Գլխավոր տեղեկություն
Номер
N 597
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (02.10.1997-11.06.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1997.09.27/3
Принят
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата принятия
11.07.1997
Подписан
ՀՀ հարկային տեսչության պետ
Дата подписания
11.07.1997
Дата вступления в силу
02.10.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2016
310.0597.11.07.97
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

11 հուլիսի 1997 թ.

N 597

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թ. հունիսի 17-ի «Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» N 185 որոշման 6-րդ կետի.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել «Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար շահութահարկի (եկամտահարկի) և ավելացված արժեքի հարկի հաստատագրված վճարումների հաշվարկման և վճարման կարգի որոշ կետերի վերաբերյալ» հրահանգչական նամակը` համաձայնեցված ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի, ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարությունների հետ:

 

ՀՀ հարկային տեսչության պետ

Ա. Թումանյան

 

Համաձայնեցված է
ՀՀ ֆինանսների և
էկոնոմիկայի նախարար
____ Ա. Դարբինյան
11 հուլիսի 1997 թ.

Համաձայնեցված է
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարար 
Գ. Նանագուլյան
11 հուլիսի 1997 թ.

Հաստատված է
ՀՀ հարկային տեսչության
պետ ___ Ա. Թումանյան
հրաման թիվ __597__
11 հուլիսի 1997 թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Չ Ա Կ Ա Ն  Ն Ա Մ Ա Կ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ (ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ) ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՈՐՈՇ ԿԵՏԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 17 հունիսի 1997 թ. «Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար հաստատագրված վճարումներ սահմանելու մասին» N 185 որոշման (այսուհետ` որոշում) 6-րդ կետը, ինչպես նաև նպատակ ունենալով պարզաբանել որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` կարգ) որոշ դրույթները, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությունը հայտնում է.

 

1. Կարգի 3-րդ կետի հետ կապված.

 

Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ կարգի գործողությունը չի տարածվում հանրակրթական դպրոցներում տեղաբաշխված հանրային սննդի փակ վայրերի վրա` դպրոցականներին և աշխատավորական կոլեկտիվի անդամներին մատուցված հանրային սննդի ծառայությունների մասով:

Կարգի համաձայն հաստատագրված վճարումներ կատարողներ չեն հանդիսանում նաև այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք վարձակալությամբ վերցված դպրոցի բուֆետում, նույն պայմաններում, կազմակերպում են հանրային սննդի գործունեություն` դպրոցականների և աշխատավորական կոլեկտիվի անդամների համար:

 

Օրինակ 1. (օրինակները և նրանցում նշված անվանումները պայմանական են):

 

Երևանի Գ. Խանջյանի անվան միջնակարգ դպրոցի հանրային սննդի փակ վայրում (բուֆետում, ճաշարանում) (որն ունի 60 քառ. մետր սպասարկման սրահ), դպրոցականների համար կազմակերպվում է խոհարարական արտադրանքի իրացում (սպառում):

Համաձայն կարգի 3-րդ կետի, այն չի տարածվում վերջիններիս վրա:

 

Օրինակ 2.

 

Օրինակ 1-ում նշված դպրոցի բուֆետը (ճաշարանը) վարձակալությամբ տրամադրվել է «Պապյան» ընկերությանը` հանրային սննդի ոլորտում (ոչ դպրոցական կարիքների համար, մասնավորապես, ամառային արձակուրդների ընթացքում) տնտեսական գործունեություն իրականացնելու համար:

Հաստատագրված վճարման չափը որոշվում է հետևյալ բանաձևով`

ՀՎ = ՍՆԱ 5% x ՍՍՄ x Օր x Գ1 x Գ2, որտեղ.

ՍՆԱ 5% - Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 5%-ը (կազմում է 50 դրամ),

ՍՍՄ - հանրային սննդի գործունեության իրականացման վայրի զբաղեցրած սպասարկման սրահի մակերեսն է (մեր օրինակում ՍՍՄ = 60մ2),

Օր - ամսվա ընթացքում հանրային սննդի գործունեության իրականացման օրերը (ենթադրենք, օրինակում այն կազմում է 23 օր)

Մեր օրինակում, դպրոցում հանրային սննդի կազմակերպման ժամանակ բացակայում են ալկոհոլային խմիչքները: Գ1 իջեցնող գործակիցը տվյալ դեպքում չի կիրառվում, քանի որ վարձակալված տարածքում իրականացվում է խոհարարական արտադրանքի ջերմային խոհարարական մշակում (սուրճի, թեյի պատրաստում և այլն):

Հաստատագրված վճարման չափը վարձակալված տարածքի համար մեր օրինակում 23 օրվա համար կազմում է`

ՀՎ = 50 դրամ x 60 մ2 x 23 օր = 69000 դրամ:

 

2. Կարգի 5-րդ կետի վերաբերյալ.

 

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված ելակետային տվյալների տարբերակումը ըստ սեզոնային (բացօթյա) վայրերի և ըստ արտաքին բուֆետների, կատարվում է` հիմք ընդունելով միայն մեկ ելակետային տվյալը (այսինքն` հանրային սննդի օբյեկտը կարող է լինել կամ սեզոնային (բացօթյա) վայր, կամ արտաքին բուֆետ):

 

Օրինակ 3.

 

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող «Արամ» ՍՊԸ հանրային սննդի կազմակերպումն իրականացնում է սեզոնային (բացօթյա) եղանակով` 100 քառ. մետր սպասարկման մակերեսի վրա: Եթե ճաշացանկում չեն նախատեսվում ջերմային մշակում անցած խոհարարական կերակրատեսակներ և ալկոհոլային խմիչքներ, այդ դեպքում Գ1 = 0,6:

Ըստ էության, հանրային սննդի օբյեկտը չունի սպառողների սահմանափակ քանակակազմ (չի հանդիսանում որևէ տնտեսավարող սուբյեկտի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտ):

Եթե գործունեության իրականացման օրերի թիվն ընդունենք 31, ապա գործունեության իրականացման մեկ ամսվա համար հաստատագրված վճարման չափը կկազմի

ՀՎ = 50 դրամ x 100 մ2 70% x 31 օր x 0,6 = 65,1 հազ. դրամ:

 

Օրինակ 4.

 

«Սևադա Հայրապետյան» անհատական ձեռնարկությունը «Արարատ» տոնավաճառում տեղաբաշխված շարժական վայրի (արտաքին բուֆետ) միջոցով հանրային սննդի ոլորտում իրականացնում է տնտեսական գործունեություն:

Հանրային սննդի օբյեկտում բացակայում են խոհարարական արտադրանքի ջերմային մշակումը և ալկոհոլային խմիչքները:

Ամսվա համար անհատական ձեռնարկության սեփականատիրոջ կողմից հաշվառման վայրի հարկային տեսչության մարմնին ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրերը հայտարարվել է 30 օր:

Քանի որ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է արտաքին բուֆետի միջոցով (որի մասին պարտադիր ամրագրվում է հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սահմանված կարգով տրված գործունեության իրականացման լիցենզիաների մեջ), ուստի կարգի 5-րդ կետի «ա» ենթակետի համաձայն սպասարկման մակերեսն ընդունվում է 20 քառ. մետրի հաշվով:

Ըստ էության հանրային սննդի օբյեկտը չունի սպառողների սահմանափակ քանակակազմ:

Հաստատագրված վճարման չափը կկազմի`

ՀՎ = 50 դրամ x 20 մ2 x 30 օր x 0,6 = 18,0 հազ. դրամ:

Միաժամանակ «Սևադա Հայրապետյան» անհատական ձեռնարկությունը տան հարևանությամբ (այլ վայրում) շահագործում է «Գրիլ» սարք (հավի խոհարարական մշակում):

Հաստատագրված վճարման չափը կկազմի`

ՀՎ= 50 դրամ x 20 մ2 30 օր = 30000 դրամ

 

Օրինակ 5.

 

Երևանի «Երազ» գործարանի տարածքում տեղաբաշխված, վերջինիս պատկանող ճաշարանը, որն ունի 200 քառ. մետր սպասարկման սրահ, սպասարկում է սահմանափակ քանակակազմով սպառողների (աշխատավորական կոլեկտիվի անդամներին): Ճաշարանում բացակայում են ալկոհոլային խմիչքները, սակայն իրականացվում է խոհարարական արտադրանքի ջերմային մշակում: Ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրերի թիվը 22-է: Տվյալ դեպքում, հաստատագրված վճարման չափի հաշվարկման բանաձևի մեջ լրացուցիչ կիրառվում է միայն Գ2 = 0.6 իջեցնող գործակիցը: Հաստատագրված վճարման չափը կկազմի` ՀՎ = 50 դրամ x 200 մ2 x 22 օր x 0.6 = 132000 դրամ:

 

Օրինակ 6.

 

«Կարեն» ՍՊԸ-ին պատկանող շոգեբաղնիքում (սաունայում) ի թիվս այլ ծառայությունների, կազմակերպվում է նաև հանրային սննդի ծառայություն: Սպառողին առաջարկվում է խոհարարական ջերմային մշակում անցած խոհարարական արտադրանք և ալկոհոլային խմիչքներ: Ամսվա ընթացքում գործունեության իրականացման (հանրային սննդի կազմակերպման) օրերը կազմում է 30 օր: Հանրային սննդի սպասարկման սրահի մակերեսը որոշվում է հանրային սննդի ծառայության (որտեղ կատարվում է սպառումը) անմիջական սրահի մակերեսի չափով: Շոգեբաղնիքում, օրինակ, այն կազմում է 40 քառ. մետր:

Հաստատագրված վճարման չափը կկազմի`

ՀՎ = 50 դրամ x 40 մ2 x 30 օր = 60000 դրամ:

 

Օրինակ 7.

 

«Իրինա Ծատուրյան» անհատական ձեռնարկության կողմից հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է սրճարանում 25 քառ. մետրից և սրճարանի մուտքի դիմաց 60 քառ. մետրից` սեզոնային (բացօթյա) վայրում: Ամսվա ընթացքում աշխատանքային օրերը կազմում է 27 օր:

Հաստատագրված վճարման չափը սրճարանի 25 քառ. մետրի համար կկազմի`

ՀՎ = 50 դրամ x 25 մ2 x 27 օր = 33750 դրամ:

Հաստատագրված վճարման չափը սրճարանի բացօթյա վայրի սպասարկման մակերեսի համար կկազմի`

ՀՎ = 50 դրամ x 60 մ2 70 % x 27 օր = 56700 դրամ:

«Իրինա Ծատուրյան» անհատական ձեռնարկության հաստատագրված վճարման չափը կկազմի 90450 դրամ:

 

3. Հանրային սննդի մի քանի վայրերում կազմակերպման դեպքում հաստատագրված վճարման չափը հաշվարկվում է յուրաքանչյուր վայրի համար առանձին:

 

Օրինակ 8.

 

Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտը հանրային սննդի կազմակերպումն իրականացնում է 2 արտաքին բուֆետների միջոցով:

Յուրաքանչյուր վայրի համար հաստատագրված վճարման չափը հաշվարկվում է առանձին, ելնելով մասնավորապես, կարգի 5-րդ կետի «ա» ենթակետով սահմանված ելակետային տվյալից (որպես սպասարկման մակերես ընդունվող 20 քառ. մետրից):

Ամսվա ընթացքում գործունեության իրականացման օրերի թիվը առաջին արտաքին բուֆետի միջոցով կազմում է 30, իսկ մյուսի միջոցով` 25 օր: Երկու օբյեկտում էլ առկա չէ խոհարարական արտադրանքի ջերմային մշակումը և ալկոհոլային խմիչքները (Գ1 = 0,6):

Հաստատագրված վճարման չափը առաջին օբյեկտի համար կազմում է.

ՀՎ = 50 դրամ x 20 մ2 x 30 օր x 0,6 = 18000 դրամ

երկրորդ օբյեկտի համար`

ՀՎ = 50 դրամ x 20 մ2 x 25 օր x 0,6 = 15000 դրամ

ընդամենը` 33000 դրամ:

Անհրաժեշտ է հաշվի առնել, որ յուրաքանչյուր օբյեկտի համար հարկային տեսչության մարմիններին ներկայացվում է առանձին հայտարարություն:

Նույն արտաքին բուֆետի միջոցով իրականացվող հանրային սննդի այն օբյեկտների համար, որտեղ առկա են հանրային սննդի կազմակերպման տարբեր ձևեր (մասնավորապես, շարժական պաղպաղակային սարքեր և «Գրիլ» սարքեր), հաստատագրված վճարի հաշվարկումը կատարվում է սույն օրինակում նշված ձևով, բացառությամբ հարկային տեսչությանը ներկայացվող հայտարարությունների (հայտարարությունը տրվում է միայն մեկ վայրի (արտաքին բուֆետի) համար):

 

4. Կարգի 7-րդ կետի վերաբերյալ.

 

Տնտեսավարող սուբյեկտները հանրային սննդի գործունեության իրականացման վայրերում (օբյեկտներում), երևացող տեղում, փակցնում են իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչությունների կողմից տրված փաստաթուղթը (պատճենը)` հաստատագրված վճարումների հաշվարկման համար համապատասխան տվյալներով:

Այդ նպատակով տնտեսավարող սուբյեկտները իրենց հաշվառման վայրի տարածքային հարկային տեսչության մարմնին նախօրոք 2 օրինակից ներկայացնում են հաստատագրված վճարումների հաշվարկման համար տվյալների գրանցման մասին հայտարարությունը (ձևը կցվում է): Հարկային տեսչության մարմնի կողմից հերթական համարով հայտարարությունը գրանցելուց, կնքելուց և համապատասխան կարգով մուտքագրելուց հետո օրինակներից մեկը վերադարձվում է տնտեսավարող սուբյեկտին, որը (կամ պատճենը) փակցվում է տնտեսավարող սուբյեկտի հանրային սննդի գործունեության իրականացման վայրում:

Հետագա ժամանակաշրջանում ելակետային տվյալներում փոփոխությունների ժամանակ կատարվում են համապատասխան փոփոխություններ` «Հանրային սննդի ոլորտում հաստատագրված վճարումների տվյալների գրանցման մասին հայտարարության» մեջ:

 

5. Հանրային սննդի ոլորտում իրականացվող արտադրական գործունեության համար հարկերը հաշվարկվում և վճարվում են ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

 

6. Այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության համար չունեն համապատասխան սպասարկման սրահներ (բացառությամբ կարգի 5-րդ կետի «ա» ենթակետում նշված արտաքին բուֆետների և սպասարկման սրահ չունեցող այլ վայրերի), հարկերը հաշվարկում և վճարում են ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով:

 

Օրինակ 9.

 

«Արսեն» կոոպերատիվը հանրային սննդի ոլորտում իրականացնում է տնտեսական գործունեություն և այդ նպատակով ընդունում է պատվերներ այլ տնտեսավարող սուբյեկտներից` կազմակերպելու միանգամյա ճաշկերույթներ (այդ թվում` այդ տնտեսավարող սուբյեկտների կողմից ընտրված համապատասխան վայրերում): Կոոպերատիվը գործունեության այդ մասով հարկերը հաշվարկում և վճարում է հարկային օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով` առանց հաստատագրված վճարումների կատարման:

 

Օրինակ 10.

 

«Միլան» բաժնետիրական ընկերությունը հանրային սննդի ոլորտում արտադրական գործունեության իրականացման համար ունի խոհարարական նախապատրաստվածքի արտադրամաս:

Նույն տնտեսավարող սուբյեկտը վերը նշած արտադրական գործունեությունից բացի, 40 քառ. մետր սպասարկման սրահից իրականացնում է խոհարարական (ջերմային մշակում անցած) արտադրանքի պատրաստման և սպառման կազմակերպում (կարգի շրջանակներում ներառվող տնտեսական գործունեության իրականացում): Ամսվա ընթացքում գործունեության (40 մետրի հաշվով) իրականացման օրերի թիվը 25-է:

Հաստատագրված վճարի գումարը ամսվա (25 օրվա հաշվով) համար կկազմի`

ՀՎ = 50 դրամ x 40 մ2 x 25 օր = 50000 դրամ:

Նշված դեպքում, սպառման կազմակերպում չիրականացնելիս (նշված 40 մ2-ից սպառում չկազմակերպելուց), «Միլան» բաժնետիրական ընկերությունը հարկերը վճարում է արտադրական գործունեության հաշվով:

 

________________ տարածքային հարկային

տեսչության պետ` ____________________


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ
ՏՎՅԱԼՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ


     1. Տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը ____________________________
        (անհատ ձեռներեցի անուն, ազգանուն)
     2. Հարկ վճարողի հաշվառման համարը ________________________________
     3. Գտնվելու վայրը _____________________________________________
     4. Հանրային սննդի գործունեության
        իրականացման հասցեն ________________________________________
     5. Հանրային սննդի օբյեկտի տիպը` __________________________________
     6. Հանրային սննդի կազմակերպման
        լիցենզիայի սերիան ____ համարը ____ գործողության ժամկետի ավարտը _____
     7. Ալկոհոլային խմիչքների վաճառքի
        լիցենզիայի սերիան ____ համարը ____ գործողության ժամկետի ավարտը _____
     8. Հանրային սննդի օբյեկտի սպասարկման սրահի
ընդհանուր մակերեսը, __________________________________________
այդ թվում` բացօթյա սպասարկման սրահի մակերեսը ______________________
     9. Հանրային սննդի օբյեկտի սեզոնայնությունը __________________________
    10. Հանգստյան (չաշխատելու) օրերը _________________________________
        Տնտեսավարող սուբյեկտի
          (պաշտոնատար անձի)
           ստորագրություն
               Կ.Տ.
_______ ___________ 199 թ.
                                  Գրանցված է _________________ ՏՀՏ կողմից
                                        Թիվ ______  ____________ 199  թ.
                                                      Կ.Տ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.05.2016, N 44-Ն 11.06.2016, N 597
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան