«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 11603105
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
18 մարտի 2003 թ. |
N 61-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՔԱՌԱՆԻՇ (8-xxx) ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԳԾԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. հոկտեմբերի 28-ի թիվ 658 որոշմամբ հաստատված բացառիկ իրավունքով մատուցվող հեռահաղորդակցության ծառայությունների սակագների հաստատման կարգի
Հաստատել`
Քառանիշ (8-xxx) համարներով հեռախոսագծերի տրամադրման ծառայությունների սակագները, համաձայն հավելվածի:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Ա. Մանուկյան |
Համաձայնեցված է՝ |
Հավելված |
ՔԱՌԱՆԻՇ (8-xxx) ՀԱՄԱՐՆԵՐՈՎ ՀԵՌԱԽՈՍԱԳԾԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐ
հհ | ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ | սակագինը առանց ԱԱՀ (ԱՄՆ դոլար) | ԱԱՀ (ԱՄՆ դոլար) | սակագինը ԱԱՀ-ով (ԱՄՆ դոլար) | |
1 | Միանվագ ծառայություններ | ||||
1.1 | Տեղադրման միանվագ վարձ | 280 | 56 | 336 | |
1.2 | Հանված քառանիշ հեռախոսահամարի վերականգնման վարձ | 50 | 10 | 60 | |
1.3 | Հեռախոսագծի վերատեղադրում այլ շենք (միևնույն ԱՀԿ-ի սպասարկման տարածքում, հեռախոսահամարի պահպանմամբ) | 100 | 20 | 120 | |
1.4 | Հեռախոսագծի վերատեղադրում (այլ ԱՀԿ-ի սպասարկման տարածքում, հեռախոսահամարի պահպանմամբ) | 140 | 28 | 168 | |
1.5 | Քառանիշ հեռախոսահամարի համարափոխություն բաժանորդի նախաձեռնությամբ | 50 | 10 | 60 | |
2 | Ամսական ծառայություններ | ||||
2.1 | Քառանիշ հեռախոսագծի ամսական վարձ | 14 | 2.8 | 16.8 |
1. Քառանիշ համարներով հեռախոսագծերը տրամադրվում են միայն գործարար և կառավարական բաժանորդներին միայն մուտքային զանգերի հնարավորությամբ
2. Վճարումները կատարվում են ազգային դրամով՝ հիմք ընդունելով նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքը