«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հուլիսի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 12403230
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
26 հունիսի 2003 թ. |
N 03/18-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի «գ» կետը և 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը, օրենքի 38-րդ հոդվածին համապատասխան կարգավորելու նպատակով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 02/177 հրամանում կատարվող փոփոխությունը (կցվում է):
Հայաստանի Հանրապետության |
Ե. Զախարյան |
Հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 26 հունիսի 2003 թ. թիվ 03/18-Ն հրամանով |
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ ........ .................. 2003 թ. |
Համաձայնեցված է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի հետ ........ ................. 2003 թ. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 02/177 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2001 թվականի փետրվարի 15-ի N 02/177 հրամանով հաստատված հրահանգի հավելված 3-ում
«Ճանապարհաշինության» |
7213 |
Ձողեր՝ տաք գլանումով ազատ փաթաթված կապոցներով երկաթից կամ չլեգիրացված պողպատից |
150 տոննա |
7214 |
Ձողեր՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից, առանց հետագա մշակման, բացի կռումից, տաք գլանումից, տաք ձգումից կամ տաք էկստրուզիայից, ներառյալ՝ ձողերը գլանումից հետո ոլորած, այլ |
2600 տոննա | |
7216 |
Անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից |
1200 տոննա |
տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ
«Ճանապարհաշինության» |
7213 |
Ձողեր՝ տաք գլանումով ազատ փաթաթված կապոցներով երկաթից կամ չլեգիրացված պողպատից |
520 տոննա |
7214 |
Ձողեր՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից, առանց հետագա մշակման, բացի կռումից, տաք գլանումից, տաք ձգումից կամ տաք էկստրուզիայից, ներառյալ՝ ձողերը գլանումից հետո ոլորած, այլ |
3100 տոննա | |
7216 |
Անկյունակներ, ձևավոր և հատուկ պրոֆիլներ՝ երկաթից կամ չլեգիրացված պողպատից |
330 տոննա |