Գլխավոր տեղեկություն
Номер
N 361
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (05.01.1999-30.09.2001)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1998.12.31/16(22)
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Дата принятия
29.10.1998
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
29.10.1998
Дата вступления в силу
05.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2008

118.0361.29.10.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

29.10. 98 թ
ք. Երևան

N 361

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1998 թվականի հուլիսի 15-ի N 226 հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման կարգի» 4-րդ կետի

 

Հրամայում եմ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աուդիտորների որակավորման քննությունների ծրագիրը (կցվում է):

 

Նախարար

Է. Սանդոյան

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 1998 թ. հոկտեմբերի 29-ի 
N 361 հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

Բ Ա Ժ Ի Ն  1

 

Հաշվապահական հաշվառում եվ հաշվետվություններ

 

Թեմա 1.

Հաշվապահական հաշվառման սկզբունքներն ու հայեցակարգը

 

*

Հաշվապահական հաշվառման էությունն ու հիմնական խնդիրները

 *

Հաշվապահական հաշվառման տեղեկատվության օգտագործողները և նրանց պահանջմունքը տեղեկատվության նկատմամբ

 *

Հաշվապահական հաշվառման օբյեկտները և դրանց դասակարգումը

*

Հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքները և դրանց նշանակությունը

*

Հաշվապահական հաշվառման նորմատիվային կարգավորման համակարգը

*

Հաշվապահական հաշվառման կազմակերպման հիմունքները

*

Ֆինանսական հաշվետվությունները և նրա տարրերը

*

Ֆինանսական հաշվառումը և հարկային հաշվառումը

*

Ֆինանսական հաշվառումը և կառավարչական հաշվառումը


Թեմա 2.

Ակտիվների և պարտավորությունների գնահատումը

Թեմա 3.

Կազմակերպության հաշվառման քաղաքականությունը

*

Հաշվառման քաղաքականության հասկացությունը, ձևավորումը և ձևակերպումը

*

Հաշվառման քաղաքականության բովանդակությունը

*

Հաշվառման քաղաքականության բացահայտումը

Թեմա 4. Հաշվապահական հաշվառման միջազգային ասպեկտները

*

Հաշվապահական հաշվառման ազգային և միջազգային ստանդարտների համեմատական բնութագիրը

*

ՀՀ հաշվապահական հաշվառման ներդաշնակեցման անհրաժեշտությունը միջազգային չափանիշներին

 


Թեմա 5. Սեփական կապիտալի հաշվառումը

*

Կապիտալի հասկացությունը: Կապիտալի շրջանառությունը: Սեփական կապիտալի բաղադրիչները

*

Կանոնադրական կապիտալը և դրա ձևավորումը: Կանոնադրական կապիտալի հաշվառումը

*

Լրացուցիչ կապիտալը, դրա ձևավորումն ու հաշվառումը

*

Պահուստային կապիտալի ձևավորումն ու հաշվառումը

*

Չբաշխված շահույթի հաշվառումը

*

Նպատակային ֆոնդերի ձևավորումն ու հաշվառումը

*

Նպատակային ֆինանսավորման հաշվառումը

Թեմա 6. Փոխառու կապիտալի և նպատակային ֆինանսավորման հաշվառումը

*

Վարկերի և փոխառությունների հասկացությունը և դրանց առանձնահատկությունները

*

Բանկի վարկի տեսակներն ու հաշվառման կարգը

*

Փոխառու միջոցների տեսակներն ու հաշվառման կարգը

*

Նպատակային ֆինանսավորումը և մուտքերը

 


Թեմա 7. Երկարաժամկետ ներդրումների հաշվառումը

*

Երկարաժամկետ ներդրումների հասկացությունը, դրանց դասակարգումն ու գնահատումը

*

Կապիտալ ներդրումների հաշվառումը

*

Տնտեսավարման եղանակով իրականացվող կապիտալ շինարարության հաշվառումը

 


Թեմա 8. Ոչ նյութական ակտիվների հաշվառումը

*

Ոչ նյութական ակտիվների հասկացությունը, դասակարգումն ու գնահատումը

*

Ոչ նյութական ակտիվների հաշվառումը

*

Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվառումը, դրանց ամորտիզացիոն ժամկետի որոշումը

*

 Ոչ նյութական ակտիվների դուրս գրման, իրացման և այլ օտարման հաշվառումը

 


Թեմա 9. Հիմնական միջոցների հաշվառումը

*

Հիմնական միջոցների հասկացությունը, դասակարգումը և գնահատումը

*

Հիմնական միջոցների մուտքագրման հաշվառումը

*

Հիմնական միջոցների մաշվածության հաշվառման կարգը

*

Հիմնական միջոցների պահպանման ծախսումների հաշվառումը

*

Հիմնական միջոցների դուրս գրման, իրացման և այլ օտարման հաշվառումը

*

Հիմնական միջոցների վերագնահատումը և դրա արդյունքների արտացոլումը հաշվառման և հաշվետվությունների մեջ

 

 
Թեմա 10. Ֆինանսական ներդրումների հաշվառումը

*

Ֆինանսական ներդրումների հասկացությունը, դասակարգումը և գնահատումը

*

Արժեթղթերի շրջանառության (գնում, վաճառք, փոխանակություն, գրավ և այլն) հաշվառումը

 

 
Թեմա 11. Արտադրական պաշարների, պատրաստի արտադրանքի և ապրանքների հաշվառումը

*

Ապրանքանյութական պաշարների հասկացությունը, դասակարգումը, գնահատումը

*

Արտադրական պաշարների և ապրանքների ձեռք բերման հաշվառումը, դրանց արժեքի մեջ ներառվող ծախսումների կազմը: Վերադիր ծախսումները և դրանց բաշխումը

*

 Ապրանքանյութական պաշարների ելքագրման հաշվառումը

*

Ճանապարհին գտնվող ապրանքանյութական պաշարների հաշվառումը

*

Փոքրարժեք և արագամաշ առարկաների հասկացությունը, դասակարգումն ու հաշվառման առանձնահատկությունները

*

Փոքրարժեք և արագամաշ առարկաների մաշվածության հաշվառումը

*

Ապրանքների հաշվառման առանձնահատկությունները

*

Արտադրական ծախսումների և արտադրանքի ինքնարժեքի հասկացությունը: Արտադրական ծախսումների կազմն ու դասակարգումը

*

Նյութական ծախսումների կազմը, բնութագիրն ու հաշվառումը

*

Աշխատանքային ծախսումների կազմը, բնութագիրն ու հաշվառումը

*

Արտադրական այլ ծախսումների կազմը, դրանց հաշվառումն ու բաշխումը

*

Կառավարչական ծախսումների կազմը, դրանց հաշվառումը և դուրսգրումը

*

Անավարտ արտադրության գնահատումն ու հաշվառումը

*

 Պատրաստի արտադրանքի հաշվառումը

 


Թեմա 12. Հաշվապահական հաշվառման սկզբունքներն ու հայեցակարգը

*

Դրամարկղային գործառնությունների վարման և հաշվառման մեջ արտացոլման կարգը

*

Հաշվառման անկանխիկ ձևը
* Դրամական փաստաթղթերի, ճանապարհին գտնվող փոխանցումների հաշվառումը
* Արտարժութային գործառնությունների հաշվառումը

Թեմա 13.

Կարճաժամկետ պարտավորությունների և հաշվարկների հաշվառումը

* Բյուջեի հետ հաշվարկների հաշվառումը
* Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հասկացությունը: Հաշվարկների և հայցային վաղեմության ժամկետները
* Գնորդների և պատվիրատուների հետ հաշվարկների հաշվառումը: Մատակարարների և կապալառուների հետ հաշվարկների հաշվառումը
* Ստացված և տրված կանխավճարների հաշվառումը
* Տարբեր դեբիտորների և կրեդիտորների հետ հաշվարկների հաշվառումը
* Ըստ բողոքարկումների հաշվարկների հաշվառումը: Պակասորդների և արժեքների փչացումից կորուստների հաշվառումը
* Անհաշիվ անձանց հետ հաշվարկների հաշվառումը
* Անձնակազմի հետ այլ գործառնությունների գծով հաշվարկների հաշվառումը
* Ապահովագրության գծով հաշվարկների հաշվառումը: Սոցիալական ապահովագրության և ապահովության գծով հաշվարկների հաշվառումը
* Հիմնադիրների հետ հաշվարկների հաշվառումը
* Դուստր և կախյալ ձեռնարկությունների հետ հաշվարկների հաշվառումը

Թեմա 14.

Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացման հաշվառումը: Ֆինանսական արդյունքների հաշվառումը

* Բեռնված ապրանքներ` գնահատման և հաշվառման տարբերակները
* Առևտրային ծախսումները, դրանց կազմը և դուրսգրումը
* Արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների իրացման հաշվառումը
* Գործառնական այլ եկամուտների և ծախսումների հաշվառումը
* Գործառնական գործունեության արդյունքների հաշվառումը
* Ինվեստիցիոն գործունեության արդյունքների հաշվառումը
* Ֆինանսական գործունեության արդյունքների հաշվառումը
* Արտակարգ (անկանխատեսելի) դեպքերից շահույթ (վնաս)
* Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ` հասկացությունը, հիմնական տեսակները, հաշվառման կարգը
* Շահույթի օգտագործման հաշվառումը
* Չբաշխված շահույթի (վնասի) հաշվառումը
 
Թեմա 15. Ֆինանսական հաշվետվությունները

* Ֆինանսական հաշվետվությունների կազմն ու բովանդակությունը
* Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման կարգն ու ժամկետները
* Ֆինանսական հաշվետվություններին ներկայացվող հիմնական պահանջները
* Գույքագրում` նպատակները, իրականացման պայմանները, կապը տարեկան հաշվետվությունների կազմման հետ
 

Թեմա 16.

Արտահաշվեկշռային հաշիվները

* Վարձակալի մոտ հիմնական միջոցների կարճաժամկետ վարձակալման հաշվառումը
* Պատասխանատու պահպանման ընդունված ապրանքանյութական և այլ արժեքների հաշվառումը
* Վերամշակման ընդունված նյութերի, հանձնուրդի (կոմիսիայի) ընդունված ապրանքների հաշվառումը
* Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի հաշվառումը
* Այլ արտահաշվեկշռային հաշիվների հաշվառումը


Բ Ա Ժ Ի Ն  2

ՀԱՐԿԵՐ, ՏՈՒՐՔԵՐ ԵՎ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ

Թեմա 1. Հայաստանի Հանրապետության հարկային համակարգը

* Հարկերի տեսակները
* Հարկային արտոնությունների տեսակները
* Հարկ վճարողների իրավունքները, պարտականությունները և հսկողությունը հարկերի վճարման նկատմամբ
* Հարկային օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվությունը
* Հարկային պարտավորություններից ավել բյուջե վճարված գումարները հարկ վճարողին վերադարձնելու կարգը
* Հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը
 

Թեմա 2.

Շահութահարկ

* Շահութահարկ վճարողները
* Շահութահարկով հարկվող օբյեկտը
* Համախառն եկամուտը
* Համախառն եկամտի նվազեցումները
* Շահութահարկի արտոնությունները
* Հարկային հաշվառումը
* Հարկի հաշվառման կարգը և վճարման ժամկետները
* Շահութահարկով ոչ ռեզիդենտի հարկման առանձնահատկությունները

Թեմա 3.

Ավելացված արժեքի հարկ

* Ավելացված արժեքի հարկ վճարողները
* Հարկվող օբյեկտը և հարկվող շրջանառությունը
* Ավելացված արժեքի հարկի դրույքաչափերը
* Ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման վայրը
* Արտոնությունները և զրոյական դրույքաչափով հարկումը
* Հաշվարկային փաստաթղթերի լրացման կարգը
* Ավելացված արժեքի հարկի հաշվարկման կարգը
* Ավելացված արժեքի հարկի վճարման և հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները
* Ավելացված արժեքի հարկի հաշվառման առանձնահատկությունները
* Պատասխանատվությունը «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի խախտման համար

Թեմա 4.

Ակցիզային հարկ


* Ակցիզային հարկ վճարողները
* Հարկվող օբյեկտը և հարկվող շրջանառությունը
* Ակցիզային հարկի դրույքաչափերը
* Ակցիզային հարկի հաշվառման և վճարման կարգն ու ժամկետները

Թեմա 5.

Գույքահարկ

* Օրենքի կարգավորման առարկան, գույքահարկի հասկացությունը և հարկատուները
* Հարկվող օբյեկտը և հարկման բազան
* Գույքահարկի դրույքաչափերը
* Գույքահարկի արտոնությունները
* Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգը
 
Թեմա 6. Եկամտահարկ

* Հարկ վճարողները և հարկվող օբյեկտը
* Համախառն եկամուտը
* Համախառն եկամտի նվազեցումները
* Եկամտահարկի դրույքաչափերը
* Հարկային գործակալի կողմից հարկի հաշվարկման և վճարման կարգը
* Ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներից հարկի հաշվարկման և վճարման կարգը
* Տարեկան եկամուտների հայտարարագրումը և հարկի գումարի վճարումը
* Ոչ ռեզիդենտի հարկման առանձնահատկությունները

Թեմա 7.

Հողի հարկ

* Հողի հարկի օբյեկտը և վճարողները
* Հողի հարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը
* Հողի հարկի արտոնությունները

Թեմա 8.


Հաստատագրված վճարներ


* Հաստատագրված վճար վճարողները
* Հաստատագրված վճարների հաշվարկման, վճարման կարգը և առանձնահատկությունները

Թեմա 9.

Պետական տուրք

* Պետական տուրք վճարողները, նրանց իրավունքները և պարտականությունները
* Պետական տուրքի գանձման օբյեկտները
* Պետական տուրքի դրույքաչափերը
* Պետական տուրքի գծով արտոնությունները
*  Պետական տուրքի հաշվարկման, վճարման, վերադարձման կարգը և պաշտոնատար անձանց պատասխանատվությունը դրանց պահպանման համար

Թեմա 10.

Տեղական տուրքեր և վճարներ

* Տեղական տուրք և (կամ) վճար վճարողները, նրանց իրավունքները և պարտականությունները
* Տեղական տուրքերի և վճարների տեսակները
* Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը
* Տեղական տուրքի և (կամ) վճարի հաշվարկման և գանձման կարգը

Թեմա 11.

Ճանապարհային վճար

* Ճանապարհային վճար վճարողները և տեսակները
* Ճանապարհային վճարի դրույքաչափերը
* Ճանապարհային վճարի հաշվարկման և վճարման կարգը
* Ճանապարհային վճար վճարողի իրավունքները և պարտականությունները
* Արտոնությունները

Թեմա 12.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

* Սոցիալական վճարների հասկացությունը, կատարողները և օբյեկտները
* Սոցիալական վճարների դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը
* Սոցիալական վճարների կատարումն ապահովող մարմինը
* Սոցիալական վճարումներ կատարողների գրանցման կարգը, իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
 
Թեմա 13. Մաքսատուրք և մաքսավճար

* Մաքսատուրքի հասկացությունը և դրանց տեսակները
* Մաքսատուրքի վճարումից ազատելը և սակագնային արտոնությունները
* Մաքսատուրքի դրույքաչափերը
* Մաքսավճարը

Բ Ա Ժ Ի Ն  3

 

ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

Թեմա 1. Բյուջետային հարաբերությունների կարգավորման հիմունքները
 
Թեմա 2. Բյուջեների կատարումը

Թեմա 3. ՀՀ պետական բյուջեն

Թեմա 4. ՀՀ համայնքների բյուջեները, տեղական ինքնակառավարման հիմունքները

Թեմա 5. ՀՀ Բյուջետային դասակարգումը

 

Բ Ա Ժ Ի Ն  4

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեմա 1. Տնտեսական գործունեությունը կարգավորող օրենսդրության ընդհանուր բնութագիրը, քաղաքացիական իրավունք 


* Տնտեսական գործունեության սուբյեկտները
* Տնտեսական գործունեություն իրականացնելու իրավական հիմքերը
* Քաղաքացիական իրավունքի սկզբունքները և աղբյուրները


Թեմա 2. Սեփականության հարաբերությունների իրավական կարգավորումը


* Սեփականության իրավունքի սուբյեկտները և օբյեկտները
* Սեփականության իրավունքի ծագման հիմքերը
*

Սեփականության իրավունքի դադարման հիմքերը

* Սեփականության իրավունքի պաշտպանությունը


Թեմա 3.

Առևտրային կազմակերպությունները և ձեռնարկատիրական գործունեության հիմունքները


* Առևտրային կազմակերպությունների տեսակները
* Իրավաբանական անձ
*

Թեմա 4.

Օտարերկրյա ներդրումները կարգավորող օրենսդրության հիմունքները

* Օտարերկրյա ներդրումների հասկացությունները
* Օտարերկրյա ներդրումների տեսակները
* Օտարերկրյա ներդրումների իրավական պաշտպանվածությունը

Բ Ա Ժ Ի Ն  5

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱ

 

Թեմա 1. Ապահովագրություն


* Ապահովագրության գործունեության սկզբունքները
* Ապահովագրողների ֆինանսական կայունության ապահովումը
* Ապահովագրության պայմանագիրը
* Ապահովագրության գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը

Թեմա 2. Արժեթղթերի շուկա

* Արժեթղթերի թողարկումը (էմիսիան)
* Արժեթղթերի տեղաբաշխումը
* Արժեթղթերի շուկայի մասնակիցները
* Արժեթղթերի շրջանառության առանձնահատկություններն ըստ դրանց տեսակների
* Արժեթղթերի շուկայի պետական կարգավորումը և վերահսկումը

Թեմա 3.

Բանկերի և բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության հիմունքները

Թեմա 4. Արժութային կարգավորում և արժութային վերահսկողություն


Բ Ա Ժ Ի Ն  6

 

ԱՈՒԴԻՏ

 

Թեմա 1. Աուդիտորական գործունեություն


* Աուդիտորական գործունեության հասկացությունը և հիմնական սկզբունքները
* Աուդիտորական գործունեության կանոնների (ստանդարտների), աուդիտորական հաշվետվության և եզրակացության հասկացությունը
* Հաշվապահական հաշվեկշռի կազմման ճշտության ստուգումը
*

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունների կազմման ճշտության ստուգումը

* Ֆինանսական վերլուծությունը աուդիտում
* Աուդիտ իրականացնող անձի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
* Տնտեսավարող սուբյեկտի իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը
* Աուդիտորի որակավորման և աուդիտորական գործունեության լիցենզավորման հիմնական դրույթները
* Աուդիտորական գործունեության կարգավորումն իրականացնող պետական մարմնի իրավունքներն ու պարտականությունները

Թեմա 2. Աուդիտի միջազգային կանոնները (ստանդարտները)

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
23 դեկտեմբերի 1998 թ.
պետական գրանցման թիվ 20980221