Գլխավոր տեղեկություն
Номер
N 62
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.09.1998-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 1998.09.01/11(17)
Принят
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Дата принятия
12.03.1998
Подписан
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Дата подписания
12.03.1998
Дата вступления в силу
11.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

12.03.1998թ.
ք. Երևան

N 62

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.01.98 թ. «Արժեթղթերի շուկայում իրականացվող կանոնակարգվող գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 3 որոշումը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատում եմ Արժեթղթերի շուկայում խորհրդատվական գործունեության օրինակելի կանոնակարգը (կցվում է):

 

Նախարար`

Ա. Դարբինյան

 

հաստատված է
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ և
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐի ԹԻՎ ___ ՀՐԱՄԱՆՈՎ
___ ______ 199  թ.

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
_________________
 ՀԱՅՏԱՏՈՒԻ ԼՐԻՎ ԱՆՎԱՆՈՒՄԸ
____________________
 ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ և (կամ) ԿՆԻՔԸ
___ ______ 199  թ.
 

 

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Սույն կանոնակարգը սահմանում է ______________________________

հայտատուի լրիվ անվանումը

 

(այսուհետև` ինվեստիցիոն խորհրդատու) կողմից արժեթղթերի շուկայում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմաններն ու ձևերը:

1.2. Սույն կանոնակարգի համաձայն խորհրդատվական գործունեությունը իրականացվում է, ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ձևով, ուղղակիորեն կամ հրապարակումների և գրառումների միջոցով արժեթղթերի, արժեթղթերի գների, ներդրումների, արժեթղթերի շուկայում արժեքի գնահատման, արժեթղթերի գնման և վաճառքի վերաբերյալ, ինչպես նաև արժեթղթերի շուկայի վերաբերյալ կատարում են վերլուծությունների հրապարակումներ (այն չի ներառում զանգվածային լրատվական միջոցները, ֆինանսական և տնտեսագիտական թերթերի, ամսագրերի և այլ պարբերական հրատարակությունները):

 

2. Խորհրդատվական ծառայության շրջանակները

 

2.1. Խորհրդատվական ծառայությունները մատուցվում են օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության իրավաբանական և ֆիզիկական անձանց:

2.2. Ծառայությունները մատուցվում են հետևյալ ուղղություններով1.

 խորհրդատվություն թողարկողներին` արժեթղթերի շուկայի միջոցով ներդրումների ներգրավման, արժեթղթերի գնի հայտնաբերման և գնահատման հարցում,

 խորհրդատվություն ներդրողներին` արժեթղթերի շուկայում ներդրումներ կատարելու վերաբերյալ,

 խորհրդատվություն արժեթղթերի շուկայի մասնակիցներին, վերջիններիս գործունեության վերաբերյալ,

 խորհրդատվություն անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի վարման վերաբերյալ,

 խորհրդատվություն արժեթղթերի տեսակների, դրանց առանձնահատկությունների վերաբերյալ,

 արժեթղթերի շուկայի վերաբերյալ վերլուծական աշխատանքների իրականացում և վերլուծական տվյալների տրամադրում:

 

3. Խորհրդատվական ծառայության իրավական հիմքերը

 

3.1. Խորհրդատվական գործառնությունները իրականացվում են խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրով:

Պայմանագրով սահմանվում են կողմերի իրավունքներն ու պարտականությունները:

3.2. Խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիրը ներառում է`

ա) պայմանագրի կնքման տեղն ու ամսաթիվը,բ) կողմերի լրիվ անվանումները, անունը, հասցեները, կապի միջոցները և լիազորված անձանց անձնագրային տվյալները,գ) խորհրդատվական ծառայության շրջանակները և կոնկրետ խնդիրները,դ) կողմերի պարտավորությունները և իրավունքները,ե) խորհրդատվական ծառայության դիմաց վճարման չափն ու կարգը,զ) կողմերի պատասխանատվությունը,է) պայմանագրի գործունեության ժամկետը,ը) կողմերի (լիազորված անձանց) ստորագրությունները և կնիքը (առկայության դեպքում):թ) ՀՀ օրենքներին չհակասող այլ կետեր:

 

4. Խորհրդատվական ծառայությունից օգտվելու միջոցները ԵՎ վճարումը

 

4.1. Հաճախորդը խորհրդատվություն կարող է ստանալ.

 ներկայանալով ինվեստիցիոն խորհրդատուի գրասենյակ,

 հեռախոսային կապի միջոցով,

 նամակի միջոցով,

 ֆաքսի միջոցով,

 կապի այլ միջոցներով:

4.2. Խորհրդատվական ծառայությունների վճարման չափը եվ ժամկետները սահմանվում են պայմանագրով:

 

5. Գրավոր ԵՎ բանավոր խորհրդատվություն

 

5.1. Ինվեստիցիոն խորհրդատուի և հաճախորդի միջև կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում, խորհրդատվական ծառայությունների մատուցումը իրականացվում է ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր: Բանավոր խորհրդատվություն մատուցելու դեպքում խորհրդատվության հետևանքով ստացված արդյունքի պատասխանատվությունը չի ընկնում ինվեստիցիոն խորհրդատուի վրա:

 

6. Այլ դրույթներ

 

6.1. Ինվեստիցիոն խորհրդատուի և հաճախորդների միջև առաջացած վիճելի հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

_________

1 սույն կետի ուղղությունները չեն սահմանափակվում և կարող են նշվել նաև այլ ուղղություններ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
14.04.1998 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 209800101

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան