ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
20 հոկտեմբերի 2000 թ. |
N 02/1291 |
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 27.07.2000 թվականի N ՀՕ-79 օրենքի 11 հոդվածը`
Հրամայում եմ
1. Հաստատել «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգը:
ՀՀ պետական եկամուտների |
Գ. Պողոսյան |
Հաստատված է |
Համաձայնեցված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սույն հրահանգը հաստատվում է ի կատարումն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 27.07.2000 թվականի N ՀՕ-79 օրենքի 11 հոդվածի և կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարող անձանց կողմից ակցիզային հարկի հաշվարկման և վճարման ընդհանուր հարցերը:
1. ՕՐԵՆՔԻ 2 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
1.1. Ակցիզային հարկը` «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված ապրանքների ներմուծման կամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդ ապրանքներն արտադրողների կողմից դրանց օտարման համար օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող անուղղակի հարկ է:
Օրենքի համաձայն ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորություն կրող (այսուհետ` ակցիզային հարկ վճարող) անձանց կողմից ակցիզային հարկը հաշվարկվում և վճարվում է բյուջե ինքնուրույն, անկախ` վերջիններիս գործունեության արդյունքներից: Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված գործարքների համար ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունը ծագում է այն պահին, երբ ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին:
2. ՕՐԵՆՔԻ 3 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
2.1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներն են գարեջուրը, խաղողի և այլ գինիները, գինենյութը, էթիլային սպիրտը և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները` ծխախոտով կամ դրա փոխարինիչներով, բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ` բնական գազի):
2.2. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են սույն հրահանգի 2.1 կետում նշված ապրանքները Հայաստանի Հանրապետություն «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծող կամ Հայաստանի Հանրապետությունում արտադրող և իրացնող (ներառյալ` շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում` օտարերկրյա իրավաբանական անձանց Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:
2.3. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):
2.4. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում` շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք: Այս դեպքում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների հետագա օտարումը (իրացումը) ակցիզային հարկով հարկման օբյեկտ չի համարվում:
2.5. Ակցիզային հարկ վճարող անձանց կողմից որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների նկատմամբ տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն: Գրավատուի մոտ հարկի գծով պարտավորություն առաջանում է այն պահին, որ պահին որ գործող օրենսդրությանը համապատասխան ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները համարվում են օտարված (իրացված):
Ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքների օտարումը, որոնց վրա դատարանի վճռով բռնագանձում է տարածվել, ենթակա է ակցիզային հարկով հարկման օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
3. ՕՐԵՆՔԻ 4 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
3.1. Ակցիզային հարկով հարկվող օբյեկտ է համարվում`
ա) «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն.
բ) Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրողների (ներառյալ շշալցնողների կամ այլ կերպ տարայավորողների) կողմից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (այդ թվում` անհատույց):
Սույն ենթակետի կիրառման առումով հարկվող օբյեկտ է համարվում նաև գույքի (ներառյալ` ապրանքների), ծառայությունների, աշխատանքների և գույքային իրավունքների դիմաց ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարումը (փոխանակությունը):
3.2. Ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով, որի նկատմամբ օրենքով սահմանված դրույքաչափերով և կարգով հաշվարկվում է ակցիզային հարկի գումարը: Ընդ որում, հարկի գումարը որոշվում է որպես ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների բնաիրային սահմանված միավորներով (հարկման բազայի միավորներով) արտահայտված քանակի (ծավալի) և միավորի համար օրենքով սահմանված դրույքաչափի արտադրյալ: Հարկի գումարը կարող է ավելանալ` սույն հրահանգի 4.2 կետով նշված դեպքերում և կարգով:
4. ՕՐԵՆՔԻ 5 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
4.1. Ակցիզային հարկը վճարվում է սույն հրահանգի հավելված 1-ում նշված դրույքաչափերով:
4.2. Սույն հրահանգի հավելված 1-ում նշված` 2208 ծածկագրին դասվող` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափը ավելացվում է 7,5 դրամով:
Օրինակ` կազմակերպությունը արտադրել և իրացրել է 10000 լիտր 45 տոկոս սպիրտայնությամբ օղի: Իրացված 1 լիտր օղու համար կազմակերպությունը պետք է կիրառի ակցիզային հարկի 337.5 դրամ դրույքաչափ (300 + /(45 - 40) x 7,5/) և բյուջեի օգտին հաշվեգրի 3375,0 հազ. դրամ (337,5 x 10000):
4.3. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ: Ծխախոտի արտադրանքի և բենզինի ակցիզային հարկի դրույքաչափերը կամ դրան և այլ պարտադիր վճարներին փոխարինող հաստատագրված վճարները սահմանվում են առանձին օրենքներով:
5. ՕՐԵՆՔԻ 6 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
5.1. Ակցիզային հարկով չեն հարկվում`
ա) Հայաստանի Հանրապետությունից ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանումը, եթե առկա են սույն հրահանգի 8.1 կետի «բ» ենթակետում նշված փաստաթուղթը, այսինքն` եթե առկա է մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված և «Բացթողումը թույլատրված է» նշումով բեռնամաքսային հայտարարագիր: Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները փաստացի չարտահանվելու դեպքում սույն կետում նշված արտոնությունը չի կիրառվում.
բ) «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմից տարբերվող` Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ռեժիմներով հանրապետության մաքսային տարածք ներմուծվող և այդ տարածքից արտահանվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված հօգուտ պետությանը տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծումը և օտարումը.
դ) մաքսային օրենսդրությամբ սահմանված ապրանքների քանակը կամ մաքսային արժեքը չգերազանցող մասով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները:
5.2. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկի այլ արտոնություններ:
6. ՕՐԵՆՔԻ 7 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
6.1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման կարգ:
6.2. Ակցիզային հարկ վճարողների համար ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը համարվում է հաշվարկված ակցիզային հարկի կանխավճար, իսկ օրենսդրությամբ սահմանված կարգով ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճար վճարողների համար` հաստատագրված վճարներից նվազեցման ենթակա գումար և չի կարող հաշվանցվել այլ հարկային պարտավորությունների հաշվին: Ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը ամբողջությամբ կարող է նվազեցվել անձի ակցիզային հարկի գծով պարտավորությունից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում տեղի է ունեցել վճարումը: Դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը կարող է վերադարձվել միայն ՀՀ կառավարության 26.10.99 թ. «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» թիվ 662 որոշմամբ նախատեսված դեպքերում և կարգով:
7. ՕՐԵՆՔԻ 8 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
7.1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տաս օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով: Սույն կետով նշված դեպքում վճարողները ակցիզային հարկի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հարկային մարմիններին հաշվարկ չեն ներկայացնում:
7.2. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց համար ակցիզային հարկի գծով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:
7.3. Սույն հրահանգի 7.2 կետում նշված վճարողները յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար մինչև դրան հաջորդող ամսվա 15-ը (ներառյալ) վճարում են ակցիզային հարկը և համապատասխան տարածքային հարկային տեսչություն են ներկայացնում ակցիզային հարկի հաշվարկ` սույն հրահանգի հավելված 2-ում նշված ձևով: Հաշվարկը կազմվում է դրա լրացման կարգին համապատասխան և ներկայացվում է անկախ հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկով հարկման օբյեկտի առկայության:
7.4. Հարկ վճարողի կողմից ակցիզային հարկի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման և սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկներ: Ճշգրտված հաշվարկները ներկայացվում են համապատասխան տարածքային հարկային մարմին` սույն հրահանգի հավելված 3-ում նշված ձևով (այսուհետ` ճշգրտված հաշվարկներ)` լրացված դրա լրացման կարգին համապատասխան:
Ճշգրտված հաշվարկներ ներկայացվում են ակցիզային հարկի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում անհրաժեշտության դեպքում սահմանված կարգով ուղղումներ կատարելով հաշվապահական հաշվառման տվյալներում:
Ճշգրտված հաշվարկներ տրվում են, եթե կատարված սխալների արդյունքում ակցիզային հարկի հաշվարկում ավել կամ պակաս ցույց է տրվել հարկման բազան, կամ ՀՀ տարածքում ակցիզային հարկով հարկման ենթակա` ակցիզային հարկով չհարկված օտարված ապրանքների իրացման շրջանառությունը, կամ հաշվանցման ենթակա ակցիզային հարկի գումարները: Հաշվարկում այլ սխալների կատարման դեպքերում ճշգրտված հաշվարկներ չեն ներկայացվում և կատարված սխալները կարող են ուղղվել հարկ վճարողի կողմից ներկայացված գրավոր դիմումի հիման վրա:
Ճշգրտված հաշվարկների ներկայացման համար ժամկետ չի սահմանվում և դրանք կարող են ներկայացվել ցանկացած աշխատանքային օր: Հարկային մարմնի կողմից անցկացված ստուգման ժամանակաշրջանում ներառված ամսվա համար ճշգրտված հաշվարկ կարող է ներկայացվել միայն ակցիզային հարկ վճարող անձի կողմից տրված դիմումի հիման վրա ստուգում անցկացրած հարկային մարմնի կամ դրա վերադասի կողմից անցկացվող կրկնակի ստուգման արդյունքներով:
Որևէ հաշվետու ժամանակաշրջանի համար ակցիզային հարկի մեկից ավելի անգամ յուրաքանչյուր ճշգրտված հաշվարկի հետ միասին հարկային մարմին է ներկայացվում օրենքի 10 հոդվածի 3-րդ կետով սահմանված տուգանքի (200 հազար դրամ) գումարի վճարումը հաստատող փաստաթղթի (անդորրագրի) պատճենը:
7.5. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը`
ա) այդ հումքից պատրաստված` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների արտահանման դեպքում ենթակա է վերադարձման սույն հրահանգի 8 կետում նշված կարգով և ժամկետներում.
բ) բացառությամբ 7.6 կետում նշված դեպքի, պակասեցվում է դրանց համար դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի հիման վրա` հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա ակցիզային հարկի ընդհանուր գումարից` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն` հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան:
Օրինակ. Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք է բերել 3000 լիտր 96% խտությամբ սպիրտ, որի գծով մատակարարի կողմից դուրս գրված սահմանված ձևի հաշվարկային փաստաթղթում առանձնացվել է 1728,0 հազ. դրամ ակցիզային հարկ: Հաշվետու ամսում ձեռքբերված սպիրտը ամբողջությամբ օգտագործվել է օղու արտադրության մեջ և արտադրվել է 7200 լիտր 40% սպիրտայնությամբ օղի:
Տարբերակ 1. Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք բերված սպիրտի դիմաց մատակարարին վճարել է մասնակիորեն (վճարել է սպիրտի ընդհանուր արժեքի 50%-ը, այդ թվում` ակցիզային հարկ 864.0 հազ. դրամ): Արտադրված օղուց 5000 լիտրը իրացվել է (օտարվել է), սակայն գնորդների կողմից վճարվել է միայն 2000 լիտր օղու արժեքը:
Ընթացիկ ամսում կազմակերպությունը ակցիզային հարկի գծով պարտավորությունը հաշվարկելիս պետք է հաշվի առնի, որ.
- ձեռք բերված հումքի գծով մատակարարի կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթում առանձնացված և իրացված արտադրանքին բաժին ընկնող ակցիզային հարկի գումարը կազմել է 1200,0 հազ. դրամ (5000 / 7200 x 1728.0), սակայն քանի որ ձեռք բերված հումքի դիմաց կատարվել է մասնակի վճարում, ուստի հարկվող բազայի նկատմամբ հաշվարկած հարկի գումարից կազմակերպությունը կարող է հաշվանցել ընդամենը 864.0 հազ. դրամը (1200,0 > 864,0),
- թեպետև օտարված (իրացված) արտադրանքի դիմաց գնորդների կողմից վճարվել է ընդամենը 2000լ օղու համար, սակայն, քանի որ օտարվել է 5000 լիտր օղի, ուստի կազմակերպության համար այդ ծավալը պետք է ընդունվի որպես ակցիզային հարկով հարկման բազա: Բյուջեի օգտին հաշվեգրվող հարկի գումարը կկազմի 1500,0 հազ. դրամ:
Ընթացիկ ամսվա արդյունքով կազմակերպության կողմից բյուջե վճարման ենթակա հարկի գումարը կկազմի 636,0 հազ. դրամ (1500,0 - 864,0):
Տարբերակ 2. Կազմակերպությունը հաշվետու ամսում ձեռք բերված սպիրտի դիմաց մատակարարին վճարել է մասնակիորեն, ընդ որում ակցիզային հարկի գումարը կազմել է 1300,0 հազ. դրամ: Արտադրված օղուց 5000 լիտրը իրացվել է (օտարվել է), սակայն գնորդների կողմից վճարվել է միայն 2000 լիտր օղու արժեքը:
Ընթացիկ ամսվա արդյունքով հարկվող բազայի նկատմամբ հաշվարկած հարկի գումարից կազմակերպությունը կարող է հաշվանցել իրացված արտադրանքին բաժին ընկնող ակցիզային հարկի 1200,0 հազ. դրամ գումարը: Մատակարարին վճարած ակցիզային հարկի գումարի չհաշվանցված մասը (528,0 հազ. դրամը) կազմակերպությունը կարող է հաշվանցել իրացմանը համամասնորեն այն հաշվետու ժամանակաշրջանում, որում տեղի կունենա չիրացված արտադրանքի (2200 լիտր) իրացումը:
Ընթացիկ ամսվա արդյունքով կազմակերպության կողմից բյուջե վճարման ենթակա հարկի գումարը կկազմի 300,0 հազ. դրամ (1500,0 - 1200,0):
7.6. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց օրենքին համապատասխան չվճարված ակցիզային հարկի գումարի` այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար հաշվարկված ակցիզային հարկի գումարը գերազանցող մասը հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:
Օրինակ` կազմակերպությունը ձեռք է բերել գինենյութ, որի 1 լիտրի համար մատակարարին վճարել է 100 դրամ ակցիզային հարկ, ինչպես նաև 96% խտություն ունեցող սպիրտ` մատակարարին վճարելով 1 լիտր սպիրտի 576 դրամ: 1 լիտր սպիրտի համար 576 դրամ: 1 լիտր գինու պատրաստման համար (խմորման պրոցեսը դադարեցնելու համար) կազմակերպության կողմից օգտագործվել է 0,08 լիտր սպիրտ և 1 լիտր գինենյութ (հաշվի առած տեխնոլոգիական կորուստը): Իրացված գինու 1 լիտրի համար կազմակերպության կողմից բյուջեի օգտին, օրենքին համապատասխան, հաշվեգրվել (կրեդիտագրվել) է 100 դրամ ակցիզային հարկ: Հաշվանցման (դեբետագրման) ենթակա հարկի գումարը կազմել է 146 դրամ /100 + (576 x 0,08)/: Ակցիզային հարկով հարկված հումքի (գինենյութի և սպիրտի) դիմաց օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի (146 դրամ) և այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի (գինու) համար հաշվարկված ակցիզային հարկի գումարի (100 դրամ) գերազանցող մասը (46 դրամը) ենթակա չէ հաշվանցման (կամ վերադարձման) և պետք է միացվի ապրանքի (հումքի) ձեռքբերման արժեքին:
7.7. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի` սահմանված բնական և տեխնոլոգիական կորուստների նորմաները գերազանցող մասով հարկման բազայի նկատմամբ հաշվարկվածից ակցիզային հարկի գումարի հաշվանցում (պակասեցում) չի կատարվում:
7.8. Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում չստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց մատակարարներին կամ մաքսային մարմիններին վճարած ակցիզային հարկի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման: Նշված գումարները չեն կարող հաշվանցվել (կամ վերադարձվել) նաև այդ հումքից պատրաստված ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրող` սույն հրահանգի 2.4 կետում նշված անձանց կողմից:
7.9. Հաշվարկային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, դրանց լրացման կարգը, ինչպես նաև հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Այդ կարգը սահմանվել է ՀՀ կառավարության 2000 թ. օգոստոսի 30-ի «Ակցիզային հարկ վճարող անձանց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի լրացման և հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը հաստատելու մասին» թիվ 529 որոշմամբ:
8. ՕՐԵՆՔԻ 9 ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
8.1. Պետական գրանցում ստացած անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ակցիզային հարկ վճարողներից ձեռք բերված` ակցիզային հարկով հարկված ապրանքների արտահանման դեպքում վճարված ակցիզային հարկի գումարները ենթակա են հաշվանցման` այդ անձանց հարկային և այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձման` օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե նշված անձանց կողմից տարածքային հարկային մարմին են ներկայացվում`
ա) Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարողներից ակցիզային հարկով ձեռք բերված ապրանքների հաշվարկային և վճարումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները.
բ) մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով լրացված բեռնամաքսային հայտարարագրի պատճենը` «Բացթողումը թույլատրված է» նշումով:
8.2. Հարկի գումարը օրենսդրությամբ սահմանված կարգով վերադարձվում է այլ հարկային պարտավորություններ չունենալու դեպքում կամ հաշվանցվում է այլ պարտավորությունների հաշվին`
ա) ակցիզային հարկ վճարող անձանց համար` օրենքով սահմանված յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի ակցիզային հարկի հաշվարկների հիման վրա` հարկ վճարողի դիմումի և 8.1 կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 30 օրվա ընթացքում.
բ) ակցիզային հարկ վճարող չհամարվող անձանց համար նրանց կողմից սույն հրահանգի հավելված 4-ում բերված ձևով դիմումը և 8.1 կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 30 օրվա ընթացքում:
9. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ.
9.1. Հայաստանի Հանրապետությունում ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողների կողմից մինչև 2000 թ. օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերված կամ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց մինչև 01.08.2000 թ. գործող «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքին (ՀՕ-122) համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարը հաշվանցվում (պակասեցվում) է այդ հումքից պատրաստված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն` ՀՀ կառավարության 2000 թ. օգոստոսի 20-ի «Ակցիզային հարկ վճարող անձանց կողմից դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի լրացման և հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի պակասեցման կարգը հաստատելու մասին» թիվ 529 որոշմամբ հաստատված կարգով` ՀՀ հարկային տեսչության պետի 24.03.1999 թ. թիվ 01/22 հրամանով հաստատված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ« հրահանգին համապատասխան:
9.2. ՀՀ հարկային տեսչության պետի 24.03.1999 թ. թիվ 01/22 հրամանով հաստատված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի գործողության ժամանակաշրջանին վերաբերվող` ակցիզային հարկի հաշվարկներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ճշգրտված հաշվարկներ ներկայացվում են սույն կետում նշված հրահանգով սահմանված ձևով:
10. ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ.
10.1. Այն անձինք, որոնք կիրառում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1997 թ. դեկտեմբերի 22-ի թիվ 529 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը», բյուջեի օգտին հաշվեգրման ենթակա ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների (հարկման բազայի նկատմամբ հաշվարկված հարկի գումարի) հաշվառումը իրականացնում են 68 «Հաշվարկներ բյուջեի հետ» հաշվի առանձին («Հաշվարկներ ակցիզների գծով») ենթահաշվով, իսկ ակցիզային հարկով հարկված` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի գումարների հաշվառումը` 66` «Հաշվարկներ բյուջեի հետ հետաձգված հարկերի գծով» հաշվի առանձին («Հաշվարկներ ակցիզային հարկի գծով») ենթահաշվով: Հաշվառումը հեշտացնելու համար նպատակահարմար է օգտագործել երկու ենթահաշիվ` «Հաշվարկներ մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի գծով» և «Հաշվարկներ չվճարված ակցիզային հարկի գծով» և վերջին ենթահաշվում հաշվառել մատակարարներին վճարած ակցիզային հարկի այն գումարները, որոնք բաժին են ընկնում ակցիզային հարկով հարկման ենթակա` դեռևս չիրացված արտադրանքին:
Այն անձինք, որոնք կիրառում են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թ. հուլիսի 19-ի թիվ 263 հրամանով հաստատված «Կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանը» (այսուհետ` հաշվապահական հաշվառման ստանդարտներին անցած կազմակերպություններ) բյուջեի օգտին հաշվեգրման ենթակա ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների հաշվառումն իրականացնում են 524` «Կարճաժամկետ կրեդիտորական պարտք բյուջեին» հաշվի 5244` «ակցիզային հարկի գծով» ենթահաշվով, իսկ ակցիզային հարկով հարկված` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի գումարների հաշվառումը`
225` «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի գծով» հաշվի 2253` «Ընթացիկ դեբիտորական պարտք բյուջեի հետ` ակցիզային հարկի գծով» ենթահաշվով,
226` «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա անուղղակի հարկեր» հաշվի 2262` «Հաշվանցման (փոխհատուցման) ենթակա ակցիզային հարկ» ենթահաշվով,
262` «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշվով:
Իրացված ապրանքների համար գնորդներից ստացման ենթակա և հասույթի կազմում իրացում հաշվի վրա հաշվառված ակցիզային հարկի գումարը առաքողի կողմից հաշվառման մեջ արտացոլվում է 46 («Իրացում») հաշվի դեբետով և 68 («Հաշվարկներ բյուջեի հետ») հաշվի կրեդիտով, իսկ հաշվապահական հաշվառման ստանդարտներին անցած կազմակերպություններում` ԴՏ-221 (կամ 222, 251, 252, 253, 521, 522), ԿՏ-524:
Ակցիզային հարկի գումարների վճարումը (բյուջե փոխանցումը) արտացոլվում է հետևյալ հաշվապահական ձևակերպումով` ԴՏ-68, ԿՏ-51 (50, 55 կամ այլ համապատասխան հաշիվ), իսկ հաշվապահական հաշվառման ստանդարտներին անցած կազմակերպություններում` ԴՏ-524, ԿՏ-251 (252, 253 կամ այլ համապատասխան հաշիվներ):
Մատակարարներին` ակցիզային հարկով հարկման ենթակա հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումարները հաշվառվում են 66 «Հաշվարկներ բյուջեի հետ հետաձգված հարկերի գծով» հաշվի «Հաշվարկներ մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի գծով» ենթահաշվի դեբետով և 60 «Հաշվարկներ մատակարարների հետ» կամ այլ համապատասխան հաշիվների (օրինակ` 76) կրեդիտով, իսկ հաշվապահական հաշվառման ստանդարտներին անցած կազմակերպություններում` 262` «Ընթացիկ ակտիվներ հետաձգված հարկերի գծով» հաշվի դեբետով և 521 «Առևտրային կրեդիտորական պարտքեր չկապակցված կողմերին» կամ 522 «Առևտրային կրեդիտորական պարտքեր կապակցված կողմերին» կամ 532 «Այլ ընթացիկ պարտավորություններ» հաշիվների կրեդիտով:
Ապրանքների իրացմանը համամասնորեն կատարվում է մատակարարներին վճարված ակցիզային հարկի գումարների պակասեցում, տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը` Դտ 68-Կտ 66, իսկ հաշվապահական հաշվառման ստանդարտներին անցած կազմակերպություններում` ԴՏ-226, ԿՏ-262:
Ակցիզային դրոշմանիշերի համար վճարված գումարը ամբողջությամբ նվազեցվում է անձի հարկի գծով պարտավորությունից այն հաշվետու ժամանակաշրջանում, որում տեղի է ունեցել վճարումը` տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումը` Դտ 68-Կտ 51 (կամ համապատասխան այլ հաշիվներ), իսկ հաշվապահական հաշվառման ստանդարտներին անցած կազմակերպություններում` ԴՏ-226, ԿՏ-251 (252, 253 կամ այլ համապատասխան հաշիվներ):
Ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց օրենքին համապատասխան վճարված ակցիզային հարկի գումարի և այդ հումքից պատրաստված ակցիզային հարկի գումարի գերազանցող մասը, որը օրենքի համաձայն ենթակա չէ հաշվանցման (կամ վերադարձման) ձևակերպվում է ձեռնարկության ֆինանսական արդյունքներով` տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումները`
Դտ 66-Կտ 60 («կարմիր ստորնո» եղանակով) և
Դտ 80-Կտ 60 (սովորական եղանակով), իսկ հաշվապահական հաշվառման ստանդարտներին անցած կազմակերպություններում`
Դտ 262-Կտ 521, կամ 522 կամ 532 հաշիվների կրեդիտով («կարմիր ստորնո» եղանակով) և
Դտ 7158 «Չփոխհատուցվող հարկերից ծախսեր» - Կտ 521, կամ 522, կամ 532 հաշիվների կրեդիտով (սովորական եղանակով):
Հաշվապահական հաշվառման ստանդարտներին անցած կազմակերպություններում հարկման բազայի նկատմամբ հաշվարկված հարկի գումարից ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի գումարների հաշվանցումը արտացոլվում է հետևյալ հաշվապահական ձևակերպմամբ.
ԴՏ-524, ԿՏ-226,
իսկ հաշվետու տարվա վերջում բյուջեի նկատմամբ ունեցած գերավճարը` հետևյալ ձևակերպմամբ.
ԴՏ-225, ԿՏ-226:
10.2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհուսալի ճանաչված ակցիզային հարկով հարկված և որպես հումք ձեռք բերված ապրանքների (որոնց ձեռքբերման փաստաթղթերում սահմանված կարգով առանձնացված է ակցիզային հարկի գումարը) գծով կրեդիտորական պարտքի գումարները դուրս են գրվում ֆինանսական արդյունքներով` տալով հետևյալ ձևակերպումը.
Դտ-60, Կտ-80 (ամբողջ գումարի չափով` ներառյալ ակցիզային հարկի գումարը)
Դտ-80, Կտ-66 (68) (ակցիզային հարկի գումարի չափով):
Ընդ որում, Կտ 68 ձևակերպվում է այն դեպքում, երբ այդ կրեդիտորական պարտքի հետ կապված նախկինում` մինչև 01.08.2000 թ. կատարվել էր հաշվանցում` ակցիզային հարկի գումարի դեբետագրում 68 հաշվով: 01.08.2000 թ. հետո կրեդիտորական պարտքի հետ կապված և 68 հաշվին դեբետագրված ակցիզային հարկի գումար առաջանալ չի կարող:
Հաշվապահական հաշվառման ստանդարտներին անցած կազմակերպություններում, կրեդիտորական պարտքի գումարները դուրս գրվելու դեպքում, տրվում են հետևյալ ձևակերպումները.
ԴՏ-521, 522, 532, ԿՏ-613-614
ԴՏ-613-614, ԿՏ-262 (226):
Ընդ որում, 226 հաշիվը կրեդիտագրվում է միայն այն դեպքում, երբ այդ կրեդիտորական պարտքի հետ կապված նախկինում` մինչև 01.08.2000 թ. կատարվել էր հաշվանցում:
10.3. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհուսալի ճանաչված և դուրս գրված կրեդիտորական պարտքը մարելու դեպքում տրվում են հետևյալ ձևակերպումները.
Դտ-80, Կտ-51 (ամբողջ գումարի չափով` ներառյալ ակցիզային հարկի գումարը)
Դտ-68, Կտ-80 (ակցիզային հարկի գումարի չափով):
Հաշվապահական հաշվառման ստանդարտներին անցած կազմակերպություններում, դուրս գրված կրեդիտորական պարտքը մարելու դեպքում, տրվում են հետևյալ ձևակերպումները.
ԴՏ-716-717, ԿՏ-251 (252, 253 կամ այլ համապատասխան հաշիվներ),
ԴՏ-262 (226), ԿՏ-716-717:
Ընդ որում, 226 հաշիվը դեբետագրվում է միայն այն դեպքում, երբ այդ կրեդիտորական պարտքի հետ կապված նախկինում` մինչև 01.08.2000 թ. կատարվել էր հաշվանցում:
10.4. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերի դուրս գրումը կատարում են տալով հետևյալ հաշվապահական ձևակերպումները.
Դտ-80 (82), Կտ-62 (ամբողջ գումարի չափով` ներառյալ ակցիզային հարկի գումարը)
Դտ-68, Կտ-80 (ակցիզային հարկի գումարի չափով):
Հաշվապահական հաշվառման ստանդարտների անցած կազմակերպություններում, դեբիտորական պարտքերի դուրս գրվելու դեպքում, տրվում են հետևյալ ձևակերպումները.
Դտ-716-717, Կտ-221, 231 (ամբողջ գումարի չափով` ներառյալ ակցիզային հարկի գումարը).
Դտ-226, ԿՏ-716-717 (ակցիզային հարկի գումարի չափով):
10.5. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անհուսալի ճանաչված և դուրս գրված դեբիտորական պարտքը մարվելու դեպքում տրվում են հետևյալ ձևակերպումները`
Դտ-51, Կտ-80 (ամբողջ գումարի չափով` ներառյալ ակցիզային հարկի գումարը)
Դտ-80, Կտ-68 (ակցիզային հարկի գումարի չափով):
Հաշվապահական հաշվառման ստանդարտներին անցած կազմակերպություններում, դեբիտորական պարտքը մարվելու դեպքում, տրվում են հետևյալ ձևակերպումները.
ԴՏ-251, 252, 253, ԿՏ-613-614:
Հավելված 1 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի |
Ակցիզային հարկի դրույքաչափերը
Ապրանքի ծածկագիրն ըստ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» դասակարգչի | Ապրանքախմբի անվանումը | Հարկման բազայի միավորը | Ակցիզային հարկի չափը (դրամ) |
2203 | գարեջուր | 1 լիտր | 70 |
2204 | խաղողի և այլ գինիներ, գինենյութ այդ թվում` |
1 լիտր | 100 |
220410 | փրփրուն գինիներ, շամպայն |
180 300 | |
2205 | վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ | 1 լիտր | 500 |
2206 | խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք). | 1 լիտր | 180 |
2207 | Էթիլային սպիրտ | 1 լիտր (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) | 600 |
2208 | սպիրտային խմիչքներ` այդ թվում |
1 լիտր | 1,500 |
220820 | խաղողի գինու կամ գինենյութի թորումից ստացվող սպիրտային թրմեր (կոնյակ, արմանյակ և այլն) | 1,200 | |
220860, 220870 |
օղի, լիկյորներ և մրգօղիներ | 300 | |
2403 | ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ | 1 կիլոգրամ | 1,500 |
2709 | հում նավթ և նավթամթերքներ | 1 տոննա | 27,000 |
2710 00 690 | դիզելային վառելիք | 1 տոննա | 11,500 |
2711 (բացառությամբ 2711 11 և 2711 21) |
նավթային գազեր և գազանման այլ ածխաջրածիններ (բացառությամբ բնական գազի) | 1 տոննա | 1,000 |
Հավելված 2
Ակցիզային հարկի հաշվարկ | Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |
1. Հարկ վճարողի հաշվառման համարը ££££££££ |
2. Հաշվետու ժամանակաշրջանը Տարի ££££ Ամիս ££ | |
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անուն, ազգանուն | 4. Իրավաբանական անձի անվանումը | |
5. Հասցե £ |
6. Աշխատանքային հեռախոսի համարը Տան հեռախոսի համարը |
7. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ոչ մի գործարք չի կատարվել վանդակում նշել «X» , ստորագրել ստորև և ներկայացնել հաշվարկը ð ð ð ð ð |
8. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի (ըստ ԱՏԳ ԱԱ) |
Հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը | ||||
ծածկա- գիրը |
անվանումը | Հարկման բազայի միավորը | Օտարված ապրանքների քանակը (ծավալը) |
Բ. Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ) |
Գ. Ակցիզային հարկի գումարը (հազ. դրամ) |
9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար |
|
| |||
11. ՀՀ տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար | |||
12. ՀՀ տարածքում ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար | |||
13. Ընդամենը հաշվետու ամսում վճարված ակցիզային հարկի գումար [11] + [12] | |||
14. Հաշվարկված ակցիզային հարկի գումարի նկատմամբ ձեռք բերված հումքի դիմաց վճարված գումարի գերազանցող` չհաշվանցվող (չվերադարձվող) մասը, [13] - [9], եթե [13] > [9] | |||
15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների արդյունքով հաշվանցման (վերադարձման) ենթակա հարկի գումար | |||
16. Ընդամենը հաշվետու ամսում հաշվարկված հարկի գումարից նվազեցման (հաշվանցման) ենթակա ակցիզային հարկի գումարը ([13]-[14]+[15]) |
Ա. բյուջեից |
Բ. բյուջե | |
17. Հաշվետու ամսվա արդյունքով ենթակա է (լրացվում է «Ա» վանդակը` եթե ([16]-[9])>0 և լրացվում է «Բ» վանդակը` եթե ([9]-[16])>0 |
Հարկ վճարողի/տնօրենի ստորագրություն Հաշվապահի ստորագրություն |
Ամսաթիվ | Կնիք |
Ակցիզային հարկի հաշվարկի լրացման կարգ
Ակցիզային հարկի հաշվարկի վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից:
[1]. Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) կազմված ութանիշ թվից:
[2]. Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ակցիզային հարկի հաշվարկը:
[3]. Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:
[4]. Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:
[5]. Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն (բնակության վայրը):
[6]. Նշվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:
[7]. Եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ակցիզային հարկ վճարող համարվող անձի կողմից ոչ մի գործարք (գործառնություն) չի կատարվել, լրացվում է հաշվարկի (1)-ից մինչև (6)-րդ տողը ներառյալ, (7)-րդ վանդակում նշվում է «x» հաշվարկը ստորագրվում և ներկայացվում է:
[8]. Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները, ըստ «Արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 1 հավելվածում բերված քանակին: Նշվում են նաև հրահանգի 1 հավելվածով չափման բնաիրային միավորները, հարկման ենթակա ապրանքների քանակը` արտահայտված այդ չափման միավորներով, ակցիզային հարկի դրույքաչափը և ակցիզային հարկի գումարը:
[9]. Լրացվում է (8)-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը:
[10]. Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող ապրանքների իրացման շրջանառությունը` հազար դրամներով:
[11]. Լրացվում է հաշվետու ամսում արտադրվող-իրացնողների կողմից հումքի ներմուծման ժամանակ ՀՀ մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման:
[12]. Լրացվում է հաշվետու ամսում արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման:
[13]. Լրացվում է հաշվետու ամսում ՀՀ տարածք ներմուծված հումքի դիմաց և ՀՀ տարածքում ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի ընդհանուր գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման (տող (11) + տող (12):
[14]. Լրացվում է հումքի համար վճարված այն ակցիզային հարկի գումարը, որը գերազանցում է այդ ամսվա համար հաշվարկված հարկի գումարին և որն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 6-րդ կետի համաձայն հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ ([13]-[9]):
[15]. Լրացվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում իրացված արտադրանքին բաժին ընկնող` ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:
[16]. Լրացվում է (13) և (15) վանդակներում լրացված թվերի ընդհանուր գումարի և (14) վանդակում նշված թվի տարբերությունը:
[17]. «Ա» վանդակը լրացվում է, եթե ([16]-[9]) դրական թիվ է: «Ա» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:
«Բ» վանդակը լրացվում է, եթե ([9]-[16]) դրական թիվ է:
«Բ» վանդակում լրացվում է ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը:
Հավելված 3
Ակցիզային հարկի ճշգրտված հաշվարկ | Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |
1. Հարկ վճարողի հաշվառման համարը ££££££££ |
2. Ճշգրտման ժամանակաշրջանը Տարի ££££ Ամիս ££ | |
3. Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատեր) անուն, ազգանուն | 4. Իրավաբանական անձի անվանումը | |
5. Հասցե £ |
6. Աշխատանքային հեռախոսի համարը Տան հեռախոսի համարը |
7. Եթե ճշգրտման ժամանակաշրջանի (ամսվա) համար նախկինում ճշգրտված հաշվարկ չի ներկայացվել, վանդակում նշել «X» , ð ð ð ð ð |
8. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի (ըստ ԱՏԳ ԱԱ) |
Ճշգրտման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը | ||||
ծածկա- գիրը |
անվանումը | Հարկման բազայի միավորը | Օտարված ապրանքների քանակը (ծավալը) |
Բ. Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ) |
Գ. Ակցիզային հարկի գումարը (հազ. դրամ) |
9. Ընդամենը հաշվարկված ակցիզային հարկի գումար |
|
| |||
11. ՀՀ տարածք ներմուծված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար | |||
12. ՀՀ տարածքում ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի գումար | |||
13. Ընդամենը հաշվետու ամսում վճարված ակցիզային հարկի գումար [11] + [12] | |||
14. Հաշվարկված ակցիզային հարկի գումարի նկատմամբ ձեռք բերված հումքի դիմաց վճարված գումարի գերազանցող` չհաշվանցվող (չվերադարձվող) մասը, [13]-[9], եթե [13]>[9] | |||
15. Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների արդյունքով հաշվանցման (վերադարձման) ենթակա հարկի գումար | |||
16. Ընդամենը հաշվետու ամսում հաշվարկված հարկի գումարից նվազեցման (հաշվանցման) ենթակա ակցիզային հարկի գումարը ([13]-[14]+[15]) |
Ա. բյուջեից |
Բ. բյուջե | |
17. Ճշգրտման ամսվա արդյունքով ենթակա է (լրացվում է «Ա» վանդակը` եթե ([16]-[9])>0 և լրացվում է «Բ» վանդակը` եթե ([9]-[16])>0 |
Ա. բյուջեից |
Բ. բյուջե | |
18. Ճշգրտման ամսվա համար ներկայացված հաշվարկով կամ վերջին ճշգրտված հաշվարկով ներկայացվել է, որ ենթակա է |
Հարկ վճարողի/տնօրենի ստորագրություն Հաշվապահի ստորագրություն |
Ամսաթիվ | Կնիք |
Ակցիզային հարկի հաշվարկի լրացման կարգ
Ակցիզային հարկի ճշգրտված վերևի աջ վանդակը լրացվում է ՀՀ հարկային մարմնի կողմից:
[1]. Նշվում է ՀՀ հարկային մարմինների կողմից տրամադրված հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` կազմված ութանիշ թվից:
[2]. Նշվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար կազմվում է ակցիզային հարկի հաշվարկը:
[3]. Նշվում է ակցիզային հարկ վճարող ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անուն, ազգանունը:
[4]. Լրացվում է իրավաբանական անձի անվանումը:
[5]. Լրացվում է ակցիզային հարկ վճարող իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հասցեն (բնակության վայրը):
[6]. Նշվում է իրավաբանական կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) աշխատանքային կամ տան հեռախոսի համարը:
[7]. Եթե տվյալ ժամանակաշրջանի համար նախկինում ճշգրտված հաշվարկ չի ներկայացվել` աջ մասի վանդակում նշվում է «X»:
[8]. Լրացվում է ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ծածկագրերը և անվանումները, ըստ «Արտաքին տնտեսական գործունեություն ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի 1 հավելվածում բերված քանակին: Նշվում են նաև հրահանգի 1 հավելվածով չափման բնաիրային միավորները, հարկման ենթակա ապրանքների քանակը` արտահայտված այդ չափման միավորներով, ակցիզային հարկի դրույքաչափը և ակցիզային հարկի գումարը:
[9]. Լրացվում է (8)-րդ տողի «Գ» վանդակում նշված թվերի հանրագումարը:
[10]. Լրացվում է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածի «ա» և «բ» կետերին համապատասխան ակցիզային հարկով չհարկվող օտարված ապրանքների ճշգրտված իրացման շրջանառությունը` հազար դրամներով:
[11]. Լրացվում է արտադրող-իրացնողների կողմից հումքի ճշգրտման ամսում ներմուծման ժամանակ ՀՀ մաքսային մարմինների կողմից գանձված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման:
[12]. Լրացվում է արտադրող-իրացնողների կողմից ՀՀ տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքների համար մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և վճարված ակցիզային հարկի գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման:
[13]. Լրացվում է ճշգրտման ամսում ՀՀ տարածք ներմուծված հումքի դիմաց և ՀՀ տարածքում ձեռք բերված հումքի դիմաց վճարված ակցիզային հարկի ընդհանուր գումարի այն մասը, որը հաշվապահական հաշվառման ընտրված քաղաքականությանը համապատասխան ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների իրացմանը համամասնորեն ենթակա է հաշվանցման (տող [11]+տող [12]):
(14). Լրացվում է հումքի համար վճարված այն ակցիզային հարկի գումարը, որը գերազանցում է ճշգրտման ամսվա համար հաշվարկված հարկի գումարին և որն «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 6-րդ կետի համաձայն հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ ([13] և [9]):
(15). Լրացվում է ճշգրտման ամսվան նախորդող հաշվետու ժամանակաշրջաններում իրացված արտադրանքին բաժին ընկնող ձեռք բերված հումքի գծով մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված ակցիզային հարկի այն գումարը, որի դիմաց վճարումը կատարվել է հաշվետու ամսում:
(16). Լրացվում է [13] և [15] վանդակներում լրացված թվերի ընդհանուր գումարի և [14] վանդակում նշված թվի տարբերությունը:
(17). «Ա» վանդակը լրացվում է, եթե ([16] և [9]) դրական թիվ է: «Ա» վանդակում լրացվում է ճշգրտման ամսվա արդյունքներով բյուջե վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը:
«Բ» վանդակը լրացվում է, եթե ([9] և [16]) դրական թիվ է: «Բ» վանդակում լրացվում է ճշգրտման ամսվա արդյունքներով հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը:
(18). Լրացվում է ճշգրտման ամսվա համար ներկայացված հաշվարկով կամ վերջին անգամ ներկայացված ճշգրտված հաշվարկով ակցիզային հարկի հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա գումարը («Ա» վանդակում) կամ բյուջե վճարման ենթակա գումարը («Բ» վանդակում):
Հավելված 4 «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների վերաբերյալ» հրահանգի |
Դիմում արտահանված` ակցիզային հարկով հարկված ապրանքների դիմաց վճարված ակցիզային հարկի գումարների վերադարձման |
Փաստաթղթի հերթական համարը (լրացվում է հարկային մարմնի կողմից) | |
1. Հարկ վճարողի հաշվառման համարը ££££££££ |
2. Հաշվետու ժամանակաշրջանը 200 թ. ամիս | |
3. Անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը ______________________________ ________
|
4. Իրավաբանական անձի անվանումը ______________________________ ______________________________
| |
5. Հասցեն |
6. Հեռախոսի համարը | |
7 Բանկային տվյալներ |
8 Պետական ռեգիստրում գրանցման համարը |
Խնդրում ենք (լրացնել համապատասխան կետում) 1. .... ........... 200 թ. դրությամբ առկա` ակցիզային հարկի գծով հաշվանցման (վերադարձման) ենթակա գումարից ......................................(........................................... գումարը թվերով և բառերով .........................................) հազար դրամը, հաշվանցել հետևյալ հարկատեսակների գծով հարկային պարտավորությունների հաշվին`
| ||||||||||
| ||||||||||
2. .... ........... 200 թ. դրությամբ առկա` ակցիզային հարկի գծով հաշվանցման (վերադարձման) ենթակա գումարից .....................................(......................................... գումարը թվերով և բառերով .......................................................................) հազար դրամը, այլ հարկատեսակների գծով հարկային պարտավորությունների բացակայության պայմաններում, սահմանված կարգով վերադարձնել: Կից ներկայացվում են հաշվանցումը (վերադարձը) հիմնավորող փաստաթղթերը, առդիր ..... էջ:
Կ.Տ. ..... ......... |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 12400158