ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
24 հունիսի 1998 թ. |
N 01/32 |
«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջի
Հրամայում եմ`
Հաստատել «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակարանների և դրանց համար գանձված բնակարանային վարձի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններ տեղեկությունների ներկայացման կարգ»-ը:
Հարկային տեսչության պետ |
Ա. Թումանյան |
|
Հաստատում եմ |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՎԱՐՁԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է «Պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերին գույքահարկի արտոնություն սահմանելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի պահանջներով պայմանավորված` բնակարանների սեփականաշնորհման վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների կողմից բնակշահագործման ձեռնարկություններին հաղորդելու և վերջիններիս կողմից այդ բնակարանների համար բնակարանային վարձի գանձված և գույքահարկով փոխհատուցվող գումարների մասին տեղեկությունները ՀՀ հարկային տեսչության մարմիններ ներկայացնելու կարգը:
2. Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքի բոլոր սեփականաշնորհված (ներառյալ ոչ անհատույց) բնակարանների և դրանց սեփականատերերի վերաբերյալ սույն կարգին կից հավելված 1-ի տեսքով, լրացված տեղեկությունները համայնքների ղեկավարների կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տրամադրվում են (ըստ սպասարկվող տարածքների) բնակշահագործման ձեռնարկություններին: Համայնքների կողմից լրացվում և հաստատվում են հավելվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների տեղեկությունները:
Ընդ որում.
- 2-րդ սյունակի տեղեկությունները լրացվում են կանոնակարգված` ըստ փողոցների և դրանցում բնակելի շենքերի, իսկ շենքերում` բնակարանների աճող համարակալման.
- 4-րդ սյունակի տողերում լրացվում է տեղական ինքնակառավարման մարմնի (ներառյալ նախկին քաղաքային կամ շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեի) կողմից համապատասխան բնակարանի սեփականաշնորհման վերաբերյալ որոշման կայացման ժամկետը:
3. Համայնքի վարչական տարածքը սպասարկող բնակշահագործման ձեռնարկությունները համայնքի ղեկավարից հավելված 1-ի տեսքով ստացած տեղեկություններում լրացնում են 5-ից մինչեւ 12-րդ սյունակները:
Ընդ որում.
- հավելվածի 5-րդ, 6-րդ և 7-րդ սյունակների տեղեկությունները լրացվում են պարտադիր բոլոր տողերի համար.
- 8-ից մինչեւ 12-րդ սյունակները լրացվում են այն դեպքում, երբ ձեռնարկությունում առկա են սեփականաշնորհումից հետո տարբեր պատճառներով սեփականատիրոջ փոփոխության վերաբերյալ տեղեկություններ: Սեփականատիրոջ փոփոխության դեպքում լրացվում են վերջին սեփականատիրոջը վերաբերվող տեղեկությունները.
- 5-րդ սյունակում լրացվում են սեփականաշնորհումից (4-րդ սյունակում նշված ժամկետներից) հետո բնակարանային վարձի տվյալ բնակարանի համար գանձված բոլոր գումարների (1995 թ-ի հուլիսի 1-ից սկսած) ընդհանուր մեծությունը: Իսկ 10-րդ սյունակում` սեփականության իրավունքի ձեռք բերման օրվանից հետո տվյալ բնակարանի համար նոր սեփականատիրոջ կողմից վճարած բնակարանային վարձի բոլոր գումարների ընդհանուր մեծությունը:
Եթե վերը նշված ժամկետներում որևէ բնակարանի համար բնակարանային վարձի գումար չի գանձվել, ապա համապատասխան տողի 5-րդ (կամ 10-րդ) սյունակում գրվում է «0».
- 6-րդ (11-րդ) սյունակում լրացվում են այլ ձևերով փոխհատուցվող բնակարանային վարձի այն գումարների չափերը, որոնց վերաբերյալ քաղաքացիների և բնակշահագործման ձեռնարկությունների միջև (մինչեւ հարկային տեսչության մարմիններ սույն կարգով սահմանված ձևով և ժամկետներում տվյալներ ներկայացնելը) կա գրավոր համաձայնություն: Եթե վերջինս բացակայում է, ապա այդ տողի 6-րդ (11-րդ) սյունակում գրվում է «0»:
- 7-րդ (12-րդ) սյունակում լրացվում են համապատասխան տողի 5-րդ և 6-րդ (10-րդ և 11-րդ) սյունակների գումարների տարբերությունը.
- 8-րդ սյունակում լրացվում է սեփականատիրոջ ազգանուն, անունը:
- 9-րդ սյունակում լրացվում է սեփականության ձևակերպման ամսաթիվը:
Սույն կարգի 3-րդ կետի պահանջներով լրացված և իրենց կողմից ևս հաստատված տեղեկությունները բնակշահագործման ձեռնարկությունները օրենքով սահմանված ժամկետներում ներկայացնում են տվյալ համայնքը սպասարկող համապատասխան հարկային տեսչության մարմին:
4. Այն դեպքերում, երբ գյուղական բնակավայրերում կատարվել է պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհում և նրանց սեփականատերերից նույնպես գանձվել է բնակարանային վարձ, ապա սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված տեղեկությունները լրացվում, հաստատվում են գյուղական համայնքի ղեկավարի կողմից և օրենքով սահմանված ժամկետներում ներկայացվում են համայնքը սպասարկող համապատասխան հարկային տեսչության մարմին:
Հավելված 1
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁՎԱԾ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՎԱՐՁԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(գումարները դրամով)
Հ/հ | Սեփա- կանա- շնորհված բնակա- րանի հասցեն |
Ում անունով է ձևակերպվել (ազգանուն, անուն) |
Սեփակա- նաշնորհման ժամկետը (օր, ամիս, տարի) |
Բնակա- րանային վարձի գանձված գումարը |
Այլ ձևերով փոխհա- տուցվող գումարներ |
Գույքա- |
Սեփա- |
Սեփակա- նության ձևակերպման (օր, ամիս, տարի) |
Բնակա- րանային վարձի գանձված գումարը |
Այլ ձևերով փոխհա- տուցվող գումարներ |
Գույքա- հարկվող փոխանցվող գումարը (սյ.-10-սյ.11) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
_______________համայնքի ղեկավար | _________ ( ) |
____ _________ 1998 թ. |
Կ. Տ. |
________________ ԲՇՏ ղեկավար | __________( ) |
____ _________ 1998 թ. | Կ. Տ. |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
8 հուլիսի 1998 թ.
պետական գրանցման թիվ 439800147
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|