ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ ՄԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի երկրորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը |
Ներկայացնողը |
Գլխադասային հանձնաժողովը |
1. «Բռնադատվածների մասին» |
ԱԺ պատգամավորներ |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովներ |
2. «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» |
ԱԺ պատգամավոր Վ. Դալլաքյան 23.02.2001 |
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողով |
3. «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակներ նշանակելու պայմանների մասին»
|
ԱԺ պատգամավոր Ֆ. Բերիկյան 01.03.2001 |
Սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի, Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովներ |
4. Հակագնագոյացման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների մասին |
Կառավարություն 01.06.2000 |
Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի, մշտական հանձնաժողով |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Խաչատրյան |
2 ապրիլի 2001 թվականի, քաղ. Երևան Ն-163-2 |