114.0128.14.08.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
14 օգոստոսի 1998 թ. |
N 128-Հ |
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՊԱԳՐՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից համատեղ հաստատված «Մասնավորեցված և մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տրամադրման» կարգի 14-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Մասնավորեցված և մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման համար տպագրվող ձեռնարկության մրցութային ընտրության կարգը» (կցվում է):
Նախարար` |
Պ. Ղալթախչյան |
Հաստատում եմ ՀՀ սեփականաշնորհման նախարար Պ. Ղալթախչյան ______ 13.08.1998 թ. |
Հաստատում եմ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Է. Սանդոյան ______ 13.08.1998 թ. |
Կ Ա Ր Գ
ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎԱԾ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՊԱԳՐՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
Սույն կարգը մշակված է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից համատեղ հաստատված «Մասնավորեցված և մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի բլանկների տրամադրման» կարգի 14-րդ կետի կիրարկումն ապահովելու նպատակով:
I. Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները
1. Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ օրենսդրության համաձայն արժեթղթերի ձևաթղթերի պատրաստման լիցենզիա ունեցող ձեռնարկությունները (այսուհետև` հայտատու):
2. Հայտերի ներկայացման և բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի նմուշների պատրաստման ծախսերը կատարվում են հայտատուի կողմից:
3. Հայտատուն տպագրությունն իրականացնում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից ներկրված արժեթղթերի ձևաթղթերի վրա:
Մրցույթով հաղթող ճանաչված տպագրող ձեռնարկությանը բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերը տրամադրվում են ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից:
4. Սույն կարգի համապատասխան ստեղծված հանձնաժողովը (կազմը կցվում է) պարտավոր է մինչև մրցույթի անցկացման օրը, առնվազն երկշաբաթյա ժամկետում մամուլում և զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել տեղեկատվություն մրցույթի անցկացման ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների, հայտերի ներկայացման և քննարկման վերաբերյալ:
II. Հայտերի ներկայացման կարգը
5. Հայտատուի կողմից հայտը (ձևը կցվում է) և նրան կից փաստաթղթերը ներկայացվում են հանձնաժողովին` ըստ հանձնաժողովի նախագահի աշխատավայրի:
6. Հայտը և նրան կից փաստաթղթերը ներկայացվում են կնքված փակ ծրարով:
7. Ծրարի վրա պետք է գրված լինի «Չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» արտահայտությունը:
8. Հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետից (այսուհետև` մրցույթի անցկացման օր) ավելի ուշ ներկայացված հայտերն առանց դիտարկվելու վերադարձվում են հայտատուներին:
9. Հայտի ներկայացման ժամկետ է համարվում հայտը հանձնաժողովի նախագահի աշխատավայրի գրասենյակ մուտք լինելու օրը:
III. Մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերը
10. Մրցույթին մասնակցելու համար հայտի հետ մեկտեղ փակ ծրարով պետք է ներկայացվեն հետևյալ փաստաթղթերը`
ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված արժեթղթերի ձևաթղթերի պատրաստման լիցենզիայի պատճենը,
բ) բաժնետոմսի պատրաստված հավաստագրի ձևաթղթի նմուշը 2 օրինակից` նշելով հավաստագրի ձևաթղթի վրա պատկերված յուրաքանչյուր տարրի տպագրման ժամանակ կիրառված տեխնոլոգիական առանձնահատկությունները (այդ թվում` պաշտպանվածության աստիճանը),
գ) բաժնետոմսի հավաստագրի ձևաթղթի պատրաստման գինն ըստ պատրաստման ծավալների և ժամկետների,
դ) բաժնետոմսի հավաստագրի ձևաթղթի պատրաստման գնի ձևավորման հաշվարկը և վճարման պայմանները:
11. Ներկայացվող փաստաթղթերը պետք է ստորագրված և վավերացված լինեն հայտատուի կողմից:
IV. Հայտերի ամփոփման կարգը
12. Հայտերը և ներկայացված փաստաթղթերը բացվում են մրցույթի անցկացման օրը: Մրցույթի մասնակիցները կարող են ներկա գտնվել ծրարների բացմանը:
Մրցույթի մասնակիցները ստորագրությամբ հավաստում են իրենց ներկա գտնվելու փաստը:
13. Հայտերը և ներկայացված փաստաթղթերը քննարկվում են հանձնաժողովի կողմից:
14. Հայտերի և ներկայացված փաստաթղթերի հստակեցման նպատակով հանձնաժողովը կարող է բացատրություններ պահանջել մասնակիցներից:
15. Հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է հայտատուների կողմից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը արժեթղթերի ձևաթղթերի պատրաստմանը ներկայացվող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին և ամփոփում է մրցույթի արդյունքները:
16. Հանձնաժողովի նիստերը արձանագրվում են և նիստերի արձանագրությունները ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:
V. Մրցույթի հաղթողի որոշումը եվ արդյունքների ամփոփումը
17. Մրցույթի հաղթողի որոշման համար հիմք են ընդունվում հետևյալ չափանիշները և գնահատման կշռային գործակիցները.
ա) բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման գինը` 0,7 կշռային գործակից,
բ) բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման ծավալները և ժամկետները` 0,1 կշռային գործակից,
գ) բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պաշտպանվածության աստիճանը` 0,2 կշռային գործակից:
18. Բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերը պատրաստող ձեռնարկության մրցույթով ընտրության արդյունքների ամփոփումը իրականացնում է հանձնաժողովը` հիմք ընդունելով հավելված 2-ում (ձևը կցվում է) բերված գնահատման համակարգի արդյունքները:
19. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի գնահատման համակարգին համապատասխան տրված յուրաքանչյուր չափանիշի համար նախատեսված գնահատականների և այդ չափանիշի գնահատման կշռային գործակցի արտադրյալների հանրագումարը առավելագույնն է, բայց ոչ պակաս քան գնահատման համակարգի առավելագույն գնահատականների 25 տոկոսը:
20. Հավասար հանրագումարային գնահատականների դեպքում հաղթող է ճանաչվում այն անձը, որն ապահովում է բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման ավելի ցածր գին:
Եթե հավասարությունը պահպանվում է նաև այս դեպքում, ապա հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
21. Մրցույթի հաղթողին որոշելուց հետո հանձնաժողովը մրցույթի արդյունքների արձանագրությունը 3-օրյա ժամկետում ուղարկում է մրցույթի հաղթողին և երկրորդ տեղ զբաղեցնողին, իսկ մրցույթի մասնակիցների ցանկության դեպքում` նաև մրցույթի մասնակիցներին:
22. Մրցույթի արդյունքները կարող են գանգատարկվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում:
23. Մրցույթի արդյունքներն անվավեր են ճանաչվում դատական կարգով:
VI. Մրցութային պայմանագրի կնքումը եվ պայմանագրային պարտավորությունների կատարումը
24. Մրցույթի հաղթողի և ՀՀ սեփականաշնորհման նախարարության միջև 5-օրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:
25. Եթե մրցույթի հաղթողը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը կամ իրականացնել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, մրցույթի հաղթող է ճանաչվում երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը, որի հետ 5-օրյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր:
Եթե երկրորդ տեղ զբաղեցրած մասնակիցը հրաժարվում է ստորագրել պայմանագիրը կամ իրականացնել պայմանագրով նախատեսված պարտավորությունները, սույն կարգին համապատասխան հայտարարվում է նոր մրցույթ:
Հավելված 1
Կ ա զ մ
Մասնավորեցված ու մասնավորեցման գործընթացում գտնվող բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի հավաստագրերի ձԵՎաթղթերի պատրաստման համար տպագրող ձեռնարկության ընտրության մրցութային հանձնաժողովի
Ա. Մարկոսյան (նախագահ) | ՀՀ սեփականաշնորհման նախարարի տեղակալ |
Տ. Կարապետյան (նախագահի տեղակալ) | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության արժեթղթերի և բորսաների տեսչության պետ |
Ա. Թառլամազյան | ՀՀ սեփականաշնորհման նախարարության մեթոդական բաժնի պետ |
Ա. Սալնազարյան | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կարգավորման քաղաքականության վարչության պետ-տեսչության պետի տեղակալ |
Խ. Խաչատրյան | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման բաժնի պետ |
Դ. Հախվերդյան (քարտուղար) | ՀՀ սեփականաշնորհման նախարարության մեթոդական բաժնի պետի տեղակալ |
Հ. Այվազյան | ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչության գրահրատարակչության կոորդինացման բաժնի առաջատար մասնագետ |
Հավելված 2
Հ Ա Յ Տ
Բաժնետոմսերի հավաստագրերի ձԵՎաթղթերի պատրաստման համար ընտրվող տպագրող ձեռնարկության մրցույթին մասնակցելու համար
(հայտը ներկայացնող անձի լրիվ անվանումը, հասցեն)
Ծանոթանալով «____»______________ 199___թ. կայանալիք մրցույթի մասին հրապարակված տեղեկություններին, ցանկանում ենք մասնակցել բաժնետոմսերի հավաստագրերի ձևաթղթերի պատրաստման համար ձեռնարկության ընտրության նպատակով կազմակերպվող մրցույթին:
1. Մրցույթում հաղթող ճանաչվելու դեպքում պարտավորվում ենք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ սեփականաշնորհման նախարարության հետ կնքել համապատասխան պայմանագիր և կատարել պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները:
2. Մեր վավերապայմաններն են
(հաշվի համարը, բանկը)
3. Կից ներկայացվում են`
ա) ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրված արժեթղթերի ձևաթղթերի պատրաստման լիցենզիայի պատճենը,
բ) բաժնետոմսի պատրաստված հավաստագրի ձևաթղթի նմուշը 2 օրինակից` նշելով հավաստագրի ձևաթղթի վրա պատկերված յուրաքանչյուր տարրի տպագրման ժամանակ կիրառված տեխնոլոգիական առանձնահատկությունները (այդ թվում` պաշտպանվածության աստիճանը),
գ) բաժնետոմսի հավաստագրի ձևաթղթի պատրաստման գինն ըստ պատրաստման ծավալների և ժամկետների,
դ) բաժնետոմսի հավաստագրի ձևաթղթի պատրաստման գնի ձևավորման հաշվարկը և վճարման պայմանները:
Լիազոր ներկայացուցիչ` | ______________________ (ազգանուն, անուն) |
______________________ (ստորագրություն) |
(Կնիքի տեղը)
_______________ 199___ թ.
Հավելված 3
Բաժնետոմսերի հավաստագրերի ձԵՎաթղթերի պատրաստման համար մրցույթով ընտրվող տպագրող ձեռնարկության գնահատման թերթիկ
Հայտատուի անվանումը ___________________________________________ |