ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
8 մարտի 2000 թ. ք. Երևան |
թիվ 13 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 1997 Թ. ԱՊՐԻԼԻ 25-Ի ԹԻՎ 13 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ արտոնագրային վարչության պետի 1997 թ. ապրիլի 25-ի թիվ 13 հրամանով հաստատված «Ապրանքային նշանների զիջման մասին պայմանագրերի և լիցենզային պայմանագրերի գրանցման մասին» կարգում կատարել հետևյալ փոփոխությունը.
1. Կարգի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր է) ենթակետով.
«է) անհրաժեշտ նշումներ է կատարում համապատասխան պետական գրանցամատյանում»:
Վարչության պետ` |
Ս. Ղանթարջյան |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
22 մարտի 2000 թ.
պետական գրանցման թիվ 301000023