«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12406368
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
28 սեպտեմբերի 2006 թ. |
N 1-05/13-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության 2001թ. ապրիլի 16-ի «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 02/456 հրամանում կատարվող փոփոխություններն ու լրացումները՝ համաձայն հավելվածի:
ՀՀ կառավարությանն առընթեր |
Ֆ. Ցոլակյան |
Համաձայնեցված է |
Համաձայնեցված է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 02/456 «ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
1. Հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Սույն հրահանգը մշակված է՝ հիմք ընդունելով «Եկամտահարկի մասին» 1997 թվականի հունիսի 19-ի Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածը և նպատակ ունի պարզաբանել եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման հարցերը:»:
2. Հրահանգի 12.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«12.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների (չափերի) սահմաններում փոխհատուցման վճարները (բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների):
Սույն հրահանգի իմաստով փոխհատուցման վճարներ են համարվում աշխատանքային պարտականությունները կատարելու համար գործատուների կողմից իրենց աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և չափերով
տրվող փոխհատուցումները (մասնավորապես` գործուղման վճարները, դաշտային բավարարման ծախսերը, հատուկ սնունդը):
Գործուղման վճարներ են համարվում աշխատողներին հիմնական աշխատանքի վայրից (քաղաք, գյուղ) դուրս որոշակի ժամկետով այլ վայրում աշխատանքային հանձնարարություն կատարելու հետ կապված ծախսերի համար տրվող գումարները (մասնավորապես` օրապահիկ, գիշերավարձ, աշխատանքի հիմնական վայրից գործուղման վայրեր մեկնելու և վերադառնալու ճանապարհածախս, ճանապարհին հարկադրական կանգառի ժամանակ հյուրանոցներում և համանման օբյեկտներում տեղերն ամրագրելու վճար, ապահովագրական վճարներ, պետական տուրքեր, մուտքի արտոնագրի ձևակերպման հետ կապված ծախսեր, կապի (հեռախոս, ֆաքս, ինտերնետ ծառայություն) ծախսեր, փաստաթղթերի թարգմանության և վավերացման ծախսեր): Ընդ որում` օրենսդրությամբ սահմանված դեպքերում օրապահիկը վճարվում է աշխատողի գործուղման մեջ գտնվելու օրացուցային օրերի (ներառյալ` գործուղում մեկնելու և վերադառնալու օրերը) համար:
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղման դեպքում, գործուղման վճարների հաշվարկները կատարվում են գործուղման ծախսերի հատուցման վճարման օրը (բայց ոչ ուշ, քան գործուղումից վերադառնալուց հետո սահմանված առավելագույն ժամկետը)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված ԱՄՆ-ի դոլարի կամ եվրոյի վաճառքի համապատասխան փոխարժեքներով:
Համախառն եկամտից նվազեցվում են`
ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղվելու դեպքում ոչ պետական և ոչ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող գործուղումների համար`
-Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշմամբ սահմանված օրապահիկի չափերը չգերազանցող գումարների սահմաններում օրապահիկի գումարները` անկախ փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքից,
-Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված գիշերավարձի և ճանապարհածախսի նվազագույն չափերը չգերազանցող գումարների սահմաններում գիշերավարձի գումարները` անկախ փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքից, իսկ այդ չափերը գերազանցող գիշերավարձի և ճանապարհածախսի գումարները` միայն փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղվելու դեպքում պետական կամ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող գործուղումների համար`
-Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշմամբ սահմանված օրապահիկի չափերը չգերազանցող գումարների սահմաններում օրապահիկի գումարները` անկախ փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքից,
-Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված գիշերավարձի նվազագույն չափերը չգերազանցող գումարների սահմաններում գիշերավարձի գումարները` անկախ փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքից, իսկ այդ որոշմամբ սահմանված գիշերավարձի առավելագույն չափերը չգերազանցող գումարների սահմաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատողների գործուղման, Հայաստանի Հանրապետության Նախագահի արձակուրդների (ամառային, ձմեռային) և առանձին դեպքերում (պատճառաբանված հիմնավորումների առկայության պայմաններում) բյուջետային հիմնարկների աշխատողների գործուղման ժամանակ գիշերավարձի գումարները` միայն փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում,
-Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված ճանապարհածախսի նվազագույն չափերը չգերազանցող գումարների սահմաններում ճանապարհածախսի գումարները` անկախ փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքից, իսկ այդ չափերը գերազանցող ճանապարհածախսի գումարները` միայն փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում.
գ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղվելու դեպքում ոչ պետական և ոչ համայնքային բյուջեներից ֆինանսավորվող գործուղումների համար`
-Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշմամբ սահմանված օրապահիկի չափերը չգերազանցող օրապահիկի գումարները` անկախ փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքից,
-փաստաթղթերով հիմնավորված գիշերավարձի գումարները (բայց Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված գիշերավարձի նվազագույն չափերից ոչ պակաս), իսկ գիշերավարձի գումարները փաստաթղթերով չհիմնավորված լինելու դեպքում` այդ որոշմամբ սահմանված գիշերավարձի չափերի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքին համապատասխանող գումարները,
-Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված հյուրանոցային ծառայություններից օգտվելու ծախսերի (բացի գիշերավարձից) չափերը չգերազանցող գումարների սահմաններում վճարումները` միայն փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում.
դ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գործուղվելու դեպքում պետական և համայնքային բյուջեներից ֆինանսավորվող գործուղումների համար `
-Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի «Հարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին» N 753 որոշմամբ սահմանված օրապահիկի չափերը չգերազանցող օրապահիկի գումարները` անկախ փաստաթղթերով հիմնավորված լինելու հանգամանքից,
-փաստաթղթերով հիմնավորված գիշերավարձի գումարները (բայց Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված գիշերավարձի նվազագույն չափերից ոչ պակաս և առավելագույն չափերից ոչ ավելի), իսկ գիշերավարձի գումարները փաստաթղթերով չհիմնավորված լինելու դեպքում` այդ որոշմամբ սահմանված գիշերավարձի չափերի նկատմամբ կիրառվող տոկոսադրույքին համապատասխանող գումարները,
-Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման համար կատարվող վճարումների նվազագույն և առավելագույն չափերն ու վճարման կարգը սահմանելու մասին» N 2335-Ն որոշմամբ սահմանված հյուրանոցային ծառայություններից օգտվելու ծախսերի (բացի գիշերավարձից) չափերը չգերազանցող գումարների սահմաններում վճարումները` միայն փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում.
ե) սույն կետի «ա»-«դ» ենթակետերում չնշված գործուղման վճարները, որոնց համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չեն նորմաներ (չափեր)` միայն փաստաթղթերով հիմնավորված լինելու դեպքում:
Սույն կետի «ա»-«ե» ենթակետերին համապատասխան՝ համախառն եկամտից չնվազեցվող գործուղման վճարները գումարվում են տվյալ աշխատողի գործուղման ծախսերի հատուցման վճարման ամսվա (բայց ոչ ուշ, քան գործուղումից վերադառնալուց հետո սահմանված առավելագույն ժամկետը) աշխատավարձին և հարկվում ընդհանուր սահմանված կարգով:
Աշխատողներին դաշտային բավարարման վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Ընդ որում`
-դաշտային բավարարումը վճարվում է դաշտային աշխատանքներում գտնվելու բոլոր օրացուցային օրերի համար և համախառն եկամտից նվազեցվում է կազմակերպությունների համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իրավական այլ ակտերով սահմանված չափերը չգերազանցող գումարների սահմաններում,
-դաշտային պայմաններում հավելյալ ծախսերը փոխհատուցելու նպատակով վճարվող դաշտային բավարարումը բացառում է այդ ժամանակահատվածում աշխատողին գործուղման ծախսերի (այդ թվում` գիշերավարձ և օրապահիկ) վճարումը, իսկ գործուղում մեկնելիս աշխատողի դաշտային բավարարման վճարումը դադարեցվում է:
Հատուկ սնունդ է համարվում աշխատանքի առանձնահատկությամբ պայմանավորված հնարավոր հետևանքները կանխարգելելու նպատակով աշխատողներին տրվող սնունդը: Հատուկ սննդի գծով աշխատողներին եկամուտներ վճարելու դեպքում համախառն եկամտից նվազեցվում են միայն բնամթերային (ոչ դրամական) ձևով տրամադրված եկամուտները:
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ փոխհատուցման վճարների նորմաներ սահմանված չլինելու դեպքում համախառն եկամտից նվազեցվում են կատարված ծախսերի փոխհատուցման այն գումարները, որոնք հիմնավորված են փաստաթղթերով:»:
3. Հրահանգի 12.21 ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 12.22, 12.23, 12.24 և 12.25 ենթակետեր.
«12.22. Փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտները:
Փրկարարական ծառայության ծառայողների ծառայության հետ կապված եկամուտներն են համարվում «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ծառայողներին տրվող հետևյալ եկամուտները` դրամական բավարարումը (որը գոյանում է պաշտոնային դրույքաչափից, կոչման հավելավճարից և ծառայության ստաժի համար տրվող հավելավճարի հանրագումարից), սննդի փոխհատուցման գումարները, արտաժամյա և գիշերային ժամերին, հանգստյան և տոն օրերին ծառայության դիմաց վարձատրությունը, արձակուրդային գումարները, այլ հավելումները և հավելավճարները, պարգևատրումները և միանվագ դրամական օգնությունները, պատճառված վնասի հատուցումները:
Ծառայողները, ինչպես նաև ծառայության ժամանակ զոհված (մահացած) ծառայողների ընտանիքների անդամներն օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից` օրենքով սահմանված կարգով և չափերով: Ծառայողներին մատուցված ծառայությունների կամ բնամթերային (ոչ դրամական ձևով) ստացած եկամուտները հարկման առումով չեն ներառվում համախառն եկամտի մեջ և չեն հարկվում եկամտահարկով:
12.23. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հատուցած գումարները (բացառությամբ` ավանդի գումարին հավելագրված և հատուցման ենթակա տոկոսների):
12.24. ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման գումարները:
12.25. Պետության կամ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև դրանում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարված գումարները:»:
4. Հրահանգի 23.2 կետի «ա» ենթակետում 5-րդ, 6-րդ և 7-րդ օրինակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Օրինակ 5. Հեղինակային պայմանագրով գրքի ձեռագիրը հրատարակելու դիմաց Հայաստանի Հանրապետության քաղաքացուն 2006թ. հոկտեմբերի 22-ին հրատարակչությունը հաշվարկում և վճարում է ռոյալթի 500,0 հազ. դրամ գումարի չափով:
Տվյալ դեպքում հրատարակչության կողմից քաղաքացուն եկամուտը (ռոյալթի) վճարվելիս հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով, որը կազմում է 50,0 հազ. դրամ (500,0x10%) և 2006թ. նոյեմբերի 5-ից ոչ ուշ ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Օրինակ 6. Հայաստանի Հանրապետության քաղաքացու և բանկի միջև կնքված ավանդային պայմանագրի համաձայն՝ քաղաքացին 2005թ. հոկտեմբերի 1-ին բանկում ներդրել է ավանդ 10000,0 հազ. դրամ գումարի չափով` 1 տարի ժամկետով, որի դիմաց ամսական ստանում է եկամուտ` տարեկան 6% (պարզ տոկոս) հաշվարկով, և բանկի կողմից տոկոսները վճարվել են յուրաքանչյուր ամիս` հաջորդ ամսվա 5-ին: Նույն քաղաքացին 2006թ. մարտի 1-ին բանկից ձեռք է բերել 1000,0 հազ. դրամ անվանական արժեքով հասարակ մուրհակ (ոչ պետական)` 9% զեղչով, որի մարման ժամկետը լրացել է 2006թ. մայիսի 31-ին, և բանկի կողմից տոկոսները վճարվել են 2006թ. հուլիսի 3-ին:
Տվյալ դեպքում բանկի կողմից քաղաքացուն եկամուտներ վճարվելիս հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով`
ա) ներդրված ավանդի դիմաց յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված և վճարված տոկոսներից, որը կազմում է ամսական 5,0 հազ. դրամ (10000,0x6%:12x10%) և եկամտի վճարմանը հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
բ) 3 ամսվա համար հաշվեգրված և վճարված զեղչատոկոսներից, որը կազմում է 9000,0 հազ. դրամ (1000,0x9%x10%) և 2006թ. օգոստոսի 5-ից ոչ ուշ ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Օրինակ 7. Հայաստանի Հանրապետության քաղաքացին 2005թ. դեկտեմբերի 1-ից մեկ տարով կազմակերպությանը վարձակալության է հանձնում բնակելի տարածք, որի դիմաց ստանում է վարձավճար՝ ամսական 500,0 հազ. դրամ գումարի չափով: Կազմակերպության կողմից վարձավճարները վճարվել են յուրաքանչյուր ամիս՝ հաջորդ ամսվա 5-ին:
Տվյալ դեպքում կազմակերպության կողմից քաղաքացուն եկամուտներ (վարձավճարներ) վճարվելիս հարկը հաշվարկվում է 10% դրույքաչափով, որը կազմում է ամսական 50,0 հազ. դրամ (500,0x10%) և եկամտի վճարմանը հաջորդող ամսվա 5-ից ոչ ուշ ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:
5. Հրահանգի 25-րդ կետի «ա» ենթակետում`
ա) առաջին պարբերությունում «տարիներում» բառը փոխարինել «տարվա» բառով.
բ) 18-րդ օրինակը ուժը կորցրած ճանաչել.
գ) 19-րդ օրինակի`
-առաջին պարբերությունում «տարիներում» բառը փոխարինել «տարվա» բառով, իսկ «19-ին» թիվը` «17-ին» թվով,
-ամբողջ տեքստում «2001» թիվը փոխարինել «2006» թվով:
6. Հրահանգի 28-րդ, 29-րդ, 29.1-րդ և 30-րդ կետերում «Կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը» բառերը փոխարինել «Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները» բառերով:
7. Հրահանգի 28-րդ կետի առաջին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով`
«Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները իրենց գտնվելու (հաշվառման) վայրի հարկային մարմին նշված հաշվարկը չեն ներկայացնում, եթե հաշվետու եռամսյակում իրենց կողմից ֆիզիկական անձանց եկամուտներ չեն վճարվել և չունեն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված (գրավոր) աշխատող:»:
8. Հրահանգի 29.1 կետում`
ա) առաջին պարբերությունը «եկամուտներ» բառից հետո լրացնել «կամ եկամուտները վճարվել են Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատիրոջը (նոտարին)» բառերով.
բ) երկրորդ պարբերությունից հանել «միայն այն դեպքում, երբ գյուղատնտեսական արտադրանք իրացնող ֆիզիկական անձը ներկայացնում է սույն հրահանգի հավելված 3-ում բերված ձևով տեղեկանք» բառերը:
9. Հրահանգի 35-ից 36.11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«35. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է սույն հրահանգի 19.2 կետով սահմանված դրույքաչափերով:
Օրինակ 21. Անհատ ձեռնարկատերը 2005թ. 4-րդ եռամսյակում ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացրել, իսկ 2006թ. ընթացքում իրականացված ձեռնարկատիրական գործունեությունից ստացել եկամուտներ հետևյալ գործարքներից՝
-մարտին մատուցվել են ծառայություններ 300,0 հազ. դրամ գումարի չափով, որի դիմաց վճարումը կատարվել է սեպտեմբերին,
-հոկտեմբերին առաքվել են հուլիսին ձեռքբերված ապրանքների (ձեռքբերման արժեքը՝ 600,0 հազ. դրամ) 50%-ը, որի իրացումից հասույթը կազմել է 700,0 հազ. դրամ, իսկ վճարումը կատարվել է 2007թ. հունվարին:
Տարվա ընթացքում կատարվել են հետևյալ ծախսերը՝
-տարվա սկզբից որպես ֆիզիկական անձ վարձակալվել է տարածք, որի դիմաց վճարվել է ամսական 20,0 հազ. դրամ,
-հուլիսին որպես անհատ ձեռնարկատեր ձեռք են բերվել ապրանքներ 600,0 հազ. դրամ արժողությամբ, որի դիմաց վճարվել է 500,0 հազ. դրամը, իսկ մնացած 100,0 հազ. դրամը վճարվել է 2007թ. հունվարին,
-ապրանք ձեռք բերելու համար հուլիսին 2 օրով որպես անհատ ձեռնարկատեր գործուղվել է Թբիլիսի և կատարել է գործուղման ծախսեր 100,0 հազ. դրամ գումարի չափով (տրանսպորտային ծախսերը և գիշերավարձը փաստաթղթերով հիմնավորված են, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով օրապահիկի ծախսերը փաստաթղթերով հիմնավորված չեն),
-վարձակալված տարածքի համար տարվա ընթացքում որպես անհատ ձեռնարկատեր կատարվել են էլեկտրաէներգիայի և հեռախոսավարձի ծախսեր՝ 100,0 հազ. դրամ գումարի չափով,
-Հայաստանի Հանրապետության տարածքում որպես անհատ ձեռնարկատեր կատարվել են գովազդային ծախսեր՝ 40,0 հազ. դրամ գումարի չափով,
-Հայաստանի Հանրապետությունում որպես անհատ ձեռնարկատեր ձեռք է բերել գրենական պիտույքներ՝ 10,0 հազ. դրամ ընդհանուր գումարով, որի վերաբերյալ բացակայում են հիմնավորված փաստաթղթեր:
Տվյալ դեպքում 2006թ. ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է հետևյալ ձևով.
ա) համախառն եկամուտ (300,0+700,0)՝ |
1000,0 հազ. դրամ. |
բ) համախառն եկամտից նվազեցվող ծախսեր՝ |
490,0 հազ. դրամ, |
այդ թվում՝ |
|
-վաճառված ապրանքների ձեռքբերման արժեքը (600,0x50%)՝ |
300,0 հազ. դրամ, |
-գործուղման ծախսեր (նորմաների սահմաններում՝ 1000,0x5%)՝ |
50,0 հազ. դրամ, |
-էլեկտրաէներգիայի և հեռախոսավարձի ծախսեր՝ |
100,0 հազ. դրամ, |
-գովազդային ծախսեր՝ |
40,0 հազ. դրամ. |
գ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճար՝ |
76,5 հազ. դրամ. |
դ) անձնական նվազեցումներ (12x20,0)` |
240,0 հազ. դրամ. |
ե) ընդամենը նվազեցումներ (490,0+76,5+240,0)՝ |
806,5 հազ. դրամ. |
զ) հարկվող եկամուտ (1000,0-806,5)՝ |
193,5 հազ. դրամ. |
է) եկամտահարկ (193,5x10%)` |
19,35 հազ. դրամ. |
ը) նվազագույն եկամտահարկ (300,0x1%)` |
3,0 հազ. դրամ: |
Քանի որ տարածքը չի վարձակալվել անհատ ձեռնարկատիրոջ անունից, ապա այդ ծախսերը համախառն եկամտից նվազեցման ենթակա չեն:
Որպես հարկային գործակալ, անհատ ձեռնարկատերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում 0,3 հազ. դրամ (10,0x3%):
Եկամտահարկի նվազագույն գումարը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 2006թ. հունիսի 15-ից ոչ ուշ: Քանի որ 2006թ. հաշվարկված եկամտահարկի գումարը (19,35 հազ. դրամ) գերազանցում է եկամտահարկի նվազագույն գումարը (3,0 հազ. դրամ), անհատ ձեռնարկատերը մինչև 2007թ. մայիսի 1-ը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է փոխանցում 16,35 հազ. դրամը (19,35-3,0):
Օրինակ 22. Անհատ ձեռնարկատերը 2005թ. 4-րդ եռամսյակում իրականացված ձեռնարկատիրական գործունեությունից ստացել է 500,0 հազ. դրամի չափով եկամուտներ (ծառայությունների մատուցումից), իսկ 2006թ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից (ծառայությունների մատուցումից) ստացել է 1000,0 հազ. դրամի չափով եկամուտներ (ըստ եռամսյակների` 100,0 հազ. դրամ, 200,0 հազ. դրամ, 300,0 հազ. դրամ և 400,0 հազ. դրամ), որոնց գծով կատարել է 900,0 հազ. դրամ անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսեր:
Տվյալ դեպքում 2006թ. ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտների գծով կատարվում է հետևյալ հաշվարկը.
ա) համախառն եկամուտ՝ |
1000,0 հազ. դրամ. |
բ) համախառն եկամտից նվազեցվող ծախսեր՝ |
900,0 հազ. դրամ. |
գ) պարտադիր սոցիալական ապահովագրության վճար՝ |
60,0 հազ. դրամ. |
դ) անձնական նվազեցումներ (12x20,0)՝ |
240,0 հազ. դրամ. |
ե) ընդամենը նվազեցումներ (900,0+60,0+240,0)՝ |
1200,0 հազ. դրամ. |
զ) նվազագույն եկամտահարկ ((500,0+100,0+200,0+300,0)x1%)` |
11,0 հազ. դրամ: |
Քանի որ համախառն եկամտի և նվազեցումների տարբերությունը բացասական է, ապա հարկվող եկամուտ չի առաջանում և եկամտահարկ չի հաշվարկվում, ընդ որում` այդ տարբերությունը չի համարվում որպես ձեռնարկատիրական գործունեությունից ստացված վնաս (քանի որ 1000,0-900,0-60,0>0) և հաջորդ տարի չի փոխանցվում (նույն օրինակում, եթե համախառն եկամտից նվազեցվող ծախսերը կազմեին 950,0 հազ. դրամ, ապա համախառն եկամտի և նվազեցվող ծախսերի ու պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների բացասական տարբերությունը՝ 10,0 հազ. դրամը (1000,0-(950,0+60,0)) կհամարվի ձեռնարկատիրական գործունեությունից ստացված վնաս և կփոխանցվի հաջորդ տարի):
Եկամտահարկի նվազագույն գումարները ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հետևյալ ժամկետներում և չափերով. 15.03.2006թ.` 5,0 հազ. դրամ, 15.06.2006թ.` 1,0 հազ. դրամ, 15.09.2006թ.` 2,0 հազ. դրամ, 15.12.2006թ.` 3,0 հազ. դրամ, 15.03.2007թ.` 4,0 հազ. դրամ: Քանի որ 2006թ. հաշվարկված եկամտահարկի գումարը (0 դրամ) պակաս է եկամտահարկի նվազագույն գումարից (11,0 հազ. դրամ), ապա այդ գումարը ենթակա չէ վերադարձման (այդ թվում՝ անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում՝ եկամտահարկի կանխավճարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)՝ այն հաշվանցվում է միայն հարկատուի գալիք ժամանակաշրջանի համար հաշվարկված եկամտահարկի գումարներից:
36. Հաշվետու տարվա ընթացքում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ ստացող անհատ ձեռնարկատերը պարտավոր է կատարել եկամտահարկի եռամսյակային վճարումներ` եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարի և նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարի առավելագույնի (այսուհետ` եկամտահարկի եռամսյակային վճարման գումար) չափով: Նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարի հաշվարկումը կատարվում է 2006 թվականի 1-ին եռամսյակից սկսած և նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը (նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար) 2006 թվականի համար որոշվում է 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակներին` 2005 թվականի 4-րդ, 2006 թվականի 1-ին, 2-րդ ու 3-րդ եռամսյակների համար հաշվարկված նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումարով:
Եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը տվյալ եռամսյակի նվազագույն եկամտահարկի գումարից պակաս լինելու դեպքում (այդ թվում` երբ տվյալ եռամսյակի համար կանխավճարը չի հաշվարկվում)` անհատ ձեռնարկատերը այդ եռամսյակում կատարում է նվազագույն եկամտահարկի եռամսյակային վճարում: Այդ դեպքում նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարի մեջ ներառվում է եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը:
Եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը տվյալ եռամսյակի նվազագույն եկամտահարկի գումարին հավասար կամ այդ գումարից ավելի լինելու դեպքում (այդ թվում` երբ բացակայում է տվյալ եռամսյակի նվազագույն եկամտահարկի գումարի հաշվարկման բազան)` անհատ ձեռնարկատերը այդ եռամսյակում կատարում է եկամտահարկի կանխավճարի եռամսյակային վճարում: Այդ դեպքում եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարի մեջ ներառվում է նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարը:
Ընթացիկ տարում նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարները վճարում են նաև այն անհատ ձեռնարկատերերը, որոնք նախորդ տարում ունեցել են հարկային վնաս կամ նախորդ տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը չի գերազանցել 50,0 հազ. դրամը:
Եկամտահարկի նվազագույն գումարի սահմանումը առնչություն չունի անհատ ձեռնարկատիրոջ կողմից որպես հարկային գործակալ վճարվող եկամտահարկի հետ:
Եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները վճարվում են յուրաքանչյուր եռամսյակ` յուրաքանչյուր եռամսյակի վերջին ամսվա 15-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ (2006 թվականին նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարի առաջին վճարումը կատարվում է 2006 թվականի մարտի 15-ից ոչ ուշ): Սահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով: Ընդ որում` նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են միայն անհատ ձեռնարկատիրոջ մոտ իրականացված ստուգման ընթացքում:
Հարկ վճարողի հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարը (մինչև սույն հրահանգի 48-րդ կետին համապատասխան տվյալ տարվա համար կատարվող նվազեցումների) չի կարող պակաս լինել այդ տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար հաշվարկված նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումարից (նվազագույն եկամտահարկի տարեկան գումարից):
36.1. Բացառությամբ սույն հրահանգի 36.4 կետի «դ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերի ընթացիկ տարվա եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկվում են նախորդ տարվա ընթացքում որպես անհատ ձեռնարկատեր իրականացվող գործունեության գծով հաշվարկված եկամտահարկի գումարի, նախորդ տարվա պարզեցված հարկի և (կամ) եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարի մեջ եկամտահարկին բաժին ընկնող գումարների հանրագումարի 1/6-ի չափով: Նվազագույն եկամտահարկի տարեկան գումարի մեծությունը չի ազդում հաջորդ տարվա եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարի մեծության վրա:
Նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարները հաշվարկվում են նախորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրանքների (բացառությամբ` հիմնական միջոցների, արժեթղթերի և ֆոնդային ապրանքների (այդ թվում` արտարժույթի)), արտադրանքի (բացառությամբ` սույն հրահանգի 14-րդ կետով սահմանված) իրացումից և ծառայությունների մատուցումից հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտներից (իրացումից ստացվող հասույթից) ելնելով, ներառելով վարկերի (փոխառությունների) դիմաց ստացվող տոկոսները և վարձավճարները (այսուհետ` նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա): Արտարժույթի առք ու վաճառքի գործունեության մասով անհատ ձեռնարկատերերը եկամտահարկի նվազագույն գումարներ չեն հաշվարկում և չեն վճարում:
Նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների հաշվարկման բազայում չեն ներառվում, մասնավորապես` ռոյալթիները, շահաբաժինները, ապահովագրական հատուցումները, անհատույց ստացվող գույքը, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, գույքային սանկցիաները (տույժեր, տուգանքներ), գույքագրման և ստուգումների ժամանակ բացահայտված գույքի ավելցուկը:
Զբոսաշրջության բնագավառում գործունեություն իրականացնող զբոսաշրջային օպերատորների համար նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների հաշվարկման բազայում չեն ներառվում նաև զբոսաշրջային փաթեթով նախատեսված` այլ անձանց կողմից մատուցվող ծառայությունների (զբոսաշրջիկներին մատուցվող և նրանց պահանջմունքների բավարարմանն ուղղված տեղաբաշխման, հյուրանոցային, տեղափոխման, էքսկուրսային, սննդի կազմակերպման և մատուցման, մշակութային, մարզական բնույթի միջոցառումների, հանգստի, զվարճանքի կազմակերպման և այլ ծառայությունների) արժեքը, եթե այդ ծառայությունների մատուցումը հիմնավորվում է սկզբնական (հաշվարկային) փաստաթղթերով, որոնք բավարարում են ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված պահանջներին:
Նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների հաշվարկման բազայում չեն ներառվում նաև այդ եկամուտների ստացման համար վճարած անուղղակի հարկերը (ակցիզային հարկ, ավելացված արժեքի հարկ): Դա նշանակում է, որ նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազայում չեն ներառվում.
ա) Հայաստանի Հանրապետություն ներմուծված ծխախոտի արտադրանքը (սիգարներ, սիգարելաներ, սիգարետներ) անմիջապես ներմուծողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման դեպքում` իրացված ծխախոտի արտադրանքի համար մաքսային սահմանին վճարված հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ակցիզային հարկին և ավելացված արժեքի հարկին բաժին ընկնող հաշվարկային մեծությունները.
բ) Հայաստանի Հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքները (բացառությամբ` ծխախոտի արտադրանքի) անմիջապես ներմուծողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման դեպքում` իրացված ենթաակցիզային ապրանքների համար մաքսային սահմանին վճարված ակցիզային հարկի գումարները.
գ) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքը (սիգարներ, սիգարելաներ, սիգարետներ) անմիջապես արտադրողի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրացման դեպքում` իրացված ծխախոտի արտադրանքի համար վճարված հաստատագրված վճարի գումարները:
Նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների հաշվարկման բազան նվազեցվում է այդ եռամսյակների համար հաշվարկված` եկամտահարկով հարկվող գործունեության մեջ օգտագործվող և որպես անհատ ձեռնարկատեր ձեռք բերված, հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումների չափով (բայց ոչ ավելի, քան այդ եռամսյակների նվազագույն եկամտահարկի գումարի հաշվարկման բազայի 50%-ը): Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի հաստատած սակագներ կիրառող անհատ ձեռնարկատերերի, առողջապահության և կրթության ոլորտներում ծառայություններ մատուցող, թերթերի և ամսագրերի տպագրության և իրացման, ինչպես նաև թանկարժեք քարերի մշակման ոլորտում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազայի այլ նվազեցումներ:
Նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարը հաշվարկվում է նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազայի և դրանից կատարված նվազեցումների տարբերության գումարի 1%-ի չափով:
Հայաստանի Հանրապետություն բենզին և (կամ) դիզելային վառելիք անմիջական ներմուծողների համար` իրենց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված բենզինի և դիզելային վառելիքի իրացման մասով նվազագույն եկամտահարկի գումարները հաշվարկվում և վճարվում են «Բենզինի և դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
36.2. Անհատ ձեռնարկատերը եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները չի վճարում հետևյալ դեպքերում.
ա) ձեռնարկատիրական գործունեությունը նոր սկսող հարկատուն`
-պետական գրանցման տարվա ընթացքում,
-պետական գրանցմանը հաջորդող տարվա առաջին և երկրորդ եռամսյակների համար՝ այդ մասին մինչև պետական գրանցմանը հաջորդող տարվա հունիսի 15-ը (ներառյալ) հարկային մարմնին գրավոր հայտնելու դեպքում.
բ) այն հարկատուն, որը նախորդ տարում ձեռնարկատիրական գործունեությունից հարկվող եկամուտ չի ունեցել՝ այդ (նախորդ) տարվա տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց հետո.
գ) այն հարկատուն, որի նախորդ տարվա ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից հաշվարկված եկամտահարկի գումարը չի գերազանցել 50,0 հազ. դրամը՝ այդ (նախորդ) տարվա եկամտահարկի հայտարարագիրը ներկայացնելուց հետո.
դ) այն հարկատուն, որը ընթացիկ տարում ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ չի նախատեսում (ձեռնարկատիրական գործունեություն չի իրականացնելու)՝ այդ մասին նախօրոք հարկային մարմնին գրավոր հայտնելուց հետո.
ե) այն հարկատուն, որը ընթացիկ տարվա որևէ եռամսյակում իրականացրել է միայն եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարով և (կամ) պարզեցված հարկով հարկվող գործունեություն (այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում որևէ ժամանակաշրջանում սահմանային չափերը գերազանցելու դեպքում)` տվյալ եռամսյակում:
36.3. Անհատ ձեռնարկատերը նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարները չի հաշվարկում (և չի վճարում) հետևյալ դեպքերում.
ա) այն հարկատուն, որն ընթացիկ տարվա որևէ եռամսյակում նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազա չի ունեցել` տվյալ եռամսյակում.
բ) այն հարկատուն, որն ընթացիկ տարվա որևէ եռամսյակում իրականացրել է միայն եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարով և (կամ) պարզեցված հարկով հարկվող գործունեություն (այդ թվում` «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում որևէ ժամանակաշրջանում սահմանային չափերը գերազանցելու դեպքում)` տվյալ եռամսյակում:
36.4. Եկամտահարկի եռամսյակային վճարման գումարը հաշվարկելիս հաշվի են առնվում հետևյալ առանձնահատկությունները.
ա) այն անհատ ձեռնարկատերը, որը նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում հանդիսացել է եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող, իսկ ընթացիկ տարում իրականացնում է եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է տարվա սկզբից), ընթացիկ տարում եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկում է` հաշվի առնելով նախորդ տարվա համար հաշվարկված հաստատագրված վճարի մեջ եկամտահարկին բաժին ընկնող (իսկ օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու դեպքում` ընդհանուր սահմանված կարգով հաշվարկված եկամտահարկի) գումարները:
Օրինակ 23. Անհատ ձեռնարկատիրոջ 2005թ. գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 400,0 հազ. դրամ, իսկ եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով հաստատագրված վճարի եկամտահարկին բաժին ընկնող մասը (40%) կազմում է 800,0 հազ. դրամ: 2006թ. համար անհատ ձեռնարկատերը եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով: 2005թ. տարեկան եկամուտների հայտարարագիրը հարկային մարմին ներկայացվել է 2006թ. հունվարի 20-ին:
Տվյալ դեպքում 2006թ. եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 200,0 հազ. դրամ ((400,0+800,0):6), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2006թ. մարտի 15-ից ոչ ուշ (ենթադրվում է, որ տվյալ եռամսյակի եկամտահարկի նվազագույն գումարի մեծությունը չի գերազանցում 200,0 հազ. դրամը):
Այն անհատ ձեռնարկատերը, որը նախորդ եռամսյակում հանդիսացել է միայն եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող (անկախ օրենքով նախատեսված սահմանային չափերը գերազանցելու հանգամանքից), իսկ ընթացիկ եռամսյակում իրականացնում է եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է եռամսյակի սկզբից), ընթացիկ եռամսյակից սկսած եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները, իսկ նվազագուն եկամտահարկի եռամսյակային գումարները` ընթացիկ եռամսյակին հաջորդող եռամսյակից, վճարում է ընդհանուր սահմանված կարգով (ընթացիկ եռամսյակում նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումար չի վճարում):
Օրինակ 24. Անհատ ձեռնարկատերը 2005թ. գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 1200,0 հազ. դրամ: 2005թ. տարեկան եկամուտների հայտարարագիրը անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացվել է 2006թ. հունվարի 20-ին: 2006թ. 1-ին կիսամյակում անհատ ձեռնարկատերը հանդիսացել է միայն եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճար վճարող, իսկ 2-րդ կիսամյակից սկսած իրականացնում է եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարով չհարկվող գործունեություն և եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով:
Տվյալ դեպքում 2006թ. եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 200,0 հազ. դրամ (1200,0:6), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2006թ. սեպտեմբերի 15-ից ոչ ուշ, իսկ 2006թ. 4-րդ եռամսյակից սկսած անհատ ձեռնարկատերը հաշվարկում է նաև նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարներ.
բ) այն անհատ ձեռնարկատերը, որը նախորդ տարվա որևէ ժամանակահատվածում հանդիսացել է պարզեցված հարկ վճարող, իսկ ընթացիկ տարում եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է տարվա սկզբից), ընթացիկ տարում եկամտահարկի եռամսյակային կանխավճարների գումարները հաշվարկում է` հաշվի առնելով նախորդ տարվա համար հաշվարկված պարզեցված հարկի մեջ եկամտահարկին բաժին ընկնող գումարները:
Օրինակ 25. Անհատ ձեռնարկատիրոջ 2005թ. գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 400,0 հազ. դրամ, իսկ պարզեցված հարկի եկամտահարկին բաժին ընկնող մասը (40%) կազմում է 800,0 հազ. դրամ: 2005թ. համար անհատ ձեռնարկատերը եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով: 2005թ. տարեկան եկամուտների հայտարարագիրը անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացվել է 2006թ. հունվարի 20-ին:
Տվյալ դեպքում 2006թ. եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 200,0 հազ. դրամ ((400,0+800,0):6), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2006թ. մարտի 15-ից ոչ ուշ (ենթադրվում է, որ տվյալ եռամսյակի եկամտահարկի նվազագույն գումարի մեծությունը չի գերազանցում 200,0 հազ. դրամը):
Այն անհատ ձեռնարկատերը, որը նախորդ եռամսյակում հանդիսացել է պարզեցված հարկ վճարող, իսկ ընթացիկ եռամսյակում եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն հարկման կարգերի փոփոխությունը կատարվում է եռամսյակի սկզբից), ընթացիկ եռամսյակից սկսած եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները, իսկ նվազագուն եկամտահարկի եռամսյակային գումարները` ընթացիկ եռամսյակին հաջորդող եռամսյակից, վճարում է ընդհանուր սահմանված կարգով (ընթացիկ եռամսյակում նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումար չի վճարում):
Օրինակ 26. Անհատ ձեռնարկատիրոջ 2005թ. գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 1200,0 հազ. դրամ: 2005թ. տարեկան եկամուտների հայտարարագիրը անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացվել է 2006թ. հունվարի 20-ին: 2006թ. 1-ին կիսամյակում անհատ ձեռնարկատերը հանդիսացել է միայն պարզեցված հարկ վճարող, իսկ 2-րդ կիսամյակից սկսած եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով:
Տվյալ դեպքում 2006թ. եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 200,0 հազ. դրամ (1200,0:6), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2006թ. սեպտեմբերի 15-ից ոչ ուշ, իսկ 2006թ. 4-րդ եռամսյակից սկսած անհատ ձեռնարկատերը հաշվարկում է նաև նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարներ.
գ) այն անհատ ձեռնարկատերը, որն ընթացիկ եռամսյակի մի ժամանակահատվածում հանդիսացել է միայն հաստատագրված վճար վճարող կամ միայն պարզեցված հարկ վճարող կամ հաստատագրված վճար և պարզեցված հարկ վճարող, իսկ մյուս ժամանակահատվածից սկսած` եկամտահարկը հաշվարկում (և վճարում) է ընդհանուր սահմանված կարգով (այսինքն հարկման կարգերի փոփոխությունը կատարվել է եռամսյակի ընթացքում)`
-եթե հարկման կարգերի փոփոխման պահը կատարվել է մինչև ընթացիկ եռամսյակի վերջին ամսվա 15-ը (ներառյալ), ապա այդ եռամսյակից սկսած եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները, իսկ նվազագուն եկամտահարկի եռամսյակային գումարները` այդ եռամսյակին հաջորդող եռամսյակից, վճարում է ընդհանուր սահմանված կարգով (ընթացիկ եռամսյակում նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումար չի վճարում, իսկ այդ եռամսյակի հաշվով հաջորդ եռամսյակում հաշվարկված նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազայում ներառում է միայն հարկման կարգերի փոփոխության պահից մինչև հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը),
-եթե հարկման կարգերի փոփոխման պահը կատարվել է ընթացիկ եռամսյակի վերջին ամսվա 15-ից հետո, ապա հաջորդ եռամսյակից սկսած եկամտահարկի կանխավճարների եռամակային գումարները և նվազագուն եկամտահարկի եռամսյակային գումարները վճարում է ընդհանուր սահմանված կարգով (ընթացիկ եռամսյակի հաշվով հաջորդ եռամսյակում հաշվարկված նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարի հաշվարկման բազայում ներառում է միայն հարկման կարգերի փոփոխության պահից մինչև հաջորդ եռամսյակի առաջին ամսվա 1-ը ընկած ժամանակահատվածը).
դ) մինչև նախորդ տարվա եկամտահարկի գումարի հաշվարկումը անհատ ձեռնարկատերը եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները հաշվարկում է նախորդ տարվա վերջին եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարից ոչ պակաս չափով:
Նախորդ տարվա եկամտահարկի գումարը հայտնի դառնալուց հետո տարեկան եկամուտների հայտարարագրի ներկայացմանը հաջորդող` եկամտահարկի եռամսյակային վճարման գումարի առաջին մուծման ժամանակ կատարվում է մինչև հայտարարագրի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում հաշվարկված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների ճշտում (այդ թվում` նաև նախորդ տարում եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարներ չունեցող, սակայն այդ տարվա արդյունքներով ընթացիկ տարում եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարներ ունեցող անհատ ձեռնարկատերերի կողմից)` եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարները ճշտվում են տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հրահանգի 36.1 կետում նշված չափերով:
Օրինակ 27. Անհատ ձեռնարկատիրոջ 2005թ. հաշվարկված եկամտահարկի եռամսյակային կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2006թ. փետրվարի 9-ին վճարում է 2006թ. 1-ին եռամսյակի համար կանխավճար 100,0 հազ. դրամ գումարի չափով, իսկ 2006թ. փետրվարի 21-ին հարկային մարմին ներկայացնում է 2005թ. տարեկան եկամուտների հայտարարագիր, ըստ որի 2005թ. ձեռնակատիրական գոծունեության գծով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 720,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2005թ. 4-րդ եռամսյակի և 2006թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2006թ. նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարը կազմում է 130,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում 2006թ. եկամտահարկի եռամսյակային կանխավճարի չափը կկազմի 120,0 հազ. դրամ (720,0:6): Անհատ ձեռնարկատերը 2005թ. եկամտահարկի տարեկան գումարի և 2006թ. ընթացքում եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.
-15.03.2006թ.՝ |
30,0 հազ. դրամ (130,0-100,0), |
- 01.05.2006թ.` |
320,0 հազ. դրամ (720,0-4x100,0), |
-15.06.2006թ., 15.09.2006 թ. և 15.12.2006 թ.` |
130,0 հազ. դրամ (120,0<130,0), |
2006թ. եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը կազմում է 520,0 հազ. դրամ (4x130,0), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը` 520,0 հազ. դրամ (4x130,0), եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 480,0 հազ. դրամ (4x120,0):
Օրինակ 28. Անհատ ձեռնարկատիրոջ 2005թ. հաշվարկված եկամտահարկի եռամսյակային կանխավճարների գումարը կազմել է 100,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2006թ. փետրվարի 9-ին վճարում է 2006թ. 1-ին եռամսյակի համար կանխավճար 100,0 հազ. դրամ գումարի չափով, իսկ 2006թ. փետրվարի 21-ին հարկային մարմին ներկայացնում է 2005թ. տարեկան եկամուտների հայտարարագիր, ըստ որի 2005թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 480,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2005թ. 4-րդ եռամսյակի և 2006թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարը կազմում է 50,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում 2006թ. եկամտահարկի եռամսյակային կանխավճարի չափը կկազմի 80,0 հազ. դրամ (480,0:6): Անհատ ձեռնարկատերը 2005թ. եկամտահարկի տարեկան գումարի և 2006թ. ընթացքում եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.
-15.03.2006թ.՝ |
-20,0 հազ. դրամ (80,0-100,0), |
- 01.05.2006թ.` |
60,0 հազ. դրամ (480,0-4x100,0-20,0), |
-15.06.2006թ., 15.09.2006թ. և 15.12.2006թ.` |
80,0 հազ. դրամ (80,0>50,0): |
2006թ. եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը կազմում է 320,0 հազ. դրամ (4x80,0), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը` 200,0 հազ. դրամ (4x50,0), եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 320,0 հազ. դրամ (4x80,0).
ե) նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա ձեռնարկատիրական գործունեության գծով հարկվող եկամուտը պակաս նախատեսելու դեպքում անհատ ձեռնարկատերը այդ մասին նախօրոք գրավոր հայտնում է հարկային մարմնին և եկամտահարկի եռամսյակային կանխավճարների գումարները որոշում է ինքնուրույն՝ հավասարաչափ բաշխելով ըստ եռամսյակների: Մինչև հայտարարության ներկայացնելը հաշվարկված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների գծով վերահաշվարկ չի կատարվում:
Օրինակ 29. Անհատ ձեռնարկատիրոջ 2005թ. հաշվարկված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմել է 15,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2006թ. հունվարի 23-ին հարկային մարմին ներկայացրել է 2005թ. տարեկան եկամուտների հայտարարագիր, ըստ որի 2005թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հաշվարկված հարկվող եկամուտը և հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար, 960,0 հազ. դրամ և 96,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2006թ. հուլիսի 12-ին գրավոր հայտնում է հարկային մարմնին, որ 2006թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հարկվող եկամուտը նախատեսվում է 960,0 հազ. դրամ գումարից պակաս և ընթացիկ տարվա եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկելու է 5,0 հազ. դրամի չափով: Ընդունենք, որ 2005թ. 4-րդ եռամսյակի և 2006թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2006թ. նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարը կազմում է 10,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում 2006թ. եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը կազմում է 16,0 հազ. դրամ (96,0:6): Անհատ ձեռնարկատերը 2005թ. եկամտահարկի տարեկան գումարի և 2006թ. ընթացքում եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.
-15.03.2006 թ.` |
16,0 հազ. դրամ (16,0>10,0), |
- 01.05.2006 թ.` |
36,0 հազ. դրամ (96,0-4x15,0), |
-15.06.2006 թ.` |
16,0 հազ. դրամ (16,0>10,0), |
5.06.2006 թ.` և 15.12.2006 թ.` |
10,0 հազ. դրամ (5,0<10,0): |
2006թ. եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը կազմում է 52,0 հազ. դրամ (2x16,0+2x10,0), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը` 40,0 հազ. դրամ (4x10,0), եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 42,0 հազ. դրամ (2x16,0+2x5,0).
զ) սույն հրահանգով սահմանված կարգով և ժամկետներում հարկային մարմնին ներկայացված նախորդ տարվա տարեկան եկամուտների հայտարարագրում արտացոլված տվյալներում ճշգրտումներ մտցնելու դեպքում (այդ թվում՝ նաև ընթացիկ տարում հայտնաբերված՝ դրան անմիջապես նախորդող 3 տարիներում պակաս ցույց տրված ծախսերի գծով, եթե այդ ծախսերը կատարվել են որպես անհատ ձեռնարկատեր) կատարվում է նաև ընթացիկ տարվա համար հաշվարկված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ, ինչպես նաև վերահաշվարկված և չվճարված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների նկատմամբ տույժերի վերահաշվարկ:Օրինակ 30. Անհատ ձեռնարկատիրոջ 2005թ. հաշվարկված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմել է 10,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2006թ. հունվարի 23-ին հարկային մարմին ներկայացրել է 2005թ. տարեկան եկամուտների հայտարարագիր, ըստ որի 2005թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հարկվող եկամուտը և եկամտահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար, 660,0 հազ. դրամ և 66,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2006թ. ապրիլի 20-ին հարկային մարմին ներկայացնում է 2005թ. տարեկան եկամուտների նոր (ճշտված) հայտարարագիր, ըստ որի 2005թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հարկվող եկամուտը և հաշվարկված եկամտահարկի գումարը կազմում են, համապատասխանաբար, 960,0 հազ. դրամ և 96,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2005թ. 4-րդ եռամսյակի և 2006թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2006թ. նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարները (ըստ եռամսյակների) կազմում են 5,0 հազ. դրամ, 10,0 հազ. դրամ, 15,0 հազ. դրամ և 20,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց հետո անհատ ձեռնարկատերը կատարում է եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հաշվարկ, ըստ որի եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները կազմում են 11,0 հազ. դրամ (66,0:6), և անհատ ձեռնարկատերը մինչև տարեկան եկամուտների նոր (ճշտված) հայտարարագրի ներկայացումը եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.
- 15.03.2006թ. |
11,0 հազ. դրամ (11,0>5,0): |
Տարեկան եկամուտների նոր (ճշտված) հայտարարագիրը ներկայացնելուց հետո կատարվում է հաշվարկված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ, ըստ որի եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները կազմում են 16,0 հազ. դրամ (96,0:6): 2006թ. հունվարի 23-ին հարկային մարմին ճիշտ լրացված տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու դեպքում անհատ ձեռնարկատերը 2006թ. ընթացքում եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կկատարեր հետևյալ ժամկետներում և չափերով.
15.03.2006թ.` |
16,0 հազ. դրամ (16,0>5,0), |
15.06.2006թ.` |
16,0 հազ. դրամ (16,0>10,0), |
15.09.2006թ.` |
16,0 հազ. դրամ (16,0>10,0), |
15.12.2006թ.` |
20,0 հազ. դրամ (16,0<20,0): |
2006թ. եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը կազմում է 68,0 հազ. դրամ (3x16,0+20,0), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը` 50,0 հազ. դրամ (5,0+10,0+15,0+20,0), եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 64,0 հազ. դրամ (4x16,0):
Օրինակ 31. Անհատ ձեռնարկատիրոջ 2005թ. հաշվարկված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարը կազմել է 10,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2006թ. հունվարի 23-ին հարկային մարմին ներկայացրել է 2005թ. տարեկան եկամուտների հայտարարագիր, ըստ որի 2005թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հարկվող եկամուտը և եկամտահարկի գումարը կազմել են, համապատասխանաբար, 960,0 հազ. դրամ և 96,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2006թ. ապրիլի 20-ին հարկային մարմին ներկայացնում է 2005թ. տարեկան եկամուտների նոր (ճշտված) հայտարարագիր, ըստ որի 2005թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հարկվող եկամուտը և հաշվարկված եկամտահարկի գումարը կազմում են, համապատասխանաբար, 660,0 հազ. դրամ և 66,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2005թ. 4-րդ եռամսյակի և 2006թ. 1-ին, 2-րդ և 3-րդ եռամսյակների հաշվով հաշվարկված 2006թ. նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարները (ըստ եռամսյակների) կազմում են 5,0 հազ. դրամ, 10,0 հազ. դրամ, 15,0 հազ. դրամ և 20,0 հազ. դրամ:
Տվյալ դեպքում տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց հետո անհատ ձեռնարկատերը կատարում է եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հաշվարկ, ըստ որի եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները կազմում են 16,0 հազ. դրամ (96,0:6), և անհատ ձեռնարկատերը մինչև տարեկան եկամուտների նոր (ճշտված) հայտարարագրի ներկայացումը եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կատարում է հետևյալ ժամկետներում և չափերով.
- 15.03.2006թ.` 16,0 հազ. դրամ (16,0>5,0):
Տարեկան եկամուտների նոր (ճշտված) հայտարարագիրը ներկայացնելուց հետո կատարվում է հաշվարկված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ, ըստ որի եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները կազմում են 11,0 հազ. դրամ (66,0:6): 2006թ. հունվարի 23-ին հարկային մարմին ճիշտ լրացված տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու դեպքում անհատ ձեռնարկատերը 2006թ. ընթացքում եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների վճարումները կկատարեր հետևյալ ժամկետներում և չափերով.
15.03.2006թ.՝ |
11,0 հազ. դրամ (11,0>5,0), |
15.06.2006թ.` |
11,0 հազ. դրամ (11,0>10,0), |
15.09.2006թ` |
15,0 հազ. դրամ (11,0<15,0), |
15.12.2006թ.` |
20,0 հազ. դրամ (11,0<20,0): |
2006թ. եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը կազմում է 57,0 հազ. դրամ (2x11,0+15,0+20,0), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը` 50,0 հազ. դրամ (5,0+10,0+15,0+20,0), եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 44,0 հազ. դրամ (4x11,0).
է) սույն հրահանգի 53-րդ կետում նշված ժամկետներից հետո անհատ ձեռնարկատիրոջ կողմից ինքնուրույն հայտնաբերված՝ դրան անմիջապես նախորդող 3 տարիներում պակաս ցույց տրված ծախսերը (եթե այդ ծախսերը կատարվել են որպես անհատ ձեռնարկատեր) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից նվազեցվում են հայտնաբերման տարում, եթե այդ ծախսերը չեն վերաբերում հարկային մարմինների կողմից կատարված` եկամտահարկի գծով բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգմամբ ընդգրկված տարիներին և այդ (հայտնաբերման), ինչպես նաև նախորդ տարիների եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ չի կատարվում:Այդ դեպքերում հայտնաբերված գումարները չեն ազդելու ընթացիկ տարվա նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների մեծությունների վրա:
36.5. Ընթացիկ տարվա եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկելիս հաշվի չեն առնվում նախորդ տարում ստուգմամբ հայտնաբերված եկամտահարկի գումարները` անկախ այն հանգամանքից, թե որ տարիներին են վերաբերում հայտնաբերված լրացուցիչ գումարները (այդ թվում` այն դեպքերում, երբ այդ տարիների համար մինչև ստուգման ակտում արձանագրումը անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացված չեն եղել տարեկան եկամուտների հայտարարագիր):
Օրինակ 32. Անհատ ձեռնարկատիրոջ մոտ 2005թ. հոկտեմբերին հարկային մարմինների կողմից կատարված ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերվել են եկամտահարկի գումարներ, որոնք վերաբերում են անհատ ձեռնարկատիրոջ 2003թ. և 2004թ. գործունեությանը՝ ընդամենը 90,0 հազ. դրամ գումարի չափով: Այդ գումարները չեն ներառվում անհատ ձեռնարկատիրոջ 2005թ. տարեկան եկամուտների հայտարարագրում, որը անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացվել է 2006թ. հունվարի 20-ին: Ըստ հայտարարագրի, անհատ ձեռնարկատիրոջ 2005թ. գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 120,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2005թ. 4-րդ եռամսյակի արդյունքներով նվազագույն եկամտահարկի հաշվարկման բազան բացակայում է:
Տվյալ դեպքում 2006թ. եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները կազմում են 20,0 հազ. դրամ (120,0:6), որի առաջին վճարումը պետք է կատարվի 2006թ. մարտի 15-ից ոչ ուշ:
Ընթացիկ տարվա եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները հաշվարկելիս հաշվի են առնվում նախորդ տարում ստուգմամբ հայտնաբերված` այդ տարվա հաշվետու ժամանակաշրջանների համար եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների կամ պարզեցված հարկի լրացուցիչ գումարները` ելնելով լրացուցիչ հայտնաբերված հաստատագրված վճարների կամ պարզեցված հարկի մեջ եկամտահարկին բաժին ընկնող գումարներից:
36.6. Նախորդ տարիներում ձեռնարկատիրական գործունեության գծով ավելի կամ պակաս հաշվարկված եկամտահարկը ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերման դեպքում կատարվում է նաև հաշվարկված եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ՝ այն տարվանը հաջորդող տարվանից սկսած, որի համար հայտնաբերվել է ձեռնարկատիրական գործունեության գծով ավելի կամ պակաս հաշվարկված եկամտահարկի գումար, ինչպես նաև վերահաշվարկված կանխավճարների չվճարված գումարների նկատմամբ տույժերի հաշվարկ:
Օրինակ 33. Անհատ ձեռնարկատերը 2005թ. ընթացքում եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վճարող չի եղել: Անհատ ձեռնարկատերը 2006թ. փետրվարի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2005թ. տարեկան եկամուտների հայտարարագիր, ըստ որի 2005թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 60,0 հազ. դրամ: 2006թ. մարտ ամսին հարկային մարմինների կողմից անհատ ձեռնարկատիրոջ մոտ կատարված ստուգմամբ լրացուցիչ գանձման է առաջադրվել եկամտահարկ (40,0 հազ. դրամ), որը վերաբերում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2005թ. իրականացրած ձեռնարկատիրական գործունեությանը (այլ եկամուտների գծով եկամտահարկի լրացուցիչ գումարներ չեն հայտնաբերվել): Ստուգման ակտը կազմվել է 2006թ. մարտի 22-ին: Ընդունենք, որ 2005թ. 4-րդ եռամսյակի արդյունքներով նվազագույն եկամտահարկի հաշվարկման բազան բացակայում է:
Տվյալ դեպքում 2005թ. տարեկան եկամուտների հայտարարագրում արտացոլված և ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված 2005թ. ձեռնարկատիրական գործունեության գծով եկամտահարկի գումարները (համապատասխանաբար՝ 60,0 և 40,0 հազ. դրամ) անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել մինչև 2006թ. մայիսի 1-ը: Այդ ժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով՝ եկամտահարկի չվճարված գումարների նկատմամբ: Ընդ որում` 2006թ. եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները ենթակա են վերահաշվարկման` այն կազմելու է եռամսյակային 16,7 հազ. դրամ ((60,0+40,0):6) և, մինչև 2006թ. մարտի 15-ը (ներառյալ) 1-ին եռամսյակի համար եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարը հաշվարկված և վճարված լինելու դեպքում, այդ օրվանից սկսած հաշվարկվում են տույժեր 6,7 հազ. դրամ (16,7-60,0:6) գումարի նկատմամբ (լրացուցիչ հայտնաբերված եկամտահարկի գծով հաշվարկված եռամսյակային կանխավճարի գումար):
Եթե ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերվել են նախորդ տարիների հաշվետու ժամանակաշրջանների համար եկամտահարկին փոխարինող հաստատագրված վճարների կամ պարզեցված հարկի լրացուցիչ գումարներ, ապա եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հաշվարկը (կամ վերահաշվարկը) կատարվում է այդ տարիների տարեկան եկամուտների հայտարարագրի օրենքով սահմանված ներկայացման ժամկետից սկսած` ելնելով լրացուցիչ հայտնաբերված հաստատագրված վճարների կամ պարզեցված հարկի մեջ եկամտահարկին բաժին ընկնող գումարներից:
Ընթացիկ տարում ստուգմամբ` նախորդ տարիներում ավելի (կամ պակաս) վճարված (կամ չվճարված) նվազագույն եկամտահարկի եռամսյակային վճարման գումարներ հայտնաբերելու դեպքում կատարվում է այդ եռամսյակների համար նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների վերահաշվարկ:
36.7. Ընթացիկ տարում ստուգմամբ հայտնաբերված` նախորդ տարիներում պակաս վճարված (կամ չվճարված) եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների նկատմամբ հաշվարկվում են միայն տույժեր` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով, և հարկային օրենսդրությամբ սահմանված տուգանքները (այդ թվում` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով սահմանված տուգանքը) չեն կիրառվում:
36.8. Եթե ընթացիկ տարում` մինչև նախորդ տարվա տարեկան եկամուտների հայտարարագրերի օրենքով սահմանված ներկայացման ժամկետը (բայց անհատ ձեռնարկատիրոջ կողմից նախորդ տարվա տարեկան եկամուտների հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնելուց հետո), տվյալ անհատ ձեռնարկատիրոջ մոտ կատարված ստուգմամբ հայտնաբերվել է նախորդ տարվա լրացուցիչ եկամտահարկի գումարներ, ապա հաշվարկված տուգանքները ենթակա են պետական բյուջե վճարման ստուգման ակտ ներկայացնելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ լրացուցիչ հայտնաբերված եկամտահարկի գումարը` մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը: Այդ ժամկետից սկսվում է նախորդ տարվա հաշվարկված եկամտահարկի (այդ թվում` լրացուցիչ հայտնաբերված) չվճարված գումարների գծով տույժերի հաշվարկը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով, իսկ չվճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու պահին:
Օրինակ 34. Անհատ ձեռնարկատերը 2006թ. ընթացքում եկամտահարկի եռամյակային կանխավճարների գումարներ չի վճարում: Անհատ ձեռնարկատերը 2007թ. փետրվարի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2006թ. տարեկան եկամուտների հայտարարագիր, ըստ որի 2006թ. հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 60,0 հազ. դրամ: 2007թ. փետրվարին հարկային մարմինների կողմից անհատ ձեռնարկատիրոջ մոտ կատարված ստուգմամբ լրացուցիչ գանձման է առաջադրվել եկամտահարկ (40,0 հազ. դրամ), որը վերաբերում է 2006թ. անհատ ձեռնարկատիրոջ գործունեությանը: Ստուգման ակտը կազմվել է 2007թ. մարտի 10-ին:
Տվյալ դեպքում հաշվարկված տուգանքները անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել մինչև 2007թ. մարտի 20-ը, իսկ 2006թ. տարեկան եկամուտների հայտարարագրում արտացոլված և ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված 2006թ. եկամտահարկի գումարները (60,0 և 40,0 հազ. դրամ)` մինչև 2007թ. մայիսի 1-ը: Այդ ժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր` եկամտահարկի չվճարված գումարի նկատմամբ: Ընդ որում` 2007թ. եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները վերահաշվարկվում են:
Եթե ընթացիկ տարում` մինչև նախորդ տարվա տարեկան եկամուտների հայտարարագրերի օրենքով սահմանված ներկայացման ժամկետը (բայց անհատ ձեռնարկատիրոջ կողմից նախորդ տարվա տարեկան եկամուտների հայտարարագիրը հարկային մարմին ներկայացնելուց հետո), տվյալ անհատ ձեռնարկատիրոջ մոտ կատարված ստուգմամբ հայտնաբերվել է նախորդ տարվա լրացուցիչ եկամտահարկի գումարներ, որոնք նվազագույն եկամտահարկի գումարների պակաս հաշվարկելու արդյունք է, ապա լրացուցիչ հայտնաբերված եկամտահարկի գումարը ենթակա է պետական բյուջե վճարման` մինչև ընթացիկ տարվա մայիսի 1-ը: Այդ ժամկետից սկսվում է նախորդ տարվա հաշվարկված եկամտահարկի (այդ թվում` լրացուցիչ հայտնաբերված) չվճարված գումարների գծով տույժերի հաշվարկը` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով, իսկ չվճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու պահին:
Օրինակ 35. Անհատ ձեռնարկատերը 2006թ. ընթացքում եկամտահարկի եռամսյակային կանխավճարների գումարներ չի վճարում: Անհատ ձեռնարկատերը 2007թ. փետրվարի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2006թ. տարեկան եկամուտների հայտարարագիր, ըստ որի 2006թ. հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 60,0 հազ. դրամ: 2007թ. փետրվարին հարկային մարմինների կողմից անհատ ձեռնարկատիրոջ մոտ կատարված ստուգմամբ լրացուցիչ գանձման է առաջադրվել եկամտահարկ (40,0 հազ. դրամ), որը վերաբերում է 2006թ. անհատ ձեռնարկատիրոջ գործունեությանը և 2006թ. նվազագույն եկամտահարկի գումարների պակաս հաշվարկման արդյունք է: Ստուգման ակտը կազմվել է 2007թ. մարտի 10-ին:
Տվյալ դեպքում 2006թ. տարեկան եկամուտների հայտարարագրում արտացոլված և ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված 2006թ. եկամտահարկի գումարները (60,0 և 40,0 հազ. դրամ) անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել մինչև 2007թ. մայիսի 1-ը: Այդ ժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր` եկամտահարկի չվճարված գումարի նկատմամբ, իսկ չվճարված նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է 2007թ. փետրվարի 10-ին: Ընդ որում` 2007թ. եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների վերահաշվարկ չի կատարվում:
36.9. Հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարը նվազագույն եկամտահարկի տարեկան գումարից պակաս լինելու դեպքում դրանց տարբերությունը ենթակա չէ վերադարձման (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման (լուծարման) դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն անհատ ձեռնարկատիրոջ հետագա տարիների եկամտահարկի գումարներից (այդ տարիների գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը գերազանցելու դեպքում): Ընդ որում.
ա) եթե հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարը գերազանցում է նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը, իսկ տվյալ տարում կատարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը.
-գերազանցում է հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված
եկամտահարկի վճարվող գումարը, ապա`
կատարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարի և հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարի տարբերությունը ենթակա է հաշվանցման անհատ ձեռնարկատիրոջ այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով.
-չի գերազանցում հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարը և գերազանցում է նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը, ապա`
հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարի և կատարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարի տարբերությունը վճարվում է պետական բյուջե, ընդ որում` այդ տարբերության գումարից առաջնահերթ նվազեցվում են նախորդ հաշվետու տարիներում վճարված և մինչ այդ չնվազեցված նվազագույն եկամտահարկի տարեկան գումարները.
-չի գերազանցում նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը, ապա`
հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարի և կատարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարի տարբերությունը վճարվում է պետական բյուջե, ընդ որում` հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարի և նվազագույն եկամտահարկի տարեկան գումարի տարբերության գումարից առաջնահերթ նվազեցվում են նախորդ հաշվետու տարիներում վճարված և մինչ այդ չնվազեցված նվազագույն եկամտահարկի տարեկան գումարները.
բ) եթե հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարը չի գերազանցում նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը, իսկ տվյալ տարվա համար կատարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը.
-գերազանցում է նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը, ապա`
կատարված եկամտահարկի եռամսյակային վճարների գումարների հանրագումարի և նվազագույն եկամտահարկի տարեկան գումարի տարբերությունը ենթակա է հաշվանցման անհատ ձեռնարկատիրոջ այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով,
նվազագույն եկամտահարկի տարեկան գումարի և հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարի տարբերությունը որպես նվազագույն եկամտահարկի գումար ենթակա չէ վերադարձման (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման (լուծարման) դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` եկամտահարկի եռամսյակային վճարների գումարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն հետագա տարիների անհատ ձեռնարկատիրոջ գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարներից (վերջիններս այդ տարիների նվազագույն եկամտահարկի տարեկան գումարները գերազանցելու դեպքում).
-չի գերազանցում նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը և գերազանցում է հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի գումարը, ապա`
նվազագույն եկամտահարկի տարեկան գումարի և կատարված եկամտահարկի եռամսյակային վճարների գումարների տարբերությունը վճարվում է պետական բյուջե,
կատարված եկամտահարկի եռամսյակային վճարների գումարների հանրագումարի և հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարի տարբերությունը որպես նվազագույն եկամտահարկի գումար ենթակա չէ վերադարձման (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման (լուծարման) դեպքում) կամ հաշվանցման այլ հարկային պարտավորությունների հաշվին (այդ թվում` եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների, ինչպես նաև որպես հարկային գործակալ)` այն հաշվանցվում է միայն հետագա տարիների անհատ ձեռնարկատիրոջ գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարներից (վերջիններս այդ տարիների նվազագույն եկամտահարկի տարեկան գումարները գերազանցելու դեպքում).
-չի գերազանցում հաշվետու տարվա գործունեության արդյունքներով հաշվարկված եկամտահարկի վճարվող գումարը, ապա`
նվազագույն եկամտահարկի տարեկան գումարի և կատարված եկամտահարկի եռամսյակային վճարների գումարների տարբերությունը վճարվում է պետական բյուջե:
36.10. Սահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատիրոջ կողմից եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների մուծումներ չկատարելու դեպքում տույժերը կիրառվում են ժամանակին չմուծված եկամտահարկի եռամսյակային վճարների գումարների նկատմամբ` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված չափերով: Հաշվետու տարվա եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների նկատմամբ տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային մարմնին հաշվետու տարվա եկամտահարկի գումարի հայտնի դառնալու (տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու) օրը (բայց մինչև հաշվետու տարվան հաջորդող մայիսի 1-ը): Եկամտահարկի եռամսյակային վճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն (բացառությամբ` այն դեպքերի, երբ փոխվում է եկամտահարկի եռամսյակային վճարների գումարների հաշվարկման բազան):
Օրինակ 36. Անհատ ձեռնարկատերը 2007թ. փետրվարի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2006թ. տարեկան եկամուտների հայտարարագիրը, ըստ որի 2006թ. հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 600,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2006թ. եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների հանրագումարը կազմում է 400,0 հազ. դրամ (2x80,0+2x120,0), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը` 360,0 հազ. դրամ (2x60,0+2x120,0), եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 320,0 հազ. դրամ (4x80,0): Ընդունենք նաև, որ 2006թ. 4-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 2007թ. 1-ին եռամսյակի նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարը կազմում է 150,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2006թ. ընթացքում (1-ին և 2-րդ եռամսյակներում` եռամսյակային 80,0 հազ. դրամ, 3-րդ և 4-րդ եռամսյակներում` եռամսյակային 120,0 հազ. դրամ) և 2007թ. 1-ին եռամսյակում (եռամսյակային 150,0 հազ. դրամ) եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները վճարել է սահմանված ժամկետներում և չափերով:
Տվյալ դեպքում մինչև 2007թ. մայիսի 1-ը անհատ ձեռնարկատերը վճարում է եկամտահարկի գումար` 200,0 հազ. դրամ (600,0-400,0):
Նույն օրինակում, եթե անհատ ձեռնարկատերը 2006թ. ընթացքում և 2007թ. 1-ին եռամսյակում եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները վճարել է ոչ ամբողջությամբ (օրինակ` եկամտահարկի եռամսյակային վճարների գումարների 60%-ի չափով) և մինչև 2007թ. մայիսի 1-ը վճարել է 200,0 հազ. դրամ եկամտահարկի գումար, ապա 2006թ. համար չվճարված (մասնակի վճարված) եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների (այսինքն` եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների 40%-ի) նկատմամբ հաշվարկվում են տույժեր` մինչև 2007թ. փետրվարի 10-ը: Տույժերի հաշվարկի դադարեցումը չի վերաբերում 2007թ. 1-ին եռամսյակում չվճարված (մասնակի վճարված) եկամտահարկի եռամսյակային վճարման գումարին: Միաժամանակ, 2007թ. մայիսի 1-ից տույժեր են հաշվարկվում 2006թ. եկամտահարկի չվճարված (մասնակի վճարված) գումարի` 160,0 հազ. դրամի (600,0-(400,0x60%+200,0)) նկատմամբ:
Օրինակ 37. Անհատ ձեռնարկատերը 2007թ. փետրվարի 10-ին հարկային մարմին ներկայացրել է 2006թ. տարեկան եկամուտների հայտարարագիրը, ըստ որի 2006թ. հաշվարկված եկամտահարկի գումարը կազմել է 480,0 հազ. դրամ: Ընդունենք, որ 2006թ. եկամտահարկի եռամսյակակային վճարման գումարների հանրագումարը կազմում է 600,0 հազ. դրամ (2x100,0+2x200,0), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարը` 560,0 հազ. դրամ (2x80,0+2x200,0), եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը` 400,0 հազ. դրամ (4x100,0): Ընդունենք նաև, որ 2006թ. 4-րդ եռամսյակի հաշվով հաշվարկված 2007թ. 1-ին եռամսյակի նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարը կազմում է 150,0 հազ. դրամ: Անհատ ձեռնարկատերը 2006թ. ընթացքում (1-ին և 2-րդ եռամսյակներում` եռամսյակային 100,0 հազ. դրամ, 3-րդ և 4-րդ եռամսյակներում` եռամսյակային 200,0 հազ. դրամ) և 2007թ. 1-ին եռամսյակում (եռամսյակային 150,0 հազ. դրամ) եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները վճարել է սահմանված ժամկետներում և չափերով:
Տվյալ դեպքում անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2006թ. համար ավելի վճարված եկամտահարկի գումարը 40,0 հազ. դրամ (600,0-560,0) ենթակա է հաշվանցման անհատ ձեռնարկատիրոջ այլ հարկային պարտավորությունների հաշվին կամ վերադարձման` «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով, իսկ նվազագույն եկամտահարկի տարեկան գումարի և հաշվարկված եկամտահարկի գումարի տարբերությունը` 80,0 հազ. դրամ (560,0-480,0) հաշվանցվում է միայն անհատ ձեռնարկատիրոջ հետագա տարիների եկամտահարկի գումարներից:
Նույն օրինակում, եթե անհատ ձեռնարկատերը 2006թ. ընթացքում և 2007թ. 1-ին եռամսյակում եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները վճարել է ոչ ամբողջությամբ (օրինակ` եկամտահարկի եռամսյակային վճարների գումարների 60%-ի չափով, որը կազմում է 600,0x60%=360,0 հազ. դրամ) և մինչև 2007թ. մայիսի 1-ը վճարել է 120,0 հազ. դրամ (480,0-360,0) եկամտահարկի գումար, ապա 2006թ. համար չվճարված (մասնակի վճարված) եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների (այսինքն` եկամտահարկի եռամսյակային վճարման գումարների 40%-ի) նկատմամբ հաշվարկվում են տույժեր` մինչև 2007թ. փետրվարի 10-ը: Տույժերի հաշվարկի դադարեցումը չի վերաբերում 2007թ. 1-ին եռամսյակում չվճարված (մասնակի վճարված) եկամտահարկի եռամսյակային վճարման գումարներին: Միաժամանակ, 2007թ. մայիսի 1-ից տույժեր են հաշվարկվում 2006թ. եկամտահարկի չվճարված (մասնակի վճարված) գումարի` 80,0 հազ. դրամի (560,0-(600,0x60%+120,0)) նկատմամբ:
Սույն հրահանգի 36.4 կետի «ե» ենթակետի պայմաններում եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարների հանրագումարը տվյալ տարվա եկամտահարկի գումարի 2/3-ից պակաս լինելու դեպքում անհատ ձեռնարկատերը վճարում է տույժ (եկամտահարկի գումարի 1/6-ի հաշվով հաշվարկված եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարի և տվյալ եռամսյակի վճարված եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարի տարբերության նկատմամբ)` եկամտահարկի կանխավճարի եռամսյակային գումարի համար հրահանգի 36-րդ կետում նախատեսված վճարման օրվանից մինչև հարկային մարմնին եկամտահարկի գումարի հայտնի դառնալու (տարեկան եկամուտների հայտարարագիրը ներկայացնելու) օրը: Նշվածը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ անհատ ձեռնարկատերը ընթացիկ տարում եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարներ չի հաշվարկում` ձեռնարկատիրական գործունեությունից եկամուտներ չնախատեսելու (ձեռնարկատիրական գործունեություն չիրականացնելու) վերաբերյալ նախօրոք հարկային մարմին գրավոր հայտնելուց հետո:
36.11. Հաշվարկված եկամտահարկի գումարները (այդ թվում` եկամտահարկի կանխավճարների եռամսյակային գումարները), նվազագույն եկամտահարկի տարեկան գումարները, եկամտահարկի գծով հաշվարկված տույժերը և տուգանքները, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ գումարների վճարումները հարկային մարմինների կողմից հաշվառվում են հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում:
Հարկային մարմինների կողմից նվազագույն եկամտահարկի եռամսյակային գումարները անձնական հաշվի քարտերում չեն հաշվառվում:»:
10. Ուժը կորցրած ճանաչել հրահանգի 37-րդ կետը:
11. Հրահանգի Հավելված 1-ը («Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների, պահված եկամտահարկի հաշվարկ») և Հավելված 6-ը («Ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիր») շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 1 |
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, |
|
Հաշվարկ |
(200__թ.___եռամսյակ) |
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) [1] | ||||||||
Կազմակերպության անվանումը [2] | ||||||||
Անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) անունը, ազգանունը [3] | ||||||||
Գտնվելու (բնակության) վայրը [4] | ||||||||
Հեռախոս [5] | ||||||||
Հաշվարկի ներկայացման ամսաթիվը [6] |
|
|
● | [1] տողում նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն |
● | [2] տողում նշվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը |
● | [3] տողում նշվում է անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի անունը և ազգանունը |
● | [4] տողում նշվում է կազմակերպության գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ (նոտարի) բնակության վայրը |
● | [5] տողում նշվում է կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը |
● | [6] տողում նշվում է հարկային մարմին հաշվարկի ներկայացման ամսաթիվը |
ՀՀ քաղաքացիներին վճարված |
Վճարված եկամուտների |
Պահված հարկի գումարը՝ | ||||||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
|
● | [7] սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը |
● | [8] սյունակներում նշվում է [7] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) հարկի գումարը |
● | [9] տողում նշվում է [9ա], [9բ] և [9գ] տողերի հանրագումարը |
● | [9ա], [9բ], [9գ] տողերում նշվում են տվյալ ամսում վարձու աշխատողներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` նյութական օգնության գումարների) ու դրանցից պահված (գանձված) հարկի ընդհանուր գումարները, իսկ [9ա-1], [9բ-1], [9գ-1] տողերում` տվյալ ամսում այդ եկամուտներ ստացած վարձու աշխատողների փաստացի թվաքանակը |
● | [10] տողում նշվում են տվյալ ամսում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և դրանցից պահված (գանձված) հարկի ընդհանուր գումարները, իսկ [10-1] տողում` տվյալ ամսում այդ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց փաստացի թվաքանակը |
● | [11]-[24] տողերում նշվում է տվյալ ամսում ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտների և դրանցից պահված (գանձված) հարկի ընդհանուր գումարը, ընդ որում` [17] տողը վերաբերում է վարձու աշխատող չհանդիսացող ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին, [21] տողում չեն նշվում պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, [22] տողում նշվում են «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն վճարված եկամուտների և դրանցից պահված հարկի գումարները |
● | [25] տողում նշվում է [9]-[24] տողերի հանրագումարը |
● | նվազեցվող եկամուտները (բացառությամբ [13], [16] և [18] տողերում նշվածների) հաշվարկում չեն նշվում |
Օտարերկրյա քաղաքացիներին և |
Վճարված եկամուտների |
Պահված հարկի գումարը՝ | ||||||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
x |
x |
x | ||
Պասիվ եկամուտներ՝ |
||||||||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
x |
x |
x | ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
| ||||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
| ||
|
|
|
|
|
|
|
● | [26] սյունակներում նշվում է տվյալ ամսում փաստացի վճարված եկամուտների հաշվարկային մեծությունը |
● | [27] սյունակներում նշվում է [26] սյունակներում նշված եկամուտներից պահված (գանձված) հարկի գումարը |
● | [28] տողում նշվում է [28ա], [28բ] և [28գ] տողերի հանրագումարը |
● | [28ա], [28բ], [28գ] տողերում նշվում է տվյալ ամսում վարձու աշխատողներին վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում` նյութական օգնության գումարների) ու դրանցից պահված (գանձված) հարկի ընդհանուր գումարը, իսկ [28ա-1], [28բ-1], [28գ-1] տողերում` տվյալ ամսում այդ եկամուտներ ստացած վարձու աշխատողների փաստացի թվաքանակը |
● | [29] տողում նշվում են տվյալ ամսում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և դրանցից պահված (գանձված) հարկի ընդհանուր գումարները, իսկ [29-1] տողում` տվյալ ամսում այդ եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց փաստացի թվաքանակը |
● | [30]-[43] տողերում նշվում է տվյալ ամսում ֆիզիկական անձանց վճարված այլ եկամուտների և դրանցից պահված (գանձված) հարկի ընդհանուր գումարը, ընդ որում` [30] տողը վերաբերում է ՀՀ-ում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերին վճարված եկամուտներին, [37] տողը վերաբերում է վարձու աշխատող չհանդիսացող ֆիզիկական անձանց տրված նվիրատվության և օգնության գումարներին |
● | [44] տողում նշվում է [28]-[43] տողերի հանրագումարը: |
Տնօրեն (անհատ ձեռնարկատեր, նոտար) |
_____________ |
_____________ | |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) | ||
|
|||
Գլխ. հաշվապահ |
_____________ |
_____________ | |
(ստորագրություն) |
(անուն, ազգանուն) | ||
Հաշվարկը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հաշվարկը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է կազմակերպությանը (անհատ ձեռնարկատիրոջը, նոտարին):
Հավելված 6 |
● | 1-նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված ՀՎՀՀ-ն |
● | 2-նշվում է հաշվետու ժամանակաշրջանը (հարկային տարին) |
● | 3-նշվում է ֆիզիկական անձի անձնական հաշվի համարը |
● | 4-նշվում է ֆիզիկական անձի անունը, ազգանունը և հայրանունը |
● | 5-նշվում է ֆիզիկական անձի անձնագրում գրանցված մշտական բնակության հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը) |
● | 6-նշվում է ֆիզիկական անձի ՀՀ-ում ժամանակավոր բնակության հասցեն |
● | 7, 8-նշվում են ֆիզիկական անձի տան և աշխատանքային հեռախոսի համարները |
● | 9-նշվում է ֆիզիկական անձի գործունեության իրականացման վայրը (հասցեն) |
● | 10-նշվում է պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի համարը |
● | 11, 12-նշվում է ֆիզիկական անձի անձնագրի սերիան և համարը |
● | 13-նշվում է անձնագիր տված լիազորված մարմնի անվանումը (կոդը) |
● | 14-նշվում է հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ժամանակահատվածը (օրերով)՝ ըստ ամիսների և տարվա ընթացքում (ընդամենը) |
● | 15-նշվում է ֆիզիկական անձի ծննդյան թիվը և ամիսը |
● | 16-նշվում է հարկային մարմին հայտարարագրի ներկայացման ամսաթիվը |
● | 17-նշվում են ֆիզիկական անձի բանկային հաշիվների համարները (պարտադիր նշելով բանկի կամ բանկի մասնաճյուղի անվանումը): |
Բաժին II. Քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված եկամուտներ, աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ
|
| ||
Քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով անհրաժեշտ ծախսեր` |
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
|
● |
[18] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողների հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերից ստացված (բացառությամբ՝ III բաժնում նշված) եկամուտները, ընդ որում՝ |
● | [21] տողում չեն նշվում գույքահարկը և հողի հարկը |
● | [26] տողում չեն նշվում ՀՀ պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները |
● | [29] տողում նշվում է քաղաքացիաիրավական պայմանագրերի գծով կատարված ծախսերի հանրագումարը (տող[19]+…+տող[28]) |
● |
[30] տողում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից ստացված աշխատանքի վարձատրությունը և դրան հավասարեցված այլ վճարումները (այդ թվում՝ նյութական օգնության գումարները), ընդ որում՝ |
● | [31] տողում նշվում են աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով հաշվարկված կենսաթոշակային, զբաղվածության, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները |
● | [32] տողում նշվում է քաղաքացիաիրավական պայմանագրերի, աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների գծով արդյունքը ((տող[18]-տող[29])+(տող[30]-տող[31])), որը տեղափոխվում է [66] տող (եթե արդյունքը բացասական է, ապա գումարը նշվում է փակագծերի մեջ): |
Բաժին III. Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտներ
Եկամուտների տեսակը |
Ստացված |
Դրույքա- |
Եկամտա- | ||
|
|||||
|
|||||
|
|||||
|
● | [33] սյունակում նշվում են հարկային գործակալ չհանդիսացողներից ստացված ռոյալթիները, տոկոսները և վարձավճարները, ընդ որում՝ -ռեզիդենտները հաշվի են առնում ՀՀ տարածքում և դրա սահմաններից դուրս ստացված եկամուտները -ոչ ռեզիդենտները հաշվի են առնում հայաստանյան աղբյուրներից ստացված եկամուտները |
● | [34] սյունակում նշվում են եկամտի այդ տեսակի համար հարկի սահմանված դրույքաչափերը |
● | [35] սյունակում նշվում են [36], [37], [38] տողերում նշված եկամտից հաշվարկված եկամտահարկի գումարները (սյունակ [33]xսյունակ[34]) |
● | [39] տողում նշվում է ռոյալթիներից, տոկոսներից և վարձավճարներից հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[36]/սյունակ[35]+տող37/սյունակ[35]+տող38/սյունակ[35]): |
Բաժին IV. Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ
|
| ||
Ձեռնարկատիրական գործունեության գծով անհրաժեշտ ծախսեր` |
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
|
● |
[40] տողում նշվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները, ընդ որում՝ |
● | [53] տողում չեն նշվում ՀՀ պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով գանձվող տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները |
● | [55] տողում նշվում են հաշվետու տարում հայտնաբերված՝ դրան անմիջապես նախորդող 3 տարիներում պակաս ցույց տրված ծախսերը |
● | [57] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով նվազեցվող ծախսերի հանրագումարը (տող[41]+..+տող[56]) |
● | [58] տողում նշվում է նախորդ տարվանից փոխանցված հարկային վնասը |
● | [59] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեության գծով արդյունքը (տող[40]-տող[57]-տող[58])՝ -եթե արդյունքը բացասական է, ապա [59] տողում գումարը նշվում է փակագծերի մեջ և կրած վնասը տեղափոխվում է հաջորդ տարի (սույն հայտարարագրի հետագա հաշվարկում հաշվի չի առնվում) -եթե արդյունքը դրական է, ապա այն տեղափոխվում է [67] տող: |
Բաժին V. Ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց եկամտահարկի վերահաշվարկ
Ամիս |
I |
II |
III |
IV |
V |
VI |
VII |
VIII |
IX |
X |
XI |
XII | ||
[60] |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||
[61] |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||
[62] |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||
[63] |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||
[64] |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
| ||
|
|
● | [60] տողում լրացվում են հարկային գործակալների կողմից ռեզիդենտ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց վճարված քաղաքացիաիրավական պայմանագրերից եկամուտների, աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների (այդ թվում՝ նյութական օգնության), ինչպես նաև նվազեցվող եկամուտների գումարները (ըստ ամիսների) |
● | [61] տողում նշվում են եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա համար անձնական նվազեցումների ամսական մեծությունը (20000 դրամ) |
● | [62] տողում նշվում են եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկված նվազեցվող եկամուտները (ըստ ամիսների) |
● | [63] տողում նշվում են ըստ ամիսների հարկվող եկամտի գումարները (տող[60]-տող[61]-տող[62]) |
● | [64] տողում նշվում են ամսական հարկվող եկամտից ([63] տողում նշված) հաշվարկված եկամտահարկը |
● | [65] տողում նշվում է [64] տողում ըստ ամիսների հաշվարկված հարկի հանրագումարը: |
Բաժին VI. Տարեկան եկամտահարկի հաշվարկ
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
|
● | [68] տողում նշվում է տարվա ամիսների թիվը, որոնց վերաբերում են II և IV բաժիններում նշված եկամուտները |
● | [69] տողում նշվում է անձնական նվազեցումների տարեկան մեծությունը (տող[68]x20000) |
● | [70] տողում նշվում է հարկվող եկամտի գումարը {(տող [66]+տող [67])-տող[69]} |
● | [71] տողում նշվում է տարվա ընթացքում կատարված բարեգործական և այլ անհատույց հատկացումների նվազեցվող գումարը (տող [70]-տող[70]/1,05) |
● | [72] տողում նշվում է ձեռնարկատիրական գործունեությունից, քաղաքացիաիրավական պայմանագրերից, աշխատանքի վարձատրությունից և դրան հավասարեցված այլ վճարումներից տարեկան հարկվող եկամտի գումարը (տող[70]-տող[71]) |
● | [73] տողում նշվում է [72] տողում նշված տարեկան հարկվող եկամտից (տարեկան դրույքաչափերով) հաշվարկված եկամտահարկի գումարը |
● | [74] տողում նշվում է տարվա համար հաշվարկված եկամտահարկի հանրագումարը (տող[39]+տող[65]+տող[72]) |
● | [75] տողում նշվում է հաշվետու տարում հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարը` որպես եկամտահարկի եռամսյակային գումարների հանրագումար |
● | [76] տողում նշվում է ընդամենը տարվա համար հաշվարկված եկամտահարկը (տող[74] և տող[75] առավելագույնը |
● | [77] տողում նշվում է նախորդ և հաշվետու տարիներում վճարված` եկամտահարկի գումարից չհաշվանցված նվազագույն եկամտահարկի գումարը (հաջորդ տարիների փոխանցվող եկամտահարկի նվազագույն գումարը): |
Բաժին VII. ՀՀ պետական բյուջեի հետ փոխհաշվարկներ
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
| ||
|
|
● | [78] տողում նշվում են հարկային տարվա համար վճարված եկամտահարկի եռամսյակային վճարման գումարները |
● | [79] տողում նշվում է (հարկային գործակալների կողմից տրված տեղեկանքների հիման վրա) եկամտի վճարման աղբյուրի մոտ պահված (գանձված) եկամտահարկի գումարը |
● | [80] և [81] տողերում նշվում են այլ պետություններում՝ դրանց օրենսդրությանը համապատասխան պահված (գանձված) եկամտահարկը (օտարերկրյա պետության համապատասխան հարկային մարմնի կողմից վավերացված տեղեկանքի հիման վրա) և եկամտահարկի այն գումարը, որի չափով ՀՀ օրենսդրությանը համապատասխան ենթակա է նվազեցման տարեկան եկամտահարկը |
● | [82] տողում նշվում է տարեկան եկամտահարկից նվազեցման ենթակա գումարը (տող[78]+տող[79]+տող[81]) |
● | [83] տողում նշվում է ՀՀ պետական բյուջե վճարման կամ ՀՀ պետական բյուջեից վերադարձման (հաշվանցման) ենթակա եկամտահարկի գումաըը (տող[76]տող[82]` բացասական արդյունքը նշվում է փակագծերի մեջ): |
Հաշվետու տարվա հաշվարկված նվազագույն եկամտահարկի գումարները (ըստ եռամսյակների)
Եռամսյակ |
I |
II |
III |
IV |
Ընդամենը |
Գումար |
Հայտարարագիրը ներկայացնողի ստորագրությունը |
Հայտարարագրի ընդունման ամսաթիվը |
Հայտարարագիրը ընդունողի անունը, ազգանունը |
Ստորագրությունը |
Հայտարարագիրը լրացվում է 2 օրինակից, որոնք ներկայացվում են հարկային մարմին: Հայտարարագիրը առձեռն հարկային մարմին ներկայացնելու դեպքում` հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է ֆիզիկական անձին:»: