Գլխավոր տեղեկություն
Номер
N 86-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (25.07.2002-26.06.2003)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2002.07.15/17(103) Հոդ.108
Принят
Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
Дата принятия
24.06.2002
Подписан
Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահ
Дата подписания
24.06.2002
Дата вступления в силу
25.07.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
26.06.2003

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
28 հունիսի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 30502104

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ

24 հունիսի 2002 թ.
ք. Երևան

N 86-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՇ-ՁԵՎ 1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Ղեկավարվելով «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասով.

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին» ՀՇ- ձև 1 հաշվետվության ձևը և այն լրացնելու կարգը (կցվում են):

2. Հիմնադրամի իրավաբանական վարչությանը`

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին» ՀՇ-ձև 1 հաշվետվության ձևը և այն լրացնելու կարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը դնել հիմնադրամի նախագահի տեղակալ Տ. Կիրակոսյանի վրա:

 

Ֆ. Մուշեղյան

Ձև ՀՇ-1

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովագրության
պետական հիմնադրամի նախագահի
2002 թ. _____________
թիվ ___________ հրամանով
Կազմվում է եռամսյակների համար, տարվա սկզբից աճողական կարգով և ներկայացվում է ՀՀ
սոցիալական ապահովագրության պետական
հիմնադրամի տարածքային մարմնին` մինչև
հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը

ՀՀ ____________________մարզի

Սոցիալական ապահովագրության _______________տարածքային կենտրոնին

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի եվ վճարումների մասին

200 թ.____________ եռամսյակ

Ապահովադիրը _________________________________________________
_______________________________________________   __________%

ենթակայությունը                                                                             Պետական բաժնեմաս   

Պետ. ռեգիստրում
գրանցման համարը
 
 
 
ամսաթիվը 
 
Հիմնադրամում
գրանցման համարը (կոդը)
 
 
ամսաթիվը 
 
Հարկային մարմնում
գրանցման համարը (Կոդը)
 
 
ամսաթիվը 
 
         

Գործունեության ոլորտը ___________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________ Հեռ. _________
Գործունեության իրականացման վայրը _____________________ Հեռ. _________
Սպասարկող բանկերի անվանումները ___________________________________
Հաշվարկային հաշիվների համարները ___________________________________

Աշխատողների ցուցակային թվաքանակը, չվճարված աշխատանքի վարձատրությանն ուղղվող եվ դրանց հավասարեցված միջոցները (այսուհետ` ԱՎՈՒՄ), դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարները, հաշվարկային հաշիվների եվ դրամարկղի դրամական միջոցների շրջանառությունը

Աղյուսակ 1
(հազար դրամներով)
Ժամանակաշրջանը Աշխատողների ցուցակային թվաքանակը Չվճարված Մնացորդը Հաշվետու եռ-ի շրջանառությունը
ԱՎՈՒՄ Սոց-
վճար
Հաշվ. հաշիվ-
ների
Դրա-
մարկղի
Հաշվ. հաշիվների Դրամարկղի
Մուտք Ելք Մուտք Ելք
1 2 3 4 5 6 7 8 9 10
Առ 01.01.200  թ.                  
Առ 01.04.200  թ.                  
Առ 01.07.200  թ.                  
Առ 01.10.200  թ.                  
Առ 01.01.200  թ.                  

Հաշվարկային եվ փաստացի ԱՎՈՒՄ եվ դրանց նկատմամբ հաշվարկված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները
Հ ա շ վ ա ր կ ա յ ի ն

Աղյուսակ 2
(հազար դրամներով)
ԱՎՈՒՄ-ի ՄԻՋԱԿԱՅՔԵՐԸ Ընդամենը նախորդ
եռամսյակների ընթացքում
Ընդամենը հաշվետու եռամսյակում Ընդամենը տարվա սկզբից
Աշխ.
թիվը
Դրույք.
թիվը
ԱՎՈՒՄ Սոցիալ.
վճար
Աշխ.
թիվը
Դրույք.
թիվը
ԱՎՈՒՄ Սոցիալ.
վճար
Աշխ.
թիվը
Դրույք.
թիվը
ԱՎՈՒՄ Սոցիալ.
վճար
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
1 Մինչև 20000 դր. ա)   X       X       X    
բ)                        
2 20000-ից մինչև 100000 դր.   X       X       X    
3 100000-ից ավելի   X       X       X    
4 Պարզ. հարկի գծով   X       X       X    
ԸՆԴԱՄԵՆԸ                        

Փ ա ս տ ա ց ի

Աղյուսակ 3
(հազար դրամներով)
ԱՎՈՒՄ-ի
ՄԻՋԱԿԱՅՔԵՐԸ
Ընդամենը նախորդ եռամսյակների ընթացքում Ընդամենը հաշվետու եռամսյակում Ընդամենը տարվա սկզբից
Աշխ. թիվը Դրույք. թիվը ԱՎՈՒՄ Սոցիալ. վճար Աշխ. թիվը Դրույք. թիվը ԱՎՈՒՄ Սոցիալ. վճար Աշխ. թիվը Դրույք. թիվը ԱՎՈՒՄ Սոցիալ. վճար
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14
1 Մինչև 20000 դր. ա)   X       X       X    
  X       X       X    
բ)                        
                       
2 20000-ից մինչև
100000 դր.
  X       X       X    
  X       X       X    
3 100000-ից ավելի   X       X       X    
  X       X       X    
4 Նախ. տարիների ԱՎՈՒՄ վճարած ընթացիկ տարում   X       X       X    
5 Պարզ. հարկի գծով   X       X       X    
ԸՆԴԱՄԵՆԸ                        
                       

Ապահովադրի մոտ կատարված ծախսերը

Աղյուսակ 4
(հազար դրամներով)
ՎՃԱՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ Ընդամենը նախորդ եռամսյակների ընթացքում Ընդամենը հաշվետու եռամսյակում Ընդամենը տարվա սկզբից
նպաստ.
թիվը
օրերի
թիվը
գու-
մարը
նպաստ. թիվը օրերի թիվը գու-
մարը
նպաստ. թիվը օրերի թիվը գու-
մարը
1 2 3 4 5 6 7 8 9 10 11
1 Ժամանակավոր անաշխատունակության X     X     X    
2 Հղիության և ծննդաբերության X     X     X    
3 Երեխայի ծննդյան միանվագ   X     X     X  
4 Թաղման   X     X     X  
5 Վերականգնված միջոցներ X X   X X   X X  
ԸՆԴԱՄԵՆԸ                  

 

Ծանոթություն

1. Աղյուսակ 2-ի և 3-ի - «Աշխատողների թիվը» սյունակներում լրացվում են աշխատողներին հաշվարկված և փաստացի վճարված աշխատավարձերի թիվը
- մինչև 20000 դրամ ԱՎՈՒՄ-ի միջակայքի «Աշխատողների թիվը» սյունակների
ա) տողում լրացվում է մեկ և ավել հաստիքային դրույքով աշխատավարձ ստացողների տվյալները,
բ) տողում լրացվում է մեկից պակաս հաստիքային դրույքով վարձատրվող աշխատողների տվյալները:
2. Աղյուսակ 3-ի ԱՎՈՒՄ-ի բոլոր միջակայքերի առաջին տողերում լրացվում են տվյալ միջակայքերում հաշվարկված և ամբողջությամբ վճարված, երկրորդ տողում հաշվարկված ԱՎՈՒՄ-ից մասնակի վճարված տվյալները:

 

Հաստատված է
ՀՀ սոցիալական ապահովագրության
պետական հիմնադրամի նախագահի
2002 թ. _______________
թիվ ______________հրամանով

Հավելված
Լրացվում է հաշվետու եռամսյակի համար և
ներկայացվում է Ձև ՀՇ-1 հաշվետվությանը կից

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

_________________________  _______________
(ապահովադրի անվանումը)                      (կոդը)

վարձու աշխատողների համար հաշվարկված եվ վճարված աշխատանքի վարձատրությանն ուղղվող եվ դրանց հավասարեցված միջոցների (ԱՎՈՒՄ) մասին

200 թ. _________եռամսյակ  

Հ/Հ Վարձու աշխատողի Հաշվարկված ԱՎՈՒՄ-ը Փաստացի վճարված ԱՎՈՒՄ-ը (ըստ ամիսների)
Ազգանունը, Անունը Անձնագրի սերիան, համարը Հասցեն Ընդամենը այդ թվում` ըստ ամիսների Ընդամենը ամսա-
թիվը
գու-
մարը
ամսա-
թիվը
գու-
մարը
ամսա-
թիվը
գու-
մարը
     
1 2 3 4 5=(6+7+8) 6 7 8 9=(11+13+15) 10 11 12 13 14 15
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             
                             

   

Ծանոթություն- տեղեկանքը ապահովադիրը լրացնում է այն դեպքում, եթե օրենքով և միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու և հիմնադրամ փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողի վրա

Ապահովադրի ղեկավար __________________
Գլխավոր հաշվապահ ____________________

200 թ. _______________ _____              Կ.Տ.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, ապահովադրի մոտ կատարված ծախսերը, հիմնադրամից ստացած միջոցները

Աղյուսակ 5
(հազար դրամներով)
Սոցիալական վճարներ կատարած
ծախսեր և հիմնադրամից
ստացված միջոցներ
Ապահովադրի
տվյալներով
Հիմնադրամի տվյալներով
 Հաշվարկված   Փաստացի   Հաշվարկված   Փաստացի 
1 2 3 4 5 6
1 ա) Պարտքի մնացորդը տարվա սկզբին
(առանց սառեցված (հետաձգված), զիջված
միջոցների)
Ապառք      
Գերավճար (-)      
Տույժ*      
Տուգանք*      
բ) ՀՀ ________________________
____________________________
_______________ օրենքով (որոշմամբ)
սառեցված (հետաձգված), զիջված
Ապառք      
Տույժ*      
Տուգանք*      
2 Նախորդ եռամսյակներում հաշվարկված Սոցվճար      
3 Նախորդ եռամսյակներում փոխանցված* Սոցվճար      
Տույժ      
Տուգանք      
4 ա) ___ ___________200_ թ.-ի
դրությամբ կատարված ստուգման և
հաշվետվության տվյալների
տարբերությունը
Ապառքի
Գերավճարի(-) 
     
Տույժի*      
Տուգանքի*      
բ) վարձու աշխատողին չձևակերպելու
հետևանքով արձանագրված
Սոցվճար*      
Տուգանք*      
գ) դատարանի վճռով պակասեցված (-) Ապառք      
Տույժ*      
Տուգանք*      
5 Հաշվետու եռամսյակում հաշվարկված Սոցվճար      
6 Հաշվետու եռամսյակում փոխանցված* Սոցվճար      
Տույժ      
Տուգանք      
7

Ընդամենը տարեսկզբից վճարման ենթակա

7=1+2+4+5

Սոցվճար      
Տույժ*      
Տուգանք*      
8

Ընդամենը փոխանցված*

8=3+6

Սոցվճար      
Տույժ      
Տուգանք      
9 Տարեսկզբից սոցվճարների հաշվին կատարված ծախսեր      
10 Հիմնադրամից ստացված միջոցներ      
11 ա) Պարտքի մնացորդը հաշվետու
ժամանակաշրջանի վերջում (առանց
սառեցված) (հետաձգված), զիջված
միջոցների)
11=7-8-9+10
Ապառք      
Գերավճար (-)      
Տույժ*      
Տուգանք*      
բ) ՀՀ _______________________
___________________________
______________ օրենքով (որոշմամբ)
սառեցված (հետաձգված), զիջված
Ապառք      
Տույժ*      
Տուգանք*      
* Տողի հաշվարկային սյունակում լրացվում են փաստացի սյունակի տվյալները

ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Աղյուսակ 6
(հազար դրամներով)
Ստուգման
ակտի
Ստուգման ժամանակաշրջանը
200 թ.______ ____մինչև
200 թ.______ ____
Փոխանցվել է
N Ամսա-
թիվը
Պարտքի մնացորդ
գերավճար (-)
առ ___
Տու-
գանքը
Հաշվարկ-
ված
տույժերը
Տուգանք Հաշվարկված տույժ
Ամսա-
թիվը
Գու-
մարը
Ամսա-
թիվը
Գու-
մարը
Հաշվար-
կային
Փաս-
տացի
                   
                   

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեվանքով հաշմանդամության եվ արտոնյալ պայմաններով (2-րդ ցուցակով) նշանակված աշխատանքային կենսաթոշակների վճարման համար վերականգնվող գումարները

Աղյուսակ 7
(հազար դրամներով)
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ
ՏԵՍԱԿԸ
Պարտքի մնա-
ցորդը տարվա սկզբին
 Նախորդ եռամսյակների   ընթացքում Հաշվետու եռամսյակի ընթացքում Ընդամենը տարվա սկզբից Պարտքի մնացորդը հաշվետու ժամանա-
կաշրջանի վերջում
Կենսա-
թոշակա-
ռուների թիվը
Կենսաթո-
շակի գումարը
Փոխանց-
վել է
Կենսա-
թոշակա-
ռուների թիվը
Կենսա-
թոշակի գումարը
Փոխանց-
վել է
Կենսա-
թոշակա-
ռուների թիվը
Կենսաթո-
շակի գումարը
Փոխանց-
վել է
 1  2  3  4  5  6  7 8 9 10 11 12 = 2+10-11
Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հաշմանդամության                      
Արտոնյալ պայմաններով (2-րդ ցուցակով) տարիքային աշխատանքային                      
ԸՆԴԱՄԵՆԸ                      

 

Լրացուցիչ տեղեկություններ _________________________________________
___________________________________________________________

Ապահովադրի ղեկավար

____________________
(Ազգանուն, ստորագրություն)

Գլխավոր հաշվապահ

____________________
(Ազգանուն, ստորագրություն)

200 թ. _________ ____

Կ.Տ
 

 
Հաշվետվությունն ընդունեց`

____________________
(Ազգանուն, ստորագրություն)

200 թ. _________ ____
 
 
Հաշվետվությունը գրանցեց`

____________________
(Ազգանուն, ստորագրություն)

200 թ. _________ ____
 
 
Տարածքային կենտրոնի տնօրեն (բաժնի պետ)

____________________
(Ազգանուն, ստորագրություն)

200 թ. _________ ____  

 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
սոցիալական ապահովագրության
պետական հիմնադրամի նախագահի
__ ______ 2002 թ. թիվ __ հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի եվ վճարումների մասին հաշվետվության (Ձեվ ՀՇ-1) լրացման

 

Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ՝ հիմնադրամ) տարածքային կենտրոններում որպես ապահովադիր գրանցված հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ գործատու ապահովադիր) վրա:

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին» (Ձև ՀՇ-1) հաշվետվությունը (այսուհետ՝ հաշվետվություն) գործատու ապահովադիրը կազմում և ներկայացնում է յուրաքանչյուր եռամսյակ աճողական կարգով:

Նոր ստեղծված գործատու ապահովադրի համար առաջին հաշվետու եռամսյակ (տարի) է համարվում նրա պետական գրանցման օրվանից մինչև տվյալ եռամսյակի (տարվա) վերջն ընկած ժամանակաշրջանը:

Լուծարվող գործատու ապահովադիրը հաշվետվություն է ներկայացնում սույնով սահմանված կարգով մինչև լուծարման գործընթացի ավարտն ընկած ժամանակաշրջանի համար:

Գործատու ապահովադրի կողմից հաշվետվությունը կազմվում է երկու օրինակից և ներկայացվում հիմնադրամի տարածքային կենտրոն ոչ ուշ, քան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 25-ը:

Ներկայացվող հաշվետվության առաջին էջում նշվում են հետևյալ վավերապայմանները՝ հաշվետվությունն ընդունող տարածքային մարմնի անվանումը, հաշվետու ժամանակաշրջանը, այն ներկայացնող գործատու ապահովադրի ֆիրմային անվանումը, ենթակայությունը (պետական բաժնեմասը տնօրինող նախարարությունը), պետական բաժնեմասի չափը (տոկոսներով), որը լրացվում է պետական բաժնեմաս ունեցող ապահովադրի կողմից, պետական ռեգիստրում գրանցման համարը, ամսաթիվը, հիմնադրամում և հարկային մարմնում գրանցման համարները (կոդերը), ամսաթվերը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (հասցեները), հեռախոսահամարները, սպասարկող բանկերի անվանումները, հաշվարկային հաշիվների համարները:

Ներկայացվող հաշվետվությունում գումարային ցուցանիշները արտահայտվում են հազար դրամներով:

Հաշվետվության «Աշխատողների ցուցակային թվաքանակը, չվճարված աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցները (այսուհետ՝ ԱՎՈՒՄ), սոցիալական վճարները, հաշվարկային հաշիվների և դրամարկղի դրամական միջոցների շրջանառությունը» աղյուսակի (աղյուսակ 1), «Աշխատողների ցուցակային թվաքանակը», չվճարված «ԱՎՈՒՄ» և «Սոցիալական վճար» (չվճարված ԱՎՈՒՄ-ի նկատմամբ հաշվարկված) սյունակների առաջին տողում լրացվում են նախորդ տարվա 4-րդ եռամսյակի հաշվետվությունով ներկայացված տարեվերջի տվյալները, որոնք մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը մնում են անփոփոխ (վերջիններս կարող են փոփոխվել միայն ապահովադրի մոտ կատարված ստուգման արդյունքում), իսկ նույն սյունակների հաջորդ տողերում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջի համապատասխան տվյալները:

Աղյուսակ 1-ի «Աշխատողների ցուցակային թվաքանակը» սյունակում լրացվում են գործատու ապահովադրի մոտ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված վարձու աշխատողների ընդհանուր թվաքանակը (անկախ այն բանից՝ նրանց համար հաշվետու ժամանակաշրջանում աշխատավարձ հաշվարկվել է, թե ոչ):

Չվճարված «ԱՎՈՒՄ» և «Սոցիալական վճար» սյունակների հաշվետու ժամանակաշրջանների վերջի դրությամբ տվյալները լրացվում են հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների «Ընդամենը տարվա սկզբից» սյունակների «ԱՎՈՒՄ» և դրանց նկատմամբ հաշվարկված «Սոցիալական վճար» համապատասխան ենթասյունակների տվյալների տարբերությանը ավելացնելով աղյուսակ 1-ի չվճարված «ԱՎՈՒՄ» և «Սոցիալական վճար» սյունակների 1-ին տողի (հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ առկա) տվյալները:

Աղյուսակ 1-ի «Մնացորդը» սյունակի «Հաշվարկային հաշիվների» և «Դրամարկղի» ենթասյունակների առաջին տողում լրացվում են ապահովադրի հաշվապահական համապատասխան հաշիվների մնացորդների հիման վրա կազմված նախորդ տարվա 4-րդ եռամսյակի հաշվետվությամբ ներկայացված տարեվերջի տվյալները, որոնք մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը մնում են անփոփոխ:

Աղյուսակ 1-ի «Մնացորդը» սյունակի «Հաշվարկային հաշիվների» և «Դրամարկղի» ենթասյունակների 2-րդ և հաջորդ տողերում լրացվում են հաշվապահական համապատասխան հաշիվների հաշվետու ժամանակաշրջանի վերջի մնացորդները, իսկ «Հաշվետու եռամսյակի շրջանառությունը» սյունակի «Հաշվարկային հաշիվների» և «Դրամարկղի» ենթասյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի դրամական միջոցների շարժերը:

Աղյուսակ 2-ում լրացվում են ԱՎՈՒՄ-ի և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների, աշխատողների և դրույքների թվի վերաբերյալ հաշվարկային տվյալներ: Աղյուսակի «Ընդամենը նախորդ եռամսյակների ընթացքում» սյունակում լրացվում են նախորդ եռամսյակների ընթացքում հաշվարկված, «Ընդամենը հաշվետու եռամսյակում» սյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված տվյալներ: «Ընդամենը նախորդ եռամսյակների ընթացքում» և «Ընդամենը հաշվետու եռամսյակում» սյունակների համապատասխան ենթասյունակների տվյալների հանրագումարից ստացվում են «Ընդամենը տարվա սկզբից» աշխատողների թիվը, դրույքների թիվը, ԱՎՈՒՄ-ը և սոցիալական վճարները:

Աղյուսակ 3-ում լրացվում են հաշվարկված ԱՎՈՒՄ-ից աշխատողներին փաստացի վճարված ԱՎՈՒՄ-ի, նրա նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների, աշխատողների և դրույքների թվի մասին տվյալներ: Աղյուսակը լրացվում է նույն սկզբունքով, ինչ աղյուսակ 2-ը:

Հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների «Աշխատողների թիվը» սյունակներում ցույց են տրվում ոչ թե տվյալ ամսում հաշվարկված կամ աշխատավարձ ստացած աշխատողների, այլ նրանց համար հաշվարկված և փաստացի վճարված աշխատավարձերի թիվը:

Օրինակ, հաշվետու եռամսյակում վարձու աշխատողին հաշվարկվել է երեք, վճարվել է ութ ամսվա աշխատավարձ (մարվել է նաև նախորդ ժամանակաշրջանում հաշվարկված և չվճարված հինգ ամսվա աշխատավարձերը): Այս դեպքում 2–րդ աղյուսակի «Աշխատողների թիվը» սյունակում լրացվում է ոչ թե մեկ այլ երեք, իսկ 3-րդ աղյուսակում՝ ութ: Աղյուսակ 2-ի «ԱՎՈՒՄ» սյունակում լրացվում է երեք, իսկ աղյուսակ 3-ի նույն սյունակում՝ ութ ամսվա աշխատավարձի գումար:

Աղյուսակ 2-ի մինչև 20000 դրամ ԱՎՈՒՄ-ի միջակայքի «Աշխատողների թիվը» սյունակի ա) տողում լրացվում է մեկ և ավել հաստիքային դրույքով աշխատավարձ ստացողների տվյալները, բ) տողում՝ մեկից պակաս հաստիքային դրույքով վարձատրվող աշխատողների տվյալները:

Աղյուսակ 3-ի ԱՎՈՒՄ-ի բոլոր միջակայքերի առաջին տողերում լրացվում են տվյալ միջակայքերում հաշվարկված և ամբողջությամբ վճարված, երկրորդ տողերում՝ հաշվարկված ԱՎՈՒՄ-ից մասնակի վճարված ԱՎՈՒՄ-ի և համամասնորեն հաշվարկված սոցիալական վճարների տվյալները:

Օրինակ, աշխատողին հաշվարկվել է 48000 դրամ աշխատավարձ, որի սոցիալական վճարը կազմում է 9200 դրամ, սակայն հաշվարկված աշխատավարձից փաստացի վճարվել է 15000 դրամը: Հաշվետվության աղյուսակ 3-ի 20000-ից մինչև 100000 դրամ ԱՎՈՒՄ-ի միջակայքի երկրորդ տողի «ԱՎՈՒՄ»-ի սյունակում լրացվում է 15000 դրամ, իսկ սոցիալական վճարների սյունակում՝ 2875 դրամ (15000 : 48000 X 9200): Աղյուսակ 3-ի չորրորդ տողի՝ «Նախորդ տարիների ԱՎՈՒՄ վճարված ընթացիկ տարում», «ԱՎՈՒՄ»-ի և «Սոցիալական վճարներ»-ի սյունակների տվյալները համեմատվում են առաջին աղյուսակի առաջին տողի համապատասխան տվյալների հետ, որից պարզ է դառնում, թե տարեսկզբին չվճարված «ԱՎՈՒՄ»-ից և «Սոցիալական վճարներ»-ից որքանն է փաստացի մարվել (վճարվել):

Եթե օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով տվյալ կազմակերպության սոցիալական վճարները հաշվարկելու և հիմնադրամ փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն հաշվետվությանը կից ներկայացնում է նաև տեղեկանք վարձու աշխատողների համար հաշվարկված և վճարված ԱՎՈՒՄ-ի մասին (հաշվետվությանը կից հավելված): Տեղեկանքի համապատասխան սյունակներում լրացվում են վարձու աշխատողների անունը, ազգանունը, բնակության հասցեն, եռամսյակում՝ ըստ ամիսների, հաշվարկված և փաստացի վճարված ԱՎՈՒՄ-ի գումարը և վճարումների ամիս, ամսաթիվը:

Աղյուսակ 4-ում՝ «Ապահովադրի մոտ կատարված ծախսեր», լրացվում են գործատու ապահովադրի կողմից հաշվետու ժամանակաշրջանում, սոցիալական վճարների հաշվին, փաստացի կատարված՝ ըստ նպաստների տեսակների, վճարումները: Աղյուսակում լրացվում են նաև փաստացի վճարված նպաստների քանակը և օրերի թիվը: Նշված աղյուսակի «Վերականգնված միջոցներ» տողի «Գումարը» սյունակներում (սյունակ 5, 8, 11) լրացվում են սխալ վճարված նպաստների հաշվետու ժամանակաշրջանում վերականգնված գումարները, որի չափով պակասեցվում են հաշվետու ժամանակաշրջանի փաստացի կատարված ծախսերը և արդյունքը գրվում «Ընդամենը» տողում:

«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, ապահովադրի մոտ կատարված ծախսերը, հիմնադրամից ստացած միջոցները» աղյուսակում (աղյուսակ 5) ապահովադրի կողմից լրացվում է միայն 3-րդ և 4-րդ սյունակները: Աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակները տարածքային կենտրոնի կողմից լրացվում է այն դեպքերում, երբ ապահովադրի կողմից հաշվարկված տվյալները չեն համընկնում տարածքային կենտրոնի կողմից հաշվարկած տվյալներին:

Աղյուսակ 5-ի 1-ին տողի ա) ենթատողում՝ «Պարտքի մնացորդը տարվա սկզբին (ապառք, գերավճար, տույժ, տուգանք)» լրացվում են նախորդ տարվա չորրորդ եռամսյակի հաշվետվության նույն աղյուսակի 11-րդ տողի ա) ենթատողի տվյալները, որոնք մինչև տարեվերջ մնում են անփոփոխ: 1-ին և 11-րդ տողերի բ) ենթատողերի՝ «ՀՀ օրենքով (որոշմամբ) սառեցված, հետաձգված, զիջված ապառք, տույժ և տուգանք», 2-րդ սյունակում լրացվում են ՀՀ օրենքի, կառավարության որոշման ընդունման ամսաթիվը, ամիսը, տարին՝ կատարելով համապատասխան նշում (ընդգծել) սառեցման, հետաձգման, զիջման, ինչպես նաև օրենքի կամ որոշման մասին: Հաշվետվության «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում կատարվում են զիջված գումարների վերաբերյալ համապատասխան գրառումներ՝ նշելով գումարի տեսակը, չափը և օրենքի (որոշման) անվանումը:

Երկրորդ տողի՝ «Նախորդ եռամսյակներում հաշվարկված սոցիալական վճար», «Հաշվարկային» սյունակում լրացվում են աղյուսակ 2-ի 6-րդ սյունակի՝ «Սոցիալական վճար» ընդամենը տողի, իսկ «Փաստացի» սյունակում՝ աղյուսակ 3-ի «Սոցիալական վճար» ընդամենը տողի տվյալները: «Տույժ» և «Տուգանք» տողերի 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են նախորդ եռամսյակներում հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:

Երրորդ տողի՝ «Նախորդ եռամսյակներում փոխանցված սոցիալական վճար», «Հաշվարկային» և «Փաստացի» (3-րդ, 4-րդ) սյունակներում լրացվում են աղյուսակ 3-ի 6-րդ սյունակի՝ «Սոցիալական վճար», ընդամենը տողում նշված գումարից նախորդ եռամսյակների ընթացքում հիմնադրամ փոխանցված գումարը: «Տույժ», «Տուգանք» տողերի 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են նախորդ եռամսյակներում հիմնադրամ փոխանցված տույժերի և տուգանքների գումարները:

Չորրորդ տողի ա) ենթատողի՝ «,,…..,, ………..200 թ.-ի դրությամբ կատարված ստուգման տվյալների տարբերությունը հաշվետվության համեմատ», 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են ստուգմամբ արձանագրված և հաշվետվությամբ ներկայացված տվյալների տարբերությունը:

Օրինակ, ստուգումը կատարվել է 2001 թվականի մայիսի 1-ից 15-ը՝ 01.04.2000-ից մինչև 01.04.2001 թվականն ընկած ժամանակաշրջանի համար: Ստուգմամբ 01.04.2001 թ. դրությամբ արձանագրվել է ժամկետանց պարտքը՝ 1000.0 հազ. դրամ, տույժը՝ 100.0 դրամ, տուգանքը՝ 200.0 հազ. դրամ: Առաջին եռամսյակի հաշվետվությամբ հաշվետու եռամսյակի վերջին (11- րդ տող) գերավճարը կազմել է 100.0 հազ. դրամ, տույժը՝ 200.0 հազ. դրամ, տուգանքը՝ 0: Երկրորդ եռամսյակի հաշվետվության չորրորդ տողի ապառքի (գերավճարի) տողում լրացվում է 1100.0 հազ. դրամ (1000.0 -(-100)), տույժի տողում՝ -100.0 հազ. դրամ (100-200), տուգանքի տողում՝ 200.0 հազ. դրամ (200.0-0):

«Վարձու աշխատողին չձևակերպելու հետևանքով արձանագրված» բ) ենթատողի 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու համար ստուգմամբ արձանագրված սոցիալական վճարների և տուգանքների գումարները, իսկ գ) ենթատողում լրացվում են դատարանի վճռով պակասեցված (չբավարարված) ապառքի, տույժի և տուգանքի գումարները՝ բացառությամբ մինչև դատարանի վճիռը ապահովադրի կողմից վճարված գումարների:

Հինգերորդ տողի՝ «Հաշվետու եռամսյակում հաշվարկված սոցիալական վճար», 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների՝ «Ընդամենը հաշվետու եռամսյակում» սյունակների, «Սոցիալական վճար» 10-րդ ենթասյունակների ընդամենը տողերի տվյալները, իսկ «Տույժ», «Տուգանք» տողերի 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են հաշվետու եռամսյակում հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:

Վեցերորդ տողի՝ «Հաշվետու եռամսյակներում փոխանցված սոցիալական վճար», «Հաշվարկային» և «Փաստացի» (3-րդ, 4-րդ) սյունակներում լրացվում են աղյուսակ 3-ի 10-րդ ենթասյունակի՝ «Սոցիալական վճար», ընդամենը տողում նշված գումարից, հաշվետու եռամսյակի ընթացքում, հիմնադրամ փոխանցված գումարները: «Տույժ» և «Տուգանք» տողերի 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են հաշվետու եռամսյակում հիմնադրամ փոխանցված տույժերի և տուգանքների գումարները:

Յոթերորդ և ութերորդ տողերը՝ «Ընդամենը տարեսկզբից վճարման ենթակա» և «Ընդամենը փոխանցված» (սոցիալական վճար, տույժ, տուգանք) լրացվում են համաձայն հաշվետվությունում նշված բանաձևերի:

Հաշվետվության իններորդ տողի՝ «Ապահովադրի մոտ տարեսկզբից սոցիալական վճարների հաշվին կատարված ծախսեր», 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են հաշվետվության 4-րդ աղյուսակի՝ «Ապահովադրի մոտ կատարված ծախսեր», «Ընդամենը տարվա սկզբից» սյունակի 11-րդ ենթասյունակի «Ընդամենը» տողի գումարը:

Տասներորդ տողի՝ «Հիմնադրամից ստացված միջոցներ», «Հաշվարկային» (3-րդ) և «Փաստացի» (4-րդ) սյունակներում լրացվում են հիմնադրամի կողմից ապահովադիրներին փաստացի հատկացված գումարները:

Տասնմեկերորդ տողի ա) ենթատողը՝ «Պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (ապառք, գերավճար, տույժ, տուգանք)» լրացվում է համաձայն հաշվետվությունում նշված բանաձևի, իսկ բ) ենթատողի՝ «ՀՀ օրենքով (որոշմամբ) սառեցված, հետաձգված (ապառք, տույժ, տուգանք)» ենթատողում լրացվում են 1-ին տողի նույն ենթատողի տվյալները: Սառեցված և հետաձգված ապառքի, տույժի և տուգանքի ժամկետը լրանալու դեպքում գումարները ավելացվում են ա) ենթատողի (ապառք, տույժ, տուգանք) գումարներին:

Հաշվետվության 6-րդ աղյուսակը՝ «Ընթացիկ տարում հիմնադրամի կողմից կատարված ստուգման արդյունքները», լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ստուգման ակտերով ներկայացված տվյալների հիման վրա:

Հաշվետվության աղյուսակ 7-ը «Աշխատանքային խեղման, կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամության և արտոնյալ պայմաններով (2-րդ ցուցակով) նշանակված աշխատանքային կենսաթոշակների վճարման համար վերականգնվող գումարները» լրացվում է նախորդ եռամսյակների, հաշվետու եռամսյակի ընթացքում և տարեսկզբից աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով հաշմանդամ դարձած, ինչպես նաև արտոնյալ պայմաններով նշանակված տարիքային աշխատանքային կենսաթոշակների գործատուների կողմից հատկացվող գումարները:

Աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է գործատուի կողմից տարեսկզբին, 12-րդ սյունակում՝ տարեվերջին վերը նշված կենսաթոշակների գծով պարտքերի գումարը: 3-րդ, 6-րդ, 9-րդ սյունակներում լրացվում է համապատասխան հաշվետու ժամանակաշրջաններում գործատուների միջոցների հաշվին կենսաթոշակ ստացողների թվաքանակը, 4-րդ, 7-րդ, 10-րդ սյունակներում՝ կենսաթոշակների վճարման համար անհրաժեշտ գումարները, իսկ 5-րդ, 8-րդ և 11-րդ սյունակներում՝ կենսաթոշակների վճարման համար գործատուների կողմից հիմնադրամ փոխանցված գումարները:

Հաշվետվության «Լրացուցիչ տեղեկություններ» մասում լրացվում են տեղեկություններ հաշվետվության առանձին տվյալների պարզաբանման վերաբերյալ: Այն կարող է լրացվել նաև առանձին բացատրագրով և ներկայացվել հաշվետվությանը կից, ստորագրված և կնքված ապահովադրի ղեկավարի և գլխավոր հաշվապահի կողմից:

Ներկայացվող հաշվետվության վերջին էջի համապատասխան մասում նշվում են ապահովադրի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, տարածքային կենտրոնում հաշվետվությունն ընդունողի, հաշվետվությունը գրանցողի, տարածքային կենտրոնի տնօրենի (բաժնի պետի) ազգանունը, ստորագրությունը, լրացման, ընդունման և գրանցման տարեթվերը, ամսաթվերը:

Հաշվետվությունը ապահովադրի կողմից ներկայացվում է ստորագրված և կնքված:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2003, N 82-Ն 26.06.2003, N 86-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան