Գլխավոր տեղեկություն
Номер
N 767
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (29.11.1997-05.01.1998)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1997.11.19/4
Принят
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата принятия
27.08.1997
Подписан
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата подписания
27.08.1997
Дата вступления в силу
29.11.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2018

310.0767.27.08.97

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 օգոստոսի 1997 թ.

N 767

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի առաջին և յոթերորդ մասերի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետերի դրույթների վերաբերյալ» հրահանգը:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

Հաստատված է
ՀՀ հարկային տեսչության
27.08.1997 թ.
թիվ 767 հրամանով

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների
և Էկոնոմիկայի
նախարարություն
22.09.1997 թ.

Համաձայնեցված է
ՀՀ առողջապահության
նախարարություն
10.09.1997 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 15 ՀՈԴՎԱԾԻ 19 ԿԵՏԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն հրահանգը հրապարակվում է ի կատարումն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46 հոդվածի և նպատակ ունի հստակեցնել օրենքի 15 հոդվածի 19 կետերի դրույթները:

ՀՀ հարկային տեսչությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում են.

Համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 19 կետի` ավելացված արժեքի հարկից ազատվում են`

 

1. Մայրական կաթի և դոնորային արյան իրացումը (վաճառքը),

 

Մայրական կաթի փոխարինիչները համարվում են «մանկական սնունդ» և սույն կետում հաշվի չեն առնվում: Որպես դոնորային արյան իրացում դիտվում է նաև դրա բաղադրիչների իրացումը:

 

2. Դեղամիջոցների, դեղանյութերի, բժշկական պարագաների իրացումը (վաճառքը),

 

Դեղամիջոցը` (դեղը) դա ախտորոշման, կանխարգելման, բուժման, անզգայացման, հղիության կանխման, օրգանիզմի ֆունկցիաների վրա ազդելու նպատակով օգտագործվող կենսաբանական ակտիվությամբ օժտված կշռաչափված միջոց է, որը ստացվում է մեկ կամ մի քանի դեղանյութերի և (կամ) օժանդակ նյութերի զուգորդմամբ, ունի ստանդարտ բաղադրություն, հաստատված և անփոփոխ անվանում, պիտակավորում, անհրաժեշտ դեղաչափ, դեղաձև և ձևավորում:

Դեղամիջոցը` (դեղը) դա ախտորոշման, կանխարգելման, բուժման, անթետիկ, կենսատեխնոլոգիական ծագում ունեցող նյութ է, որն օգտագործվում է դեղամիջոցների (դեղերի) արտադրության և պատրաստման համար: Այլ նպատակներով օգտագործման համար նախատեսված կամ օգտագործվող նյութերը դեղանյութ չեն համարվում:

Բժշկական պարագաները` ախտորոշման, կանխարգելման, բուժման, անզգայացման ժամանակ օգտագործվող օժանդակ առարկաներ են: Այլ նպատակներով օգտագործման համար նախատեսված կամ օգտագործվող պարագաները բժշկական պարագաներ չեն համարվում:

 

ՀՀ տարածքում ավելացված արժեքից ազատվող դեղամիջոցներին, դեղանյութերին, բժշկական պարագաներին դասվում են`

 

ա) ներմուծման ժամանակ`

- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 3001 00 000-3004 00 0001 ապրանքախմբերին դասվող դեղամիջոցները և դեղանյութերը (արտադրատեսակները)` բացի անասնաբուժական նպատակներով օգտագործվողներից, ինչպես նաև 3005 00 000, 3006 00 000, 4014 00 000, 5601 00 000-5601 22 990 ապրանքախմբերին դասված բժշկական պարագաները,

- սույն կետի «բ» ենթակետում նշված դեղամիջոցները և բժշկական պարագաները

- բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ կամ դեղամիջոցների առևտուր իրականացնող գործունեության արտոնագրի (լիցենզիայի) ունեցող տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն կետի «բ» ենթակետում նշված դեղանյութերը:

բ) ՀՀ տարածքում գործարքներ (գործառնություններ) իրականացնելու ժամանակ`

- նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977 թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 930000 ապրանքախմբին` բացառությամբ 939000-939797 և 939240-939262, ծածկագրերը, 946000-946720 ապրանքախմբերին` բացառությամբ 946200-946334 ծածկագրերը, և 814050, 814060, 814080, 814760, 819500-819520, 846100-846110, 846400, 846510 ապրանքախմբերին` ու 846411, 846412, 846413, 846414, 846415, 846416 846418, 846419 ծածկագրերին դասվող արտադրանքը (ապրանքները)` դեղամիջոցները, դեղանյութերը, բժշկական պարագաները,

- ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված ՀՀ տարածքում օգտագործման համար թույլատրվող դեղամիջոցների և դեղանյութերի ռեեստրում նշված դեղամիջոցները և դեղանյութեր:

«ՀՀ տարածքում օգտագործման համար թույլատրվող դեղամիջոցների և դեղանյութերի ռեեստրը» հրատարակվում է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, իսկ հետագա փոփոխությունները պարբերաբար հրապարակվում են «Առողջապահություն» հանդեսում: Ռեեստրի մեջ կատարված փոփոխությունների մասին 3-օրյա ժամկետում ՀՀ առողջապահության նախարարությունը գրավոր տեղեկացնում է ՀՀ հարկային տեսչությանը և ՀՀ մաքսային վարչությանը:

- սույն հրահանգի հավելված 1-ում լրացուցիչ բերված (դասակարգիչներում չընդգրկված) բժշկական պարագաները:

Առանց ավելացված արժեքի հարկի դեղանյութերի իրացման համար պարտադիր պայման է հանդիսանում`

- բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ կամ դեղամիջոցների առևտուր իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին իրացնելիս` հաշիվ-ֆակտուրայում կամ արտադրանքի (ապրանքների) մատակարարումը հաստատող այլ հաշվարկային փաստաթղթում գնորդի գործունեության արտոնագրի (լիցենզիայի) համարի և հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) նշումը,

- ֆիզիկական անձանց իրացնելիս` համապատասխան դեղատոմսի առկայությունը (որը մնում և սահմանված կարգով պահվում է դեղանյութը իրացնողի մոտ),

Մասնավորապես, էթիլային սպիրտի իրացումը դիտվում է որպես դեղանյութի վաճառք, եթե այն իրացվում է բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ կամ դեղամիջոցների առևտուր իրականացնող լիցենզավորված տնտեսավարող սուբյեկտներին, կամ դեղատներից բնակչությանը` միայն համապատասխան դեղատոմսերով:

 

3. Պրոթեզա-օրթոպեդիկ պարագաների իրացումը (վաճառքը),

 

ՀՀ տարածքում պրոթեզա-օրթոպեդիկ պարագաներին դասվում են`

 

ա) ներմուծման ժամանակ`

- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 9021 00 000 ապրանքախմբին դասվող պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները,

- սույն կետի «բ» ենթակետում նշված պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները,

բ) ՀՀ տարածքում գործարքներ (գործառնություններ) իրականացնելու ժամանակ`

- նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977 թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 939600-939790 ապրանքախմբերին դասված պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները,

- սույն հրահանգի հավելված 2-ում լրացուցիչ բերված (դասակարգիչներում չընդգրկված) պրոթեզա-օրթոպեդիկ պարագաները:

 

4. Բժշկական տեխնիկայի իրացումը (վաճառքը),

 

Բժշկական տեխնիկա են համարվում դեղերի պատրաստման, բուժման, ախտորոշիչ հետազոտությունների անցկացման, վերականգնողական բուժման, և այլ բնույթի բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ իրականացնելու համար անհրաժեշտ բժշկական հատուկ և օժանդակ ապարատները, գործիքները, տրանսպորտային միջոցները, սարքերը և այլ սարքավորումը:

 

ՀՀ տարածքում բժշկական տեխնիկային դասվում են.

 

ա) ներմուծման ժամանակ`

- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի 9018 00 000, 9019 00 000, 9020 00 000, 9022 00 000, 9023 00 000, 9402 00 000 ապրանքախմբերին դասվող բժշկական տեխնիկան,

- սույն կետի «բ» ենթակետում նշված բժշկական տեխնիկան:

բ) ՀՀ տարածքում գործարքներ (գործառնություններ) իրականացնելու ժամանակ`

- նախկին ԽՍՀՄ Պետպլանի և Պետստանդարտի կողմից 1977 թ. հրատարակված «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» համամիութենական դասակարգչի 940000-945000 ապրանքախմբերին դասվող բժշկական տեխնիկան,

- ՀՀ կառավարության 1996 թ. հոկտեմբերի 28-ի «Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մասով բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողներին գույքահարկից ազատվող բժշկական տեխնիկա համարվող գույքի ցանկը հաստատելու մասին» թիվ 342 որոշմամբ հաստատված ցանկում բերված բժշկական տեխնիկան,

դ) դասակարգիչներում չընդգրկված ներմուծվող այն տեխնիկան և սարքերը, որոնց ուղեկցող փաստաթղթերում (տեխ. անձնագիր, հաշվարկային և բեռնառաքման այլ փաստաթուղթ) նշված է, որ դրանք նախատեսված են բժշկության մեջ օգտագործելու համար:

 

5. Բնակչության բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների (այդ թվում` կանխարգելիչ և ախտորոշման) իրացումը,

 

Բնակչության բժշկական օգնությունը և սպասարկումը` դա բնակչությանը կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության ցուցաբերման, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, բժշկական փորձաքննության անցկացման, բժշկական և բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցումն է:

Կանխարգելիչ են այն միջոցառումները, որոնք կանխարգելում են հիվանդության առաջացումը և զարգացումը (առաջնային բժշկական օգնությունը, պատվաստումները և այլն), ախտորոշիչ` բժշկական առանձնահատուկ մեթոդների, անալիզների, բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված մասնագիտական բժշկական օգնությունը:

 

ՀՀ տարածքում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ են համարվում.

 

ա) առաջնային բժշկական օգնությունը` այդ թվում.

 

- նախաբժշկական օգնությունը, նախաբժշկական, բուժքույրական, ատամնաբուժական,
- բժշկական ընդհանուր պրակտիկան,
- մանկաբարձական ընդհանուր պրակտիկան,
- ստոմատոլոգիական ընդհանուր պրակտիկան,
- մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկան,
- ընտանեկան բժշկությունը,

 

բ) մասնագիտական բժշկական օգնությունը` այդ թվում.

 

հիմնական մասնագիտացված բժշկական օգնությունը և սպասարկումը.

 

- ներքին բժշկական, - մանկաբուժական,
- մանկաբարձական, - գինեկոլոգիական,
- ընդհանուր վիրաբուժական, - անեսթեզիոլոգիական,
- մանկական ընդհանուր վիրաբուժական, - վերակենդանացման,
- նյարդաբանական, - հոգեբուժական,
- բժշկական շտապ օգնության, - մաշկաբանական,
- վեներարական*, - ախտաբանական,
- դատաբժշկական, - լաբորատոր-ախտորոշիչ,
- ճառագայթային ախտորոշիչ, - ֆիզիոթերապևտիկ,
- վերականգնողական, - ֆունկցիոնալ-ախտորոշիչ,
- ներզննական (էնդոսկոպիկական),

 

գ) նեղ մասնագիտացված բժշկական օգնությունը և սպասարկումը` այդ թվում.

 

- ուռուցքաբանական (ֆտիզիատրիկ)
- անընկալունաբանական - մասնագիտական հիվանդների
(իմունոլոգիական) (պրոֆպաթոլոգիական)
- աղեստամոքսաբանական - ներզատագինեկոլոգիական
(գաստերոէնտերոլոգիական) - քիթ-կոկորդ-ականջաբանական
- ռևմատոլոգիական (օտորինոլարինգոլոգիական)
- ներզատաբանական - սրտային վիրաբուժական
(էնդոկրինոլոգիական) - ուրոլոգիական
- վարակիչ հիվանդների - վնասվածքաբանական
- նեոնատոլոգիական - պլաստիկ վիրաբուժական
- պերինատոլոգիական - վիրաբուժական
- նյարդավիրաբուժական - միկրովիրաբուժական
- ակնաբանական - էնդոսկոպիկ վիրաբուժական
- կրծքային վիրաբուժական - ներզատավիրաբուժական
- անոթային վիրաբուժական - սուրդոլոգիական
- պրոկտոլոգիական - տրանսֆուզիոլոգիական
- օրթոպեդիկական - թունաբանական
- որովայնային վերակառուցողական - թմրաբանական
(աբդոնտնալռեկոնստրուկտիվ) (նարկոլոգիական)
- դիմածնոտային վիրաբուժական - սեռաախտաբանական
- նորածնային վիրաբուժական (սեքսապաթոլոգիական)
- այրվածքաբանական - բժշկական գենետիկական
- փոխներարկումային - սոնոգրաֆիական
(պերֆուզիոլոգիական) - սպորտային բժշկական
- հոգեթերապևտիկ - մանուալ թերապևտիկ
(փսիխոթերապեվտիկ) - բակտերիոլոգիական
- դատահոքեբուժական - վիրուսաբանական
փորձաքննություն - թերապևտիկ ստոմատոլոգիական
- կոսմետոլոգիական - օրթոպեդիկ ստոմատոլոգիական
- ռենտգենաբանական - օրթոդոնտիկ ստոմատոլոգիական
- հերիատրիական - ռեպրոդուկտոլոգիական
- ռեֆլեքսաթերապևտիկ - կլինիկական դեղորայքային
- շարժաթերապևտիկ - պլաստիկ վիրաբուժություն
- ալերգոլոգիական - սնկաբանական
- թոքաբանական - վիրաբուժական
- սրտաբանական ստոմատոլոգիական
- երիկամաբանական - դիետոլոգիական
(նեֆրոլոգիական) - հերմոդիալիզական
- արյունաբանական - բժշկական բջջաբանություն
- տուբերկուլյոզային (ցիտոլոգիա)

 

Ծանոթագրություն: Մանկաբուժական ասպարեզում նեղ մասնագիտացված բժշկական օգնության տեսակների անվանման ավելացվում է «մանկական» բառը:

 

6. Բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը (վաճառքը):

 

Հիվանդ է համարվում այն անձնավորությունը, որի օրգանիզմում առկա են մեկ կամ մի քանի օրգան-համակարգերի բնականոն գործունեության խանգարումներ:

Ավելացված արժեքի հարկից ազատվում են բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում ստացիոնար պայմաններում բուժվող և բուժման ընթացքում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը (վաճառքը):

 

Հավելված 1
«Ավելացված արժեքի հարկի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
15 հոդվածի 19 կետի դրույթների
վերաբերյալ» հրահանգի

 

Բ Ժ Շ Կ Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Ա Գ Ա Ն Ե Ր Ի  Ց Ա Ն Կ

 

ՀԻԳԻԵՆԱՅԻ, ՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՌԵՏԻՆԵ ԱՐՏԱԴՐԱՆՔ ԵՎ ՊՈԼԻՄԵՐ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔ

 

1. Տարբեր տեսակի և չափի ռետինե բալոններ
2. Տարբեր չափերի Մարտենսի վիրակապեր (բինտ)
3. Տարբեր տեսակի և չափի ռետինե ջեռակներ
4. Տարբեր տեսակի և չափի բժշկական, կենցաղային ռետինե սպունգ
5. «Կեռա» տիպի T-ձև դրենաժներ
6. Էսմարխի տիպի ռետինե արնեկանգ լարան (ժգուտ) մետաղական ճարմանդ և շղթայիկով
7. Նույնը պլաստմասսե սևեռակով և ճարմանդով
8. Տարբեր տեսակի և չափի արնեկանգ լարաններ
9. Տարբեր տեսակի և չափի ստամոքսի, սնուցող, դուոդենալ զոնդեր
10. Տրանսալային ինտուբատորներ
11. Տարբեր տեսակի և չափի կղկղանքընդունիչներ
12. Տարբեր տեսակի և չափի կոլպեյռիներներ լատեքսից
13. Տարբեր տեսակի և չափի կատետրներ
14. Մոմլաթ բժշկական, պոլիքլորվինիլային (պլաստիկատ կոմպրեսային)
15. Փոքրիկ թասակ «ԿՌ» և կանացի միջոց անձնական նախապահպանության (պրոֆիլակտիկայի) համար
16. Օղակ արգանդի
17. Ռետինե օղակ և բռնիչ (դեղորայքի փաթեթների ամրացման համար)
18. Օղակ մանկական ռետինե
19. Տարբեր չափերի «Պարույր» տեսակի ներարգանդային հակաբեղմնավորիչներ
20. Ծորակներ էբոնիտե թթվածնային բարձերի համար
21. Տարբեր չափի ռետինե շրջանաձև տակդիրներ
22. Տարբեր տեսակի և չափի ռետինե «էսմարխի» գավաթներ
23. Տարբեր չափի մետրեյռինտերներ` լատեքսից
24. Ռետինե պարկեր երկբալոն հեղուկացրիչի (պուլվերիզատորի) համար
25. Պարկեր գազափոխանակության համար
26. Պլաստմասսե պարկ և ամբար կղկղանքընդունիչի համար
27. Կաթնածծիչ ապակե կազմությամբ (թասիկով և ռեզերվուարով)
28. Տարբեր տեսակի և չափի միզընդունիչներ
29. Տարբեր տեսակի և չափի ռետինե ծայրակալներ՝ ձեռնափայտի, հենակի և ոտքի պրոթեզների համար
30. Տարբեր տեսակի ռետինե բժշկական մատնոցներ
31. Տարբեր չափի ռետինե անատոմիական ձեռնոցներ
32. Տարբեր չափի ռետինե վիրաբուժական ձեռնոցներ
33. Լոգարանի համար ռետինե փչովի բարձեր
34. Թթվածնի համար տարբեր տարողության ռետինե և գործվածքային բարձեր
35. Ռետինե հիգիենիկ գոտի
36. Ցնցուղ (պոլիվիկ) բժշկական նշանակության, տերմոպլաստե նյութից
37. Տարբեր տեսակի և չափի նախապահպանակ (պրեզերվատիվ)
38. Ռետինե խցաններ կաթի շշի համար
39. Տարբեր չափի ռետինե պարկ՝ սառույցի համար
40. Տարբեր չափի և տեսակի ռետինե պարկ՝ աչքի համար
41. Կաթի մանկական ծծակ
42. Փուչ ռետինե ծծակ (պուստիշկա)
43. Տարբեր տեսակի և չափի ցնցուղիչ
44. Տարբեր չափերի ռետինե տակդիր անոթ
45. Ռետինե բժշկական խողովակներ տարբեր տրամաչափի՝ վակուումային, դրենաժային, լսողական, արյան փոխներարկման համար և ուրիշներ
46. Ներարկիչ՝ ներարգանդային «Պարույր» տեսակի հակաբեղմնավորիչ մտցնելու համար
 47.  Օժանդակ իրեր՝ բժշկական, պոլիէթիլենային
48. Պոլիէթիլենային ծորակ՝ «էսմարխի» գավաթի համար
49. Պոլիէթիլենային ծայրադիր «էսմարխի» գավաթի համար
50. Պոլիէթիլենային ձագար թթվածնային բարձի համար

Հավելված 2
«Ավելացված արժեքի հարկի մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքի 15 հոդվածի 19 կետի
դրույթների վերաբերյալ» հրահանգի

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐՈՒՄ ՉԸՆԴԳՐԿՎԱԾ ՊՐՈԹԵԶԱ-ՕՐԹՈՊԵԴԻԿ ՊԱՐԱԳԱՆԵՐԻ ՑԱՆԿ

1. Հաշմանդամային սայլակներ

2. Օրթոպեդիկ կոշիկներ

3. Պրոթեզային կոշիկներ

_______________

1 Սույն հրահանգում որպես ապրանքախումբ դիտվում են «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» և «Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանք: Բարձրագույն դասակարգչային խմբավորումներ» դասակարգիչների «0» նիշով վերջացող ծածկագրերը և այդ ապրանքախմբի ընդգրկումը նշանակում է նաև այլ նիշերով վերջացող ծածկագրերի տակ նշված ապրանքների ընդգրկում: «0»-ից տարբեր նիշով վերջացող ծածկագիր նշելու դեպքում ընդունվում է միայն այդ ծածկագրի տակ նշված արտադրատեսակը (ապրանքատեսակը):

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան