ր
Թանկարժեք մետաղների հարգորոշողի եվ հարգադրոշմողի որակավորման քննությունների