ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
29 հունվարի 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11803031
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
21 հունվարի 2003 թ. |
N 40-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 292 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու մասին» N ՆՀ-1218-Ն հրամանագիրը և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը սահմանելու իրավասությունը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 1999 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային դասակարգման մանրամասները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 292 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) հրամանի «ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» N 4 հավելվածի 1-ին հատվածի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 04 ենթահատվածից հանել «ՀՀ ազգային անվտանգության նախարարություն» և «ՀՀ ներքին գործերի նախարարություն» բառերը,
բ) հրամանի «ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ» N 4 հավելվածի 1-ին հատվածի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ» 05 ենթահատվածը լրացնել նոր «ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն 1 05 018» և «ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն 1 05 019» տողերով:
Նախարար` |
Վ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|