Գլխավոր տեղեկություն
Номер
N 49
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (08.05.2000-12.05.2002)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 2000.04.28/4(46)
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Дата принятия
11.04.2000
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
11.04.2000
Дата вступления в силу
08.05.2000
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2009

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

11 ապրիլի 2000 թ.
ք. Երևան

N 49

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15 հոդվածի 5 զ կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված` բյուջետային հաշվառման և հաշվետվության մեթոդական ղեկավարման իրավասությունը հրամայում եմ`

հաստատել բյուջետային հիմնարկի պահպանման ծախսերի նախահաշվի օրինակելի ձևը (կցվում է):

 

Նախարար

Լ. Բարխուդարյան

 

Օրինակելի ձև N 1

հաստատվել է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի
2000 թվականի ապրիլի 11-ի N 49 հրամանով

 

«ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ»

 

Նախահաշիվը` _____________________________________________________________

(ընդամենը գումարը թվերով և տառերով ****)

 __________________________________________ հազար դրամ գումարով:

 

Կ.Տ.

_________________________________________________________

(ՀՀ պետական կառավարման վերադաս մարմնի ղեկավարի (համայնքի ղեկավարի) ստորագրությունը և Ա.Հ.Ա.)

 

____ ________200 __ թ.

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ*

 

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ

 

____ ________200 __ թ. ____ ________200 __ թ.  ժամանակահատվածի համար

 

1. Հիմնարկի անվանումը ____________________________________________

2. Փոստային հասցեն _______________________________________________

3. Հիմնարկի տեղաբաշխման մարզի և համայնքի կոդն ըստ բյուջետային ծախսերի տարածքային

դասակարգման

 

 

4. ** ՀՀ պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) վերադաս մարմնի

անվանումը ______________________________________

5. Հիմնարկը սպասարկող ՏԳԲ-ի անվանումը ____________________________

 

6. Հիմնարկի` ՏԳԲ-ում բացված գանձապետական հաշվի համարը

 

7. Ֆինանսավորման աղբյուրի կոդը (ՀՀ պետական բյուջե` 1,  համայնքի բյուջե` 2)

 

8. Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

 

Խումբ N

 

Ենթախումբ N

 

 

9. Ծրագրի անվանումը ______________________________________________

_____________________________________________________________

10. Ծրագրի կոդը

 

 

11. *** ՀՀ պետական կառավարման (տեղական ինքնակառավարման) վերադաս մարմնի կոդն ըստ

բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգման

 

 

12. Չափի միավորը` հազար դրամ 

 

Տողի
NN
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների Նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված` գործող

 Սույն նախահաշվով հաստատվող
ցուցանիշները

այդ թվում` ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների)

անվանումները

NN 

 նախահաշվի ցուցանիշները

նախահաշվում կատարված փոփոխությունները (ավելացումը` (+), պակասեցումը` (-) )

I

II

III

IV

Ա

Բ

Գ

1

2

3

 4 

 5 

 6 

 7 

 1100000 Ա. ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ` 
ԸՆԴԱՄԵՆԸ, այդ թվում`
 x              
11110000 1. ՊԵՏԱԿԱՆ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ,ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ`
ԸՆԴԱՄԵՆԸ,
այդ թվում`
 x              
1111000 -աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարումներ 0010              

1112000

- հատուկ նպատակային ֆոնդերից տրվող պարգևատրում 0020              

1140000

4. ԸՆԹԱՑԻԿ ՏՐԱՆՍՖԵՐՏՆԵՐԸ` ԸՆԴԱՄԵՆԸ,
այդ թվում
x              

1142000

4.2. Թոշակներ 1300              

1143000

4.3. Կրթաթոշակներ 1400              
1144000 4.4. Նպաստներ 1500              
1145000 4.5. Այլ ընթացիկ տրանսֆերտայի վճարներ`
ընդամենը,
որից
 x              
1145100 - պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 1600              
1145200 - ոչ առևտրային կազմակերպություններին 1700              
1145300 - ՀՀ ազգային ժողովի պատգամավորների պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի փոխհատուցում 1800               
1150000 5. ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ` ԸՆԴԱՄԵՆԸ,
այդ թվում
x               
1151000 5.1. Ապրանքների ձեռքբերում` ընդամենը
այդ թվում`
 x              
1151100 5.1.1. Գույք, գրասենյակային ապրանքներ և նյութեր` ընդամենը,
որից`
x              
1151110 - գրասենյակային ապրանքներ և նյութեր 2100              
1151120 - գույք և սարքավորումներ 2200              
1151130 - փափուկ գույք և հանդերձանք  2300              
1151200 5.1.2 Դեղորայք և վիրակապային նյութեր 2400              
1151300 5.1.3. Սննդամթերք 2500              
1151400 5.1.4. Այլ ծախսեր 2600              
1152000 5.2. Գործուղումներ և ծառայողական ուղևորություններ 2650
2700
             
1153000 5.3. Տրանսպորտային ծառայությունների վճար  2800
2900
             
1154000 5.4. Կապի ծառայությունների վճար 3000
3100
3200
3300
3400
             
1155000

5.5. Կոմունալ ծառայությունների վճար` ընդամենը,
այդ թվում`

x              
1155100 5.5.1. Էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր` 3500
3550
             
11155200 5.5.2. Ջրմուղ-կոյուղուց օգտվելու վարձի վճարման ծախսեր 3600              
1155300 5.5.3. Այլ կոմունալ ծախսեր 3700              
1156000 5.6. Այլ ծախսեր` ընդամենը,
այդ թվում`
x              
1156100 5.6.1. Գույքի վարձակալության ծախսեր` ընդամենը,
որից`
 x              
1156110 - շենքերի, շինությունների և բնակարանների վարձակալության ծախսեր 3800              
1156120 - սարքերի և սարքավորումների վարձակալության ծախսեր 3900              
1156130 - հողի վարձակալության ծախսեր 4000              
1156140 - այլ գույքի վարձակալության ծախսեր 4100              
1156200 5.6.2. Արտագերատեսչական պահպանության ծախսեր 4200              
1156300

5.6.3. Հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների կատարման ծախսեր

4300              
1156400 5.6.4. Գույքի պահպանության և աշխատողների առողջության (կյանքի) ապահովագրության ծախսեր` ընդամենը, 
որից`
x              
1156410 - գույքի ապահովագրության ծախսեր 4500              
1156420 - աշխատողների առողջության (կյանքի) ապահովագրության ծախսեր 4600              
1156500 5.6.5. ՀՀ ազգային ժողովի պատգամավորների նստաշրջանային ծախսեր 4800              
1156600 5.6.6. Ներկայացուցչական ծախսեր

4900
4940
4970

             
1156700 5.6.7. Ղեկավարի ֆոնդ 5000              
1156800 5.6.8. Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր  5600              
1200000

Բ. ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ`
ԸՆԴԱՄԵՆԸ

x              
1210000 1. ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ, 
այդ թվում`
x              
1211000 1.1. ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐ 6300              
1212000 1.2. ՆԱԽԱԳԾԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ 6400              
1213000 1.3. ԵՐԿՐԱԲԱՆԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ 6450              
1214000 1.4. ՆՅՈՒԹԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՄԱՅՆՔԻ) ՊԱՀՈՒՍՏԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ 6500              
1215000

1.5. ԿԱՊԻՏԱԼ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ,
այդ թվում`

 x              
1215100 1.5.1. Շենքերի, շինությունների և բնակարանների ձեռքբերման ծախսեր 6550              
1215200 1.5.2. Սարքերի և սարքավորումների ձեռքբերման ծախսեր 6600              
1215300 1.5.3. Տրանսպորտային միջոցների ձեռքբերման ծախսեր 6650              
1215400 1.5.4. Հողի ձեռքբերման ծախսեր 6700              
1215500 1.5.5. Հողի բարելավման ծախսեր 6750              
1215600 1.5.6. Այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր  6800              
1216000 1.6. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐ` ԸՆԴԱՄԵՆԸ,
այդ թվում`
x              
 1216100 1.6.1. Բնական ռեսուրսների, հողամասերի օգտագործման իրավունքների ձեռքբերման ծախսեր 6850              
1216200 1.6.2. Հեղինակային իրավունքների, արտոնագրերի, առևտրական նշանների օգտագործման իրավունքների ձեռքբերման ծախսեր  6900              
 1216300 1.6.3. Ոչ նյութական այլ ակտիվների ձեռքբերման ծախսեր  6950              
1217000 1.7. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ-ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ 7000              
1220000 2. ԿԱՊԻՏԱԼ ՆՈՐՈԳՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍԵՐ  7700              
1000000  ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ x              

 

* ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ I.

1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի ապրիլի 11-ի N 49 հրամանով հաստատված N 1 օրինակելի ձևը (այսուհետ` N 1 օրինակելի ձև) նախատեսված է պետական կամ համայնքային ենթակայության բյուջետային հիմնարկների` պետական կամ համայնքի բյուջեի միջոցների հաշվին պահպանման ծախսերի ամսական, եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա և տարեկան նախահաշիվների (այսուհետ` նոր նախահաշիվ) կազմման և հաստատման համար: Դրա հետ մեկտեղ նշված օրինակելի ձևը առաջարկվում է նաև այլ` ոչ բյուջետային հիմնարկների համար: N 1 օրինակելի ձևի աղյուսակի յուրաքանչյուր տողին համապատասխանող` «Ա» սյունակում ամրագրված համարը փոփոխման ենթակա չէ:

2. Նոր նախահաշիվը հաստատվում է այն դեպքերում, երբ վերջինս (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է հաստատվում նոր նախահաշիվը) հաստատման պահին`

2.1. առկա չէ նույն ժամանակահատվածի համար նախկինում հաստատված` գործող նախահաշիվ (այսուհետ` նախկին նախահաշիվ): Այդ դեպքում նոր նախահաշվի` (ա) 1-ին և 2-րդ սյունակները չեն լրացվում, (բ) 3-րդ սյունակում ներկայացվում են այն ժամանակահատվածի (տարեկան, ինն ամսվա, կիսամյակի, եռամսյակի, կամ ամսվա) ցուցանիշները, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը,

2.2. առկա է նախկին նախահաշիվ և վերջինումս` ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել: Այդ դեպքում նոր նախահաշվի` (ա) 1-ին սյունակում ներկայացվում են սույն օրինակելի ձևով կազմված նախկին նախահաշվի 3-րդ սյունակում բերված համապատասխան ցուցանիշները, (բ) 2-րդ սյունակում ներկայացվում են 1-ին սյունակում բերված ցուցանիշներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվելիք այն փոփոխությունները, որոնք վերաբերում են այն ժամանակահատվածին, որի համար հաստատվել է նախկին նախահաշիվը, (գ) 1-ին և 2-րդ սյունակներում բերված ցուցանիշների հանրագումարը ներկայացվում է 3-րդ սյունակում:

3. Անկախ նրանից, թե նոր նախահաշիվը սույն ծանոթագրության 2 կետում նշված որ դեպքում է հաստատվել, նրա (նոր նախահաշվի) 3-րդ սյունակում ներկայացված ցուցանիշների բաշխումը ըստ եռամսյակների (եռամսյակի ամիսների), կախված այն ժամանակահատվածից, որի համար հաստատվելու է նոր նախահաշիվը, տրվում է 4-ից 7-րդ սյունակներում: Մասնավորապես`

3.1. տարեկան նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա (տարեկան) ցուցանիշները, 4-ից 7-րդ սյունակներում համապատասխանաբար տվյալ բյուջետային տարվա առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները,

3.2. ինն ամսվա նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա ինն ամսվա ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ ժամանակահատվածի (ինն ամսվա) առաջին, երկրորդ և երրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում,

3.3. որևէ կիսամյակի նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան կիսամյակի ցուցանիշները, 4-րդ և 5-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ կիսամյակի առաջին և երկրորդ եռամսյակներով հաստատվող ցուցանիշները, իսկ 6-րդ և 7-րդ սյունակները չեն լրացվում:

3.4. Որևէ եռամսյակի նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան եռամսյակի ցուցանիշները, 4-ից 6-րդ սյունակներում` համապատասխանաբար տվյալ եռամսյակի առաջին, երկրորդ և երրորդ ամիսներով հաստատվող ցուցանիշները, իսկ 7-րդ սյունակը չի լրացվում:

3.5. Որևէ ամսվա նոր նախահաշվի` 3-րդ սյունակում ներկայացվում են տվյալ բյուջետային տարվա համապատասխան ամսվա ցուցանիշներ, իսկ 4-ից 7-րդ սյունակները չեն լրացվում:

 

** ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ II. N 1 օրինակելի ձևի նշված տողը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման վերադաս մարմինները չեն լրացնում:

 

*** ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ III. N 1 օրինակելի ձևի նշված տողը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման վերադաս մարմինները լրացնում են իրենց համար բյուջետային ծախսերի գերատեսչական դասակարգմամբ սահմանած կոդը:

 

**** ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ IV. N 1 օրինակելի ձևի նշված տողը` անկախ նրանից, թե նոր նախահաշիվը սույն ձևի I ծանոթագրության 2 կետում նշված որ դեպքում է հաստատվում, լրացվում է N 1 օրինակելի ձևի աղյուսակի «Ա» սյունակում ամրագրված N 1000000 («Ընդամենը ծախսեր») տողի 3-րդ սյունակում բերված ցուցանիշի գումարով (թվերով և տառերով):

 

____  _________ 200 __ թ.

 

ՀԻՄՆԱՐԿԻ ՂԵԿԱՎԱՐ`

______________

(ստորագրություն)

______
(Ա.Հ.Ա.)

 

Կ.Տ.

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ`
(ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ)

______________

(ստորագրություն)

______
(Ա.Հ.Ա.)

 

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
17 ապրիլի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11800031

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.07.2007, N 597-Ն 01.01.2008, N 49
05.03.2004, N 193-Ն 11.04.2004, N 49
25.03.2002, N 244 12.05.2002, N 49
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան