ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ
23 նոյեմբերի 2001 թվականի |
N 736 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿԲ ՆԱԽԱԳԱՀԻ 1999Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1007 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ, ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ, ԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԴՐԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ԿԱՐԳԸ ՆՈՐ 3.14 ԵՎ 3.15 ԿԵՏԵՐՈՎ ԼՐԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածը հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 1999 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1007 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի հանձնարարականների գրանցման հաշվառման, դրանց նկատմամբ վերահսկողության իրականացման և պարտավորությունների չկատարման դեպքում կարգապահական տույժերի կիրառման» կարգը լրացնել նոր 3.14 և 3.15 կետերով հետևյալ բովանդակությամբ.
«3.14 Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի կամ նախագահի տեղակալի կողմից տարով, կիսամյակով, եռամսյակով, ամսով կամ շաբաթով նշանակած ժամկետը որոշվում է օրացուցային տարով, կիսամյակով, եռամսյակով, ամսով կամ շաբաթով: Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի կամ նախագահի տեղակալի կողմից օրով (օրերով) նշանակած ժամկետը որոշվում է Կենտրոնական բանկի աշխատանքային օրով (օրերով):
3.15 Կենտրոնական բանկի խորհրդի, նախագահի կամ նախագահի տեղակալի կողմից համապատասխանաբար խորհրդի կամ վարչության նիստում տրված հանձնարարականի կատարում է համարվում հանձնարարականի արդյունքը Կենտրոնական բանկի արձանագրային բաժին ներկայացնելը, եթե կատարման այլ ձև նշված չէ հանձնարարականում:»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է ստորագրման պահից: