«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32206310
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
21 օգոստոսի 2006 թ. |
N 06-339-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը սահմանելու մասին» N 286 որոշմամբ հաստատված կարգի 12-րդ կետին համապատասխան՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, օգտագործման և կառուցապատման տրամադրելու պայմանագրերի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի օրինակելի ձևը՝ համաձայն Հավելված N 1-ի։
2. Սահմանել հողամասի հատակագծի օրինակելի ձևում ներառվող պարտադիր տեղեկատվությանը ներկայացվող պահանջները՝ համաձայն Հավելված N 2-ի։
3. Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական և օրենսդրության մշակման բաժնին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Ֆ. Բաշոյանի վրա։
4.1. 2006 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2007 թվականի փետրվարի 1-ը Երևան քաղաքում կարող է կիրառվել նաև պայմանագրի հավելված հանդիսացող հողամասի հատակագծի նախկին ձևը:
(4.1 կետը լրաց. 19.12.06 N 06-497-Ն)
5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2006 թվականի նոյեմբերի 1-ից։
Կոմիտեի նախագահ՝ |
Մ. Վարդանյան |
ՀՈՂԱՄԱՍԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ
Հավելված N 2 |
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
1. Կախված տրամադրվող հողամասի չափերից, հողամասի հատակագծերը ներկայացվում են Ա-1, Ա-2, Ա-3 կամ Ա-4 չափսի թղթի վրա։
2. «Հողամասի գլխավոր հատակագիծ» գլխատառերով նշագրումից ցած նշվում են հողամասի սեփականատիրոջ, օգտագործողի, կառուցապատողի տվյալները (քաղաքացու անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը), հողամասը հատկացնող մարմինը (համայնքի ղեկավար, Երևանի քաղաքապետ, մարզպետ և այլն) և հողամասի տրամադրման վերաբերյալ որոշման կայացման օրը, ամիսը, տարեթիվը և համարը։
3. Հատակագծի վերևի աջ անկյունում կատարվում է նշագրում՝ «Հաստատում եմ», որը ստորագրվում է հողամասի գլխավոր հատակագիծը հաստատելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից, նշվում է վերջինիս ազգանունը, անունը, պաշտոնը և կնքվում է հողամասը տրամադրող մարմնի կնիքով։
4. Հատակագծի ձախակողմյան հիմնական հատվածում տեղադրվում է հողամասի իրադրական հատակագիծը՝ համապատասխան նշագրումով։ Իրադրական հատակագիծը ներկայացվում է կադաստրային հանույթից (գլխավոր հատակագծից, գոտիավորման փաստաթղթից, գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում՝ նաև հողաշինարարական հատակագծերից) կատարված քաղվածքի տեսքով։ Իրադրական հատակագիծը ներկայացվում է 1:500, 1:1000, 1:2000, 1։5000, 1։10000 կամ 1։25000 մասշտաբով՝ կախված տրամադրվող հողամասի չափից։
Իրադրական հատակագծի վրա նշվում են տրամադրվող հողամասին հարակից փողոցի (փողոցների) անվանումը, իսկ գյուղական բնակավայրերում կամ բնակավայրերից դուրս գտնվող հատվածներում՝ նաև ավտոմայրուղիների, գետերի կամ այլ բնական աշխարհագրական օբյեկտների անվանումները՝ ըստ անհրաժեշտության դրանք ներկայացնելով նաև պայմանական նշաններով։
Իրադրական հատակագծի վրա նշվում է հողամասի կադաստրային ծածկագիրը, եթե այդպիսին կա կամ հրապարակային սակարկության ժամանակ հրապարակված պայմանական ծածկագիրը, իսկ հողամասը շտրիխվում է և սլաքով (գծիկով) կատարվում է նշագրում՝ «տրամադրվող հողամաս»։
(4-րդ կետը լրաց. 19.12.06 N 06-497-Ն)
5. Հատակագծի աջակողմյան հիմնական հատվածում տեղադրվում է հողամասի հատակագիծը՝ համապատասխան նշագրումով։ Հողամասի հատակագիծը ներկայացվում է 1։200, 1։500, 1։1000, 1։2000 կամ 1։5000 մասշտաբով՝ կախված տրամադրվող հողամասի չափից։
Հողամասի կենտրոնում գրվում է հողամասի կադաստրային ծածկագիրը, եթե այդպիսին կա կամ հրապարակային սակարկության ժամանակ հրապարակված պայմանական ծածկագիրը, իսկ անկյունային և բեկման կետերը համարակալվում են ժամացույցի սլաքի շարժման ուղղությամբ։
(5-րդ կետը լրաց. 19.12.06 N 06-497-Ն)
6. Իրադրական հատակագծի և հողամասի հատակագծի վերին աջ անկյունում պատկերվում է կողմնորոշում ցույց տվող սլաքը՝ «Հյուսիս» նշագրումով։
7. Հատակագծի ներքին ձախ հատվածում նշվում են՝
ա) հողամասի գտնվելու վայրը կամ հասցեն.
բ) հողամասի կադաստրային ծածկագիրը, եթե այդպիսին կա կամ հրապարակային սակարկության պայմանական ծածկագիրը.
գ) հողամասի հատկացման նպատակը (բնակելի տան կառուցում, գյուղատնտեսական գործունեության և այլն).
դ) հողամասի նպատակային նշանակությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 6-րդ հոդվածի (գյուղատնտեսական, բնակավայրերի և այլն).
ե) հողամասի գործառնական նշանակությունը կամ հողատեսքը (բնակելի կառուցապատման, հասարակական կառուցապատման, վարելահող, խոտհարք և այլն).
զ) հողամասի մակերեսը (բնակավայրերի սահմանագծում գտնվող հողերը՝ քառակուսի մետրերով, իսկ գյուղատնտեսական նշանակության հողերը՝ հեկտարով)։
(7-րդ կետը լրաց. 19.12.06 N 06-497-Ն)
8. Հատակագծի ներքևի միջին հատվածում նշվում են հողամասի անկյունային և բեկման կետերի համարները, իսկ առկայության դեպքում նաև դրանց կոորդինատները (նշելով համապատասխան համակարգը), այդ կետերի միջև գծային չափերը և սահմանակից հողօգտագործողները կամ օբյեկտները։
Եթե նշված կետերի քանակը այնպիսին է, որ դրանք հնարավոր չէ տեղադրել սույն կետով նշված հատվածում, ապա համապատասխան տվյալները կարող են զետեղվել թղթի հակառակ երեսին։
(8-րդ կետը փոփ. 19.12.06 N 06-497-Ն)
9. Հատակագծի ներքևի աջակողմյան հատվածում նշվում են՝
ա) հողամասի նկատմամբ սերվիտուտները և հողօգտագործման սահմանափակումները (դրանց առկայության պարագայում), իսկ հողամասի հատակագծի վրա շտրիխվում է սերվիտուտի գոտին.
բ) տեղեկություն այն մասին, որ հողամասը տեղանքում նշահարված է.
գ) Նոր հողամասերի տրամադրման դեպքում տեղեկություններ այն մասին, որ հողամասի տրամադրումը համաձայնեցված է ինժեներային սպասարկումներ (ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն) իրականացնող մարմինների հետ, իսկ մնացած դեպքերում` կարիքն առաջանալու ժամանակ, կատարվում է նշում` վերջիններիս հետ համաձայնեցնելու անհրաժեշտության մասին.
դ) հողամասի հատակագիծը նախապատրաստողները՝ «կատարողներ» նշագրումով, նշելով կատարողների պաշտոնները (հողաշինարար, գլխավոր ճարտարապետ և այլն)։
(9-րդ կետը խմբ. 19.12.06 N 06-497-Ն)