«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
4 մարտի 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32904035
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
9 փետրվարի 2004 թ. |
N 04/11-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 04.06.2003 ԹՎԱԿԱՆԻ N 03/42-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի հուլիսի 4-ի N 03/42-Ն «Մաքսային ձևակերպումների իրականացման վայրերը սահմանելու մասին» հրամանի 3-րդ կետը լրացնել հետևյալ պարբերությամբ.
«Կախված մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների պահեստավորման, տեղափոխման, բեռնման, բեռնաթափման հատուկ պայմանների առանձնահատկություններից մաքսային ձևակերպումների ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել զննման և հաշվառման այլ վայրեր»:
Մ/Ծ գեներալ-մայոր |
Ա. Ավետիսյան |