Գլխավոր տեղեկություն
Номер
N 128-Ն
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.04.2004-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2004.04.01/8(156) Հոդ.106
Принят
Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե
Дата принятия
17.09.2003
Подписан
Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Дата подписания
17.09.2003
Дата вступления в силу
11.04.2004

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 մարտի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 33104048


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

17 սեպտեմբերի 2003 թ.
ք. Երևան

N 128-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգերի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշման 3-րդ կետի «ե» ենթակետով,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել պոմպակայանների տեխնիկական շահագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանին՝ սույն հրամանում նշված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:

 

Կոմիտեի նախագահ՝

Գ. Մարտիրոսյան

 

 

Հավելված
ՀՀ ջրտնտպետկոմիտեի նախագահի
17 սեպտեմբերի 2003 թ.
N 128-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույնով սահմանվում է ջրային համակարգերի պոմպակայանների տեխնիկական շահագործման կարգը:

Սույն կարգը պարտադիր է ՀՀ ջրտնտպետկոմիտեի կողմից տնօրինվող` 50 և ավելի տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ջրտնտպետկոմիտեի ենթակայությանը հանձնված պետական հիմնարկների հաշվեկշռում գտնվող պոմպակայանները շահագործող կազմակերպությունների համար:

2. Ոռոգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հուսալի աշխատանքը և տնտեսական ցուցանիշները հիմնականում կախված են պոմպակայանների ճիշտ շահագործումից:

3. Նորմալ շահագործման համար պոմպակայանում պետք է տեղակայված լինեն նաև համապատասխան քանակով պահուստային պոմպային ագրեգատներ, որոնց քանակը կախված է հուսալիության պահանջվող աստիճանից:

4. Պոմպակայաններում հաղորդակցման խողովակաշարի դասավորվածությունը պետք է լինի հարմար շահագործման և վերանորոգման համար: Դրանց թողունակությունը պետք է հաշվված լինի այնպես, որ ապահովվի պոմպային սարքավորումների կողմից մղվող ելքը ինչպես նորմալ, այնպես էլ վթարային ռեժիմների դեպքում:

5. Պոմպերը, դրանց շարժիչները և խողովակաշարը պետք է կահավորված լինեն անհրաժեշտ արմատուրով (փականներ, դրոսելներ, ապահովիչ կափույրներ և այլն), կարգավորող հարմարանքներով և հսկիչ-չափիչ սարքերով:

6. Նորակառույց պոմպակայանները շահագործման են հանձնվում համապատասխան հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո, որը ստուգում է կատարված աշխատանքների որակը և նախագծով նախատեսված բոլոր սարքերի ու հարմարանքների առկայությունը:

 

II. ՊՈՄՊԱԿԱՅԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

7. Պոմպակայանը շահագործող անձնակազմի (այսուհետ` շահագործող անձնակազմ) պարտականությունները սահմանվում են պաշտոնեական հրահանգներով:

8. Շահագործող անձնակազմը պարտավոր է ապահովել սարքավորումների հուսալի և տնտեսապես նպատակահարմար աշխատանքային ռեժիմը` առաջնորդվելով կարգավարի (դիսպետչերի) ցուցումներով և սահմանված աշխատանքային ժամանակացույցով:

9. Ավտոմատացված պոմպակայանը սպասարկող անձնակազմը պարտավոր է առնվազն օրական մեկ անգամ ստուգել կայանի սարքավորումների աշխատանքը, յուրաքանչյուր անգամ այցի և նկատված թերությունների մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:

10. Ավտոմատացված պոմպակայանների ագրեգատների գործարկումը և կանգնեցումը իրականացվում է կարգավարական կետից: Պոմպակայանի աշխատանքային ռեժիմի փոփոխություն կարելի է կատարել միայն վթարային իրավիճակ ստեղծվելուց:

 

III. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

11. Յուրաքանչյուր պոմպակայան պետք է ունենա`

ա) պոմպակայանի տեղամասի գլխավոր հատակագիծը, որի վրա պետք է նշված լինեն ստորգետնյա բոլոր կառուցվածքները.

բ) շենքի և նրա ներսում սարքավորումների ու խողովակաշարերի տեղակայման կատարողական գծագրերը.

գ) պոմպային, էլեկտրատեխնիկական և օժանդակ սարքավորումների անձնագրերը.

դ) յուրաքանչյուր պոմպի և նրա շարժիչի գծագրերը.

ե) պոմպերի և էլեկտրաշարժիչների գործարանային բնութագրերը.

զ) սարքավորումների սպասարկման և վերանորոգման տեխնիկական հրահանգները.

է) ղեկավար և սպասարկող անձնակազմի ծառայողական հրահանգները.

ը) անվտանգության տեխնիկայի նորմերի պահպանման հրահանգները:

12. Սարքավորումների ճիշտ շահագործման ապահովման համար պոմպակայանը պետք է ունենա տեխնիկական հրահանգ, որը պետք է ներառի`

ա) ամենօրյա նորմալ և վթարային ռեժիմով շահագործման կանոնները.

բ) սարքավորումների ընթացիկ և կապիտալ վերանորոգման կատարման հիմնական դրույթները.

գ) հսկիչ-չափիչ սարքերի և վերամբարձ սարքավորումների շահագործման կանոնները:

13. Ծառայողական հրահանգներում պետք է նշված լինեն`

ա) յուրաքանչյուր աշխատակցի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.

բ) շահագործող անձնակազմի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը.

գ) հերթապահ անձնակազմի կողմից հերթափոխի ընդունման և հանձնման կարգը.

դ) վթարային իրավիճակներ առաջանալուց հերթապահ անձնակազմի կողմից կատարվելիք անհրաժեշտ գործողությունները:

14. Նորմալ շահագործումն ապահովելու համար շահագործող անձնակազմի տնօրինության տակ պետք է լինեն հաղորդակցման խողովակաշարի դասավորվածության սխեման և սարքավորումների տեղաբաշխման գծագրերը:

15. Ավտոմատացված պոմպակայանների կարգավարական վահանակի վրա ցուցադրվում է հաղորդակցման խողովակաշարի և սարքավորումների տեղաբաշխման պայմանական սխեման, որի վրա արտացոլվում է ագրեգատների և առանձին սարքավորումների աշխատանքը հսկող բոլոր սարքերի գործունեությունը բնորոշող ցուցմունքները:

 

IV. ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԻԿ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

 

16. Պոմպային և էլեկտրական սարքավորումների, էլեկտրաշարժիչների, արմատուրի և հսկիչ-չափիչ սարքերի վիճակը հսկվում է շահագործող անձնակազմի կողմից: Հերթապահ անձնակազմը պարտավոր է նկատված բոլոր թերությունները գրանցել հերթափոխային մատյանում:

17. Հերթապահ անձնակազմի կողմից նկատված վթարային բնույթի թերությունները և փոքր անսարքությունները պետք է վերացվեն անմիջապես:

18. Պոմպակայանների սարքավորումների ժամկետից շուտ մաշվածության և վթարների կանխարգելման նպատակով իրականացվում է ընթացիկ (կանխարգելիչ) վերանորոգում, որի ժամանակ վերացվում են անսարքությունները և փոքր վնասվածքները:

19. Ընթացիկ վերանորոգման աշխատանքները բաժանվում են երկու խմբի`

ա) նախատեսված ժամկետում նախապես որոշված ծավալով անցկացվող կանխարգելիչ վերանորոգում.

բ) շուտափույթ իրականացվող չնախատեսված վերանորոգում:

20. Ընթացիկ վերանորոգումն իրականացվում է շահագործող կազմակերպության ուժերով կամ համապատասխան մասնագիտացված կազմակերպության միջոցով:

21. Պոմպերի, էլեկտրաշարժիչների և հսկիչ-չափիչ սարքերի տեխնիկական վիճակի զննումն անհրաժեշտ է իրականացնել ամեն ամիս:

22. Յուրաքանչյուր պոմպակայանի համար կազմվում է կանխարգելիչ ստուգումների և վերանորոգումների օրացուցային պլան:

23. Չնախատեսված վերանորոգումն իրականացվում է շահագործման ժամանակ հայտնաբերված թերությունների շուտափույթ վերացման նպատակով:

24. Կանխարգելիչ ստուգումների և վերանորոգումների ժամանակ կազմվում է անսարքությունների մանրամասն նկարագիրը և լրացվում է զննման ու վերանորոգման համապատասխան մատյանում:

25. Կանխարգելիչ կամ չնախատեսված վերանորոգման նպատակով պոմպային սարքավորման անջատումը նախապես համաձայնեցվում է կարգավարի հետ:

26. Ամենամսյա կանխարգելիչ ստուգման ժամանակ պետք է հստակ ուշադրություն դարձվի պտուտակային բոլոր միացումների, պոմպի խտացումների և մյուս մասերի վիճակի վրա:

27. Էլեկտրական շարժիչները պետք է փչել սեղմված չոր օդով և հետևել, որ բացառվի նրանց վրա յուղ ու ջուր թափելը:

28. Պետք է ստուգվի առանձին սարքավորումների յուղման համակարգում գտնվող յուղի տեխնիկական վիճակը: Յուղը պետք է փոխել առնվազն տարին երկու անգամ, եթե այլ բան չի սահմանված պոմպակայանի տեխնիկական անձնագրով:

29. Կանխարգելիչ ստուգումների տվյալների և սարքավորումների տեխնիկատնտեսական ցուցանիշների վերլուծության հիման վրա կազմվում է սարքավորումների կապիտալ վերանորոգման պլանը:

30. Հիմնական (կապիտալ) վերանորոգման ժամանակ փոխվում են առանձին սարքավորումների էլեմենտներն ու հանգույցները կամ տեղակայվում են առավել կատարելագործված նոր սարքավորումներ:

31. Վերանորոգված ագրեգատների գործարկման համար անհրաժեշտ է`

ա) մաքրել և լվանալ պոմպի իրանը (ներսից և դրսից) և ներծծման ու մղման խողովակը` մինչև անջատող փականը եղած տեղամասում.

բ) ջրամատակարարման պոմպակայանի նշված տեղամասերը` նաև մշակել և վարակազերծել քլորով.

գ) վերականգնել հիդրավլիկական միացման սխեման.

դ) հավաքել էլեկտրական սխեման.

ե) թույլտվություն ստանալուց հետո ագրեգատը փորձարկել պարապ ընթացքի ռեժիմում.

զ) նախնական փորձարկումները բարեհաջող կատարելուց հետո կարգավարի թույլտվությամբ իրականացնել գործարկումը համակարգում.

է) գործարկումից 72 ժամ հետո անջատել շարժիչը, զննել և տեխնիկական թերությունների բացակայության դեպքում կազմել ակտ ագրեգատը շահագործման հանձնելու վերաբերյալ:

 

V. ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

32. Պոմպակայանի աշխատանքը գնահատվում է նրա մեխանիկական և էներգետիկական սարքավորումների շահագործման ժամանակ ստացված հետևյալ տեխնիկատնտեսական ցուցանիշներով`

ա) պոմպակայանի կողմից մղված ելքը.

բ) սեփական կարիքների համար ծախսված ելքը.

գ) ջրի մղման համար ծախսված էլեկտրաէներգիան.

դ) կենցաղային և արտադրական կարիքների համար ծախսված վառելիքները և էլեկտրաէներգիան.

ե) քսայուղերի և այլ նյութերի ծախսը.

զ) սարքավորումների աշխատանքի և պարապուրդի տևողությունը, նրանց շահագործման արդյունավետությունը գնահատող գործակիցը:

33. Տեխնիկատնտեսական ցուցանիշների գնահատումը պետք է նպաստի կայանի և նրա առանձին սարքավորումների աշխատանքի բարելավմանը: Այդ ցուցանիշների վերլուծության հիման վրա պետք է մշակվի միջոցառումների պլան կայանի աշխատանքի կատարելագործման համար:

34. Էներգետիկ ռեսուրսների խնայողության, անվտանգ շահագործման և բարձր արտադրողականության ապահովման համար շահագործող անձնակազմը կարող է խրախուսվել օրենքով սահմանված կարգով:

 

VI. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ

 

35. Պոմպակայանները շահագործող կազմակերպության ղեկավարությունը պարտավոր է ստեղծել անհրաժեշտ պայմաններ անվտանգության տեխնիկայի նորմերի պահպանման համար:

36. Պոմպակայանների շահագործման, ընթացիկ և հիմնական վերանորոգման աշխատանքների իրականացման ժամանակ պետք է պահպանվեն հիդրոտեխնիկական կառույցներ շահագործողներին ներկայացվող անվտանգության տեխնիկայի պահպանման, ուսուցման և ստուգման կարգի պահանջները:

37. Տեղամասերի ու արհեստանոցների ղեկավարները, հերթափոխի պետերը և ինժեներատեխնիկական անձնակազմը պետք է ապահովեն աշխատանքի անվտանգությունը:

38. Բանվորները, վարպետները և տեղամասերի ղեկավարները պետք է ուսուցանվեն անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանման համար: Այնուհետև պետք է կազմակերպվի նրանց գիտելիքների ստուգում: Գիտելիքների ստուգումը կազմակերպվում է հանձնաժողովի կողմից:

39. Պոմպակայանում պետք է լինեն ցուցապաստառներ (ստենդներ), որոնցում արտացոլված լինեն անվտանգության տեխնիկայի պահպանման հրահանգները:

40. Յուրաքանչյուր աշխատակցի համար լրացվում է հատուկ քարտ անվտանգության տեխնիկայի կանոնների ուսուցումը և ստուգումը անցնելու վերաբերյալ: Այն հաստատվում է աշխատողի ստորագրությամբ:

41. Սահմանված կարգով և ժամանակամիջոցում պետք է ստուգվեն և զննվեն ճնշման տակ գտնվող անոթներն ու սարքերը, բոլոր բեռնամբարձիչ սարքավորումները:

 

VII. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԱՌԱՋԱՑԱԾ ՎԹԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

42. Շահագործման ժամանակ առաջացած վթարի և դրա հետևանքների համար շահագործող անձնակազմի պատասխանատվությունը սահմանվում է օրենքով սահմանված կարգով:

43. Մեխանիկները, շարժիչավարները, ղեկավարման վահանակի մոտ հերթապահողները և մյուս աշխատակիցները պատասխանատու են իրենց կողմից սպասարկվող սարքավորման վթարի կամ այն գործողությունների համար, որոնք այլ տեղամասում վթարի առաջացման պատճառ են դարձել:

44. Ինժեներատեխնիկական անձնակազմը և հերթապահ տեխնիկները իրենց վերապահված լիազորությունների սահմաններում պատասխանատվություն են կրում իրենց ենթակայության տակ գտնվող աշխատողների կողմից սարքավորումների շահագործման կանոնների ու հրահանգների պահանջների չպահպանման կամ այն գործողությունների համար, որոնք վթարի առաջացման պատճառ են դարձել:

45. Վերանորոգման աշխատանքներն իրականացնող անձնակազմը պատասխանատվություն է կրում ոչ ժամանակին և անորակ կատարած աշխատանքների, ինչպես նաև ոչ որակով կատարված աշխատանքների պատճառով առաջացած սարքավորումների վթարի համար:

46. Վթարի առաջացման պատճառները որոշվում են վերադաս մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՊՈՄՊԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

VIII. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

47. Պոմպակայանների և պոմպային ագրեգատների շահագործման ժամանակ անհրաժեշտ է ապահովել կարգի առաջին գլխում ներկայացված պահանջների կատարումը:

48. Պոմպային ագրեգատների շահագործումն իրականացնող անձինք պետք է անցած լինեն բժշկական քննություն, ունենան համապատասխան սարքավորումը կամ ագրեգատը շահագործելու իրավունքի վկայական, հանձնած լինեն քննություն անվտանգության տեխնիկայի նորմերի պահպանման գծով:

49. Յուրաքանչյուր պոմպային ագրեգատ և ղեկավարող ու օժանդակ սարքեր (փականներ, ղեկավարման վահանակներ և այլն) պետք է ունենան ներկով լավ տեսանելի գրված հերթական համար` համաձայն գույքագրման և կատարողական փաստաթղթերի:

50. Պոմպային ագրեգատները, էլեկտրաշարժիչները և սարքավորումները պետք է ունենան նաև մետաղական ցուցանակ, որի վրա նշված լինի պատրաստող գործարանը և հիմնական տեխնիկական տվյալները:

51. Կենտրոնախույս պոմպերը պետք է ունենան արտադրող կազմակերպության կողմից սահմանված բանվորական բնութագրերը:

52. Յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ անհրաժեշտ է ճշտել բանվորական բնութագրերը, այդ նպատակով պոմպը փորձարկելով արտադրական պայմաններում, եթե այլ, ավելի կարճ ժամկետ սահմանված չէ արտադրող կազմակերպության կողմից:

53. Պոմպերի հաջորդական կամ զուգահեռ աշխատանքային սխեմաների կիրառման դեպքում անհրաժեշտ է փորձնական տվյալների հիման վրա կազմել բնութագրերը համատեղ աշխատանքի դեպքում:

54. Ներծծող խողովակների մոտեցումը պոմպերին պետք է իրականացվի այնպես, որ ապահովվի օդի ազատ հեռացումը նրանցից:

55. Այն դեպքում, երբ հեղուկը պոմպին տրվում է ճնշման տակ, ներծծման խողովակի վրա տեղադրվում է փական:

56. Եթե մի քանի պոմպեր ունեն ընդհանուր ներծծման խողովակ, ապա նրանցից յուրաքանչյուրի ներծծման կցափողից առաջ տեղադրվում է փական:

57. Ներծծման կցափողից նրա կրկնակի տրամագծի չափ հեռավորության վրա եռադիրք ծորակի օգնությամբ տեղադրվում է մանոմետր, վակուումմետր կամ մանովակուումմետր (կախված ունեցած ճնշումից):

58. Պոմպի ելքի կցափողից հետո տեղակայվում է փական և հակադարձ կափույր:

59. Ավտոմատացված կամ հեռակառավարումով պոմպակայանների փականները պետք է ունենան էլեկտրական (որոշ դեպքերում հիդրավլիկական) կառավարում:

60. Կայանում տեղակայված 400մմ և ավելի տրամագիծ ունեցող փականները պետք է լինեն էլեկտրակառավարման:

61. Սարքավորումների պտտվող բաց մասերը շահագործման ժամանակ պետք է պարփակված լինեն պատյաններով:

62. Պոմպերի և էլեկտրաշարժիչների առանցքակալները պետք է պաշտպանված լինեն ջրից և կեղտոտվելուց:

 

IX. ՊՈՄՊԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԵՎ ԱՆՋԱՏՈՒՄԸ

 

63. Շահագործող անձնակազմն իր տրամադրության տակ պետք է ունենա պոմպերի գործարկման, անջատման և մյուս սարքավորումների շահագործման տեխնիկական կանոնները:

64. Սովորաբար պոմպային ագրեգատի գործարկումը կատարվում է մղման խողովակի վրա տեղակայված փականի լրիվ փակ վիճակում:

65. Պոմպը անջատելուց (աշխատանքը դադարեցնելուց) առաջ անհրաժեշտ է դանդաղ փակել մղման խողովակի վրա տեղադրված փականը:

66. Ավտոմատ կամ հեռակառավարման պոմպակայաններում պոմպի թողարկումը երբեմն իրականացվում է մղման խողովակի վրա տեղակայված փականի բաց վիճակում: Նման դեպքում մղման խողովակաշարի վրա պետք է տեղադրված լինի հուսալի աշխատող հակադարձ կափույր (փական): Պոմպակայանը շահագործման հանձնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել` արդյոք չի՞ առաջանա էլեկտրաշարժիչի գերբեռնվածություն, կամ հիդրավլիկական հարված:

67. Ոչ ավտոմատացված պոմպակայանների թիակավոր պոմպերի գործարկումից առաջ անհրաժեշտ է ստուգել`

ա) պոմպի առանցքակալներում յուղման նյութերի անհրաժեշտ քանակությունը, իսկ օղակային յուղման դեպքում` նաև պոմպի առանցքի վրա օղակների դիրքը.

բ) խծուծվածքի առկայությունը և խցուկի ձգվածության աստիճանը, նորմալ ձգվածության դեպքում պոմպի առանցքը պետք է ձեռքով հեշտությամբ հնարավոր լինի պտտել.

գ) շարժիչը պոմպին միացնող կցորդիչի վիճակը և կցորդիչի պաշտպանվածությունը համապատասխան պատյանով.

դ) էլեկտրաշարժիչը թողարկող հարմարանքի վիճակը.

ե) ասինխրոն շարժիչների դեպքում` հպումային օղակների մաքրությունը, խոզանակների բարձրացման և իջեցման բռնակի սարքին լինելը, թողարկող ռեոստատի միացված լինելը շարժիչի ռոտորի փաթույթներին:

68. Եթե պոմպի իրանը ինքնալցմամբ չի լցվում հեղուկով, լցումը պետք է իրականացնել հետևյալ եղանակներից որևիցե մեկով`

ա) այլ ջրատարից սնվող խողովակի միջոցով, եթե այդ ջրատարում միշտ ճնշման տակ ջուր կա.

բ) պահուստային ավազանից վերցված ջրով (ավազանում ջրի հորիզոնը միշտ գտնվում է պոմպից վերև և նրա նվազագույն ծավալը պետք է բավարարի 2 անգամ լցում իրականացնելու համար).

գ) հակադարձ կափույրը շրջանցող խողովակի միջոցով, որը ջուր է ստանում պոմպակայանի մղման խողովակաշարից.

դ) պոմպի իրանում վակուումի առաջացման միջոցով: Վակուում առաջացնելու նպատակով կիրառվում են էժեկտորներ կամ վակուում պոմպեր:

69. Էժեկտորով կամ վակուում պոմպով ներծծման խողովակը և պոմպի իրանը հեղուկով լցնելու համար օդը ներծծող խողովակը ծորակի միջոցով միացվում է պոմպի իրանին ամենաբարձր կետում: Լցումը ավարտելուց հետո ծորակը փակելու միջոցով օդատարը մեկուսացվում է պոմպի իրանից: Օդատար խողովակի ծորակից հետո գտնվող պահունակի վրա տեղադրվում է ապակե դիտանցք, որով հետևում են լցման պրոցեսին:

70. Պոմպի գործարկումը կատարվում է հետևյալ կերպ`

ա) մղման խողովակի վրա տեղակայված մանոմետրի պարույրը վնասվելուց զերծ պահելու համար եռաքայլ ծորակի օգնությամբ մանոմետրն անջատվում է խողովակից.

բ) բացվում է հիդրավլիկական խտացումը սնող խողովակի ծորակը, եթե այդպիսին կա և այն սնվում է այլ աղբյուրից.

գ) բացվում է պոմպի իրանը օդատարին միացնող ծորակը և միացվում է վակուում պոմպի էլեկտրաշարժիչը.

դ) ջուրը ապակե դիտանցքում հայտնվելուց հետո օդատարը անջատվում է պոմպի իրանից ծորակը փակելու միջոցով.

ե) միացվում է պոմպի էլեկտրաշարժիչը.

զ) ագրեգատը նորմալ պտուտաթվեր հավաքելուց հետո բացվում է ծորակը և միացվում մանոմետրը, ստուգվում է պոմպի կողմից զարգացրած ճնշումը.

է) եթե պոմպը զարգացնում է նորմալից պակաս ճնշում, ապա էլեկտրաշարժիչը անջատվում է և գործարկման պրոցեսը կրկնվում է.

ը) եթե մանոմետրի ցուցմունքը համապատասխանում է նորմալ ճնշմանը, ապա դանդաղ բացվում է մղման խողովակի վրա տեղակայված փականը և պոմպը միացվում է համակարգին:

71. Այլ աղբյուրից սնուցող խողովակով պոմպի իրանը ջրով լցնելու դեպքում հնարավոր է, որ պոմպի ներքին խոռոչը և ներծծման խողովակը հայտնվեն ավելցուկային ճնշման տակ: Ներծծման խողովակի վրա տեղակայված վակուումմետրի սնամեջ պարույրը վնասվելուց զերծ պահելու համար, նման դեպքում, նախքան լցումն իրականացնելը, անհրաժեշտ է ծորակը փակելու միջոցով վակուումմետրն անջատել:

72. Ավտոմատացված պոմպակայանների պոմպերը գործարկվում և անջատվում են կառավարման համակարգի սարքերի միջոցով, որոնք գործում են համաձայն նախապես մշակված ծրագրի:

73. Ավտոմատացված պոմպակայանի ագրեգատների և սարքավորումների վիճակը, պոմպերի` թողարկման պատրաստ լինելը և կառավարման համակարգի նորմալ գործունեությունը պարբերաբար ստուգվում է հերթապահ անձնակազմի կողմից:

74. Պոմպային ագրեգատն անջատելուց առաջ, նախ անհրաժեշտ է դանդաղ լրիվ փակել պոմպի մղման կցափողից հետո տեղակայված փականը, որից հետո` անջատել էլեկտրաշարժիչը: Այնուհետև պետք է դադարեցվի պոմպի խցուկներին տրվող ջուրը, եթե այն իրականացվում է կողմնակի ջրաղբյուրից:

75. Եթե պոմպի աշխատանքը դադարեցվում է երկար ժամկետով, անհրաժեշտ է իրանը դատարկել ջրից և ագրեգատը պահուստավորել (կոնսերվացնել) համաձայն այն արտադրող գործարանի կողմից տրված հրահանգի:

 

X. ՊՈՄՊԱՅԻՆ ԱԳՐԵԳԱՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

76. Պոմպային ագրեգատի և օժանդակ սարքավորումների շահագործումը պետք է իրականացվի համաձայն տվյալ պոմպակայանի համար մշակված հրահանգների:

77. Տեսանելի վայրում պետք է փակցվեն պոմպերի և էլեկտրաուժային սարքավորումների շահագործման կարգը հաստատող հրահանգները, ագրեգատների ու կոմունիկացիաների անվտանգ շահագործման վերաբերյալ ցուցապաստառներ:

78. Պետք է փակցված լինեն նաև ցուցումներ հրդեհի ծագման, բանվորներին էլեկտրական հոսանքով ախտահարման և այլ պատահարների դեպքում շահագործող անձնակազմի գործողությունների վերաբերյալ:

79. Պոմպակայանը շահագործող անձնակազմի կողմից յուրաքանչյուր օր լրացվում է ամփոփագիր, որում նշվում է`

ա) շահագործման ամսաթիվը.

բ) ում կողմից է շահագործվել և հերթափոխի պետի ազգանունը.

գ) ագրեգատների անջատման ժամը.

դ) յուղի փոխման կամ ավելացման ժամը.

ե) խցուկում խծուծվածքի լրացման և խցուկի ձգվածության փոխման ժամը:

80. Պոմպակայանում շահագործող հերթափոխի առկայության ժամանակ յուրաքանչյուր ժամը մեկ անգամ ամփոփագրում գրանցվում են նաև հետևյալ ցուցմունքները`

ա) մղման խողովակի վրա տեղակայված մանոմետրի.

բ) ներծծման խողովակի վրա տեղակայված վակուումմետրի.

գ) ջրաչափի (եթե այդպիսին կա).

դ) վատտմետրի.

ե) ամպերմետրի.

զ) վոլտմետրի.

է) էլեկտրահաշվիչի.

ը) յուղման համակարգում` յուղի մակարդակը ցույց տվող հարմարանքի:

81. Նոր կամ պահուստավորված (կոնսերվացված) պոմպը գործարկելուց առաջ անհրաժեշտ է առանցքակալների յուղման նյութը (քսուքը) փոխարինել նորով: Աշխատանքի առաջին ամսում այդ գործողությունը պետք է կրկնել 2-3 անգամ:

82. Յուրաքանչյուր 1000 ժամ աշխատանքից հետո անհրաժեշտ է առանցքակալներից հեռացնել քսուքը, առանցքակալները լվանալ բենզինով և լիցքավորել նոր քսուքով (յուղման նյութով):

83. Չափից ավելի քսուք լցնելու դեպքում աշխատանքի ժամանակ առանցքակալները կարող են տաքանալ թույլատրելիից ավելին: Առանցքակալների ջերմաստիճանը չպետք է գերազանցի 700C-ը:

84. Ներծծման խողովակի վրա տեղակայված փականը (եթե այդպիսին կա) պոմպի ամբողջ աշխատանքի ընթացքում պետք է լինի լրիվ բաց վիճակում: Չի թույլատրվում այդ փականի օգնությամբ կարգավորել մղվող ելքը:

85. Չի թույլատրվում պոմպի շարժիչը գործարկել պոմպը ջրով չլցված վիճակում:

86. Մղման խողովակի վրա տեղակայված փականի փակ վիճակում պոմպը 3 րոպեից ավելի ժամկետով աշխատացնել չի թույլատրվում, քանի որ առաջանում է ջերմաստիճանի խիստ բարձրացում, որն էլ կարող է հանգեցնել պոմպի շարքից դուրս գալուն:

87. Անընդմեջ անհրաժեշտ է հսկել պոմպային ագրեգատի աշխատանքին, որը պետք է լինի սահուն, առանց ցնցումների և ուղեկցվի նորմալ աշխատանքին բնորոշ աղմուկով:

88. Ագրեգատների աշխատանքի ընթացքում պետք է հսկել նաև խցուկների աշխատանքը: Նրանց համար որպես խծուծվածքի նյութ պետք է օգտագործվի փափուկ, առաձգական, ճարպով ներծծված բամբակաթելից գործված պարան:

Խցուկի ձգվածությունը պետք է լինի այն աստիճանի, որ նրանով ջուրը անցնի հազվագյուտ կաթիլներով:

89. Էլեկտրաշարժիչի գերտաքացումը կանխելու նպատակով անհրաժեշտ է հետևել ամպերմետրի կամ վատտմետրի ցուցմունքին և շարժիչի արտաքին մակերևույթի տաքացման աստիճանին:

90. Պոմպային ագրեգատի շահագործումը արգելվում է հետևյալ դեպքերում`

ա) լիսեռի ոչ նորմալ ցնցումների.

բ) առանցքակալների նորմայից բարձր ջերմաստիճանի.

գ) ագրեգատից ակնհայտ լսվող ոչ սովորական ձայնի առկայության.

դ) հավանական վթարի պատճառ հանդիսացող ագրեգատի առանձին դետալների անսարքության:

91. Պոմպակայաններում տեղակայված պահուստային պոմպերի աշխատանքը պետք է ստուգել 10 օրը մեկ անգամ:

Եթե պահուստային և մյուս պոմպերը նույն մակնիշի են` աշխատող պոմպերը պետք է հերթագայել (հաճախ մեկը փոխարինել մյուսով):

92. Շահագործող անձնակազմը պարտավոր է իմանալ, թե ի՞նչ անսարքություններ կարող են ունենալ պոմպային ագրեգատները:

Կենտրոնախույս պոմպերով կահավորված պոմպակայանի անսարքությունները, նրանց առաջացման պատճառները և վերացման մեթոդները բերված են N1 հավելվածում:

Խորքային պոմպերի անսարքությունները և վերացման մեթոդները բերված են N 2 հավելվածում:

Քանի որ յուրաքանչյուր անսարքություն կարող է առաջանալ մի քանի պատճառով, ապա իրական պատճառը պարզելու համար անհրաժեշտ է վերլուծել բոլոր չափիչ-ստուգիչ սարքերի ցուցմունքները և զննել ագրեգատն ու մյուս սարքավորումները:

 

XI. ԿԵՆՏՐՈՆԱԽՈՒՅՍ ՊՈՄՊԵՐԻ ԲՆԱՊԱՅՄԱՆԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԻ ՀԱՆՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

93. Պոմպերի իրանում տեղի ունեցող բարդ հիդրոդինամիկ պրոցեսների, կավիտացիայի ժամանակ առաջացող բոլոր երևույթները հաշվի առնելու անհնարինության և հեղուկի պարամետրերի փոփոխման հանգամանքներում լաբորատոր պայմաններում մոդելի վրա ստացված պարամետրերից հիդրոդինամիկ մոդելավորման մեթոդով իրական բնութագրերի ստացումը գործնականում նպատակահարմար չէ:

Պոմպերի առանձին հանգույցների արտադրության ժամանակ թույլ տրված աննշան շեղումների հետևանքով տարբերվում են ոչ միայն ունեցած և բնապայմաններում ստացված բնութագրերը, այլ նաև այդ բնութագրերը միևնույն սերիայի պոմպերի համար: Այդ պատճառով կոնկրետ պոմպի բանվորական բնութագրերի մասին վերջնական, տեխնիկապես հիմնավորված եզրակացություն կարելի է կազմել դրա փորձարկումից հետո:

94. Պոմպերի բնապայմանային փորձարկումը պետք է կատարել 2 տարին մեկ անգամ: Այդ դեպքում ճշտվում և կառուցվում են`

ա) ճնշումային H-Q բնութագիրը, որը կապ է հաստատում զարգացրած ճնշման և մղած ելքի միջև պոմպի լիսեռի հաստատուն պտուտաթվերի դեպքում.

բ) էներգետիկական N-Q և h-Q բնութագրերը, որոնք հաստատում են N հզորության և օգտակար գործողության h գործակցի կապը ելքից լիսեռի n=const պտուտաթվերի դեպքում.

գ) կավիտացիոն Q-Hթվ  բնութագիրը, որը կապ է հաստատում թույլատրելի կավիտացիոն պաշարի (թույլատրելի վակուումի չափի, որը արտահայտված է ջրի սյան բարձրությամբ) և մղվող ելքի միջև:

95. Ճնշումային և էներգետիկ բնութագրերը պետք է որոշվեն միաժամանակ:

96. Կավիտացիոն բնութագիրը ճշտվում է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է ճշտել ներծծման հատկությունը և, եթե ներծծման խողովակի վրա տեղակայված է փական, որը հնարավորություն է ստեղծում կարգավորել ճնշումը` ներծծման կցափողից առաջ:

97. Պոմպը փորձարկելուց առաջ նախապես անհրաժեշտ է չափել խողովակների տրամագծերը, ճնշում չափող գործիքների դիրքի ուղղաձիգ լինելը և որոշել չափիչ սարքերի հաստատունները:

98. Ճնշումային և էներգետիկ բնութագրերի կառուցման համար անհրաժեշտ է փորձարկումն իրականացնել ելքի 16÷20 արժեքների դեպքում և յուրաքանչյուր դեպքում գրանցել չափիչ-ստուգիչ սարքերի ցուցմունքները:

Սարքերի ցուցմունքների ավտոմատ գրանցումը պետք է իրականացվի 15 վայրկյանից ոչ ավել ժամանակամիջոցում: Բոլոր չափումների ժամանակ ցուցմունքների գրանցումը պետք է կատարել միևնույն հերթականությամբ:

99. Երկու իրար հաջորդող փորձարկման ժամանակ ելքի փոփոխությունը պետք է կատարել ոչ ավելի, քան անվանական ելքի 8%-ի չափով: Ելքի փոփոխությունն իրականացվում է հեռացնող խողովակի վրա տեղադրված փականի բացվածքի չափի փոփոխման միջոցով:

Կենտրոնախույս պոմպերի դեպքում փորձարկումը կատարում են զրո ելքից սկսած և հասցնում են մինչև ելքի հնարավորին ամենամեծ արժեքը:

Մնացած տիպի պոմպերի դեպքում (առանցքային, մխոցային և այլն) փորձարկումն սկսում են առավելագույն ելքից սկսած:

100. Պոմպի լիսեռի պտտման հաճախականությունը չափվում է տախեոմետրի կամ ավտոմատ չափիչ հարմարանքի օգնությամբ, չափումը իրականացնելով 6÷15 վայրկյանի ընթացքում:

101. Պոմպի մղած ելքը չափվում է ելքի մասում` հովացման, լվացման և հիդրոդինամիկական յուղման նպատակով հեղուկ վերցնելուց հետո:

Ելքը չափվում է`

ա) ծավալային եղանակով.

բ) ջրթափի միջոցով.

գ) արագությունների դաշտի կառուցման եղանակով.

դ) էլեկտրամագնիսական ելքաչափերով.

ե) Վենտուրիի ջրաչափի միջոցով:

Ծավալային եղանակով ելքը որոշելուց որպես ընդունող ավազան կարելի է օգտագործել սնման այլ աղբյուրից մեկուսացված ցանկացած կտրվածքով պրիզմայաձև անոթ, հավասարակշռող ավազան, պարզարաններ կամ ժամանակավոր տեղակայված հատուկ տարողություններ:

Ելքը որոշվում է ավազան լցված ծավալի և լցման ժամանակի հարաբերությամբ`

 

  
Q=

 W
___

 t

 

Ոչ մեծ պոմպերի ելքը որոշելու համար կարելի է օգտվել տարբեր տիպի ելքաչափերից և սարքերից:

Այդ նպատակով առավել հաճախ օգտագործվում է Վենտուրիի ջրաչափը, որի դեպքում`

 

 

= K

   __
h

 

որտեղ`∆h-ն նեղացող տեղամասում ճնշման անկումն է, իսկ K-ն ջրաչափի հաստատուն պարամետրն է, որը որոշվում է փորձնական ճանապարհով:

Ներկայումս մեծ կիրառություն են գտնում նաև էլեկտրամագնիսական ջրաչափերը: Կենտրոնախույս և առանցքային հզոր պոմպերի ելքերը չափելը բավականին դժվար իրականացվող գործընթաց է: Հզոր պոմպերի ելքը հիմնականում կարելի է չափել մղման խողովակաշարից հետո ունեցած կառուցվածքում տեղակայելով ջրթափ, կամ դրա կենդանի կտրվածքում կառուցելով արագությունների բաշխման էպյուրը: Արագությունների բաշխման էպյուրը կառուցելու ժամանակ օգտվում են արագությունները վերտուշկայով որոշելու մեթոդից: Չափման տեղամասում հեղուկի շարժումը պետք է լինի անմրրիկ և հնարավորինս փոքր թրթռումներով:

Որպես չափման կառուցվածք կարելի է օգտագործել ջրթող կառուցվածքները, շրջանցող կամ հեռացնող ջրանցքները, կամ հատուկ այդ նպատակով կառուցված հուները:

102. Պոմպի զարգացրած H ճնշումը որոշելու համար չափում են ճնշումը մուտքի ու ելքի մասում և որոշում արագությունները ներծծման ու մղման խողովակում: Պոմպի զարգացրած ճնշումը հաշվում են հետևյալ բանաձևով`

 


H=


ZH-ZB+

(PH ± PB)
_________

+

(V2H - V2B)
________ 

Pg

2g

 

որտեղ`

ZB  և ZH - համապատասխանաբար մուտքի և ելքի կտրվածքներին միացրած ավելցուկային ճնշում չափող գործիքների տեղադրման բարձրություններն են.

PB և PH- պոմպի մուտքի կտրվածքից առաջ և ելքի կտրվածքից հետո չափված ավելցուկային ճնշումներն են.

 VB և VH - հեղուկի շարժման միջին արագություններն են պոմպի կցափողերում (ներծծման և մղման խողովակներում).

– P - մղվող հեղուկի խտությունն է:

Բանաձևի մեջ «-» նշանը համապատասխանում է այն դեպքին, երբ մուտքամասում առկա է դրական ավելցուկային ճնշում, իսկ «+» նշանը` երբ մուտքամասում առկա է վակուում (բացասական ավելցուկային ճնշում):

Յուրաքանչյուր կոնկրետ պոմպի դեպքում ճնշում չափող գործիքները (մանոմետր, վակուումմետր) վերցնում են համապատասխան ճշգրտության դասի և այնպիսին, որ չափումների ժամանակ օգտագործվի նրանց սանդղակի առնվազն 2/3 մասը:

103. Պոմպի լիսեռին փոխանցված հզորությունը որոշվում է` չափելով պոմպի շարժիչի օգտագործած հզորությունը, քանի որ պոմպակայանում տեղակայված պոմպը, որպես կարգ, չի կարելի անջատել շարժիչից: Այդ հաշվարկի ժամանակ հաշվի է առնվում շարժիչի օգտակար գործողության գործակիցը, որի արժեքը կամ նախապես հայտնի է, կամ որոշվում է փորձով:

Շահագործման պայմաններում մեկ եռաֆազ կամ երկու միաֆազ նմուշային վատտմետրի ցուցմունքների օգնությամբ պոմպի հզորությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

Non= hдBNдB

որտեղ`

NдB - էլեկտրաշարժիչի սեղմակներին հաղորդված հզորությունն է.

hдB - էլեկտրաշարժիչի օգտակար գործողության գործակիցն է:

104. Չափիչ բոլոր սարքերի ցուցմունքները գրանցվում են` համաձայն N 3 հավելվածի: Մատյանի «ծանոթություն» սյունակում արձանագրվում են տեղակայման համար հաստատուն մեծությունները:

Փորձնական տվյալներն օգտագործվում են պոմպի պարամետրերի փորձնական մեծությունները որոշելու համար:

Փորձնական տվյալները գրանցվում են` համաձայն N 4 հավելվածի:

Քանի որ փորձարկման ժամանակ շարժիչի բեռնվածքից կախված փոփոխվում են նրա պտուտաթվերը, ապա հաստատուն n պտուտաթվերի դեպքում պարամետրերը ստացվում են նմանության բանաձևերի օգնությամբ`

 

 

Q = Qon 

(

n


non
) ,  

 

H = Hon

(

n


non
) 2 ,

 

N = Non

(

n


non
)

2

, ,

 

Պոմպի բանվորական բնութագրերը կառուցվում են պարամետրերի վերահաշվարկված արժեքներով:

105. Պոմպի օգտակար գործողության hn գործակիցը որոշվում է Nn օգտակար հզորության և պոմպի կողմից ծախսած հզորության հարաբերությամբ`

 

  
hn=

Nn
___


100%

N

 

Օգտակար հզորությունը հաշվվում է չափումներով ստացված ելքի և ճնշման միջոցով`

 

  
Nn=

 PgQH
___

 1000

 

XII. ԿԵՆՏՐՈՆԱԽՈՒՅՍ ՊՈՄՊԵՐԻ ՎԵՐՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄԸ

 

106. Պոմպերը անհրաժեշտ է ենթարկել ամենօրյա վերստուգման (դիտարկման): Պոմպի յուրաքանչյուր դադարի կամ տևական աշխատանքի ընթացքում շահագործող անձնակազմը (վարպետը, մեխանիկը կամ հերթափոխի պետը) պետք է ստուգի`

ա) պոմպը հենարանին միացնող հեղույսների ձգվածությունը.

բ) պոմպը շարժիչին միացնող կցորդիչի վիճակը.

գ) կցաշուրթերի (ֆլանեց) միացումների վիճակը.

դ) առանցքակալների վիճակը և նրանց մեջ եղած յուղման նյութի քանակը և որակը.

ե) խցուկների և նրանց մեջ խծուծվածքների վիճակը:

Անհրաժեշտ է անընդհատ հսկել ագրեգատի սահուն աշխատանքին, լիսեռի խփոցին և թրթռվածքներին:

107. Շահագործման ժամանակ ագրեգատի որոշ մասեր մաշվում են արագ, քան մյուսները: Մաշվածության ժամանակը հիմնականում կախված է մղվող հեղուկի մաքրությունից, ջերմաստիճանից, ներծծման խողովակում ունեցած վակուումի չափից և այլն: Ամենաշուտ մաշվում են պաշտպանիչ և խտացնող օղակները, խցուկներում խծուծվածքը և բանվորական անիվի պաշտպանիչ ականոցը (վտուլկա):

108. Խտացնող օղակների բացակի չափը սահմանվում է արտադրող գործարանի կողմից և միջին հաշվով 500 մմ տրամագծով օղակների դեպքում պետք է լինի 0.2÷0.3 մմ, իսկ ավելի մեծերի դեպքում` 0.3÷0.6 մմ:

109. Պոմպերի հիմնական վերանորոգման ժամկետները որոշվում են կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից, հաշվի առնելով պոմպերի կառուցվածքը, աշխատանքային պայմանները և շահագործման ժամանակ ունեցած տվյալները: Վերանորոգումը պետք է իրականացվի ոչ ուշ, քան պոմպի 8÷10 հազար աշխատաժամը լրանալը:

110. Հիմնական վերանորոգումից առաջ և հետո պետք է կատարել հսկիչ փորձարկում, որպեսզի որոշվի վերանորոգման աշխատանքների ծավալը և վերանորոգման որակը:

111. Փորձարկումն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է ստուգել չափիչ-հսկիչ սարքերի ճշտությունը:

 

XIII. ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՀԵՐԹԱՊԱՀ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

112. Հերթապահ անձնակազմի պարտականությունները որոշվում են կազմակերպության գլխավոր ճարտարագետի կողմից հաստատված պաշտոնեական հրահանգներով:

113. Աշխատանքային գրաֆիկը հաստատվում է կազմակերպության ղեկավարի կողմից: Գրաֆիկի խախտումն արգելվում է: Մի աշխատողը այլ աշխատողով փոխարինվում է միայն կազմակերպության ղեկավարի թույլտվությամբ:

114. Հերթափոխի տևողությունը պետք է լինի 8 ժամից ոչ ավելի, իսկ հերթափոխների միջև ընդմիջումը` 16 ժամից ոչ պակաս: Երկու հերթափոխ անընդմեջ հերթապահելն արգելվում է:

115. Յուրաքանչյուր հերթափոխում աշխատողների թիվը սահմանվում է հաստիքացուցակով, որը կազմելիս հաշվի են առնվում սարքավորումների շահագործման պայմանները և անվտանգության տեխնիկայի կանոնների պահպանումը:

116. Աշխատանքային հերթափոխի սկզբում հերթապահը նախորդ հերթապահից ընդունում է, իսկ ավարտին` հաջորդին հանձնում հերթափոխը:

Առանց հերթափոխը հանձնելու աշխատատեղից բացակայել չի կարելի:

117. Հերթափոխը ընդունելուց հետո հերթապահը, համաձայն պաշտոնեական հրահանգի, պարտավոր է`

ա) դիտարկման միջոցով ծանոթանալ սարքավորումների վիճակի և աշխատանքային ռեժիմի հետ.

բ) հերթափոխը հանձնած աշխատողից իմանալ այն սարքավորման վիճակը, որի նկատմամբ պետք է ցուցաբերել առավել զգոնություն` վթարային իրավիճակներից խուսափելու համար.

գ) ընդունել և ստուգել գործիքները, յուղման նյութերի պահուստը, շինությունների բանալիները, գրանցման մատյանները և ամփոփաթերթերը.

դ) ծանոթանալ նախորդ հերթափոխի ժամանակ կատարված գրառումների և ստացված հրահանգների հետ.

ե) ստուգել կապի միջոցների սարքին լինելը, ժամացույցի ճշտությունը և վթարային լուսավորման միջոցների սարքին լինելը.

զ) ավագ հերթապահին հայտնել հերթափոխն ընդունելու և եղած թերությունների մասին.

է) հերթափոխի ընդունումը և հանձնումը գրառել մատյանում, որը հաստատվում է հանձնողի և ընդունողի ստորագրությամբ:

118. Վթարի վերացման կամ պատասխանատու արտադրական գործողությունների իրականացման ժամանակ հերթափոխի հանձնումը և ընդունումը կատարվում է ադմինիստրացիայի թույլտվությամբ:

119. Կապի միջոցի անսարքության դեպքում հերթափոխը հանձնողը պարտավոր է այդ մասին անձամբ տեղյակ պահել կարգավարին կամ գլխավոր ճարտարագետին:

120. Շահագործող անձնակազմը պատասխանատու է սարքավորումների և ագրեգատների ճիշտ և անխափան աշխատանքի համար: Նրանք պարտավոր են պահպանել ագրեգատների սահմանված աշխատանքային գրաֆիկը և ղեկավարվել շահագործման հրահանգներով կամ կարգավարի ցուցումներով:

121. Հերթապահող անձնակազմը պետք է սիստեմատիկ շրջագայի և դիտարկի սարքավորումները, դիտումների արդյունքները և չափիչ սարքերի ցուցմունքները գրանցի մատյանում ու ամփոփաթերթերում:

122. Հերթափոխող անձնակազմը պարտավոր է խստիվ պաշտպանել սահմանված կանոնների և հրահանգների պահանջները և այն պարտադրել նաև մյուսներին:

123. Հերթապահներին արգելվում է բացակայել աշխատատեղերից: Եթե տեղամասում կան երկուսից ավելի հերթապահներ, ապա ավագ հերթապահի հանձնարարությամբ կրտսեր հերթապահը կարող է բացակայել աշխատատեղից հանձնարարված աշխատանք կատարելու համար:

124. Պոմպակայանի որևիցե սարքավորման վթարի դեպքում հերթապահ անձնակազմը պարտավոր է`

ա) ձեռք առնել անհրաժեշտ միջոցներ վերականգնելու խախտված աշխատանքային ռեժիմը, այդ նպատակով գործարկելով պահուստային սարքավորումներ.

բ) վթարի մասին տեղյակ պահել հերթափոխի ավագ կարգավարին.

գ) հետագա գործողությունները կատարել համաձայն վթարների վերացման մասին հրահանգների:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ՊՈՄՊԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

XIV. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

125. Պոմպակայանների մեխանիզմների համար, որպես կանոն, կիրառվում են փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչներ:

126. Էլեկտրաշարժիչները սնուցող ցանցում լարումը պայմանավորված է սարքավորումների հզորությամբ: Գործնականում ընդունված է` երբ շարժիչի հզորությունը փոքր է 150 ԿՎտ-ից, ապա լարումը պետք է լինի ցածր (380/220Վ), երբ հզորությունը գերազանցում է 250 ԿՎտ-ը` բարձր (3000 մինչև 10000Վ): Ներկայումս կիրառվում է նաև 660Վ լարումը, որով սնվում են 250-350ԿՎտ հզորությամբ շարժիչները:

127. Փոփոխական հոսանքի շարժիչները կարող են լինել` կարճ միացված ռոտորով ասինխրոն, ֆազային ռոտորով ասինխրոն և սինխրոն:

128. Ֆազային ռոտորով էլեկտրաշարժիչները կիրառվում են հետևյալ դեպքերում`

ա) երբ շարժաբեր մեխանիզմը ունի թողարկման պահանջվող մեծ պտտման մոմենտ.

բ) երբ շարժիչի հզորությունը կազմում է սնուցման աղբյուրի հզորության 30÷35%-ը:

129. Սինխրոն շարժիչները հիմնականում թողարկվում են 3000Վ և ավելի լարման համար: Այդ շարժիչներն իրենց կառուցվածքով և կառավարման պահանջվող սարքավորումներով ասինխրոն շարժիչների նկատմամբ բարդ են:

 

XV. ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

130. Ագրեգատների էլեկտրաշարժիչների կառուցվածքը պետք է համապատասխանի պոմպակայանի շրջակա միջավայրի պայմաններին: Կիրառվում են բաց պաշտպանված կամ փչվող փակ տարբերակի էլեկտրաշարժիչներ:

131. Էլեկտրաշարժիչի հզորությունը կախված է պոմպի հզորությունից, շարժիչի փաթույթների մեկուսացման նյութից և շրջակա միջավայրի առավելագույն ջերմաստիճանից: Շարժիչը կարող է զարգացնել անվանական (նոմինալ) հզորություն, եթե հովացնող օդի ջերմաստիճանը բարձր չէ 400 C:

132. Էլեկտրաշարժիչի փաթույթների ջերմաստիճանի թույլատրելի առավելագույն չափը պայմանավորված է փաթույթների լարերի մեկուսիչ նյութի տեսակից: Առավել շատ կիրառվող նյութերից պատրաստված էլեկտրամեկուսիչների դեպքում թույլատրելի ջերմաստիճաններն են`

ա) 90÷950C - յուղով կամ խեժով ներծծված բամբակե կամ մետաքսե թելից.

բ) 105÷1100C - սինթետիկ կամ օրգանական նյութերից.

գ) 110÷1150C - ապակեբամբակի կամ ասբեստի հիմքի վրա:

133. Շարժիչի օդափոխության անցքերը փակում կամ հովացման պայմանների այլ փոփոխություններն իրականացվում են միայն հաշվարկներով հիմնավորելուց և փորձով ստուգելուց հետո:

134. Եթե փաթույթների ջերմաստիճանը չափելու համար չկան տեղադրված ջերմային տվիչներ, ապա տաքացման աստիճանը որոշվում է փաթույթների ակտիվ դիմադրության չափման միջոցով: Պղնձե փաթույթների դեպքում ջերմաստիճանը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

  
tn=

Rгор
___


(txол+235)-235

Rxол

 

որտեղ`

Rгор և  Rxол - փաթույթների դիմադրությունն է տաք և սառը վիճակում.

txол - փաթույթների ջերմաստիճանն է, երբ չափվել է Rxол դիմադրությունը:

135. Փոքր և միջին հզորության շարժիչների առանցքակալների յուղը պետք է փոխել տարեկան 1÷2 անգամ, իսկ հզորներինը` 2÷3 անգամ:

136. Խոշոր շարժիչների և պոմպերի առանցքակալների ջերմաստիճանը հսկելու համար կիրառվում են հեռաչափական սարքեր, օրինակ` ATB-229 տիպի, որի յուրաքանչյուր լրակազմ (կոմպլեկտ) ի վիճակի է հսկել մեկ ագրեգատի բոլոր առանցքակալների ջերմաստիճանները:

137. Ոչ հզոր շարժիչների և պոմպերի (լարումը 380/220Վ) դեպքում տեղական հսկում իրականացնելու նպատակով կարելի է կիրառել ջերմային ներկեր: Դրանք ներկեր են, որոնք որոշակի ջերմաստիճանի դեպքում կտրուկ փոխում են իրենց գույնը:

138. Էլեկտրաշարժիչների և պոմպերի գլորման առանցքակալների ջերմաստիճանը չպետք է գերազանցի 950C -ը, իսկ սահքի առանցքակալներինը` 800C-ը:

139. Պոմպերի և շարժիչների իրանի վրա սլաքով պետք է նշված լինի պտտման ուղղությունը: Շարժիչների և թողարկող սարքավորումների իրանը պետք է լինի հողակցված:

 

XVI. ՓԱԿԱՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇԱՐԺԱԲԵՐՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

140. Պոմպակայանների 400մմ և ավելի մեծ տրամագծով մղման խողովակաշարի վրա տեղակայվող փականները նպատակահարմար է բացել և փակել էլեկտրական շարժաբերների օգնությամբ:

141. Շահագործման փորձը ցույց է տալիս, որ էլեկտրական շարժաբերներով փականները երբեմն աշխատում են ոչ հուսալի: Դա բացատրվում է նրանով, որ փականների փակող մասը երկար ժամանակ միևնույն դիրքում մնալու դեպքում շարժական մասերը ժանգոտվում են, իսկ շարժիչներն ու կառավարման սարքերը` խոնավանում:

142. Շահագործող անձնակազմը պարտավոր է`

ա) պահուստային պոմպերի խողովակաշարի վրա տեղակայված փականները շաբաթական 1÷2 անգամ լրիվ բացել և փակել (այն կրկնելով մի քանի անգամ անընդմեջ).

բ) աշխատող ագրեգատների դեպքում փակող մասը փակել 10÷15%-ով և նորից բացել, որը նպատակահարմար է իրականացնել քիչ ջրապահանջի ժամին:

 

XVII. ԷԼԵԿՏՐԱԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

143. Էլեկտրաբաշխիչ սարքավորումների սպասարկումն իրականացվում է շահագործող անձնակազմի կողմից պարբերական հաճախումներ, օպերատիվ վերամիացումներ և վերանորոգման աշխատանքներ կատարելու միջոցով:

144. Օպերատիվ վերամիացումները պետք է կատարվեն համաձայն էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործման հրահանգների:

145. Շահագործող անձնակազմը պետք է հրահանգավորված լինի այն գործողությունների կատարման համար, որոնք կնպաստեն գերծանրաբեռնված ժամերին տրանսֆորմատորների փաթույթների մեկուսացումը վնասվելուց զերծ պահելուն:

146. Տրանսֆորմատորը կլոր տարի կարելի է աշխատեցնել անվանական (անձնագրում գրված) բեռնվածությամբ, եթե միջին տարեկան ջերմաստիճանը չի գերազանցում 200C-ը, իսկ ամռանը` միջին օրականը` 300C-ը:

147. Տրանսֆորմատորների փաթույթների ջերմաստիճանը կարելի է որոշել դիմադրությունները չափելու մեթոդով:

148. Տրանսֆորմատորի բեռի նվազեցման նպատակով կարելի է կրճատել ռեակտիվ հզորության մեծությունը, որը օգտակար աշխատանք չի կատարում, սակայն ծանրաբեռնում է տրանսֆորմատորը: Դա կարելի է իրականացնել կոնդենսատորներով կահավորված պահարանների կիրառմամբ:

149. Մշտական հերթափոխի առկայության դեպքում տրանսֆորմատորային ենթակայանը դիտարկվում է օրական 1 անգամ, իսկ մշտական հերթապահողների բացակայության դեպքում` ամիսը 1 անգամ:

150. Արտահերթ դիտարկումները պետք է իրականացնել արտաքին միջավայրի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման կամ ենթակայանում չնախատեսված անջատումների ժամանակ:

151. Կենտրոնական բաշխիչ ենթակայանների ընթացիկ վերանորոգումը պետք է կատարել տարեկան առնվազն 1 անգամ, մյուս ենթակայաններում` 3 տարին մեկ անգամ:

152. Տրանսֆորմատորը պետք է անջատել, եթե ընդարձակման անոթից յուղ է արտահոսում, կամ յուղի հորիզոնը իջել է նախատեսված ներքին սահմանից, որը ճշտվում է յուղաչափ ապակու միջոցով:

 

XVIII. ԷԼԵԿՏՐԱՉԱՓԻՉ ՍԱՐՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

153. Բոլոր էլեկտրաչափիչ սարքերը ենթակա են ստուգման համապատասխան լաբորատորիաների կողմից: Ստուգումներն իրականացվում են համապատասխան ստանդարտներով սահմանված մեթոդներով և ժամկետներում: Եռաֆազ հաշվիչները ստուգվում են տեղադրելուց 2 տարի անց, այնուհետև` յուրաքանչյուր 4 տարին մեկ անգամ:

154. Հաշվիչների տեղադրման տարածքում ջերմաստիճանը չպետք է լինի ցածր-150C-ից: Ավելի ցածր ջերմաստիճանների հավանականության դեպքում պետք է նախատեսվի հաշվիչների տեղական տաքացման միջոցառման իրականացում:

155. Բոլոր էլեկտրաչափիչ սարքերի գերատեսչական ստուգումն իրականացվում է համաձայն տվյալ կայանի համար կազմված գրաֆիկի:

Հիմնական սարքավորումների աշխատանքային բնութագիրը որոշող վահանակային սարքերը պետք է ստուգվեն առնվազն 3 տարին մեկ անգամ, վահանակային մյուս սարքերը` 5 տարին մեկ անգամ, իսկ փոխադրովի (շարժական) սարքերը` 2 տարին մեկ անգամ:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 

ՋՐԻ ԵԼՔԸ ԵՎ ՃՆՇՈՒՄԸ ՉԱՓՈՂ ՍԱՐՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

XIX. ՋՐԱՉԱՓԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

156. Սերիական թողարկման սարքերով ջրի ելքը չափվում է` համաձայն N 5 հավելվածի:

157. Ջրաչափերը լինում են` ցուցադրող, ինքնագրիչ, հանրագումարող, ազդանշանող և կոմբինացված, որը համատեղում է մի քանի գործառույթներ:

158. Երբ պոմպակայանում բացակայում են հանրագումարող ջրաչափերը, ապա հաշվետու ժամանակահատվածում մղած հեղուկի ծավալը կարելի է որոշել` օգտվելով ինքնագրիչ մանոմետրի և էլեկտրական հաշվիչի ցուցմունքներից:

Եթե բացակայում է նաև ինքնագրիչ մանոմետրը, ապա կարելի է օգտվել ցուցադրող մանոմետրից` գրառելով նրա ցուցմունքները յուրաքանչյուր ժամը մեկ: Հաշվարկների ժամանակ պոմպի և էլեկտրաշարժիչի օգտակար գործողության գործակիցների համար վերցվում են նրանց անձնագրերում բերված արժեքները` համաձայն գրանցված ելքերի արժեքների միջինի:

Եթե պոմպը տեղակայված է սնման ավազանում ունեցած ջրի հորիզոնից վերև, այդ դեպքում հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվի նաև վակուումմետրի ցուցմունքը:

 

XX. ԵԼՔԱՉԱՓԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

159. Ելքաչափերը, ըստ նշանակության, կարելի է բաժանել երկու խմբի`

ա) որոնց ցուցմունքների հիման վրա կատարվում է վճարման հաշվարկներ մատակարարողի և սպառողի միջև կամ կազմվում են հաշվետվություններ.

բ) որոնց ցուցմունքների հիման վրա հաշվարկվում է պոմպակայանի սեփական կարիքների համար օգտագործվող ջրի ծավալը:

160. Ելքաչափերի ցուցմունքների ճշտությունն ապահովելու նպատակով մինչև չափող սարքը և դրանից հետո եղած ուղիղ հատվածների երկարությունները պետք է բավարարեն դրանց ներկայացվող պահանջներին` համաձայն N 6 հավելվածի:

161. Չափիչ սարքերին հաջորդող ուղիղ հատվածների երկարությունը պետք է լինի 5D չափից ոչ պակաս:

162. Եթե ջուրն իր հետ տանում է թեկուզ ոչ մեծ քանակով կախված մասնիկներ, դիաֆրագմավոր խցերի օգտագործումը ցանկալի չէ:

163. Վենտուրիի ջրաչափի և առանց խցի դիաֆրագմաների կիրառման դեպքում պետք է դրանք պարբերաբար մաքրել մաքուր ջրով:

164. Ռոտոմետրերի, էլեկտրամագնիսական և արագության չափման մեթոդով աշխատող ելքաչափերին նախորդող ուղիղ հատվածի երկարությունը վերցվում է 5D, իսկ հաջորդող տեղամասինը` (2÷5 )D:

165. Էլեկտրամագնիսական ելքաչափերը պիտանի են նաև խիստ կեղտոտված ջրի ելքը չափելու համար:

Ռոտոմետրերը և արագության չափման մեթոդով աշխատող ելքաչափերը պիտանի են միայն մաքուր ջրի ելքը չափելու համար:

166. Բոլոր ելքաչափերը ենթակա են ստուգման առնվազն 2 տարին մեկ անգամ:

 

XXI. ՃՆՇՈՒՄ ՉԱՓՈՂ ՍԱՐՔԵՐ

 

167. Ագրեգատներում, անոթներում և խողովակաշարերում ճնշումը և վակուումը չափելու համար օգտագործվում են մանոմետրեր, վակուումմետրեր և մանովակուումմետրեր:

168. Չափիչ սարքի սանդղակը (ցուցնակը) ընտրելուց պետք է վերցնել պոմպի կողմից զարգացրած առավելագույն ճնշմանը 5-10%-ով գերազանցող ճնշմանը համապատասխան:

169. Սարքը ճնշման չափման տեղին միացվում է եռաքայլ ծորակով, որը հնարավորություն է տալիս ստուգելու բանվորական մանոմետրը` առանց այն ապամոնտաժելու:

170. Ճնշումը չափող սարքերը ենթակա են ստուգման տարեկան առնվազն 1 անգամ:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 

ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ

 

XXII. ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻ ԽՆԱՄՔԸ

 

171. Խողովակաշարերի շահագործման ընթացքում կատարվում են դիտարկումներ պարզելու համար`

ա) խողովակաշարերի հենարանների դեֆորմացիաները և նստվածքները.

բ) հանգույցների, կարերի և կցաշուրթերի միացման հերմետիկությունը.

գ) խողովակաշարերի վրա տեղակայված արմատուրների վիճակը.

դ) հիդրավլիկական հարվածի մարիչների վիճակը.

ե) արտաքին մակերևույթների պաշտպանվածությունը կոռոզիայից:

172. Խողովակաշարի վնասվածքի հայտնաբերման դեպքում անհրաժեշտ է վերանորոգել խողովակաշարը:

173. Թուջե (չուգունե), երկաթբետոնե և ասբեստե խողովակների ծայրակցվածքների հերմետիկությունը վերականգնվում է խտացնող օղակների փոփոխման, կցորդիչների կցաշուրթերի հեղույսների ձգման, կրկին կցանահպման իրականացման միջոցով:

174. Բաց մետաղական խողովակաշարը, նրա վրա տեղակայված սարքավորումները և արմատուրները պարբերաբար ներկվում են: Ներկման պարբերականությունը կախված է շահագործման (ծառայության) ժամկետից:

175.Պողպատե խողովակների և արմատուրների հակակոռոզիոն մեկուսիչ շերտի վնասվածքների առաջացման դեպքում անհրաժեշտ է այն վերականգնել:

176. Պարբերաբար անհրաժեշտ է ստուգել խողովակաշարերի վրա տեղակայված արմատուրների և շարժաբեր սարքերի աշխատանքը: Անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել օդ բաց թողնող փականների և հիդրավլիկական հարվածի մարիչների աշխատանքի վրա:

177. Դիտահորերի զննումը և մաքրումը` նրանց մեջ կուտակված աղբից, կատարվում է տարին երկու անգամ:

 

XXIII. ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՐՈՒՄԸ ԲԵՐՎԱԾՔՆԵՐԻՑ ԵՎ ԼՈՂԱՑՈՂ ԿԵՂՏԵՐԻՑ

 

178. Կառուցվածքների մաքրումը բերվածքներից իրականացվում է տեղական կենտրոնացված ելքերի բաց թողնման կամ մեխանիկական ճանապարհով:

179. Ջրընդունիչ կառուցվածքների և մոտեցնող ջրանցքների մեխանիկական մաքրումը կատարվում է մաքրման անհրաժեշտության առաջացման դեպքում: Մաքրման հաճախականությունը կախված է տեղական պայմաններից, պոմպակայանի նշանակությունից և աշխատանքային պայմաններից:

180. Ափային ջրընդունիչ հորի մաքրումը կատարվում է նրա հատակին առաջացած նստվածքի չափը որոշ սահմանի հասնելու դեպքում:

181. Ջրընդունիչ հորում տեղակայված ցանցի մաքրումը սովորաբար կատարվում է ջրի շիթի միջոցով, նախապես այն համապատասխան բարձրության վրա բարձրացնելուց հետո:

182. Տղմակալումից և ցեխակալումից ինքնահոս խողովակների մաքրումն իրականացվում է նրանցով մեծ արագությամբ ջուր թողնելու կամ մեխանիկական մեթոդով, կիրառելով համապատասխան հարմարանքներ:

183. Ցանցերի և ճաղավանդակների մաքրումը կատարվում է պարբերաբար, հետևյալ մեթոդներից որևէ մեկով`

ա) ձեռքով.

բ) մեխանիկական հարմարանքներով.

գ) այն հեղուկի հակառակ ուղղությամբ շարժվող շիթով լվանալով:

 

XXIV. ՃՆՇՈՒՄԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԸ ՀԻԴՐԱՎԼԻԿԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԻՑ ՊԱՀՊԱՆԵԼՈԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

184. Հիդրավլիկական հարվածից խողովակաշարը պահպանող սարքերի շահագործման ժամանակ անհրաժեշտ է հետևել, որ սարքին լինեն`

ա) կոմպրեսորները.

բ) օդային խցերը և հավասարակշռող աշտարակները.

գ) հոսանքի հնարավոր խզման տեղամասը օդի կամ հեղուկի մուտքը ապահովող սարքերը.

դ) հակադարձ փականները և հեռացնող սարքերը.

ե) ապահովիչ կափույրները.

զ) ծրագրավորումով փակվող փականները և վահանակները:

185. Հիդրավլիկական հարվածից պահպանող բոլոր սարքերը և սարքավորումները ենթակա են համապատասխան ժամանակացույցով նախատեսված տեխնիկական զննման: Պոմպակայանի աշխատանքային ժամանակահատվածում զննումը պետք է իրականացվի առնվազն ամիսը մեկ անգամ:

186. Հիդրավլիկական հարված առաջանալուց խուսափելու նպատակով ճնշումային խողովակաշարերի վրա և պոմպերից հետո տեղակայված փականները պետք է փակվեն դանդաղ, 2-3 րոպեից ոչ շուտ ժամանակահատվածում:

 

XXV. ԲԵՏՈՆԵ, ՔԱՐԵ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԽՆԱՄՔԸ

 

187. Կառուցվածքների նստվածքների, նրանց պատերին առաջացած ճաքերի և այլ վնասվածքների բացահայտման դեպքում անհրաժեշտ է պարզել առաջացման պատճառները և կատարել անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներ:

188. Անհրաժեշտ է ձեռք առնել միջոցներ վթարների առաջացման պատճառները վերացնելու և հետագայում նմանատիպ վնասվածքների առաջացումը բացառելու նպատակով:

189. Կառուցվածքի իրանում ֆիլտրացիայի օջախների առաջացման դեպքում անհրաժեշտ է այդ օջախներն անմիջապես խլացնել ձեռքի տակ ունեցած միջոցներով: Միաժամանակ պետք է վերացնել ֆիլտրացիայի առաջացման պատճառները:

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1
պոմպակայանների տեխնիկական
շահագործման կարգի

 

Կենտրոնախույս պոմպերի անսարքությունները, նրանց պատճառները, որոշման եղանակները ԵՎ վերացման մեթոդները

 

Անսարքությունը

Պատճառը

Որոշման եղանակը

Վերացման մեթոդը

1

2

3

4

1. Փոքրանում է պոմպի մղած ելքը
 
 

ա) օդի մուտք պոմպի իրան ներծծող խողովակով կամ խծուկներով

Դիտարկելով

Ստուգել ներծծող խողովակը, ձգել կամ փոխել խծուկը

բ) խտացնող օղակների մաշվածք

Զարգացրած ճնշման փոքրացմամբ

Քանդել պոմպը և փոխել խտացնող օղակը

գ) ներծծող խողովակի խցանում

Վակուումի մեծացմամբ

Մաքրել

դ) հակադարձ կափույրի խցանում

Ճնշման մեծացմամբ

Մաքրել

2. Գործարկելուց հետո պոմպը հեղուկ չի մղում

Հեղուկի լցումը պոմպի իրան կատարվել է ոչ լրիվ, պոմպի իրանում օդ է մնացել

Աշխատանքի ժամանակ պոմպի իրանի վրա տեղակայված օդային փականի բացման ժամանակ օդի արտահոսքով

Անջատել պոմպը, իրանը լցնել ջրով և նորից գործարկել

3. Խիստ մեծանում է ամպերմետրի ցուցմունքը

Պոմպը մղում է ջուր, որը պարունակում է մեծ քանակությամբ ավազ կամ տիղմ

Աղմուկով  և ճայթյուններով

Ստուգել ավազի և տիղմի առկայությունը սնման ավազանում և պարզել նրանց գտնվելու պատճառը

4. Պոմպը չի զարգացնում լրիվ ճնշումը

Թիակավոր բանվորական անիվի և խտացման օղակների զգալի մաշվածք

Պոմպը քանդելուց հետո չափումներ կատարելով 

Վերանորոգել պոմպը և փոխել օղակները

5. Աշխատանքի ընթացքում պոմպը ցնցվում է, լսվում է աղմուկ և ճայթյուններ
 
 

ա) Պոմպը հենարանին միացնող հեղույսների թուլացում

Հեղույսների և պնդօղակների ստուգումով

Ձգել հեղույսները և ստուգել լիսեռների հորիզոնական լինելը

բ) Առանցքակալների մաշվածություն

Տեսողական դիտարկումով

Փոխել կամ վերստուգել  առանցքակալները

գ) Կավիտացիա

Վակուումի մեծացմամբ

Փոքրացնել ներծծման բարձրությունը

դ) Խողովակների միացումների թուլացում.

Ստուգում

Ձգել հեղույսները

6. Աշխատանքի ընթացքում պոմպը դռդռում, զնգզնգում է

Միացնող կցորդի ռետինե օղակների մաշվածություն

Պոմպն անջատելուց հետո կցորդի ստուգում

Վերանորոգել կցորդը

7. Շարժիչը գերբեռնված է

Պոմպի ելքը ավելի է թույլատրելիից

Ելքը չափելով

Մղման խողովակի վրա տեղակայված փականը մասամբ փակել

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2
պոմպակայանների տեխնիկական
շահագործման կարգի

 

Խորքային պոմպերի անսարքությունները

 

Անսարքությունը

Պատճառը

Վերացման մեթոդը

1. Էլեկտրաշարժիչն աշխատելիս դռդռում է

Հոսանքատար գծի լարերից մեկի խզում

Միացնել լարերը

2. Աշխատանքի ընթացքում էլեկտրաշարժիչը տաքանում է

Ստատորի կոճի փաթույթների միակցում

Էլեկտրաշարժիչը վերանորոգել

3. Փոխհաղորդիչ (տրանսմիսիոն) լիսեռի հաճախակի կոտրում

Բանվորական անիվների շփումը իրանի հետ

Կարգավորել առանցքային բացակը, կարգավորել պնդօղակի միջոցով

4. Էլեկտրաէներգիայի ծախսի աճ

ա) Հորում ջրի դինամիկ   հորիզոնի իջեցում

Հորում պոմպը իջեցնել ավելի ցած

 

բ) Բանվորական անիվի թիակների մաշվածք

Փոխել բանվորական անիվները

5. Փոքրանում է պոմպի ելքը

Ջուրը բարձրացնող խողովակների միացումներից արտահոսք

Վերացնել միացումների թերությունները

6. Դադարել է հեղուկ մղել

Փոխհաղորդիչ լիսեռի խզում

Փոխել լիսեռը

7. Աշխատանքի ընթացքում պոմպն ուժեղ թրթռում է

ա) Ծռվել է լիսեռը

Փոխել լիսեռը

 

8. Պոմպն աշխատում է, սակայն հեղուկ չի մղում
 

բ) Պոմպը հենարանին լավ չի ամրացված

Ամրացնել միացումը

ա) Շարժիչը հակառակ ուղղությամբ է պտտվում

Միացման սեղմակների վրա հոսանքի ֆազերի փոփոխում

բ) Մղման խողովակի խզվածք

Խողովակը փոխել

գ) Հորում ջրի հորիզոնը ցածր է ներծծման խողովակի շուրթից

Պոմպը տեղադրել ավելի ցածր դիրքում

9. Ամպերմետրի ցուցմունքի նվազում

Ջրի փոքր ելք

Փականի բացվածքը մեծացնել

10. Ամպերմետրի ցուցմունքի աճ

Պոմպի կրնկալի ներդիրների վնասվածք

Քանդել պոմպը և փոխել ներդիրները

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3
պոմպակայանների տեխնիկական
շահագործման կարգի

 

Պոմպի փորձարկման ժամանակ ստացված տվյալների գրանցման մատյան

 

Փորձարկման տեղը` …………………………….

Պոմպի համարը և մակնիշը` …………………………….

Փորձարկման ամսաթիվը` …………………………….

 

Փորձի N

Ելքը չափող սարքում ճնշման անկումը մասում ՄՊա

   Ճնշումը ելքի PB

Ճնշումը մուտքի մասում PH

Շարժիչին հաղորդված հզորությունը NДВ

Ծանո-
թություն

 

բաժան.

ՄՊա

բաժան.

ՄՊա

բաժան.

ԿՎտ

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փորձարկումը կատարել են`

________________________
________________________

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 4
պոմպակայանների տեխնիկական
շահագործման կարգի

 

Փորձնական տվյալների մշակման մատյան

 

Պոմպի մակնիշը և համարը`…………………………….

 

Պոմպի ելքը Qon, լ/վ

Արագու-թյունը ներծ-ծման խողո-վակում
vH , մ/վ

Արագու-թյունը մղման խողո-վակում vB , մ/վ

v2H-v2B
___
2g
մետր ջրի սյուն

Զարգացրած ճնշումը Hon, ՄՊա

Շարժիչի օգտագործած հզորությունը NДВ ,
ԿՎտ

Շար-ժիչի օ.գ.գ.,
hДВ

Պոմպի հզորությունը Non, ԿՎտ

Պարամետրերը հաստատուն n պտուտաթվերի դեպքում

Ելքը Q, լ/վ

Ճնշումը H, ՄՊա

Հզորու-թյունը N,   ԿՎտ

Պոմպի օ.գ.գ.,
hH

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մշակումն իրականացրել են`

________________________
________________________

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 5
պոմպակայանների տեխնիկական
շահագործման կարգի

 

Ջրի ելքը չափելու մեթոդները

 


 
 Մեթոդի անվանումը
 
 
 

Չափման վերին սահմանը

 Ելքը մ3/ժամ

ճնշումը ՄՊա

Պայմանական անցումը

 min

 max

 

 dy , մմ

Ճնշման անկման չափումը դիֆերենցիալ
մանոմետրով`
ա) դիաֆրագմավոր խուց 
ДК (ГОСТ 14321-73)

 0-4.0

 0÷3200

 2.5

 500

բ) առանց խցի դիաֆրագմա ДБ (ГОСТ 14322-77)

 0-4.0

0÷20000

 2.5

 0÷1200

գ) Վենտուրիի ջրաչափ
(MH 4798-63÷4700-63)

 0-4.0
 

0÷25000
 

 1.6

 1400

ծունկ (ГОСТ 5525-61)

 որոշվում է ծնկի բնութագրերով

Ճնշման հաստատուն անկման չափումով ռոտոմետրով (ГОСТ 13045-81)

24*10-4

 25.0

 6.4

 70

Էլեկտրամագնիսական ինդուկցիոն
(ГОСТ11988-81)

 0-0.32

 0÷8000

 2.5

 1000

Արագության չափման`
ա) թևավոր (ГОСТ 6019-83)

 0-1.0

 6.3

 1.0

 40

բ) տուրբինային (ГОСТ 14167-83)

 15

 600

 1.0

 200

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 6
պոմպակայանների տեխնիկական
շահագործման կարգի

 

ՄինչԵՎ չափող սարքը եղած ուղիղ հատվածների պահանջվող երկարությունները

 

  մոդուլ m

L/D հարաբերության արժեքը կախված տեղական դիմադրության տիպից

անկյունակ կամ եռաբաշխիչ

միեւնույն հարթությու-
նում գտնվող անկյունների խումբ

տարբեր հարթությու-նում գտնվող անկյունների խումբ

 լրիվ բաց

 կոնական հարմարակցիչ

վենտիլ

փական

 0.2

 13

 18

 38

 20

 12

 18

 0.3

 15

 23

 44

 22

 14

 20

 0.4

 20

 29

 52

 26

 16

 23

 0.5

 28

 38

 62

 32

 20

 26

 0.6

 40

 47

 75

 40

 25

 30

 

Ելքաչափերի m մոդուլը արտահայտվում է նեղացող հարմարանքի d և խողովակի D տրամագծերի հարաբերությամբ`

 

m ( d
D
) 2 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան