«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
18 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206344
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 հոկտեմբերի 2006 թ. ք. Երևան |
թիվ ՔՀ-57-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ ՔՀ-67-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 18-ի «Քրեակատարողական ծառայողի վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգ»-ը հաստատելու մասին» թիվ ՔՀ-67-Ն հրամանով հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի «72 ակադեմիական ժամից» բառերը փոխարինել «60 ակադեմիական ժամից» բառերով, միաժամանակ ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի 2-րդ պարբերությունը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրվանից:
Դ. Հարությունյան