«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 ապրիլի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11804083
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
6 ապրիլի 2004 թ. |
N 306-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 24-րդ հոդվածի 1-ին մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի «Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման կարգը հաստատելու մասին» N 48 որոշման 5-րդ կետը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված` Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը սահմանելու իրավասությունը
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանով հաստատված` «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» N 4 հավելվածի 3-րդ հատվածի «ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐ» 00 ենթահատվածից «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա 3 00 003», «ՀՀ կառավարման տնտեսական բարեփոխումների ինստիտուտ 3 00 004», «ՀՀ կառավարման դպրոց 3 00 005» և «Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ 3 00 006» տողերը հանել և ենթահատվածը լրացնել նոր` «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ 3 00 003» տողով:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|