ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
29 հունիսի 2006 թվականի N 742-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ա/Ձ Արայիկ Սիրեկանյանի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ա/Ձ Արայիկ Սիրեկանյանի գործունեության (2004 թվականի մայիսի 25-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000169 լիցենզիա) իրականացման վայրը ք. Արմավիր, Մաշտոցի փող., շ. 3 հասցեն տեղափոխվել է ք. Արմավիր, 110 թաղամաս N 14 հասցե:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |