«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 փետրվարի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 11804014
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
20 հունվարի 2004 թ. |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի 2003 թվականի դեկտեմբերի 25-ի ՆՀ-200-Ն հրամանագրի 1-ին կետը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը սահմանելու իրավասությունը
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանի`
ա) «ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՆԵՐԳՐԱՎԱԾ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՐՄԱՆ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԻ) ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» N 2 հավելվածը լրացնել նոր «-քաղաքացիական ծառայողների պարգևատրման ֆոնդ 1 1 1 3 0 0 0 0030» տողով:
բ) «ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» N 4 հավելվածի 1-ին հատվածի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 04 ենթահատվածում` «ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն» բառերով:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|