124.02/1461.22.11.00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
22.11.2000 թ. |
N 02/1461 |
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2000 թ. հուլիսի 27-ի ՀՀ օրենքը, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 2000 թ. հոկտեմբերի 5-ի ՀՀ օրենքը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածում լրացում կատարելու մասին» 2000 թ. հոկտեմբերի 5-ի ՀՀ օրենքը, ղեկավարվելով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածով և նպատակ ունենալով պարզաբանել եկամտահարկի հաշվարկման և վճարման հարցերը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» հրահանգը:
|
Ա. Մանուկյան |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հաստատագրված վճարների մասին» և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2000 թ. հուլիսի 27-ի ՀՀ օրենքը, «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» 2000 թ. հոկտեմբերի 5-ի ՀՀ օրենքը և «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածում լրացում կատարելու մասին» 2000 թ. հոկտեմբերի 5-ի ՀՀ օրենքը և ղեկավարվելով «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի 39 հոդվածով` ՀՀ հարկային տեսչության 16.11.98 թ. թիվ 01/56 հրամանով հաստատված «Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» հրահանգում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1. Հրահանգի 9-րդ կետի «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ժը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները:
Մինչև 2000 թ. օգոստոսի 1-ը շահած և մինչև 2000 թ. օգոստոսի 1-ը սահմանված կարգով փաստացի վճարված (հանձնված) դրամական և իրային շահումների հարկումը կատարվում է մինչև 2000 թ. օգոստոսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Մինչև 2000 թ. օգոստոսի 1-ը շահած և 2000 թ. օգոստոսի 1-ից հետո սահմանված կարգով փաստացի վճարված (հանձնված) դրամական և իրային շահումները հանդիսանում են նվազեցվող եկամուտներ և եկամտահարկով հարկման ենթակա չեն»:
2. Հրահանգի 9-րդ կետի «ժէ» ենթակետում «մարզիկների» բառից հետո ավելացնել «և մարզիչների» բառերը:
3. Հրահանգի 9-րդ կետը լրացնել նոր «իա» ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«իա) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի տասը տոկոսի ուսման տարեկան վարձը փոխհատուցման գումարները:
Սույն ենթակետում նշված փոխհատուցման գումարները վերաբերվում են միայն տվյալ բարձրագույն ուսումնական հաստատության կողմից իր մոտ սովորող ուսանողների ուսման տարեկան վարձի փոխհատուցմանը:»:
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
6 դեկտեմբերի 2000 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12400148