ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
04.08.1999 թ. ք. Երևան |
N 300 |
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 15.04.99 Թ. «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թ. նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» թիվ 368 որոշման և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 15.07.99 թ. «ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 435 որոշմամբ`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 15.04.99 թ. «Ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման աշխատանքների կանոնակարգման մասին» թիվ 152 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ստեղծել «ՀՀ ֆինանսների նախարարության ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման» հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Արզումանյան |
ՀՀ ֆինանսների նախարարի |
Հանձնաժողովի նախագահ |
Ա. Քառյան | Ապահովագրական տեսչության պետ | Հանձնաժողովի նախագահի տեղակալ |
Հ. Դավթյան | Իրավաբանական գլխավոր վարչության պետ |
Հանձնաժողովի անդամ |
Ա. Մաթևոսյան | Ապահովագրական տեսչության կարգավորման և վերլուծության վարչության պետ |
Հանձնաժողովի անդամ |
Ա. Մարտիրոսյան | Ապահովագրական տեսչության հաշվետվությունների ընդունման և վերլուծության բաժնի պետ |
Հանձնաժողովի անդամ |
Ա. Հարությունյան | Հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների մեթոդաբանության վարչության պետ |
Հանձնաժողովի անդամ |
Հ. Ասլանյան | Իրավաբանական գլխավոր վարչության փաստաթղթերի տեսչության վարչության գլխավոր մասնագետ |
Հանձնաժողովի անդամ |
Ա. Հովհաննիսյան | Ապահովագրական տեսչության լիցենզավորման և վերահսկման վարչության առաջատար մասնագետ |
Հանձնաժողովի քարտուղար». |
բ) հրամանի և դրանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման» կարգի, ինչպես նաև «Ապահովագրության մասնագետի» և «Ապահովագրական բրոքերի» որակավորման վկայականների ձևերի տեքստերում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերով:
2. Սույն հրամանը ուժի մեջ մտնելու պահից ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների ղեկավարները, գլխավոր հաշվապահները և ապահովագրական բրոքերները, բացառությամբ այն անձանց, ովքեր ստացել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 15.04.99 թ. «Ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման աշխատանքների կանոնակարգման մասին» թիվ 152 հրամանով հաստատված կարգի համաձայն որակավորման վկայագրեր, պարտավոր են երեք ամսվա ընթացքում ստանալ համապատասխան որակավորում:
Նախարար |
Լ. Բարխուդարյան |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
16 օգոստոսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 11899133