«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006045
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
14 դեկտեմբերի 2005 թ. |
N 1191-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՄԱՆՈՒԿՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.III.4-7 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի հոդված 4-ի, «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը և դրա ենթակայության մարմինները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 15.08.2002 թ. N 1316-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կանոնադրության 7-րդ կետի «ե» ենթակետի՝ ելնելով բնակչության առողջության պահպանման շահերից՝ երեխաների օրգանիզմի վրա վնասակար գործոնների ազդեցությունը կանխելու և համապատասխան սանիտարական կանոններ սահմանելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել «Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնները /կցվում է/:
2. ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Ա. Վանյանին՝ սահմանել հսկողություն «Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.III.4-7 սանիտարական կանոնների կատարման նկատմամբ:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
Հաստատված է՝ |
ՄԱՆՈՒԿՆԵՐԻ, ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ՀԱԳՈՒՍՏԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Ս Ա Ն Ի Տ Ա Ր Ա Կ Ա Ն Ն Ո Ր Մ Ե Ր ԵՎ Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր - N 2.III.4-7
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն սանիտարական կանոնները սահմանում են հագուստին (այսուհետև՝ արտադրանք) և դրանց պատրաստման համար օգտագործվող գործվածքներին և նյութերին ներկայացվող հիգիենիկ պահանջները:
1.2. Սանիտարական կանոնների պահանջները տարածվում են.
- գործվածքային սպիտակեղենի, գործվածքային զգեստների, վերարկուների, կոստյումների, գուլպաների, գլխարկների, գլխաշորերի, շարֆերի տեսականու վրա,
- բնական հումքից պատրաստված արտադրանքի վրա, որը արտադրության ընթացքում ենթարկվում է մշակման (ներկման, ներծծման, իոնիզացնող ճառագայթման ազդեցության և այլն),
- քիմիական թելերից ու մանրաթելերից պատրաստված կաշվե և մորթե արտադրանքի վրա:
2. Հագուստի հիգիենիկ դասակարգումը
2.1. Արտադրանքի անվտանգության աստիճանը որոշվում է հիգիենիկ դասակարգմամբ, որտեղ հիմնական դասակարգող տարրերն են հանդիսանում մաշկի հետ հագուստի անմիջական շփման մակերեսը, հագուստ օգտագործողի տարիքը և հագուստի անընդհատ օգտագործման տևողությունը:
2.2. Ըստ հագուստի հետ մարմնի շփման մակերեսի և շփման աստիճանի, արտադրանքի համար սահմանվում է հետևյալ բալային համակարգը:
- Մեծ մակերեսով (մարմնի մակերեսի 15%-ից սկսած և ավելի) մաշկի հետ անմիջական շփում ունեցող հագուստ՝ 1 բալ:
- Փոքր մակերեսով (մարմնի մակերեսի 15%-ից պակաս) մաշկի հետ անմիջական շփում ունեցող հագուստ՝ 2 բալ:
- Մաշկի հետ անմիջական շփում չունեցող հագուստ՝ 3 բալ:
2.3. Ըստ երեխաների և մեծահասակների տարիքային ֆիզիոլոգիական առանձնահատկությունների բալային գնահատմամբ հագուստը բաժանվում է.
- Նորածինների համար՝ 0 բալ:
- Մինչև 3 տարեկան երեխաների համար՝ 1 բալ:
- 4 տարեկանից մինչև 7 տարեկան երեխաների համար՝ 2 բալ:
- 8 տարեկանից մինչև 12 տարեկան երեխաների համար՝ 3 բալ:
- 13 տարեկանից մինչև 15 տարեկան դեռահասների համար՝ 4 բալ:
- 16 տարեկան պատանիների, աղջիկների և մեծահասակների համար՝ 5 բալ:
2.4. Ըստ հագուստի անընդհատ օգտագործման հաճախականությունից և տևողությունից, բալային գնահատմամբ արտադրանքը բաժանվում է.
- Կանոնավոր օգտագործվող (ամեն օր 4 ժամ և ավելի) հագուստ՝ 1 բալ:
- Հազվադեպ օգտագործվող (շաբաթը 1-2 անգամ-4 ժամից ոչ ավելի) հագուստ՝ 2 բալ:
2.5. Յուրաքանչյուր կոնկրետ արտադրատեսակի համար, ըստ բալային համակարգի, անհրաժեշտ է որոշել դասակարգող ցուցանիշը (ԴՑ), որը սահմանում է երեխաների և մեծահասակների առողջության վրա արտադրանքի հնարավոր վտանգի աստիճանը և որոշվում է հետևյալ բանաձևով.
ԴՑ = |
3 ∑Բ 1 (∑Բmax - ∑Բmin) + 1 |
, |
որտեղ |
∑Բ - դասակարգմանը համապատասխան՝ արտադրանքին տրված բալերի գումարը,
∑Բmax - դասակարգմանը համապատասխան՝ արտադրանքին տրված հնարավոր առավելագույն բալերի գումարը,
∑Բmin - դասակարգմանը համապատասխան՝ արտադրանքին տրված հնարավոր նվազագույն բալերի գումարը:
3. Երեխաների, դեռահասների, մեծահասակների հագուստին և մանկական տակդիրներին ներկայացվող հիգիենիկ պահանջները
3.1. Ընդհանուր պահանջներ
3.1.1. Ըստ սույն սանիտարական կանոնների 2.5 կետով հաշվարկված դասակարգող ցուցանիշի (ԴՑ) արժեքի՝ արտադրանքը բաժանվում է 4 դասի.
I դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,38-0,55,
II դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,56-0,70,
III դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,71-0,92,
IV դաս-դասակարգման ցուցանիշը՝ 0,93-1,25:
Արտադրանքի բաժանումը ըստ դասերի և դրանց միջոցով հագուստի օգտագործման եղանակը կապված երեխաների և մեծահասակների տարիքից ներկայացված են աղյուսակ 1-ում:
ՀԱԳՈՒՍՏԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ ԸՍՏ ԴԱՍԵՐԻ
Աղյուսակ 1
Օգտագործողի տարիքը |
Հագուստի I շերտը |
Հագուստի II շերտը |
Հագուստի III շերտը | |||||
Ամենօրյա օգտագործման հագուստ |
Հազվադեպ օգտագործման հագուստ |
Ամենօրյա օգտագործ-ման հագուստ |
Հազվադեպ օգտագործ-ման հագուստ |
Ամենօրյա օգտագործ-ման հագուստ |
Հազվադեպ օգտագործ-ման հագուստ | |||
Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից ավելի |
Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից պակաս |
Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից ավելի |
Մաշկի հետ շփման մակե-րեսը 15%-ից պակաս |
Մաշկի հետ շփման մակերեսը 15%-ից պակաս |
Մաշկի հետ շփումը բացակայում է | |||
Նորածիններ |
I դաս |
I դաս |
I դաս |
I դաս |
I դաս |
II դաս |
II դաս |
III դաս |
Մինչև 3 տարեկան |
I դաս |
I դաս |
I դաս |
II դաս |
I դաս |
II դաս |
II դաս |
III դաս |
4-7 տարեկան |
I դաս |
II դաս |
II դաս |
III դաս |
II դաս |
III դաս |
III դաս |
III դաս |
8-12 տարեկան |
II դաս |
III դաս |
III դաս |
III դաս |
III դաս |
III դաս |
III դաս |
IV դաս |
13-15 տարեկան |
III դաս |
III դաս |
III դաս |
IVդաս |
III դաս |
IV դաս |
IV դաս |
IV դաս |
16 տարեկանից բարձր և մեծահասակներ |
III դաս |
IVդաս |
IVդաս |
IVդաս |
IV դաս |
IV դաս |
IV դաս |
IV դաս |
3.1.2. Մանուկների, դեռահասների և մեծահասակների հագուստը, ինչպես նաև մանկական տակդիրները, կախված դասից զգայորոշման (օրգանոլեպտիկ), ֆիզիկոհիգիենիկ, սանիտարաքիմիական և թունաբանահիգիենիկ ցուցանիշներով պետք է համապատասխանեն սույն սանիտարական կանոններով սահմանված հիգիենիկ պահանջներին:
3.2. Զգայորոշման ցուցանիշներին ներկայացվող պահանջներ
Արտադրանքի զգայորոշման ցուցանիշները, կախված նրա դասից, պետք է համապատասխանեն աղյուսակ 2-ի պահանջներին:
Աղյուսակ 2
Դասերը |
Մոդելային ջրային միջավայրի հոտի ուժգնությունը, արտահայտված բալերով |
Հոտի բնութագիրը |
Հոտի արտահայտվելը |
I - II |
1 բալից ոչ ավելի (0-1) |
Շատ թույլ |
Հոտը սովորաբար չի զգացվում, փորձառու հետազոտողի կողմից չի հայտնաբերվում |
III - IV |
2 բալից ոչ ավելի (0-2) |
Թույլ |
Հոտը հայտնաբերվում է ոչ փորձառու հետազոտողի կողմից, եթե նրա ուշադրությունը հրավիրվի դրա վրա |
3.3. Ֆիզիկոհիգիենիկ ցուցանիշներին ներկայացվող պահանջներ
Արտադրանքի ֆիզիկոհիգիենիկ ցուցանիշները, կախված նրա դասից, պետք է համապատասխանեն աղյուսակ 3-ի պահանջներին:
Աղյուսակ 3
Դասերը |
Հիդրոսկոպիկականությունը, |
Օդաթափանցելիություն, |
Էլեկտրականացումը, | |
Գործվածքային (տրիկոտաժե) կտորներ |
Կտորներ | |||
I |
14 |
500 |
150 |
2 |
II |
10 |
430 |
100 |
3 |
III |
4 |
200 |
70 |
4,5 |
IV |
չի որոշվում |
չի որոշվում |
7 |
3.4. Սանիտարաքիմիական ցուցանիշներին ներկայացվող պահանջներ
3.4.1. Արտադրանքի կտորների կազմի մեջ մտնող մանրաթելերից արտազատվող նյութերի սահմանային թույլատրելի խտությունները (ՍԹԽ) չպետք է գերազանցեն աղյուսակ 4-ում նշված քանակները:
Աղյուսակ 4
Կտորների կազմի մեջ մտնող մանրաթելերը |
Արտազատվող նյութերի անվանումը |
Ջրային միջավայր, մգ/լ, |
Օդային միջավայր, մգ/մ 3 , ոչ ավելի |
Բնական մանրաթել |
Գումարային ըստ թունաքիմիկատների |
0,05 |
- |
Արհեստական մանրաթել (վիսկոզա, ացետատներ) |
Ծծմբաածխածին |
1,0 |
0,005 |
Քիմիական մանրաթել. |
Էթիլենգլիկոլ |
1,0 |
1,0 |
Պոլիամիդային մանրաթելեր |
Կապրոլակտամ |
0,5 |
0,06 |
Պոլիվինիլքլորիդային |
Բենզոլ |
0,01 |
0,1 |
Պոլիվինիլսպիրտային |
Վինիլացետատ |
0,2 |
0,15 |
Պոլիոլեֆինային |
Ֆորմալդեհիդ |
0,1 |
0,003 |
Պոլիուրետային |
Էթիլենգլիկոլ |
1,0 |
1,0 |
Ներկանյութեր |
Բեզիդինի հիմքով |
չի թույլատրվում |
չի թույլատրվում |
Մկնդեղ (As) |
0,05 |
0,003 | |
Կապար (Pb) |
0,03 |
0,0003 | |
Կադմիում (Cd) |
0,001 |
0,0003 | |
Քրոմ (Cr) |
0,1 |
0,0015 | |
Կոբալտ (Co) |
0,1 |
0,001 | |
Պղինձ (Cu) |
1,0 |
0,001 | |
Նիկել (Ni) |
0,1 |
0,001 | |
Սնդիկ (Hg) |
0,0005 |
0,0003 |
* Արտածծվածքներում ֆորմալդեհիդի պարունակությունը որոշվում է տարբեր հումքային կազմերի համար:
3.5. Թունաբանահիգիենիկ պահանջներ
Արտադրանքի թունաբանահիգիենիկ գնահատականը տրվում է քիմիական նյութերի միգրացիայի մակարդակը որոշող թունավորության ինդեքսով: Թունավորության ինդեքսը որոշվում է սահմանված կարգով (բջջային թեստ-օբյեկտի վրա in vitro /It/) և ստացված արդյունքը պետք է գտնվի 70-120 %-ի սահմանում:
3.6. Նորածինների, այդ թվում վաղածինների հագուստին ներկայացվող հատուկ հիգիենիկ պահանջներ
3.6.1. Նորածինների (կյանքի առաջին 28 օրը), այդ թվում վաղածինների համար հագուստը (արտադրանքը) պետք է պատրաստված լինի բնական գործվածքներից և կտորներից: Հագուստը կարելու համար քիմիական թելեր և մանրաթելեր թույլատրվում է օգտագործել միայն, եթե դրանք չեն շփվելու երեխայի մաշկի հետ:
3.6.2. Հագուստի բոլոր կարերը, բացվածքների շրջակարերը պետք է կատարված լինեն միայն դիմային երեսի վրա:
3.6.3. Թույլատրվում է սինթետիկ նյութեր օգտագործել կարճատև (2 ժամից ոչ ավելի) օգտագործման հագուստի զարդարման համար (ժանյակներ, ասեղնագործվածքներ, կարեր, ապլիկացիաներ): Զարդարանքը չպետք է շփվի երեխայի մաշկի հետ:
3.6.4. Նորածինների և վաղածինների հագուստը իր ֆիզիկոհիգիենիկ, սանիտարաքիմիական և թունաբանահիգիենիկ ցուցանիշներով պետք է համապատասխանի սույն սանիտարական կանոնների 3.3, 3.4 և 3.5 կետերին:
3.6.5. Վաղածին երեխաների համար նախատեսված արտադրանքի կառուցվածքում անհրաժեշտ է նախատեսել.
-
երեխայի գլխի և մարմնի հետ արտադրանքի հնարավոր շփման տեղերում կարերի և հանգույցների բացակայություն,
-
մարմնի հետ շփման մասերում կոճակների, կոճգամների բացակայություն:
Սողաշորերը թաթերի շրջանում պետք է ունենան 100 %-ոց բրդից լրացուցիչ ներքին շերտ (աստառ):
Չի թույլատրվում երեխայի գլխի մասից հագցվող հագուստի (արտադրանքի) պատրաստում:
3.6.6. Պատրաստի արտադրանքի պիտակի վրա պետք է նշել հետևյալ մակագրությունը. «Նախնական լվացումը պարտադիր է»:
3.7. Մանկական խանձարուրներին (подгузник) ներկայացվող հիգիենիկ պահանջները
Մանկական խանձարուրների զգայորոշման, սանիտարաքիմիական և թունաբանահիգիենիկ պահանջները պետք է համապատասխանեն սույն սանիտարական կանոնների 3.2, 3.4, 3.5 կետերի պահանջներին: