Գլխավոր տեղեկություն
Номер
N 189-ԳՄ
Տիպ
Հրաման
Тип
Исходный акт (11.10.1998-25.04.2008)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀԳՏ 1998.10.06/13(19)
Принят
Էներգետիկայի նախարարություն
Дата принятия
24.06.1998
Подписан
Էներգետիկայի նախարար
Дата подписания
24.06.1998
Дата вступления в силу
11.10.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.04.2008

108.0189.24.06.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

24 հունիսի 1998 թվականի N 189-ԳՄ

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության կանոնադրության 2 կետի «ե» և «ժդ» ենթակետերը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Էլեկտրակայանքների սարքվածքի կանոնները (մաս 1-3)» (կցվում է):

2. Կանոնները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն կանոնները ուժի մեջ մտնելու պահից Հայաստանի Հանրապետությունում չկիրառել ԽՍՀՄ Էներգետիկայի նախարարության կողմից հաստատված «Էլեկտրակայանքների սարքվածքի կանոնների» մաս 1 - գլուխ 1.8-ը, մաս 2 - գլուխ 2.1, 2.2, 2.5-ը, և մաս 3-ը ամբողջությամբ:

 

Նախարար

Գ. Մարտիրոսյան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հաստատված է
ՀՀ էներգետիկայի նախարարության 24.06.1998 թ.
N 189-ԳՄ հրամանով

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ՍԱՐՔՎԱԾՔԻ

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

(ԷՍԿ)

 

 

 

Մ Ա Ս  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Գ Լ ՈՒ Խ  1.8

 

ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԵՐ

 


«Էներգետիկայի ինստիտուտ» ՊՓԲԸ «Էներգալուրեր» լրատվական կենտրոն

 

Երևան 1998 թ.

 

 

Գ Լ ՈՒ Խ  1.8

 

ԸՆԴՈՒՆՄԱՆ-ՀԱՆՁՆՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՆՈՐՄԵՐԸ

 

Ընդհանուր դրույթներ

 

1.8.1. Էներգահամակարգերում և սպառողների կողմից շահագործման մեջ նոր մտցվող, մինչև 500 կՎ լարման էլեկտրասարքավորանքը, պետք է ենթարկվի ընդունման-հանձնման փորձարկումների` սույն գլխի պահանջներին համապատասխան:

Այն դեպքերում, երբ ՀՀ Էներգետիկայի նախարարության ցուցումներով նախատեսվում են սույն գլխի պահանջների հետ համեմատած ավելի խիստ պահանջներ, էներգահամակարգերում շահագործման մեջ մտցվող էլեկտրասարքավորանքի փորձարկումների ժամանակ պետք է ղեկավարվել վերջիններով:

Սույն նորմերում չընդգրկված էլեկտրասարքավորանքի ընդունման-հանձնման փորձարկումներ անցկացնելիս, պետք է ղեկավարվել արտադրող-գործարանների հրահանգներով:

1.8.2. Էլեկտրակայաններում և ենթակայաններում ռելեային պաշտպանության և էլեկտրաավտոմատիկայի սարքվածքները ստուգվում են ՀՀ Էներգետիկայի նախարարության կողմից հաստատված հրահանգներով:

Էլեկտրաշարժաբերի և սպառիչների այլ էլեկտրակայանքի (բացի էլեկտրակայաններից և ենթակայաններից) պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները ստուգվում են շահագրգիռ այլ նախարարությունների ու գերատեսչությունների հրահանգներով: Ընդ որում, անհրաժեշտության դեպքում, տիպային հրահանգները պետք է համաձայնեցվեն Էներգանախարարության «Էներգապետհսկողություն» ԳՎ-ի հետ:

1.8.3. Սույն գլխով նախատեսված փորձարկումներից բացի, ամբողջ էլեկտրասարքավորանքը պետք է անցնի մեխանիկական մասի աշխատանքային ստուգում` գործարանային և տեղակայման հրահանգներին համապատասխան:

1.8.4. Շահագործման համար սարքավորանքի պիտանիության մասին եզրակացությունը տրվում է սարքավորանքի տվյալ միավորին վերաբերող բոլոր փորձարկումների արդյունքների քննարկման հիման վրա:

1.8.5. Բոլոր չափումները, ստուգումները և փորձարկումները` գործող ուղեցույց փաստաթղթերին, արտադրող-գործարանների հրահանգներին և սույն Նորմերին համապատասխան, որ կատարվել են տեղակայող անձնակազմի կողմից` տեղակայման ընթացքում, ինչպես նաև կարգաբերող անձնակազմի կողմից` էլեկտրասարքավորանքը շահագործման մեջ մտցնելուց անմիջապես առաջ, պետք է ձևակերպվեն համապատասխան ակտերով և արձանագրություններով:

1.8.6. Բարձրացված լարումով փորձարկումը պարտադիր է 35 կՎ և ցածր լարման ամբողջ էլեկտրասարքավորանքի համար, իսկ փորձարկման սարքվածքների առկայության դեպքում` նաև 35 կՎ-ից բարձր լարման էլեկտրասարքավորանքի համար, բացառությամբ սույն գլխում վերապահված դեպքերի:

1.8.7. Մեկուսիչները և սարքավորանքը, որոնց անվանական լարումը գերազանցում է այն կայանքի անվանական լարումը, որի մեջ դրանք օգտագործվում են, կարող են փորձարկվել բարձրացված լարումով էլեկտրասարքավորման համապատասխան դասի մեկուսացման համար նախատեսված նորմերով:

1.8.8. Օտարերկրյա ֆիրմաների էլեկտրասարքավորանքի (բացի պտտվող մեքենաներից) մեկուսացումը, որն ունի սույն գլխի նորմերում նախատեսվածից ցածր էլեկտրական ամրություն, պետք է փորձարկվի գործարանային փորձարկման լարման 90%-ը կազմող լարումով, եթե մատակարարի այլ ցուցումներ չկան:

1.8.9. Սարքերի մեկուսացման փորձարկումը` արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով, որպես կանոն, պետք է կատարվի բաշխիչ սարքվածքի հաղորդաձողերի մեկուսացման փորձարկման հետ համատեղ (առանց հաղորդաձողերի անջատման): Ընդ որում` թույլատրվում է փորձարկման լարումն ընդունել նվազագույն փորձարկման լարում ունեցող սարքավորանքի համար նախատեսված նորմերով:

1.8.10. Էլեկտրասարքավորանքի մեկուսացման մի քանի տեսակ փորձարկումներ անցկացնելիս, բարձրացված լարումով փորձարկմանը պետք է նախորդեն փորձարկումների այլ տեսակները:

1.8.11. Արդյունաբերական հաճախության 1 կՎ-ի հավասար լարումով մեկուսացման փորձարկումը կարող է փոխարինվել 2,5 կՎ լարման մեգաօհմաչափով մեկուսացման դիմադրության 1 րոպեանոց արժեքի չափումով: Եթե դիմադրության արժեքը փոքր է նորմերում բերվածից, ապա արդյունաբերական հաճախության 1 կՎ լարումով փորձարկումը պարտադիր է: Էներգահամակարգի էլեկտրակայանքների 60 Վ-ից ավել աշխատանքային լարումով երկրորդային շղթաների մեկուսացման փորձարկումը արդյունաբերական հաճախության լարումով, պարտադիր է:

1.8.12. Սույն գլխում կիրառվում են հետևյալ տերմինները.

1. Արդյունաբերական հաճախության փորձարկման լարում` 50 Հց հաճախության լարման, գործնականորեն սինուսոիդային, գործող արժեքն է, որը 1 րոպ (կամ 5 րոպ)-ի ընթացքում պետք է դիմակայի էլեկտրասարքավորանքի ներքին և արտաքին մեկուսացումը` փորձարկման որոշակի պայմաններում:

2. Բնականոն մեկուսացումով էլեկտրասարքավորանք` էլեկտրասարքավորանք, որը նախատեսված է մթնոլորտային գերլարումների ազդեցությանը ենթարկվող էլեկտրակայանքներում կիրառելու համար` ամպրոպապաշտպան սովորական միջոցառումների դեպքում:

3. Թեթևացված մեկուսացումով էլեկտրասարքավորանք` էլեկտրասարքավորանք, որը նախատեսված է օգտագործելու միայն այն կայանքներում, որոնք չեն ենթարկվում մթնոլորտային գերլարումների ազդեցությանը, կամ սարքավորված են ամպրոպապաշտպան հատուկ սարքվածքով, որոնք սահմանափակում են մթնոլորտային գերլարումների ամպլիտուդային արժեքը մինչև այն մեծությունը, որը չի գերազանցում արդյունաբերական հաճախության փորձարկման լարման ամպլիտուդային արժեքը:

4. Սարքեր` լարման բոլոր դասերի ուժային անջատիչներ, խզիչներ, բաժանիչներ, կարճմիակցիչներ, ապահովիչներ, պարպիչներ, հոսանքասահմանափակիչ ռեակտորներ, կոնդենսատորներ, էկրանավորված լրակազմ հոսանքահաղորդիչներ:

5. Չնորմավորված չափվող մեծություն` մեծություն, որի բացարձակ արժեքը նորմատիվային ցուցումներով չի կանոնակարգված: Սարքավորանքի վիճակի գնահատումը այս դեպքում կատարվում է ակնհայտ լավ բնութագրեր ունեցող նմանատիպ սարքավորանքի վրա համանման չափումների արդյունքների հետ համեմատելու միջոցով:

6. Էլեկտրասարքավորանքի լարման դաս` այն էլեկտրական համակարգի անվանական լարումը, որում նախատեսված է տվյալ էլեկտրասարքավորանքի աշխատանքը:

 

Սինքրոն գեներատորներ եվ փոխհատուցիչներ

 

1.8.13. Ավելի քան 1 ՄՎտ հզորության 1 կՎ-ից բարձր լարումով սինքրոն գեներատորները, ինչպես նաև սինքրոն փոխհատուցիչները, պետք է փորձարկվեն սույն ենթագլխի պահանջների ամբողջ ծավալով:

Մինչև 1 ՄՎտ հզորության 1 կՎ-ից բարձր լարման գեներատորները, պետք է փորձարկվեն ըստ սույն ենթագլխի 1-5, 7-15 կետերի:

Մինչև 1 կՎ լարման գեներատորները, անկախ հզորությունից, պետք է փորձարկվեն ըստ սույն ենթագլխի 2, 4, 5, 8, 10-14 կետերի:

1. 1 կՎ-ից բարձր լարման գեներատորների առանց չորացման միացնելու հնարավորության որոշումը: Սինքրոն գեներատորի կամ փոխհատուցչի ստատորի փաթույթի կոմպաունդացված, ջերմառեակտիվ և պարկուճային մեկուսացման չորացման անհրաժեշտության հարցը լուծելիս, պետք է ղեկավարվել ՇՆևԿ III-33-76-ի «Աշխատանքների կատարման և ընդունման կանոններ»: Էլեկտրատեխնիկական սարքվածքներ»-ի 3-րդ բաժնի ցուցումներով:

Թղթայուղային մեկուսացումով գեներատորների համար չորացման անհրաժեշտությունը սահմանվում է արտադրող-գործարանի հրահանգին համապատասխան:

ՏԳՎ-300 շարքի տուրբոգեներատորների համար թույլատրվում է առանց չորացման միացում` 3-ից մեծ ոչ գծայնության գործակցի դեպքում, եթե մեկուսացման մնացած բնութագրերը (R60 /R15 և R60) բավարարում են սահմանված նորմերին:

2. Մեկուսացման դիմադրության չափումը: Մեկուսացման դիմադրությունը պետք է լինի աղյուսակ 1.8.1-ում բերված արժեքներից ոչ պակաս:

3. Ստատորի փաթույթի մեկուսացման փորձարկում բարձրացված ուղղված լարումով` ըստ ֆազերի հոսանքի կորուստի չափումով: Փորձարկման է ենթարկվում յուրաքանչյուր ֆազը, կամ ճյուղն առանձին` իրանի հետ մյուս ֆազերի կամ ճյուղերի միացման դեպքում:

Ստատորի փաթույթի ջրային հովացումով գեներատորների մոտ փորձարկում կատարվում է այն դեպքում, եթե գեներատորի կառուցվածքով նախատեսված է դրա հնարավորությունը:

Փորձարկման լարման արժեքները բերված են աղյուսակ 1.8.2-ում:

 

Աղյուսակ 1.8.1

 

Մեկուսացման թույլատրելի դիմադրությունը

 

Փորձարկվող օբյեկտ Մեգաօհմաչափի
լարումը, կՎ
Մեկուսացման դիմադրությունը
Ստատորի փաթույթ, մինչև 1 կՎ լարման (յուրաքանչյուր ֆազն առանձին` իրանի և հողակցված մյուս ֆազերի նկատմամբ) 1 Առնվազն 0,5 ՄՕհմ +10÷30օC ջերմաստիճանում
Նույնը 1 կՎ-ից բարձր լարման 2.5 Պետք է համապատասխանի ՇՆևԿ III-33-76 3-րդ բաժնում բերված «Ուժային էլեկտրասարքավորանք» պահանջներին: Փաթույթի ջրային հովացումով գեներատորների մոտ մեկուսացման դիմադրությունը չափվում է ստատորի անջուր փաթույթի դեպքում` մեգաօհմաչափի էկրանին միացված ջրահավաք հավաքիչներում, որոնք մեկուսացված են հովացման արտաքին համակարգից:
Ռոտորի փաթույթ 1
(թույլատրվում է 0,5)
Առնվազն 0,5 ՄՕհմ, +10÷30օC ջերմաստիճանի դեպքում: Թույլատրվում է ոչ հայտնաբևեռ ռոտորների շահագործում, որոնց մեկուսացման դիմադրությունը` +75օC ջերմաստիճանում առնվազն 2 կՕհմ 1., կամ 20 կՕհմ` +20օC-ում:
Գեներատորի և նրան համակցված գրգռիչի առանցքակալներ 1 Մեկուսացման դիմադրությունը` չափված հիմնային սալի նկատմամբ լրիվ հավաքված յուղատարների դեպքում, պետք է լինի առնվազն 0,3 ՄՕհմ` հիդրոգեներատորի համար, և առնվազն 1 ՄՕհմ` տուրբագեներատորի համար: Հիդրոգեներատորի համար չափումը կատարվում է, եթե գեներատորի կառուցվածքը թույլ է տալիս:
Լիսեռի ջրածնային խցվածքներ 1 Առնվազն 1 ՄՕհմ
ՏՎՎ շարքի տուրբագեներատորների օդափոխիչների վահաններ 1 Մեկուսացման դիմադրությունը` չափված ներքին վահանի նկատմամբ և օդափոխիչների կիսավահանների միջև, պետք է լինի առնվազն 0,5 ՄՕհմ:
ՏԳՎ շարքի տուրբագեներատորների օդափոխիչների վահաններ 1 Մեկուսացման դիմադրությունը` չափված դիֆուզորների մասերի միջև, պետք է լինի առնվազն 1 ՄՕհմ:
Ստատորի պողպատի մեկուսացված, ձգովի մատչելի հեղույսներ 1 Առնվազն 1 ՄՕհմ
ՏԳՎ շարքի տուրբագեներատորների դիֆուզոր և շրջհոսիչ 0,5 Մեկուսացման դիմադրությունը` չափված խցվածքի և դիֆուզորի հետին սկավառակի. դիֆուզորի և ներքին վահանի, շրջհոսիչի 2 կեսերի միջև, պետք է լինի առնվազն 1 ՄՕհմ:
Գեներատորների և փոխհատուցիչների ջերմաինդիկատորներ`
ստատորի փաթույթների անուղղակի
հովացմամբ
ստատորի փաթույթների անմիջական
հովացմամբ
0,25

0,5

Մեկուսացման դիմադրությունը` չափված միացնող հաղորդալարերի հետ համատեղ, պետք է լինի առնվազն 1 ՄՕհմ:
Մեկուսացման դիմադրությունը` չափված միացնող հաղորդալարերի հետ համատեղ, պետք է լինի առնվազն 0,5 ՄՕհմ:

Գեներատորի և գրգռիչի գրգռման շղթաներ (առանց ռոտորի և էլեկտրամեքենայական գրգռիչի փաթույթների) 1
(թույլատրվում է 0,5)
Մեկուսացման դիմադրությունը` չափված ամբողջ միացված սարքավորման  դիմադրության հետ, պետք է լինի առնվազն 1 ՄՕհմ

  

Աղյուսակ 1.8.2

 

Փորձարկման ուղղված լարումը սինքրոն գեներատորների եվ փոխհատուցիչների ստատորների փաթույթների համար

 

Գեներատորի հզորությունը`  ՄՎտ,
փոխհատուցիչներինը` ՄՎ.Ա

Անվանական լարումը, կՎ

Փորձարկման լարման
ամպլիտուդային արժեքը, կՎ

Փոքր 1-ից

Բոլոր լարումները

2,4 Սանվ+ 1,2

1 և ավելի

Մինչև 3,3
3,3-ից բարձր մինչև 6,6
6,6-ից բարձր

2,4 Սանվ+ 1,2
3 Սանվ
2,4 Սանվ+ 3,6

 

Աղյուսակ 1.8.3

 

Արդյունաբերական հաճախության փորձարկման լարումը սինքրոն գեներատորների եվ փոխհատուցիչների ստատորներից փաթույթների համար

 

Փորձարկվող օբյեկտ

Էլեկտրական մեքենայի
բնութագիրը

Փորձարկման լարումը,
կՎ

Սինքրոն գեներատորի և փոխհատուցչի ստատորի փաթույթ Հզորությունը մինչև 1 ՄՎտ, անվանական լարումը 100 Վ-ից բարձր
Հզորությունը 1 ՄՎտ-ից ավել, անվանական լարումը մինչև 3,3 կՎ
Նույնը, սակայն անվանական լարումը բարձր 3,3 կՎ մինչև6,6 կՎ
1,6 Սանվ + 0,8, սակայն
1,2-ից ոչ պակաս
1,6 Սանվ+ 0,8
2 Սանվ

Գեներատորի գրգռման շղթաներ` լրիվ միացված սարքավորումով (առանց ռոտորի և գրգռիչի փաթույթների)
Գրգռման ռեոստատ
Դաշտի մարման ռեզիստոր
Հողակցող ռեզիստոր

-

-
-
-
1

1
2
Գեներատորի 1,5 Սանվ
Սինքրոն գեներատորների ստատորի փաթույթ, որոնց մոտ ստատորի մասերի ծայրակցումը կատարվում է տեղակայման տեղում (հիդրոգեներատորներ) փաթույթների լրիվ հավաքման և միացումների մեկուսացման ավարտից հետո Նույնը, սակայն անվանական լարումը 6,6 կՎ-ից բարձր
Հզորությունը մինչև ՄՎտ, անվանական լարումը 100 Վ-ից բարձր
Հզորությունը 1 ՄՎտ-ից մեծ, անվանական լարումը մինչև 3,3 կՎ
Նույնը, սակայն անվանական լարումը 3,3 կՎ-ից բարձր` մինչև 6,6 կՎ
Նույնը, սակայն անվանական լարումը 6,6 կՎ-ից բարձր
1,6 Սանվ + 2.4

2 Սանվ + 1 սակայն1,5-ից ոչ պակաս

2 Սանվ + 1

2,5 Սանվ

2 Սանվ + 3
Հայտնաբևեռ ռոտորի փաթույթ - Գեներատորի գրգռման  7,5 Սանվ սակայն ոչ պակաս 1,1-ից և ոչ ավել 2,8-ից
Ոչ հայտնաբևեռ ռոտորի փաթույթ - 1 (այն դեպքում, երբ այն չի հակասում արտադրող գործարանի տեխնիկական պայմաններին)

ՏԳՎ-300 շարքի տուրբոգեներատորների համար փորձարկումները պետք է կատարել ըստ ճյուղերի:

ՏԳՎ-200 և ՏԳՎ-300 շարքի տուրբոգեներատորների համար փորձարկման ուղղված լարման արժեքները պետք է ընդունել այդ գեներատորների շահագործման հրահանգին համապատասխան:

 

 

Աղյուսակ 1.8.4

 

Հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրության թույլատրելի շեղումը

 

Փորձարկվող օբյեկտ

Նորման

Ստատորի փաթույթ (չափումը կատարվում է յուրաքանչյուր ֆազի կամ ճյուղի համար առանձին) Փաթույթների գործնականորեն սառը վիճակում չափված ֆազերի դիմադրությունները իրարից չպետք է տարբերվեն  2%-ից ավել: Կառուցվածքային առանձնահատկությունների  հետևանքով (միացնող աղեղների մեծ երկարություն և այլն) ճյուղերի դիմադրությունների միջև տարբերությունը որոշ տեսակի գեներատորների մոտ կարող է հասնել 5%-ի:
Ռոտորի փաթույթ Փաթույթների չափված դիմադրությունը արտադրող-գործարանի տվյալներից 2%-ից ավել չպետք է տարբերվի: Հայտնաբևեռ ռոտորների մոտ չափումը կատարվում է յուրաքանչյուր բևեռի համար առանձին, կամ զույգ առ զույգ:
Դաշտի մարման ռեզիստոր, գրգռման ռեոստատներ Դիմադրության մեծությունը, արտադրող-գործարանի տվյալներից չպետք է տարբերվի 10%-ից ավել:

 

Հոսանքների կորուստների չափումը` լարումից նրանց կախման կորերը կառուցելու համար. կատարվում է ուղղված լարման առնվազն 5 արժեքների համար` 0,2 Սmax մինչև Սmax, հավասար աստիճաններով: Յուրաքանչյուր աստիճանի վրա լարումը պահվում է 1 րոպեի ընթացքում: Ընդ որում հոսանքների կորուստները արձանագրվում են 15 և 60 վրկ հետո:

Ստացված բնութագրի գնահատումները կատարվում են «Ուժային էլեկտրասարքավորանք» ՇՆևԿ III-33-76-ի 3-րդ բաժնի պահանջներին համապատասխան:

4. Մեկուսացման փորձարկումը արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով: Փորձարկումը կատարվում է աղյուսակ 1.8.3-ում բերված նորմերով: Փորձարկման է ենթարկվում յուրաքանչյուր ֆազը կամ ճյուղն առանձին` իրանի հետ մյուս ֆազերի կամ ճյուղերի միացման դեպքում:

Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը 1 րոպե է:

Արդյունաբերական հաճախության` բարձրացված լարումով մեկուսացման փորձարկումը կատարելիս պետք է ղեկավարվել հետևյալով.

ա) գեներատորի ստատորի փաթույթների մեկուսացման փորձարկումը խորհուրդ է տրվում կատարել մինչև ռոտորի մտցնելը ստատորի մեջ: Եթե հիդրոգեներատորի ստատորի ծայրակցումը և հավաքելը իրականացվում է տեղակայման հրապարակում, և հետագայում ստատորը հորանի մեջ է տեղակայվում հավաքված վիճակում, ապա նրա մեկուսացումը փորձարկվում է 2 անգամ, տեղակայման հրապարակում հավաքելուց հետո, և ստատորը հորանի մեջ տեղակայվելուց հետո` մինչև ռոտորի մտցնելը ստատորի մեջ:

Փորձարկման ընթացքում իրականացվում է մեքենայի ճակատային մասերի վիճակի զննում, տուրբոգեներատորների մոտ` հանված ճակատային վահանակների դեպքում, հիդրոգեներատորների մոտ` բաց օդափոխիչ դիտանցքերի դեպքում,

բ) ստատորի փաթույթի մեկուսացման փորձարկումը ջրային հովացումով մեքենաների համար պետք է կատարել հովացման համակարգում թորած ջրի շրջապտույտի դեպքում` առնվազն 75 կՕհմ/սմ տեսակարար դիմադրությամբ և անվանական ծախսով,

գ) 10 կՎ և բարձր լարման գեներատորների ստատորի փաթույթը բարձրացված լարումով 1 րոպեի ընթացքում փորձարկելուց հետո, փորձարկման լարումը իջեցնել մինչև գեներատորի անվանական լարումը և պահել 5 րոպե` ստատորի փաթույթի ճակատային մասերի պսակապարպումը դիտելու համար: Ընդ որում, առանձին կետերում կենտրոնացված դեղին կամ կարմիր գույնի լուսարձակում, ծխի առաջացում, կալանդների մարմրում կամ նման այլ երևույթներ չպետք է լինեն: Կապույտ և սպիտակ լուսարձակում թույլատրվում է,

դ) տուրբոգեներատորների ռոտորի փաթույթի մեկուսացման փորձարկումը կատարվում է ռոտորի պտտման անվանական հաճախության դեպքում:

5. Հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրության չափումը: Հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրության թույլատրելի շեղումների նորմերը բերված են աղյուսակ 1.8.4-ում:

6. Արդյունաբերական հաճախության փոփոխական հոսանքին ցուցաբերած ռոտորի փաթույթի դիմադրության չափումը: Կատարվում է 1 ՄՎտ-ից մեծ հզորության գեներատորների համար: Չափումը պետք է կատարել 220 Վ-ից ոչ ավել լարման տակ, պտտման հաճախության երեք-չորս աստիճանների վրա, ներառյալ անվանականը, ինչպես նաև անշարժ վիճակում: Հայտնաբևեռ մեքենաների համար, միացումների չմեկուսացված տեղերում, անշարժ վիճակում չափումը կատարվում է յուրաքանչյուր բևեռի համար առանձին կամ զույգերով: Չափված արժեքների շեղումները արտադրող-գործարանի տվյալներից, կամ բևեռների միջին դիմադրությունից, պետք է գտնվեն չափման ճշտության սահմաններում:

7. Գեներատորի ստատորի և ռոտորի միջև օդային բացակի չափումը: Եթե առանձին տեսակի գեներատորների հրահանգներով ավելի խիստ նորմեր չեն նախատեսված, ապա տրամագծորեն հակադիր կետերում բացակները մեկը մյուսից կարող են տարբերվել ոչ ավել քան.

Նրանց միջին արժեքի (նրանց կիսագումարի) 5%-ով` հաղորդիչների անմիջական հովացումով 150 ՄՎտ և բարձր տուրբոգեներատորների համար,

10%-ով` մնացած տուրբոգեներատորների համար,

20%-ով` հիդրոգեներատորների համար: Հայտնաբևեռ մեքենաների մոտ բացակի չափումը կատարվում է բոլոր բևեռների տակ:

8. Գրգռման համակարգի ստուգումը և փորձարկումը: Էլեկտրամեքենայական գրգռիչների ստուգումը և փորձարկումը պետք է կատարել ըստ 1.8.14-ի: Կիսահաղորդչային բարձր հաճախության գրգռիչների ստուգումը և փորձարկումը կատարվում է ըստ արտադրող-գործարանի հրահանգի:

9. Գեներատորի բնութագրերի որոշումը.

ա) եռաֆազ ԿՄ (կամ միացման): Բնութագիրը հանվում է` հոսանքը մինչև անվանականը փոփոխելով: Շեղումները գործարանային բնութագրից պետք է գտնվեն չափման ճշտության սահմաններում:

Չափված բնութագրի իջեցումը, որը գերազանցում է չափման ճշտությունը, վկայում է ռոտորի փաթույթում գալարային միակցումների առկայության մասին:

Տրանսֆորմատորի հետ բլոկում աշխատող գեներատորի մոտ հանվում է ամբողջ բլոկի ԿՄ բնութագիր (տրանսֆորմատորի ելքում կարճ միացում կատարելով): Տրանսֆորմատորի հետ բլոկում աշխատող գեներատորի առանձին բնութագիրը թույլատրվում է չորոշել, եթե արտադրող-գործարանի ստենդի վրա կան համապատասխան փորձարկումների արձանագրություններ:

Առանց թափավազքի շարժիչի սինքրոն փոխհատուցչի մոտ եռաֆազ ԿՄ բնութագրերի հանումը կատարվում է կանգաշարժի վրա, այն դեպքում, երբ չկա գործարանում հանված բնութագիրը:

բ) պարապ ընթացքի: Անվանական հաճախության լարման բարձրացումը պարապ ընթացքում, կատարել մինչև` տուրբոգեներատորների և սինքրոն փոխհատուցիչների անվանական լարման 130%-ը, հիդրոգեներատորների անվանական լարման` 150%-ը: Թույլատրվում է տուրբո և հիդրոգեներատորների պարապ ընթացքի բնութագիրը հանել մինչև գրգռման հոսանքի անվանական արժեքը` գեներատորների պտտման իջեցված հաճախության դեպքում, պայմանով, որ ստատորի վրա լարումը` անվանականին չի գերազանցի 1,3 անգամ: Սինքրոն փոխհատուցիչների մոտ թույլատրվում է բնութագիրը հանել կանգաշարժի վրա: Տրանսֆորմատորի հետ բլոկում աշխատող գեներատորների մոտ հանվում է բլոկի պարապ ընթացքի բնութագիրը, ընդ որում` գեներատորը գրգռվում է մինչև 1,15 անվանական լարումը (սահմանափակվում է տրանսֆորմատորով): Բլոկից անջատված գեներատորի պարապ ընթացքի բնութագիրը թույլատրվում է չհանել, եթե կան արտադրող-գործարանում համապատասխան փորձարկումների արձանագրությունները: Պարապ ընթացքի բնութագրի շեղումը գործարանայինից, չի նորմավորվում, սակայն պետք է լինի չափման ճշտության սահմաններում:

10. Միջգալարային մեկուսացման փորձարկումը: Փորձարկումը պետք է կատարել գեներատորի անվանական հաճախության լարման բարձրացումով, պարապ ընթացքի դեպքում` մինչև ստատորի անվանական լարման 150%-ը` հիդրոգեներատորների համար, 130%-ը` տուրբոգեներատորների և սինքրոն փոխհատուցիչների համար: Տրանսֆորմատորի հետ բլոկում աշխատող գեներատորների համար` տես 9-րդ կետի ցուցումները: Ընդ որում, պետք է ստուգել լարումների համաչափությունը ըստ ֆազերի: Փորձարկման տևողությունը առավելագույն լարման տակ` 5 րոպե: Միջգալարային մեկուսացման փորձարկումը խորհուրդ է տրվում կատարել պարապ ընթացքի բնութագիրը հանելու հետ միաժամանակ:

11. Թրթռման չափումը: Սինքրոն գեներատորների և փոխհատուցիչների ու նրանց գրգռիչների առանցքակալների թրթռումը (տատանումների կրկնակի ամպլիտուդը), չափված երեք ուղղություններով (ուղղագիծ կատարման գեներատորների մոտ իրականացվում է խաչկապի թրթռման չափում` նրանում ներմտցված ուղղորդ առանցքակալներով), չպետք է գերազանցի աղյուսակ 1.8.5-ում բերված արժեքները:

12. Հովացման համակարգի ստուգումը և փորձարկումը: Կատարվում է արտադրող-գործարանի հրահանգին համապատասխան:

13. Յուղամատակարարման համակարգի ստուգումը և փորձարկումը: Կատարվում է արտադրող-գործարանի հրահանգին համապատասխան:

 

Աղյուսակ 1.8.5

 

Սինքրոն գեներատորների, փոխհատուցիչների եվ նրանց գրգռիչների առանցքակալների (խաչկապի) առավելագույն թույլատրելի թրթռումը

 

Ռոտորի պտտման անվանական
հաճախությունը րոպ.-1

30001 1500-5002 375-214 187 Մինչև
100

Թրթռումը, մկմ

40

70

100

150

180

 

1 150 ՄՎտ և ավել հզորության բլոկների գեներատորի համար, թրթռումը չպետք է գերազանցի 30 մկմ:

2 Ռոտորի պտտման 750-1000 րոպ.-1 հաճախության սինքրոն փոխհատուցիչների համար, թրթռումը չպետք է գերազանցի 80 մկմ

 

14. Առանցքակալի մեկուսացման ստուգումը գեներատորի (փոխհատուցչի) աշխատանքի ժամանակ: Կատարվում է լիսեռի ծայրերի, ինչպես նաև հիմնասալի և մեկուսացված առանցքակալի իրանի միջև լարումը չափելով: Ընդ որում, լարումը հիմնասալի և առանցքակալի միջև պետք է լինի ոչ ավել լիսեռի ծայրերի միջև լարումից: Լարումների միջև 10%-ից ավել տարբերությունը վկայում է մեկուսացման անսարքության մասին:

15. Գեներատորի (փոխհատուցչի) փորձարկումը բեռնվածքի տակ: Բեռնվածքը որոշվում է ընդունման-հանձնման փորձարկումների ժամանակահատվածում գործնական հնարավորություններով: Ընդ որում` ստատորի տաքացումը տվյալ բեռնվածքի դեպքում, պետք է համապատասխանի տեղեկաթերթիկի տվյալներին:

16. Գեներատորի մնացորդային լարման չափումը ռոտորի շղթային ԴՄԱ (դաշտի մարման ավտոմատի) անջատման դեպքում: Մնացորդային լարման արժեքը չի նորմավորվում:

17. Գեներատորի ինդուկտիվ դիմադրությունների և ժամանակի հաստատությունների որոշումը: Ինդուկտիվ դիմադրությունների և ժամանակի հաստատունների արժեքները չեն նորմավորվում:

 

Հաստատուն հոսանքի մեքենաներ

 

1.8.14. 200 կՎտ հզորության, 440 Վ լարման հաստատուն հոսանքի մեքենաները պետք է փորձարկել ըստ 1, 2, 4գ, 8 կետերի, մնացած բոլոր` լրացուցիչ, ըստ սույն ենթագլխի 3, 4ա, 5 կետերի:

Սինքրոն գեներատորների և փոխհատուցիչների գրգռիչները պետք է փորձարկել ըստ սույն ենթագլխի 1-6 և 8 կետերի:

Չափումը ըստ սույն ենթագլխի 7-րդ կետի պետք է կատարել այն մեքենաների համար, որոնք ստացվում են քանդված վիճակում:

1. Հաստատուն հոսանքի մեքենաների առանց չորացման միացնելու հնարավորության որոշումը: Պետք է կատարել ըստ ՇՆևԿ III-33-76-ի 3-րդ բաժնին համապատասխան:

2. Մեկուսացման դիմադրության չափումը: Փաթույթների մեկուսացման դիմադրության չափումը մեքենայի իրանի և կալանդների նկատմամբ, ինչպես նաև փաթույթների միջև, կատարվում է 1 կՎ լարման մեգաօհմաչափով:

Մեկուսացման դիմադրությունը չպետք է ցածր լինի`

փաթույթների միջև յուրաքանչյուր փաթույթինը իրանի նկատմամբ +10÷30օC ջերմաստիճանի դեպքում` 0,5 ՄՕհմ-ից,

խարսխի կալանդներինը (բացի գրգռիչից) չի նորմավորվում,

գրգռիչի խարսխի կալանդներինը` 1 ՄՕհմ-ից:

3. Մեկուսացման փորձարկումը արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով: Փորձարկումը կատարվում է 1.8.6-ում բերված նորմերով: Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունն է 1 րոպե:

 

Աղյուսակ 1.8.6

 

Արդյունաբերական հաճախության փորձարկման լարումը հաստատուն հոսանքի մեքենաների համար

 

Փորձարկվող օբյեկտ

Էլեկտրական մեքենայի
բնութագիրը

Փորձարկման լարումը, կՎ
Հաստատուն հոսանքի մեքենայի փաթույթ (բացի սինքրոն մեքենայի գրգռիչից) Անվանական լարումը մինչև 100 Վ
Հզորությունը մինչև 1 ՄՎտ, անվանական լարումը 100 Վ-ից բարձր ոչ պակաս
Հզորությունը 1 ՄՎտ-ից բարձր, անվանական լարումը 100 Վ-ից բարձր
1,6 Սանվ + 0,8
1,6 Սանվ + 0,8,սակայն 1,2 կՎ-ից

1,6 Սանվ + 0,8
Սինքրոն գեներատորի գրգռիչի փաթույթներ -

8 Սանվ, սակայն  1,2 կՎ-ից
ոչ պակաս և 2,8 կՎ-ից ոչ ավել

Սինքրոն շարժիչի (սինքրոն փոխհատուցչի) գրգռիչի  փաթույթներ - 8 Սանվ, սակայն 1,2 կՎ-ից
ոչ պակաս
Խարսխի կալանդներ - 1
 Ռեոստատներ և գործարկիչ-կարգավորիչ ռեզիստորներ (փորձարկումը կարող է կատարվել գրգռման շղթաների հետ համատեղ) - 1

 

4. Հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրության չափումը.

ա) գրգռման փաթույթների: Դիմադրության արժեքը արտադրող գործարանի տվյալներից պետք է տարբերվի ոչ ավել, քան 2%-ով,

բ) խարսխի փաթույթների (հավաքիչ թիթեղների միջև): Դիմադրությունների արժեքները մեկը մյուսից պետք է տարբերվեն ոչ ավել, քան 10%-ով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ մեծությունների օրինաչափ տատանումները պայմանավորված են փաթույթների միացման սխեմայով.

գ) ռեոստատների և գործարկիչ-կարգավորիչ ռեզիստորների: Չափվում է ընդհանուր դիմադրությունը և ստուգվում է զոդահանումների ամբողջականությունը: Դիմադրությունների արժեքները արտադրող-գործարանի տվյալներից պետք է տարբերվեն ոչ ավել, քան 10%-ով:

5. Պարապ ընթացքի բնութագրի հանումը և գալարային մեկուսացման փորձարկումը: Լարման բարձրացումը պետք է կատարել, հաստատուն հոսանքի գեներատորների համար` մինչև անվանական լարման 130%-ը, գրգռիչների համար` մինչև առավելագույն (վերին) կամ արտադրող-գործարանի սահմանված լարման արժեքը: Չորսից ավել բևեռներով մեքենաների գալարային մեկուսացման փորձարկման ժամանակ հարևան հավաքիչ թիթեղների միջև միջին լարումը պետք է լինի 24 Վ-ից ոչ բարձր: Գալարային մեկուսացման փորձարկման տևողությունը` 5 րոպե:

Պարապ ընթացքի բնութագրի շեղումը գործարանայինից, պետք է գտնվի չափման ճշտության սահմաններում:

6. Բեռնվածքային բնութագրի հանումը: Պետք է կատարել գրգռիչների համար` գեներատորի ռոտորի վրա գրգռման անվանական հոսանքից ոչ ցածր արժեքով բեռնվածքի դեպքում: Շեղումը գործարանային բնութագրից չի նորմավորվում:

7. Բևեռների միջև օդային բացակների չափումը: Բացակի չափերը տրամագծորեն հակադիր կետերում մեկը մյուսից պետք է տարբերվեն ոչ ավել, քան բացակի միջին չափի 10%-ով: 300 ՄՎտ և ավել տուրբոգեներատորների համար այդ տարբերությունը չպետք է գերազանցի 5%-ը:

8. Փորձարկումը պարապ ընթացքի և բեռնվածքի տակ: Որոշվում է պտտման հաճախության կամ լարման կարգավորման սահմանը, որը պետք է համապատասխանի գործարանային և նախագծային տվյալներին:

Բեռնվածքի տակ աշխատելիս, ստուգվում է կայծարձակման աստիճանը, որը գնահատվում է ըստ աղյուսակ 1.8.7-ում բերված սանդղակի:

Եթե կայծարձակման աստիճանի մասին արտադրող-գործարանի կողմից հատուկ վերապահում չկա, ապա անվանական ռեժիմում այն պետք է 1,5-ից բարձր չլինի:

 

Փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչներ

 

1.8.15. Փոփոխական հոսանքի մինչև 1 կՎ լարման էլեկտրաշարժիչները փորձարկվում են ըստ 2, 4բ, 10, 11 կետերի:

Փոփոխական հոսանքի 1 կՎ-ից բարձր լարման էլեկտրաշարժիչները փորձարկվում են ըստ 1-4, 7, 9-11 կետերի:

Ըստ 5, 6, 8 կետերի փորձարկվում են այն էլեկտրաշարժիչները, որոնք տեղակայման վայր են բերվում քանդված վիճակում:

 

Աղյուսակ 1.8.7

 

Հավաքիչի կայծարձակման բնութագիրը

 

Կայծարձակման աստիճանը

Կայծարձակման աստիճանի բնութագիրը

Հավաքիչի և խոզանակների վիճակը

1 Կայծարձակման բացակայություն Հավաքիչների սևացման և խոզանակների վրա այրուքի բացակայություն
1.25 Խոզանակի փոքր մասի տակ թույլ կետային կայծարձակում Նույնը
1.5 Խոզանակի մեծ մասի տակ թույլ կայծարձակում Հավաքիչի վրա սևացման հետքերի առաջացում, որը հեշտությամբ վերանում է հավաքիչի մակերևույթը բենզինով սրբելիս, ինչպես նաև այրուքի հետքերի առաջացում խոզանակների վրա
2 Կայծարձակում խոզանակի ամբողջ եզրի տակ առաջանում է միայն բեռնվածքի կարճատև ցնցումների և գերբեռնման դեպքում Հավաքիչի վրա սևացման հետքերի առաջացում, որոնք հավաքիչի մակերևույթը բենզինով մաքրելիս չեն վերանում, ինչպես նաև այրուքի հետքերի առաջացում խոզանակների վրա:
3 Խոզանակի ամբողջ եզրի տակ զգալի կայծարձակում` խոշոր և թռչող կայծերի առկայությամբ: Թույլատրվում է միայն ուղիղ (առանց ռեոստատային աստիճանների) միացման պահերին կամ մեքենայի դարձափոխման |դեպքում, եթե հավաքիչը և խոզանակները մնում են հետագա աշխատանքի համար պիտանի վիճակում Հավաքիչի վրա զգալի սևացում, որը չի վերանում հավաքիչի մակերևույթը բենզինով սրբելիս, ինչպես նաև խոզանակների խանձում և քայքայում

 

1. 1 կՎ-ից բարձր լարման էլեկտրաշարժիչները առանց չորացման միացնելու հնարավորության որոշումը: Պետք է կատարել ՇՆևԿ III-33-76 3-րդ բաժնին համապատասխան:

2. Մեկուսացման դիմադրության չափումը: 1 կՎ-ից բարձր լարման էլեկտրաշարժիչների մեկուսացման դիմադրության թույլատրելի արժեքները պետք է համապատասխանեն 1 կետում նշված հրահանգի պահանջներին: Մնացած դեպքերում մեկուսացման դիմադրությունը պետք է համապատասխանի աղյուսակ 1.8.8-ում բերված նորմերին:

3. Փորձարկում արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով: Կատարվում է լրիվ հավաքված էլեկտրաշարժիչի վրա:

Ստատորի փաթույթի փորձարկումը կատարվում է յուրաքանչյուր ֆազի համար առանձին` իրանի նկատմամբ, մյուս երկուսը` իրանի հետ միացված դեպքում: Յուրաքանչյուր ֆազի համար առանձին սեղմակներ չունեցող էլեկտրաշարժիչների մոտ թույլատրվում է կատարել ամբողջ փաթույթի փորձարկում իրանի նկատմամբ:

Փորձարկման լարումների արժեքները բերված են աղյուսակ 1.8.9-ում: Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունն է` 1 րոպե:

4. Հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրության չափումը.

ա) ստատորի և ռոտորի փաթույթների: Կատարվում է էլեկտրաշարժիչի 300 կՎտ և ավել հզորության դեպքում, Տարբեր ֆազերի փաթույթների չափված դիմադրությունները մեկը մյուսից, կամ գործարանային տվյալներից չպետք է տարբերվեն 2%-ից ավել:

բ) ռեոստատների և գործարկիչ-կարգավորիչ ռեզիստորների: Չափվում է ընդհանուր դիմադրությունը և ստուգվում զոդահանումների ամբողջականությունը: Դիմադրության արժեքը տեղեկաթերթիկների տվյալներից պետք է տարբերվի ոչ ավել, քան 10%-ով:

5. Բացակների չափումը ռոտորի և ստատորի պողպատի միջև: Օդային բացակների չափերը տրամագծորեն հակադիր կետերի միջև, կամ ռոտորի առանցքի նկատմամբ 900-ով շեղված կետերի միջև, չպետք է տարբերվեն միջին չափի 10%-ից ավել:

6. Բացակի չափումը սահքի առանցքակալներում: Բացակների չափերը բերված են աղյուսակ 1.8.10-ում:

 

Աղյուսակ 1.8.8

 

Փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչների մեկուսացման թույլատրելի դիմադրությունը

 

Փորձարկվող օբյեկտ

Մեգաօհմաչափի
լարումը, կՎ

Մեկուսացման դիմադրությունը
Մինչև 1 կՎ լարման էլեկտրաշարժիչի ստատորի փաթույթ 1 Առնվազն 0,5 ՄՕհմ -10÷30օC ջերմաստիճանի դեպքում
Սինքրոն և ֆազային ռոտորով էլեկտրաշարժիչի ռոտորի փաթույթ  0.5 Առնվազն 2 ՄՕհմ -10÷30օC ջերմաստիճանի դեպքում (թույլատրվում է 2 կՕհմ-ից ոչ ցածր` +75օC կամ 20 կՕհմ` +20օC ջերմաստիճանում ոչ հայտնաբևեռ ռոտորների համար)
Ջերմաինդիկատոր 0.25 Չի նորմավորվում
1 կՎ-ից բարձր լարման սինքրոն էլեկտրաշարժիչների առանցքակալներ  1 Չի նորմավորվում (չափումը կատարվում Է հիմնասալի նկատմամբ` լրիվ հավաքված յուղատարների դեպքում)

 

7. Էլեկտրաշարժիչի առանցքակալների թրթռման չափումը: Յուրաքանչյուր առանցքակալի վրա չափված թրթռման սահմանային արժեքները պետք է լինեն ոչ ավել ստորև բերված արժեքներից.

Էլեկտրաշարժի պտտման սինքրոն հաճախությունը, Հց

50 25 16,7 12,5 և ցածր

Թույլատրելի թրթիռը, մկմ

50 100 130 160
8. Առանցքային ուղղությամբ ռոտորի թափաշարժի չափումը: Կատարվում է սարքի առանցքակալներ ունեցող էլեկտրաշարժիչների համար: Առանցքային թափաշարժը չպետք է գերազանցի 2-4 մմ:

 

Աղյուսակ 1.8.9

 

Արդյունաբերական հաճախության փորձարկման լարումը փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչների համար

 

Փորձարկվող օբյեկտ

Էլեկտրաշարժիչի
բնութագիրը

Փորձարկման լարումը, կՎ
Ստատորի փաթույթ Հզորությունը մինչև 1 ՄՎտ, անվանական լարումը 1 կՎ-ից բարձր
Հզորությունը 1 ՄՎտ-ից բարձր, անվանական լարումը մինչև 3,3 կՎ
Հզորությունը 1 ՄՎտ-ից բարձր, անվանական լարումը 3,3-ից բարձր մինչև 6,6 կՎ
Հզորությունը 1 ՄՎտ-ից բարձր, անվանական լարումը 6,6-ից բարձր
1,6 Սանվ + 0,8
1,6 Սանվ + 0,8
2 Ս
անվ
1,6 Սանվ + 2,4
Սինքրոն էլեկտրաշարժիչի ռոտորի փաթույթ

-

Գրգռման համակարգի  8 Սանվ, սակայն 1,2-ից ոչ պակաս

Ֆազային ռոտորով էլեկտրաշարժիչի փաթույթ

-

1

Ռեոստատ և գործարկիչ կարգավորիչ ռեզիստոր

-

1

Սինքրոն էլեկտրաշարժիչի դաշտի մարման ռեզիստոր

-

2

 

9. Օդահովացուցիչի փորձարկումը հիդրավլիկ ճնշմամբ: Կատարվում է 0,2-0,25 ՄՊա (2-2,5 կԳ/սմ2) հավելյալ հիդրավլիկ ճնշմամբ: Փորձարկման տևողությունն է 10 րոպե: Ընդ որում, չպետք է դիտվի ճնշման իջեցում, կամ փորձարկման ժամանակ օգտագործվող հեղուկի հոսակորուստ:

10. Էլեկտրաշարժիչի աշխատանքի ստուգումը պարապ ընթացքում կամ չբեռնավորված մեխանիզմով: Ստուգման տևողությունը` առնվազն 1 ժամ:

11. Էլեկտրաշարժիչի աշխատանքի ստուգումը բեռնվածքի տակ: Կատարվում է տեխնոլոգիական սարքավորանքի կողմից ապահովվող բեռնվածքի դեպքում` շահագործման հանձնելու պահին: Ընդ որում պտտման կարգավորվող հաճախությամբ էլեկտրաշարժիչի համար որոշվում են կարգավորման սահմանները:

 

Աղյուսակ 1.8.10

 

Ամենամեծ թույլատրելի բացակը էլեկտրաշարժիչների սահքի առանցքակալներում

 

Լիսեռի անվանական
տրամագիծը, մմ

Բացակ, մմ, պտտման հաճախության դեպքում, Հց

16,7-ից պակաս

16,7-25

25-ից ավել

18-30

0,040-0,093

0,060-0,130

0,140-0,280

30-50

0,050-0,112

0,075-0,160

0,170-0,340

50-80

0,065-0,135

0,095-0,195

0,200-0,400

80-120

0,080-0,160

0,120-0,235

0,230-0,460

120-180

0,100-0,195

0,150-0,285

0,260-0,580

180-260

0,120-0,225

0,180-0,300

0,300-0,600

260-360

0,140-0,250

0,210-0,380

0,340-0,680

360-500

0,170-0,305

0,250-0,440

0,380-0,760

 

ՈՒժային տրանսֆորմատորներ, ավտոտրանսֆորմատորներ, յուղային ռեակտորներ եվ հողակցիչ աղեղմարիչ ռեակտորներ (աղեղմարիչ կոճեր)

 

1.8.16. Մինչև 1,6 ՄՎԱ հզորության յուղալեցուն տրանսֆորմատորները փորձարկվում են ըստ 1, 2, 4, 8, 9, 11-14 կետերի:

Յուղալեցուն ավելի քան 1,6 ՄՎԱ հզորության տրանսֆորմատորները, ինչպես նաև էլեկտրակայանների սեփական կարիքների պատասխանատու տրանսֆորմատորները, անկախ հզորությունից, փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված լրիվ ծավալով:

Չոր և սովտոլով լցված բոլոր հզորությունների տրանսֆորմատորները փորձարկվում են ըստ 1-8, 12, 14 կետերի:

1. Տրանսֆորմատորների միացման պայմանների որոշումը: Պետք է անցկացնել «Ուժային տրանսֆորմատորներ: Տեղափոխումը, բեռնաթափումը, տեղակայումը և շահագործման մեջ մտցնելը» (ՌՏՄ 16,800.723-80) հրահանգին համապատասխան: Չոր տրանսֆորմատորների միացման պայմանների որոշումը կատարվում է արտադրող գործարանի ցուցումներին համապատասխան:

2. Մեկուսացման բնութագրերի չափումը: Մեկուսացման R60 դիմադրության թույլատրելի արժեքները, կլանման գործակիցը R60/R15, դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը և C2/C50 ու C/C հարաբերությունները կանոնակարգվում են ըստ կետ 1-ի:

3. Փորձարկում արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով.

ա) փաթույթների մեկուսացումը ներանցիչների հետ միասին: Փորձարկման լարումների արժեքները բերված են աղյուսակ 1.8.11-ում: Նորմավորված փորձարկման լարման կիրառման տևողությունը` 1 րոպե: Յուղալեցուն տրանսֆորմատորների փաթույթների մեկուսացման դիմադրության փորձարկումը արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով` շահագործման մեջ մտցնելիս, պարտադիր չէ:

Չոր տրանսֆորմատորների փաթույթների դիմադրության փորձարկումը արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով պարտադիր է, և կատարվում է աղյուսակ 1.8.11-ի նորմերով` թեթևացված մեկուսացումով սարքերի համար:

Ներմուծված տրանսֆորմատորները թույլատրվում է փորձարկել աղյուսակ 1.8.11-ում նշված լարումներով միայն այն դեպքերում, եթե դրանք չեն գերազանցում այն լարմանը, որով տվյալ տրանսֆորմատորը փորձարկվել է գործարանում: Ներմուծված տրանսֆորմատորների մեկուսացումը, որը մատակարարը փորձարկել է: ԳՕՍՏ 18472-88-ում նշվածից ցածր լարումով, փորձարկվում է լարումով, որի արժեքը յուրաքանչյուր դեպքում հաստատվում է հատուկ ձևով:

Մինչև 35 կՎ լարման հողակցիչ ռեակտորների փորձարկման լարումը համանման է համապատասխան դասի տրանսֆորմատորների համար բերվածներին:

110 կՎ և բարձր լարման տրանսֆորմատորների փաթույթի գծային արտանցիչի մեկուսացումը, որոնք ունեն չեզոքի ոչ լրիվ մեկուսացում (փորձարկման լարումը 85 և 100 կՎ), փորձարկվում է միայն մակածված լարումով, իսկ չեզոքի մեկուսացումը` կիրառված լարումով,

բ) մատչելի ձգովի գամասեղների, մամլիչ օղակների և կցարկային հեծանների մեկուսացումը: Փորձարկումը պետք է կատարել ակտիվ մասի զննման դեպքում: Փորձարկման լարումը` 1-2 կՎ: Նորմավորված փորձարկման լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

 

Աղյուսակ 1.8.11

 

Բնականոն մեկուսացումով շունտող ռեակտորների եվ ուժային յուղալեցուն տրանսֆորմատորների ու թեթեվացված մեկուսացումով (չոր եվ յուղալեցուն) տրանսֆորմատորների ներքին մեկուսացման արդյունաբերական հաճախության փորձարկման լարումները

 

Փաթույթի
լարման
դասը, կՎ

Փորձարկման լարումը իրանի
և մյուս փաթույթների նկատմամբ, կՎ

Փաթույթի
լարման
դասը, կՎ

Փորձարկման լարումը իրանի
և մյուս փաթույթների նկատմամբ, կՎ

բնականոն

թեթևացած

բնականոն

թեթևացած

 Մինչև 0,69

4,5

2,7

35

76,5

-

3

16,2

9

 110

180

 -

6

22,5

15,4

 150

207

-

10

31,5

21,6

 220

292,5

-

15

40,5

33,3

 330

414

-

20

49,5

-

 500

612

-

 

4. Հաստատուն հոսանքին ցուցաբերած փաթույթների դիմադրության չափումը: Կատարվում է բոլոր ճյուղավորումների վրա, եթե դրա համար միջուկի դուրսբերում չի պահանջվում: Դիմադրությունը պետք է տարբերվի ոչ ավել, քան 2%-ով` այն դիմադրությունից, որ ստացվել է մյուս ֆազերի նույն ճյուղավորման վրա, կամ արտադրող-գործարանի տվյալներից:

5. Տրանսֆորմացիայի գործակցի ստուգումը: Կատարվում է փոխանջատման բոլոր աստիճաններում: Տրանսֆորմացիայի գործակիցը պետք է տարբերվի ոչ ավել, քան 2%-ով, այն արժեքներից, որոնք ստացվել են այլ ֆազերի միևնույն ճյուղավորումների վրա կամ արտադրող-գործարանի տվյալներից: ԲՏԿ (բեռնավորման տակ կարգավորումով), տրանսֆորմատորների համար տրանսֆորմացիայի գործակիցների տարբերությունը չպետք է գերազանցի կարգավորման աստիճանի արժեքը:

6. Եռաֆազ տրանսֆորմատորների միացման խմբի և միաֆազ տրանսֆորմատորների արտանցիչների բևեռականության ստուգումը: Կատարվում է տեղակայման ժամանակ, եթե բացակայում են տեղեկաթերթիկի տվյալները, կամ տվյալների հավաստիությունը կասկածելի է: Միացման խումբը պետք է համապատասխանի տեղեկաթերթիկի տվյալներին և վահանակի վրա եղած նշումներին:

7. Պարապ ընթացքի հոսանքի և կորուստների չափումը: Կատարվում է ստորև նշված չափումներից մեկը.

ա) անվանական լարման դեպքում: Չափվում է պարապ ընթացքի հոսանքը: Հոսանքի մեծությունը չի նորմավորվում,

բ) փոքր լարման դեպքում: Չափումը կատարվում է կորուստները բերելով անվանական լարմանը, կամ առանց բերման (համեմատման եղանակ):

8. Փոխարկիչ սարքվածքի ստուգումը և շրջանային դիագրամի հանումը: Շրջանային դիագրամի հանումը պետք է կատարել փոխարկիչի բոլոր դիրքերում: Շրջանային դիագրամը չպետք է տարբերվի արտադրող-գործարանում հանվածից: Փոխարկիչ սարքվածքի գործարկման և հպակների ճնշման ստուգումը պետք է կատարել գործարանային հրահանգների համաձայն:

9. Հովացման հարմարանքով (ռադիատորներով) բաքի ստուգումը հիդրավլիկ ճնշմամբ: Կատարվում է յուղի սյան հիդրավլիկ ճնշմամբ, որի բարձրությունը լցված ընդարձակիչի մակարդակից վերև ընդունվում է խողովակավոր և հարթ բաքերի համար` 0,6 մ, ալիքավոր, հովացման հարմարանքներով, կամ հովացուցիչներով բաքերի համար` 0,3 մ:

Փորձարկման տևողությունը` 3 ժամ, յուղի առնվազն +10օC ջերմաստիճանի դեպքում: Փորձարկման ժամանակ յուղի հոսք չպետք է նկատվի:

10. Հովացման համակարգի ստուգումը: Հովացման սարքվածքների գործարկման և աշխատանքի ռեժիմը պետք է համապատասխանի արտադրող-գործարանի հրահանգին:

11. Սիլիկագելի վիճակի ստուգումը: Ինդիկատորային սիլիկագելը պետք է ունենա հատիկների հավասարաչափ կապույտ գունավորում: Գույնի փոխվելը վկայում է սիլիկագելի խոնավացման մասին:

12. Տրանսֆորմատորների ֆազավորումը: Պետք է տեղի ունենա համընկնում ըստ ֆազերի:

13. Տրանսֆորմատորային յուղի փորձարկումը: Առանց յուղի տեղ հասած, նոր միացվող տրանսֆորմատորների մեջ լցնելուց առաջ, թարմ յուղը պետք է փորձարկվի աղյուսակ 1.8.38-ի 1, 2, 4-12 կետերի ցուցանիշներով:

Առանց յուղի տեղափոխվող տրանսֆորմատորներից, մինչև տեղակայումն սկսելը, պետք է վերցնել նմուշ` յուղի մնացորդներից (հատակից):

Տրանսֆորմատորում յուղի մնացորդի էլեկտրական ամրությունը 110-220 կՎ լարման տրանսֆորմատորներում պետք է լինի 35 կՎ-ից ոչ ցածր և 330-500 կՎ լարման տրանսֆորմատորներում` 45 կՎ-ից ոչ ցածր:

Յուղով տեղափոխվող 110 կՎ և բարձր լարման տրանսֆորմատորների յուղը մինչև տեղակայումն սկսելը, փորձարկվում է աղյուսակ 1.8.38-ի 1-6 և 12 կետերի ցուցանիշներով:

Յուղի 1 տ-ից ավել զանգվածով, յուղով տեղափոխվող տրանսֆորմատորների յուղի փորձարկումը` յուղի փորձարկման գործարանային արձանագրության բացակայության դեպքում` աշխատանքի մեջ մտցնելուց առաջ կատարվում է աղյուսակ 1.8.38-ի 1-11 կետերի ցուցանիշներով, իսկ 110 կՎ և բարձր լարման տրանսֆորմատորների յուղինը` նաև ըստ 1.8.38-ի կետ 12-ի:

Տրանսֆորմատորի մեջ լցված յուղի փորձարկումը տեղակայումից հետո, նրան լարման տակ դնելուց առաջ, կատարվում է ըստ աղյուսակ 1.8.38-ի 1-6 կետերի:

Ըստ աղյուսակ 1.8.38-ի 1-6 կետերի ցուցանիշների` 110 կՎ և բարձր լարման տրանսֆորմատորներից յուղի փորձարկման ժամանակ պետք է կատարել նաև յուղի դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի չափում: Յուղի դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի չափում պետք է կատարել նաև մեկուսացման դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի բարձր արժեք ունեցող տրանսֆորմատորների մոտ:

Յուղը I և II չափսի տրանսֆորմատորներից, որոնք տեղակայման վայր են բերվում յուղով լցված, թույլատրվում է փորձարկել միայն ըստ աղյուսակ 1.8.38-ի 1 և 2 կետերի` աշխատանքի մեջ տրանսֆորմատորը մտցնելուց ոչ ավել, քան 6 ամիս առաջ կատարված գործարանային փորձարկումների նորմերին բավարարող ցուցանիշների առկայության դեպքում:

14. Փորձարկում անվանական լարումը զարկով միացնելիս: Անվանական լարման տակ տրանսֆորմատորի 3-5 անգամ միացման ընթացքում, չպետք է տեղի ունենան տրանսֆորմատորի անբավարար վիճակը ցույց տվող երևույթներ:

Տրանսֆորմատորները, որոնք տեղակայված են գեներատորի հետ բլոկի սխեմայով, խորհուրդ է տրվում ցանցին միացնել լարումը զրոյից բարձրացնելով:

15. Ներանցիչների փորձարկում: Պետք է կատարել 1.8.31-ին համապատասխան:

16. Ներսարքված հոսանքի տրանսֆորմատորների փորձարկում: Պետք է կատարել 1.8.17-ին համապատասխան:

 

Չափիչ տրանսֆորմատորներ

 

1.8.17. Չափիչ տրանսֆորմատորները փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Մեկուսացման դիմադրության չափում.

ա) առաջնային փաթույթների: Կատարվում է 2500 Վ լարման մեգաօհմաչափով: Մեկուսացման դիմադրության մեծությունը չի նորմավորվում:

ՏՖԿՆ-330 տեսակի 330 կՎ լարման հոսանքի տրանսֆորմատորի մեկուսացման դիմադրության չափումը կատարվում է ըստ առանձին գոտիների, ընդ որում, մեկուսացման դիմադրության արժեքները չպետք է փոքր լինեն աղյուսակ 1.8.12-ում բերվածներից:

բ) երկրորդային փաթույթների: Կատարվում է 500 կամ 1000 Վ լարման մեգաօհմաչափով:

Երկրորդային փաթույթների մեկուսացման դիմադրությունը, նրանց միացված շղթաների հետ միասին, պետք է լինի առնվազն 1 ՄՕհմ:

2. Մեկուսացման դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի չափումը: Կատարվում է 110 կՎ և բարձր լարումով հոսանքի տրանսֆորմատորների համար:

Հոսանքի տրանսֆորմատորների մեկուսացման դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը +20օC ջերմաստիճանում չպետք է գերազանցի աղյուսակ 1.8.13-ում բերված արժեքները:

3. Փորձարկում արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով.

ա) առաջնային փաթույթների մեկուսացումը: Փորձարկումը պարտադիր է մինչև 35 կՎ հոսանքի և լարման տրանսֆորմատորների համար (բացի արտանցիչներից մեկի թուլացված մեկուսացումով լարման տրանսֆորմատորներից):

Փորձարկման լարումների արժեքները չափիչ տրանսֆորմատորների համար բերված են աղյուսակ 1.8.14-ում:

 

Աղյուսակ 1.8.12

 

ՏՖԿՆ-330 տեսակի հոսանքի տրանսֆորմատորի առաջնային փաթույթների մեկուսացման նվազագույն թույլատրելի դիմադրությունը

 

Մեկուսացման չափվող տեղամաս

Մեկուսացման դիմադրություն, ՄՕհմ

Հիմնական մեկուսացումը նախավերջին շրջադիրի նկատմամբ

5000

Չափիչ կոնդենսատոր (մեկուսացումը նախավերջին և վերջին շրջադիրների միջև)

3000

Առաջնային փաթույթի արտաքին շերտ (վերջին շրջադիրի մեկուսացումը իրանի նկատմամբ)

1000

 

 

Աղյուսակ 1.8.13

 

Հոսանքի տրանսֆորմատորների մեկուսացման դիէլեկտրիկ կորուստների առավելագույն թույլատրելի անկյան տանգենսը

 

Փորձարկվող օբյեկտի անվանումը

Դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը, % անվանական լարման դեպքում, կՎ

110

150-220

330

500

Յուղալեցուն հոսանքի տրանսֆորմատոր (հիմնական մեկուսացում)

2,0

1,5

-

1,0

Հոսանքի տրանսֆորմատոր ՏՖԿՆ-330 տեսակի: (Հիմնական մեկուսացումը նախավերջին շրջադիրի նկատմամբ)

-

-

0,6

-

Չափիչ կոնդենսատոր (մեկուսացումը նախավերջին և վերջին շրջադիրների միջև)

-

-

0,8

-

Առաջնային փաթույթի արտաքին շերտը (վերջին շրջադիրի մեկուսացումը իրանի նկատմամբ)

-

-

1,2

-

 

Աղյուսակ 1.8.14

 

Արդյունաբերական հաճախության փորձարկման լարումները չափիչ տրանսֆորմատորների համար

 

Չափիչ տրանսֆորմատորի մեկուսացման կատարումը

Փորձարկման լարումները, կՎ
անվանական լարման դեպքում, կՎ

3

6

10

15

50

35

Բնականոն

21.6

28.8

37.8

49.5

58.5

85.5

Թուլացված

9

14

22

33

-

-

Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը.

լարման տրանսֆորմատորների համար` 1 րոպե,

խեցեղեն, հեղուկ կամ թղթայուղային մեկուսացումով հոսանքի տրանսֆորմատորների համար` 1 րոպե,

պինդ օրգանական նյութերից կամ մալուխային զանգվածից մեկուսացումով հոսանքի տրանսֆորմատորների համար` 5 րոպե:

բ) երկրորդային փաթույթների մեկուսացման: Երկրորդային փաթույթի` նրա հետ միացված շղթաների հետ միասին մեկուսացման համար, փորձարկման լարման արժեքը կազմում է 1 կՎ: Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

4. Պարապ ընթացքի հոսանքի չափումը: Կատարվում է 110 կՎ և բարձր լարման կասկադային տրանսֆորմատորների համար, երկրորդային փաթույթում` անվանական լարման դեպքում: Պարապ ընթացքի հոսանքի արժեքը չի նորմավորվում:

5. Հոսանքի տրանսֆորմատորի մագնիսալարի մագնիսացման բնութագրերի հանումը: Պետք է կատարել հոսանքը զրոյից մինչև անվանականը փոխելով, եթե դրա համար չի պահանջվում 380 Վ-ից բարձր լարում:

Ռելեային պաշտպանության, վթարային ավտոմատ տատանագրիչների, արձանագրող սարքերի և այլն սնման համար նախատեսված հոսանքի տրանսֆորմատորների համար, երբ անհրաժեշտ է կատարել սխալների, անհաշվեկշռության հոսանքների և թույլատրելի բեռնվածքի հաշվարկ` անվանականից մեծ հոսանքների անցման պայմանների նկատմամբ, բնութագրերի հանումը կատարվում է հոսանքը զրոյից մինչև այնպիսի արժեքը փոփոխելով, որի դեպքում սկսվում է մագնիսամիջուկի հագեցումը:

Փաթույթների մոտ ճյուղավորումների առկայության դեպքում բնութագրերը պետք է հանել աշխատանքային ճյուղավորման վրա:

Հանված բնութագրերը համեմատվում են մագնիսացման տիպային բնութագրերի կամ նույնատեսակ սարքին հոսանքի տրանսֆորմատորների մագնիսացման բնութագրերի հետ:

6. Չափիչ տրանսֆորմատորների արտանցիչների բևեռայնության (միաֆազերի մոտ) կամ միացման խմբի (եռաֆազերի մոտ) ստուգումը: Կատարվում է տեղակայման ժամանակ, եթե բացակայում են տեղեկաթերթիկի տվյալները, կամ այդ տվյալների հավաստիությունը կասկածելի է: Բևեռայնությունը և միացումների խումբը պետք է համապատասխանեն տեղեկաթերթիկի տվյալներին:

7. Տրանսֆորմացիայի գործակցի չափումը բոլոր ճյուղավորումների վրա: Կատարվում է ներսարքված բոլոր հոսանքի տրանսֆորմատորների և այն տրանսֆորմատորների համար, որոնք ունեն փոխարկման սարքվածք (փոխարկիչի բոլոր դիրքերում): Գործակցի գտնված արժեքի շեղումը` տեղեկաթերթիկներից, պետք է լինի չափման ճշտության սահմաններում:

8. Հաստատուն հոսանքին ցուցաբերած փաթույթների դիմադրության չափումը: Կատարվում է 10 կՎ և բարձր լարման փոխարկիչ սարքվածք ունեցող հոսանքի տրանսֆորմատորների առաջնային փաթույթների և լարման կասկադային տրանսֆորմատորների կապող փաթույթների մոտ: Փաթույթի դիմադրության չափված արժեքի շեղումը տեղեկաթերթիկներից, կամ մյուս ֆազերի փաթույթների դիմադրությունից, չպետք է գերազանցի 2%-ը:

9. Տրանսֆորմատորային յուղի փորձարկումը: Կատարվում է 35 կՎ և բարձր լարման չափիչ տրանսֆորմատորների համար` համաձայն 1.8.33-ի:

Մեկուսացման դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի բարձր արժեքով չափիչ տրանսֆորմատորների համար, յուղի փորձարկումը պետք է կատարել ըստ աղյուսակ 1.8.38-ի կետ 12-ի:

Յուղալեցուն կասկադային չափիչ տրանսֆորմատորների յուղի վիճակի գնահատումը տարբեր աստիճաններում, կատարվում է աստիճանի (կասկադի) անվանական աշխատանքային լարմանը համապատասխանող նորմերով:

10. ՆԴԵ տեսակի լարման ունակային տրանսֆորմատորների փորձարկումը: Կատարվում է արտադրող-գործարանի հրահանգի համաձայն:

11. ՆԴԵ տեսակի լարման տրանսֆորմատորների փականային պարպիչների փորձարկումը: Կատարվում է 1.8.28-ին համապատասխան:

 

Յուղային անջատիչներ

 

1.8.18. Բոլոր դասերի լարման յուղային անջատիչները փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Մեկուսացման դիմադրության չափումը.

ա) օրգանական նյութերից պատրաստված շարժական և ուղղորդ մասերի: Կատարվում է 2,5 կՎ լարման մեգաօհմաչափով:

Մեկուսացման դիմադրությունը ստորև բերված արժեքներից ցածր չպետք է լինի.

Անջատիչի անվանական լարումը, կՎ 3-10 15-150 220-500 Մեկուսացման դիմադրությունը, ՄՕհմ 1000 3000 5000 բ) երկրորդային շղթաների, միացման և անջատման էլեկտրամագնիսների և այլն: Կատարվում է 1.8.34-ին համապատասխան:

2. Ներանցիչների փորձարկումը: Կատարվում է 1.8.31-ին համապատասխան:

3. Ներբաքային մեկուսացման և աղեղմարիչ սարքվածքների մեկուսացման գնահատումը: Կատարվում է 35 կՎ լարման անջատիչների ներբաքային մեկուսացման` ըստ խոնավության լրացուցիչ հետազոտման ներանցիչների` մեկուսացման դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի չափման միջոցով: Ներբաքային մեկուսացումը ենթակա է չորացման, եթե տանգենսի չափված արժեքը 2 անգամ գերազանցում է ներանցիչների դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը` չափված աղեղմարիչ սարքվածքների ներբաքային մեկուսացման ազդեցությունը ամբողջությամբ բացառելու դեպքում, այսինքն մինչև ներանցիչի տեղակայումը անջատիչի մեջ:

4. Մեկուսացման փորձարկումը արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով.

ա) անջատիչների մեկուսացումը իրանի կամ հենարանային մեկուսացման նկատմամբ: Կատարվում է մինչև 35 կՎ լարման անջատիչների համար: Փորձարկման լարումը անջատիչների համար ընդունվում է աղյուսակ 1.8.15-ին համապատասխան: Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

 

Աղյուսակ 1.8.15

 

Արդյունաբերական հաճախության փորձարկման լարումը սարքերի արտաքին մեկուսացման համար

 

Լարման դասը, կՎ

Փորձարկման լարումը, կՎ, մեկուսացումով սարքերի համար

Բնականոն
խեցեղեն

Բնականոն օրգանական
նյութերից

Թեթևացված
խեցեղեն

Թեթևացված
օրգանական
նյութերից

 3

24 

21.6 

13

11.7

6

32

 28.8

21

18.9

10

42

 37.8

32

28.8

15

55

49.5

48

43.2

20

65

58.5

-

-

35

95

85.5 

-

-

բ) երկրորդային շղթաների և միացման ու անջատման ղեկավարման էլեկտրամագնիսների փաթույթների մեկուսացումը: Փորձարկման լարման արժեքը` 1 կՎ: Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

5. Հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրության չափումը.

ա) յուղային անջատիչների հպակների: Չափվում է անջատիչի բևեռի հոսանքատար համակարգի և նրա առանձին տարրերի դիմադրությունը: Հպակների` հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրության արժեքը պետք է համապատասխանի արտադրող-գործարանի տվյալներին:

բ) աղեղմարիչ սարքվածքների շունտող ռեզիստորների: Դիմադրության չափված արժեքը գործարանային տվյալներից պետք է տարբերվի ոչ ավել, քան 3%-ով:

գ) միացման և անջատման էլեկտրամագնիսների փաթույթների: Փաթույթների դիմադրությունների արժեքը պետք է համապատասխանի արտադրող-գործարանների տվյալներին:

6. Անջատիչների արագության և ժամանակային բնութագրերի չափումը: Ժամանակային բնութագրերի չափումը կատարվում է բոլոր դասի լարումների անջատիչների համար: Միացման և անջատման չափումը անհրաժեշտ է կատարել 35 կՎ և բարձր լարման անջատիչների համար, ինչպես նաև անկախ լարման դասից, այն դեպքում, երբ դա պահանջվում է արտադրող-գործարանի հրահանգով: Չափված բնութագրերը պետք է համապատասխանեն արտադրող-գործարանների հրահանգներին:

7. Անջատիչի շարժական մասերի (լայնակների) ընթացքի, միացնելիս հպակների ներխրման, հպակների միացման և անջատման միաժամանակության չափումը: Ստացված տվյալները պետք է համապատասխանեն արտադրող-գործարանների տվյալներին:

8. Մեխանիզմների, շարժաբերների և անջատիչների կարգավորման և տեղակայման բնութագրերի ստուգումը: Կատարվում է արտադրող-գործարանների հրահանգների ծավալով, նորմերով և տեղեկաթերթիկներով` շարժաբերի և անջատիչի յուրաքանչյուր տեսակի համար:

9. Ազատ զատվող մեխանիզմի գործողության ստուգումը: Կատարվում է շարժական հպակների ընթացքի տեղամասում` միացնելիս, անջատիչի առաջնային շղթայի միացման պահին (հաշվի առնելով նրա հպակների միջակայքը, որը ծակվում է վերջիններիս մոտեցման ժամանակ) մինչև լրիվ միացման դիրքը: Ընդ որում, պետք է հաշվի առնվեն շարժաբերի կառուցվածքով պայմանավորված յուրահատուկ պահանջները, որոնք որոշում են ազատ զատվող մեխանիզմի գործողության ստուգման անհրաժեշտությունը միացման էլեկտրամագնիսի` մինչև հենակը բարձրացված միջուկի դեպքում, կամ չլարված զսպանակների (բեռների) դեպքում և այլն:

10. Անջատիչների շարժաբերների գործարկման լարման (ճնշման) ստուգումը: Կատարվում է (անջատիչի առաջնային շղթայում հոսանքի բացակայությամբ) շարժաբերների էլեկտրամագնիսների սեղմակների վրա` լարման, կամ պնևմաշարժաբերների սեղմված օդի ճնշման փաստացի արժեքները որոշելու նպատակով, այն արժեքների, որոնց դեպքում անջատիչները պահպանում են աշխատունակությունը, այսինքն կատարում են անջատման և միացման գործողությունները սկզբից մինչև վերջ: Ընդ որում, ժամանակային և արագության բնութագրերը կարող են չհամապատասխանել նորմավորված արժեքներին:

Գործարկման լարումը պետք է 15-20%-ով փոքր լինի շարժաբերների էլեկտրամագնիսների սեղմակների վրա աշխատանքային լարման ստորին սահմանից, իսկ պնևմաշարժաբերների գործարկման ճնշումը` 20-30%-ով փոքր լինի աշխատանքային ճնշման ստորին սահմանից: Զսպանակն շարժաբերով անջատիչի աշխատունակությունն անհրաժեշտ է ստուգել միացնող զսպանակների փոքրացված պրկվածքի դեպքում, համաձայն արտադրող-գործարանի հրահանգների:

Յուղային անջատիչները պետք է ապահովեն հուսալի աշխատանք` շարժաբերների էլեկտրամագնիսների սեղմակների վրա լարման հետևյալ արժեքների դեպքում.

անջատման դեպքում` անվանականի 65-120%,

անջատիչների միացման դեպքում` անվանականի 80-110% (մինչև 50 կԱ միացման անվանական հոսանքով) և անվանականի 85-110% (50 կԱ-ից ավել միացման անվանական հոսանքով): Պնևմաշարժաբերներով անջատիչների համար աշխատանքային ճնշման փոփոխման տիրույթը պետք է լինի անվանականի առնվազն 90-110%-ը: Շարժաբերների աշխատանքային լարման (ճնշման) ստորին սահմանների նշված արժեքների դեպքում (առաջնային շղթայում հոսանքը բացակայում է) անջատիչները պետք է ապահովեն արտադրող-գործարանների կողմից համապատասխան պայմանների համար նորմավորվող ժամանակային և արագության բնութագրերը:

11. Անջատիչների փորձարկումը բազմակի միացումներով (Մ) և անջատումներով (Ա): Յուղային անջատիչների բազմակի փորձարկումները կատարվում են էլեկտրամագնիսների սեղմակների վրա լարման հետևյալ արժեքների դեպքում.

միացման` անվանականի 110, 100, 80 (85)% և գործարկման նվազագույն լարման,

անջատման` անվանականի 120, 100, 65% և գործարկման նվազագույն լարման:

Բարձրացված և իջեցված լարումների դեպքում գործողությունների քանակը պետք է լինի 3-5, իսկ անվանական լարման դեպքում` 10:

Բացի դրանից, անջատիչները պետք է ենթարկել 3-5 անգամ փորձարկման Մ-Ա ցիկլում (առանց պահաժամի), իսկ ավտոմատ կրկնական միացման ռեժիմի համար նախատեսված անջատիչները նաև 2-3 անգամ փորձարկման Ա-Մ և Ա-Մ-Ա ցիկլերում: Անջատիչների աշխատանքը բարդ ցիկլերում պետք է ստուգվի շարժաբերների էլեկտրամագնիսների սեղմակների վրա անվանական և մինչև անվանականի 80% (85%) իջեցված լարման դեպքում:

12. Անջատիչների տրանսֆորմատորային յուղի ստուգումը: Լարման բոլոր դասերի բաքով անջատիչների և 110 կՎ և բարձր լարման փոքրածավալ անջատիչների յուղի փորձարկումը կատարվում է անջատիչների մեջ յուղը լցնելուց առաջ և հետո:

Մինչև 35 կՎ լարման փոքրածավալ անջատիչների յուղը փորձարկվում մինչև աղեղմարիչ խցերի մեջ լցնելը: Յուղի փորձարկումը կատարվում է 1.8.33-ին համապատասխան:

13. Ներսարքված հոսանքի տրանսֆորմատորների փորձարկումը: Կատարվում է 1.8.17-ին համապատասխան:

 

Օդային անջատիչներ

 

1.8.19. Լարման բոլոր դասերի օդային անջատիչները փորձարկվում են այն ծավալով, որ նախատեսված է սույն ենթագլխում:

1. Մեկուսացման դիմադրության չափումը.

ա) հենարանային մեկուսիչների, մարիչ խցերի և խզիչների մեկուսիչների և լարման բոլոր դասերի անջատիչների մեկուսացնող ձգաձողերի: Կատարվում է 2,5 կՎ լարման մեգաօհմաչափով կամ ուղղված հոսանքի լարման աղբյուրից:

Անհրաժեշտության դեպքում հենարանային մեկուսիչների, մարիչ խցերի և խզիչների մեկուսիչների մեկուսացման դիմադրության չափումը պետք է կատարել արտաքին մակերևույթի վրա պաշտպանիչ օղակների տեղակայմամբ:

Մեկուսացման դիմադրությունը աղյուսակ 1.8.16-ում բերված արժեքներից ցածր չպետք է լինի:

 

Աղյուսակ 1.8.16

 

Օդային անջատիչների հենարանային մեկուսացման եվ շարժական մասերի մեկուսացման նվազագույն թույլատրելի դիմադրությունը

 

Փորձարկվող օբյեկտ

Մեկուսացման դիմադրությունը, ՄՕհմ,
անջատիչի անվանական լարման դեպքում, կՎ

մինչև 15

20-35

110 և բարձր

Հենարանային մեկուսիչ, օդատար և ձգաձող (յուրաքանչյուրն առանձին)` պատրաստված ճենապակուց 1000 5000 5000 
Ձգաձող` պատրաստված օրգանական նյութերից

-

3000

-

 

բ) երկրորդային շղթաների, միացման և անջատման էլեկտրամագնիսների փաթույթների: Կատարվում է 1.8.34-ին համապատասխան:

2. Փորձարկում արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով.

ա) անջատիչների մեկուսացման: Պարտադիր է մինչև 35 կՎ լարման անջատիչների համար: Անջատիչների հենարանային հոծ ճենապակյա մեկուսացումը պետք է փորձարկել արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով` աղյուսակ 1.8.17-ին համապատասխան: Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

Բազմատարր մեկուսիչներից կազմված անջատիչների մեկուսացումը փորձարկվում է 1.8.32-ին համապատասխան:

բ) երկրորդային շղթաների և ղեկավարման էլեկտրամագնիսների փաթույթների մեկուսացման: Կատարվում է 1.8.34-ին համապատասխան:

3. Հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրության չափումը.

ա) լարման բոլոր դասերի օդային անջատիչների հպակների: չափման ենթակա են մարիչ խցի, խզիչի, դանակի և այլն յուրաքանչյուր տարրի հպակների դիմադրություն առանձին-առանձին: Օդային անջատիչների հպակների դիմադրության թույլատրելի առավելագույն արժեքները բերված են աղյուսակ 1.8.17-ում:

բ) անջատիչների միացման և անջատման էլեկտրամագնիսների փաթույթների: Սահմանվում է անջատիչների յուրաքանչյուր տեսակի համար` համաձայն աղյուսակի 1.8.18-ի կամ արտադրող-գործարանի տվյալների:

գ) անջատիչի լարման բաժանիչների և շունտող ռեզիստորների: Դրանց համար նորմերը հաստատվում են արտադրող-գործարանի տվյալներով:

4. Անջատիչի բնութագրերի ստուգումը: Անջատիչի բնութագրերը, որոնք հանված են անվանական, նվազագույն և առավելագույն աշխատանքային ճնշումների տակ պարզ գործողությունների և բարդ ցիկլերի դեպքում, պետք է համապատասխանեն արտադրող-գործարանի տվյալներին:

5. Անջատիչի շարժաբերի գործարկման ստուգումը իջեցված լարման դեպքում: Ղեկավարման էլեկտրամագնիսների գործարկման լարումը` բաքերում օդի 2,06 ՄՊա (21,0 կԳ/սմ2) առավելագույն ճնշման դեպքում, պետք է լինի անվանականի 65%-ից ոչ ավել:

6. Անջատիչի փորձարկումը բազմակի միացմամբ և անջատմամբ: Յուրաքանչյուր անջատիչի կատարելիք գործողությունների և բարդ ցիկլերի քանակը սահմանվում է համաձայն աղյուսակ 1.8.19-ի:

7. Օդային անջատիչների լարման բաժանարարների կոնդենսատորների փորձարկումը: Կատարվում է 1.8.27-ին համապատասխան:

8. Ղեկավարման էլեկտրամագնիսի խարսխի ընթացքի ստուգումը: Գերբեռնումով էլեկտրամագնիսների խարսխի ընթացքը պետք է լինի 8-1 մմ:

 

Աղյուսակ 1.8.17

 

Անվանական 2 կԱ հոսանքի օդային անջատիչների հպակների` հաստատուն հոսանքին ցուցաբերած առավելագույն թույլատրելի դիմադրությունը

 

Անջատիչի
տեսակը

Անվանական
լարումը, կՎ

Հպակների դիմադրությունը, մկՕհմ

բևեռի
ամբողջ շղթայի

մարիչ
խցի

մարիչ
խցի մեկ
տարրի

դանակի
(խզիչի)|

խզիչի
մեկ
տարրի

ՎՎՆ-110-6

110

120

40

20

40

20

ՎՎՆ-154-8

150

160

60

20

60

20

ՎՎՆ-220-10

220

200

80

20

80

20

ՎՎ-500-2000/25

500

500*

-

18

-

18

ՎՎՆ-35-2

35

60

-

-

-

-

 

* Օդով լրալեցուն խզիչով անջատիչների համար կատարվում է հպակային միացման անցումային դիմադրության չափում.

մարիչ խուցը խզիչի հետ միացնող հաղորդաձողի (չպետք է գերազանցի 50 մկՕհմ-ը),

խզիչի երկու կեսերը միացնող հաղորդաձողի (չպետք է գերազանցի 80 մկՕհմ-ը),

խզիչի սարքային արտանցիչից հոսանաձող անցման, որը միացնում է խզիչների կցաշուրթերը (չպետք է գերազանցի 10 մկՕհմ-ը):

 

Աղյուսակ 1.8.18

 

Օդային անջատիչների էլեկտրամագնիսների փաթույթների հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրությունը

 

Անջատիչի
տեսակը

Երեք ֆազերի էլեկտրա-
մագնիսների միացումը

Լարումը Վ

Փաթույթների դիմադրությունը, Օհմ

ՎՎՆ-110-6,
ՎՎՆ-154-8,
ՎՎՆ-220-10,
ՎՎ-330Բ,
ՎՎ-500,
ՎՄ-500Մ

Առանձին կամ զուգահեռ (գերբեռնումով էլեկտրամագնիսներ)

220


110

1-ին փաթույթ` 10±1,5,
2-րդ փաթույթ` 45±2,0,
Երկու փաթույթները միասին` 55±3,5,
1-ին փաթույթ` 2,4±0,05,
2-րդ փաթույթ` 11,3±0,55,
Երկու փաթույթները միասին` 13,7±0,55

 

Բեռնվածքի անջատիչներ

 

1.8.20. Լրիվ հավաքված և կարգավորված բեռնվածքի անջատիչը փորձարկվում է սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Երկրորդային շղթաների և ղեկավարման էլեկտրամագնիսների փաթույթների մեկուսացման դիմադրության չափումը: Կատարվում է 1.8.34-ին համապատասխան:

2. Փորձարկում արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով.

ա) բեռնվածքի անջատիչի մեկուսացման: Կատարվում է աղյուսակ 1.8.15-ին համապատասխան.

բ) երկրորդային շղթաների և ղեկավարման էլեկտրամագնիսների փաթույթների մեկուսացման: Կատարվում է 1.8.34-ին համապատասխան:

3. Հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրության չափումը.

ա) անջատիչի հպակների: Կատարվում է բևեռի հոսանքատար համակարգի և աշխատանքային հպակների յուրաքանչյուր զույգի դիմադրության չափում: Դիմադրության մեծությունը պետք է համապատասխանի արտադրող-գործարանի տվյալներին:

բ) ղեկավարման էլեկտրամագնիսների փաթույթների: Դիմադրության մեծությունը պետք է համապատասխանի արտադրող-գործարանի տվյալներին:

4. Ազատ զատվող մեխանիզմի գործողության ստուգումը: Ազատ զատվող մեխանիզմը ստուգվում է աշխատանքի մեջ 1.8.18-ի կետ 9-ին համապատասխան:

5. Շարժաբերի գործարկման ստուգումը իջեցված լարման դեպքում: Կատարվում է 1.8.18-ի կետ 10-ին համապատասխան:

6. Բեռնվածքի անջատիչի փորձարկումը բազմակի գործարկմամբ ստուգումներով: Կատարվում է 1.8.18-ի կետ 11-ին համապատասխան:

7. Ապահովիչների փորձարկումը: Կատարվում է 1.8.30-ին համապատասխան:

 

Աղյուսակ 1.8.19

 

Գործողությունների քանակը բազմակի գործարկումներով օդային անջատիչների փորձարկումների դեպքում`

 

Գործողությունների կամ ցիկլի
անվանումը

Անջատիչի
գործարկման
ճնշումը

Կատարվելիք
գործողությունների
և ցիկլերի քանակը

Միացում և անջատում գործարկման նվազագույն ճնշում
նվազագույն աշխատանքային ճնշում
անվանական առավելագույն աշխատանքային

3
3
3
2

Մ-Ա ցիկլ

գործարկման նվազագույն
նվազագույն աշխատանքային * 
առավելագույն աշխատանքային *

2
2
2

Ա-Մ ցիկլ (հաջողված ԱԿՄ)

անվանական *
նվազագույն ԱԿՄ-ի համար

2
2

Ա-Մ-Ա ցիկլ (չհաջողված ԱԿՄ)

առավելագույն աշխատանքային
նվազագույն ԱԿՄ-ի համար

2
2

 

* Պետք է հանվի անջատիչների աշխատանքի տատանագիրը

 

Բաժանիչներ, խզիչներ եվ կարճմիակցիչներ

 

1.8.21. Լարման բոլոր դասերի լրիվ հավաքված և կարգավորված բաժանիչները, խզիչները և կարճմիակցիչները փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Մեկուսացման դիմադրության չափումը.

ա) օրգանական նյութերից պատրաստված սանձափոկերի և ձգաձողերի: Կատարվում է 2,5 կՎ լարման մեգաօհմաչափով: Մեկուսացման դիմադրությունը չպետք է ցածր լինի 1.8.18-ի կետ 1ա-ում բերված արժեքներից:

բ) բազմատարր մեկուսիչների: Կատարվում է 1.8.32-ին համապատասխան:

գ) երկրորդային շղթաների և ղեկավարման էլեկտրամագնիսների փաթույթների: Կատարվում է 1.8.34-ին համապատասխան:

2. Փորձարկում արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով.

ա) բաժանիչների, խզիչների և կարճմիակցիչների մեկուսացման: Կատարվում է աղյուսակ 1.8.15-ին համապատասխան:

բ) երկրորդային շղթաների և ղեկավարման էլեկտրամագնիսների փաթույթների մեկուսացման: Կատարվում է 1.8.34-ին համապատասխան:

3. Հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրության չափումը.

ա) 110 կՎ և բարձր լարման բաժանիչների և խզիչների հպակային համակարգի: Չափված արժեքները պետք է համապատասխանեն արտադրող-գործարանի, կամ աղյուսակ 1.8.20-ում բերված տվյալներին:

բ) ղեկավարման էլեկտրամագնիսների փաթույթների: Փաթույթների դիմադրության մեծությունները պետք է համապատասխանեն արտադրող-գործարանի տվյալներին:

4. Շարժական հպակները անշարժներից արտաձգող ճիգերի չափումը: Կատարվում է 35 կՎ լարման բաժանիչների և խզիչների մոտ, իսկ էներգահամակարգերի էլեկտրակայանքներում` անկախ լարման դասից: Արտաձգող ճիգերի չափված արժեքները` հպման մակերևույթների յուղազերծ վիճակում, պետք է համապատասխանեն արտադրող-գործարանի, իսկ նրանց բացակայության դեպքում` աղյուսակ 1.8.21-ում բերված տվյալներին: Բացի աղյուսակ 1.8.21-ում նշված նորմերից, արտաքին տեղակայման 35-220 կՎ լարման, 630-2000Ա անվանական հոսանքի բաժանիչների համար արտադրող-գործարանի կողմից հաստատված է արտաձգող ճիգի ընդհանուր նորմա` զույգ հպաթիթեղների համար, 78,5-98Ն (8-10 կԳ):

5. Աշխատանքի ստուգումը: Ձեռքի կառավարումով սարքերի ստուգումը պետք է կատարել միացման և անջատման 10-15 գործողության միջոցով: Հեռագործ (դիստանցիոն) կառավարումով սարքերի ստուգումը կատարվում է ղեկավարման անվանական լարման տակ միացման և անջատման 25 ցիկլ, և միացման ու անջատման էլեկտրամագնիսների (էլեկտրաշարժիչների) սեղմակների վրա մինչև անվանականի 80% իջեցված լարման տակ միացման և անջատման 5-10 ցիկլ կատարելով:

6. Ժամանակային բնութագրերի որոշումը: Կատարվում է կարճմիակցիչների մոտ` միացնելիս և խզիչների մոտ` անջատելիս: Չափված արժեքները պետք է համապատասխանեն արտադրող-գործարանի տվյալներին, իսկ նրանց բացակայության դեպքում` աղյուսակ 1.8.22-ում բերված տվյալներին:

 

Աղյուսակ 1.8.20

 

Բաժանիչների եվ խզիչների հպակային համակարգի` հաստատուն հոսանքին ցուցաբերած առավելագույն թույլատրելի դիմադրությունը

 

Բաժանիչի
(խզիչի) տեսակը

Անվանական
լարումը, կՎ

Անվանական
հոսանքը, Ա

Դիմադրությունը,
մկՕհմ

ՌՕՆԶ

400-500

2000

200

ՌԼՆ

110-220

600

220

Մնացած տեսակները

110-500

600
1000
1500-2000

175
120
50

 

Աղյուսակ 1.8.21

 

Շարժական հպակները անշարժներից արտաձգող ճիգերի նորմերը (մեկ դանակի համար) բաժանիչների եվ խզիչների համար

 

Տեսակը

Անվանական հոսանքը, Ա

Ճիգը, Ն(կԳ)

Բաժանիչներ

ՌՎԿ-10

3000, 4000, 5000

490-540 (50-55)

ՌՎԿ-20

5000, 6000
7000

490-540 (50-55)
830-850 (80-87)

ՌՎ(3)-20

400

118-157 (12-16)

ՌՎ(3)-35

600
1000

137-176 (14-18)
176-225 (18-23)

ՌԼՆԴ-110

600
1000

157-176 (16-18)
176-196 (18-20)

Խզիչներ

ՕԴ-110Մ, ՕԴ-150Մ

600

157-176 (16-18)

ՕԴ-220Մ

1000

176-196 (18-20)

 

Արտաքին եվ ներքին տեղակայման լրակազմ բաշխիչ սարքվածքներ (ԼԲՍ եվ ԱԼԲՍ)

 

1.8.22. Լրակազմ բաշխիչ սարքվածքները տեղակայումից հետո փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով: ԼԲՍ-ի տարրերի` յուղային անջատիչների, չափիչ տրանսֆորմատորների, բեռնվածքի անջատիչների, փականային պարպիչների, ապահովիչների, բաժանիչների, ուժային տրանսֆորմատորների և տրանսֆորմատորային յուղի փորձարկման նորմերը բերված են սույն գլխի համապատասխան ենթագլուխներում:

 

Աղյուսակ 1.8.22

 

Խզիչների անջատման եվ կարճմիակցիչների միացման թույլատրելի ամենամեծ ժամանակը

 

Խզիչներ

Կարճմիակցիչներ

Տեսակը

Անջատման ժամանակը,
ոչ ավել, վրկ

Տեսակը

Միացման ժամանակը,
ոչ ավել, վրկ

ՕԴ-35

0,5

ԿԶ-35

0,4

ՕԴ-110

0,7-0,9

ԿԶ-110

0,4

ՕԴ-110 Մ

0,5

ԿԶ-110 Մ

0,35

ՕԴ-150

1,0

ԿԶ-220, ԿԶ-150

0,5

ՕԴ-150Մ

0,7

ԿԶ-150Մ

0,4

ՕԴ-220

1,0

ԿԶ-220

0,4

ՕԴ-220Մ

0,7

 

 

 

1. Մեկուսացման դիմադրության չափումը.

ա) առաջնային շղթաների: Կատարվում է 2,5 կՎ լարման մեգաօհմաչափով:

ԼԲՄ-ի լրիվ հավաքված առաջնային շղթաների մեկուսացման դիմադրությունը, նրանցում տեղակայված հանգույցների և մասերի հետ, որոնք կարող են ազդեցություն ունենալ փորձարկման արդյունքների վրա, պետք է լինի առնվազն 1000 ՄՕհմ:

Փորձարկման անբավարար արդյունքների դեպքում, դիմադրության չափումը կատարվում է ամեն տարրի համար, ընդ որում, յուրաքանչյուր տարրի մեկուսացման դիմադրությունը պետք է լինի առնվազն 1000 ՄՕհմ,

բ) երկրորդային շղթաների: Կատարվում է 0,5-1 կՎ լարման մեգաօհմաչափով: Բոլոր միացված սարքվածքների (ռելեների, սարքերի, հոսանքի և լարման տրանսֆորմատորների երկրորդային փաթույթների և այլն) հետ երկրորդային շղթաների յուրաքանչյուր միացման մեկուսացման դիմադրությունը պետք է լինի առնվազն 1 ՄՕհմ:

2. Փորձարկում արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով.

ա) ԼԲՍ և ԱԼԲՍ բջիջների առաջնային շղթաների մեկուսացման: Լրիվ տեղակայված ԼԲՍ և ԱԼԲՍ բջիջների փորձարկման լարումը աշխատանքային վիճակում ներս մտցված սայլակների և փակ դռների դեպքում մատնանշված է աղյուսակ 1.8.23-ում: Նորմավորված փորձարկման լարման կիրառման տևողությունը խեցեղեն մեկուսացումով բջիջների համար` 1 րոպե, պինդ օրգանական նյութերից մեկուսացումով բջիջների համար` 5 րոպե:

բ) Երկրորդային շղթաների մեկուսացման: Կատարվում է 1 կՎ լարումով: Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

 

Աղյուսակ 1.8.23

 

ԼԲՍ եվ ԱԼԲՍ բջիջների մեկուսացման արդյունաբերական հաճախության փորձարկման լարումը

 

Լարման
դասը, կՎ

Փորձարկման լարումը, կՎ.
մեկուսացումով բջջի

Լարման
դասը, կՎ

 Փորձարկման լարումը, կՎ.
մեկուսացումով բջջի

խեցեղեն

պինդ օրգանական
նյութից

խեցեղեն

պինդ օրգանական
նյութից

3

24

21,6

15

55

49,5

6

32

28,8

20

65

58,5

10

42

37,8

35

95

85,5

 

3. Հաստատուն հոսանքին ցուցաբերած դիմադրության չափումը: Քանդովի և հեղույսային միացումների դիմադրությունը հաստատուն հոսանքին, պետք է լինի աղյուսակ 1.8.24-ում բերված արժեքներից ոչ ավել:

 

Աղյուսակ 1.8.24

 

ԼԲՍ եվ ԱԼԲՍ հպակների հաստատուն հոսանքին ցուցաբերած առավելագույն թույլատրելի դիմադրությունը

 

Չափվող օբյեկտ

Դիմադրությունը, Օհմ

Հավաքովի հաղորդաձողերի միացումներ (ընտրովի) Չպետք է գերազանցի նույն երկարության առանց միացումների հաղորդաձողի հատվածի դիմադրությանը ավելի քան 1,2 անգամ
Առաջնային շղթայի քանդովի միացումներ (ընտրովի, եթե ԼԲՍ-ի կառուցվածքը հնարավորություն է տալիս)

Որոշվում է գործարանային հրահանգներով: Այն ԼԲՍ-ի համար, որոնց հրահանգները չեն նորմավորում դիմադրությունը, նրանց դիմադրությունը պետք է լինի ոչ ավել, մկՕհմ.
400 Ա հպակների համար` 75
600 Ա հպակների համար` 60
900 Ա հպակների համար` 50
1200 Ա հպակների համար` 40

Երկրորդային ուժային շղթայի անջատող հպակները (ընտրովի, միայն սահող հպակների համար) Հպակների դիմադրությունը պետք է լինի 4000 մկ Օհմ-ից ոչ ավել

 

4. Մեխանիկական փորձարկումներ: Կատարվում է արտադրող-գործարանի հրահանգներին համապատասխան: Մեխանիկական փորձարկումների պատկանում են.

ա) դուրսհանովի տարրերի ներս մտցնելը և դուրս հանելը` բաժանիչ հպակների փոխադարձաբար իրար մեջ մտնելու, ինչպես նաև փականակների, ուղեկապումների, սևեռիչների աշխատանքի ստուգմամբ,

բ) առաջնային շղթայի քանդովի հպակների սեղմման չափում,

գ) հողակցիչ բաժանիչի հպակների աշխատանքի և վիճակի ստուգում:

 

Օդային հովացումով լրակազմ էկրանացված հոսանքահաղորդիչներ եվ հաղորդաձողալարեր

 

1.8.23. Հոսանքահաղորդիչ և հաղորդաձողալարին միացված սարքավորանքի (գեներատոր, ուժային և չափիչ տրանսֆորմատորներ և այլն) փորձարկումների ծավալները և նորմերը բերված են սույն գլխի համապատասխան ենթագլուխներում: Լրիվ հավաքված հոսանքահաղորդիչները փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Փորձարկում արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով: Հոսանքահաղորդչի մեկուսացման փորձարկման լարումը` գեներատորների, ուժային տրանսֆորմատորների և լարման տրանսֆորմատորների փաթույթների անջատված վիճակում, սահմանվում է աղյուսակ 1.8.25-ի համաձայն:

 

Աղյուսակ 1.8.25

 

Հոսանքահաղորդչի մեկուսացման արդյունաբերական հաճախության փորձարկման լարումը

 

Լարման դասը, կՎ

Փորձարկման լարումը, կՎ, մեկուսացումով հոսանքահաղորդչի

ճենապակյա

խառը (խեցեղեն և պինդ օրգանական նյութերից)

6

32

28.8

10

42

37.8

15

55

49.5

20

65

58.5

 

Մաքուր ճենապակյա մեկուսացումով հոսանքահաղորդչի փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե: Եթե հոսանքահաղորդչի մեկուսացումը պարունակում է պինդ օրգանական նյութից տարրեր, փորձարկման լարման կիրառման տևողությունը` 5 րոպե:

2. Հեղույսային և եռակցովի միացումների կատարման որակի ստուգումը: Ընտրովի ստուգվում է հոսանքահաղորդչի հեղույսային միացումների ձգումը:

Եթե հոսանքահաղորդչի տեղակայումը իրականացվում է պատվիրատուի բացակայությամբ, կատարվում է հոսանքահաղորդչի 1-2 հեղույսային միացման ընտրովի քանդում` հպումային միացումների կատարման որակը ստուգելու նպատակով: Եռակցովի միացումները ենթարկվում են զննման` ալյումինի եռակցման հրահանգին համապատասխան, կամ համապատասխան կայանքի առկայության դեպքում` ռենտգենա- կամ գամմաարատանշման կամ արտադրող-գործարանի երաշխավորած եղանակով ստուգման:

3. Մեկուսիչ միջադիրների վիճակի ստուգումը: Կատարվում է այն հոսանքահաղորդիչներում, որոնց պատյանները մեկուսացվում են հենարանային մետաղակառուցվածքներից: Մեկուսիչ միջադիրների ամբողջականության ստուգումը իրականացվում է ֆազի հատվածամասի մեկուսիչ միջադիրների վրա լարման անկման համեմատական չափումների, կամ մետաղակառուցվածքներում հատվածամասերի հենոցների միջև անցնող հոսանքը չափելու միջոցով:

4. Հոսանքահաղորդչի արհեստական հովացման սարքվածքի զննումը և ստուգումը: Կատարվում է արտադրող-գործարանի հրահանգի համաձայն:

 

Հավաքական եվ միացնող հաղորդաձողեր

 

1.8.24. Հաղորդաձողերը փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով, մինչև 1 կՎ լարմանը` ըստ 1, 3-5 կետերի, 1 կՎ և բարձր լարմանը` ըստ 2-6 կետերի:

1. Մեկուսացման դիմադրության չափումը: Կատարվում է 1 կՎ լարման մեգաօհմաչափով: Մեկուսացման դիմադրությունը պետք է լինի առնվազն 0,5 ՄՕհմ:

2. Մեկուսացման փորձարկումը արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով.

ա) մեկ տարրով հենարանային մեկուսիչների: Արտաքին և ներքին տեղակայման մեկ տարրով խեցեղեն հենարանային մեկուսիչները փորձարկվում են 1.8.32-ին համապատասխան:

բ) բազմատարր հենարանային և կախովի մեկուսիչների: Ցցաձողային և կախովի մեկուսիչները փորձարկվում են համաձայն 1.8.32-ի 2բ կետի:

3. Հաղորդաձողերի հեղույսային հպումային միացումների կատարման որակի ստուգում:

Կատարվում է հպումների ձգման որակի ընտրովի ստուգում և միացումների 2-3%-ի բացում: Հպումային միացումների անցումային դիմադրության չափումը պետք է կատարել ընտրովի` 1000Ա և ավելի հոսանքի հավաքական և միացնող հաղորդաձողերի միացումների 2-3%-ի վրա: Լարման անկումը կամ դիմադրությունը հաղորդաձողի տեղամասում (0,7-0,8 մ) հպումային միացման տեղում չպետք է գերազանցի նույն երկարության և հատույթի հաղորդաձողի տեղամասի դիմադրությունը ավելի քան 1,2 անգամ:

4. Հաղորդաձողերի մամլված հպումային միացումների կատարման որակի ստուգումը: Մամլված հպումային միացումները խոտանվում են, եթե`

ա) նրանց երկրաչափական չափերը (մամլված մասի երկարությունը և տրամագիծը) չեն համապատասխանում տվյալ տեսակի միացնող սեղմակների տեղակայման հրահանգի պահանջներին:

բ) միակցիչի կամ սեղմակի մակերևույթի վրա կան ճաքեր, ժանգի զգալի հետքեր և մեխանիկական վնասվածքներ,

գ) մամլված միակցիչի կորությունը գերազանցում է նրա երկարության 3%-ը,

դ) մամլված միակցիչի պողպատե միջուկը տեղավորված է ոչ համաչափ: Պետք է կատարել մամլված հպումային միացումների 3-5%-ի անցումային դիմադրության ընտրովի չափում: Միակցման տեղամասում լարման անկումը և դիմադրությունը չպետք է գերազանցի նույն երկարության հաղորդալարի հատվածի վրա լարման անկումը կամ դիմադրությունը ավելի քան 1,2 անգամ:

5. Եռակցովի հպումային միացումների ստուգումը: Եռակցովի հպումային միացումները խոտանվում են, եթե եռակցումը կատարելուց անմիջապես հետո հայտնաբերվում են.

ա) արտաքին փաթաթման հաղորդալարի գերայրում կամ եռակցման խախտում` միակցված հաղորդալարերի գերծռման դեպքում,

բ) եռակցման տեղում կծկումային փչուկ` հաղորդալարի տրամագծի 1/3-ից ավել խորությամբ:

6. Միջանցուկ մեկուսիչների փորձարկումը: Կատարվում է 1.8.31-ին համապատասխան:

 

Հոսանքասահմանափակիչ չոր ռեակտորներ

 

1.8.25. Հոսանքասահմանափակիչ նոր ռեակտորներ պետք է փորձարկվեն սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Ամրակապման հեղույսների նկատմամբ փաթույթների մեկուսացման դիմադրության չափումը: Կատարվում է 1-2,5 կՎ լարման մեգաօհմաչափով: Մեկուսացման դիմադրությունը պետք է լինի առնվազն 0,5 ՄՕհմ:

2. Ռեակտորների հենարանային ճենապակյա մեկուսացման փորձարկումը արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով: Լրիվ հավաքված ռեակտորի հենարանային մեկուսացման փորձարկման լարման մեծությունը սահմանվում է աղյուսակ 1.8.26-ի համաձայն:

 

Աղյուսակ 1.8.26

 

Հոսանքասահմանափակիչ չոր ռեակտորների եվ ապահովիչների հենարանային ճենապակյա մեկուսացման փորձարկման արդյունաբերական հաճախության լարումը

 

Ռեակտորի լարման դասը, կՎ

3

6

10

15

20

35

Փորձարկման լարումը, կՎ

24

32

42

55

65

95

 

Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե: Չոր ռեակտորների հենարանային մեկուսացման փորձարկումը արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով կարող է կատարվել բջջի հաղորդաձողավորման մեկուսիչների հետ համատեղ:

 

Արդյունաբերական նպատակների համար ստատիկ կերպափոխիչներ

 

1.8.26. Լրակազմ ստատիկ կերպափոխիչները փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով. իոնային ոչ դարձկենները` ըստ 1-8, 10, 11 կետերի, իոնային դարձկենները` ըստ 1-11 կետերի. ղեկավարվող կիսահաղորդչային ոչ դարձկենները` ըստ 1-4, 6-8, 10, 11 կետերի, ղեկավարվող կիսահաղորդչային դարձկենները` ըստ 1-4, 6-11 կետերի, չղեկավարվող կիսահաղորդչայինները` ըստ 1-4, 7, 10, 11 կետերի:

Սույն ենթագլուխը չի տարածվում սինքրոն գեներատորների և փոխհատուցիչների տիրիստորային գրգռիչների վրա:

1. Կերպափոխիչի տարրերի և շղթաների մեկուսացման դիմադրության չափումը: Պետք է կատարել արտադրող-գործարանի հրահանգին համապատասխան:

2. Փորձարկում արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով.

ա) իոնային կերպափոխիչների հանգույցների և շղթաների, և կերպափոխիչ տրանսֆորմատորի մեկուսացումը պետք է 1 րոպեի ընթացքում պահի արդյունաբերական հաճախության փորձարկման լարումը:

Փորձարկման լարման արժեքները բերված են աղյուսակ 1.8.27-ում, որտեղ Ud-ն կերպափոխիչ ագրեգատի պարապ ընթացքի լարումն է: Փորձարկման լարումները վենտիլի կատոդի և իրանի միջև վերաբերվում է մեկուսացված կատոդով կերպափոխիչներին:

 

Աղյուսակ 1.8.27

 

Արդյունաբերական հաճախության փորձարկման լարումը ստատիկ կերպափոխիչների տարրերի եվ շղթաների համար

 

Կերպափոխիչի
փորձարկվող հանգույցներ
և շղթաներ

Հանգույցներ, որոնց
նկատմամբ փորձարկում են
մեկուսացումը

Փորձարկման լարում, Վ,
սխեմաների համար

զրոյական

կամրջակային

Կերպափոխիչներ

Անոդի հետ կապված շղթաներ Հողակցված մասեր

2,25 Սd+3750

1,025 Սd+3750

Վենտիլների կատոդներ ու իրաններ և շղթաներ, որոնք կապված են պահարաններում տեղավորված կատոդների հետ Նույնը

1,5 Սd+750

1,025 Սd+3750

Շրջանակներ Նույնը

-

1,5 Մd+750

Օժանդակ տրանսֆորմատորների երկրորդային փաթույթներ և նրանց հետ կապված շղթաներ օժանդակ տրանսֆորմատորների առաջնային փաթույթները և նրանց հետ կապված շղթաները, ինչպես նաև հողակցված մասերը

1,5 Սd+750
(սակայն 2250Վ-ից ոչ պակաս)

1,025 Սd+3750
(սակայն 2250Վ-ից ոչ պակաս)

Կերպափոխման տրանսֆորմատորները

Վենտիլային փաթույթներ և նրանց արտանցիչներ Իրանը և ուրիշ փաթույթներ 

2,25 Սd+3750

1,025 Սd+3750

Հավասարիչ ռեակտորներ (փաթույթներ և արտանցիչներ) և հաճախության եռապատկիչների երկրորդային փաթույթներ    Իրանը

1,025 Սd+750

-
Հավասարիչ ռեակտորի ճյուղեր Մեկը մյուսի նկատմամբ    
Անոդային բաժանարարներ (փաթույթներ և արտանցիչներ) Իրանը կամ հողակցված մասերը 2,25 Սd+3750 1,025 Սd+3750

 

Էլեկտրաշարժաբերների համար կերպափոխիչների և յուրաքանչյուր ֆազում վենտիլների հաջորդաբար միացմամբ կերպափոխիչների հանդիպակաց զուգահեռ սխեմայի համար, վենտիլների կատոդները և իրանները, ինչպես նաև կատոդների հետ կապված շղթաները պետք է փորձարկվեն 2,25 Սd+3500 Վ լարումով;

բ) կիսահաղորդչային կերպափոխիչի հանգույցների և շղթաների մեկուսացումը (ուժային շղթաներ-իրան և ուժային շղթաներ-սեփական կարիքների շղթաներ) պետք է 1 րոպեի ընթացքում պահի արդյունաբերական հզորության փորձարկման լարում, հավասար 1,8 կՎ-ից կամ արտադրող-գործարանի նշածը:

Փորձարկման ժամանակահատվածում փոփոխական և ուղղված լարումների ուժային շղթաները էլեկտրականապես պետք է միացվեն իրար:

3. Կերպափոխիչի բոլոր տեսակի պաշտպանությունների ստուգումը: Պաշտպանությունների գործարկման սահմանները պետք է համապատասխանեն հաշվարկային նախագծային տվյալներին:

4. Կերպափոխման տրանսֆորմատորների և ռեակտորների փորձարկումը: Կատարվում է 1.8.16-ին համապատասխան:

5. Բոցավառման ստուգումը: Բոցավառումը պետք է տեղի ունենա հստակ, առանց բոցավառման համակարգի երկարատև բաբախումների:

6. Փուլավորման ստուգումը: Ղեկավարման իմպուլսների փուլը պետք է համապատասխանի անոդային լարման փուլին` կարգավորման տիրույթում:

7. Հովացման համակարգի ստուգումը: Սնդիկային կերպափոխիչի հովացման համակարգի մուտքում և ելքում ջրի ջերմաստիճանների տարբերությունը պետք է համապատասխանի արտադրող-գործարանի տվյալներին:

Հարկադրային օդային հովացումով կիսահաղորդչային կերպափոխիչի հովացնող օդի արագությունը պետք է համապատասխանի արտադրող-գործարանի տվյալներին:

8. Ուղղված լարման կարգավորման տիրույթի ստուգումը: Կարգավորման տիրույթը պետք է համապատասխանի արտադրող-գործարանի տվյալներին, ուղղված լարման փոփոխությունը պետք է տեղի ունենա սահուն: Կարգավորիչ բնութագրի հանումը կատարվում է կերպափոխիչի առնվազն 0,1 անվանական բեռնվածքի տակ աշխատելիս: Փորձարկման ժամանակ կիրառվող բեռնվածքի բնութագրերը պետք է համապատասխանեն այն բեռնվածքի բնութագրերին, որի համար նախատեսված է կերպափոխիչը:

9. Ստատիկ հավասարիչ հոսանքի չափումը: Չափումը պետք է կատարել կարգավորման ամբողջ տիրույթում: Հավասարիչ հոսանքը չպետք է գերազանցի նախագծով նախատեսվածը:

10. Կերպափոխիչի աշխատանքի ստուգումը բեռնվածքի տակ (կարգավորվող կերպափոխիչների համար կարգավորման ամբողջ տիրույթում): Ըստ որում կատարվում է հոսանքի` ըստ ֆազերի և վենտիլների հավասարաչափ բաշխման ստուգում: Անհավասարաչափությունը չպետք է բերի կերպափոխիչի որևէ ֆազի կամ վենտիլի գերբեռնման:

11. Կերպափոխիչների զուգահեռ աշխատանքի ստուգումը: Պետք է տեղի ունենա բեռնվածքի կայուն բաշխում` զուգահեռ աշխատող ուղղիչ ագրեգատների պարամետրերին համապատասխան:

 

Թղթայուղային կոնդենսատորներ

 

1.8.27. Կապի, հզորության արտարկման, բաժանիչ կոնդենսատորները, երկայնական փոխհատուցման կոնդենսատորները և հզորության գործակիցը բարձրացնող կոնդենսատորները փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով`

1 կՎ-ից ցածր լարման հզորության գործակիցը բարձրացնող կոնդենսատորները` ըստ 1, 4, 5 կետերի,

1 կՎ և բարձր լարման հզորության գործակիցը բարձրացնող կոնդենսատորները` ըստ 1, 2, 4, 5 կետերի,

կապի, հզորության արտարկման և բաժանիչ կոնդենսատորները` ըստ 1-4 կետերի:

1. Մեկուսացման դիմադրության չափումը: Կատարվում է 2,5 կՎ լարման մեգաօհմաչափով: Մեկուսացման դիմադրությունը կոնդենսատորի արտանցիչների միջև և իրանի նկատմամբ և R60/R15 հարաբերությունը չեն նորմավորվում:

2. Ունակության չափումը: Կատարվում է 15-35օC ջերմաստիճանում: Չափված ունակության մեծությունը պետք է համապատասխանի տեղեկաթերթիկի տվյալներին` հաշվի առած չաման սխալը և աղյուսակ 1.8.28-ում բերված թույլտվածքները:

 

Աղյուսակ 1.8.28

 

Կոնդենսատորների ունակության առավելագույն թույլատրելի շեղումը

 

Կոնդենսատորի անվանումը կամ տեսակը Թույլատրելի շեղումը, %
հզորության գործակիցը բարձրացնող կոնդենսատորներ.
մինչև 1050 Վ լարման
1050 Վ-ից բարձր

±10
+10
-5

Կոնդենսատորներ
ՍՄՌ-66√3, ՍՄՌ-110√3

ՍՄՌ-166√3, ՍՄՌ-133√3, ՕՄՌ-15
ԴՄՌ-80, ԴՄՌՈՒ-80, ԴՄՌՈՒ-60, ԴՄՌՈՒ-55, ԴՄՌՈՒ-110


+10
-5
±5
±10

 

3. Դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի չափումը: Կատարվում է կապի կոնդենսատորների, հզորության արտարկման կոնդենսատորների և բաժանիչ կոնդենսատորների համար: Բոլոր տեսակի կոնդենսատորների դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի չափված արժեքները +15÷35օC ջերմաստիճանի դեպքում չպետք է գերազանցեն 0,4%-ը:

4. Փորձարկումը բարձրացված լարումով: Հզորության գործակիցը բարձրացնող կոնդենսատորների փորձարկման լարումները բերված են աղյուսակ 1.8.29-ում, կապի կոնդենսատորների, հզորության արտարկման և բաժանիչ կոնդենսատորների համար` աղյուսակ 1.8.30-ում և երկայնական փոխհատուցման կոնդենսատորների համար` աղյուսակ 1.8.31-ում:

Փորձարկման լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

Բավարար հզորության հոսանքի աղբյուրի բացակայության դեպքում, արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով փորձարկումները կարող են փոխարինվել աղյուսակ 1.8.29-1.8.31-ում բերված արժեքների կրկնապատիկներին հավասար ուղղված լարումով փորձարկումներով:

 

Աղյուսակ 1.8.29

 

Հզորության գործակիցը բարձրացնող կոնդենսատորների արդյունաբերական հաճախության փորձարկման լարումը

 

Փորձարկվող մեկուսացում

Փորձարկման լարումը, կՎ, աշխատանքային
լարումով կոնդենսատորների համար, կՎ

0,22

0,38

0,50

0,66

3,15

6,30

10,50

Շրջադիրների միջև

0,42

0,72

0,95

1,25

5,9

11,8

20

Իրանի նկատմամբ

2,1

2,1

2,1

5,1

5,1

15,3

21.3

 

 

Աղյուսակ 1.8.30

 

Արդյունաբերական հաճախության փորձարկման լարումները կապի, հզորության արտարկման եվ բաժանիչ կոնդենսատորների համար

 

Կոնդենսատորների տեսակը

Կոնդենսատորի տարրերի
փորձարկման լարումը, կՎ

ՍՄՌ-66/√3

90

ՍՄՌ-110/√ 3

193,5

ՍՄՌ-166/ √3

235,8

ՕՄՌ-15

49,5

ԴՄՌ-80, ԴՄՌՈՒ-80, ԴՄՌՈՒ-60, ԴՄՌՈՒ-55

144

ԴՄՌՈՒ-110

252

 

Աղյուսակ 1.8.31

 

Փորձարկման լարումը երկայնական փոխհատուցման կոնդենսատորների համար

 

Կոնդենսատորի տեսակը

Փորձարկման լարումը, կՎ

արդյունաբերական հաճախության, իրանի նկատմամբ

հաստատուն հոսանքի, կոնդենսատորի շրջադիրների միջև

ԿՊՄ-0,6-50-1

16,2

4,2

ԿՊՄ-0,6-25-1

16,2

4,2

ԿՊՄ-1-50-1

16,2

7,0

ԿՊՄ-1-50-1-1

-

7,0

 

Հզորության գործակիցը բարձրացնելու համար նախատեսված և իրանի հետ միացված արտանցիչ ունեցող կոնդենսատորների (կամ երկայնական փոխհատուցման կոնդենսատորների) իրանի մեկուսացման նկատմամբ, արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով փորձարկում չի կատարվում:

5. Կոնդենսատորների մարտկոցի փորձարկումը եռապատիկ միացմամբ: Կատարվում է անվանական լարման միացումով` յուրաքանչյուր ֆազի հոսանքների արժեքների հսկմամբ: Տարբեր ֆազերում հոսանքները մեկը մյուսից չպետք է տարբերվեն ավելի քան 5%-ով:

 

Փականային պարպիչներ

 

1.8.28. Փականային պարպիչները, տեղակայման վայրում տեղադրելուց հետո, փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Պարպիչի տարրի դիմադրության չափումը:

Կատարվում է 2,5 կՎ լարման մեգաօհմաչափով: Տարրի մեկուսացման դիմադրությունը չի նորմավորվում: Մեկուսացման գնահատման համար համեմատվում են պարպիչի միևնույն ֆազի տարրերի մեկուսացման դիմադրությունների չափված արժեքները, բացի դրանից` այդ արժեքները համեմատվում են լրակազմի մյուս ֆազերի տարրերի մեկուսացման դիմադրության հետ, կամ արտադրող-գործարանի տվյալների հետ:

2. Հաղորդականության հոսանքի (կորուստների հոսանքի) չափումը: Փականային պարպիչների առանձին տարրերի հաղորդականության թույլատրելի հոսանքները (կորուստների հոսանքները) բերված են աղյուսակ 1.8.32-ում:

 

Աղյուսակ 1.8.32

 

Փականային պարպիչների տարրերի հաղորդականության (կորուստների) հոսանքները

 

Պարպիչի կամ նրա տարրերի տեսակը

Պարպիչի տարրերին կիրառված
ուղղված
լարումը, կՎ

Պարպիչի տարրի հաղորդականության
հոսանքը,
մկԱ

Կորուստի
հոսանքի վերին սահմանը, մկԱ

ՌՎՎՄ-3 4 400-620 -
ՌՎՎՄ-6 6 400-620 -
ՌՎՎՄ-10 10 400-620 -
ՌՎՍ-15 16 400-620 -
ՌՎՍ-20 20 400-620 -
ՌՎՍ-33, ՌՎՍ-35 32 400-620 -
ՌՎ0-35 42 70-130 -
ՌՎՄ-3 4 380-450 -
ՌՎՄ-6 6 120-220 -
ՌՎՄ-10 10 200-280 -
ՌՎՄ-15 18 500-700 -
ՌՎՄ-20 24 500-700 -
ՌՎՊ-3 4 - 10
ՌՎՊ-6 6 - 10
ՌՎՊ-10 10 - 10

ՌՎՄԳ-110, ՌՎՄԳ-150, ՌՎՄԳ-220, ՌՎՄԳ-330, ՌՎՄԳ-500 պարպիչների տարրեր

30 900-1300 -
ՌՎՄԿ շարքի պարպիչների հիմնական տարր 18 900-1300 -
ՌՎՄԿ շարքի պարպիչի կայծային տարր 28 900-1300 -
ՌՎՄԿ-330Պ,
ՌՎՄԿ-500Պ պարպիչների հիմնական տարր
24 900-1300 -

 

3. Ծակման լարումների չափումը արդյունաբերական հաճախության դեպքում: Փականային պարպիչների տարրերի կայծային միջակայքների ծակման լարումը արդյունաբերական հաճախության դեպքում, պետք է լինի աղյուսակ 1.8.33-ում նշված արժեքների սահմաններում:

 

Աղյուսակ 1.8.33

 

Փականային պարպիչների տարրերի կայծային միջակայքների ծակման լարումները արդյունաբերական հաճախության դեպքում

 

Տարրի տեսակը

Ծակման լարումը, կՎ

ՌՎՄԳ-110, ՌՎՄԳ-150, ՌՎՄԳ-220 պարպիչի տարր

59-73

ՌՎՄԳ-330, ՌՎՄԳ-500 պարպիչի տարր

60-75

ՌՎՄԿ-330, ՌՎՄԿ-500 պարպիչի հիմնական տարր

40-53

ՌՎՄԿ-330, ՌՎՄԿ-500, ՌՎՄԿ-500Պ պարպիչի կայծային տարր

70-85

ՌՎՄԿ-500Պ պարպիչի հիմնական տարր

43-54

 

Շունտող ռեզիստորներով պարպիչների արդյունաբերական հաճախության ծակման լարումների չափումը թույլատրվում է կատարել փորձարկման կայանքի վրա, որը թույլ է տալիս սահմանափակել պարպիչով անցնող հոսանքը` մինչև 0,1Ա և լարման կիրառման ժամանակը` մինչև 0,5 վրկ:

 

Խողովակավոր պարպիչներ

 

1.8.29. Խողովակավոր պարպիչները փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Պարպիչի մակերևույթի վիճակի ստուգումը: Կատարվում է զննման միջոցով` մինչև պարպիչի տեղակայումը հենարանի վրա: Պարպիչի արտաքին մակերևույթը ճաքեր և շերտատումներ չպետք է ունենա:

2. Արտաքին կայծային միջակայքի չափումը: Կատարվում է պարպիչի տեղակայման հենարանի վրա: Կայծային միջակայքը չպետք է տարբերվի նախապես տրվածից:

3. Արտանետման գոտիների դասավորության ստուգումը: Կատարվում է հենարանի վրա` պարպիչները տեղակայելուց հետո: Արտանետման գոտիները չպետք է հատվեն և ընդգրկեն կառուցվածքների և հաղորդալարերի այն տարրերը, որոնք ունեն պարպիչի բաց ծայրի պոտենցիալից տարբերվող պոտենցիալ:

 

1 կՎ-ից բարձր լարման ապահովիչներ

 

1.8.30. 1 կՎ-ից բարձր լարման ապահովիչները փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Ապահովիչների հենարանային մեկուսացման փորձարկումը արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով: Փորձարկման լարումը սահմանվում է աղյուսակ 1.8.26-ի համաձայն: Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե: Ապահովիչների հենարանային մեկուսացման փորձարկումը` արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով, կարող է կատարվել բջջի հաղորդաձողավորման մեկուսիչների փորձարկման հետ համատեղ:

2. Հալուն ներդիրների և հոսանքասահմանափակիչ ռեզիստորների սարքինության և նախագծային տվյալներին նրանց համապատասխանության ստուգումը: Հալուն ներդիրները և հոսանքասահմանափակիչ ռեզիստորները պետք է չափաբերված լինեն և համապատասխանեն նախագծային տվյալներին: Կվարցային ավազով ապահովիչների մոտ լրացուցիչ ստուգվում է հալուն ներդիրի սարքինությունը:

 

Ներանցիչներ եվ միջանցուկ մեկուսիչներ

 

1.8.31. Ներանցիչները և միջանցուկ մեկուսիչները փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Մեկուսացման դիմադրության չափումը: Թղթայուղային մեկուսացումով ներանցիչների մոտ կատարվում է 1-2,5 կՎ լարման մեգաօհմաչափով: Չափվում է ներանցիչների չափիչ և վերջին շրջադիրների մեկուսացման դիմադրությունը` կցորդիչ ականոցի նկատմամբ: Մեկուսացման դիմադրությունը պետք է լինի առնվազն 1000 ՄՕհմ:

2. Դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի չափումը: Կատարվում է ներքին յուղապատնեշային, թղթայուղային և բակելիտային մեկուսացումով ներանցիչների և միջանցուկ մեկուսիչների մոտ: Ներանցիչների և միջանցուկ մեկուսիչների դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը չպետք է գերազանցի աղյուսակ 1.8.34-ում բերված արժեքները:

Դեպի պոտենցաչափ սարքվածքը հատուկ արտանցիչ ունեցող ներանցիչների և միջանցուկ մեկուսիչների մոտ կատարվում է ինչպես հիմնական մեկուսացման, այնպես էլ չափիչ կոնդենսատորի մեկուսացման դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի չափում: Միաժամանակ կատարվում է նաև ունակության չափում:

Չափիչ կոնդենսատորի մեկուսացման համար խոտանման նորմերը, ըստ դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի նույնն են, ինչ և հիմնական մեկուսացման համար: Մեկուսացման վերջին շերտերի շրջադիրից արտանցիչ ունեցող ներանցիչների մոտ (դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը չափելու համար) խորհուրդ է տրվում չափել այդ մեկուսացման դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը:

Դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի չափումը կատարվում է 3 կՎ լարման դեպքում:

 

Աղյուսակ 1.8.34

 

Ներանցիչների եվ միջանցուկ մեկուսիչների հիմնական մեկուսացման դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի առավելագույն թույլատրելի արժեքը +20օC ջերմաստիճանում

 

Փորձարկման օբյեկտի անվանումը և
հիմնական մեկուսացման տեսակը

Դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը, %, անվանական լարման դեպքում, կՎ

3-15

20-35

60-110

150-220

330

500

Յուղալեցուն ներանցիչներ և միջանցուկ մեկուսիչներ` մեկուսացմամբ.
յուղապատնեշային
թղթայուղային *

-
-

3.0
-

2,0
1,0

2,0
0,8

1,0
0,7

1,0
0,5 

Բակելիտե մեկուսացումով ներանցիչներ և միջանցուկ մեկուսիչներ (այդ թվում` յուղալեցուն)

3,0

3,0 

2,0

-

-

-

 

*Եռասեղմակ ներանցիչների մոտ հիմնական մեկուսացման չափումից զատ պետք է կատարվի և կարգավորիչ ճյուղավորումների մեկուսացման ստուգում: Ճյուղավորումների մեկուսացման դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը պետք է լինի 2,5%-ից ոչ ավել:

 

Ներանցիչների և միջանցուկ մեկուսիչների թղթայուղային մեկուսացման վերջին շերտերի վիճակի գնահատման համար կարելի է կողմնորոշվել դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի միջին փորձարկման արժեքներով. 110-115 կՎ ներանցիչների համար` 3%, 220 կՎ ներանցիչների համար` 2%, և 330-500 կՎ ներանցիչների համար` հիմնական մեկուսացման համար ընդունված դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի սահմանային արժեքները:

3. Փորձարկում արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով: Փորձարկումը հանդիսանում է պարտադիր` մինչև 35 կՎ լարման ներանցիչների և միջանցուկ մեկուսիչների համար:

Փորձարկման լարման մեծությունը միջանցուկ մեկուսիչների և ներանցիչների համար, որոնք փորձարկվում են առանձին, կամ յուղաբաշխիչ յուղային անջատիչների վրա տեղակայվելուց հետո, ընդունվում է աղյուսակ 1.8.35-ի համաձայն:

Ուժային տրանսֆորմատորների վրա տեղակայված ներանցիչների փորձարկումը պետք է կատարել վերջիններիս փաթույթների փորձարկման հետ համատեղ` ըստ ուժային տրանսֆորմատորների համար ընդունված նորմերի (տես աղյուսակ 1.8.11):

Նորմավորված փորձարկման լարման կիրառման տևողությունը խեցեղեն, հեղուկ կամ թղթայուղային հիմնական մեկուսացումով ներանցիչների և միջանցուկ մեկուսիչների համար` 1 րոպե, իսկ բակելիտից կամ այլ պինդ օրգանական նյութերից հիմնական մեկուսացման համար` 5 րոպե: Տրանսֆորմատորների փաթույթների հետ համատեղ փորձարկվող ներանցիչների համար, նորմավորված փորձարկման լարման տևողությունը` 1 րոպե:

Ներանցիչը համարվում է փորձարկմանը դիմացած, եթե չի նկատվում ծակում, վրածածկում, սահող պարպումներ և մասնակի պարպումներ յուղում (յուղով լցված ներանցիչների մոտ), գազի անջատում, ինչպես նաև` փորձարկումից հետո մեկուսացման տեղային տաքացում չի բացահայտված:

 

Աղյուսակ 1.8.35

 

Ներանցիչների եվ միջանցուկ մեկուսիչների փորձարկման արդյունաբերական հաճախության լարումը

 

Անվանական
լարումը, կՎ

Փորձարկման լարումը, կՎ

Խեցեղեն մեկուսիչներ, առանձին փորձարկվող

Սարքային ներանցիչներ և միջանցուկ մեկուսիչներ`
հիմնական խեցեղեն
կամ հեղուկ
մեկուսացումով

Սարքային ներանցիչներ և
միջանցուկ մեկուսիչներ`
հիմնական բակելիտային
մեկուսացումով

3

25

24

21,6

6

32

32

 28,8

10

42

42

 37,8

15

57

55

 49,5

20

68

65

 58,5

35

100

95

 85,5

 

4. Ներանցիչների խցվածքների որակի ստուգումը: Կատարվում է 110-500 կՎ լարման թղթայուղային մեկուսացումով յուղով լցված ոչ հերմետիկ ներանցիչների համար` նրանցում յուղի 98 կՊա (1 կԳԿգ/սմ 2) հավելյալ ճնշում ստեղծելու միջոցով: Փորձարկման տևողությունը` 30 րոպե: Փորձարկման ժամանակ յուղի հոսքի նշաններ չպետք է նկատվեն:

5. Տրանսֆորմատորային յուղի փորձարկումը յուղալեցուն ներանցիչներից: Նոր լցվող ներանցիչների համար յուղը պետք է փորձարկվի 1.8.33-ին համապատասխան: Տեղակայումից հետո կատարվում է լցված յուղի փորձարկում` ըստ աղյուսակ 1.8.38-ի 1-6 կետերի ցուցանիշների, իսկ բարձր դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենս ունեցող ներանցիչների համար և 220 կՎ և բարձր ներանցիչների համար, բացի դրանից նաև յուղի դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի չափում: Յուղի ցուցանիշների արժեքները պետք է ավելի վատ չլինեն աղյուսակ 1.8.38-ում բերվածներից, իսկ դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի արժեքները` ոչ ավել աղյուսակ 1.8.36-ում բերվածից:

 

Աղյուսակ 1.8.36

 

Յուղալցման ներանցիչներում յուղի դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի առավելագույն թույլատրելի արժեքը +700C-ի դեպքում

 

Ներանցիչների
կառուցվածքը

Դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը, %, երբ
լարումը ներանցիչներում, կՎ

110-220

330-500

S-50
մակնիշի յուղ

այլ մակնիշի
յուղեր

S-50
մակնիշի յուղ

այլ մակնիշի
յուղեր

Յուղարգելակող

-

7

-

7

Թղթայուղային` ոչ հերմետիկ

5

7

3

5

հերմետիկ

5

7

3

5

 

Ճենապակյա կախովի ԵՎ հենարանային մեկուսիչներ

 

1.8.32. Ճենապակյա կախովի և հենարանային մեկուսիչները փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

Հենարանաձողային մեկուսիչների համար արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով փորձարկումը պարտադիր չէ:

Ապակյա կախովի մեկուսիչների էլեկտրական փորձարկումներ չեն կատարվում: Նրանց վիճակի հսկումը իրականացվում է արտաքին զննման միջոցով:

1. Կախովի և բազմատարր մեկուսիչների մեկուսացման դիմադրության չափումը: Կատարվում է 2,5 կՎ լարման մեգաօհմաչափով` շրջապատող օդի միայն դրական ջերմաստիճանների դեպքում: Մեկուսիչների ստուգումը պետք է կատարել բաշխիչ սարքվածքներում և էլեկտրահաղորդման գծերում նրանց տեղակայումից անմիջապես առաջ: Յուրաքանչյուր կախովի մեկուսիչի կամ ցցաձողային մեկուսիչի յուրաքանչյուր տարրի մեկուսացման դիմադրությունը պետք է լինի առնվազն 300 ՄՕհմ:

2. Փորձարկում արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով.

ա) մեկ տարրով հենարանային մեկուսիչների: Ներքին և արտաքին տեղակայման մեկուսիչների համար փորձարկման լարման արժեքները բերված են աղյուսակ 1.8.37-ում:

 

Աղյուսակ 1.8.37

 

Հենարանային մեկ տարրով մեկուսիչների փորձարկման լարումը

 

Փորձարկվող մեկուսիչներ

Փորձարկման լարումը, կՎ. էլեկտրակայանքի
անվանական լարման համար, կՎ

3

6

10

15

20

35

Առանձին փորձարկվող մեկուսիչներ

25

32

42

57

68

100 

Հաղորդաձողերի և սարքերի շղթաներում տեղակայված մեկուսիչներ

24

32

42

55

65

95

Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե,

բ) հենարանային բազմատարր և կախովի մեկուսիչների: Նոր տեղակայվող ցցաձողային և կախովի մեկուսիչները պետք է փորձարկել մեկուսիչի յուրաքանչյուր տարրի վրա 50 կՎ լարում կիրառելով:

Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը այն մեկուսիչներ համար, որոնց մոտ հիմնական մեկուսացումը հանդիսանում են պինդ օրգանական նյութերը` 5 րոպե, խեցեղեն մեկուսիչների համար` 1 րոպե:

 

Տրանսֆորմատորային յուղ

 

1.8.33. Տրանսֆորմատորային յուղը սարքավորանքի տեղակայման տեղում փորձարկվում է սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Յուղի վերլուծությունը` սարքավորանքի մեջ լցնելուց առաջ: Գործարանից ստացվող տրանսֆորմատորային թարմ յուղի յուրաքանչյուր խմբաքանակ, սարքավորանքի մեջ լցնելուց առաջ, պետք է ենթարկվի միանգամյա փորձարկումների` ըստ աղյուսակ 1.8.38-ում բերված ցուցանիշների, բացառությամբ կետ 3-ի: Փորձարկումների ժամանակ ստացված ցուցանիշների արժեքները ավելի վատ չպետք է լինեն աղյուսակ 1.8.38-ում բերվածներից:

Այն յուղերը, որոնք պատրաստվել են աղյուսակ 1.8.38-ում չնշված տեխնիկական պայմաններով, պետք է ենթարկվեն փորձարկման` ըստ նույն ցուցանիշների, սակայն փորձարկման նորմերը պետք է ընդունել այդ յուղերի տեխնիկական պայմաններին համապատասխան:

2. Յուղի վերլուծություն սարքավորանքի միացումից առաջ: Յուղը, որ վերցվել է սարքավորանքից` տեղակայումից հետո լարման տակ այն միացնելուց առաջ, ենթարկվում է կրճատ վերլուծության` աղյուսակ 1.8.32-ի 1-6 կետերով նախատեսված ծավալով, իսկ 110 կՎ և բարձր լարման սարքավորանքի համար, բացի դրանից, ըստ աղյուսակ 1.8.38-ի 12-րդ կետի:

3. Սարքերից յուղի փորձարկումը ըստ կայունության` նրա խառնման ժամանակ: Սարքերի մեջ տարբեր մակնիշի թարմ լավորակ յուղեր լցնելիս, խառնուրդը ստուգվում է ըստ կայունության` խառնման համամասնությամբ, ընդ որում` խառնուրդի կայունությունը պետք է ավել չլինի խառնվող յուղերից ամենափոքր կայունությամբ օժտվածի կայունությունից: Յուղերի խառնուրդի կայունության ստուգումը կատարվում է միայն արգելակվող և չարգելակվող յուղերի խառնման դեպքում:

 

Էլեկտրական սարքեր, երկրորդային շղթաներ եվ մինչեվ 1 կՎ լարման էլեկտրահաղորդագծեր

 

1.8.34. Էլեկտրական սարքերը և պաշտպանության, ղեկավարման, ազդանշանման և չափման սխեմաների երկրորդային շղթաները փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով: Մինչև 1 կՎ լարման էլեկտրահաղորդագծերը բաշխիչ կետերից մինչև էլեկտրաընդունիչներ` փորձարկվում են ըստ կետ 1-ի:

1. Մեկուսացման դիմադրության չափումը: Մեկուսացման դիմադրությունը պետք է լինի ոչ պակաս աղյուսակ 1.8.39-ում բերված արժեքներից:

2. Փորձարկում արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով: Պաշտպանության, ղեկավարման, ազդանշանման և չափման սխեմաների երկրորդային շղթաների համար` բոլոր միացված սարքվածքների (ավտոմատ անջատիչներ, մագնիսական գործարկիչներ, հպարկիչներ, ռելեներ, սարքեր և այլն) հետ միասին, փորձարկման լարումը` 1 կՎ: Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 1 րոպե:

3. Ավտոմատ անջատիչների առավելագույն, նվազագույն կամ անկախ շղթայազատիչների աշխատանքի ստուգումը: Կատարվում է 200 Ա և ավել անվանական հոսանքով ավտոմատ անջատիչների մոտ: Շղթայազատիչների գործողության սահմանները պետք է համապատասխանեն գործարանային տվյալներին:

4. Ավտոմատ անջատիչների և հպարկիչների աշխատանքի ստուգումը օպերատիվ հոսանքի իջեցված և անվանական լարումների դեպքում: Լարման արժեքները և գործողությունների քանակը ավտոմատ անջատիչների և հպարկիչների` բազմակի միացումներով և անջատումներով փորձարկման ժամանակ, բերված են աղյուսակ 1.8.40-ում:

 

Աղյուսակ 1.8.38

 

Տրանսֆորմատորային յուղի որակի ցուցանիշների սահմանային թույլատրելի արժեքները

 

Յուղի որակի ցուցանիշ

Թարմ չոր յուղ սարքավորանքի մեջ
լցնելուց առաջ, ըստ

Յուղը սարքավորանքի մեջ
լցնելուց անմիջապես հետո, ըստ 

ԳՕՍՏ

ՏՊ

ԳՕՍՏ

ՏՊ

982-80*
ՏԿո մակնիշը
10121-76* 38-1-182-68 38-1-239-69 982-80*
ՏԿո մակնիշը
10121-76* 38-1-182-68 38-1-239-69
1. Յուղի էլեկտրական ամրությունը, կՎ, ստանդարտ անոթում որոշվող հետևյալ լարման տրանսֆորմատորների և մեկուսիչների համար
մինչև 15 կՎ
15-ից բարձր մինչև 35կՎ
60-ից մինչև 220կՎ
330-ից մինչև 500կՎ
30
35
45
55
30
35
45
-
30
35
45
55
-
-
-
55

25
30
40
50

25
30
40
50

25
30
40
50

-
-
-
50
2. Մեխանիկական խառնուրդների պարունակություն բացակայում է (տեսողական)     
3. Կախված (չսուզված) ածխի պարունակությունը տրանսֆորմատորներում և անջատիչներում բացակայում է   
4. Թթվային թիվը, մգ ԿՕՆ յուղի 1 գ-ի համար, ոչ ավել 0,02 0,02 0,03 0,01 0,02 0,02 0,03 0,01
5. Ջրային մզվածքի ռեակցիան չեզոք    
6. Բռնկման ջերմաստիճանը, oC, ոչ ցածր 135 150 135 135 135 150 135 135
7. Կինեմատիկ մածուցիկություն 10-6 մ2/վրկ, ոչ ավել
20oC ջերմաստիճանում
50oC ջերմաստիճանում
-
9,0
28
9,0
30
9,0
-
9,0
-
-
-
-
-
-
-
-
8. Պնդեցման ջերմաստիճանը, oC, ոչ բարձր1 -45 -45 -45 -53 - - - -
9. Նատրիումային նմուշ, բալլ, ոչ ավել 1 1 1 1 - - - -
10. Թափանցիկությունը +5oC-ում թափանցիկ
11. Ընդհանուր կայունություն օքսիդացման դեմ (ըստ ԳՕՍՏ 981-75*)
նստվածքի քանակը օքսիդանալուց հետո, %, ոչ ավել
օքսիդացած յուղի թթվային թիվը, մգ ԿՕՆ 1 գ յուղի համար, ոչ ավել
0,01

0,1
բացա-
կայում է
0,1
0,03

0,3
բացա-
կայում է
0,1
-

-
-

-
-

-
-

-
12. Դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը, %, ոչ ավել 2
20oC-ում
70oC-ում
90oC-ում



0,2
1,5
-



0,2
2,0
-



0,05
0,7
1,5
-
0,3
0,5
0,4
2,0
-
0,4
2,5
-
0,1
1,0
2,0
-
0,5
0,7

 

1 Ստուգումը պարտադիր չէ մեղմ կլիմա ունեցող շրջաններում տեղակայվող տրանսֆորմատորների համար:

2 Յուղալեցուն ներանցիչներում յուղի դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսի նորմերը տես աղյուսակ 1.8.36-ում:

 

Աղյուսակ 1.8.39

 

Սարքերի, երկրորդային շղթաների եվ մինչեվ 1 կՎ էլեկտրահաղորդագծի մեկուսացման նվազագույն թույլատրելի դիմադրությունը

 

Փորձարկվող օբյեկտ

Մեգաօհմաչափի
լարումը, Վ

Մեկուսացման դիմադրությունը, ՄՕհմ

Ծանոթություն

Ղեկավարման,պաշտպանության, չափման, ազդանշանման երկրորդային շղթաներ` 1 կՎ-ից բարձր լարումով էլեկտրակայանքներում
օպերատիվ հոսանքի հաղորդաձողիկներ
և  լարման շղթաների հաղորդաձողիկներ
ղեկավարման վահանի վրա
անջատիչների և բաժանիչների շարժաբերների երկրորդային շղթաների և սնման շղթաների
միացումը
500-1000


500-1000

10


1




փորձարկումները կատարվում
են անջատված շղթաների
դեպքում
փորձարկումները կատարվում են
միացված բոլոր սարքվածքների հետ
(շարժաբերների կոճեր, հպարկիչներ,
ռելեներ, սարքեր, հոսանքի և լարման
տրանսֆորմատորների երկրորդային
փաթույթներ և այլն) 
Մինչև 1 կՎ լարման կայանքների ռելեահպարկային սխեմաների ղեկավարման, պաշտպանության, ազդանշանման երկրորդային շղթաներ 500-1000 0,5 փորձարկումները կատարվում են միացված
բոլոր սարքվածքների հետ (մագնիսական
գործարկիչներ, հպարկիչներ, ռելեներ,
սարքեր և այլն)
Կարգավորման և ղեկավարման համակարգի անհպում սխեմաների շղթաներ, ինչպես նաև նրանց միացված տարրեր արտադրող-գործարանի
տվյալներով
-
Գլխավոր հոսանքի շղթաներին միացված 1.1 կՎ լարման հաստատուն հոսանքի ղեկավարման, պաշտպանության և գրգռման շղթաներ 500-1000 1 -
Ուժային և լուսավորման էլեկտրահաղորդագծեր 1000 0,5 փորձարկումները լուսավորման հաղորդագծերում կատարվում են մինչև լամպերը պտտելով ներս մտցնելը, միակցելով զրոյական հաղորդալարը լուսատուի իրանին: Մեկուսացումը չափվում է հաղորդալարերի միջև և հողի նկատմամբ
Մինչև 1 կՎ լարման բաշխման - սարքվածքներ, վահաններ և հոսանքահաղորդիչներ 500-1000 0,5 փորձարկումները կատարվում են բաշխիչ սարքվածքի յուրաքանչյուր հատվածամասի համար

 

Աղյուսակ 1.8.40

 

Հպարկիչների եվ ավտոմատ անջատիչների փորձարկումը բազմակի միացումներով եվ անջատումներով

 

Գործողություն

Օպերատիվ հոսանքի լարումը,
անվանականի %-ով

Գործողությունների քանակը

Միացում

90

5

Միացում և անջատում

100

5

Անջատում

80

10

 

5. Ռելեային սարքավորման ստուգումը: Պաշտպանության, ղեկավարման, ավտոմատիկայի ու ազդանշանման և այլ սարքերի ռելեների ստուգումը կատարվում է գործող հրահանգներին համապատասխան: Ռելեների գործարկման սահմանները աշխատանքային նախադրվածքների տակ, պետք է համապատասխանեն հաշվարկային տվյալներին:

6. Լրիվ հավաքված սխեմաների գործառման ճշտության ստուգումը օպերատիվ հոսանքի տարբեր արժեքների դեպքում: Սխեմաների բոլոր տարրերը պետք է հուսալիորեն գործեն նախագծով նախատեսված հաջորդականությամբ` օպերատիվ հոսանքի աղյուսակ 1.8.41-ում բերված արժեքների դեպքում:

 

Աղյուսակ 1.8.41

 

Օպերատիվ հոսանքի լարումը, որի դեպքում պետք է ապահովվի սխեմաների բնականոն գործառումը

 

Փորձարկման օբյեկտ

Օպերատիվ հոսանքի
լարումը, անվանականի %-ով

Ծանոթություն

Պաշտպանության և ազդանշանման սխեմաներ` 1 կՎ-ից բարձր լարման կայանքներում

80,100

 
Ղեկավարման սխեմաներ`1 կՎ-ից բարձր լարման կայանքներում
փորձարկում միացման վրա
անջատման վրա

90,100
80,100

 
Ռելեահպարկչային սխեմաներ`
մինչև 1 կՎ լարման կայանքներում

90,100

Կոճակ-մագնիսական գործարկիչ հասարակ սխեմաների համար, իջեցված լարման տակ աշխատանքի ստուգում չի կատարվում
Անհպում սխեմաներ` տրամաբանական տարրերի վրա

85,100,110

Լարման փոփոխությունը կատարվում է սնման բլոկի մուտքում

 

Կուտակիչ մարտկոցներ

 

1.8.35. Տեղակայված-ավարտված կուտակիչ մարտկոցը փորձարկվում է սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Մեկուսացման դիմադրության չափումը: Չափումը կատարվում է վոլտաչափով (վոլտաչափի ներքին դիմադրությունը պետք է ճշգրիտ հայտնի լինի, դասը` 1-ից ոչ պակաս):

Լրիվ հանված բեռնվածքի դեպքում պետք է չափել մարտկոցի լարումը սեղմակների վրա և յուրաքանչյուր սեղմակի ու հողի միջև:

Մեկուսացման Rx դիմադրությունը հաշվվում է հետևյալ բանաձևով`

Rx = R4

(

U

 -1

)

U1 + U2

 

որտեղ R4` վոլտաչափի ներքին դիմադրությունն է, Ս` լարումը մարտկոցի սեղմակների վրա, Ս1 և Ս2` լարումները դրական սեղմակի ու հողի, և բացասական սեղմակի ու հողի միջև:

Մարտկոցի մեկուսացման դիմադրությունը պետք է լինի ոչ պակաս ստորև բերվածից`

Անվանական լարումը, Վ

24 48 110 220

Դիմադրությունը, կՕհմ

14 25 50 100

2. Ձևավորված կուտակիչ մարտկոցի ունակության ստուգումը: Լրիվ լիցքավորված կուտակիչները լիցքաթափում են 3 կամ 10-ժամյա ռեժիմի հոսանքով:

Կուտակիչ մարտկոցի ունակությունը` բերված +25օC ջերմաստիճանին, պետք է համապատասխանի արտադրող-գործարանի տվյալներին:

3. Էլեկտրոլիտի խտության և ջերմաստիճանի ստուգումը: Յուրաքանչյուր տարրի էլեկտրոլիտի խտությունը և ջերմաստիճանը, լիցքավորման և լիցքաթափման վերջում, պետք է համապատասխանեն արտադրող-գործարանի տվյալներին: Էլեկտրոլիտի ջերմաստիճանը լիցքավորման ժամանակ +40օC-ից բարձր չպետք է լինի:

4. Էլեկտրոլիտի քիմիական վերլուծությունը: Թթվային կուտակիչ մարտկոցները լցնելու էլեկտրոլիտը պետք է պատրաստվի կուտակչի A տեսակի ծծմբաթթվից` ըստ ԳՕՍՏ 667-73*-ի և թորած ջրից` ըստ ԳՕՍՏ 6709-72-ի:

Խառնուրդների և չցնդող մնացորդի պարունակությունը նոսրացված էլեկտրոլիտի մեջ, չպետք է գերազանցի ստորև բերված արժեքները.

Թափանցիկությունը  Թափանցիկ
Երանգի համաձայն գունաչափական որոշման, մլ 0,6
Խտությունը, տ/մ3, 20օC-ում 1,18
Պարունակությունը, %`  
մոնոհիդրատի 24,8
երկաթի 0.006
մկնդեղի 0,00005
մանգանի 0,00005
քլորի 0,0005
ազոտի օքսիդների 0,00005
Չցնդող մնացորդ, % 0,3
Ռեակցիան ծծմբաջրածնով նստեցվող մետաղների վրա Դիմանում է փորձարկմանը ըստ  ԳՕՍՏ 667-73*-ի կետ 19-ի
Պերմանգանաթթվային կալիումը վերականգնող նյութեր Դիմանում է փորձարկմանը ըստ  ԳՕՍՏ 667-73*-ի կետ 18-ի
   

5. Լարման չափումը տարրերի վրա: Լիցքաթափման վերջում, լարումը հետ մնացող տարրերի վրա չպետք է տարբերվի ավելի, քան մնացած տարրերի միջին լարման 1-1, 5%-ով, իսկ հետ մնացող տարրերի թիվը պետք է լինի մարտկոցում նրանց ընդհանուր թվի 5%-ից ոչ ավել:

 

Հողակցող սարքվածքներ

 

1.8.36. Հողակցող սարքվածքները փորձարկվում են ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Հողակցող սարքվածքի տարրերի ստուգումը: Այն պետք է կատարել հողակցող սարքվածքի տարրերը զննելու միջոցով` զննման մատչելիության սահմաններում: Հողակցող սարքվածքների տարրերի հատույթները և հաղորդականությունները պետք է համապատասխանեն սույն կանոններին և նախագծային տվյալներին:

2. Հողակցիչների և հողակցող տարրերի միջև շղթայի ստուգումը: Պետք է ստուգել հողակցման և զրոյական հաղորդիչների հատույթները, ամբողջականությունը և ամրությունը, նրանց միացումների և կցումների ամրությունը: Սարքերը հողակցման շղթային միացնող հողակցիչ հաղորդիչներում չպետք է լինեն խզումներ և տեսանելի արատներ: Եռակցման հուսալիությունը ստուգվում է մուրճի հարվածով:

3. Ծակվող ապահովիչների վիճակի ստուգումը մինչև 1 կՎ լարման էլեկտրակայանքներում: Ծակվող ապահովիչները պետք է լինեն սարքին և համապատասխանեն էլեկտրակայանքի անվանական լարմանը:

4. Ֆազ-զրո շղթայի ստուգումը չեզոքի խուլ հողակցումով մինչև 1 կՎ լարման էլեկտրակայանքներում: Ստուգումը պետք է կատարել հետևյալ եղանակներից մեկով իրանի կամ զրոյական հաղորդալարի հետ միաֆազ միակցման հոսանքի անմիջական չափումով` հատուկ սարքերի միջոցով, կամ ֆազ-զրո օղակի լրիվ դիմադրության չափումով` միաֆազ միակցման հոսանքի հետագա հաշվումով:

Իրանի կամ զրոյական հաղորդալարի վրա միաֆազ միակցման հոսանքը պետք է ապահովի պաշտպանության հուսալի գործարկում` հաշվի առնելով սույն Կանոնների համապատասխան գլուխներում բերված գործակիցները:

5. Հողակցող սարքվածքների դիմադրության չափումը: Դիմադրության արժեքները պետք է բավարարեն սույն Կանոնների համապատասխան գլուխներում բերված արժեքներին:

 

Ուժային մալուխային գծեր

 

1.8.37. Մինչև 1 կՎ լարման ուժային մալուխային գծերը փորձարկվում են ըստ 1, 2, 7, 13 կետերի, 1 կՎ-ից բարձր և մինչև 35 կՎ լարմանը` ըստ 1-3, 6, 7, 11, 13 կետերի, 110 կՎ և բարձր լարմանը` սույն ենթագլխում նախատեսված լրիվ ծավալով:

1. Մալուխի ջղերի ամբողջականության և ֆազավորման ստուգումը: Ստուգվում է մալուխի միացնող ջղերի ամբողջականությունը և ֆազերի նշանակումների համընկնելը:

2. Մեկուսացման դիմադրության չափումը: Կատարվում է 2,5 կՎ լարման մեգաօհմաչափով: Մինչև 1 կՎ լարման ուժային մալուխների մեկուսացման դիմադրությունը պետք է լինի առնվազն 0,5 ՄՕհմ: 1 կՎ-ից բարձր լարման ուժային մալուխների մեկուսացման դիմադրությունը չի նորմավորվում: Չափումը պետք է կատարել բարձրացված լարումով` մալուխի փորձարկումից առաջ և հետո:

3. Փորձարկում` ուղղված հոսանքի բարձրացված լարումով: 1 կՎ-ից բարձր լարման ուժային մալուխները փորձարկվում են ուղղված հոսանքի բարձրացված լարումով:

 

Աղյուսակ 1.8.42

 

Ուղղված հոսանքի փորձարկման լարումը ուժային մալուխների համար

 

Մալուխի մեկուսացումը և մակնիշը

Փորձարկման լարումը, կՎ, մալուխների աշխատանքային լարման, կՎ

Փորձարկման տևողությունը,
րոպե

2

3

6

10

20

35

110

220

Թղթե

12

18

36

60

100

175

300

450

10

Ռետինե, ԳՏՇ, ԿՇԷ, ԿՇՎՌ, ԿՇՎԳԼ, ԿՇԲԳԴ

-

6

12

-

-

-

-

-

5

Պլաստմասսե

-

15

-

-

-

-

-

-

10

Փորձարկման լարման արժեքները և նորմավորված լարումների կիրառման տևողությունը բերված են աղյուսակ 1.8.42-ում`

Ուղղված հոսանքի բարձրացված լարումով փորձարկման ընթացքում ուշադրություն է դարձվում կորուստի հոսանքի փոփոխության բնույթի վրա:

Մալուխը համարվում է փորձարկմանը դիմացած, եթե ծակում տեղի չի ունեցել, չեն եղել սահող պարպումներ և կորուստի հոսանքի կտրուկ փոփոխություններ, կամ նրա աճ` կայունացված արժեքին հասցնելուց հետո:

4. Փորձարկում` արդյունաբերական հաճախության բարձրացված լարումով: Թույլատրվում է 110-220 կՎ լարման գծերի համար` ուղղված հոսանքով փորձարկելու փոխարեն; փորձարկման լարման արժեքը, 110 կՎ լարման գծերի համար` 220 կՎ (130 կՎ հողի նկատմամբ); 220 կՎ լարման գծերի համար` 500 կՎ (288 կՎ հողի նկատմամբ): Փորձարկման նորմավորված լարման կիրառման տևողությունը` 5 րոպե:

5. Ջղերի ակտիվ դիմադրության որոշումը: Կատարվում է 35 կՎ և բարձր լարման գծերի համար: Մալուխային գծի ջղերի հաստատուն հոսանքին ցուցաբերած ակտիվ դիմադրությունը, բերված հատույթի 1 մմ2-ուն, երկարության 1 մ-ին` +20օC ջերմաստիճանում պետք է լինի ոչ ավել 0,0179 Օհմ-ից` պղնձե ջղի համար, և 0,0294 Օհմ-ից ոչ ավել` ալյումինե ջղի համար:

6. Ջղերի էլեկտրական աշխատանքային ունակության որոշումը: Կատարվում է 35 կՎ և բարձր գծերի համար: Չափված ունակությունը` բերված տեսակարար մեծություններին, գործարանային փորձարկումների արդյունքներից չպետք է տարբերվի ավելի քան 5%-ով:

7. Միաջիղ մալուխներում հոսանքի բաշխման չափումը: Մալուխներում հոսանքի բաշխման անհավասարաչափությունը 10%-ց ավել չպետք է լինի:

8. Թափառող հոսանքներից պաշտպանության ստուգումը: Կատարվում է տեղակայված կատոդային պաշտպանությունների ստուգում:

9. Չլուծված օդի առկայության փորձարկում (ներծծման փորձարկում): Կատարվում է յուղալեցուն 110-220 կՎ լարման մալուխային գծերի համար: Չլուծված օդի պարունակությունը յուղի մեջ պետք է լինի 0,1%-ից ոչ ավել:

10. Լրասնուցող ագրեգատների և ծայրային կցորդիչների ավտոմատ տաքացման փորձարկումը: Կատարվում է յուղալեցուն 110-220 կՎ լարման մալուխային գծերի համար:

 

Աղյուսակ 1.8.43

 

Մալուխային գծերի որակի ցուցանիշների սահմանային արժեքները

 

Յուղի ցուցանիշ

Նորմեր, մակնիշի յուղի համար

C-220

MII-3

Էլեկտրական ամրություն, կՎ/սմ, առնվազն

180

180

Դիէլեկտրիկ կորուստների անկյան տանգենսը +100օC-ում, %, ոչ ավել, քան

0,005

0,008

Թթվային թիվ, մգ ԿՕՆ յուղի 1 գ-ի համար, ոչ ավել, քան

0,02

0,02

Գազազերծման աստիճանը, % ոչ ավել, քան

0,5

1,0

 

11. Հակաքայքայիչ ծածկույթների վիճակի ստուգումը: Կատարվում է յուղալեցուն 110-220 կՎ լարման մալուխային գծերի պողպատե խողովակաշարի համար:

12. Յուղի բնութագրերի ստուգումը: Կատարվում է յուղալեցուն 110-220 կՎ լարման մալուխային գծերի համար: Նմուշի ընտրումը, պետք է կատարել գծի բոլոր տարրերից: C-220 մակնիշի յուղի նմուշները, որոնք վերցված են լցնելուց 3 օր հետո, պետք է բավարարեն աղյուսակ 1.8.43-ի պահանջներին:

ՄՆ-3 մակնիշի յուղի նմուշները, որոնք վերցված են լցնելուց 5 օր հետո` ցածր և բարձր ճնշման գծերից, պետք է բավարարեն աղյուսակ 1.8.43-ի պահանջներին:

13. Հողակցման դիմադրության չափումը: Կատարվում է ծայրային ամրակցումների համար` բոլոր լարումների գծերի վրա, իսկ 110-220 կՎ լարման գծերի վրա, բացի դրանից, մալուխային հորերի մետաղական կառուցվածքների և լրասնուցման կետերի համար:

 

1 կՎ-ից բարձր լարման օդային էլեկտրահաղորդման գծեր

 

1.8.38. Օդային էլեկտրահաղորդման գծերը փորձարկվում են սույն ենթագլխում նախատեսված ծավալով:

1. Մեկուսիչների ստուգումը: Կատարվում է 1.8.32-ի համաձայն:

2. Հաղորդալարերի միացումների ստուգումը: Այն պետք է կատարել արտաքին զննման և լարման անկման կամ դիմադրության չափման միջոցով:

Հաղորդալարերի մամլված միացումները խոտանվում են, եթե`

պողպատե միջուկը դասավորված է ոչ համաչափ,

երկրաչափական չափերը (մամլված մասի երկարությունը և տրամագիծը) չեն համապատասխանում տվյալ տեսակի միացնող սեղմակների տեղակայման հրահանգի պահանջներին,

միակցիչի կամ սեղմակի մակերևույթի վրա կան ճաքեր, զգալի քայքայման և մեխանիկական վնասվածքների հետքեր, լարման անկումը կամ դիմադրությունը միացման տեղամասում (միակցիչի վրա) ավելի քան 1,2 անգամ գերազանցում է նույն երկարության հաղորդալարի տեղամասի վրա

լարման անկումը կամ դիմադրությունը (փորձարկումը կատարվում է ընտրովի` միակցիչների 5-10%-ի վրա),

մամլված միակցիչի կորությունը գերազանցում է նրա երկարության 3%-ը,

մամլված միակցիչի պողպատե միջուկը դասավորված է ոչ համաչափ:

Եռակցովի միացումները խոտանվում են, եթե`

տեղի է ունեցել ոլորվածքի արտաքին հաղորդալարի գերայրուք կամ հայտնաբերվել է եռակցման խախտում միացված հաղորդալարերի գերծռման դեպքում,

կծկումային փչուկը եռակցման տեղում ունի հաղորդալարի տրամագծի 1/3-ից մեծ խորություն, իսկ 150-600 մմ2 հատույթով պողպատալյումինե հաղորդալարերի համար` ավելի քան 6 մմ.

լարման անկումը կամ դիմադրությունը ավելի քան 1,2 անգամ գերազանցում է նույն երկարության հաղորդալարի հատվածի վրա լարման անկմանը կամ դիմադրությանը:

3. Հենարանների, նրանց ձգալարերի, մետաղաճոպանների հողակցման դիմադրության չափումը: Կատարվում է 1.8.36-ին համապատասխան:

Մ Ա Ս  2

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 2.1

 

ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐ

 

ԳԼՈՒԽ 2.2

ՄԻՆՉԵՎ 35 կՎ ԼԱՐՄԱՆ ՀՈՍԱՆՔԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 2.5

1 կՎ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐ

 

 

 

 

Մ Ա Ս  2

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴԱԲԱՇԽՈՒՄ

 

Գ Լ ՈՒ Խ   2.1

 

ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴԱԳԾԵՐ

 

Կիրառման տիրույթը, սահմանումներ

 

2.1.1. Կանոնների սույն գլուխը տարածվում է մինչև 1 կՎ լարման փոփոխական և հաստատուն հոսանքի ուժային, լուսավորության և երկրորդային շղթաների էլեկտրահաղորդաձողերի վրա, որոնք իրագործվում են շինությունների և կառույցների ներսում, նրանց դրսի պատերի վրա, ձեռնարկությունների, հիմնարկների, միկրոշրջանների, բակերի, տնամերձ հողամասերի տարածքներում, շինհրապարակներում` կիրառելով բոլոր հատվածքների մեկուսացված տեղակայման հաղորդալարեր, ինչպես նաև ռետինե կամ պլաստմասսայե մեկուսապատվածքով, մետաղյա, ռետինե կամ պլաստմասսայե պարուտակով, ֆազային ջղի մինչև 16 մմ 2 հատվածքով (16 մմ 2-ից բարձր հատվածքի դեպքում` տես գլուխ 2.3) չզրահապատված ուժային մալուխներ:

Չմեկուսացված հաղորդալարերով իրականացված գծերը, շինությունների ներսում պետք է համապատասխանեն 2.2 գլխում բերված պահանջներին, շինություններից դուրս` 2.4 գլխում բերվածից:

ՕԳ-ից դեպի ներանցիչները (տես 2.1.6 և 2.4.2 կետերը) մեկուսացված կամ չմեկուսացված հաղորդալարերի կիրառմամբ իրականացվող ճյուղավորումները պետք է կառուցվեն` պահպանելով 2.4 գլխի պահանջները, իսկ կրող մետաղաճոպանի վրա հաղորդալարերի (մալուխների) կիրառմամբ իրագործվող ճյուղավորումները` սույն գլխի պահանջներին համապատասխան:

Անմիջապես հողի միջով անցկացված մալուխային գծերը պետք է համապատասխանեն 2.3 գլխում բերված պահանջներին:

Էլեկտրահաղորդագծերի նկատմամբ լրացուցիչ պահանջները բերված են 1.5, 3.4, 5.4, 5.5 գլուխներում և 7-րդ բաժնում:

2.1.2. Էլեկտրահաղորդագիծ կոչվում է սույն Կանոններին համապատասխան տեղադրված հաղորդալարերի ու մալուխների, նրանց պատկանող ամրակապումների, պահող պաշտպանիչ կառուցվածքների և մասերի ամբողջականությունը:

2.1.3. Մալուխ, քուղ, պաշտպանված և չպաշտպանված հաղորդալար, հատուկ հաղորդալար և մալուխ սահմանումներն` ըստ պետական ստանդարտի:

2.1.4. Էլեկտրահաղորդագծերը բաժանվում են հետևյալ տեսակների.

1. Բաց էլեկտրահաղորդագիծ` որ անցկացված է պատերի և առաստաղների մակերևույթի, շինությունների և կառուցվածքների կրող կառուցատարրերի (ֆերմաների) և այլ շինարարական տարրերի, հենարանների վրայով և այլն:

Բաց էլեկտրահաղորդագծի դեպքում կիրառվում են հաղորդալարերի և մալուխների անցկացման հետևյալ եղանակները.

անմիջապես պատերի, առաստաղների և այլն, մակերևույթների վրայով, լարերի, մետաղաճոպանների, հոլովակների, մեկուսիչների վրայով, խողովակների, տուփերի, ճկուն մետաղյա ճկափողերի միջով, վաքերի վրայով, էլեկտրատեխնիկական շրիշակների և պարակալների միջով, ազատ կախվածքով և այլն:

Բաց էլեկտրահաղորդագիծը կարող է լինել անշարժ, շարժական և փոխադրովի:

2. Թաքնված էլեկտրահաղորդագիծ` որ անցկացված է շինությունների և կառույցների կառուցատարրերի (պատերի, հատակների, հիմքերի, ծածկերի միջով) ներսով, ինչպես նաև հատակը նախապատրաստելիս` ծածկի միջով, անմիջապես հանովի հատակի տակով և այլն:

Թաքնված էլեկտրահաղորդագծի դեպքում կիրառվում են հաղորդալարերի և մալուխների անցկացման հետևյալ եղանակները.

խողովակներում, ճկուն մետաղյա ճկափողերում, տուփերում, փակ խուղակներում և շինարարական կառուցվածքների դատարկություններում, սվաղման ենթակա ակոսներում, սվաղի տակ, ինչպես նաև միաձուլելով շինարարական կառուցվածքներին` նրանց պատրաստման ժամանակ:

2.1.5. Արտաքին էլեկտրահաղորդագիծ կոչվում է շինությունների և կառույցների արտաքին պատերի վրայով, ծածկերի տակով և այլն, ինչպես նաև շինությունների միջև` փողոցներից, ճանապարհներից և այլնից դուրս, հենարանների վրայով (4-ից ոչ ավել հենամեջ և յուրաքանչյուր հենամեջի երկարությունը մինչև 25 մ) անցկացված էլեկտրահաղորդագծերը:

Արտաքին էլեկտրահաղորդագիծը կարող է լինել բաց և թաքնված:

2.1.6. Էլեկտրահաղորդման օդային գծից ներանցում կոչվում է ՕԳ ճյուղավորման ներքին էլեկտրահաղորդագծին միացնող էլեկտրահաղորդագիծը` հաշված շինության կամ կառույցի արտաքին մակերևույթի (տարրի, տանիքի) վրա տեղակայված մեկուսիչից մինչև ներանցման սարքվածքի սեղմակները:

2.1.7. Լարը, որպես էլեկտրահաղորդագծի կրող տարր, կոչվում է պողպատյա մետաղալարը, որը կիպ ձգված է պատի, առաստաղի և այլն, մակերևույթի վրայով և նախորոշված է հաղորդալարերը, մալուխները կամ դրանց փնջերը վրան ամրացնելու համար:

2.1.8. Շերտը, որպես էլեկտրահաղորդագծի կրող տարր, կոչվում է մետաղյա շերտը, որը կիպ ամրացված է պատի, առաստաղի և այլն, մակերևույթի վրա և նախորոշված է հաղորդալարերը, մալուխները կամ դրանց փնջերը վրա ամրացնելու համար:

2.1.9. Մետաղաճոպանը, որպես էլեկտրահաղորդագծի կրող տարր, կոչվում է օդում ձգված պողպատե մետաղալարը կամ պողպատե ճոպանը և նախորոշված է հաղորդալարերը, մալուխները կամ դրանց փնջերը կախելու համար:

2.1.10. Տուփ կոչվում է ուղղանկյան կամ այլ հատվածքի ձևով փակ դատարկ կառուցվածքը, որ նախորոշված է դրա միջով հաղորդալարեր և մալուխներ անցկացնելու համար: Տուփը պետք է ծառայի որպես մեխանիկական վնասվածքներից պաշտպանիչ` նրանով անցկացված հաղորդալարերի և մալուխների համար:

Տուփերը կարող են լինել խուլ կամ բացվող կափարիչով, հոծ կամ ծակոտված պատերով և կափարիչներով: Խուլ տուփերը պետք է ունենան բոլոր կողմերից հոծ պատեր և չունենան կափարիչներ: Տուփերը կարող են կիրառվել շինություններում և արտաքին կայանքներում:

2.1.11. Վաք կոչվում է բաց կառուցվածքը, որը նախատեսված է նրա վրայով հաղորդալարեր և մալուխներ անցկացնելու համար: Վաքը չի համարվում պաշտպանություն արտաքին մեխանիկական վնասվածքներից` նրա վրայով անցկացված հաղորդալարերի և մալուխների համար: Վաքերը պետք է պատրաստվեն անկիզելի նյութերից: Դրանք կարող են լինել հոծ, ծակոտված կամ վանդակավոր: Վաքերը կարող են կիրառվել շինություններում և արտաքին կայանքներում:

2.1.12. Ձեղնահարկային շինություն կոչվում է այնպիսի ոչ արտադրական սրահը` շինության վերջին հարկի վրա, որի առաստաղը հանդիսանում է շինության տանիքը, և որն ունի կիզելի նյութերից կրող կառուցատարրեր (տանիքածածկ, ֆերմաներ, ծպեղներ, հեծաններ և այլն):

Համանման շինությունները և տեխնիկական հարկերը, որոնք տեղավորված են անմիջապես տանիքի վրա և որոնց ծածկերն ու կառուցվածքները իրագործված են անկիզելի նյութերից, չեն դիտարկվում որպես ձեղնահարկային շինություններ:

 

Ընդհանուր պահանջներ

 

2.1.13. Էլեկտրահաղորդագծերի հաղորդալարերի և մալուխների վրա թույլատրելի երկարատև հոսանքները, հաշվի առնելով շրջապատող միջավայրի ջերմաստիճանը և անցկացման եղանակը, պետք է ընդունվեն ըստ 1.3 գլխի պահանջների:

2.1.14. Էլեկտրահաղորդագծերում հաղորդալարերի և մալուխների հոսանքահաղորդիչ ջղերի հատվածքները պետք է լինեն 2.1.1 աղյուսակում բերվածներից ոչ պակաս: Լուսավորության արմատուրի լիցքավորման համար, ջղերի հատվածքները պետք է ընդունվեն ըստ 6.5.12-6.5.14 կետերի: Հողակցման և զրոյական պաշտպանական հաղորդիչների հատվածքները պետք է ընտրվեն` պահպանելով 1.7 գլխի պահանջները:

2.1.15. Պողպատե և այլ մեխանիկորեն ամուր խողովակներում, ճկափողերում, տուփերում, վաքերում և շինությունների շինարարական կառուցվածքների փակ խուղակներում, հաղորդալարերի և մալուխների համատեղ անցկացումը (բացառությամբ փոխադարձ պահուստավորողներից) թույլատրվում է հետևյալ դեպքերում.

1. Մեկ ագրեգատի բոլոր շղթաների,

2. Տեխնոլոգիական պրոցեսով կապված մի քանի մեքենաների վահանների, պանելների, վահանակների և այլն, ուժային և հսկողական շղթաների,

3. Բարդ ջահը սնող շղթաների,

4. Միատեսակ լուսավորության (աշխատանքային կամ վթարային) մի քանի խմբերի շղթաների (հաղորդալարերի ընդհանուր թիվը խողովակում ութից ոչ ավել),

5. Մինչև 42 Վ լուսավորության շղթաները` 42 Վ-ից բարձր շղթաների հետ, այն պայմանով, որ 42 Վ-ից ցածր շղթաները պարփակվեն առանձին մեկուսիչ խողովակում:

 

Աղյուսակ 2.1.1

 

Հաղորդալարերի եվ մալուխների հոսանքատար ջղերի նվազագույն հատվածքները էլեկտրահաղորդագծերում

 

Հաղորդիչներ

Ջղերի հատվածքը, մմ 2

պղնձե

ալյումինե

Կենցաղային էլեկտրաընդունիչների միացման քուղեր

0,35 -

Արդյունաբերական կայանքներում շարժական և փոխադրովի էլեկտրաընդունիչների միացման մալուխներ

0,75 -

Երկջիղ ոլորված բազմալար ջղերով հաղորդալարեր` հոլովակների վրա անշարժ անցկացման համար

1 -

Շինությունների ներսում անշարժ էլեկտրահաղորդագծի չպաշտպանված մեկուսացված հաղորդալարեր.

անմիջականորեն հիմքերի վրայով, հոլովակների, ճենապակե սեղմակների և մետաղաճոպանների վրա,

  2,5

վաքերի վրա, տուփերի մեջ (բացի խուլերից).

պտուտակային սեղմակներին միացվող ջղերի համար,

1 2

զոդմամբ միացվող ջղերի համար`

միալար

0,5 -

բազմալար (ճկուն)

0,35 -

մեկուսիչների վրա

1,5 4,0

Չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերը արտաքին էլեկտրահաղորդագծերում.

պատերի, կառուցվածքների կամ հենարանների վրայով` մեկուսիչների վրա,

  4,0

ծածկերի տակ օդային գծից ներանցումներ` հոլովակների վրա

1,5 2,5

Պաշտպանված և չպաշտպանված հաղորդալարեր և մալուխներ` խողովակներում, մետաղյա ճկափողերում և խուլ տուփերում

1  

Անշարժ էլեկտրահաղորդագծի մալուխներ և պաշտպանված մեկուսացված հաղորդալարեր (առանց խողովակների, ճկափողերի և խուլ տուփերի).

պտուտակային սեղմակներին միացվող ջղերի համար`

1 2

զոդմամբ միացվող ջղերի համար.

միալար

0,5 -

բազմալար (ճկուն)

0,35 -

Փակ խողովակներում կամ միաձուլմամբ (շինարարական կառուցվածքներում կամ սվաղի տակ) անցկացված պաշտպանված և չպաշտպանված հաղորդալարեր և մալուխներ

1

2

 

2.1.16. Արգելվում է մի խողովակում, ճկափողում, տուփում, փնջում, շինարարական կառուցվածքի փակ խուղակում կամ մի վաքում փոխադարձ պահուստավորող շղթաների, աշխատանքային և վթարային լուսավորության, ինչպես նաև մինչև 42 Վ լարման և 42 Վ-ից բարձր լարման շղթաների համատեղ անցկացումը (բացառությունը տես 2.1.15 կ. 5 և 6.1.16 կ. 1):

Այդպիսի շղթաների անցկացումը թույլատրվում է միայն առնվազն 0,25 ժ հրակայունության սահմանով, անկիզելի նյութից, հոծ, երկայնական միջնորմերով վաքերի և տուփերի տարբեր հատվածամասերում:

Թույլատրվում է վթարային (տարահանման) և աշխատանքային լուսավորության շղթաների անցկացումը պրոֆիլի (շվելերի, անկյունակի և այլն) տարբեր արտաքին կողմերով:

2.1.17. Մալուխային կառուցվածքներում, արտադրական շինություններում և էլեկտրաշինություններում էլեկտրահաղորդագծերի համար պետք է կիրառել միայն դժվարակեզ կամ անկիզելի նյութից պարուտակներով հաղորդալարեր և մալուխներ, իսկ չպաշտպանված հաղորդալարերը` միայն դժվարակեզ կամ անկիզելի նյութերից մեկուսացումով:

2.1.18. Փոփոխական կամ ուղղված հոսանքի դեպքում, ֆազային և զրոյական (կամ ուղիղ և հետադարձ) հաղորդիչների անցկացումը պողպատե խողովակներում կամ պողպատե պարուտակով մեկուսացված խողովակներում, պետք է իրականացվեն մեկ ընդհանուր խողովակներում:

Ֆազային և զրոյական աշխատանքային (կամ ուղիղ և հետադարձ) հաղորդիչները առանձին պողպատե խողովակներում կամ պողպատե պարուտակով մեկուսացված խողովակներում թույլատրվում է անցկացնել, եթե բեռնվածքի երկարատև հոսանքը հաղորդչում 25 Ա-ից չի գերազանցում:

2.1.19. Խողովակներում, խուլ տուփերում, ճկուն մետաղյա ճկափողերում և փակ խուղակներում հաղորդալարերի և մալուխների անցկացման դեպքում, պետք է ապահովվի հաղորդալարերի և մալուխների փոխարինման հնարավորությունը:

2.1.20. Շենքերի և կառույցների կառուցատարրերի փակ խուղակները և դատարկությունները, որոնք օգտագործվում են հաղորդալարերի և մալուխների անցկացման համար, պետք է լինեն անկիզելի:

2.1.21. Հաղորդալարերի և մալուխների միացումը, ճյուղավորումը և վերջավորումը պետք է կատարվի մամլման, եռակցման, զոդման կամ սեղմման (պտուտակային, հեղույսային և այլն) միջոցով, սահմանված կարգով հաստատված գործող հրահանգներին համապատասխան:

2.1.22. Հաղորդալարերի կամ մալուխների ջղերի միացումների, միակցումների և ճյուղավորումների տեղերում պետք է նախատեսվի հաղորդալարի (մալուխի) պաշար` կրկնական միացման ճյուղավորման կամ միակցումների հնարավորությունն ապահովելու համար:

2.1.23. Հաղորդալարերի և մալուխներին միացումների և ճյուղավորումների տեղերը պետք է մատչելի լինեն զննման և նորոգման համար:

2.1.24. Միացումների և ճյուղավորումների տեղերում հաղորդալարերը և մալուխները պետք է ազատ լինեն ձգաուժի մեխանիկական ճիգերից:

2.1.25. Հաղորդալարերի և մալուխների ջղերի միացումների և ճյուղավորումների տեղերը, ինչպես նաև միակցիչ և ճյուղավորիչ սեղմակները և այլն, պետք է ունենան այդ հաղորդալարերի և մալուխների ջղերի ամբողջական մասերի մեկուսացմանը համարժեք մեկուսացում:

2.1.26. Հաղորդալարերի և մալուխների միացումները և ճյուղավորումները, բացառությամբ մեկուսիչ հենարանների վրա անցկացված հաղորդալարերի, պետք է կատարվեն. միակցիչ և ճյուղավորիչ տուփերում, միակցիչ և ճյուղավորիչ սեղմակների մեկուսիչ պատյաններում, շինարարական կառուցվածքների հատուկ խորշերում, էլեկտրատեղակայման սարքվածքների, սարքերի և մեքենաների պատյանների ներսում: Մեկուսիչ հենարանների վրա անցկացնելու դեպքում հաղորդալարերի միացումները կամ ճյուղավորումները պետք է կատարել անմիջականորեն մեկուսիչի, ճենապակե սեղմակի մոտ կամ դրանց վրա, ինչպես նաև հոլովակի վրա:

2.1.27. Միակցիչ և ճյուղավորիչ տուփերի և սեղմակների կառուցվածքը պետք է համապատասխանի անցկացման եղանակին և շրջապատող միջավայրի պայմաններին:

2.1.28. Միակցիչ ու ճյուղավորիչ տուփերը և միակցիչ ու ճյուղավորիչ սեղմակների մեկուսիչ հենամարմինները, որպես կանոն, պետք է պատրաստված լինեն անկիզելի կամ դժվարակեզ նյութերից:

2.1.29. Էլեկտրահաղորդագծերի մետաղյա տարրերը (կառուցվածքները, տուփերը, վաքերը, խողովակները, ճկափողերը, պահանգները և այլն), շրջապատող միջավայրի պայմաններին համապատասխան, պետք է պաշտպանված լինեն ժանգոտումից:

2.1.30. Էլեկտրահաղորդագծերը պետք է կատարված լինեն` հաշվի առնելով ջերմաստիճանային և նստվածքային կարերի հետ հատման տեղերում նրանց հնարավոր տեղափոխությունները:

 

Էլեկտրահաղորդագծի տեսակի ընտրությունը, հաղորդալարերի ու մալուխների եվ նրանց անցկացման եղանակի ընտրությունը

 

2.1.31. Էլեկտրահաղորդագիծը պետք է համապատասխանի շրջապատող միջավայրի պայմաններին, կառույցների նպատակին և արժեքին, նրանց կառուցվածքին և ճարտարապետական առանձնահատկություններին:

2.1.32. Էլեկտրահաղորդագծի տեսակի և հաղորդալարերի ու մալուխների անցկացման եղանակի ընտրության դեպքում պետք է հաշվի առնվի էլեկտրաանվտանգության և հրդեհային անվտանգության պահանջները:

2.1.33. Էլեկտրահաղորդագծի տեսակի ընտրությունը, հաղորդալարերի ու մալուխների և նրանց անցկացման եղանակի ընտրությունը պետք է իրականացնել 2.1.2 աղյուսակին համապատասխան:

Շրջապատող միջավայրը բնորոշող երկու և ավել պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, հաղորդագիծը պետք է համապատասխանի բոլոր այդ պայմաններին:

2.1.34. Էլեկտրահաղորդագծերում կիրառվող հաղորդալարերի և մալուխների պարուտակները և մեկուսացումը պետք է համապատասխանեն անցկացման եղանակին և շրջապատող միջավայրի պայմաններին: Մեկուսացումը, բացի դրանից, պետք է համապատասխանի նաև ցանցի անվանական լարմանը:

Կայանքի բնութագրերով պայմանավորված հատուկ պահանջների առկայության դեպքում, հաղորդալարերի մեկուսացումը և հաղորդալարերի ու մալուխների պաշտպանական պարուտակները պետք է ընտրվեն` հաշվի առնելով այդ պահանջները (տես նաև 2.1.50 և 2.1.51 կետերը):

2.1.35. Զրոյական աշխատանքային հաղորդիչները պետք է ունենան ֆազային հաղորդիչների մեկուսացմանը համարժեք մեկուսացում:

Արտադրական բնականոն շինություններում թույլատրվում է բաց էլեկտրահաղորդագծերի մետաղաճոպաններն ու պողպատե խողովակները, ինչպես նաև բաց տեղակայված հոսանքահաղորդիչների մետաղյա պատյանները, շինությունների մետաղյա կառուցվածքները, արտադրական նշանակության կառուցվածքները (օրինակ` ֆերմաներ, սյուներ, ենթաամբարձիչային ուղիներ) և մեխանիզմներն օգտագործել որպես գծի աշխատանքային հաղորդիչներից մեկը` մինչև 42 Վ լարման ցանցերում: Ընդ որում, պետք է ապահովված լինեն այդ հաղորդիչների անընդհատությունը, բավականաչափ հաղորդականությունը, ծայրակցումների տեսանելիությունը և հուսալի եռակցումը:

Վերը նշված կառուցվածքների օգտագործումը, որպես աշխատանքային հաղորդիչ, չի թույլատրվում, եթե կառուցվածքները գտնվում են անմիջականորեն շինությունների կամ կառուցվածքների կիզելի մասերի մերձակայքում:

2.1.36. Հաղորդալարերի և մալուխների, հաղորդալարերով և մալուխներով խողովակների ու տուփերի անցկացումը` ըստ հրդեհային անվտանգության պայմանների, պետք է բավարարի 2.1.3 աղյուսակի պահանջներին:

2.1.37. Կիզելի նյութերից պարուտակ ունեցող պաշտպանված հաղորդալարերի (մալուխների) և չպաշտպանված հաղորդալարերի` բաց անցկացման դեպքում, հաղորդալարից (մալուխից) մինչև կիզելի նյութերի հիմքերի, կառուցվածքների, մասերի մակերևույթը, միջանցիկ հեռավորությունը պետք է կազմի առնվազն 10 մմ: Նշված հեռավորությունն ապահովելու անհնարինության դեպքում, հարկավոր է հաղորդալարը (մալուխը) մակերևույթից զատել անկիզելի նյութի շերտով, որը հաղորդալարի (մալուխի) յուրաքանչյուր կողմից պետք է դուրս ցցված լինի առնվազն 10 մմ:

2.1.38. Կիզելի նյութերից պարուտակ ունեցող պաշտպանված հաղորդալարերը (մալուխները) և չպաշտպանված հաղորդալարերը փակ խորշերում, շինարարական կառուցվածքների դատարկություններում (օրինակ` պատի և երեսպատվածքի միջև), ակոսներում և այլն, թաքնված անցկացնելու դեպքում` կիզելի կառուցվածքների առկայությամբ, անհրաժեշտ է դրանք պաշտպանել բոլոր կողմերից անկիզելի նյութի հոծ շերտով:

2.1.39. Անկիզելի և դժվարակեզ հիմքերի և կառուցվածքների վրայով դժվարակեզ նյութերից խողովակների և տուփերի բաց անցկացման դեպքում, խողովակից (տուփից) մինչև կիզելի նյութերից կառուցվածքների, մասերի մակերևույթի միջանցիկ հեռավորությունը պետք է կազմի առնվազն 100 մմ: Նշված հեռավորությունն ապահովելու անհնարինության դեպքում, խողովակը (տուփը) բոլոր կողմերից պետք է առանձնացվի այդ մակերևույթից առնվազն 10 մմ հաստությամբ անկիզելի նյութի հոծ շերտով (սվաղ, ալեբաստր, ցեմենտի շաղախ, բետոն և այլն):

2.1.40. Փակ խորշերում, շինարարական կառուցվածքների դատարկություններում (օրինակ` պատի և երեսպատման միջև), ակոսներում և այլն դժվարակեզ նյութից խողովակների, տուփերի թաքնված անցկացման դեպքում, խողովակները և տուփերը բոլոր կողմերից պետք է առանձնացվեն կիզելի նյութերից կառուցվածքների, մասերի մակերևույթներից` առնվազն 10 մմ հաստությամբ անկիզելի նյութի հոծ շերտով:

2.1.41. Կիզելի նյութերից շինարարական կառուցվածքների տարրերի հետ էլեկտրահաղորդագծի` կարճ տեղամասերում հատման դեպքում, այդ տեղամասերը պետք է իրագործվեն` պահպանելով 2.1.36-2.1.40 կետերի պահանջները:

2.1.42. Այն տեղերում, որտեղ շրջապատող միջավայրի բարձր ջերմաստիճանի հետևանքով, բնականոն ջերմակայունությամբ մեկուսացումով և պարուտակով հաղորդալարերի ու մալուխների կիրառումն անհնար է, կամ առաջացնում է գունավոր մետաղի ծախսի անտեղի բարձրացում, պետք է կիրառել բարձր ջերմակայունությամբ մեկուսացումով և պարուտակներով հաղորդալարեր ու մալուխներ:

2.1.43. Խոնավ ու բացառիկ խոնավ շինություններում և արտաքին կայանքներում հաղորդալարերի մեկուսացումը և մեկուսիչ հենարանները, ինչպես նաև հենարանային և կրող կառուցատարրերը, խողովակները, տուփերն ու վաքերը պետք է լինեն խոնավակայուն:

2.1.44. Փոշոտ շինություններում խորհուրդ չի տրվում կիրառել անցկացման այնպիսի եղանակներ, որոնց ժամանակ էլեկտրահաղորդագծի տարրերի վրա կարող է փոշի կուտակվել, իսկ այն հեռացնելը դժվարին է:

Աղյուսակ 2.1.2.

 

Էլեկտրահաղորդագծերի տեսակների, անցկացման եղանակների եվ հաղորդալարերի ու մալուխների ընտրությունը

 

Շրջապատող միջավայրի
պայմանները

Էլեկտրահաղորդագծի տեսակը և
անցկացման եղանակը

Հաղորդալարերը և մալուխները

1

2

3

 

Բաց էլեկտրահաղորդագծեր

 
Չոր և խոնավ շինություններ Հոլովակների և ճենապակե սեղմակների վրայով
Չպաշտպանված միաջիղ հաղորդալարեր
Չոր շինություններ
Բոլոր տեսակի շինություններ և արտաքին կայանքներ
Նույնը
Մեկուսիչների վրայով, ինչպես նաև հոլովակների վրայով`  նախատեսված խոնավ տեղերում կիրառելու համար: Արտաքին կայանքներում խոնավ տեղերի համար հոլովակները (մեծ չափերի) թույլատրվում է կիրառել միայն այն տեղերում, որտեղ բացառվում է անմիջականորեն էլեկտրահաղորդագծի վրա անձրևի կամ ձյան թափվելու հնարավորությունը (ծածկերի տակ)
Ոլորված երկջիղ հաղորդալարեր
Չպաշտպանված միաջիղ հաղորդալարեր
Արտաքին կայանքներ Անմիջականորեն պատերի, առաստաղների մակերևույթներով և լարերի, շերտերի և այլ կրող կառուցատարրերի վրայով Ոչ մետաղյա և մետաղյա պարուտակով մալուխ
Բոլոր տեսակի շինություններ

Բոլոր տեսակի շինություններ և արտաքին կայանքներ
Նույնը

Վաքերի վրայով և բացվող կափարիչներով տուփերի միջով
Չպաշտպանված և պաշտպանված միաջիղ և բազմաջիղ հաղորդալարեր: Ոչ մետաղյա և մետաղյա պարուտակներով մալուխներ
Բոլոր տեսակի շինություններ և արտաքին կայանքներ (միայն տանող մետաղաճոպանով հատուկ հաղորդալարեր` արտաքին կայանքների համար, կամ մալուխներ) Մետաղաճոպանների վրայով Նույնը
Հատուկ հաղորդալարեր տանող մետաղաճոպանով: Չպաշտպանված և պաշտպանված միաջիղ և բազմաջիղ հաղորդալարեր: Մետաղյա և ոչ պարուտակներով մալուխներ
 

Թաքնված էլեկտրահաղորդագծեր

 
Բոլոր տեսակի շինություններ և արտաքին կայանքներ

Կիզելի նյութերից (ինքն իրեն չմարող պոլիէթիլեն և այլն) պատրաստված ոչ մետաղյա խողովակներում: Շինարարական կառուցվածքների փակ խուղակներում: Սվաղի տակ:
Բացառություններ.
1. Արգելվում է խոնավ, բացառիկ խոնավ շինություններում ու արտաքին կայանքներում մետաղյա պարուտակով մեկուսիչ խողովակների կիրառումը:
2. Արգելվում է խոնավ, բացառիկ խոնավ շինություններում և արտաքին կայանքներում 2 մմ և պակաս հաստությամբ պատերով պողպատյա խողովակների և պողպատյա խուլ տուփերի կիրառումը

Չպաշտպանված և պաշտպանված միաջիղ և բազմաջիղ: Ոչ մետաղյա պարուտակով մալուխներ
Չոր, թաց և խոնավ շինություններ Շինարարական կառուցվածքներին Չպաշտպանված հաղորդալարեր
 

Բաց և թաքնված էլեկտրահաղորդագծեր

 
Բոլոր տեսակի շինություններ և արտաքին կայանքներ

Մետաղյա ճկափողերում: Պողպատյա խողովակներում (սովորական և նրբապատ) և խուլ պողպատյա տուփերում: Դժվարակեզ նյութերից պատրաստված ոչ մետաղյա խողովակներում և փակ տուփերում: Մետաղյա պարուտակով մեկուսիչ խողովակներում
Բացառություններ.
1. Արգելվում է խոնավ, բացառիկ խոնավ շինություններում և արտաքին կայանքներում մետաղյա պարուտակով մեկուսիչ խողովակների կիրառումը:
2. Արգելվում է 2 մմ և պակաս հաստությամբ պողպատյա խողովակների և պողպատյա խուլ տուփերի կիրառումը խոնավ, բացառիկ խոնավ շինություններում և արտաքին կայանքներում

Չպաշտպանված և պաշտպանված միաջիղ և բազմաջիղ հաղորդալարեր: Ոչ մետաղյա պարուտակով մալուխներ

 

2.1.45. Քիմիապես ակտիվ միջավայրով շինություններում և արտաքին կայանքներում էլեկտրահաղորդագծի բոլոր տարրերը պետք է կայուն լինեն միջավայրի նկատմամբ, կամ պաշտպանված նրա ներգործությունից:

2.1.46. Ոչ լուսակայուն արտաքին մեկուսացում կամ պարուտակ ունեցող հաղորդալարերն ու մալուխները պետք է պաշտպանված լինեն արեգակնային ուղիղ ճառագայթների ներգործությունից:

2.1.47. Տեղերում, որտեղ հնարավոր են էլեկտրահաղորդագծի մեխանիկական վնասվածքներ, բաց անցկացված հաղորդալարերը և մալուխները պետք է պաշտպանված լինեն դրանցից իրենց պաշտպանիչ պարուտակներով, իսկ եթե այդպիսի պարուտակները բացակայում են կամ անբավարար կայուն են մեխանիկական ներգործությունների նկատմամբ, ապա` խողովակներով, տուփերով, ցանկապատերով կամ թաքնված հաղորդագծի կիրառմամբ:

2.1.48. Հաղորդալարերը և մալուխները պետք է կիրառվեն միայն այն տեղերում, որոնք նշված են մալուխի (հաղորդալարի) ստանդարտներում և տեխնիկական պայմաններում:

2.1.49. Անշարժ էլեկտրահաղորդագծերի համար պետք է կիրառվեն առավելապես ալյումինե ջղերով հաղորդալարեր և մալուխներ: Բացառությունները տես. 2.1.70, 3.4.3, 3.4.12, 5.5.6, 6.5.12-..6.5.14, 7.2.53 և 7.3.83 կետերում:

Չի թույլատրվում ալյումինե ջղերով հաղորդալարերի ու մալուխների կիրառումն անմիջապես թրթռամեկուսիչ հենարանների վրա տեղակայված էլեկտրատեխնիկական սարքվածքների միացման համար:

Հանրապետական նշանակության թանգարաններում, պատկերասրահներում, գրադարաններում, արխիվներում և այլ պահոցներում պետք է օգտագործել միայն պղնձե ջղերով հաղորդալարեր և մալուխներ:

 

Աղյուսակ 2.1.3.

 

Էլեկտրահաղորդագծի տեսակների եվ հաղորդալարերի ու մալուխների անցկացման եղանակի ընտրությունը ըստ հրդեհային անվտանգության պայմանների

 

Էլեկտրահաղորդագծի տեսակը և կառուցվածքներով ու հիմքերով անցկացման եղանակը

Էլեկտրահաղորդալարեր և մալուխներ

Կիզելի նյութերից

Անկիզելի կամ դժվարակեզ նյութերից

 

Բաց էլեկտրահաղորդագծեր

 
Հոլովակների,մեկուսիչների վրա, կամ անկիզելի նյութերից պատրաստված տակդիրով 1

Անմիջականորեն

Չպաշտպանված հաղորդալարեր,պաշտպանված հաղորդալարեր ևմալուխներ` կիզելի նյութերից պարուտակի մեջ:
Անմիջականորեն

Նույնը

Պաշտպանված հաղորդալարեր և մալուխներ անկիզելի և դժվարակեզ նյութերից պարուտակով
Անկիզելի նյութերից խողովակներում և տուփերում Անկիզելի և դժվարակեզ նյութերից խողովակներում և տուփերում Չպաշտպանված և պաշտպանված հաղորդալարեր ու մալուխներ` անկիզելի, դժվարակեզ նյութերից պարուտակի մեջ:
 

Թաքնված էլեկտրահաղորդագծեր

 
Անկիզելի նյութերից տակդիրով 1 և հետագա սվաղումով, կամ անկիզելի այլ նյութերից հոծ շերտով բոլոր կողմերից պաշտպանված

Անմիջականորեն

Չպաշտպանված հաղորդալարեր պաշտպանված հաղորդալարեր և մալուխներ` կիզելի նյութերից պարուտակով
Անկիզելի նյութերից տակդիրով 1

Նույնը

Պաշտպանված հաղորդալարեր և մալուխներ` դժվարակեզ նյութերից պարուտակով
Անմիջականորեն

Նույնը

Նույնը անկիզելիներից
Դժվարակեզ նյութերից խողովակներում ու տուփերի մեջ` դրանց տակ անկիզելի նյութերից տակդիր1 դնելով և հետագա սվաղումով 2 Խողովակների և տուփերի մեջ կիզելի նյութերից` միաձույլ, ակոսների մեջ և այլն, անկիզելի նյութերի հոծ շերտով 3 Չպաշտպանված հաղորդալարեր  և մալուխներ` կիզելի, դժվարակեզ և անկիզելի նյութերից պարուտակներով:
Նույնը անկիզելի նյութերից` անմիջականորեն: Նույնը դժվարակեզ և անկիզելի նյութերից` անմիջականորեն  

 

1 Անկիզելի նյութից տակդիրը հաղորդալարի, մալուխի, խողովակի կամ տուփի ամեն կողմից պետք է դուրս եկած լինի առնվազն 10 մմ:

2 Խողովակի սվաղումը իրականացվում է խողովակի վրայով առնվազն 10 մմ հաստությամբ սվաղի ալեբաստրի և այլն հոծ շերտով:

3 Խողովակի (տուփի) շուրջը անկիզելի նյութից հոծ շերտը կարող է լինել առնվազն 10 մմ հաստությամբ սվաղի, ալեբաստրի, ցեմենտի շաղախի կամ բետոնի շերտից:

 

2.1.50. Շարժական և փոխադրովի էլեկտրաընդունիչների սնման համար պետք է կիրառել հատուկ այդ նպատակի համար նախատեսված` հաշվի առնելով հնարավոր մեխանիկական ազդեցությունները, պղնձե ջղերով էլեկտրաքուղեր և ճկուն մալուխներ: Նշված հաղորդիչների բոլոր ջղերը, այդ թվում նաև հողակցողը, պետք է լինեն ընդհանուր պարուտակում, հյուսվածապատվածքում կամ ունենա ընդհանուր մեկուսացում:

Մեխանիզմների համար, որոնց տեղափոխությունը սահմանափակ է (ամբարձիչներ, շարժական սղոցներ, դարպասների մեխանիզմներ և այլն), պետք է կիրառել դրանց հոսանքահաղորդման այնպիսի կառուցվածքներ, որոնք պաշտպանում են հաղորդալարերի և մալուխների ջղերը կտրվածքից (օրինակ` ճկուն մալուխների շլեյֆներ, ճկուն մալուխների շարժական կախոցի սայլակներ):

2.1.51. Հաղորդալարերի անցկացման տեղերում յուղերի և էմուլսիաների առկայության դեպքում, պետք է կիրառել յուղակայուն մեկուսապատվածքով հաղորդալարեր, կամ պաշտպանել հաղորդալարերը դրանց ազդեցությունից:

 

Բաց էլեկտրահաղորդագծերը շինությունների ներսում

 

2.1.52. Անմիջականորեն հիմքերով, հոլովակների, մեկուսիչների, մետաղաճոպանների և վաքերի վրայով, չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերի բաց անցկացումը պետք է կատարել.

1. Ոչ բարձր վտանգավորության շինություններում` 42 Վ-ից բարձր լարման դեպքում և մինչև 42 Վ լարման դեպքում` ցանկացած շինություններում` գետնի կամ սպասարկման հարթակի մակերևույթից առնվազն 2 մ բարձրության վրա:

2. Բարձր վտանգավորության և բացառիկ վտանգավոր շինություններում, 42 Վ-ից բարձր լարման դեպքում` գետնի կամ սպասարկման հարթակի մակերևույթից առնվազն 2,5 մ բարձրության վրա:

Տվյալ պահանջները չեն տարածվում պատերի վրա տեղակայված անջատիչների, վարդակների, գործարկող սարքերի, վահանիկների, լուսատուների իջեցումների վրա:

Արտադրական շինություններում, չպաշտպանված հաղորդալարերի իջեցումները դեպի անջատիչները, վարդակները, սարքերը, վահանիկների և այլն, գետնի կամ սպասարկման հարթակի մակերևույթից մինչև առնվազն 1,5 մ բարձրության վրա, պետք է պաշտպանված լինեն մեխանիկական ազդեցություններից:

Արդյունաբերական ձեռնարկությունների կենցաղային շինություններում, բնակելի և հասարակական շենքերում թույլատրվում է նշված իջեցումները չպաշտպանել մեխանիկական ազդեցություններից:

Միայն հատուկ ուսուցված անձնակազմի համար մատչելի շինություններում բաց անցկացված չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերի տեղադրման բարձրությունը չի նորմավորվում:

2.1.53. Ամբարձիչային հենամեջերում չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերը պետք է անցկացնել ամբարձիչի սայլակի հարթակի մակարդակից (եթե հարթակը գտնվում է ամբարձիչի կամրջակի տախտակամածից բարձր) կամ ամբարձիչի կամրջակի տախտակամածից (եթե տախտակամածը գտնվում է սայլակի հարթակից բարձր) առնվազն 2,5 մ բարձրության վրա: Եթե դա հնարավոր չէ, ապա պետք է նախատեսվեն պաշտպանական սարքվածքներ` սայլակի և ամբարձիչի կամրջակի վրա գտնվող անձնակազմը հաղորդալարերին պատահաբար դիպչելուց պաշտպանվելու համար: Պաշտպանական սարքվածքները պետք է տեղակայված լինեն հաղորդալարերի ամբողջ երկարությամբ կամ հենց ամբարձիչի կամրջակի վրա` հաղորդալարերի տեղաբաշխման սահմաններում:

2.1.54. Պաշտպանված մեկուսացված հաղորդալարերի, մալուխների, ինչպես նաև խողովակներում, պաշտպանության IP20 աստիճանից ոչ պակաս տուփերում, ճկուն մետաղյա ճկափողերում հաղորդալարերի և մալուխների բաց անցկացման բարձրությունը` գետնի կամ սպասարկման հարթակի մակերևույթից, չի նորմավորվում:

2.1.55. Եթե չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերը տրամախաչվում են չպաշտպանված կամ պաշտպանված մեկուսացված հաղորդալարերի հետ և հաղորդալարերի միջև հեռավորությունը 10 մմ-ից պակաս, ապա տրամախաչման տեղերում յուրաքանչյուր չպաշտպանված հաղորդալարի վրա պետք է վերադրվի լրացուցիչ մեկուսացում:

2.1.56. Չպաշտպանված և պաշտպանված հաղորդալարերն ու մալուխները խողովակաշարերի հետ տրամախաչման դեպքում, նրանց միջև միջանցիկ հեռավորությունը պետք է լինի առնվազն 50 մմ, վառելիք, կամ դյուրավառ հեղուկ և գազ պարունակող խողովակաշարերի հետ տրամախաչվելու դեպքում` առնվազն 100 մմ: Հաղորդալարերից և մալուխներից մինչև խողովակաշարերը 250 մմ-ից պակաս հեռավորության դեպքում, հաղորդալարերը և մալուխները պետք է լրացուցիչ պաշտպանված լինեն մեխանիկական վնասվածքներից` խողովակաշարի յուրաքանչյուր կողմում առնվազն 250 մմ երկարության վրա:

Տաք խողովակաշարերի հետ տրամախաչման դեպքում հաղորդալարերը և մալուխները պետք է պաշտպանված լինեն բարձր ջերմաստիճանի ազդեցությունից կամ ունենան համապատասխան կատարում:

2.1.57. Զուգահեռ անցկացման դեպքում հեռավորությունը հաղորդալարերից և մալուխներից մինչև խողովակաշարը պետք է առնվազն 100 մմ, իսկ մինչև վառելիքով կամ դյուրավառ հեղուկով ու գազով լցված խողովակաշարը` առնվազն 400 մմ: Տաք խողովակաշարերին զուգահեռ անցկացված հաղորդալարերը և մալուխները պետք է պաշտպանված լինեն բարձր ջերմաստիճանի ազդեցությունից կամ ունենան համապատասխան կատարում:

2.1.58. Հաղորդալարերի և մալուխների անցման տեղերում` պատերի, միջհարկային ծածկերի միջով կամ դեպի դուրս, պետք է ապահովվի հաղորդագծի փոխարինման հնարավորությունը: Դրա համար անցումը պետք է կատարված լինի խողովակում, տուփում, որմնանցքում և այլն: Պատերի, ծածկերի միջով, դեպի դուրս անցման տեղերում ջրի ներթափանցումն ու կուտակումը և հրդեհի տարածումը կանխելու նպատակով, հաղորդալարերի, մալուխների և խողովակների (տուփերի, որմնանցքերի և այլն) արանքները, ինչպես նաև պահուստային խողովակները (տուփերը, որմնանցքերը և այլն) պետք է լցափակել հեշտությամբ հեռացվող, անկիզելի նյութերից զանգվածով: Լցափակումը պետք է հնարավորություն տան նոր հաղորդալարերի ու մալուխների լրացուցիչ անցկացում, փոխարինում և ապահովի որմնանցքի հրակայունության սահմանը` պատի (ծածկի) հրակայունության սահմանից ոչ պակաս:

2.1.59. Մեկուսացված հենարանների վրա չպաշտպանված հաղորդալարերի անցկացման դեպքում, պատերի կամ ծածկերի միջով անցման տեղերում, հաղորդալարերը պետք է լրացուցիչ մեկուսացվեն (օրինակ` մեկուսիչ խողովակներով): Այդ հաղորդալարերը թաց կամ չոր մի շինությունից մի այլ թաց կամ չոր շինություն անցնելու դեպքում, մի գծի բոլոր հաղորդալարերը թույլատրվում է անցկացնել մեկ մեկուսիչ խողովակով:

Հաղորդալարերը չոր կամ թաց շինությունից` խոնավ շինություն, մի խոնավ շինությունից` մեկ այլ խոնավ շինություն անցնելու դեպքում կամ շինությունից դուրս գալու դեպքում, յուրաքանչյուր հաղորդալար պետք է անցկացվի առնվազն մեկուսիչ խողովակով: Չոր կամ թաց շինությունից` խոնավ շինություն, կամ շենքից դուրս գալու դեպքում` հաղորդալարերի միացումները պետք է կատարվեն չոր կամ թաց շինություններում:

2.1.60. Վաքերի, հենարանների մակերևույթների, մետաղաճոպանների, լարերի, շերտերի և այլ կրող կառուցատարրերի վրա թույլատրվում է հաղորդալարերը և մալուխները անցկացնել մեկը մյուսին կիպ տարբեր ձևի փնջերով (խմբերով) (օրինակ` կլոր, ուղղանկյուն` մի քանի շերտերով): Յուրաքանչյուր փնջի հաղորդալարերը և մալուխները պետք է ամրացվեն իրար հետ:

2.1.61. Հաղորդալարերը և մալուխները թույլատրվում է անցկացնել տուփերում բազմաշերտ կարգավորված և կամայական (ցրված) փոխդասավորությամբ: Հաղորդալարերի և մալուխների, արտաքին տրամագծով հաշված, հատվածքների գումարը` ներառյալ մեկուսացումը և արտաքին պարուտակները, չպետք է գերազանցի. խուլ տուփերի համար` տուփի հատվածքի 35%-ին, բացվող կափարիչներով տուփերի համար` 40%-ին:

2.1.62. Փնջերով (խմբերով) կամ բազմաշերտ անցկացված հաղորդալարերի և մալուխների վրա թույլատրելի երկարատև հոսանքները պետք է ընդունվեն հաշվի առնելով նվազեցնող գործակիցները, որոնք հաշվի են առնում փնջում հաղորդալարերի (ջղերի) քանակը և դասավորությունը, ինչպես նաև չբեռնավորված հաղորդալարերի առկայությունը:

2.1.63. Էլեկտրահաղորդագծերի խողովակները, տուփերը և ճկուն մետաղյա ճկափողերը պետք է անցկացվեն այնպես, որպեսզի նրանց մեջ չկուտակվի խոնավություն` այդ թվում նաև օդում պարունակվող գոլորշու խտացում:

2.1.64. Չոր, ոչ փոշոտ շինություններում, որտեղ բացակայում են հաղորդալարերի և մալուխների մեկուսացման և պարուտակների վրա բացասական ազդեցություն թողնող գոլորշիներն ու գազերը, թույլատրվում է խողովակների, տուփերի և ճկուն մետաղյա ճկափողերի միացումն առանց խցվածքի:

Խողովակների, տուփերի և ճկուն մետաղյա ճկափողերի իրար հետ միացումը, ինչպես նաև տուփերի, էլեկտրասարքավորանքի իրանների հետ և այլն, միացումները պետք է կատարվեն.

շինություններում, որոնք պարունակում են հաղորդալարերի և մալուխների մեկուսացման կամ պարուտակների վրա բացասականորեն ազդող գոլորշի կամ գազ, արտաքին կայանքներում և այն տեղերում, որտեղ հնարավոր է խողովակների, տուփի և ճկափողերի մեջ յուղի, ջրի կամ էմուլսիայի ներթափանցումը` խցվածքով: Այդպիսի դեպքերում տուփերը պետք է լինեն հոծ պատերով և խցված հոծ կափարիչներով, կամ խուլ, քանդվող տուփերը` բաժանման տեղերում խցված, իսկ ճկուն մետաղյա ճկափողերը` հերմետիկ,

փոշոտ շինություններում` խողովակների, ճկափողերի և տուփերի միացումները և ճյուղավորումների խցվածքով` փոշուց պաշտպանելու համար:

2.1.65. Պողպատե խողովակների և տուփերի` որոնք օգտագործվում են որպես հողակցող կամ զրոյական պաշտպանական հաղորդիչներ, միացումները պետք է համապատասխանեն սույն գլխի և 1.7 գլխի պահանջներին:

 

Թաքնված էլեկտրահաղորդագծերը շինությունների ներսում

 

2.1.66. Խողովակներում, տուփերում և ճկուն մետաղյա ճկափողերում թաքնված էլեկտրահաղորդագծերը պետք է իրականացվեն, պահպանելով 2.1.63÷2.1.65 կետերում բերված պահանջները, ընդ որում, բոլոր դեպքերում` խցվածքով: Թաքնված էլեկտրահաղորդագծերի տուփերը պետք է լինեն խուլ:

2.1.67. Օդափոխիչ խուղակներում և հորաններում էլեկտրահաղորդագծի անցկացումն արգելվում է: Թույլատրվում է այդ խուղակների և հորանների տրամախաչումը պողպատե խողովակներում պարփակված միայնակ հաղորդալարերով և մալուխներով:

2.1.68. Կախովի առաստաղների ետևում հաղորդալարերի և մալուխների անցկացումը պետք է կատարվի սույն գլխի և 1.7 գլխի պահանջներին համապատասխան:

 

Էլեկտրահաղորդագծերը ձեղնահարկային շինություններում

 

2.1.69. Ձեղնահարկային շինություններում կարող են իրականացվել հետևյալ տեսակի էլեկտրահաղորդագծեր.

բաց,

խողովակների մեջ անցկացված հաղորդալարերով և մալուխներով, ինչպես նաև անկիզելի կամ դժվարակեզ նյութերից պարուտակներ ունեցող պաշտպանված հաղորդալարերով և մալուխներով` ցանկացած բարձրության վրա,

հոլովակների կամ մեկուսիչների վրա (արտադրական շենքերի ձեղնահարկային շինություններում` միայն մեկուսիչների վրա) չպաշտպանված մեկուսացված միաջիղ հաղորդալարերով` առնվազն 2,5 մ բարձրության վրա: Մինչև հաղորդալարերը 2,5 մ-ից պակաս բարձրության դեպքում դրանք պետք է պաշտպանված լինեն հպումից և մեխանիկական վնասվածքներից,

թաքնված`

անկիզելի նյութերից պատերի և ծածկերի մեջ` ցանկացած բարձրության վրա:

2.1.70. Ձեղնահարկային շինություններում բաց էլեկտրահաղորդագծերը պետք է իրականացվեն պղնձե ջղեր ունեցող հաղորդալարերով և մալուխներով:

Ալյումինե ջղերով հաղորդալարերը և մալուխները ձեղնահարկային շինություններում թույլատրվում են. անկիզելի ծածկերով շենքերում` պողպատյա խողովակներում նրանց բաց անցկացման դեպքում կամ անկիզելի պատերի և ծածկերի մեջ թաքնված անցկացման դեպքում, գյուղատնտեսական նշանակության, կիզելի ծածկերով արտադրական շենքերում` նրանց բաց անցկացման դեպքում, պողպատյա խողովակներում` բացառելով խողովակների մեջ փոշու ներթափանցումը և միացումների (ճյուղավորումների) տուփերում, ընդ որում, պետք է օգտագործվի պարուրակային միացումներ:

2.1.71. Ձեղնահարկերում հաղորդալարերի և մալուխների պղնձե կամ ալյումինե ջղերի միացումները և ճյուղավորումները պետք է իրականացվեն մետաղյա միակցող (ճյուղավորող) տուփերում` եռակցմամբ, մամլմամբ կամ ջղերի նյութին, հատվածքին և քանակությանը համապատասխանող սեղմակներով:

2.1.72. Ձեղնահարկային շինություններում պողպատե խողովակների կիրառմամբ իրականացված էլեկտրահաղորդագիծը պետք է համապատասխանի նաև 2.163÷2.1.65 կետերում բերված պահանջներին:

2.1.73. Ձեղնահարկային շինություններում անցկացված գծերից, դեպի ձեղնահարկերից դուրս տեղակայված էլեկտրաընդունիչները գնացող ճյուղավորումներ թույլատրվում են այն պայմանով, որ գծերը և ճյուղավորումներն անցկացվեն բաց` պողպատե խողովակներում կամ թաքնված` անկիզելի պատերում (ծածկերում):

2.1.74. Անմիջականորեն ձեղնահարկային շինություններում տեղավորված լուսատուների և այլ էլեկտրաընդունիչների շղթաների փոխարկման սարքերը պետք է տեղակայվեն այդ շինություններից դուրս:

 

Արտաքին էլեկտրահաղորդագծեր

 

2.1.75. Արտաքին էլեկտրահաղորդագծի չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերը այնպես պետք է դասավորված կամ ցանկապատված լինեն, որպեսզի դրանք մարդկանց հաճախակի գտնվելու տեղերից (պատշգամբ, առմուտք) հպվելու համար անմատչելի լինեն: Նշված տեղերից այդ հաղորդալարերը` պատերի վրայով բաց անցկացման դեպքում, պետք է գտնվեն ոչ պակաս հետևյալ հեռավորությունից, մ.

Հորիզոնական անցկացման դեպքում.

արդյունաբերական շենքի պատշգամբի, առմուտքի տակ,

ինչպես նաև տանիքի վերևում   ____________________ 2,5

պատուհանի տակ    ____________________________ 0,5

պատշգամբի տակ    ____________________________ 1,0

պատուհանի տակ  (պատուհանի գոգից)  _______________ 1,0

Ուղղաձիգ անցկացման դեպքում` մինչև պատուհանը _______ 0,75

Նույնը, բայց մինչև պատշգամբը ____________________ 1,0

Գետնից ___________________________________ 2,75

Շենքերի մոտ հենասյուների վրա կախված հաղորդալարերի հեռավորությունը, նրանց առավել շեղման դեպքում, մինչև պատշգամբները և պատուհանները պետք է լինի առնվազն 1,5 մ:

Բնակելի և հասարակական շենքերի տանիքներում արտաքին էլեկտրահաղորդագիծ անցկացնելն անթույլատրելի է, բացառությամբ այդ շենքերը (ձեռնարկությունները) ներանցումներից և ճյուղավորումներից` դեպի այդ ներանցումները (տես. 2.1.79):

Արտաքին էլեկտրահաղորդագծի չպաշտպանված մեկուսացված հաղորդալարերը հպման տեսանկյունից պետք է դիտել որպես չմեկուսացված:

2.1.76. Հրդեհային անցումները և բեռներ փոխադրելու ուղիները հատող հաղորդալարերից մինչև գետնի մակերևույթը (ճանապարհի) հեռավորությունը պետք է լինի երթևեկելի մասում` առնվազն 6 մ, իսկ ոչ երթևեկելի մասում` առնվազն 3,5 մ:

2.1.77. Հաղորդալարերի միջև հեռավորությունը 6 մ հենամեջի դեպքում պետք է լինի առնվազն 0,1 մ, 6 մ-ից ավել հենամեջի դեպքում` առնվազն 0,1 մ: Հաղորդալարերի հեռավորությունը պատերից և հենարանային կառուցվածքներից պետք է լինի առնվազն 50 մմ:

2.1.78. Արտաքին էլեկտրահաղորդագծի հաղորդալարերի և մալուխների անցկացումը խողովակների, տուփերի և ճկուն մետաղյա ճկափողերի միջով պետք է կատարվի 2.1.63÷2.1.65 կետերում բերված պահանջներին համապատասխան, ընդ որում, բոլոր դեպքերում` խցվածքով: Հաղորդալարերի անցկացումը շենքերից դուրս, գետնի մեջ` պողպատե խողովակների և տուփերի միջով, չի թույլատրվում:

2.1.79. Շենքերի ներանցումները խորհուրդ է տրվում կատարել պատերի միջով` մեկուսացված խողովակներով այնպես, որպեսզի բացառվի ջրի կուտակումը անցման տեղում և դեպի շենք ներթափանցումը: Ներանցումից առաջ հաղորդալարերից և ներանցման հաղորդալարերից մինչև գետին հեռավորությունը պետք է լինի առնվազն 2,75 մ (տես նաև 2.4.37 և 2.4.56 կետերը):

Ներանցման մեկուսիչների մոտ հաղորդալարերի միջև, ինչպես նաև հաղորդալարերից մինչև շենքի դուրս ընկած մասերի միջև հեռավորությունը (տանիքի քիվեր և այլն) պետք է լինի առնվազն 0.2 մ:

Թույլատրվում է ներանցումները կատարել տանիքներով` պողպատե խողովակներում: Այդ դեպքում ճյուղավորման հաղորդալարերից դեպի ներանցումը և ներանցման հաղորդալարերից մինչև տանիքը ուղղաձիգ հեռավորությունը պետք է լինի առնվազն 2,5 մ:

Ոչ բարձր շենքերի համար (առևտրական տաղավարներ, կրպակներ, բեռնարկղերի տիպի շենքեր, փոխադրվող կրպակներ, ֆուրգոններ և այլն, որոնց տանիքների վրա մարդկանց բարձրանալը բացառվում է, ճյուղավորման հաղորդալարերից դեպի ներանցումը և ներանցման հաղորդալարերից մինչև տանիքը հեռավորությունը թույլատրվում է ընդունել առնվազն 0,5 մ:

Այդ դեպքում հաղորդալարերից մինչև գետնի մակերևույթը հեռավորությունը պետք է լինի առնվազն 2,75 մ:

 

Գ Լ ՈՒ Խ  2.2

 

ՄԻՆՉԵՎ 35 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՀՈՍԱՆՔԱՀԱՂՈՐԴԻՉՆԵՐ

 

Կիրառման տիրույթը, սահմանումներ

 

2.2.1. Կանոնների սույն գլուխը տարածվում է մինչև 35 կՎ լարման փոփոխական և հաստատուն հոսանքի հոսանքահաղորդիչների վրա:

Պայթյունավտանգ և հրդեհավտանգ գոտիներում տեղադրվող հոսանքահաղորդիչներին ներկայացվող լրացուցիչ պահանջները բերված են գլ. 7.3 և 7.4-ում` համապատասխանաբար:

Սույն գլուխը չի տարածվում էլեկտրոլիզային կայանքների, էլեկտրաջերմային կայանքների կարճ ցանցերի, հատուկ հոսանքահաղորդիչների վրա և այն հոսանքահաղորդիչների վրա, որոնց սարքվածքը որոշվում է հատուկ կանոններով կամ նորմերով:

2.2.2. Հոսանքահաղորդիչ է կոչվում այն սարքվածքը, որը նախատեսված է էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համար, բաղկացած է չմեկուսացված կամ մեկուսացված հաղորդիչներից և նրանց պատկանող մեկուսիչներից, պաշտպանիչ, պարուտակներից, ճյուղավորման սարքվածքներից, պահող և հենարանային կառուցվածքներից:

2.2.3. Կախված հաղորդիչների տեսակից, հոսանքահաղորդիչները բաժանվում են ճկուն (հաղորդալարեր օգտագործելու դեպքում) և կոշտ (կոշտ հաղորդաձողեր օգտագործելու դեպքում) տեսակների:

Գործարանային պատրաստման մինչև 1 կՎ լարման կոշտ հոսանքահաղորդիչը, որը բաց է թողնվում լրակազմ հատվածամասերով, կոչվում է հաղորդաձողալար:

Ըստ նշանակման հաղորդաձողալարերը բաժանվում են.

գլխավոր` հիմնականում նախատեսված են բաշխիչ հաղորդաձողալարեր, ուժային բաշխիչ կետեր, վահաններ և առանձին հզոր էլեկտրաընդունիչներ նրանց միացնելու համար,

բաշխիչ` հիմնականում նախատեսված են նրանց էլեկտրաընդունիչներ միացնելու համար,

հպանվակային` նախատեսված են շարժական էլեկտրաընդունիչների սնման համար.

լուսավորման` նախատեսված են լուսատուների և փոքր հզորության էլեկտրաընդունիչների սնուցման համար:

2.2.4. 1 կՎ-ից բարձր լարման հոսանքահաղորդիչը, որը դուրս է գալիս մեկ էլեկտրակայանքի սահմաններից, կոչվում է երկարաձգված:

 

Ընդհանուր պահանջներ

 

2.2.5. Արդյունաբերական ձեռնարկությունների 6-35 կՎ լարման ցանցերում, մեկ ուղղությամբ` 6 կՎ լարման ավելի քան 15-20 ՄՎ.Ա, 10 կՎ լարման ավելի քան 25-35 ՄՎ.Ա և 35 կՎ լարման ավելի քան 35 ՄՎ.Ա, հզորություն հաղորդելու համար, որպես կանոն, հարկավոր է կիրառել ճկուն կամ կոշտ հոսանքահաղորդիչներ, առավելապես մեծ քանակությամբ զուգահեռ տեղադրված մալուխներով իրագործված գծերից առաջ:

Հոսանքահաղորդիչների բաց անցկացում պետք է կիրառել այն բոլոր դեպքերում, երբ դա հնարավոր է էլեկտրամատակարարման օբյեկտի գլխավոր հատակագծի և շրջապատող միջավայրի պայմաններով:

2.2.6. Այն տեղերում, որտեղ օդը պարունակում է քիմիապես ակտիվ նյութեր, որոնք ունեն քայքայիչ ազդեցություն հոսանքատար մասերի, պահող կառուցվածքների և մեկուսիչների վրա, հոսանքահաղորդիչները պետք է ունենա համապատասխան իրագործում, կամ նշված ազդեցություններից պաշտպանելու համար հարկավոր է կիրառել այլ միջոցներ:

2.2.7. Հոսանքահաղորդիչների հաղորդալարերի, մեկուսիչների, արմատուրի, կառուցվածքների և սարքերի հաշվարկը և ընտրությունը հարկավոր է կատարել ինչպես աշխատանքի բնականոն պայմանների համար (համապատասխանությունը աշխատանքային լարմանը և հոսանքին), այնպես էլ կարճ միացումների ժամանակ աշխատանքային պայմանների համար (տես գլ. 1.4):

2.2.8. Հոսանքատար մասերը պետք է ունենան նշանակում և գունավորում համապատասխան գլ. 1.1-ի պահանջներին:

2.2.9. Հոսանքահաղորդիչների հոսանքատար մասերը, որպես կանոն, հարկ է պատրաստել ալյումինե, պողպատալյումինե և պողպատե լարերից, խողովակներից և պրոֆիլային հատույթ ունեցող հաղորդաձողերից:

2.2.10. Հոսանքահաղորդիչների հոսանքատար մասերը հողակցելու համար հարկավոր է նախատեսել մնայուն հողակցող դանակներ կամ փոխադրովի հողակցումներ 4.2.25 (տես նաև 2.2.30, կ. 3) կետի պահանջներին համապատասխան:

2.2.11. Հոսանքահաղորդիչների մեխանիկական բեռնվածքը, ինչպես նաև շրջապատող միջավայրի հաշվարկային ջերմաստիճանը հարկավոր է որոշել` համաձայն 4.2.46-4.2.49 կետերի պահանջների:

2.2.12. Հոսանքահաղորդիչների դասավորվածքը և կառուցվածքային կատարումը պետք է նախատեսեն տեղակայման և նորոգման աշխատանքների հարմար և անվտանգ կատարման հնարավորությունը:

2.2.13. Բաց օդում տեղադրված 1 կՎ-ից բարձր լարման հոսանքահաղորդիչները անհրաժեշտ է պաշտպանել ամպրոպային գերլարումներից 4.2.167 և 4.2.168 կետերի պահանջներին համապատասխան:

2.2.14. Համաչափ բեռնվածք ունեցող փոփոխական հոսանքի հոսանքահաղորդիչների համար, երբ հոսանքը 1 կԱ և ավել է` խորհուրդ է տրվում, իսկ 1,6 կԱ և ավել հոսանքի դեպքում` պահանջվում է նախատեսել մագնիսական դաշտի ազդեցության պատճառով հաղորդաձողակալներում, արմատուրներում, կառուցվածքներում առաջացող էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման միջոցներ:

2,5 կԱ և ավել հոսանքի դեպքում, բացի դրանից, անհրաժեշտ է նախատեսել ինդուկտիվ դիմադրության իջեցման և հավասարեցման միջոցներ (օրինակ` շերտերի տեղադրումը քառակուսու կողմերում փաթեթներով, զույգված ֆազերի, պրոֆիլային հաղորդաձողերի, կլոր և քառակուսի սնամեջ խողովակների և վերադասավորման օգտագործում): Երկարաձգված ճկուն հոսանքահաղորդիչների համար նաև խորհուրդ է տրվում օգտագործել ներֆազային վերադասավորումներ, որոնց քանակը պետք է որոշվի հաշվարկի միջոցով` կախված հոսանքահաղորդչի երկարությունից:

Ոչ համաչափ բեռնվածքի ժամանակ, հոսանքի արժեքը, որի դեպքում անհրաժեշտ է մագնիսական դաշտի ազդեցությամբ առաջացած էլեկտրաէներգիայի կորուստների նվազեցման միջոցով նախատեսել, յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է որոշվի հաշվարկով:

2.2.15. Այն դեպքերում, երբ ջերմաստիճանի փոփոխությունը, տրանսֆորմատորների թրթռումը, շենքի անհավասարաչափ նստվածքը և այլն, կարող են առաջացնել հաղորդիչների, մեկուսիչների կամ հոսանքահաղորդիչների այլ տարրերի վտանգավոր մեխանիկական լարումներ, հարկավոր է միջոցներ ձեռնարկել այդ լարումները վերացնելու համար (փոխհատուցիչներ կամ դրանց նման հարմարանքներ): Կոշտ հոսանքահաղորդիչների վրա փոխհատուցիչները պետք է տեղադրվեն շենքերի և սառույցների հետ ջերմաստիճանային նստվածքային կարերի հատման տեղերում:

2.2.16. Հոսանքահաղորդիչների չքանդվող միացումները խորհուրդ է տրվում կատարել եռակցմամբ: Ճյուղավորումները ճկուն հոսանքահաղորդիչներով միացնելու համար թույլատրվում է մամլվող սեղմակների օգտագործում:

Տարբեր նյութերից պատրաստված հաղորդիչների միացումը անհրաժեշտ է կատարել այնպես, որպեսզի բացառվի հպումային մակերեսների ժանգոտումը:

2.2.17. 1 կԲ-ից բարձր լարման հոսանքահաղորդիչների հատույթի ընտրումը, ըստ երկարատև թույլատրվող հոսանքի, բնականոն և հետվթարային ռեժիմներում, հարկավոր է կատարել` հաշվի առնելով բեռնվածքի սպասվող աճը, բայց հաշվարկայինից 25-30%-ից ոչ ավել:

2.2.18. Երկարատև թույլատրվող հոսանքային բեռնվածքը չմեկուսացված հաղորդալարերից պատրաստված հոսանքահաղորդիչների համար պետք է որոշել համաձայն գլ. 1.3-ի, օգտագործելով 0,8 գործակիցը, հաղորդալարերի ներֆազային վերադասավորման բացակայության, և 0,98 գործակիցը` առկայության դեպքում:

 

Մինչեվ 1 կՎ լարման հոսանքահաղորդիչներ

 

2.2.19. Հոսանքահաղորդիչներից ճյուղավորման տեղերը պետք է մատչելի լինեն սպասարկման համար:

2.2.20. Արտադրական շինություններում IP00 կատարման հոսանքահաղորդիչները պետք է տեղադրվեն հատակի կամ սպասարկման հարթակի մակերևույթից առնվազն 3,5 մ բարձրության վրա, իսկ IP31 կատարման հոսանքահաղորդիչները` առնվազն 2,5 մ:

Մեկուսացված հաղորդաձողերով IP20 և բարձր, ինչպես նաև IP40 և բարձր կատարման հոսանքահաղորդիչների տեղադրման բարձրությունը չի նորմավորվում: Չի նորմավորվում նաև ցանկացած կատարման հոսանքահաղորդիչների տեղադրման բարձրությունը` փոփոխական հոսանքի 42 Վ և ցածր, և հաստատուն հոսանքի 110 Վ և ցածր լարման ցանցերում:

Շինություններում, որտեղ լինում է միայն որակյալ սպասարկվող անձնակազմը (օրինակ` շենքերի տեխնիկական հարկերում և այլն), IP20 և բարձր կատարման հոսանքահաղորդիչների տեղադրման բարձրությունը չի նորմավորվում:

Արդյունաբերական ձեռնարկությունների էլեկտրաշինություններում IP00 և բարձր կատարման հոսանքահաղորդիչների տեղադրման բարձրությունը չի նորմավորվում: Այն տեղերը, որտեղ հնարավոր են պատահական հպումներ IP00 կատարման հոսանքահաղորդիչների հետ, պետք է լինեն ցանկապատված:

Այն տեղերում, որտեղ հնարավոր են մեխանիկական վնասվածքներ, հոսանքահաղորդիչները պետք է ունենան լրացուցիչ պաշտպանություն:

Անցումների վրա տեղադրվող հոսանքահաղորդիչները և ցանկապատումները պետք է տեղադրված լինեն հատակից կամ սպասարկման հարթակից առնվազն 1,9 մ բարձրության վրա:

Հոսանքահաղորդիչների ցանցաձև ցանկապատումները պետք է ունենան ցանց` 25x25 մմ ոչ ավել բջիջներով:

Կառուցվածքները, որոնց վրա տեղադրվում են հոսանքահաղորդիչներ, պետք է կատարված լինեն անկիզելի նյութերից և ունենան առնվազն 0,25 ժ հրակայունության սահման:

Ծածկերով, միջնապատերով և պատերով հոսանքահաղորդիչների անցման հանգույցները պետք է բացառեն բոցի և ծխի` մի շինությունից մյուսը տարածման հնարավորությունը:

2.2.21. Առանց պարուտակ հոսանքահաղորդիչների հոսանքատար մասերից (IP00 կատարման) մինչև խողովակաշարեր հեռավորությունը պետք է լինի առնվազն 1 մ, իսկ մինչև տեխնոլոգիական սարքավորումներ` առնվազն 1,5 մ:

Թաղանթ ունեցող հաղորդաձողալարերից (IP21, IP31, IP51, IP65 կատարման) մինչև խողովակաշարեր ու տեխնոլոգիական սարքավորումներ հեռավորությունը չի նորմավորվում:

2.2.22. Առանց պարուտակ հոսանքահաղորդիչների (IP00) տարբեր ֆազերի կամ բևեռների հաղորդիչների միջև և նրանցից մինչև պատերը և հողակցված կառուցվածքները միջանցիկ հեռավորությունը պետք է լինի առնվազն 50 մմ, իսկ մինչև շենքերի կիզելի, տարրերը` առնվազն 200 մմ:

2.2.23. Հոսանքահաղորդիչներից ճյուղավորումների համար փոխարկիչ և պաշտպանիչ սարքերը պետք է տեղադրվեն կամ անմիջապես հոսանքահաղորդիչների վրա, կամ ճյուղավորման կետին մոտ (տես նաև 3.1.16): Այդ սարքերը պետք է այնպես տեղադրված և պատնեշված լինեն, որ բացառվի լարման տակ գտնվող մասերն պատահաբար հալվելու հնարավորությունը: Անհասանելի բարձրության վրա տեղադրված սարքերի` հատակից կամ սպասարկման հարթակից օպերատիվ կառավարման համար, պետք է նախատեսված լինեն համապատասխան սարքվածքներ (ձգաձողեր և ճոպաններ): Սարքերը պետք է ունենան հատակից կամ սպասարկման հարթակից նկատելի նշաններ, որոնք ցույց են տալիս սարքի վիճակը (միացված է, անջատված է):

2.2.24. Հոսանքահաղորդիչների համար հարկավոր է կիրառել անկիզելի նյութերից [ճենապակի, ճարպաքար (ստեատիտ) և այլն] պատրաստված մեկուսիչներ:

2.2.25. Առանց պաշտպանիչ պարուտակների հոսանքահաղորդիչների (IP00) ամբողջ ուղեգծով մեկ, յուրաքանչյուր 10-15 մ-ի վրա, ինչպես նաև մարդաշատ տեղերում (կռունկավարների վայրէջքի հրապարակները և այլն), պետք է ամրացված լինեն անվտանգության տեխնիկայի նախազգուշացնող պլակատներ:

2.2.26. Կարճ միացման հոսանքների անցման ժամանակ, ֆազերի հաղորդիչների անթույլատրելի մոտեցումը միմյանց և հոսանքահաղորդչի պարուտակին կանխելու համար, անհրաժեշտ է նախատեսել միջոցներ (օրինակ` մեկուսացման պահանգներ):

2.2.27. Ամբարձչային թռիչքներում տեղադրված հոսանքահաղորդիչների վրա տարածվում են հետևյալ լրացուցիչ պահանջները.

1. Առանց պաշտպանիչ պարուտակի, չցանկապատված հոսանքահաղորդիչները (IP00), որոնք անցկացվում են ֆերմաներով, հարկավոր է տեղադրել կամրջի երեսարկի և ամբարձչի սայլակի մակարդակից առնվազն 2,5 մ բարձրության վրա: Եթե հոսանքահաղորդիչները անցկացվում են 2,5 մ-ից պակաս բարձրության վրա, բայց ոչ ցածր, քան ծածկի ֆերմայի ներքևի գոտու մակարդակը, ապա հոսանքահաղորդիչների լրիվ տարածությամբ պետք է նախատեսված լինի ցանկապատում` կամրջի երեսարկից և ամբարձչի սայլակից նրանց պատահաբար դիպչելը բացառելու համար: Թույլատրվում է ցանկապատումը, ծածկի տեսքով, կատարել հենց հոսանքահաղորդչի տակ գտնվող ամբարձչի վրա:

2. Առանց պաշտպանիչ պարուտակների հոսանքահաղորդիչների (IP00) այն հատվածամասերը, որոնք անցնում են ամբարձիչների նորոգման կանգատեղերի վրայով (տես 5.4.16 կետը), պետք է ունենան ցանկապատումներ, որոնք կկանխեն ամբարձչի սայլակի երեսարկից հոսանքատար մասերին դիպչելը: Ցանկապատում չի պահանջվում, եթե հոսանքահաղորդչի բարձրությունը այդ երեսարկից առնվազն 2,5 մ է, կամ` եթե այդ տեղերում օգտագործվում են մեկուսացված հաղորդիչներ: Վերջին դեպքում, նրանցից նվազագույն հեռավորությունը որոշում են նորոգման պայմաններից ելնելով:

3. Ամբարձչի տակով հոսանքահաղորդիչների անցկացումն առանց մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու հատուկ միջոցներ կիրառելու` թույլատրվում է ամբարձչի մեռյալ գոտում: Մինչև 630 Ա հոսանքի` ցանկացած կատարման թաղանթներով հաղորդաձողալարերի համար, որոնք գտնվում են տեխնոլոգիական սարքերի մոտ` ամբարձչի մեռյալ գոտուց դուրս, մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու հատուկ միջոցներ նախատեսել չի պահանջվում:

 

1 կՎ-ից բարձր լարման հոսանքահաղորդիչներ

 

2.2.28. Արդյունաբերական շինություններում թույլատրվում է կիրառել IP41 և բարձր կատարման հոսանքահաղորդիչներ: Հոսանքահաղորդիչները պետք է տեղադրված լինեն հատակի կամ սպասարկման հարթակի մակարդակից առնվազն 2,5 մ բարձրության վրա:

Արդյունաբերական շինություններում, որտեղ լինում է միայն որակյալ սպասարկվող անձնակազմը (օրինակ` շենքերի տեխնիկական հարկերում և այլն), IP41 և բարձր կատարման հոսանքահաղորդիչների տեղադրման բարձրությունը չի նորմավորվում: Էլեկտրաշինություններում թույլատրվում է ցանկացած կատարման հոսանքահաղորդիչների կիրառում: IP41 և ցածր կատարման հոսանքահաղորդիչների տեղադրման բարձրությունը հատակի կամ սպասարկման հարթակի մակարդակից պետք է լինի առնվազն 2,5 մ, IP41 և բարձրը` չի նորմավորվում:

2.2.29. Բաց օդում կարող են կիրառվել ցանկացած կատարման հոսանքահաղորդիչներ (տես նաև 2.25 և 2.2.13 կետերը):

2.2.30. Թունելներում և ստորասրահներում հոսանքահաղորդիչներ տեղադրելու դեպքում պետք է կատարվեն 4.2.82 կետի, ինչպես նաև հետևյալ պահանջները.

1. Առանց պարուտակ հոսանքահաղորդիչների (IP00) սպասարկման միջանցքների լայնությունը պետք է լինի առնվազն 1 մ` միակողմանի տեղադրման և 1,2 մ` երկկողմանի տեղադրման դեպքում: Հոսանքահաղորդչի 150 մ-ից ավել երկարության դեպքում, սպասարկման միջանցքի լայնությունը` ինչպես սարքավորման միակողմանի, այնպես էլ երկկողմանի սպասարկման դեպքում, համեմատած բերվածի հետ, պետք է ավելացվի առնվազն 0,2 մ-ով:

2. Առանց պարուտակ հոսանքահաղորդչի ցանկապատման բարձրությունը հատակի մակարդակից պետք է լինի առնվազն 1,7 մ:

3. Հոսանքահաղորդչի սկզբում և վերջում, ինչպես նաև միջակա կետերում հարկավոր է նախատեսել մնայուն հողակցող դանակներ կամ սարքվածքներ` փոխադրովի հողակցումներ միացնելու համար: Փոխադրովի հողակցումների տեղադրման կետերի քանակը պետք է ընտրվի այնպես, որպեսզի կարճ միացումների ժամանակ հարևան հոսանքահաղորդիչներից մակածված լարումը երկու հարևան կետերում տեղադրված հողակցումների միջև չգերազանցի 250 Վ:

2.2.31. Թունելներում և ստորասրահներում, որտեղ տեղադրված են հոսանքահաղորդիչներ, հարկավոր է իրականացնել լուսավորություն` համաձայն բաժին 6-ի պահանջների: Թունելների և ստորասրահների լուսավորությունը պետք է սնվի երկու աղբյուրներից` հերթագայելով լամպերի միացումներն այդ աղբյուրներին:

Այնտեղ, որտեղ տեղադրվում են առանց պարուտակի հոսանքահաղորդիչներ (IP00), լուսավորման արմատուրը պետք է տեղադրված լինի այնպես, որ ապահովված լինի նրա անվտանգ սպասարկումը: Այդ դեպքում թունելներում և ստորասրահներում լուսավորման էլեկտրահաղորդագծերը պետք է լինեն էկրանացված (մետաղյա թաղանթներով մալուխներ, էլեկտրահաղորդագծեր պողպատյա խողովակների մեջ և այլն):

2.2.32. Թունելների և ստորասրահների իրագործման ժամանակ հոսանքահաղորդիչների համար պետք է պահպանվեն հետևյալ պահանջները.

1. Կառույցները պետք է իրագործվեն անկիզելի նյութերից: Երկաթբետոնե կրող կառուցատարրերը պետք է ունենան առնվազն 0,75 ժ հրակայունության սահման, իսկ պողպատե գլոցվածքովը` առնվազն 0,25 ժ:

2. Օդափոխումը պետք է կատարել այնպես, որպեսզի մտնող և ելնող օդի ջերմաստիճանների տարբերությունը անվանական բեռնվածքի դեպքում չգերազանցի 15օC: Օդափոխման անցքերը պետք է փակված լինեն շերտափեղկերով կամ ցանցերով և պաշտպանված լինեն հովարներով:

3. Թունելների և ստորասրահների ներքին տարածությունը չպետք է հատվի որևէ խողովակաշարով:

4. Հոսանքահաղորդիչների թունելները և ստորասրահները պետք է սարքավորված լինեն կապի սարքվածքներով: Կապի միջոցների սարքերը և նրանց տեղադրման տեղերը պետք է որոշվեն կոնկրետ նախագծման ժամանակ:

 

1 կՎ-ից բարձր լարման ճկուն հոսանքահաղորդիչներ

 

2.2.33. Բաց օդում ճկուն հոսանքահաղորդիչները պետք է անցկացվեն առանձին հենարանների վրայով: Հոսանքահաղորդիչների և տեխնոլոգիական խողովակաշարերի համատեղ անցկացումը ընդհանուր հենարանների վրայով, չի թույլատրվում:

2.2.34. Տրոհված ֆազի հաղորդալարերի միջև հեռավորությունը, խորհուրդ է տրվում ընդունել օգտագործվող հաղորդալարերի տրամագծի առնվազն վեցապատիկին հավասար:

2.2.35. Հեռավորությունը հոսանքահաղորդիչների միջև և նրանցից մինչև հողակցված կառուցվածքները, շենքերը և այլ կառույցները, ինչպես նաև` մինչև ավտոճանապարհի կամ երկաթգծի պաստառը, պետք է ընդունվի ըստ գլ. 2.5-ի:

2.2.36. Հոսանքահաղորդիչների մոտեցումը պայթյունավտանգ շինություններ ունեցող շենքերի և կառույցների հետ, ինչպես նաև պայթյունավտանգ արտաքին կայանքների հետ, պետք է կատարվի գլ. 7.3-ի պահանջներին համապատասխան:

2.2.37. Հոսանքահաղորդիչներից մինչև հատող կառույցները հեռավորության ստուգումը հարկավոր է կատարել հաշվի առնելով միջֆազային և ներֆազային պահանգներից հաղորդալարերի վրա առաջացող լրացուցիչ կշռային բեռնվածքները և հետվթարային ռեժիմում հաղորդալարի առավելագույն ջերմաստիճանի հնարավորությունները: Հետվթարային ռեժիմում հոսանքահաղորդչի աշխատանքի դեպքում առավելագույն ջերմաստիճանը ընդունվում է հավասար +70օC:

2.2.38. Երկարաձգված հոսանքահաղորդչի շղթայի ֆազերը խորհուրդ է տրվում տեղադրել հավասարակողմ եռանկյան գագաթներում:

2.2.39. Երկարաձգված հոսանքահաղորդչի կառուցվածքը պետք է նախատեսի փոխադրովի հողակցիչների օգտագործման հնարավորություն, որոնք թույլ կտան անվտանգ կերպով աշխատանքներ կատարել անջատված շղթայի վրա: Փոխադրովի հողակցիչների տեղադրման կետերի քանակը ընտրվում է ըստ 2.2.30, կ. 3-ի:

2.2.40. Ճկուն հոսանքահաղորդիչների հաղորդալարերի հաշվարկի ժամանակ հարկավոր է ղեկավարվել հետևյալով.

1. Հաղորդալարերի ձգաուժը և լարումը արտաքին բեռնվածքների տարբեր զուգակցումների ժամանակ, պետք է ընդունվեն կախված ֆազի վրա թույլատրելի նորմատիվային ձգաուժից` պայմանավորված օգտագործվող, ճիգ ընդունող, հենարանների և հանգույցների ամրությամբ:

Ֆազի վրա նորմատիվային ձգաուժը, որպես կանոն, հարկավոր է ընդունել 9,8 կՆ-ից ոչ ավել:

2. Հարկավոր է հաշվի առնել հաղորդալարերի վրա լրացուցիչ կշռային բեռնվածքները` միջֆազային և ներֆազային պահանգներից:

3. Քամու ճնշումը հաղորդալարերին պետք է հաշվարկվի ըստ 2.5.30-ի:

 

Գ Լ ՈՒ Խ 2.5

 

1 կՎ-ԻՑ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐ

 

Կիրառման տիրույթը, սահմանումներ

 

2.5.1. Կանոնների սույն գլուխը տարածվում է չմեկուսացված հաղորդալարերով իրագործված 1 կՎ-ից բարձր և մինչև 500 կՎ ՕԳ-ի վրա:

Սույն գլուխը չի տարածվում էլեկտրական օդային գծերի վրա, որոնց կառուցվածքը որոշվում է հատուկ կանոններով, նորմերով և որոշումներով (էլեկտրաֆիկացված երկաթգծերի, տրամվայի, տրոլեյբուսի հպումային ցանցեր, ինքնուղեփակման ազդանշանային գծեր և այլն): ՕԳ-ում մալուխային ներդիրները պետք է կատարվեն 2.3 գլխում և 2.5.70 կետում բերված պահանջներին համապատասխան:

2.5.2. 1 կՎ-ից բարձր էլեկտրահաղորդման օդային գիծ է կոչվում է հաղորդալարերով էլեկտրաէներգիայի հաղորդման, ինժեներական կառուցվածքների վրա (կամուրջների, ուղեկամուրջների և այլն) բացօթյա դասավորված և մեկուսիչների ու արմատուրի միջոցով հենարաններին կամ կալունակներին ու կանգնակներին ամրակցված սարքվածքը:

Որպես սկիզբ և վերջ ՕԳ-ի համար ընդունվում են բաշխիչ սարքվածքների գծային ճակատամուտքերը կամ գծային ներանցիչները, իսկ ճյուղավորումների համար` ճյուղավորման հենարանը և բաշխիչ սարքվածքի գծային ճակատամուտքը կամ գծային ներանցիչը:

2.5.3. 1 կՎ-ից բարձր ՕԳ-ի բնականոն ռեժիմ է կոչվում է չկտրված հաղորդալարերի և մետաղաճոպանների դեպքում ՕԳ-ի վիճակը:

1 կՎ-ից բարձր ՕԳ-ի վթարային ռեժիմ է կոչվում է ՕԳ-ի վիճակը` մեկ կամ մի քան կտրված հաղորդալարերի կամ մետաղաճոպանների դեպքում:

1 կՎ-ից բարձր ՕԳ տեղակայման ռեժիմ է կոչվում հենարանների, հաղորդալարերի և մետաղաճոպանների վիճակը տեղակայման պայմաններում:

Եզրաչափքային lչ կոչվում է այն հենամեջը, որի երկարությունը որոշվում է հաղորդալարերից մինչև հողը նորմավորված ուղղաձիգ եզրաչափքով` կատարյալ հարթ մակերևույթի վրա հենարանների տեղակայման դեպքում:

Հողմնային հենամեջ lհողմ կոչվում է ՕԳ-ի այն տեղամասի երկարությունը, որից հաղորդալարերի կամ մետաղաճոպանների վրա քամու ճնշումը ընկալվում է հենարանով:

Կշռային հենամեջ lկշիռ կոչվում է ՕԳ-ի այն տեղամասի երկարությունը, որի հաղորդալարերի կամ մետաղաճոպանների կշիռը ընկալվում է հենարանով:

Հաղորդալարերի կախվածքի եզրաչափքային սլաք է կոչվում եզրաչափքային հենամեջում կախվածքի առավելագույն սլաքը:

2.5.4. Բնակեցված տեղանք են կոչվում քաղաքների հողատարածքները քաղաքային գծի` նրանց 10 տարվա հեռանկարային զարգացման սահմաններում, քաղաքամերձ և կանաչ գոտիները, առողջարանները, քաղաքատիպ ավանների` ավանային գծի սահմաններում և գյուղական բնակավայրերի` այդ բնակավայրերի գծի սահմաններում հողատարածքները:

Չբնակեցված տեղանք են կոչվում միասնական պետական հողային ֆոնդի հողատարածքները, բացառությամբ բնակեցված և դժվարամատչելի տեղանքից: Սույն Կանոնները չբնակեցված տեղանքին են դասում անկառուցապատ տեղանքը` թեկուզ և շատ հաճախվող, տրանսպորտի և գյուղատնտեսական մեքենաների համար մատչելի, գյուղատնտեսական հանդակները, բանջարանոցները, այգիները, առանձին` հազվադեպ կանգնած շինություններով և ժամանակավոր կառույցներով տեղանքները:

Դժվարամատչելի տեղանք է կոչվում տրանսպորտի և գյուղատնտեսական մեքենաների համար անմատչելի տեղանքը:

Կառուցապատված տեղանք սույն Կանոններով կոչվում են ՕԳ երկու կողմից ընդլայնական քամիներից պաշտպանող քաղաքների, ավանների և գյուղական բնակավայրերի փաստացի կառուցապատված սահմաններում գտնվող տարածքները:

2.5.5. Մեծ անցումներ կոչվում են նավարկելի գետերի, նավարկելի նեղուցների կամ ջրանցքների հատումները, որոնց վրա տեղակայված են 50 մ և ավել բարձրությամբ հենարաններ, ինչպես նաև 700 մ-ից ավել հենամեջով ցանկացած ջրային տարածքների հատումները` անկախ ՕԳ հենարանների բարձրությունից:

 

Ընդհանուր պահանջներ

 

2.5.6. ՕԳ հաղորդալարերի և մետաղաճոպանների մեխանիկական հաշվարկը, կատարվում է թույլատրելի լարման մեթոդով, մեկուսիչների և արմատուրի հաշվարկը` քայքայող բեռնվածքի մեթոդով: Երկու մեթոդով էլ հաշվարկները կատարվում են նորմատիվային բեռնվածքների համար:

ՕԳ հենարանների և հիմքերի հաշվարկները կատարվում են հաշվարկային սահմանային վիճակների մեթոդով:

Հաշվարկային այլ մեթոդների կիրառումը յուրաքանչյուր առանձին դեպքում պետք է հիմնավորված լինի նախագծով:

Սույն գլխում բերված են նորմատիվային բեռնվածքների որոշման պայմանները: ՕԳ շինարարական կառուցվածքների (հենարանների և հիմքերի) հաշվարկների մեջ օգտագործվող հաշվարկային բեռնվածքների որոշման համար ցուցումները տրված են սույն գլխի հավելվածում:

ՕԳ կառուցվածքների հաշվարկի առանձնահատուկ պայմաններին վերաբերող գերբեռնման գործակիցները և հաշվարկային դրույթները բերված են սույն գլխի հավելվածում:

2.5.7. 100 կմ-ից ավել երկարությամբ 110-500 կՎ ՕԳ վրա հոսանքների և լարման ոչ սիմետրիկությունը սահմանափակելու համար պետք է կատարվի վերադասավորման մեկ լրիվ ցիկլ: Երկշղթա ՕԳ վրա վերադասավորման սխեմաները պետք է լինեն միատեսակ: Կապի գծերի վրա, ազդեցության պայմանների տեսակետից, վերադասավորման քայլը չի նորմավորվում:

110-500 կՎ էլեկտրական ցանցերում, որոնք պարունակում են ՕԳ մի քանի տեսամասեր` յուրաքանչյուրը 100 կմ-ից փոքր երկարությամբ, հաղորդալարերի վերադասավորումը կատարվում է անմիջապես միջանկյալ ենթակայաններում (հաղորդաձողերի վրա, ծայրային հենարանի և ենթակայանի ճակատամուտքի միջև հենամեջում կամ ծայրային հենարանի վրա): Ընդ որում, վերադասավորումը պետք է իրագործվի այնպես, որպեսզի ֆազերի տարբեր հերթագայությամբ ՕԳ տեղամասերի գումարային երկարությունները լինեն մոտավորապես հավասար:

Մինչև 35 կՎ լարման էլեկտրական ցանցերում խորհուրդ է տրվում ենթակայաններում ֆազերի վերադասավորումը կատարել այնպես, որպեսզի ֆազերի տարբեր հերթագայությամբ տեղամասերի գումարային երկարությունները լինեն մոտավորապես հավասար:

2.5.8. ՕԳ սպասարկումը պետք է նախատեսվի նորոգման արտադրական բազաներից (ՆԱԲ) և նորոգման շահագործման կետերից (ՆՇԿ):

ՆԱԲ և ՆՇԿ տեղաբաշխումը, նրանց տեսակների ընտրությունը, մեքենայացման և տրանսպորտային միջոցներով հանդերձումը պետք է իրագործվի սահմանված կարգով հաստատված շահագործման կազմակերպման սխեմաների հիման վրա կամ գործող նորմատիվների համաձայն:

ՆԱԲ և ՆՇԿ պետք է սարքավորվեն կապի միջոցներով` սահմանված կարգով հաստատված շահագործման կազմակերպման սխեմաներին համապատասխան:

Բացի ՆԱԲ և ՆՇԿ, դժվարամատչելի տեղանքում ՕԳ շահագործման համար ՕԳ ուղեգծի վրա պետք է նախատեսվեն տաքացման պարզեցված կետեր, որոնց քանակը և դասավորությունը պետք է հիմնավորված լինեն նախագծով:

2.5.9. Նորոգման արտադրական բազաներին կից նախատեսվում է արտադրաբնակարանային մակերեսների շինարարություն` ՕԳ օպերատիվ և նորոգման ու շահագործման անձնակազմի համար: Արտադրաբնակարանային մակերեսների շինարարության ծավալը որոշվում է սահմանված կարգով կամ գործող նորմատիվներով հաստատված էներգահամակարգի շահագործման կազմակերպման սխեմայի համաձայն:

Արտադրաբնակարանային շինությունները տեղաբաշխվում են, որպես կանոն, ենթակայանների կամ ՆԱԲ տարածքներում և պետք է ապահովված լինեն տեղային հեռախոսակապով կամ ռադիոկապով, ունենալով կապի նախարարության մոտակա հեռախոսային ցանց դուրս գալու հնարավորություն` կանչային ազդանշանով, ինչպես նաև ռադիոֆիկացման միջոցներով:

2.5.10. ՕԳ շահագործման և նորոգման համար ցանցային ձեռնարկությունների և նրանց կառուցվածքային ստորաբաժանումների համալրումը տրանսպորտային միջոցներով և աշխատանքների մեքենայացման միջոցներով, կատարվում է սահմանված կարգով հաստատված շահագործման կազմակերպման հեռանկարային սխեմայի, կամ գործող նորմատիվների համաձայն:

ՕԳ շահագործման և նորոգման համար նախատեսված ավտոմեքենաները և ինքնագնաց մեխանիզմները պետք է սարքավորված լինեն ՆԱԲ-ի հետ երկկողմ ռադիոկապի միջոցներով:

2.5.11. ՆԱԲ և ՆՇԿ անձնակազմի թվաքանակը, արտադրաբնակարանային շինությունների ծավալը, ինչպես նաև շահագործման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների և մեխանիզմների քանակը, որոշվում են գործող նորմատիվային փաստաթղթերի համաձայն:

2.5.12. Տարվա ցանկացած ժամանակ պետք է ապահովված լինի 110 կՎ և բարձր լարման ՕԳ-ին հնարավորին չափ մոտենալը, սակայն ուղեգծից 0,5 կմ-ից ոչ հեռու: Նշված ՕԳ ուղեգծի երկայնքով երթևեկելու և մեքենաներով նրանց մոտենալու համար պետք է տնկիներից, կոճղերից, քարերից և այլն, մաքրված լինի առնվազն 2,5 մ լայնությամբ հողաշերտ: Բացառություններ թույլատրվում են միայն ՕԳ հետևյալ տեղամասերում.

ճահճուտներով և ուժեղ կտրտվածությամբ տեղանքով անցնող, որտեղ երթանցն անհնար է: Այս դեպքում անհրաժեշտ է ՕԳ ուղեգծի երկայնքով իրագործել հետիոտնային շավիղներ` առնվազն 0,4 մ լայնությամբ կամրջակներով կամ հողալցված ճանապարհներ` առնվազն 0,8 մ լայնությամբ,

երկաթգծերի ու խճուղային ճանապարհների երկայնքով` այգիներով և այլ արժեքավոր կուլտուրաներով և ձյունապաշտպան տնկիներով զբաղեցված տարածքներով անցնող:

2.5.13. ՕԳ հենարանները խորհուրդ է տրվում տեղադրել ափերի ողողման գոտիներից դուրս` հաշվի առնելով հուների տեղափոխման և շրջանի ջրածածկման հնարավորությունները, ինչպես նաև այն տեղերից դուրս, որտեղ կարող են լինել անձրևային և այլ ջրերի հոսքեր և սառցահոսքեր (հեղեղատներ, գետաբերաններ և այլն):

Երբ անհնար է ՕԳ հենարանների տեղադրումը նշված վտանգավոր գոտիներից դուրս, պետք է իրականացվեն հենարանները վնասվելուց (հատուկ հիմքերի կառուցում, ափերի, թեքությունների, լանջերի ամրացում, կողմնատար առուների, սառցաբեկերի և այլնի կառուցում) ապահովող միջոցառումներ:

Կեղտաքարային հեղեղային հոսքի ենթադրվող գոտիներում հենարանների տեղադրումն արգելվում է:

Սառցահոսքի և բարձր վարարման ջրերի մակարդակի ամենամեծ հորիզոն ընդունվում է 2% ապահովմամբ (կրկնողականությունը` 50 տարին մեկ անգամ)` 330 կՎ և ցածր ՕՀ համար, և 1% (կրկնողականությունը` 100 տարին մեկ անգամ) կամ պատմականորեն դիտարկված մակարդակով, եթե այդպիսի տվյալներ կան` 500 կՎ ՕԳ համար:

2.5.14. Անտառներով, չոր ճահիճներով և այլ տեղերով, որտեղ հնարավոր են գետնամերձ հրդեհներ, փայտե հենարաններով անցնող ՕԳ դեպքում, հենարանների պաշտպանության համար պետք է նախատեսել հետևյալ միջոցներից մեկը.

ա) հենարանի յուրաքանչյուր կանգնակի շուրջը, նրանից 2 մ հեռավորության վրա` 0,4 մ խորությամբ և 0,6 մ լայնությամբ առվի կառուցում,

բ) քիմիական կամ այլ միջոցներով խոտերի և թփուտների ոչնչացում և 2 մ շառավղով տեղամասի մաքրում` յուրաքանչյուր հենարանի շուրջը,

գ) երկաթբետոնե կցորդի (խորթուկ) կիրառում, որի դեպքում հեռավորությունը հողից մինչև կանգնակի ներքևի ճակատը պետք է լինի առնվազն 1 մ:

Փայտե հենարաններով, 110 կՎ և բարձր ՕԳ տեղակայումն այն տեղերում, որտեղ հնարավոր են տորֆային հրդեհներ` խորհուրդ չի տրվում:

2.5.15. ՕԳ հենարանների վրա` 2,5-3 մ բարձրության վրա պետք է նշված լինեն հետևյալ մշտական նշանները.

հերթական համարը` բոլոր հենարանների վրա,

ՕԳ համարը կամ նրա պայմանական նշանը (անվանումը)` ծայրային հենարանների, գծերից ճյուղավորումների առաջին հենարանների վրա, նույն լարման գծերի հատման տեղերում` հենարանների վրա, երկաթգծերի, I-V կարգի ավտոճանապարհների հետ հատման հենամեջը սահմանափակող հենարանների վրա, ինչպես նաև զուգահեռ գնացող գծերով ուղեգծի տեղամասերի բոլոր հենարանների վրա, եթե գծերի առանցքների միջև հեռավորությունը փոքր է 200 մ-ից: Երկշղթա և բազմաշղթա ՕԳ հենարանների վրա, բացի դրանից, պետք է նշված լինի համապատասխան շղթան,

ֆազերի գունավորումը` 35 կՎ և բարձր ՕԳ ծայրային հենարանների, վերադասավորվողներին հարակից հենարանների և ՕԳ-ից ճյուղավորումների առաջին հենարանների վրա,

նախազգուշացնող պլակատներ` բնակեցված տեղանքի ՕԳ բոլոր հենարանների վրա,

պլակատները, որոնց վրա ցույց են տրված ՕԳ հենարանից մինչև կապի մալուխային գծի հեռավորությունը` այն հենարանների վրա, որոնց հեռավորությունը կապի մալուխների հենարաններից ՕԳ հենարանի բարձրության կեսից փոքր է:

2.5.16. Մետաղյա հենարանները և նրանց ոտնակների, երկաթբետոնե հենարանների դուրս ցցված մետաղյա մասերը և ՕԳ փայտե ու երկաթբետոնե հենարանների բոլոր մետաղյա մասերը պետք է պաշտպանված լինեն ժանգոտումից` ցինկապատման կամ կայուն ծածկույթով ներկման միջոցով: Մաքրումը, նախաներկումը և ներկումը պետք է կատարվեն միայն գործարանային պայմաններում: Ուղեգծում պետք է կատարվի միայն վնասված տեղերի կրկնական ներկում:

2.5.17. Օդակայանամերձ տարածքներում և օդային ուղեգծերում` ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, ՕԳ հենարանները, որոնք ըստ իրենց դիրքի և բարձրության օդանավակայանային կամ գծային խոչընդոտներ են ներկայացնում ինքնաթիռների թռիչքի համար, պետք է ունենան ազդանշանային լուսավորում (լուսապաշտպանական) և ցերեկային մականշվածք (ներկվածք), կատարված հետևյալ պայմաններին համապատասխան.

1. ՕԳ հենարանները պետք է ունենան լուսային պաշտպանակներ ամենաբարձր մասում (կետում) և դեպի ներքև` յուրաքանչյուր 45 մ-ի վրա: Միջանկյալ հարկերում լուսատուների միջև եղած տարածությունները, որպես կանոն, պետք է լինեն նույն չափի:

2. Հենարանի լուսապաշտպանական յուրաքանչյուր շարքում պետք է տեղակայված լինեն երկու լուսատուից ոչ պակաս` հենարանի երկու արտաքին կողմերում տեղավորված և միաժամանակ աշխատող կամ մեկական, եթե կա հուսալի ավտոմատ սարքվածք` հիմնական լուսատուի շարքից դուրս գալու դեպքում պահեստային միացման համար:

3. Արգելափակիչ լուսատուները պետք է տեղակայված լինեն այնպես, որ տեսանելի լինեն բոլոր ուղղություններից և զենիթից մինչև հորիզոնից 5օ ցածր սահմաններում:

4. Օդանավակայանային խոչընդոտներից լուսային պաշտպանական միջոցները` ըստ էլեկտրամատակարարման պայմանների, դասվում են I կարգի սպառիչներին: Առանձին դեպքերում, թույլատրվում է արգելափակիչ լուսատուների էլեկտրամատակարարումը իրականացնել մեկ էլեկտրահաղորդման գծով` նրա աշխատանքի լրիվ հուսալիության դեպքում:

5. Օդանավակայանի շրջանում խոչընդոտների լուսային պաշտպանակների միացումը և անջատումը պետք է կատարվի ՕԳ շահագործողների և օդանավակայանի հրամանատարակարգավարական կետի կողմից` ըստ աշխատանքի տրված ռեժիմի: Արգելափակիչ լուսատուների միացման և անջատման համար թույլատրվում է կիրառել հուսալի ավտոմատ սարքվածքներ: Այն սարքվածքների խափանման դեպքի համար պետք է նախատեսել արգելափակիչ լուսատուների միացման հնարավորությունը ձեռքով:

6. Ազդանշանային լուսատուների և սարքվածքների հարմարավետ և անվտանգ սպասարկման համար, դրանց գտնվելու տեղերում պետք է նախատեսված լինեն հարթակներ, ինչպես նաև սանդուղքներ` այդ հարթակների վրա մուտք գործելու համար: Այդ նպատակների համար հարկ է օգտագործել ՕԳ հենարանների վրա գոյություն ունեցող հարթակներն ու սանդուղքները:

7. Ցերեկային մակնշումների նպատակների համար լուսային պաշտպանակ ունեցող հենարանները պետք է ներկված լինեն երկու գույնի` կարմիր (նարնջագույն) և սպիտակ` մինչև 6 մ լայնության շերտերով, կախված հենարանի բարձրությունից: Շերտերի թիվը պետք է լինի 3-ից ոչ պակաս, ընդ որում առաջին և վերջին շերտերը ներկվում են կարմիր գույնի (նարնջագույն):

8. Ինչպիսի խոչընդոտների է դասվում ՕԳ հենարանը, մակնշման և լուսային պաշտպանակի բարձրության հաշվարկը, լուսապաշտպանման և ցերեկային մակնշման կատարման այլ պահանջների որոշումը, ինչպես նաև քաղաքացիական օդագնացության օրգանների հետ համաձայնեցումները, իրագործվում են ըստ գործող «Բարձր արգելքների մակնշման և լուսապաշտպանական կանոններ»-ի համաձայն:

2.5.18. 110 կՎ և բարձր ՕԳ վրա վնասվածքների տեղերի որոշման համար պետք է նախատեսված լինեն ենթակայաններում տեղադրված հատուկ սարքեր: Եթե այդ ՕԳ անցնում են այնպիսի տեղանքով, որտեղ հնարավոր է 15 մմ և ավելի հաստության սառցակեղևի առաջացում, խորհուրդ է տրվում նախատեսել սառցակեղևի հայտնվելու մասին ազդանշանող սարքվածքներ (տես նաև 2.5.19 կետը):

2.5.19. Օդային գծերի համար, որոնք անցնում են տեղանքով, որտեղ հնարավոր է 20 մմ և ավել հաստության սառցակեղևի առաջացում, ինչպես նաև սառցակեղևի և եղյամի հաճախակի առաջացում` ուժեղ քամիների զուգակցությամբ և հաղորդալարերի ինտենսիվ «պարով», խորհուրդ է տրվում նախատեսել հաղորդալարերի վրա սառցակեղևի հալեցում: ՕԳ մետաղաճոպանների վրա սառցակեղևի հալեցում պետք է նախատեսվի այն դեպքերում, երբ հնարավոր է սառցակեղևից ազատված հաղորդալարերի և սառցակեղևով ծածկված մետաղաճոպանների վտանգավոր մոտեցում:

Առանց սպառողների էլեկտրամատակարարումն ընդհատելու սառցակեղևի հալեցումը ապահովելիս, սառցակեղևի նորմատիվային հաստությունը կարող է իջեցվել 15 մմ-ով, ընդ որում սառցակեղևի հաշվարկային հաստությունը պետք է լինի առնվազն 15 մմ: Սառցակեղևի հալեցումով ՕԳ վրա պետք է նախատեսվեն սառցակեղևի հայտնվելու մասին ազդանշանող սարքվածքներ:

Սառցակեղևի հալեցումով ՕԳ վրա պետք է նախատեսվեն սառցակեղևի հայտնվելու մասին ազդանշանող սարքվածքներ: Սառցակեղևի ազդանշանիչ կայանքի ընտրության դեպքում պետք է հաշվի առնել ազդանշանի ստացման և սառցակեղևի հալեցման սկիզբն ընկած անհրաժեշտ ժամանակը` ՕԳ համար ընդունված հաշվարկային պայմաններին համապատասխան:

2.5.20. ՕԳ ուղեգիծը պետք է ընտրվի հնարավորին չափ ամենակարճը: Մեծ սառցակեղևով, ուժեղ քամիներով, հեղեղումներով, սողանքներով, ճահիճներով և այլն, շրջաններում անհրաժեշտ է նախագծման ժամանակ նախատեսել խիստ անբարենպաստ տեղանքների շրջանցում, որը պետք է հիմնավորված լինի համեմատելի տեխնիկատնտեսական հաշվարկներով:

 

Կլիմայական պայմաններ

 

2.5.21. ՕԳ կառուցվածքների հաշվարկի և ընտրության համար կլիմայական հաշվարկային պայմանների, ամպրոպային գործունեության ինտենսիվության և հաղորդալարերի պարի որոշումը պետք է կատարվի կլիմայական շրջանների քարտեզների հիման վրա` ճշգրտելով մարզային քարտեզներով և հիդրոօդերևութաբանական կայանների և հիդրոօդերևութաբանական ու էներգահամակարգի վարչությունների օդերևութաբանական կետերի կողմից ՕԳ ուղեգծի գոտում կատարված բազմաթիվ դիտարկումների` քամու արագության, սառցակեղևի և եղյամային նստվածքների ինտենսիվության ու խորության և օդի ջերմաստիճանի, ամպրոպային գործունեության և հաղորդալարերի «պարի» վերաբերյալ նյութերի հիման վրա:

Դիտարկումների տվյալների մշակման ժամանակ պետք է հաշվի առնվի միկրոկլիմայական առանձնահատկությունների ազդեցությունը սառցակեղևի առաջացման ինտենսիվության և քամու արագության վրա, ինչպես բնական պայմանների (տեղանքի կտրատված ռելիեֆ, բարձրությունը ծովի մակերևույթից, մեծ լճերի և ջրավազանների առկայությունը, անտառապատման աստիճանը և այլն), այնպես էլ գոյություն ունեցող կամ նախագծվող ինժեներական կառույցների (ամբարտակներ և ջրաթափներ, հովացուցիչ լճակներ, կառուցապատման հոծ շերտեր և այլն) ներգործության արդյունք:

2.5.22. Քամու առավելագույն նորմատիվային արագային ճնշումները և սառցակեղևի ու եղյամային նստվածքների հաստությունները որոշվում են` ելնելով նրանց կրկնողականությունից` 15 տարին մեկ` 500 կՎ ՕԳ համար, 10 տարին մեկ` 6-330 կՎ ՕԳ համար և 5 տարին մեկ` 3 կՎ և ցածր ՕԳ համար:

2.5.23. Քամու առավելագույն նորմատիվային արագային ճնշումները` հողից մինչև 15 մ - բարձրության վրա, ընդունվում են ըստ 2.5.1 աղյուսակի:

 

Աղյուսակի 2.5.1

 

Քամու առավելագույն նորմատիվային արագային ճնշումները հողից մինչԵՎ 15 մ բարձրության վրա

 

Քամու արագային ճնշումը qmax , դՆ *)/մ2 (քամու արագությունը Vmax մ/վրկ), կրկնողականությունը

5 տարին 1 անգամ

10 տարին 1 անգամ

15 տարին 1 անգամ

45(27)

50(29)

55(30)

* 1 դՆ = 10 Ն

2.5.24. Քամու արագային ճնշումը ՕԳ հաղորդալարերի վրա որոշվում է բոլոր հաղորդալարերի բերված ծանրության կենտրոնի դիրքի բարձրությամբ, արագային ճնշումը մետաղաճոպանների վրա` մետաղաճոպանների ծանրության կենտրոնի դիրքի բարձրությամբ: Ծանրության կենտրոնի դիրքը մինչև 15 մ բարձրության վրա գտնվելու դեպքում, արագային ճնշումը ընդունվում է ըստ 2.5.1 աղյուսակի: 15 մ-ից ավել բարձրության դեպքում` արագային ճնշումը որոշվում է 2.5.1 աղյուսակում նշված մեծությունների և 2.5.2 աղյուսակով որոշված ուղղման գործակցի բազմապատկման միջոցով:

 

Աղյուսակ 2.5.2

 

Ըստ բարձրության քամու արագային ճնշման աճի ուղղման գործակիցը

 

Բարձրությունը, մ

Գործակիցը

Բարձրությունը, մ

Գործակիցը

մինչև 15

1,0

100

2,1

20

1,25

200

2,6

40

1,55

350 և բարձր

3,1

60

1,75

 

 

 

Ծանոթություն. Միջանկյալ բարձրությունների համար ուղղման գործակիցը որոշվում է գծային միջարկմամբ:

 

Հաղորդալարերի կամ մետաղաճոպանների բերված ծանրության կենտրոնի դիրքի բարձրությունը` hբեր եզրաչափքային հենամեջի համար որոշվում է հետևյալ բանաձևով.

 

hբեր  = hմիջ- 2/3 f,

 

որտեղ` hմիջ - հաղորդալարերը մեկուսիչներին ամրացնելու միջին բարձրությունն է կամ հենարաններին մետաղաճոպանների ամրացման միջին բարձրությունը` հաշված հենարանի տեղակայման տեղի հողի նշագծից, մ,

f - հաղորդալարի կամ մետաղաճոպանի, պայմանականորեն որպես առավելագույնն ընդունված, կախվածքի սլաքն է (առավելագույն ջերմաստիճանի կամ առանց քամու սառցակեղևի ժամանակ), մ,

Քամու արագային ճնշումների ստացված արժեքները պետք է կլորացվեն մինչև ամբողջ թիվը:

2.5.25. Ջրային տարածությունների վրայով մեծ անցումների ՕԳ հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա քամու արագային ճնշումը որոշվում է 2.5.24 կետի ցուցումներով, բայց հաշվի առնելով հետևյալ լրացուցիչ պահանջները.

1. Մեկ հենամեջից բաղկացած անցման համար հաղորդալարերի կամ մետաղաճոպանների բերված ծանրության կենտրոնի դիրքի բարձրությունը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

 

hբեր 

hմիջ1 + hմիջ2

 - 

2

 f,



2

3

 

որտեղ` hմիջ1, hմիջ2 - անցումների հենարաններին մետաղաճոպանների ամրացման բարձրությունն է, կամ մեկուսիչներին հաղորդալարերի ամրացման միջին բարձրությունն է, հաշված գետի միջունքային մակարդակից, կամ նեղուցի, ջրանցքի, ջրամբարի բնականոն հորիզոնից, մ,

f - անցման հաղորդալարերի կամ մետաղաճոպանների կախվածքի առավելագույն սլաքն է, մ:

2. Մի քանի հենամեջերից բաղկացած անցումների համար քամու արագային ճնշումը հաղորդալարերի կամ մետաղաճոպանների վրա որոշվում է հբեր բարձրության համար, որը համապատասխանում է բոլոր հենամեջերի հաղորդալարերի կամ մետաղաճոպանների բերված ծանրության կենտրոնների բարձրությունների միջին կշռային արժեքին և հաշվարկված է հետևյալ բանաձևով.

 

hբեր hբեր1 I1 + hբեր2 I2 + ∙∙∙ + hբերո In

,

I1 +I2 + ∙∙∙ + In

 

 

որտեղ` hբեր1, hբեր2, ..., hբերո- հենամեջերի հաղորդալարերի և մետաղաճոպանների բերված ծանրության կենտրոնների բարձրություններն են, հաշված գետի միջունքային մակարդակից կամ նեղուցի, ջրանցքի, ջրամբարի բնականոն հորիզոնից, մ: Ընդ որում, եթե հատող ջրային տարածությունը ունի բարձր, չհեղեղվող ափ, որի վրա տեղադրված են, ինչպես անցման, այնպես էլ նրանց հարակից հենարանները, ապա բերված ծանրության կենտրոնների բարձրությունները անցմանը հարակից հենամեջում, հաշվվում են տվյալ հենամեջում հողի նշագծից:

l1, l2 , ..., ln - անցման մեջ մտնող թռիչքների երկարությունն է, մ:

2.5.26. Քամու արագային ճնշումը հենարանների կառուցվածքների վրա, որոշվում է` հաշվի առնելով նրա աճը ըստ բարձրության: 105 մ-ից ոչ ավել բարձրությամբ առանձին գոտիների համար ուղղման գործակիցների արժեքները պետք է ընդունել հաստատուն, որոշելով այն համապատասխան գոտիների միջին կետերի բարձրությունների համար` հաշված հենարանի տեղակայման տեղի հողի նշագծից:

2.5.27. ՕԳ այն տեղամասերի համար, որոնք անցնում են կառուցապատված տեղանքով, քամու արագային նորմատիվային առավելագույն ճնշումը թույլատրվում է նվազեցնել 30%-ով (քամու արագությունը` 16%-ով)` ՕԳ անցման շրջանի համար ընդունվածի համեմատ, եթե շրջապատող շինությունների միջին բարձրությունը կազմում է հենարանների բարձրության առնվազն 2/3-ը: Քամու արագային ճնշման նույնանման նվազեցում թույլատրվում է նաև այն ՕԳ համար, որոնց ուղեգիծը պաշտպանվում է ընդլայնական քամիներից (օրինակ` արգելափակոցների անտառազանգվածներում, լեռնային հովիտներում և կիրճերում):

2.5.28. Ուժեղ քամիների տեղանքում (մեծ գետի բարձր ափ, շրջապատի տեղանքից կտրուկ առանձնացված բարձունք, ուժեղ քամիների համար բաց հովիտներ և կիրճեր, մեծ լճերի և ջրավազանների 3-5 կմ սահմաններում մերձափնյա գոտիներ) գտնվող ՕԳ տեղամասերի համար, դիտարկման տվյալների բացակայության պայմաններում, արագային առավելագույն ճնշումը պետք է մեծացնել 40%-ով (քամու արագությունը` 18%-ով)` տվյալ շրջանի համար ընդունվածի համեմատ:

Ստացված թվերը խորհուրդ է տրվում կլորացնել մինչև 2.5.1 աղյուսակում նշված մոտակա մեծությունը:

2.5.29. Հաղորդալարերի և մետաղաճոպանների համար հողմնաբեռնվածքը հաշվարկելիս, քամու ուղղությունը ՕԳ նկատմամբ պետք է ընդունել 90օ անկյան տակ: Հենարանները հաշվարկելիս քամու ուղղությունը ՕԳ նկատմամբ պետք է ընդունել 90օ, 45օ և 0օ անկյան տակ:

2.5.30. Հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա ուղղահայաց ներգործող նորմատիվային հողմնաբեռնվածքը, p, դՆ, յուրաքանչյուր հաշվարկային ռեժիմի համար որոշվում է հետևյալ բանաձևով.

 

P = αKt CxqFsin 3 φ,

 

որտեղ` α - գործակից է, որը հաշվի է առնում քամու արագային ճնշման անհավասարաչափությունը ՕԳ հենամեջի երկարությամբ: Այն ընդունվում է 1, երբ քամու արագային ճնշումը մինչև 27 դՆ/մ2 է, 0,85, երբ` 40 դՆ/մ2 է, 0,75, երբ` 55 դՆ/մ2 է (միջանկյալ նշանակությունները որոշվում են գծային միջարկման միջոցով),

Kl- գործակից է, որը հաշվի է առնում հենամեջի երկարության ազդեցությունը հողմնաբեռնվածքի վրա: Այդ գործակիցը հավասար է 1,2 մինչև 50 մ հենամեջի դեպքում, 1,1` երբ 100 մ է, 1,05` երբ 150 մ է, 1` երբ 250 և ավել է (միջանկյալ նշանակությունները, որոշվում են գծային միջարկման միջոցով),

Cx - ճակատային դիմադրության գործակիցն է, որն ընդունվում է 1,1` 20 մմ և ավել տրամագիծ ունեցող, սառցակեղևից ազատ հաղորդալարերի և մետաղաճոպանների համար, 1,2` սառցակեղևով պատված բոլոր հաղորդալարերի և մետաղաճոպանների համար և սառցակեղևից ազատ 20 մմ-ից պակաս տրամագիծ ունեցող բոլոր հաղորդալարերի և մետաղաճոպանների համար,

q - դիտարկվող ռեժիմում քամու արագային նորմատիվային ճնշումն է, դՆ/մ2,

F - հաղորդալարի տրամագծային հատույթի մակերեսն է, մ2 (սառցակեղևի ժամանակ` հաշվի առնելով սառցակեղևի նորմատիվային հաստությունը),

φ - քամու ուղղության և ՕԳ առանցքի միջև անկյունն է:

2.5.31. Հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա սառցե նստվածքների նորմատիվային զանգվածը որոշվում է` ելնելով նստվածքների գլանային ձևից, 0,9 գ/սմ3 խտությամբ: Սառցակեղևի հաստությունը, բերված հողից 10 մ բարձրությանը և հաղորդալարի 10 մմ տրամագծին 5 ու 10 տարին 1 անգամ կրկնելիությամբ, որոշվում է 2.5.3 աղյուսակով: Սառցակեղևի հաստությունը կարող է ճշտվել երկարամյա դիտումների տվյալների հիման վրա:

 

Աղյուսակ 2.5.3

 

Սառցակեղեվի նորմատիվային հաստությունը հողի մակերԵՎույթից 10 մ բարձրության համար

 

Սառցակեղևի նորմատիվային հաստությունը. մմ, կրկնելիությամբ

5 տարին 1 անգամ

10 տարին 1 անգամ

10

15

 

Սառցակեղևի հաստությունը 15 տարին 1 անգամ կրկնելիությամբ պետք է ընդունվի փաստացի դիտարկումների տվյալների մշակման հիման վրա:

Հաշվարկներում ընդունվող սառցակեղևի հաստությունը 5 և 10 տարին 1 անգամ կրկնելիությամբ պետք է լինի առնվազն 5 մմ, իսկ 15 տարին 1 անգամ կրկնելիության համար` առնվազն 10 մմ:

Հաղորդալարերի բերված ծանրության կենտրոնի մինչև 25 մ բարձրության դեպքում սառցակեղևի հաստության ուղղումներ` կախված հաղորդալարերի և մետաղաճոպանների բարձրությունից և տրամագծից, չեն կատարվում:

Հաղորդալարերի բերված ծանրության կենտրոնի 25 մ-ից ավել բարձրության դեպքում սառցակեղևի հաստությունը հաշվարկվում է ՇՆևԿ 6-74-ին համապատասխան, ընդ որում` ուղղման գործակցի որոշման համար բարձրությունն ընդունվում է 2.5.25 կետի ցուցումներին համապատասխան, այնպիսին, ինչպիսին քամու արագային ճնշման որոշման դեպքում: Ընդ որում` սառցակեղևի ելակետային հաստությունը (10 մ բարձրության և 10 մմ տրամագծի համար) պետք է ընդունել առանց 2.5.32 կետում նախատեսված մեծացման:

Սառցակեղևի մինչև 22 մմ հաստությունը կլորացվում է 5 մմ պատիկությամբ` մինչև մոտակա նշանակությունը, իսկ 22 մմ-ից ավել հաստությունը` մինչև 1 մմ:

2.5.32. Հիդրոէլեկտրակայանների ամբարտակներով և լճակ-հովացուցիչներին մոտիկ անցնող ՕԳ տեղամասերի համար, դիտարկումների տվյալների բացակայության դեպքում, պետք է սառցակեղևի հաստությունը ընդունվի 5 մմ-ով ավել, քան ամբողջ գծի համար ընտրվածը:

2.5.33. Օդի հաշվարկային ջերմաստիճանները բոլոր լարումների ՕԳ համար ընդունվում են նույնը` փաստացի դիտարկումների տվյալների հիման վրա և կլորացվում են մինչև 5-ի պատիկությամբ արժեքները:

2.5.34. ՕԳ հաշվարկը, ըստ աշխատանքի բնականոն ռեժիմի, անհրաժեշտ է կատարել` ընդունելով կլիմայական պայմանների հետևյալ զուգակցումները.

1) առավելագույն ջերմաստիճանը, քամին և սառցակեղևը բացակայում են,

2) նվազագույն ջերմաստիճանը, քամին և սառցակեղևը բացակայում են,

3) միջին տարեկան ջերմաստիճանը, քամին և սառցակեղևը բացակայում են,

4) հաղորդալարերը և մետաղաճոպանները պատված են սառցակեղևով, ջերմաստիճանը մինուս 5օC, քամին բացակայում է,

5) քամու առավելագույն նորմատիվային արագային ճնշում qmax , ջերմաստիճանը մինուս 5օC, սառցակեղևը բացակայում է,

6) հաղորդալարերը և մետաղաճոպանները պատված են սառցակեղևով, ջերմաստիճանը մինուս 5օC, քամու արագային ճնշումը 0,25.qmax (քամու արագությունը 0,5.Vmax):15 մմ և ավել սառցակեղևի հաստությամբ շրջաններում քամու արագային ճնշումը սառցակեղևի ժամանակ պետք է լինի առնվազն 14 դՆ/մ2 (քամու արագությունը` առնվազն 15 մ/վրկ):

Մինուս 5օC և ցածր միջին տարեկան ջերմաստիճան ունեցող շրջանների համար 5 և 6 կետերում ջերմաստիճանը պետք է ընդունվի մինուս 10օC-ին հավասար:

Բոլոր դեպքերում քամու արագային ճնշումը սառցակեղևի ժամանակ պետք է ընդունվի 30 դՆ/մ2-ից ոչ ավել:

Այն շրջաններում, որտեղ սառցակեղևի ժամանակ նշվել են քամու մեծ արագություններ, կամ այնտեղ, որտեղ նրանց կարելի է սպասել, ինչպես նաև այն շրջաններում, որտեղ հնարավոր է քամու նշանակալի արագությունների և մեծ չափերի հասնող 0,9 գ/սմ3 խտությունից ցածր խտությամբ սառցաեղյամային նստվածքների առաջացման զուգակցում, քամու արագային նորմատիվային ճնշումը և սառցակեղևի հաստությունը պետք է ընդունել դիտարկումների փաստացի տվյալների հիման վրա:

6-20 կՎ ՕԳ համար թույլատրվում է քամու արագային ճնշումը սառցակեղևի ժամանակ ընդունել առնվազն 20 դՆ/մ2 (քամու արագությունը առնվազն 18 մ/վրկ, անկախ սառցակեղևի հաստությունից):

2.5.35. ՕԳ հաշվարկը` ըստ աշխատանքի վթարային ռեժիմի, անհրաժեշտ է կատարել կլիմայական պայմանների հետևյալ զուգակցումների համար.

1) միջին տարեկան ջերմաստիճանը, քամին և սառցակեղևը բացակայում են,

2) նվազագույն ջերմաստիճանը tmin, քամին և սառցակեղևը բացակայում են,

3) հաղորդալարերը և մետաղաճոպանները պատված են սառցակեղևով, ջերմաստիճանը մինուս 5օC, քամին բացակայում է,

4) հաղորդալարերը և մետաղաճոպանները պատված են սառցակեղևով, ջերմաստիճանը մինուս 5օC, քամու արագային ճնշումը 0,25 qmax:

2.5.36. Ըստ տեղակայման պայմանների ՕԳ հենարանների ստուգման ժամանակ անհրաժեշտ է ընդունել կլիմայական պայմանների հետևյալ զուգակցումները.

ջերմաստիճանը մինուս 15օC, քամու արագային ճնշումի հողի մակերևույթից մինչև 15 մ-բարձրության վրա 6,25 դՆ/մ2, սառցակեղևը բացակայում է:

2.5.37. ՕԳ հենարանների տարրերին և կառույցներին հոսանքատար մասերի մոտեցումները հաշվարկելիս, անհրաժեշտ է ընդունել կլիմայական պայմանների հետևյալ զուգակցումները.

1) աշխատանքային լարման դեպքում` քամու արագային առավելագույն նորմատիվային ճնշումը qmax , ջերմաստիճանը մինուս 5օC (տես նաև 2.5.34 կետը),

2) ամպրոպային և ներքին գերլարումների դեպքում` ջերմաստիճանը +15օC, արագային ճնշումը q=0,1 qmax (V0,3 Vmax), սակայն 6,25 դՆ/մ2-ից ոչ պակաս,

3) հենարանի վրա, լարման տակ անվտանգ բարձրանալն ապահովելու համար` ջերմաստիճանը մինուս 15օC, քամին և սառցակեղևը բացակայում են:

qmax արժեքը ընդունվում է այնպիսին, ինչպես որ ընդունվում է հաղորդալարի վրա հողմնաբեռնվածքի որոշման ժամանակ:

Մոտեցումների հաշվարկը ըստ 2 կետի պետք է կատարվի նաև քամու բացակայության դեպքում:

Հաղորդալարերի և մետաղաճոպանների շեղման անկյունը որոշվում է ըստ հետևյալ բանաձևի.

 

tgγ=kP/(Gլար + 0,5Gշ),

 

որտեղ` k - գործակից է, որը հաշվի է առնում հաղորդալարի տատանումների դինամիկան նրա շեղումների ժամանակ և ընդունվում է հավասար 1` երբ արագային ճնշումը մինչև 40 դՆ/մ2 է, 0,95` երբ 45 դՆ/մ2 է, 0,9` երբ 55 դՆ/մ2 է (միջանկյալ արժեքները որոշվում են գծային միջարկմամբ),

P - նորմատիվային հողմնաբեռնվածքն է հաղորդալարի վրա, դՆ,

Gլար - հաղորդալարի կշռից առաջացած շարանի բեռնվածքն է, դՆ

Gշ - մեկուսիչների շարանի կշիռն է, դՆ:

 

Հաղորդալարեր եվ շանթապաշտպան մետաղաճոպաններ

 

2.5.38. ՕԳ ֆազը կարող է բաղկացած լինել մեկ կամ մի քանի հաղորդալարերից: Երկրորդ դեպքում ֆազը կոչվում է տրոհված:

Հաղորդալարերի տրամագիծը, նրանց հատվածքը և քանակը ֆազում, ինչպես նաև տրոհված ֆազի հաղորդալարերի միջև հեռավորությունը որոշվում են հաշվարկով:

2.5.39. Մեխանիկական ամրության պայմանով, ՕԳ վրա որպես կանոն, պետք է կիրառվեն ալյումինե և պողպատալյումինե բազմալար հաղորդալարեր և ալյումինե ԱԵ համաձուլվածքից հաղորդալարեր և բազմալար մետաղաճոպաններ:

Հաղորդալարերի նվազագույն թույլատրելի հատվածքները.

ալյումինե

50 մմ2

պողպատալյումինե Ա:Պ=6 հարաբերությամբ, շրջաններում սառցակեղևի նորմատիվային հաստությամբ, մմ

մինչև 10

15 և 20

20 և ավելի

ալյումինե ԱԵ համաձուլվածքից

35 մմ2
50 մմ2
70 մմ2
120 մմ2
 Պողպատալյումինե հաղորդալարերի նվազագույն թույլատրելի հատվածքները բերված են աղյուսակ 2.5.4-ում:

 

Աղյուսակ 2.5.4

 

Պողպատալյումինե հաղորդալարերի նվազագույն թույլատրելի հատվածքները մեխանիկական ամրության պայմաններով

 

ՕԳ բնութագիրը

Հաղորդալարերի
հատվածքը, մմ2

Առանց տրամախաչումների ՕԳ, նավարկելի գետերի և ջրանցքների վրայով ՕԳ անցումներ, ինժեներական կառույցների (կապի գծերի, վերգետնյա խողովակաշարերի և ճոպանուղիների), երկաթգծերի և այլ ինժեներական կառույցների հետ ՕԳ տրամախաչումների հենամեջեր, սառցակեղևի հաստության ժամանակ, մմ,
մինչև 1015÷2020-ից ավել

35
50
70

 

Որպես շանթապաշտպան մետաղաճոպաններ պետք է կիրառել առնվազն` 120 դՆ/մմ2 ամրության սահմանով պողպատե լարերից, առնվազն 35 մմ2 հատույթով պողպատե ճոպաններ:

Բացառիկ պատասխանատու անցումների վրա և քիմիական ազդեցության գոտիներում, ինչպես նաև շանթապաշտպան մետաղաճոպանը բարձր հաճախության կապի համար օգտագործելիս և այն դեպքերում, երբ դա անհրաժեշտ է ջերմակայունության պայմաններով (տես 2.5.43 կետը), որպես շանթապաշտպան մետաղաճոպան պետք է կիրառել ընդհանուր կամ հատուկ կիրառման պողպատալյումինե հաղորդալարեր:

Վերգետնյա խողովակաշարի և ճոպանուղիների հետ տրամախաչումների հենամեջերում թույլատրվում է պողպատե շանթապաշտպան մետաղաճոպանների կիրառում: Երկաթուղիների հետ ՕԳ տրամախաչումների հենամեջերում որպես շանթապաշտպան մետաղաճոպաններ պետք է կիրառել առնվազն 35 մմ2 հատվածքով և առնվազն 120 դՆ/մմ2 սահմանային ամրությամբ պողպատե ճոպաններ` ըստ սառցակեղևի I և II շրջաններում և առնվազն 50 մմ2` ըստ սառցակեղևի մնացած շրջանների համար:

Պողպատե միջաձողի վերամագնիսացման հետևանքով էլեկտրաէներգիայի կորուստների իջեցման համար, պողպատալյումինե հաղորդալարերում խորհուրդ է տրվում, այլ հավասար պայմաններում, օգտագործել զույգ լարերի ոլորվածքով ալյումինե հաղորդալարեր:

2.5.40. Պողպատալյումինե հաղորդալարերի համար խորհուրդ է տրվում կիրառման հետևյալ ոլորտները.

1. սառցակեղևի մինչև 20 մմ հաստությամբ շրջաններում, մինչև 185 մմ2 հատվածքների դեպքում` Ա:Պ=6,0-6,25 հարաբերությամբ, 240 մմ2 և ավել հատվածքների դեպքում` Ա:Պ=7,71-8,04 հարաբերությամբ,

2. սառցակեղևի 20 մմ-ից ավել հաստությամբ շրջաններում, մինչև 95 մմ2 հատվածքների դեպքում` Ա:Պ=6 հարաբերությամբ, 120-400 մմ2 հատվածքների դեպքում` Ա:Պ=4,29:4,39, հարաբերությամբ, 450 մմ2 և ավել հատվածքների դեպքում` Ա:Պ=7,71-8,04 հարաբերությամբ:

3. 800 մ-ից ավել հենամեջերով մեծ անցումների վրա` Ա:Պ=1,46 հարաբերությամբ:

Այլ մակնիշի հաղորդալարերի ընտրությունը հիմնավորվում է տեխնիկատնտեսական հաշվարկներով,

4. ՕԳ կառուցումը այնպիսի տեղերում, ուր շահագործման փորձով հաստատված է պողպատալյումինե հաղորդալարերի քայքայում ժանգոտումից (աղի լճերի ափեր, արդյունաբերական շրջաններ և աղակալված ավազներ, նրանց հարակից շրջանները օդի II և III տեսակի մթնոլորտով), ինչպես նաև այն տեղերում, ուր այդպիսի քայքայում սպասվում է հետազոտությունների տվյալների հիման վրա, պետք է կիրառել ԱՍԿՍ, ԱՍԿՊ, ԱՍԿ մակնիշների պողպատալյումինե հաղորդալարեր` ԳՕՍՏ 839-80-ին համապատասխան, իսկ ալյումինե հաղորդալարերը` ԱԿՊ մակնիշի:

Հարթավայրային տեղանքում, շահագործման տվյալների բացակայության դեպքում, մերձափնյա գոտու լայնությունը, որին վերաբերում է բերված պահանջը, պետք է ընդունվի 5 կմ, իսկ քիմիական ձեռնարկությունների գոտու լայնությունը` 1,5 կմ:

2.5.41. Պսակավորման պայմաններով ծովի մակերևույթից մինչև 1000 մ նշագծի դեպքում խորհուրդ է տրվում ՕԳ վրա կիրառել 2.5.6 աղյուսակում բերվածից ոչ պակաս տրամագծով հաղորդալարեր:

 

Աղյուսակ 2.5.6

 

ՕԳ հաղորդալարերի նվազագույն տրամագիծը, ելնելով պսակավորման պայմաններից, մմ

 

ՕԳ լարումը, կՎ

Ֆազը` հաղորդալարերով

միակ

տրոհված

110
150
220
330
-
500
-

11,4 (ԱՊ 70/11)
15,2 (ԱՊ 120/19)
21,6 (ԱՊ 240/39)
33,2 (ԱՊ 600/72)
-
-
-

-
-
-
3 x 17,1 (3 x ԱՊ 150/24)
2 x 21,6 (2 x ԱՊ 240/39)
3 x 24,5 (3 x ԱՊ 300/66)
2 x 36,2 (2 x ԱՊ 700/86)

 

ՕԳ կառուցվածքի և ֆազերում հաղորդալարերի քանակի, ինչպես նաև միջֆազային հեռավորությունների ընտրության ժամանակ անհրաժեշտ է սահմանափակել հաղորդալարերի մակերեսի վրա էլեկտրական դաշտի լարվածությունը մինչև պսակավորմամբ (տես գլուխ 1.3-ը) և ռադիոխանգարումների մակարդակով թույլատրելի մակարդակները:

2.5.42. Շանթապաշտպան մետաղաճոպանի` ըստ մեխանիկական հաշվարկի ընտրված հատվածքը, պետք է ստուգված լինի ըստ ջերմակայունության, համաձայն գլուխ 1.4-ի ցուցումների: Մեկուսացված ամրացմամբ մետաղաճոպանների տեղամասերում (տես 2.5.68 կետը) ջերմակայունության ստուգում չի կատարվում:

2.5.43. 1 կՎ-ից բարձր ՊԳ հաղորդալարերի և մետաղաճոպանների մեխանիկական հաշվարկը պետք է կատարվի հետևյալ ելակետային պայմանների հիման վրա.

1) առավելագույն արտաքին բեռնվածքի դեպքում,

2) արտաքին բեռնվածքի բացակայության և նվազագույն ջերմաստիճանի դեպքում,

3) արտաքին բեռնվածքի բացակայության և տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում:

Այս պայմաններում հաղորդալարերում և մետաղաճոպաններում թույլատրելի մեխանիկական լարումները բերված են 2.5.7 աղյուսակում:

2.5.44. ՕԳ հաղորդալարերի և մետաղաճոպանների մեխանիկական հաշվարկներում պետք է ընդունել 2.5.8 աղյուսակում բերված ֆիզիկամեխանիկական բնութագրերը:

ԱՆ մակնիշի ալյումինե համաձուլվածքից հաղորդալարերի կիրառման ոլորտը (նվազագույն թույլատրելի հատվածքներ և այլն) համապատասխանում է ալյումինե հաղորդալարերի կիրառման ոլորտին, իսկ ԱԵ մակնիշի ալյումինե համաձուլվածքները` պողպատալյումինե հաղորդալարերի կիրառման ոլորտին:

2.5.45. Ալյումինե և պողպատե հաղորդալարերի կախվածքի առավելագույն կետերում առաջացող մեխանիկական լարումները չպետք է գերազանցեն 2.5.7 աղյուսակում բերված մեծությունները ավելի քան 5%-ով:

Լարումները, որոնք առաջանում են պողպատալյումինե հաղորդալարերի կախվածքի առավելագույն կետերում, ՕԳ բոլոր տեղամասերի վրա, այդ թվում նաև մեծ անցումների վրա, չպետք է գերազանցեն 2.5.7 աղյուսակում բերված մեծությունները ավելի քան 10%-ով:

 

Աղյուսակ 2.5.7

 

1 կՎ-ից բարձր լարման ՕԳ հաղորդալարերում եվ մետաղաճոպաններում թույլատրելի մեխանիկական լարումը

 

Հաղորդալարեր և մետաղաճոպաններ

Ձգման ժամանակ ամրության սահմանի համար թույլատրելի լարումը, %

Ալյումինե լարերից հաղորդալարերի
համար թույլատրելի լարումը, դՆ/մմ2

ԱՁ

ԱՁա

առավե-
լագույն բեռնը-վածքի
և նվազա-
գույն
ջերմաս-
տիճանի
ժամանակ

տարեկան
միջին
ջերմաս-
տիճանի
ժամանակ

առավե-
լագույն բեռնը-վածքի
և նվազա-
գույն
ջերմաս-
տիճանի
ժամանակ

տարե-
կան
միջին
ջերմաս-
տիճանի
ժամանակ

առավե-
լագույն բեռնը-վածքի
և նվազա-
գույն
ջերմաս-
տիճանի
ժամանակ

տարե-
կան
միջին
ջերմաս-
տիճանի
ժամանակ

Ալյումինե Ա, ԱԿՊ, հատվածքով, մմ2.
16-35
50 և70
95
120 և ավելի

35
40
40
45
30
30
30
30
5,6
6,4
6,0
7,2
4,8
4,8
4,5
4,8
6,0
6,8
6,4
7,6
5,1
5,1
4,8
5,1
Պողպատալյումինե ԱՍ, ԱՍԿՍ, ԱՍԿՊ, ԱՍԿ, հատվածքով, մմ2.
16-25
35-95, երբ Ա:Պ=6,0 և 6,13
70 երբ Ա:Պ=0,95
95, երբ Ա:Պ=0,65
120 և ավել, երբ Ա:Պ=6,11-6,25
120 և ավել, երբ Ա:Պ=4,29-4,39
150 և ավել, երբ Ա:Պ=7,71-8,04
185, 300 և 500, երբ Ա:Պ=1,46
330, երբ Ա:Պ=12,22
400 և 500, երբ Ա:Պ=17,93; 18,09
35
40
40
40
45
45
45
45
45
45
30
30
30
30
30
30
30
30
30
30
10,2
11,6
26,8
30,4
13
14,9
12,2
25,0
10,8
9,7
8,7
8,7
20,1
22,8
8,7
9,9
8,1
16,5
7,2
6,5
10,5
12,0
27,2
30,8
13,5
15,3
12,6
25,2
11,7
10,4

9,0
9,0
20,4
23,1
9,0
10,2
8,4
16,8
7,8
6,9

Պողպատե,
ՊՍ, բոլոր հատվածքների մետաղաճոպաններ ՏԿ, բոլոր հատվածքների

50
50

35
35

31
ըստ պետ
ստանդարտի

21,6
-

-
-

-
-

Ալյումինե համաձուլվածքից, հատվածքով, մմ2.
16-95, ԱՆ
16-95, ԱԵ
120 և ավել, ԱՆ
120 և ավել, ԱԵ

40
40
45
45
30
30
30
30
8,3
11,4
9,4
12,8
6,2
8,5
6,2
8,5
-
-
-
-
-
-
-
-

 

2.5.47. ՕԳ-ում, թրթռումներից պետք է պաշտպանված լինեն.

1. միակ ալյումինե և պողպատալյումինե հաղորդալարերը և ալյումինե համաձուլվածքից հաղորդալարերը, մինչև 95 մմ2 հատվածքով` 80 մ-ից ավել հենամեջերում, 120-240 մմ2 հատվածքով` 100 մ-ից ավել հենամեջերում, 300 մմ2 և ավել հատվածքով` 120 մ և ավել հենամեջերում, բոլոր հատվածքների պողպատե բազմալար հաղորդալարերը և մետաղաճոպանները 120 մ-ից ավել հենամեջերում, երբ ՕԳ անցնում է բաց և հարթ կամ քիչ կտրատված տեղանքով, եթե մեխանիկական լարումը տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում կազմում է ավելի քան, դՆ/մմ2.

ալյումինե հաղորդալարերի և ալյումինե ԱՆ համաձուլվածքից

հաղորդալարերի համար

3,5

պողպատալյումինե հաղորդալարերի և ալյումինե

ԱԵ համաձուլվածքից հաղորդալարերի համար

4,5

պողպատե հաղորդալարերի և մետաղաճոպանների համար

18,0

Ուժեղ կտրատված կամ կառուցապատված տեղանքով, ինչպես նաև նոսր կամ ցածրահասակ (հաղորդալարերի կախվածքից ցածր) անտառով անցնող ՕԳ հենամեջերի երկարությունը և մեխանիկական լարումների մեծությունները, որոնց գերազանցման դեպքում անհրաժեշտ է թրթռումներից պաշտպանություն, մեծացվում են 20%-ով:

2. Երկու հաղորդալարերից կազմված, պահանգներով միացված, տրոհված ֆազի հաղորդալարերը ՕԳ բաց հարթ կամ թույլ կտրատված տեղանքով անցնելուց, 150 մ-ից ավել երկարությամբ հենամեջերում, եթե հաղորդալարերում մեխանիկական լարումը տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում կազմում է ավելի քան, դՆ/մմ2.

ալյումինե հաղորդալարերի և ալյումինե համաձուլվածքից

հաղորդալարերի համար

4,0

պողպատալյումինե հաղորդալարերի և ալյումինե

ԱԵ համաձուլվածքից հաղորդալարերի համար

4,5

Ուժեղ կտրատված կամ կառուցապատված տեղանքով, ինչպես նաև նոսր կամ ցածրահասակ (հաղորդալարերի կախվածքի բարձրությունից ցածր) անտառով անցնող ՕԳ հենամեջերի երկարությունը և մեխանիկական լարումների արժեքները, որոնց գերազանցման դեպքում անհրաժեշտ է թրթռումներից պաշտպանություն, մեծացվում են 10%-ով:

Երեք կամ չորս լարերից բաղկացած, պահանգների խմբային տեղադրումով, տրոհված ֆազի կիրառման դեպքում թրթռումներից պաշտպանություն չի պահանջվում (բացի այն դեպքերից, որոնք բերված են 3 կետում):

3. Գետեր, ջրամբարներ և այլ ջրային արգելքներ տրամախաչելիս, հաղորդալարերը և մետաղաճոպանները` 500 մ-ից ավել հենամեջերով, անկախ ֆազում հաղորդալարերի թվից և մեխանիկական լարման մեծությունից, ընդ որում թրթռումից պաշտպանության ենթակա են անցման տեղամասի բոլոր հենամեջերը:

Ընդլայնական քամիներից պաշտպանված` անտառազանգվածներով, որոնց ծառերի բարձրությունը ավելին է, քան հաղորդալարերի կախվածքի բարձրությունը, լեռնային հարթավայրերի երկայնքով և այլն, անցնող ՕԳ հատվածների դեպքում հաղորդալարերի և մետաղաճոպանների պաշտպանություն` թրթռումից, չի պահանջվում:

2.5.48. Ալյումինե և ԱԵ ու ԱՆ ալյումինե համաձուլվածքներից մինչև 95 մմ2 և պողպատալյումինե մինչև 70 մմ2 հատվածքներով հաղորդալարերը թրթռումից պաշտպանելու համար, խորհուրդ է տրվում կիրառել օղակային տիպի թրթռման մարիչներ, իսկ ավելի մեծ հատվածքի ալյումինե և պողպատալյումինե հաղորդալարերի և պողպատե հաղորդալարերի ու մետաղաճոպանների համար` սովորական տեսակի թրթռման մարիչներ:

2.5.49. Տրոհված ֆազի հաղորդալարերի վրա հենամեջերում և խարսխային հենարանների օղակներում պետք է տեղակայված լինեն հեռագործ պահանգներ: Պահանջների միջև կամ պահանգների խմբերի միջև հեռավորությունները չպետք է գերազանցեն 75 մ-ը:

 

Աղյուսակ 2.5.8

 

Հաղորդալարերի եվ մետաղաճոպանների ֆիզիկամեխանիկական բնութագրերը

 

Հաղորդալարեր և
մետաղաճոպաններ

Սեփական
քաշից
բերված
բեռնվածքը,
10-3 դՆ/մմ2 

Առաձգա-
կանութ-
յան մոդուլ,
10-3 դՆ/մմ2

Գծային
երկարաց-
ման
ջերմաստի-
ճանային
գործակից
10-6աստ-1

Հաղորդալարի և
մետաղաճոպանի
(միջուկի)
ամրության
սահմանը
ձգման
ժամանակ,
դՆ/մմ2 

մետաղա-
լարից

պող-
պատից
և համա-
ձուլ-
վածք-
ներից

ԱՏ

ԱՏՊ

Ալյումինե Ա, ԱԿՊ հատվածքով, մմ2.
մինչև 400, բացառությամբ 95 և 240
450 և ավել, ինչպես նաև 95 և 240
Պողպատալյումինե ԱՊ, ԱՊԿՍ, ԱՊԿՊ,
ԱՍԿ, հատվածքով, մմ2
10 և ավել, երբ
Ա:Պ=6,0-6,25
70, երբ Ա:Պ=0,95
95, երբ Ա:Պ=0,65
120 և ավել, երբ Ա:Պ=4,29-4,39
150 և ավել, երբ Ա:Պ=7,71-8,04
185 և ավել, երբ Ա:Պ=1,46
330, երբ Ա:Պ=12,22
400 և 500, երբ Ա:Պ=17,93 և 18,09
Պողպատե.
ՊՊ բոլոր հատվածքների
ՏԿ մետաղաճոպաններ, բոլոր
հատվածքների
Ալյումինե ԱՆ համաձուլվածքից
ԱԵ ալյումինե համաձուլվածքից


2,75
2,75


3,45
5,37
5,85
3,71
3,34
4,84
3,15
3,03


8,0
8,0

2,75
2,75


6,3
6,3


8,25
13,4
14,6
8,9
7,7
11,4
6,65
6,65


20,0
20,0

6,5
6,5

23,0
23,0


19,2
14,5
13,9
18,3
19,8
15,5
21,2
21,2


12
12

23,0
23,0


16
15


29
67
76
33
27
55
24
21,5


-
-

-
-


17
16


30
68
77
34
28
56
26
23


-
-

-
-


-
-


-
-
-
-
-
-
-
-


62
*

20,8
28,5

*ընդունվում է ըստ համապատասխան ստանդարտի, բայց ոչ քիչ` 120 դՆ/մմ2:

 

Հաղորդալարերի եվ մետաղաճոպանների դասավորությունը եվ նրանց միջեվ հեռավորությունը

 

2.5.50. ՕԳ հենարանի վրա կարելի է կիրառել հաղորդալարերի ցանկացած դասավորություն: Հաղորդալարերի մի քանի հարկաշարքերով դասավորությամբ, 35 կՎ և բարձր ՕԳ վրա, որպես կանոն, պետք է նախատեսված լինի հարևան հարկաշարքերի հաղորդալարերի շեղում հորիզոնագծով (տես նաև 2.5.53 կետը):

Սառցակեղևի 15 և 20 մմ հաստությամբ շրջաններում, ինչպես նաև հաղորդալարերի հաճախակի «պարով» շրջաններում, այլ հավասար պայմանների դեպքում, խորհուրդ է տրվում կիրառել հաղորդալարերի հորիզոնական դասավորություն:

Սառցակեղևի 20 մմ-ից ավել հաստության դեպքում, 35 կՎ և բարձր ՕԳ վրա հարկավոր է կիրառել հաղորդալարերի միայն հորիզոնական դասավորություն:

Սառցակեղևի 20 մմ-ից ավել հաստությամբ շրջաններում, 20 կՎ և ցածր ՕԳ վրա թույլատրվում է հաղորդալարերի խառը դասավորություն (եռանկյունի` վերևի հաղորդալարը կանգնակին ամրացմամբ):

500 կՎ ՕԳ վրա, անկախ սառցակեղևի հաստությունից, խորհուրդ է տրվում կիրառել հաղորդալարերի հորիզոնական դասավորություն:

2.5.51. ՕԳ հաղորդալարերի միջև հեռավորությունը պետք է ընտրվեն ըստ հաղորդալարերի աշխատանքի պայմանների, ինչպես նաև ըստ հաղորդալարերի և հենարանի տարրերի միջև թույլատրելի մեկուսացման հեռավորությունների, որոնք ընդունվում են համաձայն 2.5.37 և 2.5.72 կետերի:

Հաղորդալարերի միջև և հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև հեռավորությունների ընտրությունը` հենամեջում աշխատանքի և ամպրոպային գերլարումներից պաշտպանության պայմաններից ելնելով, կատարվում է ըստ եզրաչափքային հենամեջին համապատասխանող կախվածքի սլաքների` համաձայն 2.5.52-2.5.55, 2.5.66 և 2.5.67 կետերի ցուցումների, ընդ որում` մետաղաճոպանների կախվածքի սլաքը պետք է լինի հաղորդալարի կախվածքի սլաքից ոչ ավել: Առանձին հենամեջերում, որոնք ընտրված են հենարանների դասավորման ժամանակ և գերազանցում են եզրաչափքային հենամեջերը 25%-ից ոչ ավել, եզրաչափքային հենամեջի համար հաշվարկված հեռավորությունների ավելացում չի պահանջվում:

Եզրաչափքայիններին 25%-ից ավել գերազանցող հենամեջերի համար, հարկավոր է կատարել հաղորդալարերի միջև հեռավորությունների ստուգումը 2.5.52-2.5.54 կետերի ցուցումների համաձայն, իսկ հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև` ըստ 2.5.55, 2.5.66 և 2.5.67 կետերի ցուցումների: Ընդ որում` թույլատրվում է հաղորդալարերի միջև հեռավորությունները որոշել 2.5.52-2.5.54 կետերում բերված բանաձևով` առանց հաշվի առնելու 2.5.10 աղյուսակի պահանջները:

2.5.52. Կախովի մեկուսիչներով, 35 կՎ և բարձր ՕԳ վրա, հաղորդալարերի հորիզոնական դասավորության ժամանակ, հաղորդալարերի միջև նվազագույն հեռավորությունը` d (մ), ըստ հենամեջում նրանց մոտեցման պայմանների, որոշվում է կախված գծի անվանական լարումից և կախվածքի եզրաչափքային սլաքից, հետևյալ բանաձևով.

 

d = 1,0 + U/110 + 0,6 Ներմուծեք նկարագրությունը_20271

,

 

որտեղ` Ս - ՕԳ լարումն է, կՎ,

f - եզրաչափքային հենամեջին համապատասխանող կախվածքի առավելագույն սլաքն է, մ:

500 մ-ից ավել հենամեջերով ՕԳ հաղորդալարերի միջև հեռավորությունները որոշվում են ըստ անցումային հենամեջի կախվածքի առավելագույն սլաքի: Մինչև 16 մ կախվածքի սլաքների ժամանակ, հաղորդալարերի միջև հեռավորությունները` հաշվարկված ըստ վերը բերված բանաձևի և մինչև 0,25 մ պատիկությամբ թույլատրելի կլորացմամբ արժեքները, բերված են 2.5.9 աղյուսակում:

 

Աղյուսակ 2.5.9

 

Հաղորդալարերի հորիզոնական դասավորության ժամանակ կախովի մեկուսիչներով ՕԳ հաղորդալարերի միջԵՎ նվազագույն թույլատրելի հեռավորությունը

 

ՕԳ լարումը, կՎ

Հաղորդալարերի միջև նվազագույն հեռավորությունը, մ, կախվածքի սլաքների դեպքում, մ

3

4

5

6

8

12

16

35

2,5

2,5

2,75

2,75

3,0

3,25

3,75

110

3,0

3,25

3,5

3,5

3,75

4,0

4,5

220

-

-

4,25

4,5

4,75

5,0

5,5

330

-

-

-

5,5

5,75

 6,0

6,5

500

-

-

-

7,0

7,25

7,5

8,0

d>8 մ հեռավորությունների դեպքում կլորացումը թույլատրվում է մինչև 0,5 մ պատիկությամբ արժեքները, իսկ d>12 մ դեպքում` մինչև 1 մ պատիկությամբ արժեքները:

2.5.53. Հաղորդալարերի ոչ հորիզոնական (խառը կամ ուղղագիծ) դասավորությամբ, կախովի մեկուսիչներով, 35-330 կՎ ՕԳ-ի վրա հաղորդալարերի միջև հեռավորությունները ըստ հենամեջում նրանց աշխատանքի պայմանների, որոշվում են հետևյալ կերպ.

1. միջանկյալ հենարանների վրա` մինչև 16 մ կախվածքի սլաքների դեպքում.

Հաղորդալարերի հազվադեպ «պարի» դեպքում` ըստ 2.5.10 աղյուսակի: Ընդ որում` սառցակեղևի 5-10 մմ հաստությամբ շրջաններում, ըստ սառցակեղևի 5-10 մմ հաստությամբ շրջաններում, ըստ սառցակեղևի պայմանների լրացուցիչ ստուգում չի պահանջվում:

Այն դեպքերում, երբ հեռավորությունը չի կարող որոշվել ըստ 2.5.10 աղյուսակի (օրինակ, երբ հեռավորությունները ուղղաձիգով աղյուսակում նշվածներից փոքր են), հաղորդալարերի միջև հեռավորությունը ուղիղ գծով պետք է լինի հաղորդալարերի հորիզոնական դասավորության դեպքում պահանջվողից ոչ պակաս (տես 2.5.52 կետը):

Սառցակեղևի 15-20 մմ հաստությամբ շրջաններում, ըստ 2.5.10 աղյուսակի որոշվող հաղորդալարերի միջև հեռավորությունները d, մ, պետք է ենթարկվեն լրացուցիչ ստուգման` ըստ հետևյալ բանաձևի.

 

d = 1,0 + U/110 + 0,6 Ներմուծեք նկարագրությունը_20271

+ 0,15V

,

 

որտեղ` Ս - ՕԳ լարումն է, կՎ,

f - եզրաչափքային հենամեջին համապատասխանող կախվածքի առավելագույն սլաքն է, մ,

V - հաղորդալարերի միջև հեռավորությունն է, ուղղաձիգով, մ:

Երկու հեռավորությունների` որոշված ըստ աղյուսակ 2.5.10-ի և ըստ վերը բերված բանաձևի, հարկավոր է ընդունել մեծը:

2. 16 մ-ից ավել հաղորդալարերի կախվածքի սլաքների դեպքում, միջանկյալ հենարանների վրա հաղորդալարերի միջև հեռավորությունները որոշվում են ըստ 1 կետում բերված բանաձևի:

3. Խարսխային տեսակի բոլոր հենարանների վրա հաղորդալարերի միջև հեռավորությունները որոշվում են ըստ 2.5.52 կետում բերված բանաձևի:

Խարսխային տեսակի հենարանների վրա, հարևան հարկաշարքերի հաղորդալարերի նվազագույն հորիզոնական շեղումները, որպես կանոն, պետք է լինեն 2.5.13 աղյուսակում բերվածներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 2.5.10

 

Հաղորդալարերի հազվադեպ «պարի» դեպքում միջանկյալ հենարանների վրա հարԵՎան հարկաշարքերի հաղորդալարերի նվազագույն հորիզոնական շեղումը, մ

 

ՕԳ լարումը, կՎ

Հեռավորությունը
ուղղաձիգով, մ

Եզրաչափքային սլաքների կախվածքի դեպքում, մ, հարևան հաղորդալարերի հորիզոնական շեղումը, մ

4

5

6

8

10

12

14

16

35 2,5
3,0
3,5
4,0
4,5
5,0
5,5
6,0
6,5
7,0

0,50
0,50
0
0
0
0
0
0
0
0

0,50
0,50
0,50
0,50
0
0
0
0
0
0

0,50
0,50
0,50
0,50
0,50
0
0
0
0
0

1,10
0,80
0,50
0,50
0,50
0,50
0,50
0
0
0

1,50
1,30
1,20
1,00
0,60
0,50
0,50
0,50
0
0

1,80
1,65
1,60
1,50
1,30
1,10
0,50
0,50
0,50
0,50

2,00
1,85
1,80
1,70
1,60
1,50
1,40
1,10
0 60
0 50

2,10
2,05
2,00
1,95
1,90
1,80
1,75
1,60
1,40
1,10

110

3,0
3,5
4,0
4,5
5,0
5,5
6,0
6,5
7,0

0,70
0,70
0
0
0
0
0
0
0

0,70
0,70
0,70
0
0
0
0
0
0

0,70
0,70
0,70
0,70
0
0
0
0
0

1,20
1,00
0,70
0,70
0,70
0,70
0
0
0

1,70
1,50
1,20
1,00
0,70
0,70
0,70
0
0

1,90
1,90
1,70
1,50
1,30
1,00
0,70
0,70
0,70

2,15
2,10
2,00
1,90
1,70
1,60
1,40
1,10
0,70

2,30
2,20
2,15
2,10
2,00
1,95
1,80
1,60
1,50

220 5,0
5,5
6,0
6,5
7,0

0
0
0
0
0

0
0
0
0
0

1,50
1,50
0
0
0

1,50
1,50
0
0
0

1,50
1,50
1,50
0
0

1,80
1,50
1,50
1,50
1,50

2,20
2,10
1,90
1,70
1,50

2,50
2,30
2,20
2,10
1,85

330

5,5
6,0
6,5
7,0
7,5
8,0
8,5

0
0
0
0
0
0
0

0
0
0
0
0
0
0

2,00
0
0
0
0
0
0

2,00
2,00
0
0
0
0
0

2,20
2,10
2,00
2,00
2,00
2,00
2,00

2,55
2,45
2,35
2,20
2,00
2,00
2,00

2,80
2,75
2,65
2,60
2,50
2,40
2,30

3,15
3,10
3,05
3,00
2,95
2,90
2,70

 

 

Աղյուսակ 2.5.13 (Աղյուսակները` 2.5.11 և 2.5.12 հանված են)

 

Խարսխային տեսակի հենարանների վրա հարեվան հարկաշարքերի հաղորդալարերի նվազագույն հորիզոնական շեղումը

 

ՕԳ լարումը

Նվազագույն շեղումը, մ,
սառցակեղևի հաստության դեպքում, մմ

5-10

15-20

35

0,5

0,7

110

0,7

1,2

220

1,5

2,0

330

2,0

2,5

 

4. Բոլոր տեսակի հենարանների վրա հաղորդալարերի հորիզոնական շեղում չի պահանջվում, եթե հաղորդալարերի միջև հեռավորությունը ուղղաձիգով գերազանցում է (0,8f+Ս/250)` միակի և (f+Ս/250)` տրոհված հաղորդալարերի դեպքում:

1 և 4 կետերում բերված բանաձևերը գործում են նաև 500 կՎ ՕԳ համար: Ընդ որում միջանկյալ հենարանների վրա հարևան հարկաշարքերի հաղորդալարերի հորիզոնական շեղումները պետք է լինեն 2.5.15 աղյուսակում նշվածներից ոչ պակաս:

Սառցակեղևի բացակայությամբ շրջաններով անցնող գծերի վրա բոլոր տեսակի հենարանների հաղորդալարերի միջև ուղիղ գծով հեռավորությունը որոշվում է ըստ 2.5.52 կետում բերված բանաձևի, իսկ հաղորդալարերի հորիզոնական շեղումներ չեն պահանջվում:

ՕԳ հաղորդալարերի «պարից» պաշտպանական սարքվածքներ կիրառելիս, թույլատրվում է հաղորդալարերի միջև հեռավորությունը ըստ «պարի» պայմանների ընդունել համաձայն 2.5.52 կետում բերված բանաձևի, իսկ հարևան հարկաշարքերի հաղորդալարերի հորիզոնական շեղումը` համաձայն 2.5.13 աղյուսակի:

2.5.54. Լարերի ցանկացած դասավորության դեպքում 6-20 կՎ և ցածր ՕԳ վրա հաղորդալարերի միջև հեռավորությունը d (մ), ըստ հենամեջում նրանց մոտեցման պայմանների, պետք է լինի, ստորև բանաձևով որոշվող արժեքներից ոչ պակաս.

 

d = 0,75ƒ + λ

 

որտեղ` ƒ - եզրաչափքային հենամեջին համապատասխանող կախվածքի առավելագույն սլաքն է, մ,

λ - մեկուսիչների շարանի երկարությունն է, մ:

2.5.55. 35-330 կՎ ՕԳ մեկ մետաղաճոպանով հենարանների վրա, եզրաչափքային հենամեջերի համար, մետաղաճոպանի և հաղորդալարի միջև ուղղաձիգ հեռավորությունները որոշվում են ըստ գերլարումներից պաշտպանության պայմանների և 2.5.66 և 2.5.67 կետերում բերված պահանջներին համապատասխան:

Հենարանների դասավորման ժամանակ ըստ պրոֆիլի ընտրված և եզրաչափքային հենամեջերի գերազանցող առանձին հենամեջերում, թույլատրվում է ըստ եզրաչափքային հենամեջերի ընտրված հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև հեռավորություններով հենարանների կիրառում:

Հորիզոնական դասավորությամբ հաղորդալարերով և երկու մետաղաճոպաններով, 35-330 կՎ ՕԳ հենարանների վրա հորիզոնական շեղումները մետաղաճոպանի և մոտակա հաղորդալարի միջև պետք է լինեն առնվազն 1 մ` 35 կՎ ՕԳ վրա, 1,75 մ` 110 կՎ ՕԳ վրա, 2,3 մ` 220 կՎ ՊԳ վրա և 2,75 մ` 330 կՎ ՕԳ վրա:

Փայտե հենարաններով, 220 կՎ ՕԳ վրա թույլատրվում է մետաղաճոպանի և հաղորդալարի միջև հորիզոնական շեղումների փոքրացում` մինչև 2 մ:

500 կՎ ՕԳ միջանկյալ հենարանների վրա մետաղաճոպանի և մոտակա հաղորդալարի միջև հորիզոնական շեղումները ընդունվում են ըստ 2.5.15 աղյուսակի:

35-500 կՎ ՕԳ խարսխային հենարանների վրա, թույլատրվում է մետաղաճոպանի կախումը հաղորդալարից վերև առանց հորիզոնական շեղման, պայմանով, որ այդպիսի հենարանների քանակը միջին հաշվով չի գերազանցում 0,5-ը` գծի 1 կմ-ի վրա:

2.5.56. Երկշղթա հենարանների վրա տարբեր շղթաների մոտակա լարերի միջև հեռավորությունը` ըստ հենամեջում հաղորդալարերի աշխատանքի պայմանի, պետք է լինի առնվազն 2 մ` մինչև 20 կՎ, ցցաձողային մեկուսիչներով ՕԳ համար, 2,5 մ` մինչև 35 կՎ, ցցաձողային և 3 մ` կախովի մեկուսիչներով ՕԳ համար, 4 մ` 110 կՎ ՕԳ համար, 6 մ` 220 կՎ ՕԳ համար, 7 մ` 330 կՎ ՕԳ համար և 8,5 մ` 500 կՎ ՕԳ համար: Տարբեր շղթաների մոտակա հաղորդալարերի միջին հեռավորությունները պետք է նաև բավարարեն 2.5.52-2.5.54 կետերի պահանջներին:

2.5.57. 1 կՎ-ից բարձր տարբեր լարումների ՕԳ հաղորդալարերը կարող են կախված լինել ընդհանուր հենարանների վրա:

Ընդհանուր հենարանների վրա թույլատրվում է մինչև 10 կՎ ՕԳ և մինչև 1 կՎ ՕԳ հաղորդալարերի կախումը` հետևյալ պայմանների պահպանման դեպքում.

1. Մինչև 1 կՎ ՕԳ պետք է իրագործվեն ըստ առավելագույն լարման ՕԳ համար հաշվարկային պայմանների:

2. Մինչև 10 կՎ ՕԳ հաղորդալարերը պետք է դասավորված լինեն մինչև 1 կՎ ՕԳ հաղորդալարերից բարձր, ընդ որում տարբեր լարումների ՕԳ մոտակա հաղորդալարերի միջև հեռավորությունը հենարանի վրա, ինչպես նաև հենամեջի մեջտեղում շրջակա միջավայրի օդի ջերմաստիճանի պլյուս 15օC քամու բացակայության դեպքում, պետք է լինի առնվազն 2 մ:

3. Առավելագույն լարման ՕԳ հաղորդալարերի ամրակապումը ցցաձողային մեկուսիչների վրա պետք է լինի կրկնակի:

Մինչև 35 կՎ մեկուսացված չեզոքով ցանցերում, որոնք ունեն ավելի բարձր լարման ՕԳ հետ համատեղ կախումով տեղամասեր, վերջիններիս էլեկտրամագնիսական և էլեկտրաստատիկ ազդեցությունը, ցանցի բնականոն ռեժիմի ժամանակ չպետք է առաջացնի չեզոքի շեղում` ֆազային լարման 15%-ից ավել: Ավելի բարձր լարումների ՕԳ ազդեցությանը ենթակա հողակցված չեզոքով ցանցերին մակածված լարման նկատմամբ հատուկ պահանջներ չեն ներկայացվում:

 

Աղյուսակ 2.5.15 (Աղյուսակը` 2.5.14 հանված է)

 

500 կՎ ՕԳ միջանկյալ հենարանների վրա հաղորդալարերի եվ մետաղաճոպանների նվազագույն հորիզոնական շեղումը

 

 

Հաղորդալարերի և մետաղաճոպանների
միջև հեռավորությունը ուղղաձիգով, մ

Նվազագույն շեղումը, մ, կախվածքի եզրաչափքային սլաքի ժամանակ, մ

10

12

14

16

9,0

2,0

3,5

4,0

4,0

10,0

2,0

3,0

4,0

4,0

11,0

2,0

2,0

3,0

3,5

12,0

2,0

2,0

2,5

3,0

 

Մեկուսացում

 

2.5.58. 110 կՎ և բարձր լարման ՕԳ-ում պետք է կիրառվեն միայն կախովի մեկուսիչներ: 35 կՎ և ցածր ՕԳ-ում կարող են կիրառվել կախովի և ցցաձողային (այդ թվում հենաձողային) մեկուսիչներ:

2.5.59. 6-35 կՎ ՕԳ վրա պետք է կիրառվեն աղյուսակ 2.5.16-ում բեռնվածքներից ոչ պակաս թաց պարպման լարումով մեկուսիչներ:

Ցցաձողային մեկուսիչների ծակման լարման հարաբերությունը` չոր պարպմանը, պետք է լինի առնվազն 1,5:

Առնվազն 25 սմ հոսակորուստի ճանապարհի երկարությամբ կախովի մեկուսիչների քանակը 6-35 կՎ ՕԳ շարաններում, խորհուրդ է տրվում ընդունել հետևյալը, մինչև 10 կՎ ՕԳ համար` 1 մեկուսիչ 20 կՎ` 2 մեկուսիչ, 35 կՎ` 3 մեկուսիչ: Փայտե հենարաններով 35 կՎ ՕԳ պահող շարանում, խորհուրդ է տրվում կիրառել երկու մեկուսիչ:

6-35 կՎ ՕԳ համար կախովի մեկուսիչների քանակը և ցցաձողային մեկուսիչների տեսակը ընտրվում է անկախ ծովի մակերևույթի նկատմամբ բարձրությունից:

2.5.60. 110-500 կՎ ՕԳ համար, կախովի մեկուսիչների քանակն ընտրվում է` ելնելով աշխատանքային լարման դեպքում հուսալի աշխատանքի ապահովման պայմանից, որի համար մաքուր մթնոլորտով և սովորական դաշտային աղտոտություններով, ծովի մակերևույթից մինչև 100 մ բարձրության վրա գտնվող շրջաններում, շարանի հոսակորուստի ճանապարհի նվազագույն տեսակարար երկարությունը պետք է լինի առնվազն 1,3 սմ, առավելագույն աշխատանքային լարման գործող արժեքի 1 կՎ-ի վրա` հաշվի առնելով մեկուսիչի հոսակորուստի ճանապարհի երկարության օգտագործման արդյունավետության գործակիցը:

Շարանում մեկուսիչների քանակը, որը ստացվել է հոսակորուստի ճանապարհի նվազագույն տեսակարար երկարության պայմանից` հնարավոր զրոյական (վնասված) մեկուսիչների հայտնվելը փոխհատուցելու համար, պետք է ավելացվի մեկ մեկուսիչով 110-220 կՎ ՕԳ համար և երկու մեկուսիչով` 330-500 կՎ ՕԳ համար:

Եթե կիրառվում են մեկուսիչներ, որոնց հոսակորուստի ճանապարհի երկարության հարաբերությունը նրանց շինարարական բարձրությանը գերազանցում է 2,3 անգամ, ապա աշխատանքային լարմամբ ընտրված շարանը ստուգվում է ըստ փոխարկման գերլարումների ազդեցության պայմանի, որոնց հաշվարկային արժեքները բերված են 2.5.17 աղյուսակում:

 

Աղյուսակ 2.5.16

 

Ցցաձողային մեկուսիչների նվազագույն թաց պարպման լարումը

 

ՕԳ անվանական լարումը, կՎ

6

10

20

35

Գործող թաց պարպման լարումը, կՎ

28

34

57

80

 

Աղյուսակ 2.5.17

 

ՕԳ մեկուսացումն ընտրելու ժամանակ ընդունվող հաշվարկային փոխարկման գերլարումը

 

ՕԳ անվանական
լարումը, կՎ

Փոխարկման գերլարումներով
հաշվարկային պատիկությունը
Սփփաս, առավ. աշխ.

Փոխարկման
գերլարումներ, կՎ

110

3,0

312

220

3,0

620

330

2,7

800

500

2,5

1070

 

2.5.61. Ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության վրա անցնող 110-500 կՎ ՕԳ պահող շարաններում ամենատարածված տեսակների մեկուսիչների տարրերի քանակը խորհուրդ է տրվում ընդունել ըստ 2.5.18 աղյուսակի (նշված քանակում ներառված են նաև պահեստային մեկուսիչները):

Փայտե հենարաններով 110-220 կՎ ՕԳ վրա, այն շրջաններում, որտեղ չի դիտվում փայտե հենարանների բռնկումներ, շարանում մեկուսիչների քանակը ընդունվում է 2.5.18 աղյուսակում առաջարկվածից մեկով պակաս:

Շարանում կախովի մեկուսիչների քանակը ընտրելիս անհրաժեշտ է ղեկավարվել նաև հետևյալով.

110 կՎ ՕԳ ձգովի շարաններում բոլոր տեսակի կախովի մեկուսիչների քանակը` պահող շարանների համար առաջարկվածի հետ համեմատած, հարկավոր է մեծացնել մեկով:

40 մ-ից ավել բարձրության անցումային հենարանների վրա, շարաններում կախովի մեկուսիչների քանակը, համեմատած այդ ՕԳ-ի մնացած հենարանների համար ընդունվածների հետ, հարկավոր է ավելացնել մեկով` հենարանի 40 մ-ից ավել յուրաքանչյուր 10 մ բարձրության համար:

Ծովի մակերևույթից 1000 մ-ից ավել և մինչև 3500 մ բարձրության վրա անցնող 110 կՎ ՕԳ-ի և 1000 մ-ից ավել և մինչև 2000 մ բարձրության վրա անցնող 220-500 կՎ ՕԳ-ի համար, շարաններում մեկուսիչների քանակը լրացուցիչ պետք է ավելացվի մեկով:

ՕԳ համար, որոնք անցնում են այնպիսի վայրերով, որտեղ մեկուսացումը ենթակա է աղտոտման, մեկուսիչների տեսակները և քանակը պետք է ընտրվեն` հաշվի առնելով տեղային պայմանները և սահմանված կարգով հաստատված ցուցումներին համապատասխան:

2.5.62. Մեկուսիչների ամրության պաշարի գործակիցները, այսինքն ցցաձողային և հենաձողային մեկուսիչները քայքայող մեխանիկական բեռնվածքի կամ կախովի մեկուսիչների էլեկտրամեխանիկական քայքայող բեռնվածքի հարաբերությունը` մեկուսիչների վրա ազդող առավելագույն նորմատիվային բեռնվածքին, պետք է կազմեն բնականոն ռեժիմում ՕԳ աշխատանքի դեպքում` առնվազն 2,7, տարեկան միջին ջերմաստիճանի, սառցակեղևի և քամու բացակայության դեպքում` առնվազն 5,0, վթարային ռեժիմում ՕԳ կախովի մեկուսիչների համար, 500 կՎ-ի դեպքում` առնվազն 2,0, իսկ 330 կՎ և ցածր լարման դեպքում` առնվազն 1,8: Վթարային ռեժիմում մեկուսիչների վրա գործող բեռնվածքները որոշվում են 2.5.90-2.5.92 և 2.5.94 կետերին համապատասխան:

 

Աղյուսակ 2.5.18

 

Մետաղե եվ երկաթբետոնե հենարաններով 110-500 կՎ ՕԳ պահող շարաններում մեկուսիչների քանակը

 

Մեկուսիչների տեսակը

Մեկուսիչների քանակը, հատ, ՕԳ անվանական լարման դեպքում, կՎ

110

220

330

500

ՊՖ6-Ա (Պ-4,5)

7

13

19

-

ՊՖ6-Բ (ՊՄ-4,5)

7

14

20

27

ՊՖ6-Վ (ՊՖԵ-4,5)

7

13

19

26

ՊՖ16-Վ (որակի նշանով)

7

12

18

25

ՊՖ16-Ա

6

11

17

23

ՊՖ20-Ա (ՊՖԵ-16)

-

10

14

20

Պ-8,5

6

11

16

22

Պ-11

6

11

15

21

ՊՖԵ-11

6

11

16

21

ՊՍ6-Ա (ՊՍ-4,5)

8

14

21

29

ՊՍ6-Բ

8

14

21

29

ՊՍ-11 (ՊՍ-8,5)

7

12

17

24

ՊՍ12-Ա

7

13

19

26

ՊՍ16-Ա (ԼՍ-16)

6

11

16

22

ՊՍ16-Բ (որակի նշանով)

6

12

17

24

ՊՍ22-Ա

-

10

15

21

ՊՍ30-Ա (ԼՍ-30)

-

11

16

22

ՊՍ30-Բ

-

11

16

22

 

Պաշտպանությունը գերլարումներից, հողակցում

 

2.5.63. Մետաղե և երկաթբետոնե հենարաններով 110-500 կՎ ՕԳ կայծակի ուղղակի հարվածներից պետք է պաշտպանված լինեն մետաղաճոպաններով` գծի ամբողջ երկարությամբ: 110-500 կՎ ՕԳ կառուցումը առանց մետաղաճոպանների, թույլատրվում է.

1) այն շրջաններում, որտեղ տարվա ամպրոպային ժամերի քանակը 20-ից պակաս է,

2) ՕԳ առանձին հատվածներում, որոնք անցնում են վատ հաղորդող բնահողերով (p≥10 Օմ-մ) շրջաններով,

3) սառցակեղևի 20 մմ-ից ավել հաշվարկային հաստությամբ ուղեգծի հատվածներում:

1-3 կետերում բերված դեպքերի համար, մեկուսացման ուժեղացում չի պահանջվում:

Հայաստանի համար, տարվա ամպրոպային ժամերի քանակը համարվում է 100 ժամից ավել:

Ենթակայաններին ՕԳ մոտեցումների պաշտպանությունը պետք է կատարվի 4.2 գլխի պահանջներին համապատասխան:

2.5.64. Մինչև 35 կՎ ՕԳ համար շանթապաշտպան մետաղաճոպանների կիրառում չի պահանջվում: Փայտե հենարաններով 110 կՎ ՕԳ, որպես կանոն, մետաղաճոպաններով չպետք է պաշտպանվեն:

2.5.65. Եզակի մետաղե և երկաթբետոնե հենարանները և թուլացված մեկուսացումով այլ տեղերը փայտե հենարաններով 35 կՎ ՕԳ-ում, պետք է պաշտպանվեն խողովակաձև պարպիչներով, կամ ԱԿՄ առկայության դեպքում` պաշտպանական միջակայքերով, իսկ 110-220 կՎ ՕԳ-ում խողովակաձև պարպիչներով: 110-220 կՎ անհրաժեշտ պարամետրերով խողովակաձև պարպիչների բացակայության դեպքում, թույլատրվում է դրանց փոխարեն տեղադրել պաշտպանական միջակայքեր:

2.5.66. Ամպրոպային գերլարումներից ՕԳ պաշտպանությունը մետաղաճոպաններով կատարելիս, անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալով.

1. Միականգնակ մետաղե և երկաթբետոնե մեկ շանթապաշտպան մետաղաճոպանով հենարանները պետք է ունենան մինչև 30օ պաշտպանության անկյուն, իսկ երկու մետաղաճոպաններով հենարանները` մինչև 20օ:

2. Հաղորդալարերի հորիզոնական դասավորությամբ և երկու մետաղաճոպաններով մետաղե հենարանների վրա պաշտպանության անկյունը` արտաքին հաղորդալարերի նկատմամբ, պետք է լինի մինչև 20օ: Ըստ սառցակեղևի շրջաններում, ինչպես նաև հաղորդալարերի հաճախակի «պարով» շրջաններում, թույլատրվում է մինչև 30օ պաշտպանության անկյուն:

3. Ճակատամուտքային տեսակի երկաթբետոնե և փայտե հենարանների վրա պաշտպանության անկյունը` ծայրային հաղորդալարերի նկատմամբ, թույլատրվում է մինչև 30օ:

4. ՕԳ երկու մետաղաճոպանով պաշտպանելու դեպքում, հեռավորությունը նրանց միջև պետք է լինի ոչ ավել, քան մետաղաճոպանների և հաղորդալարերի միջև ուղղաձիգ հեռավորության հնգապատիկը:

2.5.67. Ուղղաձիգ հեռավորությունները ՕԳ մետաղաճոպանի և հաղորդալարի միջև հենամեջի մեջտեղում, առանց հաշվի առնելու նրանց շեղումը քամուց, ըստ ամպրոպային գերլարումներից պաշտպանության պայմանների, պետք է լինեն ոչ պակաս 2.5.19 աղյուսակում բերվածներից և ոչ պակաս ուղղաձիգ հեռավորությունից` հենարանի վրա մետաղաճոպանի և հաղորդալարի միջև: Հենամեջերի երկարությունների միջանկյալ արժեքների դեպքում, հեռավորությունները որոշվում են միջարկմամբ:

2.5.68. Մետաղաճոպանների ամրակապումը 220-500 կՎ ՕԳ-ի բոլոր հենարանների վրա պետք է իրագործված լինի մեկուսիչի օգնությամբ` շունտված 40 մմ չափսի կայծային միջակայքով: Մինչև 10 կմ երկարությամբ յուրաքանչյուր խարսխային հատվածում մետաղաճոպանները պետք է հողակցված լինեն մեկ կետում` խարսխային հենարանի վրա հատուկ միջակապերի միջոցով:

 

Աղյուսակ 2.5.19

 

Հենամեջի մեջտեղում մետաղաճոպանի եվ հաղորդալարի միջեվ նվազագույն հեռավորությունը

 

Հենամեջի
երկարությունը, մ

Մետաղաճոպանի և հաղորդալարի միջև նվազագույն հեռավորությունը, մ

 

Հենամեջի
երկարությունը, մ

Մետաղաճոպանի և հաղորդալարի միջև նվազագույն հեռավորությունը, մ

100

2,0

 

700

11,5

150

3,2

 

800

13,0

200

4,0

 

900

14,5

300

5,5

 

1000

16,0

400

7,0

 

1200

18,0

500

8,5

 

1500

21,0

600

10,0

 

 

 

 

Խարսխային հենամեջերի մեծ երկարության դեպքում, հենամեջում հողակցման կետերի քանակն ընտրվում է այնպիսին, որպեսզի ՕԳ կարճ միացման դեպքում մետաղաճոպանում մակածված երկայնական էլեկտրաշարժ ուժի առավելագույն արժեքի դեպքում չառաջանա ՕԳ կայծային միջակայքերի ծակում:

Մետաղաճոպանի մեկուսացված ամրակապը խորհուրդ է տրվում իրագործել ապակե մեկուսիչներով:

Մետաղաճոպանները մի քանի մեկուսիչների վրա կախելու դեպքում, օրինակ, մետաղաճոպանների վրա սառցակեղևի հալեցման կամ կապի համար, կայծային միջակայքի չափսը պետք է համաձայնեցված լինի շարանի էլեկտրական ամրության հետ, որի վրա կախված է մետաղաճոպանը:

220-330 կՎ ՕԳ ենթակայաններին մոտեցումների 2-3 կմ երկարության վրա և 500 կՎ ՕԳ մոտեցման առնվազն 5 կմ երկարության վրա, եթե մետաղաճոպանները չեն օգտագործվում ունակային առման, սառցակեղևի հալեցման կամ կապի համար, ապա դրանք հարկավոր է հողակցել յուրաքանչյուր հենարանի վրա:

110 կՎ ՕԳ-ում, եթե չի նախատեսված մետաղաճոպանի վրա սառցակեղևի հալեցում, մետաղաճոպանի մեկուսացված ամրակապումը հարկավոր է իրագործել միայն մետաղե և երկաթբետոնե խարսխային հենարանների վրա: Եթե այդպիսի հալեցում նախատեսված է, ապա մետաղաճոպանի մեկուսացված ամրակապում պետք է իրագործվի ՕԳ-ի ամբողջ երկարությամբ:

2.5.69. Ճակատամուտքային տեսակի փայտե հենարաններով ՕԳ-ում ֆազերի միջև հեռավորությունը (հենարանի վրայով) պետք է լինի առնվազն 5 մ` 220 կՎ ՕԳ-ի համար, 4 մ` 110 կՎ ՕԳ-ի համար, 3 մ` 35 կՎ ՕԳ-ի համար:

Առանձին դեպքերում, 110-120 կՎ ՕԳ համար հիմնավորումների առկայության դեպքում (ԿՄ փոքր հոսանքներ, թույլ ամպրոպային գործունեությամբ շրջաններ, վերակառուցում և այլն), թույլատրվում է նշված հեռավորությունները փոքրացնել մինչև այն արժեքները, որոնք խորհուրդ են տրվում մեկ աստիճան ցածր լարմամբ ՕԳ-ի համար:

Միականգնակ փայտե հենարանների վրա թույլատրվում են ֆազերի միջև (հենարանի վրայով) հետևյալ հեռավորությունները, 2,5 մ` 35 կՎ ՕԳ-ի համար, 0,75 մ` 3-20 կՎ ՕԳ-ի համար, հենամեջում 2.5.54 կետի համաձայն հեռավորությունների պահպանման պայմանի դեպքում: Փայտե հենարանների վրա խորհուրդ չի տրվում մետաղե լայնակներ օգտագործել:

2.5.70. ՕԳ-ի մեջ 1,5 կմ-ից պակաս երկարությամբ մալուխային ներդիրները ամպրոպային գերլարումներից պետք է պաշտպանված լինեն մալուխի երկու ծայրերից` խողովակաձև կամ փականային պարպիչներով: Պարպիչի հողակցող սեղմակը, մալուխի մետաղե թաղանթները, ինչպես նաև մալուխային կցորդիչի պատյանը, պետք է միացված լինեն միմյանց ամենակարճ ճանապարհով: Պարպիչի հողակցող սեղմակը պետք է միակցված լինի հողակցիչի հետ առանձին իջեցմամբ:

2.5.71. Գետերով, ձորերով և այլն ՕԳ անցումների վրա, 40 մ-ից ավել բարձրությամբ հենարանների և դրանց վրա մետաղաճոպանի բացակայության դեպքում, պետք է տեղադրվեն խողովակաձև պարպիչներ:

2.5.72. Ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրության վրա անցնող ՕԳ համար, հաղորդալարերից և լարման տակ գտնվող արմատուրից մինչև հենարանի հողակցված մասերը օդային մեկուսիչ հեռավորությունները, պետք է լինեն 2.5.20 աղյուսակում բերվածներից ոչ պակաս:

Օդային մեկուսիչ հեռավորությունները հոսանքատար մասերի և փայտե հենարանի միջև, որը չունի հողակցող իջեցումներ, թույլատրվում է փոքրացնել 10%-ով, բացառությամբ ըստ հենարանի վրա անվտանգ վերելքի պայմանի ընտրվող հեռավորություններից:

Լեռնային շրջաններով անցնող ՕԳ նվազագույն մեկուսիչ հեռավորություններն ըստ աշխատանքային լարման և ներքին գերլարումների, պետք է մեծացվեն 2.5.20 աղյուսակում բերվածների համեմատ 1%-ով` ծովի մակերևույթից 1000 մ բարձր յուրաքանչյուր 100 մ-ի համար:

 

Աղյուսակ 2.5.20

 

Օդային նվազագույն թույլատրելի մեկուսիչ հեռավորությունները ՕԳ հոսանքակիր Եվ հողակցված մասերի միջեվ

 

Հաշվարկային պայման

Նվազագույն հեռավորությունը ֆազերի միջև, սմ.
ՕԳ լարման դեպքում, կՎ

մինչև 10

20

35

110

220

330

500

Ամպրոպային գերլարումները մեկուսիչների համար.
ցցաձողայինկախովի
Ներքին գերլարումներ
Աշխատանքային լարում
Հենարանի վրա անվտանգ վերելքի ապահովում

15
20
10
-
-

25
35
15
7
-

35
40
30
10
150

-
100
80
25
150

-
180
160
55
250

-
260
215
80
350

-
320
300
115
450

 

2.5.73. Նվազագույն հեռավորությունները ՕԳ հենարանի վրա հաղորդալարերի միջև, նրանց իրար հետ տրամախաչման տեղերում` վերադասավորման, ճյուղավորման, հաղորդալարերի մեկ դասավորությունից մյուսին անցնելու դեպքերում, պետք է լինեն 2.5.21 աղյուսակում բերվածներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 2.5.21

 

Նվազագույն հեռավորությունը ՕԳ հենարանի վրա ֆազերի միջեվ

 

 

Հաշվարկային պայման

Նվազագույն մեկուսիչ հեռավորությունը ֆազերի միջև, սմ.
ՕԳ լարման դեպքում, կՎ

մինչև 10

20

35

110

220

330

500

Ամպրոպային գերլարումներ
Ներքին գերլարումներ
Աշխատանքային լարում

20
22
-

45
33
15

50
44
20

135
100
45

250
200
95

310
280
140

400
420
200

 

2.5.74. ՕԳ ամպրոպային գերլարումներից պաշտպանության լրացուցիչ պահանջները` միմյանց հետ և զանազան կառույցների հետ գծերի տրամախաչման դեպքերում, բերված են 2.5.123, 2.5.130, 2.5.141 և 2.5.153 կետերում:

2.5.75. ՕԳ-ում պետք է հողակցված լինեն.

1) շանթապաշտպան մետաղաճոպան կամ շանթապաշտպան այլ սարքվածքներ ունեցող հենարանները,

2) 3-35 կՎ կՎ ՕԳ երկաթբետոնե և մետաղե հենարանները,

3) այն հենարանները, որոնց վրա տեղադրված են ուժային կամ չափիչ տրանսֆորմատորներ, բաժանիչներ, ապահովիչներ կամ այլ սարքեր,

4) 110-500 կՎ ՕԳ-ի առանց շանթապաշտպան մետաղաճոպանների և սարքվածքների մետաղե և երկաթբետոնե հենարանները, եթե դա անհրաժեշտ է ըստ ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի հուսալի աշխատանքի ապահովման պայմանների:

2.5.76. 2.5.75-1 կետում նշված հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունները, պետք է լինեն 2.5.22 աղյուսակում բերվածներից ոչ ավել:

2.5.72-2 կետում նշված, հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունները, պետք է լինեն, բնակեցված տեղանքում 3-20 կՎ ՕԳ-ի համար` 2.5.22 աղյուսակում բերվածներից ոչ ավել, չբնակեցված տեղանքում 3-20 կՎ ՕԳ-ի համար, մինչև 100 Օմ.մ տեսակարար p դիմադրությամբ բնահողի դեպքում` 30 Օմ-ից ոչ ավել իսկ p>100 Օմ.մ բնահողի դեպքում` 0,3.p Օմ-ից ոչ ավել:

2.5.75-3 կետում նշված հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունները 110 կՎ և բարձր ՕԳ-ի համար պետք է լինեն 2.5.22 աղյուսակում բերվածներից ոչ ավել, իսկ 3-35 կՎ ՕԳ համար պետք է ընտրվեն 1.7.57 և 1.7.58 կետերի պահանջներին համապատասխան:

2.5.75-4 կետում նշված հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունները որոշվում են ՕԳ-ի նախագծման ժամանակ:

 

Աղյուսակ 2.5.22

 

ՕԳ-ի հենարանների հողակցող սարքվածքների առավելագույն դիմադրությունը

 

Հողի տեսակարար համարժեք
դիմադրությունը, r, Օմ.մ

Հողակցող սարքվածքի առավելագույն
դիմադրությունը, Օմ

Մինչև 100

10

100-ից մինչև 500

15

500-ից մինչև 1000

20

1000-ից մինչև 5000

30

5000 և ավել

6.10 -3r

 

Մետաղաճոպաններով պաշտպանված ՕԳ համար, հողակցող սարքվածքների դիմադրությունները, որոնք իրագործված են ըստ շանթապաշտպանության պայմանների, պետք է ապահովվեն անջատված մետաղաճոպանի դեպքում, իսկ ըստ մնացած պայմանների` չանջատված մետաղաճոպանի դեպքում:

40 մ-ից ավել բարձրությամբ հենարանների համար, մետաղաճոպաններով պաշտպանված ՕԳ տեղամասերում, հողակցող սարքվածքների դիմադրությունները պետք է լինեն 2 անգամ պակաս 2.5.22 աղյուսակում բերվածների համեմատ:

ՕԳ հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունները պետք է ապահովվեն և չափվեն ամառվա ընթացքում արդյունաբերական հաճախության հոսանքների առավելագույն արժեքների ժամանակ: Չափումները թույլատրվում է կատարել այլ ժամանակաշրջաններում` արդյունքները ճշտելով սեզոնային գործակցի ներմուծման ճանապարհով: Բայց այն ժամանակաշրջանում, երբ հողակցող սարքվածքների դիմադրությունների արժեքների վրա զգալի ազդեցություն է գործում բնահողի սառելը, հարկ չկա չափումներ կատարել:

2.5.77. Երբ 110 կՎ և բարձր ՕԳ անցնում են կավային, ավազակավային, կավաավազային և նման բնահողերով r500 Օմ.մ տեսակարար դիմադրությամբ տեղանքով, հարկավոր է երկաթբետոնե հիմքերի, հենարանների և խորթուկների ամրանները օգտագործել որպես բնական հողակցիչներ, առանց լրացուցիչ տեղադրման կամ արհեստական հողակցիչների տեղադրման հետ զուգակցելով: Ավելի բարձր տեսակարար դիմադրությամբ բնահողերում երկաթբետոնե հիմքերի բնական հաղորդականությունը չպետք է հաշվի առնվի, իսկ հողակցող սարքվածքի դիմադրության պահանջվող արժեքը պետք է ապահովվի միայն արհեստական հողակցիչների կիրառմամբ:

3-35 կՎ ՕԳ հենարանների հողակցող սարքվածքների դիմադրությունների արժեքները պետք է ապահովվեն արհեստական հողակցիչների կիրառմամբ, իսկ հիմքերի, հենարանների ստորգետնյա մասերի և խորթուկների (կցորդիչների) բնական հաղորդականությունը հաշվարկներում չպետք է հաշվի առնվի:

2.5.78. ՕԳ հենարանների երկաթբետոնե հիմքերը կարող են օգտագործվել որպես բնական հողակցիչներ (բացառությունը տես 2.5.77 և 2.5.143 կետերում)` խարսխային հեղույսների և հիմքի ամրանի միջև մետաղական կապ իրագործելիս:

Որպես բնական հողակցիչներ օգտագործվող երկաթբետոնե հենարանների և հիմքերի վրա բիտումային քսվածքի առկայությունը չպետք է հաշվի առնվի: Երկաթբետոնե հիմքերի, հենարանների ստորգետնյա մասերի և խորթուկների հաղորդականության չափումները պետք է կատարվի ոչ շուտ, քան նրանց տեղադրումից 2 ամիս հետո:

2.5.79. Երկաթբետոնե հենարանների հողակցման համար որպես հողակցող հաղորդիչներ հարկավոր է կիրառել կանգնակների լարված և չլարված երկայնական ամրանի բոլոր այն տարրերը, որոնք մետաղյա կապով միացված են միմյանց և կարող են միացվել հողակցիչին:

Հողակցման համար կիրառվող ամրանի ձողերը պետք է ստուգված լինեն ըստ ջերմային կայունության` ԿՄ հոսանքները անցնելիս: ԿՄ ժամանակ ձողերը պետք է տաքանան 60օC-ից ոչ ավել:

Երկաթբետոնե հենարանների ձգալարերը պետք է կիրառվեն որպես ամրանին լրացնող հողակցող հաղորդիչներ: Այդ դեպքում ձգալարերի մետաղաճոպանների ազատ ծայրը հատուկ սեղմակի օգնությամբ պետք է միացվի ձգալարերի աշխատանքային մասին:

Մետաղաճոպանները և երկաթբետոնե հենարանների լայնակի մեկուսիչների ամրակապի մասերը պետք է մետաղյա կապով միացված լինեն իջուցիկ հողակցիչին կամ հողակցված ամրանին:

2.5.80. ՕԳ հենարանի վրա յուրաքանչյուր իջուցիկ հողակցման հատույթը պետք է լինի առնվազն 35 մմ2, իսկ միալար իջուցիկի տրամագիծը պետք է լինի առնվազն 10 մմ: Թույլատրվում է կիրառել միալար պողպատե ցինկապատված իջուցիկներ` առնվազն 6 մմ տրամագծով: Փայտե հենարաններով ՕԳ վրա խորհուրդ է տրվում իջուցիկ հողակցիչների հեղույսային միացում: Մետաղե և երկաթբետոնե հենարանների վրա իջուցիկ հողակցումների միացումը կարող է իրագործվել ինչպես եռակցումով, այնպես էլ հեղույսային:

2.5.81. Որպես կանոն, ՕԳ հողակցիչները պետք է գտնվեն առնվազն 0,5 մ խորության վրա, իսկ վարելահողում` 1 մ: Ժայռային բնահողերում հենարանների տեղակայման դեպքում, թույլատրվում է ճառագայթաձև հողակցիչների տեղադրումը անմիջապես քանդովի շերտի տակի ժայռային ապարների վրայով` առնվազն 0,1 մ շերտի հաստության դեպքում: Այդ շերտի ավելի փոքր հաստության կամ բացակայության դեպքում, խորհուրդ է տրվում հողակցիչների անցկացումը ժայռի մակերևույթով` նրանց վրա ցեմենտաշաղախ լցնելով:

 

Արմատուր

 

2.5.82. Հաղորդալարերի ամրակապումը կախովի մեկուսիչներին և մետաղաճոպանների ամրակապումը, հարկավոր է կատարել պահող կամ ձգովի սեղմակների օգնությամբ: Ձգովի սեղմակներից, առավելությունը հարկավոր է տալ այն սեղմակներին, որոնք չեն պահանջում հաղորդալարի կտրատում: Հաղորդալարի ամրակապումը ցցաձողային մեկուսիչներին, հարկավոր է կատարել լարակապումներով կամ հատուկ սեղմակներով:

2.5.83. Հաղորդալարերի կախման համար պահող սեղմակները կարող են լինել խուլ կամ սահմանափակ ամրությամբ ամրակցումով: Ըստ հուսալիության պայմանի, խորհուրդ է տրվում խուլ սեղմակների կիրառումը: Շանթապաշտպան մետաղաճոպանների կախումը հենարանների վրա հարկավոր է իրագործել միայն խուլ սեղմակներում:

Մեծ անցումների վրա կարող են կիրառվել բազմահոլովակավոր կախոցներ և հատուկ սեղմակներ:

2.5.84. Հաղորդալարերի և մետաղաճոպանների միացումը հարկավոր է իրագործել միակցիչ սեղմակների, եռակցման, ինչպես նաև սեղմակների և եռակցման միատեղ օգտագործմամբ: ՕԳ մի հենամեջում թույլատրվում է մեկ միակցումից ոչ ավել` յուրաքանչյուր հաղորդալարի կամ մետաղաճոպանի վրա:

2.5.119-2.5.161 և 2.5.164-2.5.168 կետերում թվարկված ինժեներական կառույցները տրամախաչող հենամեջերում, հաղորդալարի (մետաղաճոպանի) վրա մեկ միակցում թույլատրվում է պողպատալյումինե հաղորդալարերի դեպքում, Ա:Պ>4,29 հարաբերությամբ` 240մմև ավել հատույթով, Ա:Պ≥1,46 հարաբերությամբ` ցանկացած հատույթով, պողպատե մետաղաճոպանների դեպքում` 120 մմ2 և ավել հատույթով, ինչպես նաև ֆազը երեք պողպատալյումինե հաղորդալարի (Ա:Պ≥4,29) տրոհման դեպքում` 150 մմ2 և ավել հատույթով:

Նվազագույն հեռավորությունը միակցիչ սեղմակի և ամրակցման սահմանափակ ամրությամբ սեղմակի միջև, պետք է լինի առնվազն 25 մ:

2.5.85. Հաղորդալարերի և մետաղաճոպանների ամրակցման ամրությունը միակցիչ և ձգիչ սեղմակներում պետք է կազմի հաղորդալարի կամ մետաղաճոպանի ամրության սահմանի առնվազն 90%-ը:

2.5.86. Գծային արմատուրի ամրության պաշարի գործակիցները, այսինքն նվազագույն քայքայող բեռնվածքի հարաբերությունը արմատուրով ընկալվող նորմատիվային բեռնվածքին, պետք է լինի առնվազն 2,5` ՕԳ բնականոն ռեժիմում աշխատանքի դեպքում և առնվազն 1,7` վթարային ռեժիմում:

Գծերի վրա, որոնց հաղորդալարերի մեխանիկական լարումը գերազանցում է ամրության սահմանի 42%-ը` առավելագույն բեռնվածքի դեպքում, մինչև նոր տեսակների արմատուրի յուրացումը, թույլատրվում է գծային արմատուրի ամրության պաշարի գործակիցների փոքրացում բնականոն ռեժիմում` մինչև 2,3-ը:

Կեռերի և ցցաձողերի ամրության պաշարի գործակիցները պետք է լինեն բնականոն ռեժիմում առնվազն 2,0 և վթարային ռեժիմում ` առնվազն 1,3: Վթարային ռեժիմում արմատուրի, կեռերի և ցցաձողերի վրա գործող բեռնվածքները որոշվում են 2.5.90-2.5.92 և 2.5.94 կետերի համապատասխան:

 

Հենարաններ

 

2.5.87. 1 կՎ-ից բարձր ՕԳ հենարանները բաժանվում են երկու հիմնական տեսակի. խարսխային հենարաններ` որոնք ամբողջությամբ իրենց վրա են ընդունում հենարանին հարակից հենամեջերի հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժը, և միջանկյալ` որոնք չեն ընդունում հաղորդալարերի ձգաուժը կամ ընդունում են մասնակի: Խարսխային հենարանների հիման վրա կարող են իրագործվել ծայրային և վերադասավորման հենարանները: Միջանկյալ և խարսխային հենարանները կարող են լինել ուղիղ և անկյունային:

Դրանց վրա տեղակայված շղթաների քանակից կախված` հենարանները լինում են միաշղթա, երկշղթա, և այլն:

Միջանկյալ հենարանները կարող են լինել ճկուն և կոշտ կառուցվածքի, խարսխային հենարանները պետք է լինեն կոշտ: Խարսխային հենարանները կարող են լինել բնականոն և թեթևացված կառուցվածքի: Հենարանները կարող են իրագործվել ազատ կանգնած կամ ձգալարերով:

Հենարանների, հիմքերի և հիմնատակերի նախագծումը պետք է կատարվի` հաշվի առնելով սույն գլխի հավելվածում բերված ցուցումները:

2.5.88. Հենարանները պետք է հաշվարկված լինեն ՕԳ բնականոն և վթարային ռեժիմների բեռնվածքների համար:

Խարսխային հենարաններում պետք է հաշվի առնված լինեն հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժերի տարբերությունը, որն առաջանում է հենարանի երկու կողմերի բերված հենամեջերի անհավասարության պատճառով: Ընդ որում` ձգաուժերի տարբերության հաշվարկի համար պայմանները սահմանվում են հենարանների կառուցվածքի մշակման ժամանակ:

Երկշղթա հենարանները բոլոր ռեժիմներում պետք է հաշվարկված լինեն այն պայմանի համար, երբ տեղակայված է միայն մեկ շղթա:

Հենարանները պետք է ստուգված լինեն նրանց հավաքման և տեղադրման պայմանի համար, ինչպես նաև հաղորդալարերի և մետաղաճոպանների տեղակայման պայմանի համար:

2.5.89. Հենարանները պետք է հաշվարկվեն բնականոն ռեժիմի հետևյալ պայմանների համար.

1. Հաղորդալարերը և մետաղաճոպանները խզված չեն և ազատ են սառցակեղևից, քամու արագային ճնշումը qmax է, ջերմաստիճանը` մինուս 5օC,

2. Հաղորդալարերը և մետաղաճոպանները խզված չեն և ծածկված են սառցակեղևով, քամու արագային ճնշումը 0,25 qmax է, ջերմաստիճանը` մինուս 5օC (տես նաև 2.5.34 կետը):

Խարսխային հենարանները և միջանկյալ անկյունային հենարանները պետք է հաշվարկվեն նաև առանց քամու նվազագույն ջերմաստիճանի պայմանների համար, եթե հաղորդալարերի կամ մետաղաճոպանների ձգաուժը այդ ռեժիմում ավելի մեծ է, քան առավելագույն բեռնվածքների ռեժիմում:

Ծայրային հենարանները պետք է հաշվարկվեն նաև բոլոր հաղորդալարերի և մետաղաճոպանների միակողմ ձգաուժերի համար (հաղորդալարերը և մետաղաճոպանները` ենթակայանների կամ մեծ անցմանը հարակից հենամեջի կողմից, տեղակայված չեն):

2.5.90. Պահող շարաններով և խուլ սեղմակներով միջանկյալ հենարանները պետք է հաշվարկվեն վթարային ռեժիմների պայմանական հորիզոնական ստատիկ բեռնվածքների համար:

Հաշվարկը կատարվում է հետևյալ պայմանների դեպքում.

1. Խզված են մեկ ֆազի հաղորդալարը կամ հաղորդալարերը (հենարանի վրա ցանկացած թվով հաղորդալարերի դեպքում), մետաղաճոպանները խզված չեն,

2. Խզված է մեկ մետաղաճոպանը, հաղորդալարերը խզված չեն:

Պայմանական բեռնվածքները կիրառվում են այն հաղորդալարի կամ մետաղաճոպանի ամրացման տեղերին, որի խզման դեպքում, ճիգերը հենարանի հաշվարկվող տարրերի վրա ստացվում են առավելագույնները:

Հաղորդալարերից և ճոպաններից առաջացած բեռնվածքները պետք է ընդունվեն ըստ միջին շահագործման պայմանների (առանց սառցակեղևի և քամու):

Չտրոհված ֆազերով ՕԳ հենարանների հաշվարկներում հաղորդալարերից պայմանական բեռնվածքները ընդունվում են.

ա) ազատ կանգնած մետաղե հենարանների և ցանկացած նյութից ձգալարերով հենարանների համար, մինչև 185 մմ2 հատույթով հաղորդալարերի դեպքում` 0,5 Tmax, 205 մմ2 և ավել, հատույթի դեպքում` 0,4 Tmax,

բ) մինչև 185 մմ2 հատույթի հաղորդալարերով երկաթբետոնե ազատ կանգնած հենարանների համար` 0,3 Tmax, 205 մմ2 և ավել հատույթի դեպքում` 0,25 Tmax,

գ) մինչև 185 մմ2 հատույթի հաղորդալարերով փայտե ազատ կանգնած հենարանների համար` 0,25 Tmax, 205 մմmax և ավել հատույթի դեպքում` 0,2 Tmax: Tmax-ը մեկ ֆազի հաղորդալարի կամ հաղորդալարերի առավելագույն նորմատիվային ձգաուժն է:

դ) այլ հենարանների համար (նոր նյութերից հենարաններ, մետաղե ճկուն հենարաններ և այլն)` կախված հաշվարկվող հենարանների ճկունությունից, ա-գ կետերում բերվածների սահմաններում:

Տրոհված ֆազերով, մինչև 330 կՎ ՕԳ հենարանների հաշվարկներում, նորմատիվային բեռնվածքը որոշվում է չտրոհված ֆազերի համար ա-գ կետերում բերված արժեքները բազմապատկելով լրացուցիչ գործակցի հետ, 0,8` երբ տրոհված է 2 հաղորդալարերի, 0,7` տրոհված է 3 հաղորդալարերի և 0,6` տրոհված է 4 հաղորդալարերի:

Տրոհված ֆազերով, 500 կՎ ՕԳ հենարանների հաշվարկման ժամանակ, մեկ ֆազի ամրացման տեղում կիրառվող նորմատիվային պայմանական բեռնվածքը ընդունվում է հավասար 0,15 Tmax, սակայն ոչ պակաս 18 կՆ-ից:

Երբ կիրառվում են միջանկյալ հենարաններին երկայնական բեռնվածքների հաղորդումը սահմանափակող միջոցներ (ամրակցման սահմանափակ ամրությամբ սեղմակներ, ճախարակների վրա կախում, ինչպես նաև այլ միջոցներ), հաշվարկը պետք է կատարել այն նորմատիվային բեռնվածքների համար, որոնք առաջանում են նշված միջոցները կիրառելու դեպքում, սակայն ոչ մեծ պայմանական բեռնվածքներից, որոնք ընդունվում են խուլ սեղմակներում հաղորդալարերի կախման դեպքում:

Մետաղաճոպանից առաջացած պայմանական հորիզոնական բեռնվածքը ընդունվում է հավասար 0,5 Tmax:

Ճկուն հենարանների համար (առանց ձգալարերի երկաթբետոնե և փայտե հենարաններ) մետաղաճոպանի խզումից առաջացած նորմատիվային բեռնվածքը թույլատրվում է որոշել` հաշվի առնելով հենարանի ճկունությունը:

Հաշվարկներում թույլատրվում է հաշվի առնել չխզված հաղորդալարերի և մետաղաճոպանների պահող գործողությունը` տարեկան միջին ջերմաստիճանի, առանց քամու և սառցակեղևի ռեժիմում: Այդ դեպքում նորմատիվային պայմանական բեռնվածքները պետք է ընդունել այնպես, ինչպես ազատ կանգնած մետաղե հենարանների և ձգալարերով ցանկացած նյութերից հենարանների դեպքում, իսկ պահող հաղորդալարերի և մետաղաճոպանների մեջ առաջացած մեխանիկական լարումները չպետք է գերազանցեն ամրության սահմանի 70%-ը:

2.5.91. Ցցաձողային մեկուսիչներին հաղորդալարերի լարակապումով ՕԳ միջանկյալ հենարանները, վթարային ռեժիմում, պետք է հաշվարկված լինեն հենարանի տարրերում առավելագույն ճիգ առաջացնող մեկ հաղորդալարի խզման դեպքում, հաշվի առնելով հենարանի ճկունությունը: Գծի երկարությամբ պայմանական նորմատիվային հորիզոնական բեռնվածքը` կտրված հաղորդալարի ձգաուժից, պետք է ընդունվի հավասար 0,5Tmax, բայց 3 կՆ-ից ոչ պակաս որտեղ Tmax` հաղորդալարի առավելագույն նորմատիվային ձգաուժն է:

Հենարանի կառուցվածքների (բացի կանգնակից) հաշվարկի համար, կտրված հաղորդալարերի ձգաուժից պայմանական բեռնվածքը հարկ է ընդունել հավասար 0,25 Tmax, բայց ոչ պակաս 1,5 կՆ:

Կլիմայական պայմանները պետք է ընդունվեն ըստ 2.5.35-ի 4 կետի:

2.5.92. Խարսխային հենարանները պետք է հաշվարկվեն ըստ վթարային ռեժիմի այն հաղորդալարերի և մետաղաճոպանների խզման դեպքի համար, որոնց խզման դեպքում հենարանի հաշվարկվող տարրերում առաջանում են առավելագույն ճիգերը:

Հաշվարկը կատարվում է հետևյալ պայմանների համար.

1. Բոլոր հատույթների ալյումինե և պողպատե ՊՍ և ՊՄՍ հաղորդալարերով և մինչև 150 մմ2 հատույթի պողպատալյումինե հաղորդալարերով ՕԳ-ի հենարանների համար, եթե`

ա) խզված են մեկ հենամեջի երկու ֆազի հաղորդալարերը` հենարանի վրա ցանկացած քանակի շղթաների դեպքում: Մետաղաճոպանները խզված չեն (բնականոն խարսխային հենարաններ),

բ) խզված են մեկ հենամեջի մեկ ֆազի հաղորդալարերը` հենարանի վրա ցանկացած քանակի շղթաների դեպքում: Մետաղաճոպանները խզված չեն (թեթևացված խարսխային հենարաններ):

2. 185 մմ2 և ավել հատույթի պողպատալյումինե հաղորդալարերով, ինչպես նաև որպես հաղորդալար օգտագործվող բոլոր հատույթների պողպատե ՏԿ տեսակի մետաղաճոպաններով հենարանների համար. խզված են մեկ հենամեջի մեկ ֆազի հաղորդալարերը` հենարանի վրա ցանկացած քանակի շղթաների դեպքում, մետաղաճոպանները խզված չեն (բնականոն խարսխային հենարաններ):

3. Անկախ կախված հաղորդալարերի մակնիշից և հատույթից` խարսխային հենարանների համար մեկ հենամեջում խզված է մեկ մետաղաճոպան, հաղորդալարերը խզված չեն:

Հաղորդալարերից և մետաղաճոպաններից առաջացած բեռնվածքները ընդունվում են հավասար հաղորդալարերի կամ մետաղաճոպանների ձգաուժին` մինուս 5օC ջերմաստիճանի, առանց քամու սառցակեղևի ռեժիմում կամ նվազագույն ջերմաստիճանի ռեժիմում, եթե ձգաուժը վերջին ռեժիմում ավել մեծ է, քան առանց քամու սառցակեղևի դեպքում:

2.5.93. Խարսխային հենարանները պետք է ստուգվեն հետևյալ տեղակայման պայմանների համար.

1. Մեկ հենամեջում տեղակայված են բոլոր հաղորդալարերն ու մետաղաճոպանները, մյուսում` չեն տեղակայված: Ձգաուժը` տեղակայված հաղորդալարերում և մետաղաճոպաններում ընդունվում է պայմանականորեն հավասար առավելագույնի 2/3-ին, իսկ կլիմայական պայմանները` ըստ 2.5.36 կետի: Այս ռեժիմում հենարանը և նրա ամրացումը գետնին պետք է ունենան նորմերով պահանջվող ամրություն` առանց ժամանակավոր տեղադրված ձգալարերի:

2. Հենամեջերից մեկում, հենարանի վրա ցանկացած թվով հաղորդալարերի դեպքում, հաջորդաբար և ցանկացած կարգով տեղակայվում են մեկ շղթայի հաղորդալարերը, մետաղաճոպանները տեղակայված չեն:

3. Հենամեջերից մեկում, հենարանի վրա ցանկացած թվով մետաղաճոպանների դեպքում, հաջորդաբար և ցանկացած կարգով տեղակայվում են մետաղաճոպանները, հաղորդալարերը տեղակայված չեն:

Ըստ 2 և 3 կետերի ստուգումների դեպքում, թույլատրվում է նախատեսել հենարանների առանձին տարրերի ժամանակավոր ուժեղացում և ժամանակավոր ձգալարերի տեղադրում:

2.5.94. Մեծ անցումների, խուլ սեղմակներում կախված չտրոհված հաղորդալարերով միջանկյալ հենարանների վթարային ռեժիմների հաշվարկներում, նորմատիվային բեռնվածքը ընդունվում է առանց քամու սառցակեղևի ռեժիմում հաղորդալարի խզման դեպքում առաջացող նվազած ձգաուժին հավասար: Տրոհված հաղորդալարերի դեպքում, նորմատիվային բեռնվածքի համար կիրառվում են նվազեցնող գործակիցներ. 0,8` երբ տրոհված է երկու հաղորդալարի, 0,7` երեք հաղորդալարի, և 0,6` չորս հաղորդալարի:

Հաղորդալարերը և մետաղաճոպանները` հոլովակների վրա կախելու դեպքում, ըստ վթարային ռեժիմի պայմանական բեռնվածքը, ուղղված գծի երկարությամբ, ընդունվում է. ֆազում մեկ հաղորդալարի դեպքում` 20 կՆ, ֆազում երկու հաղորդալարի դեպքում` 35 կՆ, ֆազում երեք և ավել-հաղորդալարի դեպքում` 50 կՆ:

Մեծ անցումների միաշղթա միջանկյալ հենարանների հաշվարկը կատարվում է մեկ ֆազի հաղորդալարի կամ հաղորդալարի խզման դեպքի համար, իսկ երկշղթաներինը` երկու ֆազի հաղորդալարերի խզման դեպքի համար, որոնց խզման դեպքում հենարանի հաշվարկվող տարրերում ճիգերը ստացվում են առավելագույնը: Ըստ որում` ընդունվում է, որ մետաղաճոպանները խզված չեն:

Մեծ անցումների միջանկյալ հենարանների վրա խուլ սեղմակներում ամրացված մետաղաճոպաններից առաջացած նորմատիվային բեռնվածքն ընդունվում է մետաղաճոպանի առավելագույն ձգաուժին հավասար: Համարվում է, որ հաղորդալարերը խզված չեն:

185 մմ2 և ավել հատույթի պողպատալյումինե հաղորդալարերով, ինչպես նաև որպես հաղորդալար օգտագործվող բոլոր հատույթների պողպատե ՏԿ տեսակի մետաղաճոպաններով միաշղթա խարսխային հենարանները` մեծ անցումների վրա, հաշվարկվում են մեկ ֆազի մեկ հաղորդալարի կամ հաղորդալարերի խզման դեպքի համար: Մինչև 150 մմ2 հատույթի պողպատալյումինե հաղորդալարերով մեծ անցումների միաշղթա խարսխային հենարանները, ինչպես նաև ցանկացած հատույթի հաղորդալարերով բոլոր երկշղթա հենարանները հաշվարկվում են երկու ֆազի հաղորդալարերի խզման դեպքի համար: Մետաղաճոպանները համարվում են չխզված:

Մեծ անցումների խարսխային հենարանների վրա մետաղաճոպանից առաջացած նորմատիվային բեռնվածքն ընդունվում է հավասար մետաղաճոպանի առավելագույն ձգաուժին: Հաղորդալարերը խզված չեն:

Հենարանի տարրերում ճիգերը որոշելիս, հաշվի են առնվում այն պայմանական բեռնվածքները կամ հաղորդալարերի և մետաղաճոպանների խզման ժամանակ առաջացող անհավասարակշիռ ձգաուժերը, որոնց դեպքում այդ ճիգերն ունեն առավելագույն արժեքը:

 2.5.95. 1 կՎ-ից բարձր ՕԳ-ի հենարանները պետք է ստուգվեն նախագծով ընդունված տեղակայման եղանակին համապատասխանող բեռնվածքների` հաշվի առած ձգիչ մետաղաճոպանի ճիգից և տեղակայվող հաղորդալարերի (կամ շանթապաշտպան մետաղաճոպանների) ու մեկուսիչների զանգվածներից առաջացած բաղադրիչները, ինչպես նաև տեղակայման հարմարանքների և մոնտյորի ու նրան գործիքների զանգվածներից առաջացող լրացուցիչ բեռնվածքների վրա:

Խորհուրդ է տրվում տեղակայվող հաղորդալարերի (կամ մետաղաճոպանների) և շարանների կշռից առաջացած նորմատիվային բեռնվածքները ընդունել.

1) միջանկյալ հենարանների վրա` հաշվի առնելով հենամեջի հաղորդալարերի (մետաղաճոպանների) կրկնակի քաշը առանց սառցակեղևի և շարանների` ելնելով տեղակայվող հաղորդալարերի և շարանի մեկ ճախարակի միջոցով բարձրացման հնարավորությունից,

2) խարսխային հենարանների վրա` հաշվի առնելով ձգիչ մետաղաճոպանում առաջացող ճիգը, որը որոշվում է քարշային մեխանիզմը հենարանից 2,5 հ հեռավորության վրա տեղադրման պայմանից, որտեղ հ-ը հենարանի միջին ֆազի հաղորդալարի կախվածքի բարձրությունն է:

Մոնտյորի և տեղակայման հարմարանքների կշռից առաջացող նորմատիվային բեռնվածքը, որը գործադրվում է մեկուսիչների ամրակցման տեղի վրա, ընդունվում է հավասար. 500 կՎ ՕԳ-ի հենարանների համար` 2,5 կՆ, մինչև 330 կՎ կախովի մեկուսիչներով ՕԳ խարսխային հենարանների համար` 2 կՆ, մինչև 330 կՎ կախովի մեկուսիչներով ՕԳ-ի միջանկյալ հենարանների համար` 1,5 կՆ, ցցաձողային մեկուսիչներով հենարանների համար` 1 կՆ:

Լայնակների կառուցվածքներում պետք է նախատեսված լինեն տեղեր` ճոպանասարքի ամրացման համար:

2.5.96. Երկշղթա և եռաշղթա ձգաշարաններն անհրաժեշտ է նախատեսել հենարանին առանձին ամրակցումով: Երեքից ավել շղթաների թվով ձգաշարանները, ինչպես նաև մեծ անցումների հենարանների շարանները, հենարանին պետք է ամրակցվեն առնվազն երկու կետերում:

Կախովի մեկուսիչներով և 120 մմ2 և ավել հատույթի չտրոհված հաղորդալարերով ՕԳ-ի վրա երկաթգծերի, I կարգի ավտոճանապարհների, քաղաքների տրամվայների և տրոլեյբուսների գծերով փողոցների տրամախաչումներում ձգաշարանները պետք է լինեն երկշղթա, խարսխային հենարաններին` յուրաքանչյուր շղթայի առանձին ամրակցմամբ:

Ցցաձողային մեկուսիչներով ՕԳ վրա, բնակեցված տեղանքում և 2.5.119-2.5.171 կետերում թվարկված կառուցվածքների հետ տրամախաչումներում, պետք է նախատեսված լինի հաղորդալարերի կրկնակի ամրակապում:

2.5.97. 110 կՎ և բարձր ՕԳ-ի վրա հենարանների կառուցվածքները պետք է թույլ տան, առանց լարումը հանելու, նորոգման աշխատանքներ կատարել (տես 2.5.72 կետը):

2.5.98. ՕԳ-ի հենարանների կառուցվածքը պետք է ապահովի հենարանի վրա սպասարկող անձնակազմի հարմար վերելքի հնարավորություն: Այս նպատակի համար պետք է նախատեսված լինեն հետևյալ միջոցառումները.

1. Մինչև 20 մ բարձրությամբ մետաղե հենարանների վրա, հենարանի կանգնակին (բնի) գոտիներին վանդակի ամրակցման կետերի միջև ավելի քան 0,6 մ հեռավորության կամ վանդակի թեքման ավելի քան 30օ անկյան դեպքում, հենարանի կանգնակի (բնի) մեկ գոտու վրա պետք է լինեն հատուկ աստիճաններ (ցցահեղույսներ):

2. 20 մ-ից ավել և 50 մ-ից պակաս բարձրությամբ մետաղե հենարանների վրա պետք է լինեն մինչև վերին լայնակի նշագծին հասնող առանց պաշտպանակների հատուկ աստիճաններ կամ սանդուղքներ` հենարանի կանգնակի (բնի) մեկ գոտու վրա: Մինչև 50 մ բարձրության երկշղթա և բազմաշղթա մետաղե հենարանների վրա աստիճանները (ցցահեղույսները) պետք է իրագործվեն այնպես, որպեսզի ապահովված լինի անջատված շղթայի կողմից վերելքի հնարավորությունը:

3. 50 մ և ավել բարձրության մետաղե հենարանների վրա պետք է տեղադրված լինեն մինչև հենարանի գագաթը հասնող պաշտպանակներով սանդուղքներ: Ընդ որում` հենարանի յուրաքանչյուր հատվածամասի վրա պետք է իրագործվեն ցանկապատված հարթակներ: Ցանկապատեր պետք է լինեն նաև հենարանի լայնակների վրա:

4. Երկաթբետոնե հենարանների վրա պետք է ապահովված լինի ներքևի լայնակի վրա ավտովերնակից, շարժական սանդուղքներով կամ հատուկ շարժական վերամբարձ սարքվածքների օգնությամբ բարձրանալու հնարավորությունը:

Երկաթբետոնե կանգնակներով, ներքևի լայնակից ավելի վեր բարձրանալու համար, 35-500 կՎ ՕԳ-ի հենարանների վրա պետք է տեղադրված լինեն հատուկ սողանքներ (օրինակ` առանց ցանկապատների սանդուղքներ): Այս պահանջը չի տարածվում 35 կՎ ՕԳ-ի այն հենարանների վրա, որոնք պատրաստվում են բետոնի թրթռախտացմամբ:

35-500 կՎ երկաթբետոնե հենարանների ճոպանականգնակի և կանգնակների պողպատե մասի վրա բարձրանալու համար պետք է նախատեսել հատուկ աստիճաններ:

5. Այն տեղերում, որտեղ անհնար է ավտովերնակների մոտենալը (դժվարանցանելի տեղանք, ինտենսիվ հողօգտագործմամբ տեղամասեր, հենարանների ամրացում բնահողում և այլն), երկաթբետոնե հենարանները, որոնց վրա անհնար է բարձրանալ շարժական սանդուղքներով կամ հատուկ շարժական վերհան սարքվածքների օգնությամբ (օրինակ` ձգալարերով կամ ներքևի լայնակից ցածր կանգնակներին ամրացված ներքին կապերով հենարաններ) պետք է ապահովված լինեն մինչև ներքևի լայնակը հասնող առանց ցանկապատման մնայուն սանդուղքներով:

Ներքևի լայնակից վերև պետք է իրագործված լինեն կետ 4-ում նշված սարքվածքներ:

6. Հենարանների կառուցվածքները պետք է ապահովեն միասնացված (ունիֆիկացված) մասերի օգնությամբ տեղակայման հարմարանքների ամրացման և շարանների ամրակցման տեղերն` շարանների, հաղորդալարերի և մետաղաճոպանների տեղակայման համար սպասարկող անձնակազմի մոտենալու հնարավորություն:

Հենարանների վրա բարձրանալու մնայուն սարքվածքները պետք է սկսվեն հողի մակերևույթից մոտ 3 մ բարձրությունից:

Հենարանների տարրերը պետք է ստուգվեն մարդու կշռից առաջացող բեռնվածքի տակ, որի նորմատիվային մեծությունը 1 կՆ է:

2.5.99. Միջանկյալ հենարանների վրա, խուլ կամ ամրակցման սահմանափակ ամրությամբ սեղմակներում կախված հաղորդալարերով 35 կՎ և բարձր ՕԳ-ի խարսխային հենարանների միջև հեռավորությունը չի նորմավորվում և որոշվում է ուղեգծի պայմաններից կախված:

Ցցաձողային մեկուսիչներով, 35 կՎ և ցածր ՕԳ-ի խարսխային հենարանների միջև հեռավորությունը չպետք է գերազանցի 10 կմ-ը, այն շրջաններում, որտեղ սառցակեղևի հաստությունը մինչև 10 մմ է, և 5 կմ-ը` այն շրջաններում, որտեղ սառցակեղևի հաստությունը 15 մմ2 և ավել է:

Լեռնային կամ ուժեղ կտրատված, 15 մմ և ավել սառցակեղևի հաստությամբ տեղանքով անցնող ՕԳ-ում խորհուրդ է տրվում խարսխային հենարանները տեղադրել լեռնանցքներում և շրջապատից կտրուկ բարձրացված այլ կետերում:

2.5.100. Խարսխային հենարանների օգտագործման տեղերը պետք է որոշվեն` ելնելով ՕԳ-ի աշխատանքի և տեղակայման պայմաններից: Թեթևացված կառուցվածքի խարսխային հենարանները կարող են կիրառվել ՕԳ-ի շրջադարձային անկյուններում և զանազան օբյեկտների հետ տրամախաչումներում, երբ ՕԳ-ի շահագործման պայմաններից կախված, միջանկյալ հենարանները չեն ապահովում անհրաժեշտ հուսալիությունը:

Բնականոն կառուցվածքի խարսխային հենարանները կիրառվում են 2.5.120, 2.5.133, 2.5.143, 2.5.146, 2.5.151, 2.5.155, 2.5.158 և 2.5.165 կետերում նախատեսված դեպքերում:

2.5.101. Երկաթբետոնե հենարանների կանգնակների վրա չլվացվող ներկով պետք է գրվեն կանգնակի գործարանային մակնիշը` նշելով նրա նախագծային գրանիշը, և անցկացվեն օղակային շերտեր (գետնի մակարդակից բարձր)` նշելով շերտից մինչև գետնի մեջ խորացված կանգնակի ծայրի հեռավորությունը:

2.5.102. ՕԳ փայտե հենարաններ պատրաստելու համար պետք է օգտագործել սոճի և կուենի: 35 կՎ և ցածր ՕԳ-ի հենարանների տարրերի համար, բացի լայնակներից և խորթուկներից (կցորդներից), թույլատրվում է եղևնու և բրգաձև սոճու օգտագործում:

ՕԳ-ի հենարանների համար անհրաժեշտ է օգտագործել հականեխիչով տոգորված գերաններ: Թույլատրվում է օգտագործել չտոգորված գերաններ օդաչոր կուենուց` 25%-ից ոչ բարձր խոնավությամբ: Խորթուկները պետք է լինեն երկաթբետոնե: Թույլատրվում է օգտագործել փայտե խորթուկներ: Հենարանների կանգնակների և խորթուկների բոլոր հորիզոնական և թեք դասավորված կողաճակատները խորհուրդ է տրվում պաշտպանել փտումից (կափարիչներով, մածուկներով և այլն):

Հենարանների տարրերը կարող են պատրաստվել ինչպես կլոր, այնպես էլ սղոցած փայտանյութից: Հենարանների տարրերի կցորդումը խորհուրդ է տրվում կատարել առանց թործման:

2.5.103. Փայտե հենարանների հիմնական տարրերի համար (կանգնակներ, խորթուկներ, լայնակներ) գերանների վերին կտրվածքի տրամագիծը, 110 կՎ և բարձր ՕԳ համար պետք է լինի առնվազն 18 սմ, 35 կՎ և ցածր ՕԳ համար` առնվազն 16 սմ, բայց 35 կՎ և ցածր ՕԳ հենարանների խորթուկների տրամագիծը պետք է լինի առնվազն 18 սմ: Բոլոր լարումների ՕԳ հենարանների օժանդակ տարրերի համար, գերանների վերին կտրվածքի տրամագիծը պետք է լինի առնվազն 14 սմ: Հաշվումների ժամանակ, գերանի կոնավորությունը բնից մինչև վերին կտրվածքը պետք է ընդունվի 8 մմ` 1 մ երկարության վրա, բացառությամբ կուենու, որի համար կոնավորությունը ընդունվում է 10 մմ` գերանի 1 մ երկարության վրա:

 

ՕԳ անցումը չբնակեցված եվ Դժվարամատչելի տեղանքով

 

2.5.104. Չբնակեցված և դժվարամատչելի տեղանքում ՕԳ-ի հաղորդալարերի հեռավորությունները հողի մակերևույթից` ՕԳ-ի աշխատանքի բնականոն ռեժիմում, պետք է լինեն 2.5.23 աղյուսակում բերված տվյալներից ոչ պակաս:

Նվազագույն հեռավորությունները որոշվում են հաղորդալարի կախվածքի ամենամեծ սլաքի դեպքում (օդի առավելագույն ջերմաստիճանի դեպքում` հաշվի չառած էլեկտրական հոսանքից հաղորդալարի տաքանալը, կամ առանց քամու սառցակեղևի դեպքում):

2.5.105. Չշեղված վիճակում ՕԳ ծայրային հաղորդալարերի հորիզոնական հեռավորությունը մինչև կանգնած շենքերի և կառույցների դուրս ցցված մասերը (պահպանման գոտի) պետք է լինեն առնվազն. 10 մ` մինչև 20 կՎ ՕԳ համար, 15 մ` 35 կՎ ՕԳ համար, 20 մ` 110 կՎ ՕԳ համար, 25 մ` 150-220 կՎ ՕԳ համար, 30 մ` 330-500 կՎ ՕԳ համար:

Առանձին դեպքերում, համաձայնեցնելով շահագրգիռ կազմակերպությունների հետ, թույլատրվում է փոքրացնել նշված հեռավորությունները, սակայն դրանք պետք է լինեն 2.5.115 կետում բերվածներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 2.5.23

 

Չբնակեցված եվ դժվարամատչելի տեղանքում ՕԳ-ի հաղորդալարերի նվազագույն հեռավորությունը հողի մակերեվույթից

 

Տեղանքի բնութագիրը Նվազագույն հեռավորությունը, մ, ՕԳ-ի լարման դեպքում, կՎ

մինչև 110

220

330

500

Չբնակեցված տեղանք

6

7

7,5

8

Դժվարամատչելի տեղանք

5

6

6,5

7

Անմատչելի սարալանջեր, ժայռեր, քարակույտեր և այլն

3

4

4,5

5

Հողագործության համար ոչ պիտանի հողատարածքներ

6

6,5

6,5

7

 

 

ՕԳ-ի անցումը անտառազանգվածներով, կանաչ տնկարկներով, վարելահողերով եվ մշակովի հողերով

 

2.5.106. Անտառազանգվածներով ՕԳ անցման համար պետք է հատված լինեն անտառուղիներ: Անտառուղու լայնության որոշման ժամանակ, պետք է հաշվի առնվի ՕԳ-ի և անտառային տնտեսության շահագործման պայմանները, ելնելով ծառերի` ՕԳ վրա ընկնելու վտանգից և վնասվածքների արագ վերացման հնարավորությունից (անտառի տեսակը, հողերի բնույթը, ուղեգծին մոտենալու հնարավորությունը և այլն):

Անհրաժեշտ է խուսափել ՕԳ-ի ուղղությամբ նեղ շերտերով տեղաբաշխված տնկարկներում ՕԳ կառուցելուց:

Անտառազանգվածներում և կանաչ տնկարկներում ՕԳ-ի համար անտառուղիների լայնությունը պետք է ընդունվի.

1. Մինչև 4 մ-ից ցածր տեսակի տնկիներով տնկարկներում` ոչ պակաս քան ծայրային հաղորդալարերի հեռավորությունը` գումարած 6 մ (3-ական մ յուրաքանչյուր կողմի ծայրային հաղորդալարերից): Եթե ՕԳ անցնում է պտղատու այգիների տարածքներով, որտեղ տունկերի բարձրությունը 4 մ-ից ավել չէ, անտառուղիների հատումը պարտադիր չէ:

2. 4 մ-ից բարձր տնկարկներում.

ա) 330-500 կՎ բոլոր ՕԳ-երի, ինչպես նաև 220 կՎ և ցածր շառավղային ՕԳ-երի համար, որոնք հանդիսանում են սպառողների սնուցման միակ աղբյուրը` ոչ փոքր քան ծայրային հաղորդալարերի հեռավորությանը գումարած հիմնական անտառազանգվածի բարձրությանը հավասար հեռավորություն` ՕԳ-ի յուրաքանչյուր կողմի ծայրային հաղորդալարերից: Ընդ որում առանձին ծառերը կամ ծառերի խմբերը, որոնք աճում են ՕԳ-ի անտառուղու եզրամասում, պետք է հատվեն, եթե նրանց բարձրությունը մեծ է, քան հորիզոնական հեռավորությունը ծառերից մինչև ՕԳ-ի հաղորդալարերը:

բ) մնացած 220 կՎ և ցածր ՕԳ համար, որոնց անջատումը չի բերում սպառողների սնուցման դադարեցում` ոչ պակաս քան 2.5.107 կետում բերվածները:

Եթե սարալանջերով և ձորակներով անցնող ՕԳ-ի հաղորդալարերը գտնվում են ծառերի գագաթներից ավելի քան 8 մ բարձր, ապա անտառուղու ցածրադիր եզրը պետք է գտնվի ծայրային հաղորդալարից հորիզոնականով 2 մ հեռավորության վրա:

2.5.107. Զբոսայգիներում, արգելանոցներում, բնակավայրերի շուրջը կանաչ գոտիներում, թանկարժեք անտառազանգվածներում, ջրային տարածությունների, երկաթուղիների և խճուղիների երկայնքով պաշտպանական գոտիներում, պետք է նախատեսել ՕԳ-ի անտառուղիների այնպիսի լայնություն, որպեսզի հեռավորությունը հաղորդալարերից` դրանց առավելագույն շեղման դեպքում, մինչև ծառերի պսակները հորիզոնականով, լինեն առնվազն 2 մ` մինչև 20 կՎ ՕԳ համար, 3 մ` 35-110 կՎ ՕԳ համար, 4 մ` 150-220 ԿՎ ՕԳ համար, 5 մ` 330-500 կՎ ՕԳ համար:

Պետք է խուսափել երկաթուղիների և ջրային տարածությունների երկայնքով տեղաբաշխված անտառապաշտպան տնկիների հատումներից:

2.5.108. Եթե ՕԳ անցնում է վարելահողերով և մշակովի հողերով, խորհուրդ է տրվում չզբաղեցնել այն հողերը, որոնք ջրվում են անձրևող կայանքներով:

 

ՕԳ անցումը բնակեցված տեղանքով

 

2.5.109. Բնակեցված տեղանքով ՕԳ անցնելու դեպքում փողոցների (երթանցների) հետ տրամախաչման անկյունը չի նորմավորվում: Փողոցների երկայնքով ՕԳ անցնելու դեպքում թույլատրվում է հաղորդալարերի դասավորումը կատարել երթևեկելի մասի վերևում:

Բնակեցված տեղանքում ՕԳ միականգնակ փայտե հենարանները պետք է լինեն երկաթբետոնե խորթուկներով, թույլատրվում է կիրառել առանց խորթուկների, ինչպես նաև գործարանային եղանակով տոգորված փայտե խորթուկներով միականգնակ փայտե հենարաններ այն շրջաններում, որտեղ դա հիմնավորված է տեխնիկատնտեսական հաշվարկներով:

Խաչմերուկներում, փողոցների և երթանցների շրջադարձերում դրված հենարանները պետք է պաշտպանված լինեն ավտոտրանսպորտի վրաերթից:

2.5.110. Հաղորդալարերի ամրակցումը ցցաձողային մեկուսիչների վրա պետք է լինի կրկնակի, կախովի մեկուսիչների կիրառման դեպքում` հաղորդալարերի ամրակցումը պետք է կատարվի խուլ սեղմակներով: 300 մմ2 և ավել հատույթով հաղորդալարերի դեպքում, թույլատրվում է կիրառել ամրակցման սահմանափակ ամրությամբ սեղմակներ:

Փողոցների (երթանցների) հետ ՕԳ-ի տրամախաչման հենամեջերում հաղորդալարերը և մետաղաճոպանները չպետք է ունենան միացումներ: Որպես բացառություն, թույլատրվում է տեղակայել մեկ հատ միակցիչ սեղմակ յուրաքանչյուր հաղորդալարի վրա, եթե լարի հատույթը առնվազն 240 մմ2 է:

2.5.111. Բնակեցված տեղանքում ՕԳ հաղորդալարերի հեռավորությունները հողի մակերևույթից` կախվածքի ամենամեծ սլաքի դեպքում (հաշվի չառած էլեկտրական հոսանքից հաղորդալարի տաքանալը), պետք է լինեն 2.5.24 աղյուսակում բերվածներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 2.5.24

 

Բնակեցված տեղանքում ՕԳ հաղորդալարերի նվազագույն հեռավորությունը հողի մակերեվույթից, շենքերից եվ կառույցներից

 

ՕԳ աշխատանքի
պայմանները

Տեղամասը, կառույցը

Նվազագույն հեռավորությունը, մ
ՕԳ լարման դեպքում, կՎ

մինչև 35

110

220

330

500

Բնականոն ռեժիմ Մինչև հողի մակերևույթը

7

7

8

8

8

Մինչև շենքերը կամ կառույցները

3

4

5

6

-

Հարևան հենամեջում
հաղորդալարի խզում
Մինչև հողի մակերևույթը

4,5

4,5

5,5

6

-

 

2.5.112. Փողոցների, երթանցների և այլնի հետ ՕԳ-ի տրամախաչման տեղերում. 185 մմ2-ից փոքր հատույթով հաղորդալարերից մինչև հողի մակերևույթը հեռավորությունները ուղղաձիգով, պետք է ստուգվեն նաև հարևան հենամեջում հաղորդալարի խզման դեպքի համար` առանց քամու և սառցակեղևի, օդի տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում, հաշվի չառած հաղորդալարի տաքացումը էլեկտրական հոսանքից: Այդ հեռավորությունները պետք է լինեն 2.5.24 աղյուսակում բերվածներից ոչ պակաս:

Քաղաքային տարածքի սահմաններում հատուկ առանձնացված միջանցքներով անցնող ՕԳ-ի համար, ինչպես նաև 185 մմ2 և ավել հատույթի հաղորդալարերով ՕԳ-ի համար, ուղղաձիգ հեռավորությունների ստուգումն ըստ հարևան հենամեջում հաղորդալարի խզման պայմանի, չի պահանջվում:

2.5.113. ՕԳ-ի հենարանի հիմքի հեռավորությունը հորիզոնականով` մինչև փողոցի (երթանցիկ) երթևեկելի մասի առուն կամ եզրաքարը, պետք է լինի առնվազն 1,5 մ: Հեռավորությունը մինչև մայթերը և հետիոտնային ճանապարհները չի նորմավորվում:

2.5.114. ՕԳ անցումը շինությունների և կառույցների վրայով` արգելվում է, բացառությամբ արդյունաբերական ձեռնարկությունների արտադրական շինություններից և կառույցներից, որոնք կառուցված են չհրկիզվող նյութից:

Գ-ի հաղորդալարերից ուղղաձիգ հեռավորությունները մինչև չհրկիզվող նյութերից իրագործված արտադրական շինությունը կամ կառույցը, կախվածքի ամենամեծ սլաքի դեպքում, պետք է լինեն ոչ պակաս 2.5.24 աղյուսակում բերվածներից:

500 կՎ ՕԳ-ի անցումը շինությունների և կառույցների վրայով, արգելվում է: Բացառության կարգով թույլատրվում է 500 կՎ ՕԳ-ի անցումը էլեկտրակայանների չհրկիզվող արտադրական շինությունների վրայով, եթե հաղորդալարերից մինչև շենքերը հեռավորությունը ուղղաձիգով առնվազն 7 մ, այն պայմանով, որ շենքի ներսում գտնվող անձնակազմի պաշտպանությունը էլեկտրական դաշտի ազդեցությունից ապահովված է:

Մետաղե տանիքները, որոնց վրայով անցնում է ՕԳ, պետք է լինեն հողակցված: Տանիքների հողակցման դիմադրությունը պետք է լինի 2.5.22 աղյուսակում բերվածներից ոչ մեծ:

ՕԳ անցումը մարզադաշտերի և մանկական հիմնարկների տարածքներով չի թույլատրվում:

2.5.115. ՕԳ ծայրային հաղորդալարերի հեռավորությունը հորիզոնականով, նրանց ամենամեծ շեղման դեպքում, մոտակա շենքերի և կառույցների դուրս ցցված մասերից պետք է լինեն առնվազն 2 մ` մինչև 20 կՎ ՕԳ դեպքում, 4 մ` 35-110 կՎ ՕԳ դեպքում, 6 մ` 220 կՎ ՕԳ դեպքում, 8 մ` 330 կՎ ՕԳ դեպքում և 10 մ` 500 կՎ ՕԳ դեպքում:

Թույլատրվում է նշված հեռավորությունների փոքրացում, եթե ՕԳ մոտենում է չհրկիզվող նյութերից կառուցված խուլ պատերով արտադրական շենքերին ու կառույցներին: Ընդ որում` հաղորդալարերի և շենքերի (կառույցների) միջև ցանկացած հեռավորություն պետք է լինի ոչ պակաս, քան 2.5.114 կետում բերվածները:

2.5.116. ՕԳ մոտեցումը շենքերին և կառույցներին, որոնք ունեն պայթյունավտանգ և հրդեհավտանգ շինություններ, ինչպես նաև պայթյունավտանգ և հրդեհավտանգ արտաքին կայանքներ, պետք է կատարվի համաձայն 2.5.163 կետի պահանջների:

2.5.117. ՕԳ-ի հաղորդալարերի հեռավորությունը փողոցի երկայնքով դասավորված, զբոսայգիներում և պտղատու այգիներում գտնվող ծառերից, ինչպես նաև ճանապարհային նշանների կախման ճոպաններից, պետք է ընդունվեն 2.5.107 կետում նշվածներից ոչ ավել:

2.5.118. ՕԳ-ի հենարանների հողակցված մասերի հեռավորությունները հողում փռված ուժային մալուխային գծերից, պետք է ընդունվեն համաձայն 2.3.93 կետի:

 

ՕԳ-երի իրար մոտեցումը եվ տրամախաչում

 

2.5.119. 1 կՎ-ից բարձր ՕԳ-երի` իրար հետ և մինչև 1 կՎ ՕԳ-ի հետ տրամախաչման անկյունը, չի նորմավորվում:

Տրամախաչման տեղը պետք է ընտրվի հնարավորին չափ վերևի (տրամախաչող) ՕԳ-ի հենարանին մոտ: Ընդ որում, հեռավորությունը հորիզոնականով այդ հենարանից մինչև ներքևի (տրամախաչվող) ՕԳ-ի հաղորդալարերը` հաղորդալարերի ամենամեծ շեղման դեպքում, պետք է լինի առնվազն 6 մ, իսկ ներքևի (տրամախաչվող) ՕԳ-ի հենարաններից մինչև վերևի (տրամախաչվող) ՕԳ-ի հաղորդալարերը` առնվազն 5 մ: 500 կՎ ՕԳ խարսխային հենարանների համար նշված հեռավորությունները պետք է լինեն առնվազն 10 մ (տես նաև 2.5.122 կետը):

Առանձին դեպքերում, թույլատրվում է ՕԳ-ի տրամախաչումը կատարել հենարանի վրա:

2.5.120. 330-500 կՎ ՕԳ-երի` իրար հետ տրամախաչման դեպքում, տրամախաչող ՕԳ-ի հենարանները պետք է լինեն խարսխային բնականոն կառուցվածքի: 330-500 կՎ ՕԳ-ի տրամախաչումը 220 կՎ և ցածր ՕԳ-ի հետ, թույլատրվում է կատարել միջանկյալ հենարանների վրա:

330 կՎ և ցածր ՕԳ-երի կառուցման ժամանակ, թույլատրվում է դրանց անցումը գործող 330-500 կՎ ՕԳ-երի տակով` միջանկյալ հենարաններով սահմանափակված հենամեջերում:

220 կՎ և ցածր ՕԳ-երի` իրար հետ տրամախաչման դեպքում, թույլատրվում է տրամախաչող ՕԳ-ի վրա կիրառել միջանկյալ հենարաններ:

Տրամախաչող ՕԳ-ի միականգնակ փայտե հենարանները, որոնք սահմանափակում են տրամախաչման հենամեջերը, պետք է լինեն երկաթբետոնե կցուրդներով: Թույլատրվում է առանց կցորդների միականգնակ փայտե հենարանների կիրառում:

Բարձրացված փայտե հենարանները թույլատրվում է, որպես բացառություն, կիրառել փայտե կցուրդներով:

Տրամախաչող ՕԳ-երի հաղորդալարերը տրամախաչման հենամեջի միջանկյալ հենարանների վրա պետք է ունենան խուլ սեղմակներ, կամ կրկնակի ամրակապումներ` ցցաձողային մեկուսիչների վրա:

Հաղորդալարի 300 մմ2 և ավել հատույթի դեպքում թույլատրվում է կիրառել ամրակցման սահմանափակ ամրությամբ սեղմակներ և թողարկիչ սեղմակները թողնել գոյություն ունեցող ՕԳ-ի վրա` նրա տակ ուրիշ ՕԳ կառուցելիս:

2.5.121. Ավելի բարձր լարման ՕԳ-ի հաղորդալարերը, որպես կանոն, պետք է դասավորված լինեն ավելի ցածր լարման ՕԳ-ի հաղորդալարերից վերև: Բացառության կարգով, թույլատրվում է 120 մմ2 և ավել հատույթի հաղորդալարերով 35կՎ և բարձր ՕԳ անցկացնել ավելի բարձր լարման, սակայն ոչ բարձր քան 220 կՎ, ՕԳ-ի հաղորդալարերի վրայով:

2.5.122. Մետաղե և երկաթբետոնե հենարանների, ինչպես նաև շանթապաշտպան սարքվածքների առկայության դեպքում` փայտե հենարանների, տրամախաչվող ՕԳ-երի մոտակա հաղորդալարերի և մետաղաճոպանների միջև հեռավորությունները` առանց քամու և շրջապատի օդի 15օC ջերմաստիճանի դեպքում, պետք է լինեն 2.5.25 աղյուսակում բերվածներից ոչ պակաս: Տրամախաչվող ՕԳ-երի հաղորդալարերի միջև հեռավորությունների որոշման ժամանակ, պետք է հաշվի առնել երկու ՕԳ-երի` կայծակից միաժամանակ վնասվելու հնարավորությունը, և հեռավորություններն ընդունել ավելի անբարենպաստ դեպքի համար:

 

Աղյուսակ 2.5.25

 

Նվազագույն հեռավորությունները մետաղե եվ երկաթբետոնե հենարանների, ինչպես նաեվ շանթապաշտպան սարքվածքների առկայության դեպքում` փայտե հենարանների, տրամախաչվող ՕԳ-երի հաղորդալարերի կամ հաղորդալարերի ու մետաղաճոպանների միջեվ

 

ՕԳ-ի հենամեջի
երկարությունը, մ

Նվազագույն հեռավորությունը, մ տրամախաչման տեղից մինչև
ՕԳ մոտակա հենարանի հեռավորության դեպքում, մ

30

50

70

100

120

150

500-330 կՎ ՕԳ` իրար հետ և ավելի ցածր լարման ՕԳ հետ տրամախաչման դեպքում

Մինչև 200
300450

5
5
5

5
5
5,5

5
5,5
6

5,5
6
7

-
6,5
7,5

-
7
8

220-150 կՎ ՕԳ` իրար հետ և ավելի ցածր լարման ՕԳ հետ տրամախաչման դեպքում

Մինչև 200
300400

4
4
4

4
4
4

4
4
5

4
4,5
6,0

-
5
6,5

-
5,5
7

110-20 կՎ ՕԳ` իրար հետ և ավելի ցածր լարման ՕԳ հետ տրամախաչման դեպքում

Մինչև 200
300

3
3

3
3

3
4

4
4,5

-
5

-
-

10 կՎ ՕԳ` իրար հետ և ավելի ցածր լարման ՕԳ հետ տրամախաչման դեպքում

Մինչև 100
150

2
2

2
2,5

-
2,5

-
-

-
-

-
-

 

Եթե վերևի ՕԳ պաշտպանված է մետաղաճոպաններով, ապա հաշվի է առնվում միայն ներքևի գծի վնասվելու հնարավորությունը:

Թույլատրվում է մինչև 110 կՎ լարման տրամախաչվող ՕԳ-երի հենարանների պահպանում տրամախաչող ՕԳ-ի հաղորդալարերի տակ, եթե այդ հաղորդալարերից մինչև տրամախաչվող ՕԳ-ի հենարանի գագաթը եղած հեռավորությունը ուղղաձիգով, 4 մ-ով ավել է, քան 2.5.25 աղյուսակում բերված մեծությունները:

2.5.123. Մետաղաճոպաններով չպաշտպանված փայտե հենարաններով ՕԳ-երի տրամախաչման հենամեջերը սահմանափակող հենարանների վրա, պետք է դրվեն խողովակաձև պարպիչներ` երկու տրամախաչվող գծերի վրա:

35 Կվ և ցածր ՕԳ-ի վրա թույլատրվում է խողովակաձև պարպիչների փոխարեն կիրառել պաշտպանական միջակայքեր: Այդ դեպքում ՕԳ-ի համար պետք է նախատեսվի ավտոմատ կրկնական միացում: Միականգնակ և Ա-ձևի փայտե լայնակներով հենարանների վրա պաշտպանական միջակայքերը իրագործում են որպես մեկ հողակցիչ իջեցում և ավարտվում են կալանդներով` ներքևի մեկուսիչի ամրակման կետից 75 սմ (փայտի երկայնքով) հեռավորության վրա:

П և AП-ձևի հենարանների վրա հողակցիչ իջեցումները անցկացվում են հենարանի Պ-ձևի եզրերի կանգնակով` մինչև լայնակը:

Եթե տրամախաչման տեղից մինչև տրամախաչվող ՕԳ-ի մոտակա հենարանները եղած հեռավորությունը 40 մ-ից ավել չէ, ապա պարպիչներ և պաշտպանական միջակայքեր դրվում են միայն մոտակա հենարանների վրա:

Խողովակաձև պարպիչներ և պաշտպանական միջակայքեր տեղակայել չի պահանջվում եթե.

ՕԳ-երի մետաղ և երկաթբետոնե հենարաններով են,

ՕԳ-երը փայտե հենարաններով են, իսկ հաղորդալարերի հեռավորությունները իրարից, կամ ավելի ցածր լարման ՕԳ-ի հետ տրամախաչվող մասերում, առնվազն 7 մ է` 330-500 կՎ լարման դեպքում, 6 մ` 150-220 կՎ լարման դեպքում, 5 մ` 35-110 կՎ լարման դեպքում, 4 մ` 3-20 կՎ լարման դեպքում:

Խողովակաձև պարպիչների և պաշտպանական միջակայքերի հողակցման սարքվածքների դիմադրությունները պետք է լինեն ոչ ավել, քան 2.5.22 աղյուսակում բերվածները:

2.5.124. Զուգահեռ անցնող ՕԳ-երի մոտեցումների դեպքում` հորիզոնական հեռավորությունները պետք է լինեն 2.5.26 աղյուսակում բերվածներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 2.5.26

 

Նվազագույն հորիզոնական հեռավորությունները ՕԳ-երի միջեվ

 

ՕԳ-երի տեղամասերը և հեռավորությունները

Նվազագույն հեռավորությունը. մ, ՕԳ լարման դեպքում, կՎ

մինչև 20

35

110

220

330

500

Ոչ դժվարին ուղեգծի հատվածներ`

ամենաբարձր հենարանի բարձրությունը*

ՕԳ-ի առանցքների միջև            
Դժվարին ուղեգծի հատվածներ և ենթակայանների մատույցներ.            
Եզրային հաղորդալարերի միջև` չշեղված վիճակում

2,5

4

5

7

10

15

մի ՕԳ-ի շեղված հաղորդալարերից մինչև մյուս ՕԳ-ի հենարանները

 2

4

4

6

8

10

_________

*500 կՎ ՕԳ-երը իրար կամ ավելի ցածր լարման ՕԳ-ին մոտենալու դեպքում` ամենաբարձր հենարանի բարձրությունը, բայց ոչ պակաս 50 մ:

 

Կապի, ազդանշանման եվ ռադիոֆիկացման կառույցների հետ ՕԳ տրամախաչումը եվ մոտեցումը

 

2.5.125. ԿԳ-ի և ՌԿ-ի հետ մինչև 35 կՎ ՕԳ-ի տրամախաչումը պետք է կատարվի հետևյալ տարբերակներից որևէ մեկով.

1. ՕԳ-ի հաղորդալարերի և ԿԳ ու ՌԿ ստորգետնյա մալուխի միջև,

2. ՕԳ-ի ստորգետնյա մալուխային ներդիրի և ԿԳ ու ՌԿ չմեկուսացված հաղորդալարերի միջև,

3. ՕԳ-ի հաղորդալարերի և ԿԳ և ՌԿ չմեկուսացված հաղորդալարերի միջև:

2.5.126. Մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի տրամախաչումը ԿԳ-ի և ՌԿ-ի չմեկուսացված հաղորդալարերի հետ, կարող է կատարվել հետևյալ դեպքերում.

1. Եթե հնարավոր չէ անցկացնել ոչ ԿԳ-ի ու ՌԿ-ի ստորգետնյա մալուխ և ոչ էլ ՕԳ-ի մալուխ,

2. Եթե ԿԳ-ում մալուխային ներդիրի կիրառումը կառաջացնի լրացուցիչ ուժեղացուցիչ կետի տեղադրման, կամ նախկինում տեղադրվածի տեղափոխման անհրաժեշտություն,

3. Եթե մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի վրա կիրառվել են կախովի մեկուսիչներ: Այդ դեպքում, չմեկուսացված հաղորդալարերով ԿԳ-ի և ՌԿ-ի հետ տրամախաչման հատվածում, ՕԳ իրագործվում է բարձր մեխանիկական ամրությամբ հաղորդալարերով և հենարաններով (տես 2.5.133 կետը):

2.5.127. 110 կՎ և բարձր լարման ՕԳ-ի տրամախաչումը ԿԳ-ի ու ՌԿ-ի հետ, պետք է կատարվի հետևյալ տարբերակներից մեկով.

1. ՕԳ-ի հաղորդալարերի և ԿԳ-ի ու ՌԿ-ի ստորգետնյա մալուխի միջև,

2. ՕԳ-ի հաղորդալարերի և ԿԳ-ի ու ՌԿ-ի չմեկուսացված հաղորդալարերի միջև:

2.5.128. 110 կՎ և բարձր լարման ՕԳ-ի և ՌԿ-ի ու ԿԳ-ի տրամախաչման դեպքում, ԿԳ-ի և ՌԿ-ի մալուխային ներդիրներ կիրառելու հարկ չկա (տես նաև 2.5.130 կետը).

1) եթե ԿԳ-ի մեջ մալուխային ներդիրի կիրառումը կառաջացնի անհրաժեշտություն` տեղադրել լրացուցիչ ԿԳ-ի ուժեղացուցիչ կետ կամ փոխադրել վաղօրոք տեղադրվածը, իսկ այդ մալուխային ներդիրից հրաժարվելը չի բերի ԿԳ-ի վրա ՕԳ-ի ազդեցության նորմերի խախտման,

2) եթե ՌԿ-ի մեջ մալուխային ներդիրի կիրառման դեպքում, ՌԿ-ի մալուխային ներդիրների ընդհանուր երկարությունը կգերազանցի թույլատրելի մեծությունները, իսկ այդ մալուխային ներդիրներից հրաժարվելը չի բերի ՌԿ-ի վրա ՕԳ-ի ազդեցության նորմերի խախտման:

2.5.129. ՕԳ-ի հաղորդալարերի տրամախաչումը` քաղաքային հեռախոսային կապի օդային գծերի հետ, չի թույլատրվում: Այդ գծերը ՕԳ-ի հաղորդալարերի տրամախաչման հենամեջերում պետք է իրագործվեն միայն ստորգետնյա մալուխներով:

2.5.130. Եթե ԿԳ և ՌԿ տրամախաչվում են այնպիսի ՕԳ-ի հետ, որի վրա նախատեսվում են բարձր հաճախության կապի և հեռուստամեխանիկայի անցուղիներ, որոնց սարքավորումներն աշխատում են հաճախությունների համընկնող սպեկտրում և ունեն ավելի քան 10 Վտ հզորություն` մեկ անցուղու համար, ապա ՕԳ-ի հետ տրամախաչման հենամեջում ԿԳ և ՌԿ պետք է իրագործվեն ստորգետնյա մալուխային ներդիրների միջոցով: Մալուխային ներդիրի երկարությունը որոշվում է ԿԳ-ի (ՌԿ-ի) վրա ՕԳ-ի ազդեցության հաշվարկով, ընդ որում, հորիզոնական հեռավորությունը ԿԳ-ի և ՌԿ-ի մալուխային հենարանի հիմքից մինչև ՕԳ-ի ծայրային հաղորդալարի պրոյեկցիան հորիզոնական հարթության վրա, պետք է լինի առնվազն 100 մ:

Եթե հաճախության համընկնող սպեկտրում աշխատող բարձր հաճախության սարքավորումների հզորությունը մեծ է 5 Վտ-ից, սակայն մի անցուղու համար մեծ չէ 10 Վտ-ից, ապա ԿԳ-ի և ՌԿ-ի մալուխային ներդիրի կիրառման անհրաժեշտությունը կամ պաշտպանության այլ միջոցների ձեռնարկումը որոշվում է ազդեցության հաշվարկով:

Եթե հաճախության համընկնող սպեկտրում աշխատող ՕԳ-ի բարձր հաճախության սարքավորումների հզորությունը չի գերազանցում 5 Վտ-ը` մեկ անցուղու համար, ապա խանգարող ազդեցության պայմանից ելնելով, մալուխային ներդիրի կիրառում չի պահանջվում:

Եթե ԿԳ-ի և ՌԿ-ի մալուխային ներդիրը սարքավորվում է ոչ ըստ ՕԳ-ի բարձր հաճախային անցուղիների խանգարող ազդեցության պայմանների, ապա հորիզոնական հեռավորությունը ԿԳ-ի և ՌԿ-ի մալուխային հենարանի հիմքից մինչև չխտացված, հաճախությունների չհամընկնող սպեկտրում խտացված կամ հաճախությունների համընկնող սպեկտրում խտացված` եթե ՕԳ-ի բարձր հաճախության սարքավորումների հզորությունը մեկ անցուղու համար մինչև 10 Վտ է, ՕԳ-ի եզրային հաղորդալարի պրոյեկցիան հորիզոնական հարթության վրա, պետք է լինի առնվազն 15 մ` առանց հաշվի առնելու ՕԳ-ի հաղորդալարերի շեղումը քամուց:

2.5.131. ԿԳ-ի և ՌԿ-ի ստորգետնյա մալուխի հետ ՕԳ-ի տրամախաչման դեպքում, պետք է պահպանվեն հետևյալ պահանջները.

1. ՕԳ-ի հետ ԿԳ-ի և ՌԿ-ի տրամախաչման անկյունը չի նորմավորվում,

2. Հեռավորությունը` ՕԳ-ի հենարանների հողակցիչից և ստորգետնյա մասից մինչև ԿԳ-ի և ՌԿ-ի ստորգետնյա մալուխը, պետք է լինի ոչ պակաս, քան 2.5.27 աղյուսակում բերվածները:

 

Աղյուսակ 2.5.27

 

Նվազագույն հեռավորությունը ՕԳ-ի հողակցիչից եվ ստորգետնյա
մասից մինչեվ ԿԳ-ի եվ ՌԿ-ի ստորգետնյա մալուխը

 

Հողի համարժեք տեսակարար
դիմադրություն, r, Օհմ.մ

Նվազագույն հեռավորությունը, մ,
ՕԳ լարման դեպքում, կՎ

մինչև 35

110 և բարձր

Մինչև 100

Ներմուծեք նկարագրությունը_17945

10

100-ից մեծ մինչև 500

10

25

500-ից մեծ մինչև 1000

11

35

1000-ից մեծ

Ներմուծեք նկարագրությունը_17946

50

 

Եթե մալուխային ներդիրը էկրանացման համար անցկացված է պողպատե խողովակների միջով, ծածկված է շվելերով կամ նման այլ բան, որոնց երկարությունը հավասար է ՕԳ հաղորդալարերի միջև հեռավորությանը, գումարած 10-ական մետր` եզրային հաղորդալարերի յուրաքանչյուր կողմից, ապա թույլատրվում է բերված հեռավորությունները փոքրացնել մինչև 5 մ: Այս դեպքում, 110 կՎ և բարձր ՕԳ հետ տրամախաչվելիս, մալուխի պատյանը պետք է միացնել շվելերի կամ խողովակի հետ` նրանց երկու ծայրերում:

3. Մալուխային ներդիրների մետաղե ծածկույթները երկու ծայրերում պետք է լինեն հողակցված:

4. Մալուխային ներդիրների պաշտպանությունը ամպրոպային գերլարումներից, մալուխների տեսակները, տրամախաչման հատվածում մալուխային ներդիրի սարքավորման ձևը, ընտրվում են մալուխային ԿԳ-ին և ՌԿ-ին ներկայացվող պահանջների համաձայն:

5. 400-500 կՎ ՕԳ-ի հետ ԿԳ-ի և ՌԿ-ի տրամախաչման դեպքում, ԿԳ-ի և ՌԿ-ի մալուխային հենարանի գագաթից մինչև ՕԳ հաղորդալարերը միջանցիկ հեռավորությունը պետք է լինի առնվազն 20 մ:

2.5.132. Մինչև 35 կՎ ՕԳ-ի մալուխային ներդիրի հետ ԿԳ-ի և ՌԿ-ի չմեկուսացված հաղորդալարերի տրամախաչման դեպքում, պետք է պահպանվեն հետևյալ պահանջները.

1. ՕԳ-ի մալուխային ներդիրի հետ ԿԳ-ի և ՌԿ-ի տրամախաչման անկյունը չի նորմավորվում:

2. ՕԳ-ի ստորգետնյա ներդիրի մալուխի հեռավորությունը ԿԳ-ի և ՌԿ-ի չհողակցված հենարանից պետք է լինի առնվազն 2 մ, իսկ ԿԳ-ի և ՌԿ-ի հողակցված հենարանից և նրա հողակցիչից` առնվազն 10 մ,

3. Չխտացված, հաճախությունների չհամընկնող սպեկտրում խտացված և հաճախությունների համընկնող սպեկտրում, կախված բարձր հաճախության սարքավորումների հզորությունից` խտացված, ՕԳ-ի մալուխային ներդիրի հենարանի հիմքի հորիզոնական հեռավորությունը ԿԳ-ի և ՌԿ-ի հաղորդալարերի պրոյեկցիայից, պետք է ընտրվի համաձայն 2.5.130 կետում ՕԳ-ի հաղորդալարերի և ԿԳ-ի ու ՌԿ-ի ստորգետնյա մալուխի տրամախաչման դեպքի համար շարադրված պահանջների:

4. ՕԳ ստորգետնյա մալուխային ներդիրները պետք է իրագործվեն համաձայն 2.3ն գլխում և 2.5.70 կետում բերված պահանջների:

2.5.133. ՕԳ-ի հաղորդալարերի հետ ԿԳ-ի և ՌԿ-ի չմեկուսացված հաղորդալարերի տրամախաչման դեպքում, անհրաժեշտ է պահպանել հետևյալ պահանջները.

1. ՕԳ-ի հաղորդալարերի հետ ԿԳ-ի և ՌԿ-ի հաղորդալարերի տրամախաչման անկյունը պետք է լինի 90օ-ին հնարավորին չափ մոտ: Դժվարին պայմանների համար` տրամախաչման անկյունը չի նորմավորվում:

2. Տրամախաչման տեղը պետք է ընտրվի ՕԳ-ի հենարանին հնարավորին չափ մոտ: Այդ դեպքում հորիզոնական հեռավորությունը ՕԳ-ի հենարաններից մինչև ԿԳ-ի և ՌԿ-ի հաղորդալարերը պետք է լինի առնվազն 7 մ, իսկ ԿԳ-ի և ՌԿ-ի հենարաններից մինչև ՕԳ-ի մոտակա հաղորդալարերի պրոյեկցիան` առնվազն 15 մ: Բացի դրանից, 400 և 500 կՎ ՕԳ-երի հաղորդալարերի միջանցիկ հեռավորությունը ԿԳ-ի և ՌԿ-ի հենարանների գագաթներից, պետք է լինի առնվազն 20 մ:

Չի թույլատրվում ԿԳ-ի և ՌԿ-ի հենարանների տեղադրում` ՕԳ-ի հաղորդալարերի տակ:

3. ՕԳ-ի հենարանները, որոնք սահմանափակում են ԿԳ-ի և ՌԿ-ի հետ տրամախաչման հենամեջերը, պետք է լինեն խարսխային` երկաթբետոնե, մետաղե կամ փայտե: Փայտե հենարանները պետք է ուժեղացված լինեն լրացուցիչ տակդիրներով կամ դիմկալներով:

35 կՎ և բարձր ՕԳ-ի տրամախաչումները ԿԳ-ի և ՌԿ-ի հետ, կարելի է կատարել միջանկյալ հենարանների վրա, եթե ՕԳ հաղորդալարերի հատույթը 120 մմ2 և ավել է:

4. ՕԳ-ի հաղորդալարերը պետք է դասավորված լինեն ԿԳ-ի և ՌԿ-ի հաղորդալարերից վերև: ՕԳ-ի հաղորդալարերը ԿԳ-ի և ՌԿ-ի հետ տրամախաչման հենամեջերում պետք է լինեն բազմալար, հատույթը առնվազն 70 մմ2` ալյումինե, 35 մմ2 պողպատալյումինե, 25 մմ2` պողպատե հաղորդալարերի դեպքում:

5. ՕԳ հաղորդալարերը և մետաղաճոպանները, ինչպես նաև ԿԳ և ՌԿ հաղորդալարերը տրամախաչման հենամեջերում միացումներ չպետք է ունենան: ՕԳ-ի վրա 240 մմ2 և ավել, իսկ ֆազը երեք հաղորդալարի տրոհման դեպքում` 150 մմ2 և ավել հատույթով հաղորդալարեր օգտագործելիս, թույլատրվում է յուրաքանչյուր հաղորդալարի վրա ունենալ մեկ միակցիչ:

6. ՕԳ-ի հենարանի վրա ԿԳ-ի և ՌԿ-ի հետ ՕԳ-ի տրամախաչման հենամեջերում պետք է կիրառվեն միայն կախովի մեկուսիչներ և խուլ սեղմակներ: Ֆազը առնվազն 3 հաղորդալարի տրոհելու դեպքում թույլատրվում է կիրառել ամրակցման սահմանափակ ամրությամբ սեղմակներ:

7. ՕԳ հետ տրամախաչման հենամեջերը սահմանափակող ԿԳ և ՌԿ հենարանների տեղադրման տեղերի փոփոխումը թույլատրվում է այն պայմանով, որ տրամախաչման տարրի միջին երկարության շեղումը ԿԳ-ի և ՌԿ-ի վրա չի գերազանցի «Հեռախոսային շղթաների կապի օդային գծերի տրամախաչման հրահանգ»-ում նշված արժեքները:

8. ԿԳ-ի և ՌԿ-ի` տրամախաչման հենամեջերը սահմանափակող հենարանները, կամ դրանց հարակից և ճանապարհի եզրում գտնվող հենարանները, պետք է պաշտպանված լինեն տրանսպորտի վրաերթերից:

9. ՕԳ հետ տրամախաչման հենամեջերը սահմանափակող ԿԳ-ի և ՌԿ-ի հենարանների վրա հաղորդալարերը պետք է ունենան կրկնակի ամրակում, լայնակային պրոֆիլի դեպքում` միայն վերին լայնակի վրա, կեռային պրոֆիլի դեպքում` վերևի երկու շղթաների վրա:

10. ՕԳ-ի հաղորդալարերի ուղղաձիգ հեռավորությունը ԿԳ-ի և ՌԿ-ի տրամախաչվող հաղորդալարերից` ՕԳ-ի բնականոն ռեժիմում և ՕԳ-ի հարակից հենամեջերի հաղորդալարերի խզման դեպքում, պետք է լինեն ոչ պակաս, քան 2.5.28 աղյուսակում բերվածները:

ՕԳ-ի վրա սառցակեղևի հալեցում կիրառելու դեպքում, պետք է ստուգվեն եզրաչափերը մինչև ԿԳ-ի և ՌԿ-ի հաղորդալարերը` սառցակեղևի հալեցման ռեժիմում: Այդ եզրաչափերը ստուգվում են սառցակեղևի հալեցման ռեժիմում հաղորդալարի ջերմաստիճանում, և պետք է լինեն ոչ փոքր, քան ՕԳ-ի հարակից հենամեջում հաղորդալարի խզման դեպքում:

Ուղղաձիգ հեռավորությունները որոշվում են բնականոն ռեժիմում` հաղորդալարերի ամենամեծ կախվածքի սլաքի դեպքում (հաշվի չառնելով էլեկտրական հոսանքից դրանց տաքանալը): Վթարային ռեժիմում հեռավորություններն ստուգում են 185 մմ2-ից պակաս հատույթի հաղորդալարերով ՕԳ-երի համար` տարեկան միջին ջերմաստիճանի և սառցակեղևի ու քամու բացակայության դեպքում: 185 մմ2 և ավել հատույթի հաղորդալարերով ՕԳ-ի դեպքում, վթարային ռեժիմի պայմաններում ստուգում չի պահանջվում:

 

Աղյուսակ 2.5.28

 

Նվազագույն ուղղաձիգ հեռավորությունները ՕԳ հաղորդալարերից մինչեվ ԿԳ եվ ՌԿ հաղորդալարերը

 

ՕԳ-ի հաշվարկային ռեժիմը

Նվազագույն հեռավորությունը, մ, ՕԳ-ի լարման դեպքում, կՎ

մինչև 10

20

35

110

220

330

500

Բնականոն
ա) շանթապաշտպան սարքերով փայտե հենարաններով, ինչպես նաև մետաղե և երկաթբետոնե հենարաններով ՕԳ

2

3

3

3

4

5

5

բ) առանց շանթապաշտպան սարքերի փայտե հենարաններով ՕԳ

4

4

5

5

6

7

7

Կախովի մեկուսիչներով ՕԳ-ի հարակից հենամեջերում հաղորդալարերի խզում

1

1

1

1

2

2,5

2,5

 

11. Եթե տրամախաչվող գծերի հաղորդալարերի միջև հեռավորությունները փոքր են 2.5.28 աղյուսակի «բ» կետում նշվածներից, ապա առանց շանթապաշտպան մետաղաճոպանի ՕԳ-ի այն փայտե հենարանների վրա, որոնք սահմանափակում են ԿԳ-ի և ՌԿ-ի հետ տրամախաչման հենամեջը, 35 կՎ և ցածր լարման դեպքում պետք է տեղակայվեն խողովակաձև պարպիչներ կամ պաշտպանիչ միջակայքեր, իսկ 110-220 կՎ լարման դեպքում` խողովակաձև պարպիչներ: ՕԳ-ի վրա պաշտպանիչ միջակայքեր տեղակայելու դեպքում պետք է նախատեսված լինի ավտոմատ կրկնական միացում:

Խողովակաձև պարպիչները և պաշտպանական միջակայքերը պետք է տեղակայվեն 2.5.123 կետի պահանջներին համապատասխան:

Խողովակաձև պարպիչների և պաշտպանական միջակայքերի հողակցման սարքվածքների դիմադրություններն արդյունաբերական հաճախության հոսանքների դեպքում, ամռանը պետք է լինեն ոչ մեծ.

Հողի համարժեք տեսակարար դիմադրությունը, Օհմ

մինչև 100

100-ից բարձր և մինչև 500

500-ից բարձր և մինչև 1000

1000-ից բարձր

Հողակցման սարքվածքների դիմադրությունը, Օհմ

10

15

20

30

Հատուկ պաշտպանական միջոցների կիրառում չի պահանջվում, առանց պաշտպանական մետաղաճոպանների փայտե հենարաններով ՕԳ-ի համար, երբ տրամախաչվող գծերի հաղորդալարերի միջև հեռավորությունները փոքր չեն 2.5.28 «բ» կետում բերվածներից, մետաղե և երկաթբետոնե հենարաններով ՕԳ համար, փայտե հենարաններով ՕԳ հատվածների համար, որոնք ունեն շանթապաշտպան մետաղաճոպաններ:

12. ԿԳ-ի և ՌԿ-ի այն փայտե հենարանների վրա, որոնք սահմանափակում են ՕԳ-ի հետ տրամախաչման հենամեջերը, պետք է տեղադրվեն հողակցիչ իջեցումներ` համաձայն այն պահանջների, որոնք ներկայացվում են ԿԳ-ին և ՌԿ-ին:

2.5.134. ՕԳ և ԿԳ ու ՌԿ հաղորդալարերի համատեղ կախումը ընդհանուր հենարանների վրա, չի թույլատրվում:

2.5.135. Եթե ՕԳ մոտենում է օդային ԿԳ-ին և ՌԿ-ին, նրանց հաղորդալարերի միջև հեռավորությունները, և ազդեցությունից պաշտպանության միջոցները որոշվում են համաձայն գործող «Հաղորդալարային կապի, երկաթուղային ազդանշանման և հեռամեխանիկայի կայանքները էլեկտրահաղորդման գծերի վտանգավոր և խանգարիչ ազդեցությունից պաշտպանելու կանոններ» - ի: Նվազագույն հորիզոնական հեռավորությունները` հաղորդալարերի չշեղված վիճակում, պետք է ոչ փոքր ՕԳ-ի ամենաբարձր հենարանի բարձրությունից, իսկ ուղեգծի դժվարին հատվածներում` քամուց ՕԳ հաղորդալարերի ամենամեծ շեղման դեպքում. 2 մ` մինչև 20 կՎ ՕԳ-ի դեպքում, 4 մ` 35 և 110 կՎ ՕԳ-ի դեպքում, 6 մ` 220 կՎ ՕԳ-ի դեպքում, 8 մ` 330 կՎ ՕԳ-ի դեպքում և 10 մ` 400-500 կՎ ՕԳ դեպքում: Ընդ որում, 400-500 կՎ ՕԳ-ի հաղորդալարերից մինչև ԿԳ-ի և ՌԿ-ի հենարանների գագաթները եղած միջանցիկ հեռավորությունը պետք է լինի առնվազն 20 մ: ՕԳ վերադասավորման քայլը` ըստ ԿԳ-ի և ՌԿ-ի վրա ազդեցության պայմանների, չի նորմավորվում: ԿԳ-ի և ՌԿ-ի հենարանները պետք է ամրացվեն լրացուցիչ դիմկալներով, կամ պետք է տեղադրվեն կրկնակի հենարաններ այն դեպքերում, եթե ԿԳ-ի և ՌԿ-ի հենարաններն ընկնելիս, հնարավոր է նրանց հաղորդալարերը կպչեն ՕԳ հաղորդալարերին:

2.5.136. Ցցաձողային մեկուսիչներով ՕԳ-ի մոտեցումների դեպքում, այն հատվածներում, որտեղ ՕԳ ունի շրջադարձային անկյուններ, նրա հեռավորությունը ԿԳ-ի և ՌԿ-ի օդային գծերից պետք է լինի այնպիսին, որպեսզի հաղորդալարը, որը պոկվել է ՕԳ-ի անկյունային հենարանից, չկարողանա հայտնվել ԿԳ և ՌԿ մոտակա հաղորդալարից պակաս հեռավորության վրա, քան 2.5.135 կետում բերվածները:

Այս պահանջի կատարման անհնարինության դեպքում, ՕԳ-ի հաղորդալարերը, որոնք անցնում են շրջադարձի ներքին կողմից, պետք է ունենան կրկնակի ամրացումներ:

2.5.137. Ստորգետնյա մալուխներով ԿԳ-ին և ՌԿ-ին ՕԳ-ի մոտեցման դեպքում, նրանց միջև նվազագույն հեռավորությունները որոշվում է համաձայն «Հաղորդալարային կապի, երկաթուղային ազդանշանման և հեռամեխանիկայի կայանքները էլեկտրահաղորդման գծերի վտանգավոր և խանգարիչ ազդեցությունից պաշտպանելու կանոններ» - ի, և պետք է լինեն ոչ պակաս 2.5.27 աղյուսակում բերվածներից:

2.5.138. ՕԳ-ի հեռավորությունը` հաղորդիչ ռադիոկենտրոնների անտենային կառույցներից պետք է ընդունվի ըստ 2.5.29 աղյուսակի:

 

Աղյուսակ 2.5.29

 

ՕԳ-ի նվազագույն հեռավորությունները հաղորդիչ ռադիոկենտրոնների անտենային կառույցներից

 

Անտենային կառույցներ

Հեռավորությունը, մ, ՕԳ լարման դեպքում, կՎ

մինչև 110

150-500

Միջինալիք և երկարալիք հաղորդիչ անտենաներ

100

100

Կարճալիք հաղորդիչ անտենաներ` ամենամեծ ճառագայթման ուղղությամբ

200

300

Նույնը` մնացած ուղղություններով

50

50

Կարճալիք հաղորդիչ թույլ ուղղված և չուղղված անտենաներ

150

200

 

ՕԳ տրամախաչումը ռադիոռելեային գծի ուղեգծանիշի հետ, պետք է համաձայնեցված լինի այն կազմակերպության հետ, որի ենթակայության տակ է գտնվում ռադիոռելեային գիծը:

2.5.139. ՕԳ-ի հեռավորությունները` ընդունող ռադիոկենտրոնների, ռադիոֆիկացման առանձնացված ընդունող կետերի և տեղային ռադիոհանգույցների սահմաններից, պետք է ընդունվեն ըստ 2.5.30 աղյուսակի:

Թույլատրելի մոտեցումները սահմանվել են` ելնելով այն պայմանից, որ ՕԳ կողմից ստեղծված խանգարումների դաշտի մակարդակը նրանից 50 մ հեռավորության վրա չի գերազանցի արդյունաբերական ռադիոխանգարումների թույլատրելի նորմերը:

Այն դեպքում, երբ նախագծվող ՕԳ-ի ուղեգիծը անցնում է բացառիկ կարևոր ընդունիչ ռադիոսարքվածքների տեղադրման շրջաններով, թույլատրելի մոտեցումները սահմանվում են անհատական կարգով` նախագծման ժամանակ` համաձայնեցնելով շահագրգիռ կազմակերպությունների հետ:

 

Աղյուսակ 2.5.30

 

Նվազագույն հեռավորությունները ՕԳ-ից մինչեվ ընդունող ռադիոկենտրոնների, ռադիոֆիկացման ընդունող կետերի եվ տեղային ռադիոհանգույցների սահմանները

 

Ռադիոսարքվածքներ

Հեռավորությունը, մ, ՕԳ լարման դեպքում, կՎ

6-35

110-220

330-500

Գլխավոր, մարզային և շրջանային ռադիոկենտրոններ

500

1000

2000

Ռադիոֆիկացման առանձնացված ընդունող կետեր

400

700

1000

Տեղային ռադիոհանգույցներ

200

300

400

 

ՕԳ-ի հեռավորությունները մինչև հեռուստակենտրոններ և ռադիոտներ, պետք է լինեն առնվազն 400 մ` մինչև 20 կՎ ՕԳ-ի համար, 700 մ` 35-110 կՎ ՕԳ-ի համար, 1000 մ` 220-500 կՎ ՕԳ-ի համար:

Եթե 2.5.30. աղյուսակում բերված հեռավորությունների պահպանումը դժվար է, ապա առանձին դեպքերում թույլատրվում է դրանք փոքրացնել (պայմանով, որ ՕԳ-ի վրա իրագործվի խանգարումների համապատասխան նվազեցում ապահովող միջոցառումներ), ինչպես նաև բոլոր ընդունող ռադիոսարքվածքները կամ նրանց մի մասը տեղափոխել այլ հարթակների վրա: Յուրաքանչյուր այդպիսի դեպքում, ՕԳ-ի նախագծման ժամանակ, պետք է կազմվի և շահագրգիռ կազմակերպությունների հետ համաձայնեցվի ռադիոխանգարումների նորմերի պահպանման միջոցառումների նախագիծ:

 

ՕԳ տրամախաչումը եվ մոտեցումը երկաթուղիների հետ

 

2.5.140. ՕԳ-ի տրամախաչումը երկաթուղիների հետ, որպես կանոն, հարկավոր է իրագործել օդային անցումներով: Բացառիկ ինտենսիվ երթևեկությամբ1 երկաթուղիների վրա և տեխնիկապես հիմնավորված որոշ դեպքերում (օրինակ, լիրաթմբերը անցնելուց, երկաթուղային կայարաններում կամ այն վայրերում, որտեղ օդային անցումներ սարքելը տեխնիկապես դժվար է) մինչև 10 կՎ ՕԳ-ի անցումները հարկավոր է իրագործել մալուխով:

150 կՎ և ցածր ՕԳ-ի տրամախաչումը երկաթուղիների հետ` հպումային ցանցի խարսխային հատվածների կցորդման տեղերում, արգելվում է:

ՕԳ տրամախաչման անկյունը էլեկտրաֆիկացված2 և էլեկտրաֆիկացմանը ենթակա3 երկաթուղիների հետ, պետք է լինի առնվազն 40օ: Ըստ հնարավորության, բոլոր դեպքերում խորհուրդ է տրվում տրամախաչումները կատարել 90օ-ին մոտ անկյան տակ:

2.5.141. Երկաթուղիների հետ ՕԳ-ի տրամախաչման և մոտեցման դեպքում, ՕԳ-ի հենարանի հիմքից մինչև չէլեկտրաֆիկացված երկաթուղիների, շինությունների մերձակայության եզրաչափքը 4, կամ մինչև էլեկտրաֆիկացված կամ էլեկտրաֆիկացման ենթակա երկաթուղիների, հպումային ցանցի հենարանների առանցքը, հեռավորությունները պետք է լինեն ոչ պակաս, քան հենարանի բարձրությունը` պլյուս 3 մ: Ուղեգծի դժվարին հատվածներում, այդ հեռավորությունները թույլատրվում է ընդունել առնվազն. 3 մ` մինչև 20 կՎ ՕԳ-ի համար, 6 մ` 35-150 կՎ ՕԳ-ի համար, 8 մ` 220-330 կՎ ՕԳ-ի համար և 10 մ` 500 կՎ ՕԳ-ի համար:

Հպումային ցանցի հետ ՕԳ-ի տրամախաչումների պաշտպանությունը պարպիչներով կամ պաշտպանական միջակայքերով, իրագործվում է 2.5.123 կետում բերված պահանջներին համապատասխան:

Երկաթուղային կայարանների բկանցքներում և հպումային ցանցի խարսխային հատվածների կցորդման տեղերում` 150 կՎ և ցածր ՕԳ-ի տրամախաչումը երկաթուղիների հետ, չի թույլատրվում:

2.5.142. Երկաթուղիների հետ ՕԳ-ի տրամախաչման և մոտեցման դեպքերում, հեռավորությունները հաղորդալարերից մինչև երկաթուղու զանազան տարրերը, պետք է լինեն 2.5.31 աղյուսակում բերվածներից ոչ պակաս:

Ուղղաձիգ հեռավորությունները հաղորդալարերից մինչև երկաթուղիների զանազան տարրերը, ինչպես նաև մինչև էլեկտրաֆիկացված երկաթուղիների ամենաբարձր հաղորդալարերը կամ կրող մետաղաճոպանը, որոշվում են ՕԳ-ի բնականոն ռեժիմում կախվածքի առավելագույն սլաքի դեպքում, հաշվի առնելով հաղորդալարերի լրացուցիչ տաքացումը էլեկտրական հոսանքով: ՕԳ էլեկտրական բեռնվածքների մասին տվյալների բացակայության դեպքում, հաղորդալարերի ջերմաստիճանը ընդունվում է հավասար պլյուս 70օC:

Վթարային ռեժիմում, հեռավորությունները ստուգվում են ՕԳ-ի հետ 185 մմ2-ից պակաս հատույթով հաղորդալարի տրամախաչման դեպքում` տարեկան միջին ջերմաստիճանի, առանց սառցակեղևի և քամու պայմանների համար: 185 մմ2 և ավել հատույթով հաղորդալարերի համար, վթարային ռեժիմում ստուգում չի պահանջվում:

Թույլատրվում է հպումային ցանցի հենարանների պահպանումը տրամախաչող ՕԳ-ի հաղորդալարերի տակ, եթե ՕԳ-ի հաղորդալարերից մինչև հպումային ցանցի հենարանների գագաթը ուղղաձիգ հեռավորությունը կազմում է առնվազն. 7 մ` մինչև 110 կՎ ՕԳ-ի համար, 8 մ` 150-220 կՎ ՕԳ-ի համար և 9 մ` 330-500 կՎ ՕԳ-ի համար:

Առանձին դեպքերում, ուղեգծի դժվարին հատվածներում, թույլատրվում է ՕԳ-ի և հպումային ցանցի հաղորդալարերը կախել ընդհանուր հենարանների վրա: Հաղորդալարերի համատեղ կախումը իրագործելու տեխնիկական պայմանները հարկավոր է համաձայնեցնել ՀՀ Տրանսպորտի նախարարության հետ:

Այն երկաթուղիների հետ ՕԳ-ի տրամախաչման և մոտեցման դեպքում, որոնց երկարությամբ անցնում են կապի և ազդանշանման գծեր, անհրաժեշտ է բացի 2.5.31 աղյուսակից, ղեկավարվել նաև այն պահանջներով, որոնք ներկայացվում են կապի կառուցվածքների հետ ՕԳ-ի տրամախաչումներին և մոտեցումներին:

2.5.143. Էլեկտրաֆիկացված և էլեկտրաֆիկացմանը ենթակա ընդհանուր օգտագործման երկաթուղիների հետ տրամախաչման դեպքում, ՕԳ-ի այն հենարանները, որոնք սահմանափակում են տրամախաչման հենամեջը, պետք է լինեն բնականոն կառուցվածքի խարսխային տեսակի:

Գնացքների բացառիկ ինտենսիվ և ինտենսիվ 1*) երթևեկությամբ հատվածներում այդ հենարանները պետք է լինեն մետաղե:

Խարսխային հենարաններով սահմանափակված այդ տրամախաչման հենամեջում, թույլատրվում է միջանկյալ հենարանի տեղադրում ուղիների միջև, որոնք նախատեսված չեն մարդատար գնացքների կանոնավոր անցման համար, ինչպես նաև միջանկյալ հենարանների տեղադրում ամեն տեսակի ճանապարհների երկաթուղային պաստառի եզրերով: Նշված հենարանները պետք է լինեն մետաղե կամ երկաթբետոնե: Հաղորդալարերի ամրակապումը այդ հենարանների վրա պետք է լինի կրկնակի, պահող սեղմակները պետք է լինեն խուլ:

_______________

1 Գնացքների բացառիկ ինտենսիվ երթևեկություն է համարվում այնպիսի երթևեկությունը, որի դեպքում մարդատար և բեռնատար գնացքների գումարային քանակը ըստ ժամկետացանկի` երկուղի հատվածներում կազմում է օրական 100 զույգից ավել և միուղի հատվածներում` օրական 48 զույգից ավել:

2 Էլեկտրաֆիկացված երկաթուղիներ համարվում են բոլոր էլեկտրաֆիկացված ուղիները` անկախ հոսանքի տեսակից և հպումային ցանցի լարման մեծությունից:

3 Էլեկտրաֆիկացմանը ենթակա երկաթուղիներ համարվում են այն երկաթուղիները, որոնք կլինեն էլեկտրաֆիկացված 10 տարվա ընթացքում, հաշված նախագծով նախատեսված ՕԳ-ի շինարարության տարուց:

4 Շինությունների մերձակայության եզրաչափք է կոչվում շարժակազմը ներս թողնելու համար նախատեսված սահմանային լայնակի` ճանապարհին ուղղահայաց ուրվագիծը, որի ներսը, բացի շարժակազմից, չեն կարող մտնել շինությունների, կառուցվածքների և սարքվածքների և ոչ մի մաս:

 

Աղյուսակ 2.5.31

 

Նվազագույն հեռավորությունը երկաթուղիների հետ ՕԳ-ի տրամախաչման եվ մոտեցման դեպքում

 

Տրամախաչում կամ մոտեցում

Նվազագույն հեռավորությունը, մ, ՕԳ լարման դեպքում, կՎ

մինչև 20

35-110

220

330

500

 

Տրամախաչման դեպքում

ՕԳ բնականոն ռեժիմում, չէլեկտրաֆիկացված երկաթուղիների համար, ուղղաձիգ` հաղորդալարից մինչև ռելսի գլխիկը.

ընդհանուր և ոչ ընդհանուր օգտագործման 2 լայն ռելսամեջով երկաթուղիների և նեղ ռելսամեջում ընդհանուր օգտագործման երկաթուղիների համար

նեղ ռելսամեջով ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների համար

7,5
6
7,5
6,5
8,5
7,5
9
8
9,5
8,5

Ուղղաձիգ` հաղորդալարից մինչև ռելսի գլխիկը, հարակից հենամեջում ՕԳ հաղորդալարի խզման դեպքում.

լայն ռելսամեջով երկաթուղիների համար

նեղ ռելսամեջով երկաթուղիների համար

6
4,5
6
4,5
6,5
5
7
5,5
-
-

Էլեկտրաֆիկացված կամ էլեկտրաֆիկացման ենթակա երկաթուղիների համար ՕԳ-ի հաղորդալարերից մինչև ամենաբարձր հաղորդալարը կամ կրող մետաղաճոպանը, բնականոն ռեժիմում` ուղղաձիգ

Ինչպես միմյանց հետ ՕԳ-երի տրամախաչման դեպքում` 2.5.25 աղյուսակին համապատասխան (տես նաև 2.5.123 կետը)

 Նույնը, բայց հարևան հենամեջում հաղորդալարի խզման դեպքում

1

1

2

2,5

3,5

 

Մոտեցման դեպքում

Չէլեկտրաֆիկացված երկաթուղիների համար, ուղեգծի դժվարին հատվածներում ՕԳ-ի շեղված հաղորդալարից մինչև շինությունների մերձակայության եզրաչափքը, հորիզոնական

1,5

2,5

2,5

3,5

4,5

Էլեկտրաֆիկացված կամ էլեկտրաֆիկացման ենթակա երկաթուղիների համար, ուղեգծի դժվարին հատվածներում, ՕԳ-ի եզրային հաղորդալարից մինչև հպումային ցանցի հենարանի դաշտային կողմից կախված եզրային հաղորդալարը, հորիզոնական
Նույնը, բայց հպումային ցանցի հենարանի դաշտային կողմից հաղորդալարի բացակայության դեպքում

Ինչպես միմյանց հետ ՕԳ-երի մոտեցման դեպքում` 2.5.26 աղյուսակին համապատասխան:

Ինչպես շինությունների հետ ՕԳ-ի մոտեցման դեպքում` 2.5.115 աղյուսակին համապատասխան

1 Գնացքների ինտենսիվ երթևեկություն համարվում է այնպիսի երթևեկությունը, որի դեպքում երկուղի հատվածներում մարդատար և բեռնատար գնացքների գումարային քանակը ըստ ժամկետացանկի կազմում է օրական 50-ից ավել և մինչև 100 զույգ, իսկ միուղի հատվածներում` օրական 24-ից ավել և մինչև 48 զույգ:

2 Երկաթուղիները, ըստ իրենց նշանակության լինում են.

ընդհանուր օգտագործման, որոնք ծառայում են մարդկանց և բեռների տեղափոխման համար` բոլորի համար սահմանված տարիֆներով,

ոչ ընդհանուր օգտագործման, որոնք անընդհատ ռելսամեջով կապված են երկաթուղու ընդհանուր ցանցին և ծառայում են միայն այն հիմնարկությունների, ձեռնարկությունների և կազմակերպությունների տնտեսաարտադրական փոխադրումների համար, որոնց ենթակա են այդ մերձատար ուղիները:


Ձգալարերով ցանկացած նյութից հենարանների և միականգնակ փայտե հենարանների կիրառում չի թույլատրվում: Միջանկյալ փայտե հենարանները պետք է լինեն П-ձևի (x - կամ z-ձևի կապերով) կամ A-ձևի:

Ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների տրամախաչման դեպքում, թույլատրվում է թեթևացված կառուցվածքի խարսխային հենարանների և խուլ սեղմակներում հաղորդալարերի կախոցով միջանկյալ հենարանների կիրառում: Բոլոր տեսակի հենարանները, որոնք տեղադրվում են ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղիների տրամախաչումներում, կարող են լինել ազատ կանգնած կամ ձգալարերով:

Հաղորդալարերի ամրակապումը ձգաշարաններում, պետք է իրագործվի 2.5.96-ին համապատասխան:

Երկաթուղիների հետ ՕԳ-ի տրամախաչումների հենամեջերում ցցաձողային մեկուսիչների կիրառում չի թույլատրվում:

Երկաթբետոնե հենարանների և տրամախաչման հենամեջերում ցցաձողային մեկուսիչների կիրառում չի թույլատրվում: Երկաթբետոնե հենարանների և տրամախաչման հենամեջը սահմանափակող հենարանների երկաթբետոնե խորթուկների արմատուրի օգտագործումը` որպես հողակցիչներ, արգելվում է:

2.5.144. Անտառապաշտպան տնկարաններ ունեցող երկաթուղիների հետ ՕԳ-ի տրամախաչման դեպքում հարկավոր է ղեկավարվել 2.5.107 կետի պահանջներով:

 

ՕԳ-ի տրամախաչումը եվ մոտեցումը ավտոճանապարհներին

 

2.5.145. ՕԳ-ի տրամախաչման անկյունը ավտոճանապարհների հետ, չի նորմավորվում:

2.5.146. I կարգի ավտոճանապարհների1 հետ տրամախաչման դեպքում, ՕԳ-ի հենարանները, որոնք սահմանափակում են տրամախաչման հենամեջը, պետք է լինեն խարսխային բնականոն կառուցվածքի:

Հաղորդալարերի ամրակապումը կախովի կամ ցցաձողային մեկուսիչներով ՕԳ-ի վրա, պետք է իրագործվի 2.5.96 կետին համապատասխան:

II-IV կարգի ավտոճանապարհների հետ տրամախաչման դեպքում, այն հենարանները, որոնք սահմանափակում են տրամախաչման հենամեջը, կարող են լինել թեթևացված կառուցվածքի խարսխային, կամ միջանկյալ:

Կախովի մեկուսիչներով միջանկյալ հենարանների վրա հաղորդալարերը պետք է կախված լինեն խուլ սեղմակներում, իսկ ցցաձողային մեկուսիչներով հենարանների վրա պետք է կիրառվի հաղորդալարերի կրկնակի ամրակապում: Ֆազի` առնվազն երեք հաղորդալարի տրոհման դեպքում, թույլատրվում է ամրակցման սահմանափակ ամրությամբ սեղմակների կիրառում: V կարգի ավտոճանապարհների հետ տրամախաչումներին ներկայացվում են նույնպիսի պահանջներ, ինչ որ չբնակեցված տեղանքով ՕԳ-ի անցման դեպքում:

Նոր ավտոճանապարհների կառուցման և 400 ու 500 կՎ գործող ՕԳ տակով նրանց անցման դեպքում, ՕԳ վերակառուցում չի պահանջվում, եթե հեռավորությունը ՕԳ-ի ստորին հաղորդալարից մինչև ճանապարհի պաստառը կազմում է առնվազն 9 մ, և հենարանի հիմքից մինչև ճանապարհի պաստառի եզրերը` առնվազն 25 մ:

2.5.147. Ավտոճանապարհների հետ ՕԳ-ի տրամախաչման և մոտեցման դեպքում, հեռավորությունները պետք է լինեն 2.5.32 աղյուսակում բերվածներից ոչ պակաս:

Հողաթմբով անցնող կորագիծ հատվածներով ավտոճանապարհների հետ ՕԳ-ի մոտեցման բոլոր դեպքերում, նվազագույն հեռավորությունը ՕԳ հաղորդալարերից մինչև ճանապարհի եզրը պետք է լինեն 2.5.32 աղյուսակում նշված ուղղաձիգ հեռավորություններից ոչ պակաս:

Ուղղաձիգ հեռավորությունները բնականոն ռեժիմում ստուգվում են կախվածքի առավելագույն սլաքի դեպքում, հաշվի չառնելով հաղորդալարերի տաքացումը էլեկտրական հոսանքով:

Վթարային ռեժիմում, հեռավորությունները ստուգվում են 185 մմ2-ից պակաս հատույթի հաղորդալարերով ՕԳ-ի համար` միջին տարեկան ջերմաստիճանի, սառցակեղևի և քամու բացակայության դեպքում: 185 մմ2 և ավել հատույթի հաղորդալարերով ՕԳ-ի համար, ըստ վթարային ռեժիմի ստուգում, չի պահանջվում:

 

________________

 1 Կախված կարգից, ավտոճանապարհները ունեն հետևյալ չափսերը.

Ճանապարհների կարգը

Ճանապարհների տարրերի լայնությունը

երթևեկելի մասի

ճամփեզրերի

բաժանիչ գոտու

հողային պաստառի

I

15 և ավել

3,75

5

27,5 և ավել

II

7,5

3,75

-

15

III

7

2,5

-

12

IV

6

2

-

10

V

4,5

1,75

-

8

 

2.5.148. Եթե ՕԳ տրամախաչվում է այնպիսի ավտոճանապարհների հետ, որոնցով նախատեսվում է 3,8 մ-ից ավել բարձրությամբ ավտոմեքենաների և այլ տրանսպորտային միջոցների երթևեկություն, ՕԳ-ի երկու կողմերից` ճանապարհների վրա, պետք է տեղադրվեն բեռով շարժվող տրանսպորտի թույլատրելի բարձրությունը ցույց տվող ճանապարհային նշաններ:

 

Աղյուսակ 2.5.32

 

Նվազագույն հեռավորությունը ավտոճանապարհների հետ ՕԳ-ի տրամախաչման եվ մոտեցման դեպքում

 

Տրամախաչում կամ մոտեցում

Նվազագույն հեռավորությունը, մ, ՕԳ լարման դեպքում, կՎ

մինչև 20

35-110

220

330

500

Ուղղաձիգ հեռավորությունները.
ա) հաղորդալարից մինչև ճանապարհի պաստառը.
ՕԳ-ի բնականոն ռեժիմում
հարևան հենամեջի հաղորդալարի խզվածքի դեպքում
7
5
2,5
7
5
2,5
8
5,5
3,5
8,5
6
4,0
9
-
4,5
բ) Հաղորդալարից մինչև տրանսպորտային միջոցները ՕԳ-ի բնականոն ռեժիմում          

Հորիզոնական հեռավորությունները.
ա) հենարանի հիմքից մինչև ճանապարհի հողային պաստառի եզրը տրամախաչման դեպքում
բ) նույնը, բայց ՕԳ ճանապարհին զուգահեռ անցնելու դեպքում
գ) նույնը, բայց ուղեգծի դժվարին հատվածներում` հենարանի ցանկացած մասից մինչև ճանապարհի հողաթմբի ստորոտը կամ առվի արտաքին եզրը.

Հենարանի բարձրության չափ

Հենարանի բարձրությունը պլյուս 5 մ

I և II կարգի ճանապարհների հետ տրամախաչման դեպքում

5

5

5

10

10

մնացած կարգերի ճանապարհների հետ տրամախաչման դեպքում

1,5

2,5

2,5

5

5

դ) ՕԳ ճանապարհին զուգահեռ անցնելու դեպքում եզրային հաղորդալարից (չշեղված վիճակում) մինչև ճանապարհի հողային պաստառի եզրը

2

4

6

8

10

 

ՕԳ-ի հաղորդալարից մինչև ավտոճանապարհի պաստառը այն ուղղաձիգ հեռավորությունների դեպքում, որոնք գերազանցում են 2.5.32 աղյուսակում նշվածները ավելի քան 2 մ-ով թույլատրվում է այդ նշանները չտեղադրել:

Պահպանվող գոտիների սահմաններում գտնվող ճանապարհների հետ ՕԳ-ի տրամախաչման տեղերում` ճանապարհային նշաններ կախել չի թույլատրվում:

2.5.149. ՕԳ-ի այն հենարանները, որոնք գտնվում են ավտոճանապարհի ճամփեզրի վրա, պետք է պաշտպանված լինեն տրանսպորտի վրաերթից:

 

ՕԳ-ի տրամախաչումը եվ մոտեցումը տրոլեյբուսի եվ տրամվայի գծերին

 

2.5.150. ՕԳ տրամախաչման անկյունը տրոլեյբուսի և տրամվայի գծերի հետ չի նորմավորվում:

2.5.151. Տրոլեյբուսի և տրամվայի գծերի հետ տրամախաչման դեպքում, ՕԳ-ի այն հենարանները, որոնք սահմանափակում են տրամախաչման հենամեջը, պետք է լինեն խարսխային բնականոն կառուցվածքի: 120 մմ2 և ավել հատույթով հաղորդալարեր ունեցող ՕԳ-ի համար թույլատրվում են նաև միջանկյալ հենարաններ` խուլ սեղմակներում հաղորդալարերի կախվածքով և կրկնակի ամրակապումով` ցցաձողային մեկուսիչների վրա: Ֆազի` առնվազն երեք հաղորդալարի տրոհման դեպքում, թույլատրվում է ամրակցման սահմանափակ ամրությամբ սեղմակների կիրառում: Խարսխային հենարանների կիրառման դեպքում, հաղորդալարերի կախումը պետք է իրագործվի 2.5.96 կետին համապատասխան:

2.5.152. Տրոլեյբուսի և տրամվայի գծերի հետ ՕԳ-ի տրամախաչման և մոտեցման ժամանակ, ուղղաձիգ հեռավորությունները հաղորդալարերի կախվածքի առավելագույն սլաքի դեպքում պետք է լինեն 2.5.33 աղյուսակում նշվածներից ոչ պակաս:

Բնականոն ռեժիմում ուղղաձիգ հեռավորությունները ստուգվում են կախվածքի առավելագույն սլաքի դեպքում (հաշվի չառնելով հաղորդալարի տաքացումը էլեկտրական հոսանքով):

Վթարային ռեժիմում, ուղղաձիգ հեռավորությունները ստուգվում են 185 մմ2-ից պակաս հատույթով հաղորդալարեր ունեցող ՕԳ-ի համար, տարեկան միջին ջերմաստիճանի և սառցակեղևի ու քամու բացակայության դեպքում: 185 մմ2 և ավել հատույթով հաղորդալարեր ունեցող ՕԳ-ի համար, հեռավորությունների ստուգում` ըստ վթարային ռեժիմի, չի կատարվում:

2.5.153. Հպումային ցանցի հետ ՕԳ-ի տրամախաչումների պաշտպանությունը պարպիչներով կամ պաշտպանական միջակայքերով, իրագործվում է 2.5.123 կետում բերված պահանջներին համապատասխան:

Թույլատրվում է հպումային ցանցի հենարանների պահպանումը տրամախաչող ՕԳ-ի հաղորդալարերի տակ, եթե ՕԳ-ի հաղորդալարերից մինչև հպումային ցանցի հենարանների գագաթը եղած ուղղաձիգ հեռավորությունները կազմում են. 7 մ` 110 կՎ լարմամբ ՕԳ-ի համար, 8 մ` 150-220 կՎ ՕԳ-ի համար և 9 մ` 330-500 կՎ ՕԳ-ի համար:

 

Աղյուսակ 2.5.33

 

Նվազագույն հեռավորությունները ՕԳ-ի հաղորդալարերից` տրոլեյբուսի եվ տրամվայի գծերի հետ տրամախաչման եվ մոտեցման դեպքում

 

Տրամախաչում կամ մոտեցում

Նվազագույն հեռավորությունը, մ, ՕԳ լարման դեպքում, կՎ

մինչև 110

220

330

500

Ուղղաձիգ հեռավորությունները ՕԳ-ի հաղորդալարերից

ա) տրոլեյբուսի գծի հետ տրամախաչման եպքում (բնականոն ռեժիմում).

       

մինչև երթևեկելի մասի ամենաբարձր նիշը

11

12

13

13

մինչև հպումային ցանցի հաղորդալարերը կամ կրող մետաղաճոպանները

3

4

5

5

բ) տրամվայի գծի հետ տրամախաչման դեպքում (բնականոն ռեժիմում).

մինչև ռելսի գլխիկը

9,5

10,5

11,5

11,5

մինչև հպումային ցանցի հաղորդալարը կամ կրող մետաղաճոպանները

3

4

5

5

գ) հարևան հենամեջում ՕԳ-ի հաղորդալարի խզվածքի դեպքում` մինչև տրոլեյբուսի կամ տրամվայի գծի հաղորդալարերը կամ կրող մետաղաճոպանները

1

2

2,5

-

Հորիզոնական հեռավորությունները մոտեցման դեպքում` ՕԳ-ի շեղված հաղորդալարերից մինչև տրոլեյբուսի և տրամվայի հպումային ցանցերի հենարանները

3

4

5

5

 

ՕԳ-ի տրամախաչումը ջրային տարածությունների հետ

 

2.5.154. Ջրային տարածությունների հետ (գետեր, ջրանցքներ, լճակներ և այլն) ՕԳ-ի տրամախաչման անկյունը չի նորմավորվում:

2.5.155. Հեռավորությունները ՕԳ-ի ստորին հաղորդալարերից մինչև ջրի մակերեսը պետք է լինի 2.5.34 աղյուսակում բերվածներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 2.5.34

 

ՕԳ-ի հաղորդալարերի նվազագույն հեռավորությունը գետերի, ջրանցքների եվ այլ ջրային տարածությունների բարձր ջրերի առավելագույն մակարդակից պլյուս 15օC ջերմաստիճանի դեպքում

 

ՕԳ-ի լարումը, կՎ

Նվազագույն հեռավորությունը, մ

Մինչև 110
220
330
500

3
4
4,5
5

 

Ջրի հաշվարկային մակարդակներն ընդունվում են 2.5.13 կետի համապատասխան: ՕԳ-ի հաղորդալարերի տաքանալն էլեկտրական հոսանքից, հաշվի չի առնվում:

2.5.156. Ջրային տարածությունների հետ ՕԳ-ի տրամախաչմանը ներկայացվում են նույն պահանջները, որոնք ներկայացվում են չբնակեցված տեղանքով ՕԳ-ի անցնելուն` լրացուցիչ ստուգելով հեռավորությունները մինչև բարձր ջրերի մակարդակն ըստ 2.5.34 աղյուսակի:

 

ՕԳ-ի անցումը կամուրջներով

 

2.5.158. Կամուրջներով ՕԳ-ի անցման դեպքում, հենարանները կամ պահող կառույցները, որոնք սահմանափակում են ափից դեպի կամուրջ և կամրջի բացովի հատվածով անցնող հենամեջերը, պետք է լինեն խարսխային բնականոն կառուցվածքի: Կամուրջների վրայի բոլոր մնացած պահող կառուցվածքները կարող են լինել միջանկյալ տեսակի` խուլ սեղմակներով հաղորդալարերի ամրակապումով, կամ կրկնակի ամրակցումով` ցցաձողային մեկուսիչների վրա:

2.5.159. Ստորադիր երթանցով մետաղե երկաթուղային կամուրջների վրա, որոնք ամբողջ երկարությամբ հանդերձված են վերին կապերով, թույլատրվում է հաղորդալարերը տեղադրել անմիջապես կամրջի հենամեջային կառուցվածքից վերև` կապերից բարձր, կամ նրա սահմաններից դուրս: Չի թույլատրվում հաղորդալարերը տեղադրել շինությունների մերձակայության եզրաչափքի սահմաններում, ինչպես նաև էլեկտրաֆիկացված երկաթգծերի հպումային ցանցի տարրերով զբաղեցրած լայնության սահմաններում: Հեռավորությունները` ՕԳ-ի հաղորդալարերից մինչև երկաթուղային գծերի բոլոր հաղորդալարերը, որոնք անցկացված են ըստ կամրջի կառուցվածքի, ընդունվում են համաձայն 2.5.142 կետի, այնպես, ինչպես ուղեգծի դժվարային հատվածների համար:

Քաղաքային և խճուղային կամուրջների վրա, թույլատրվում է հաղորդալարերը տեղադրել ինչպես հենամեջային կառույցի սահմաններից դուրս, այնպես էլ կամրջի հետիոտնային երթևեկելի հատվածների լայնության սահմաններում:

Պաշտպանվող կամուրջների վրա, թույլատրվում է ՕԳ-ի հաղորդալարերը տեղադրել հետիոտնային հատվածի նշագծից ցածր:

2.5.160. Նվազագույն հեռավորությունները ՕԳ-ի հաղորդալարերից մինչև կամուրջների զանազան մասերը, պետք է ընդունվեն` համաձայնեցնելով այն կազմակերպությունների հետ, որոնց իրավասության տակ է գտնվում տվյալ կամուրջը, ըստ որում` հաղորդալարերի կախվածքի առավելագույն սլաքի որոշումը կատարվում է կախվածքի սլաքների համեմատման ճանապարհով` օդի ամենաբարձր հաշվարկային ջերմաստիճանի և սառցակեղևի դեպքերում:

 

ՕԳ անցումը ամբարտակներով եվ պատվարներով

 

2.5.161. Ամբարտակներով, պատվարներով և այլն, ՕԳ անցման դեպքում, հեռավորությունները ՕԳ հաղորդալարերից մինչև ամբարտակների և պատվարների զանազան մասերը` կախվածքի առավելագույն սլաքի և առավելագույն շեղման դեպքում, պետք է լինեն 2.5.35 աղյուսակում բերվածներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 2.5.35

 

Նվազագույն հեռավորությունը ՕԳ-ի հաղորդալարերից մինչեվ ամբարտակների եվ պատվարների զանազան մասերը

 

Ամբարտակների և պատվարների մասերը

Նվազագույն հեռավորությունը, մ, ՕԳ լարման դեպքում, կՎ

մինչև 110

220

330

500

Շեպի կատարը և եզերքը

6

7

7,5

8

Շեպի թեք մակերեսը

5

6

6,5

7

Ամբարտակի վրայով արտահոսվող ջրի մակերեսը

4

5

5,5

6

 

Եթե ՕԳ անցնում է ամբարտակներով և պատնեշներով, որոնցով անցկացվում են հաղորդակցուղիներ, ապա նա պետք է բավարարի նաև այն պահանջներին, որոնք ներկայացվում են հաղորդակցուղիների համապատասխան օբյեկտների հետ ՕԳ-ի տրամախաչումների և մոտեցումների դեպքում: ՕԳ-ի հաղորդալարերի կախվածքի առավելագույն սլաքը պետք է որոշվի կախվածքի սլաքների համեմատման ճանապարհով` օդի հաշվարկային առավելագույն ջերմաստիճանի և սառցակեղևի դեպքերի համար:

 

ՕԳ-ի մոտեցումը ջրահովացուցիչների հետ

 

2.5.162. ՕԳ-ի եզրային հաղորդալարերից մինչև ջրահովացուցիչները եղած հեռավորությունը պետք է որոշվի համաձայն ՇՆևԿ II-89-80 «Արդյունաբերական ձեռնարկությունների գլխավոր հատակագծեր» և ՇՆևԿ II-58-75 «Ջերմային էլեկտրակայաններ», ինչպես նաև էլեկտրակայանների, ենթակայանների և էլեկտրահաղորդման ՕԳ-երի տեխնոլոգիական նախագծման նորմերի:

 

ՕԳ-ի մոտեցումը պայթյունավտանգ եվ հրդեհավտանգ կայանքների հետ

 

2.5.163. ՕԳ-ի մոտեցումը շենքերի, կառույցների և արտաքին տեխնոլոգիական կայանքների հետ, որոնք կապված են պայթյունավտանգ, պայթյունահրդեհավտանգ և հրդեհավտանգ նյութերի արդյունահանման, արտադրության, պատրաստման, օգտագործման կամ պահեստավորման հետ, պետք է իրագործվի սահմանված կարգով հաստատված նորմերին համապատասխան:

Եթե մոտեցման նորմերը չեն նախատեսված նորմատիվ փաստաթղթերով, ապա ՕԳ-ի ուղեգծի առանցքից մինչև նշված շենքերը, կառույցները և արտաքին կայանքները եղած հեռավորությունները պետք է լինեն հենարանի բարձրության մեկուկեսապատիկից ոչ պակաս: Դժվարին ուղեգծի հատվածներում, թույլատրվում է հեռավորությունները փոքրացնել համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ համաձայնեցնելով:

 

ՕԳ-ի տրամախաչումը եվ մոտեցումը վերգետնյա խողովակաշարերին եվ ճոպանուղիներին

 

2.5.164. ՕԳ-ի տրամախաչման անկյունը վերգետնյա գազամուղների, նավթամուղների և նավթամթերքամուղների հետ, խորհուրդ է տրվում ընդունել 90օ-ին մոտ: ՕԳ-ի տրամախաչման անկյունը մնացած վերգետնյա խողովակաշարերի, ինչպես նաև ճոպանուղիների հետ, չի նորմավորվում:

110 կՎ և բարձր ՕԳ-ի տրամախաչումը նոր կառուցվող վերգետնյա մայրուղային գազամուղների, նավթամուղների և նավթամթերքամուղների հետ, արգելվում է: Այդ ՕԳ-ի տրամախաչումը թույլատրվում է գործող միագիծ վերգետնյա մայրուղային գազամուղների, նավթամուղների և նավթամթերքամուղների հետ, ինչպես նաև մայրուղային խողովակաշարերի գործող տեխնիկական միջանցքների հետ, ՕԳ-ի երկու կողմերից 1000 մ հեռավորության վրա` հողաթմբում դրանց տեղադրման դեպքում:

2.5.165. Վերգետնյա խողովակաշարերի և ճոպանուղիների հետ ՕԳ-ի տրամախաչման դեպքում, տրամախաչման հենամեջը սահմանափակող ՕԳ-ի հենարանները պետք է լինեն խարսխային բնականոն կառուցվածքի:

120 մմ2 և ավել հատույթի պողպատալյումինե հաղորդալարերով կամ 50 մմ2 և ավել հատույթով ՏԿ տեսակի պողպատե ճոպաններով ՕԳ-ի համար թույլատրվում է նաև թեթևացված կառուցվածքի խարսխային հենարաններ և խուլ սեղմակներում հաղորդալարերի կախումով միջանկյալ հենարաններ:

Ֆազի` առնվազն երեք հաղորդալարի տրոհման դեպքում, թույլատրվում է ամրակցման սահմանափակ ամրությամբ սեղմակների կիրառում:

2.5.166. ՕԳ-ի հաղորդալարերը պետք է տեղադրվեն խողովակաշարերից և ճոպանուղիներից վերև: Բացառիկ դեպքերում, թույլատրվում է մինչև 220 կՎ ՕԳ-ի անցումը ճոպանուղիների տակով, որոնք ՕԳ-ի հաղորդալարերի պատնեշման համար տակից ունեն կամրջակներ կամ ցանցեր: Կամրջակների և ցանցերի ամրակապումը ՕԳ-ի հենարանների վրա, արգելվում է:

Վերգետնյա գազամուղները, բացառությամբ հողաթմբերով անցկացվածներից, ՕԳ-ի հետ տրամախաչման տեղերում հարկավոր է պաշտպանել պատնեշներով: Տրամախաչման տեղում` ՕԳ-ի եզրային հաղորդալարերի պրոյեկցիայի երկու կողմերից (հաշվի առնելով դրանց առավելագույն շեղումը) պատնեշները պետք է ունենան հետևյալ նվազագույն հեռավորությունները. 3 մ` մինչև 20 կՎ ՕԳ-ի համար, 4 մ` 35-110 կՎ ՕԳ-ի համար, 5 մ` 220 կՎ ՕԳ-ի համար, 6 մ` 330 կՎ ՕԳ-ի համար, 6,5 մ` 500 կՎ ՕԳ-ի համար:

 

Աղյուսակ 2.5.36

 

Նվազագույն հեռավորությունները ՕԳ-ի հաղորդալարերից մինչեվ վերգետնյա խողովակաշարերը եվ ճոպանուղիները

 

Տրամախաչում կամ մոտեցում

Նվազագույն հեռավորությունը, մ, ՕԳ լարման դեպքում, կՎ

մինչև 20

35-110

220

330

500

Ուղղաձիգ հեռավորությունները

ՕԳ հաղորդալարից մինչև խողովակաշարի (հողաթմբի) կամ ճոպանուղու ցանկացած մասը` բնականոն ռեժիմում

3

4

5

6

6,5

Նույնը, բայց հարևան հենամեջում հաղորդալարի խզման դեպքում

1

2

3

4

-

Հորիզոնական հեռավորությունները

1) զուգահեռ անցնելու դեպքում.

Հենարանի բարձրությունից ոչ պակաս

ՕԳ-ի եզրային հաղորդալարից մինչև խողովակաշարի (բացառությամբ խյուսամուղից և մայրուղային գազամուղից, նավթամուղից և նավթամթերքամուղից) կամ ճոպանուղու ցանկացած մասը` բնականոն ռեժիմում

         

ՕԳ-ի եզրային հաղորդալարից մինչև խյուսամուղի ցանկացած մասը` բնականոն ռեժիմում

Առնվազն 30 մ

ՕԳ-ի եզրային հաղորդալարից մինչև մայրուղային գազամուղի ցանկացած մասը` բնականոն ռեժիմում

Հենարանի կրկնապատիկ բարձրությունից ոչ պակաս

ՕԳ եզրային հաղորդալարից մինչև մայրուղային նավթամուղի և նավթամթերքամուղի ցանկացած մասը` բնականոն ռեժիմում

50 մ, բայց հենարանի բարձրությունից ոչ պակաս

Դժվարին պայմաններում ՕԳ-ի եզրային հաղորդալարից (նրա առավելագույն շեղման դեպքում) մինչև խողովակաշարի կամ ճոպանուղու ցանկացած մասը

3

4

5

6

6,5

2) տրամախաչման դեպքում.

         

ՕԳ-ի հենարանից մինչև խողովակաշարի կամ ճոպանուղու ցանկացած մասը` բնականոն ռեժիմում

Հենարանի բարձրությունից ոչ պակաս

Դժվարին պայմաններում ՕԳ-ի հենարանից մինչև խողովակաշարի կամ ճոպանուղու ցանկացած մասը

3

4

5

6

6,5

3) ՕԳ-ից մինչև գազամուղի փչամաքրիչ մոմը

Առնվազն 300 մ

ՕԳ-ից մինչև կամրջակները, ցանցերը և պատնեշները եղած հեռավորություններն ընդունում են ինչպես որ մինչև վերգետնյա խողովակաշարերը և ճոպանուղիները (տես 2.5.167):

2.5.167. Վերգետնյա խողովակաշարերի և ճոպանուղիների հետ ՕԳ-ի տրամախաչման, մոտեցման և զուգահեռ անցման դեպքերում, հեռավորությունները պետք է լինեն ոչ պակաս 2.5.36 աղյուսակում բերվածներից:

Բնականոն ռեժիմում ուղղաձիգ հեռավորությունները որոշվում են հաղորդալարի կախվածքից առավելագույն սլաքի դեպքում` հաշվի չառած հաղորդալարերի տաքացումը էլեկտրական հոսանքով:

Վթարային ռեժիմում հեռավորությունները ստուգվում են 185 մմ2-ից պակաս հատույթով հաղորդալարեր ունեցող ՕԳ-ի համար` տարեկան միջին ջերմաստիճանի, սառցակեղևի և քամու բացակայության դեպքում:

185 մմ2 և ավել հատույթի հաղորդալարերով ՕԳ-ի համար, հաղորդալարի խզման դեպքում ստուգում չի պահանջվում:

2.5.168. ՕԳ-ի հետ տրամախաչման հենամեջերում, մետաղե խողովակաշարերը, բացի հողաթմբերում տեղադրվածներից, և ճոպանուղիները, ինչպես նաև պատնեշները, կամրջակները և ցանցերը, պետք է լինեն հողակցված: Արհեստական հողակցիչների կիրառմամբ ապահովված դիմադրությունը պետք է լինի 10 Օհմ-ից ոչ ավել:

 

ՕԳ-ի տրամախաչումը եվ մոտեցումը ստորգետնյա խողովակաշարերին

 

2.5.169. 35 կՎ և ցածր ՕԳ-ի տրամախաչման անկյունը ստորգետնյա մայրուղային գազամուղների, նավթամուղների հետ, ինչպես նաև ՕԳ-ի տրամախաչման անկյունը` մնացած ստորգետնյա խողովակաշարերի հետ, չի նորմավորվում: 110 կՎ և բարձր ՕԳ-ի` նոր կառուցվող ստորգետնյա մայրուղային գազամուղների, նավթամուղների և նավթամթերքամուղների հետ, ինչպես նաև այդ խողովակաշարերի գործող տեխնիկական միջանցքների հետ տրամախաչման անկյունը, պետք է լինի առնվազն 60օ:

2.5.170. Եթե ՕԳ մոտենում է գործող կամ նոր կառուցվող մայրուղային գազամուղներին, որոնց մեջ ճնշումը ավելի քան 1,2 ՄՊա է, մայրուղային նավթամուղներին և նավթամթերքամուղներին, հեռավորությունները նրանց միջև պետք է լինեն ոչ պակաս 2.5.105 կետում բերվածներից: ՕԳ-ի հաղորդալարերը պետք է գտնվեն մայրուղային գազամուղների վրա տեղադրվող փչամաքրիչ մոմերից առնվազն 300 մ հեռավորության վրա:

Եթե ՕԳ անցնում է զուգահեռ` նշված խողովակաշարերի ուղեգծի դժվարին տեղամասերին, կամ տրամախաչվում է այդ խողովակաշարերի հետ, ապա թույլատրվում է հետևյալ նվազագույն հորիզոնական հեռավորությունները ՕԳ-ի հենարանների հողակցիչից և ստորգետնյա մասից (հիմքից) մինչև խողովակաշարերը. 5 մ` մինչև 35 կՎ լարման ՕԳ-ի համար, 10 մ` 110-220 կՎ լարման ՕԳ-ի համար և 15 մ` 330-500 Վ լարման ՕԳ-ի համար:

Նոր կառուցվող 1,2 ՄՊա-ից ավել ճնշումով մայրուղային գազամուղները ՕԳ-ի հետ մոտեցման հատվածներում, եթե դրանք անցնում են 2.5.05 կետում բերվածներից պակաս հեռավորություններով, պետք է համապատասխանեն այն պահանջներին, որոնք ներկայացվում են II կարգից ոչ ցածր գազամուղի հատվածներին` 500 կՎ ՕԳ-ի համար և III կարգից ոչ ցածր` 330 կՎ և ցածր ՕԳ համար:

Նոր կառուցվող մայրուղային նավթամուղները և նավթամթերքամուղները ՕԳ-ի հետ մոտեցման հատվածներում, եթե դրանք անցնում են 2.5.105 կետում բերվածներից պակաս հեռավորությունների վրա, պետք է համապատասխանեն այն պահանջներին, որոնք ներկայացվում են III կարգից ոչ ցածր խողովակաշարերի հատվածներին:

2.5.171. 1,2 ՄՊԱ և պակաս ճնշումով մայրուղային և բաշխիչ գազամուղների հետ ՕԳ-ի մոտեցման և տրամախաչման դեպքերում, ինչպես նաև մայրուղային գազամուղներից դեպի բնակավայրեր և արդյունաբերական ձեռնարկություններ ճյուղավորումների հետ մոտեցման և տրամախաչման դեպքերում, նվազագույն հեռավորությունները ՕԳ-ի հենարանների հողակցիչից և ստորգետնյա մասից (հիմքերից) մինչև խողովակաշարեր պետք է լինեն. 5 մ` մինչև 35 կՎ ՕԳ-ի համար, 10 մ` 110 կՎ և բարձր ՕԳ-ի համար:

2.5.172. Ջերմամուղների, ջրամուղների, կոյուղու (ճնշումային և ինքնահոս), ջրահոսների և ջրաքաշների հետ ՕԳ մոտեցման և տրամախաչման դեպքում, նվազագույն միջանցիկ հեռավորությունները ՕԳ հենարանների հողակցիչից և ստորգետնյա մասից (հիմքերից) մինչև խողովակաշարեր պետք է լինեն 2 մ` մինչև 35 կՎ ՕԳ-ի համար և 3 մ` 110 կՎ և բարձր ՕԳ-ի համար:

Բացառիկ դեպքերում, երբ անհնար է ապահովել մինչև խողովակաշարեր նշված հեռավորությունները (օրինակ, էլեկտրակայանների, արդյունաբերական ձեռնարկությունների տարածքներով, քաղաքների փողոցներով ՕԳ-ի անցման դեպքում), թույլատրվում է այդ հեռավորությունները փոքրացնել` համաձայնեցնելով շահագրգիռ կազմակերպությունների հետ:

Ըստ որում, պետք է նախատեսել ՕԳ-ի հենարանների հիմքերի պաշտպանություն հնարավոր ողողաքանդումից` նշված խողովակաշարերի վնասվելու դեպքում, ինչպես նաև մետաղե խողովակաշարերով վտանգավոր պոտենցիալների դուրս հանման կանխում:

 

ՕԳ-ի մոտեցումը օդանավակայաններին

 

2.5.173. ՕԳ մոտեցումը օդանավակայանների և օդային ուղեգծերի հետ, թույլատրվում է քաղաքացիական ավիացիայի տարածքային վարչության, զինվորական օկրուգի շտաբի և այն նախարարության կամ գերատեսչության վարչության հետ համաձայնությամբ, որի ենթակայության տակ է գտնվում օդանավակայանը` հետևյալ հեռավորությունների վրա ՕԳ-ի դասավորության դեպքում. մինչև 10 կմ օդանավակայանի սահմաններից` ցանկացած բարձրության հենարաններով, 10-ից ավել և մինչև 30 կմ օդանավակայանի սահմաններից` երբ ՕԳ հենարանների վերին կետի բացարձակ նշագիծը գերազանցում է օդանավակայանի բացարձակ նշագիծը 50 մ և ավել, 30-ից ավել և մինչև 75 կմ օդանավակայանի սահմաններից և օդային ուղեգծերում` հենարանների 100 մ և ավել բարձրության դեպքում:

 

Հավելված (գլուխ 2.5-ի)

 

ՕԳ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԸ, ՀԻՄՔԵՐՆ ՈՒ ՀԻՄՆԱՏԱԿԵՐԸ ՆԱԽԱԳԾԵԼՈՒ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

Ընդհանուր դրույթներ: Բեռնվածքների զուգակցումներ

 

1. ՕԳ հենարանների, հիմքերի և հիմնատակերի կառուցվածքները պետք է նախագծվեն ՇՆևԿ II-6-7 համապատասխան, հաշվի առնելով սույն ցուցումները, որոնք կազմվել են սահմանային վիճակների մեթոդով հաշվարկների համեմատ և արտացոլում են ՕԳ կառուցվածքների նախագծման առանձնահատկությունները:

2. ՕԳ հենարանները, հիմքերն ու հիմնատակերը պետք է հաշվարկվեն սեփական կշռից բեռնվածքի և կառուցվածքների վրա հողմնաբեռնվածքների, ՕԳ հաղորդալարերից, մետաղաճոպաններից և սարքավորումներից բեռնվածքների, ինչպես նաև տեղակայման ընդունված ձևով պայմանավորված բեռնվածքի, մոնտյորի քաշից և տեղակայման հարմարանքներից բեռնվածքների համար: Հենարանները, հիմքերն ու հիմնատակերը պետք է հաշվարկվեն նաև որոշակի պայմաններում գործող բեռնվածքների և ազդեցությունների համար, օրինակ` ջրի ճնշումը, սառույցի ճնշումը, ջրի ողողահարման ազդեցությունը, բնահողի ճնշումը և այլն, որոնք ընդունվում են ըստ ՇՆևԿ II-6-77 և այլ նորմատիվային փաստաթղթերի ցուցումներին համապատասխան:

3. Բեռնվածքների և ազդեցությունների հիմնական բնութագրեր հանդիսանում են դրանց նորմատիվային մեծությունները, որոնք որոշվում են 2.5.88-2.5.95 և սույն հավելվածի 5-8 կետերի պահանջներին համապատասխան, իսկ նշված պահանջներով չկանոնակարգված բեռնվածքների համար` ըստ ՇՆևԿ II-6-77 և այլ` պետական կարգով համաձայնեցված կամ հաստատված, նորմատիվային փաստաթղթերին համապատասխան:

4. Բեռնվածքի փոփոխականության, կամ բնականոն շահագործման պայմաններից շեղումների հետևանքով` նորմատիվային արժեքներից ոչ ցանկալի ուղղությամբ (մեծ կամ փոքր) բեռնվածքի հնարավոր շեղումները հաշվի են առնվում գերբեռնման n գործակցով:

5. ՕԳ հենարանների, հիմքերի և հիմնատակերի` ըստ կայունության և ամրության, հաշվարկը պետք է կատարվի հաշվարկային բեռնվածքների համար, որոնք ստացվում են նորմատիվային բեռնվածքները գերբեռնման գործակցով, իսկ 9 կետում նշված դեպքերում` նաև զուգակցման գործակցով բազմապատկելիս:

Հենարանների, հիմքերի և դրանց տարրերի դիմացկունության և ըստ ձևախախտման (դեֆորմացիայի) հաշվարկը կատարվում է նորմատիվային բեռնվածքի համար:

Հիմնատակերի հաշվարկը` ըստ ձևախախտման, կատարվում է այն նորմատիվային բեռնվածքի համար, որում հաշվի չի առնված հենարանի կառուցվածքի վրա քամու ուժի դինամիկ ազդեցությունը (տես 13 կետը):

6. Ազդեցության տևողությունից կախված` բեռնվածքները բաժանվում են երկու խմբի` մշտական և ժամանակավոր (երկարատև, կարճատև, հատուկ):

Մշտական բեռնվածքներ են համարվում ՕԳ շինարարական կառուցվածքների, հաղորդալարերի, մետաղաճոպանների և սարքավորումների սեփական կշռից, տարվա միջին ջերմաստիճանի ու քամու և սառցակեղևի բացակայության դեպքում հաղորդալարերի ու մետաղաճոպանների ձգաուժից, բնահողի կշռից ու ճնշումից, հիմքի վրա գետահունի ջրի ճնշումից, ինչպես նաև կառուցվածքների նախնական լարման ազդեցությունից առաջացող բեռնվածքները:

Երկարատև բեռնվածքներ են համարվում հիմնատակերի` բնահողի կառուցվածքի փոփոխությամբ չուղեկցվող, անհամաչափ ձևախախտումների ազդեցությամբ, ինչպես նաև բետոնի նստվածքի և սողանքի ազդեցությամբ առաջացող բեռնվածքները:

Կարճատև բեռնվածքներ են համարվում հիմքի, հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա քամու ճնշումից, հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա սառցակեղևի կշռից, մետաղաճոպանների և հաղորդալարերի` տարեկան միջին ջերմաստիճանի դեպքում ձգաուժի մեծությունից ավել, լրացուցիչ ձգաուժից, գետափում հիմքերի և հենարանների վրա ողողող ջրերի ճնշումից և սառույցի ճնշումից առաջացող բեռնվածքները, կառուցվածքների պատրաստման և տեղափոխման, ինչպես նաև կառուցվածքների, հաղորդալարերի և մետաղաճոպանների տեղակայման ժամանակ առաջացող բեռնվածքները:

Հատուկ բեռնվածքներ են համարվում հաղորդալարերի և մետաղաճոպանների խզումից, ինչպես նաև երկրաշարժային ազդեցություններից առաջացող բեռնվածքները:

7. ՕԳ հենարանները, հիմքերն ու հիմնատակերը պետք է հաշվարկվեն բնականոն, վթարային և տեղակայման ռեժիմներում ազդող բեռնվածքների զուգակցման համար, ընդ որում տեղակայման ռեժիմում` հաշվի առնելով կառուցվածքների առանձին տարրերի ժամանակավոր ուժեղացման հնարավորությունները:

ՕԳ կառուցվածքների աշխատանքի տարբեր ռեժիմներում կլիմայական և այլ գործոնների զուգակցումը որոշվում է 2.5.34-2.5.36, 2.5.88-2.5.95 կետերի պահանջներին համապատասխան:

ՕԳ հենարանների և հիմքերի կառուցվածքները պետք է հաշվարկվեն նաև`

երկաթբետոնե հենարանները, ըստ նորմատիվային մշտական բեռնվածքների (կշռային, և տարեկան միջին ջերմաստիճանում և սառցակեղևի ու քամու բացակայության դեպքում հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժից առաջացող) վրա ազդող ճեղքերի առաջացման, ըստ նորմատիվային մշտական և 10%-ով նվազեցված նորմատիվային կարճատև բեռնվածքների վրա ազդող բնականոն ռեժիմում ճեղքերի բացման,

փայտե հենարանները, ըստ մշտական բեռնվածքների վրա ազդող ամրության,

երկաթբետոնե հիմքերը, ըստ նորմատիվային մշտական և 10%-ով նվազեցված նորմատիվային կարճատև բեռնվածքների վրա ազդող բնականոն ռեժիմում ճեղքերի բացման:

8. ՕԳ աշխատանքի բնականոն և տեղակայման ռեժիմներում բեռնվածքների զուգակցումը համարվում է հիմնական զուգակցում, իսկ վթարային ռեժիմներում բեռնվածքների զուգակցումը համարվում է հիմնական զուգակցում, իսկ վթարային ռեժիմում և երկրաշարժային ազդեցությունների դեպքում` հատուկ զուգակցում:

9. Վթարային ռեժիմներում և երկրաշարժային ազդեցությունների դեպքում ՕԳ հենարանների, հիմքերի ու հիմնատակերի ամրության և կայունության (սահմանային վիճակների առաջին խումբ) հաշվարկի ժամանակ սառցակեղևի կշռից, հենարանի, հաղորդալարերի ու մետաղաճոպանների վրա հողմնաբեռնվածքից և հաղորդալարերի ու մետաղաճոպանների ձգաուժից առաջացող հաշվարկային բեռնվածքները բազմապատկվում են զուգակցման գործակցով.

ա) հաղորդալարերի ու մետաղաճոպանների խզման ռեժիմում , պահող շարաններով միջանկյալ հենարանների, դրանց հիմքերի ու հիմնատակերի հաշվարկի դեպքում` 0,8, ցցաձողավոր մեկուսիչներով միջանկյալ հենարանների, դրանց հիմքերի ու հիմնատակերի հաշվարկի դեպքում` 1,0 և խարսխային հենարանների, դրանց հիմքերի ու հիմնատակերի հաշվարկի դեպքում` 0,95,

բ) երկրաշարժային ազդեցությունների դեպքում` 0,8

 

 Նորմատիվային բեռնվածքներ

 

10. Հաղորդալարերի ու մետաղաճոպանների կշռից նորմատիվային ուղղաձիգ բեռնվածքները Gն1 , դՆ, որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Gն1 = pն1·l կշռ

 

որտեղ` pն1-ը 1 մ երկարությամբ հաղորդալարի կամ մետաղաճոպանի նորմատիվային կշիռն է, որն ընդունվում է թվապես հավասար ԳՕՍՏ-ում կամ տեխնիկական պայմաններում նշված զանգվածին, կգ,

l կշռ-ը կշռային հենամեջն է, մ:

Տեղակայման որոշակի պայմանների չպատկանող միջանկյալ հենարանների (տիպային, ունիֆիկացված և այլն) համար հաղորդալարերի և մետաղաճոպանների կշռից բեռնվածքների որոշման դեպքում, կշռային հենամեջի երկարությունը խորհուրդ է տրվում ընդունել եզրաչափքային հենամեջի երկարության 1,25-ին հավասար:

Տեղակայման որոշակի պայմանների հետ չկապված միջանկյալ հենարանների հիմքերի կառուցվածքների, խարսխային հեղույսների` ըստ գերձգման, հիմնատակերի` ըստ պոկվելու և այլ տարրերի, որոնց աշխատանքի պայմանները ծանրանում են հաղորդալարերից ու մետաղաճոպաններից կշռային բեռնվածքի փոքրացմամբ, հաշվարկի համար հաղորդալարերի և մետաղաճոպանների կշռից բեռնվածքների որոշման դեպքում, կշռային հենամեջի երկարությունը խորհուրդ է տրվում ընդունել եզրաչափքային հենամեջի երկարության 0,75-ին հավասար:

11. Հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա սառցակեղևի կշռից նորմատիվային ուղղաձիգ բեռնվածքները Gն2, դՆ, որոշվում են հետևյալ բանաձևով`

 

Gն2 = pն2·l կշռ

 

որտեղ` pն2-ը հաղորդալարի կամ մետաղաճոպանի 1 մ-ի վրա սառցե նստվածքի նորմատիվային կշիռն է, որն ընդունվում է թվապես հավասար 2.5.22, 2.5.31 և 2.5.32 կետերին համապատասխան որոշվող զանգվածին, կգ:

12. Հենարանի կառուցվածքի վրա գոյացող սառցակեղևի կշռից նորմատիվային ուղղաձիգ բեռնվածքը որոշվում է հետևյալ բանաձևով`

 

pն = 0,6 . b . y,

 

որտեղ բ-ն սառցակեղևի հաստությունն է, մմ, որն ընդունվում է 2.5.22, 2.5.31 և 2.5.32 կետերին համապատասխան` հաշվի առնելով ՇՆևԿ II-6-74 նշված ըստ բարձրության ուղղման գործակիցը,

0,6-ը գործակից է, որը հաշվի է առնում կառույցի տարրի սառցակալման ենթակա մակերևույթի մակերեսի հարաբերությունը` տարրի մակերևույթի ամբողջ մակերեսին,

y-ն սառցակեղևի հաստությունն է, ընդունվում է հավասար 0,9 գ/սմ3:

Հաղորդալարերի բերված ծանրության կենտրոնի դիրքի մինչև 25 մ բարձրության դեպքում, հենարանի կառուցվածքների վրա սառցե նստվածքը հաշվի չի առնվում:

13. ՕԳ հենարանների կառուցվածքի վրա նորմատիվային հողմնաբեռնվածքը որոշվում է որպես ստատիկ և դինամիկ բաղադրիչների գումար:

Հենարանի վրա հողմնաբեռնվածքի դինամիկ բաղադրիչը հաշվի է առնվում կառուցվածքի սեփական տատանումների պարբերության ցանկացած արժեքների դեպքում:

Հողմնաբեռնվածքի ստատիկ բեռնվածքի նորմատիվային արժեքը` տարրի երկայնակի առանցքին կամ ֆերմայի հարթությանը ուղղահայաց քամու ուղղության դեպքում, Quն, դՆ, որոշվում է հետևյալ բանաձևով`

Quն = q c S

որտեղ` q-ն քամու արագային ճնշումն է, դՆ/մ2, ՕԳ աշխատանքի դիտարկվող ռեժիմում: Որոշվում է 2.5.22, 2.5.23, 2.5.26-2.5.28, 2.5.35, 2.5.36 և 2.5.89 կետերին համապատասխան,

c-ն` աերոդինամիկ գործակիցն է, որը հարթ ֆերմաների, տարածական վանդակավոր կառուցվածքների և առանձին տարրերի համար որոշվում է ՇՆևԿ II-6-74 ցուցումների համաձայն,

S-ը` տարրի կամ ֆերմայի մակերեսն է, մ2, որը հաշվվում է ըստ նրա արտաքին եզրաչափքի, սառցակալման ռեժիմում` հաշվի առնելով 12 կետի ցուցումները:

Հողմնային հոսքի այլ ուղղությունների դեպքում հողմնաբեռնվածքի մեծությունը ընդունվում է ըստ տեղեկատվական կամ փորձարարական տվյալների:

Մինչև 50 մ բարձրությամբ հենարանների համար հողմնաբեռնվածքի դինամիկ բաղադրիչը թույլատրվում է ընդունել.

ազատ կանգնած, միականգնակ պողպատե հենարանների համար` Qդն = 0,50 . Quն

ազատ կանգնած ճակատամուտքի հենարանների համար` Qդն= 0,60 .Quն

հիմքին հոդակապերով ամրակման դեպքում ձգալարերով պողպատե և երկաթբետոնե հենարանների համար` Q = 0,65 . Quն

Ավելի քան 50 մ բարձրությամբ ազատ կանգնած հենարանների հողմնաբեռնվածքի դինամիկ բաղադրիչի նորմատիվային արժեքը որոշվում է ՇՆևԿ II-6-74 ցուցումներին համապատասխան:

Ազատ կանգնած երկաթբետոնե հենարանների հաշվարկի դեպքում, հողմնաբեռնվածքի դինամիկ բաղադրիչը հաշվի չի առնվում, եթե հենարանի կառուցվածքի վրա հողմնաբեռնվածքի ստատիկ բաղադրիչից ծռող մոմենտը կազմում է հենարանի, հաղորդալարերի և շանթապաշտպան մետաղաճոպանների վրա հողմնաբեռնվածքների ազդեցությունից գումարային մոմենտի 20%-ից ոչ ավել:

Փայտե հենարանների հաշվարկներում դինամիկ բաղադրիչը հաշվի չի առնվում:

14. Հենարանի կողմից ընկալվող, հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա նորմատիվային հողմնաբեռնվածքը որոշվում է 2.5.30 կետում բերված բանաձևով: Ընդ որում հաղորդալարի կամ մետաղաճոպանի տրամագծային հատույթի մակերեսը որոշվում է հողմնային հենամեջի երկարությանը հավասար երկարության դեպքում:

Տեղակայման որոշակի պայմանների հետ չկապված միջանկյալ հենարանների և հիմքերի նախագծման ժամանակ հողմնային հենամեջի երկարությունը խորհուրդ է տրվում ընդունել եզրաչափքային հենամեջի երկարությանը հավասար:

 

Հաշվարկային բեռնվածքներ եվ գերբեռնման գործակիցներ

 

15. Հաշվարկային բեռնվածքները որոշվում են նորմատիվային բեռնվածքները գերբեռնման գործակցով բազմապատկելով` հաշվի առնելով 5 և 9 կետերի ցուցումները:

Հենարանների, հիմքերի ու հիմնատակերի կառուցվածքների` ըստ սահմանային վիճակների առաջին խմբի (ամրության և կայունության) հաշվարկի ժամանակ գերբեռնման n գործակիցները պետք է ընդունել համաձայն աղյուսակի:

Տեղակայման ռեժիմում հենարանների, հիմքերի ու հիմնատակերի հաշվարկի ժամանակ, բոլոր տեսակի բեռնվածքների համար մտցվում է գերբեռնման մեկ ընդհանուր գործակից` n=1,1, բացառությամբ մոնտյորի կշռից և տեղակայման հարմարանքներից բեռնվածքների, որոնց համար գերբեռնման գործակիցը ընդունվում է 1,3:

16. Զանգվածային հենարանների և հիմքերի նոր տեսակները ենթակա են ստուգման` փորձնական նմուշների փորձարկումով:

 

Գերբեռնման գործակիցներ

 

Բեռնվածքի անվանումը

Գերբեռնման գործակիցը

ՕԳ շինարարական կառուցվածքների, հաղորդալարերի, մետաղաճոպանների և սարքավորումների սեփական կշռից

Հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա սառցակեղևի կշռից

Հենարանի կառուցվածքի վրա սառցակեղևի կշռից

Հենարանի կառուցվածքի վրա հողմնաբեռնվածքը`

հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա սառցակեղևի բացակայության դեպքում

հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա սառցակեղևի դեպքում

Հաղորդալարերի և մետաղաճոպանների վրա հողմնաբեռնվածքը`

սառցակեղևից ազատ,

սառցակեղևով ծածկված

Սառցակեղևով ծածկված կամ առանց սառցակեղևի հաղորդալարերի և մետաղաճոպանների ձգաուժերից հորիզոնական բեռնվածքները

Մոնտյորի կշռից և տեղակայման հարմարանքներից


1,1 (0,9)*
2,0
1,3

1,2
1,0 (1,2)**

1,2
1,4

1,3 (1,5)***
1,3

 

*Փակագծում նշվածը պետք է ընդունել այն դեպքում, երբ ուղղաձիգ մշտական բեռնվածքի նվազումը բերում է կառուցվածքի աշխատանքի պայմանների վատթարացում (օրինակ` խարսխային հեղույսների, հիմքերի և հիմնատակերի դուրս քաշելու, պոկելու դեպքում հաշվարկների ժամանակ):

**Փակագծում նշված է ընդունվում է հենարանի կառուցվածքի վրա սառցե նստվածքները հաշվի առնելիս:

***Փակագծում նշված արժեքը ընդունվում է ցցաձողավոր մեկուսիչներին ամրակապումով հաղորդալարերի համար:

 

Մ Ա Ս  3

 

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԻԿԱ

 

Գ Լ ՈՒ Խ  3.1

 

ՄԻՆՉԵՎ 1 ԿՎ ԼԱՐՄԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Կիրառման տիրույթը, սահմանումներ

 

3.1.1. Կանոնների սույն գլուխը տարածվում է ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում կառուցվող մինչև 1 կՎ էլեկտրական ցանցերի պաշտպանության վրա: Նշված լարման ցանցերի պաշտպանության` տարբեր էլեկտրակայանքների առանձնահատկություններով առաջացած լրացուցիչ պահանջները, բերված են Կանոնների ուրիշ գլուխներում:

3.1.2. Ոչ բնականոն ռեժիմների ժամանակ` պաշտպանվող էլեկտրական ցանցը ավտոմատ կերպով անջատող սարքը կոչվում է պաշտպանության սարք:

 

Պաշտպանության սարքերին ներկայացվող պահանջները

 

3.1.3. Ըստ իրենց անջատման ունակության, պաշտպանության սարքերը պետք է համապատասխանեն էլեկտրական ցանցի պաշտպանվող տեղամասի սկզբում ԿՄ հոսանքի առավելագույն արժեքին (տես նաև գլ. 1.4):

Թույլատրվում է ԿՄ հոսանքի առավելագույն արժեքների նկատմամբ անկայուն, ինչպես նաև ըստ միանգամյա սահմանային փոխարկման ունակության ընտրված պաշտպանության սարքերի տեղակայում, եթե դրանց պաշտպանող խմբային սարքը կամ սնող աղբյուրի ուղղությամբ տեղադրված մոտակա սարքը ապահովում է ԿՄ հոսանքի ակնթարթային անջատումը: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նշված սարքերի ակնթարթորեն գործող շղթայազատիչի (ընդհատիչի) նախադրվածքի հոսանքը լինի անկայուն սարքերի խմբից յուրաքանչյուրի միանգամյա փոխարկման ունակության հոսանքից ավելի փոքր, և եթե սարքերի ամբողջ խմբի այդպիսի ոչ ընտրողական անջատումը չի սպառնում վթարներով, թանկարժեք սարքավորանքի և նյութերի փչացումով կամ բարդ տեխնոլոգիական պրոցեսի խանգարումներով:

3.1.4. Ցանցի առանձին տեղամասերի պաշտպանության համար ծառայող ապահովիչների հալուն ներդիրների անվանական հոսանքները և ավտոմատ անջատիչների նախադրվածքների հոսանքները բոլոր դեպքերում հարկ է ընտրել ըստ հնարավորության նվազագույնները` ըստ այդ տեղամասերի հաշվարկային հոսանքների, կամ ըստ էլեկտրաընդունիչների անվանական հոսանքների, բայց այնպես, որ կարճատև գերբեռնվածքների ժամանակ (գործարկման հոսանքներ, տեխնոլոգիական բեռնվածքների գագաթնակետեր, ինքնագործարկման հոսանքներ և նմ.) պաշտպանության սարքերը չանջատեն էլեկտրակայանքները:

3.1.5. Որպես պաշտպանության սարքեր պետք է կիրառվեն ավտոմատ անջատիչներ կամ ապահովիչներ: Անհրաժեշտության դեպքում, արագագործության, զգայնության կամ ընտրողականության պահանջները ապահովելու համար թույլատրվում է կիրառել դուրս բերվող ռելեների (անուղղակի գործողության ռելեներ) օգտագործմամբ պաշտպանության սարքվածքներ:

3.1.6. Ավտոմատ անջատիչները և խցանաձև ապահովիչները ցանցին այնպես պետք է միացվեն, որ ապահովիչի (ավտոմատ անջատիչի) պտուտակահանված խցանի ժամանակ ապահովիչի (ավտոմատ անջատիչի) պտուտակային պարկուճը մնա առանց լարման: Միակողմանի սնման ժամանակ սնող հաղորդչի (մալուխի կամ հաղորդալարի) միացումը պաշտպանական սարքին, որպես կանոն, պետք է կատարվի անշարժ հպակներին:

3.1.7. Պաշտպանության յուրաքանչյուր սարք պետք է ունենա իրենով պաշտպանվող ցանցի համար պահանջվող սարքի անվանական հոսանքի, շղթայազատիչի նախադրվածքի և հալուն ներդիրի անվանական հոսանքի արժեքները նշող մակագրություն: Խորհուրդ է տրվում մակագրությունները գրել սարքի վրա, կամ պաշտպանության սարքերի տեղակայման տեղին մոտ տեղավորված սխեմայի վրա:

 

Պաշտպանության ընտրությունը

 

3.1.8. Էլեկտրական ցանցերը պետք է ունենան ըստ հնարավորության անջատման նվազագույն ժամանակ և ընտրողականության պահանջները ապահովող պաշտպանություն` կարճ միակցման հոսանքներից:

Պաշտպանությունը պետք է ապահովի վնասված տեղամասի անջատումը պաշտպանվող գծի վերջում, միա-, երկ-, և եռաֆազ ԿՄ ժամանակ` խուլ հողակցված չեզոքով ցանցերում, երկ- և եռաֆազ ԿՄ ժամանակ` մեկուսացված չեզոքով ցանցերում:

Ցանցի վնասված տեղամասի հուսալի անջատումը ապահովվում է, եթե ԿՄ հաշվարկային նվազագույն հոսանքի և ապահովիչի հալուն ներդիրի կամ ավտոմատ անջատիչի շղթայազատիչի անվանական հոսանքի հարաբերությունը լինի ոչ պակաս 1.7.79 և 7.3.139-ում բերված արժեքներից:

3.1.9. Միայն ԿՄ հոսանքներից պաշտպանվող (համաձայն 3.1.10 գերբեռնվածքներից պաշտպանություն չպահանջող) ցանցերում, բացառությամբ տարածական, օրինակ, գյուղական, կոմունալ ցանցերի, թույլատրվում է չկատարել 1.7.79 և 7.3.139-ում բերված ԿՄ հոսանքի պատիկության հաշվարկային ստուգում, եթե ապահովված է պայմանը, որ 1.3 գլխ. աղյուսակներում բերված հաղորդիչների երկարատև թույլատրելի հոսանքային բեռնվածքների նկատմամբ, պաշտպանության սարքերը ունենան պատիկություն ոչ ավել քան.

300%` ապահովիչի հալուն ներդիրի անվանական հոսանքի համար,

450%` միայն առավելագույն ակնթարթորեն գործող շղթայազատիչ (ընդհատիչ) ունեցող ավտոմատ անջատիչի նախադրվածքի հոսանքի համար,

100%` հոսանքից հակադարձ կախյալ չկարգավորվող բնութագրով ավտոմատ անջատիչի շղթայազատիչի անվանական հոսանքի համար (ընդհատիչի առկայությունից կամ բացակայությունից անկախ),

125%` հոսանքից հակադարձ կախյալ կարգավորվող բնութագրով ավտոմատ անջատիչի շղթայազատիչի շարժանցի հոսանքի համար: Եթե այդ ավտոմատ անջատիչի վրա կա նաև ընդհատիչ, ապա դրա գործարկման հոսանքի պատիկությունը չի սահմանափակվում:

Հոսանքի բարձրացված նախադրվածքներով պաշտպանության սարքերի առկայությունը հիմք չի հանդիսանում հաղորդիչների հատվածքի` 1.3 գլխ. նշվածներից ավել մեծացման համար:

3.1.10. Շինությունների ներսում այրվող արտաքին թաղանթով կամ մեկուսացումով, բաց տեղադրված հաղորդիչներով կատարված ցանցերը, պետք է պաշտպանված լինեն գերբեռնվածքից: Բացի այդ, շինությունների ներսում գերբեռնվածքից պետք է պաշտպանված լինեն.

լուսավորության ցանցերը` բնակելի և հասարակական շենքերում, առևտրական շինություններում, արդյունաբերական ձեռնարկությունների ծառայողական և կենցաղային շինություններում, ներառյալ կենցաղային և շարժական էլեկտրաընդունիչների համար ցանցերը (արդուկների, թեյամանների, սալօջախների, տնային սառնարանների, փոշեծծիչների, լվացքի և կարի մեքենաների և նմ.), ինչպես նաև հրդեհավտանգ գոտիներում,

ուժային ցանցերը` արդյունաբերական ձեռնարկություններում, բնակելի և հասարակական շենքերում, առևտրական շինություններում` միայն այն դեպքերում, երբ ըստ ցանցի տեխնոլոգիական պրոցեսի պայմանների կամ աշխատանքի ռեժիմի կարող է առաջանալ հաղորդիչների երկարատև գերբեռնվածք, բոլոր տեսակի ցանցերը պայթյունավտանգ գոտիներում` 7.3.94 պահանջներին համապատասխան:

3.1.11. Բեռնվածքներից պաշտպանվող ցանցերում (տես 3.1.10) հաղորդիչները հարկ է ընտրել ըստ հաշվարկային հոսանքի, ընդ որում` պետք է ապահովվի պայմանը, որ 1.3 գլխ. աղյուսակներում բերված հաղորդիչների երկարատև թույլատրելի հոսանքային բեռնվածքների նկատմամբ, պաշտպանության սարքերը ունենան պատիկություն ոչ ավել քան.

80%` հալուն ներդիրի անվանական հոսանքի կամ միայն առավելագույն ակնթարթորեն գործող շղթայազատիչ (ընդհատիչ) ունեցող ավտոմատ անջատիչի նախադրվածքի հոսանքի համար` պոլիվինիքլորիդե, ռետինե և ըստ ջերմային բնութագրի համանման մեկուսացմամբ հաղորդիչների համար: Արդյունաբերական ձեռնարկությունների ոչ պայթյունավտանգ արտադրական շինություններում անցկացվող հաղորդիչների համար, թույլատրվում է 100%,

100%` հալուն ներդիրի անվանական հոսանքի կամ միայն առավելագույն ակնթարթորեն գործող շղթայազատիչ (ընդհատիչ) ունեցող ավտոմատ անջատիչի նախադրվածքի հոսանքի համար` թղթե մեկուսացումով մալուխների համար,

100%` հոսանքից հակադարձ կախյալ չկարգավորվող բնութագրով ավտոմատ անջատիչի շղթայազատիչի անվանական հոսանքի համար (ընդհատիչի առկայությունից կամ բացակայությունից անկախ)` բոլոր մակնիշների հաղորդիչների համար,

100%` հոսանքից հակադարձ կախյալ կարգավորվող բնութագրով ավտոմատ անջատիչի շղթայազատիչի շարժանցի հոսանքի համար` պոլիվինիքլորիդե, ռետինե և ըստ ջերմային բնութագրի համանման մեկուսացմամբ հաղորդիչների համար,

125%` հոսանքից հակադարձ կախյալ կարգավորվող բնութագրով ավտոմատ անջատիչի շղթայազատիչի շարժանցի հոսանքի համար` թղթե մեկուսացմամբ և ռետինացված պոլիէթիլենից մեկուսացմամբ մալուխների համար:

3.1.12. Հաղորդիչների` դեպի կարճ միակցված էլեկտրաշարժիչները ճյուղավորումների երկարատև թույլատրելի հոսանքային բեռնվածքը պետք է լինի` էլեկտրաշարժիչի անվանական հոսանքի 100%-ից ոչ պակաս` ոչ պայթյունավտանգ գոտիներում և 125%`պայթյունավտանգ գոտիներում և 125% պայթյունավտանգ գոտիներում:

Դեպի կարճ միակցված էլեկտրաշարժիչները հաղորդիչների երկարատև թույլատրելի բեռնվածքի և պաշտպանության սարքերի նախադրվածքների միջև հարաբերությունը ցանկացած դեպքում` չպետք է գերազանցի 3.1.9 (տես նաև 7.3.97)-ում նշվածներին:

3.1.13. Այն դեպքերում, երբ ըստ 3.1.9 և 3.1.11 որոշված հաղորդչի պահանջվող երկարատև թույլատրելի հոսանքային բեռնվածքը չի համընկնում 1.3 գլխ. բերված աղյուսակների թույլատրելի բեռնվածքների տվյալների հետ, թույլատրվում է մոտակա փոքր`, բայց ոչ պակաս, քան պահանջվում է ըստ հաշվարկային հոսանքի, հատվածքով հաղորդչի կիրառումը:

 

Պաշտպանության սարքերի տեղակայման տեղերը

 

3.1.14. Պաշտպանության սարքերը հարկ է դասավորել, ըստ հնարավորության սպասարկման համար մատչելի տեղերում այնպես, որ բացառված լինի դրանց մեխանիկական վնասվածքների հնարավորությունը: Դրանց տեղակայումը պետք է այնպես կատարված լինի, որ դրանց հետ գործողություն կատարելիս, կամ դրանց գործողության ժամանակ, բացառված լինեն սպասարկող անձնակազմի համար վտանգը և շրջապատող առարկաների վնասվելու հնարավորությունը:

Բաց հոսանքատար մասերով պաշտպանության սարքերը, սպասարկման համար պետք է մատչելի լինեն միայն որակյալ անձնակազմին:

3.1.15. Պաշտպանության սարքերը, որպես կանոն, հարկ է տեղադրել ցանցի այն տեղերում, որտեղ հաղորդչի հատույթը փոքրանում է (ըստ էլեկտրաէներգիայի սպառման տեղի ուղղության), կամ որտեղ դա անհրաժեշտ է պաշտպանության զգայնության և ընտրողականության ապահովման համար (տես նաև 3.1.16 և 3.1.19):

3.1.16. Պաշտպանության սարքերը պետք է տեղակայվեն պաշտպանվող հաղորդիչների սնող գծին միացման տեղերում: Անհրաժեշտության դեպքերում թույլատրվում է սնող գծի և ճյուղավորման պաշտպանության սարքի միջև տեղամասի երկարությունը ընդունել մինչև 6 մ: Այդ տեղամասում հաղորդիչները կարող են ունենալ սնող գծերի հաղորդիչների հատվածքից փոքր հատվածք, բայց ոչ փոքր` պաշտպանության սարքից հետո հաղորդչի հատվածքից ոչ ավելի փոքր:

Դժվարամատչելի տեղերում (օրինակ, մեծ բարձրության վրա) իրագործվող ճյուղավորումների համար թույլատրվում է պաշտպանության սարքերը տեղակայել սպասարկման համար հարմար տեղում (օրինակ, բաշխիչ կետի ներանցիչի վրա, էլեկտրաընդունիչի գործարկման սարքվածքի մեջ և ուր)` ճյուղավորման կետից մինչև 30 մ հեռավորության վրա: Ընդ որում ճյուղավորման հաղորդիչների հատվածքը պետք է լինի հաշվարկային հոսանքով որոշվող հատվածքից ոչ պակաս, բայց պետք է ապահովի սնող գծի պաշտպանված տեղամասի թողունակության 10%-ից ոչ պակաս: Նշված դեպքերում ճյուղավորումների հաղորդիչների անցկացումը (ճյուղավորումների մինչև 6 մ և մինչև 30 մ երկարությունների դեպքում) հաղորդիչների այրվող արտաքին թաղանթի կամ մեկուսացման պայմաններում պետք է կատարվի խողովակներում, մետաղաճկափողերում կամ տուփախողովակներում մնացած դեպքերում, բացառությամբ մալուխային կառուցվածքների, հրդեհավտանգ և պայթյունավտանգ գոտիների կառուցվածքների վրա` բաց, դրանց հնարավոր մեխանիկական վնասվածքներից պաշտպանելու պայմանով:

3.1.17. Ցանցերը ապահովիչներով պաշտպանելիս, վերջինները պետք է տեղակայվեն բոլոր բնականոն չհողակցված բևեռների կամ ֆազերի վրա: Զրոյական աշխատանքային հաղորդիչներում ապահովիչների տեղակայումը արգելվում է:

3.1.18. Խուլ հողակցված չեզոքով ցանցերը ավտոմատ անջատիչներով պաշտպանելիս դրանց շղթայազատիչները պետք է տեղակայվեն բոլոր բնականոն չհողակցված հաղորդիչներում (տես նաև 7.3.99):

Մեկուսացված չեզոքով ցանցերը պաշտպանելիս եռաֆազ հոսանքի եռահաղորդալար ցանցերում և միաֆազ կամ հաստատուն հոսանքի երկհաղորդալար ցանցերում թույլատրվում է ավտոմատ անջատիչների շղթայազատիչները տեղակայել եռահաղորդալար ցանցերի երկու ֆազերում և երկհաղորդալար ցանցերի մի ֆազում (բևեռներում):

Զրոյական հաղորդիչներում թույլատրվում է շղթայազատիչներ տեղակայել միայն այն պայմանով, որ դրանց գործարկման ժամանակ ցանցից միաժամանակ անջատվում են լարման տակ գտնվող բոլոր հաղորդիչները:

3.1.19. Եթե դա նպատակահարմար է ըստ շահագործման պայմանների, պաշտպանության սարքերը թույլատրվում է չտեղակայել`

1) վահանի հաղորդաձողերից դեպի նույն վահանի վրա տեղակայված սարքերը հաղորդիչների ճյուղավորման տեղերում, ընդ որում` հաղորդիչները պետք է ընտրվեն ըստ ճյուղավորման հաշվարկային հոսանքի,

2) սնող գծի երկայնքով, դրա հատվածքի փոքրացման տեղերում և դրա ճյուղավորումների վրա, եթե գծի նախորդ, կամ եթե գծի չպաշտպանված տեղամասերը կամ դրա ճյուղավորումները կատարված են գծի պաշտպանված տեղամասի հաղորդիչների հատվածքի կեսից ոչ պակաս հատվածքով ընտրված հաղորդիչներով,

3) սնող գծից դեպի փոքր հզորության էլեկտրաընդունիչներ ճյուղավորումների վրա, եթե դրանց սնող գիծը պաշտպանված է 25Ա-ից ոչ ավել նախադրվածքով սարքով ուժային էլեկտրաընդունիչների և կենցաղային էլեկտրասարքերի համար, իսկ լուսատուների համար` 6.2.2-ին համաձայն,

4) սնող գծից չափիչ, կառավարման և ազդանշանման շղթաների հաղորդիչների ճյուղավորումների վրա, եթե այդ հաղորդիչները դուրս չեն գալիս համապատասխան մեքենաների կամ վահանի սահմաններից, կամ եթե այդ հաղորդիչները դուրս են գալիս դրանց սահմաններից, բայց էլեկտրահաղորդագիծը տեղադրված է խողովակներում կամ ունի չայրվող թաղանթ:

Պաշտպանության սարքերը չի թույլատրվում տեղակայել սնող գծին` այնպիսի կառավարման, ազդանշանման և չափիչ շղթաների միացման տեղերում, որոնց անջատումը կարող է առաջ բերել վտանգավոր հետևանքներ (հրշեջ պոմպերի, պայթյունավտանգ խառնուրդի առաջացումը կանխող օդափոխիչների, էլեկտրակայանների սեփական կարիքների որոշ մեխանիզմների անջատումը): Այդպիսի շղթաները բոլոր դեպքերում պետք է կատարվեն խողովակներում տեղադրված հաղորդիչներով, կամ ունենան չայրվող թաղանթ: Այդ շղթաների հատվածքները պետք է լինեն 3.4.4-ում բերվածներից ոչ պակաս:

 

Գ Լ ՈՒ Խ  3.2

 

ՌԵԼԵԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Կիրառման տիրույթը

 

3.2.1. Կանոնների սույն գլուխը տարածվում է էներգահամակարգի էլեկտրական մասի տարրերի, արդյունաբերական և այլ 1 կՎ-ից բարձր էլեկտրակայանքների` գեներատորների, տրանսֆորմատորների, գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների, էլեկտրահաղորդագծերի, հաղորդաձողերի և համաժամանակյա փոխհատուցիչների ռելեային պաշտպանության սարքվածքների վրա:

35 կՎ-ից բարձր մալուխային գծերի, ինչպես նաև ատոմային էլեկտրակայանի և հաստատուն հոսանքի հաղորդման էլեկտրակայանքների պաշտպանությունը Կանոնների սույն գլխում չի դիտարկվում:

Մինչև 1 կՎ էլեկտրական ցանցերի, էլեկտրաշարժիչների, կոնդենսատորային կայանքների, էլեկտրաջերմային կայանքների պաշտպանությանը ներկայացվող պահանջները տես համապատասխանաբար 3.1, 5.3, 5.6 և 7.5 գլխ.:

Այս և ուրիշ գլուխներում չդիտարկված էլեկտրակայանքների տարրերի ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է կատարվեն սույն գլխի ընդհանուր պահանջներին համապատասխան:

 

Ընդհանուր պահանջներ

 

3.2.2. Էլեկտրակայանքները պետք է սարքավորված լինեն ռելեային պաշտպանության սարքվածքներով, որոնք նախորոշված են.

ա) անջատիչների միջոցով, վնասված տարրը մնացած` էլեկտրական համակարգի (էլեկտրակայանքի) չվնասված մասից ավտոմատ անջատման համար: Եթե վնասվածքը (օրինակ, հողանցումը մեկուսացված չեզոքով ցանցերում) անմիջականորեն չի խախտում էլեկտրական համակարգի աշխատանքը, թույլատրվում է ռելեային պաշտպանության գործողությունը միայն ազդանշանի համար:

բ) էլեկտրական համակարգի տարրերի աշխատանքի վտանգավոր, ոչ բնականոն ռեժիմներին (օրինակ, գերբեռնվածքին, հիդրոգեներատորի ստատորի փաթույթում լարման բարձրացմանը) արձագանքելու համար: Էլեկտրակայանքի աշխատանքի ռեժիմից և շահագործման պայմաններից կախված, ռելեային պաշտպանությունը պետք է իրագործված լինի ազդանշանի կամ այն տարրերի անջատման գործողությունով, որոնց աշխատանքում թողնելը կարող է բերել վնասվածքի առաջացման:

3.2.3. Էլեկտրակայանքի էժանացման նպատակով ավտոմատ անջատիչների և ռելեային պաշտպանության փոխարեն պետք է կիրառել ապահովիչներ կամ բաց հալուն ներդիրներ, եթե դրանք`

կարող են ընտրված լինել պահանջված պարամետրերով (անվանական լարում և հոսանք, անջատման անվանական հոսանք և ուր.),

ապահովում են պահանջվող ընտրողականությունը և զգայնությունը.

չեն խոչընդոտում ըստ էլեկտրակայանքի աշխատանքի պայմանների անհրաժեշտ ավտոմատիկայի (ավտոմատ կրկնական միացում` ԱԿՄ, պահուստի ավտոմատ միացում` ՊԱՄ և այլն) կիրառմանը:

Ապահովիչների կամ բաց հալուն ներդիրների օգտագործման ժամանակ, ելնելով ոչ լիաֆազ ռեժիմում անհամաչափության մակարդակից և սնվող բեռնվածքի բնույթից, պետք է դիտարկել ոչ լիաֆազ ռեժիմից պաշտպանության տեղակայման անհրաժեշտությունը` ընդունող ենթակայանում:

3.2.4. Համակարգի չվնասված մասի անխափան աշխատանքի պահպանման (էլեկտրական համակարգի և սպառողների էլեկտրակայանքների կայուն աշխատանք, էլեկտրաշարժիչների ինքնագործարկման, համաժամանակության մեջ ներքաշման, ԱԿՄ և ՊԱՄ հաջող գործողությամբ բնականոն աշխատանքի վերականգնման հնարավորության ապահովում և այլն) և տարրի վնասվածքի տիրույթի ու աստիճանի սահմանափակման նպատակով ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է ապահովեն ԿՄ անջատման հնարավոր նվազագույն ժամանակը:

3.2.5. Անջատման վրա գործող ռելեային պաշտպանությունը, որպես կանոն, պետք է ապահովի գործողության ընտրողականություն, որպեսզի էլեկտրակայանքի որևէ տարրի վնասվածքի ժամանակ անջատվի միայն այդ վնասված տարրը:

Թույլատրվում է պաշտպանության ոչ ընտրողական գործողություն (հետագայում ԱԿՄ և ՊԱՄ գործողությամբ ուղղվող)`

ա) եթե այդ անհրաժեշտ է ԿՄ անջատման արագացումը ապահովելու համար (տես 3.2.4),

բ) գծերի և տրանսֆորմատորների շղթաներում վնասված տարրը անհոսանք դադարի ժամանակ անջատող զատիչներով պարզեցված գլխավոր էլեկտրական սխեմաներ օգտագործելիս:

3.2.6. Թույլատրվում է իրագործել գործողության ընտրողականությունը ապահովող պահաժամերով ռելեային պաշտպանության սարքվածքներ, եթե` ԿՄ պահաժամերով անջատելիս ապահովվում են 3.2.4-ի պահանջները, և երբ պաշտպանությունը գործում է որպես պահուստային (տես 3.2.15):

3.2.7. Ռելեային պաշտպանության գործառման հուսալիությունը (գործարկում գործարկման համար պայմաններ առաջանալիս և չգործարկում դրանց բացակայության ժամանակ) պետք է ապահովված լինի սարքվածքների կիրառումով, որոնք իրենց պարամետրերով և իրագործմամբ համապատասխանում են նշանակմանը, ինչպես նաև այդ սարքվածքների պատշաճ սպասարկումով:

Անհրաժեշտության դեպքում պետք է օգտագործել գործառման հուսալիությունը բարձրացնող հատուկ միջոցներ, մասնավորապես սխեմային պահուստավորում, վիճակի անընդհատ կամ պարբերական վերահսկում և ուրիշ:

Պետք է հաշվի առնվի նաև սպասարկող անձնակազմի սխալ ներգործությունների հավանականությունը` ռելեային պաշտպանության հետ գործողություններ կատարելիս:

3.2.8. Լարման շղթաներ ունեցող ռելեային պաշտպանության առկայության դեպքում հարկ է նախատեսել`

ավտոմատ անջատիչների անջատման, ապահովիչները այրվելու և լարման շղթաների այլ խախտումների ժամանակ (եթե այդ խախտումները կարող են բերել պաշտպանության կեղծ գործարկման` բնականոն ռեժիմում) պաշտպանությունը գործողությունից ավտոմատ կերպով դուրս բերող, ինչպես նաև այդ շղթաների խախտումների մասին ազդանշանող սարքվածքներ,

լարման շղթաների խախտումների մասին ազդանշանող սարքվածքներ, եթե այդ խախտումները չեն բերում պաշտպանության կեղծ գործարկման` բնականոն ռեժիմի պայմաններում, բայց կարող են բերել ավելորդ գործարկման` ուրիշ պայմաններում (օրինակ` պաշտպանվող գոտուց դուրս ԿՄ ժամանակ):

3.2.9. Խողովակավոր պարպիչներով էլեկտրահաղորդման գծերի վրա արագագործ ռելեային պաշտպանություն տեղադրելիս, պետք է նախատեսված լինի նրա կարգավորումը պարպիչների աշխատանքից, որի համար`

մինչև անջատման ազդանշան տալու պահը ռելեային պաշտպանության գործարկման նվազագույն ժամանակը պետք է մեծ լինի պարպիչների միապատիկ գործարկման ժամանակից, այսինքն, մոտ 0,06-0,08 վրկ:

Պարպիչների հոսանքի իմպուլսից գործարկվող պաշտպանության գործարկման օրգանները պետք է ունենան վերադարձի հնարավորին չափ փոքր ժամանակ (մոտ 0,01 վրկ իմպուլսի անհետանալու պահից):

3.2.10. Պահաժամերով ռելեային պաշտպանությունների գործարկման խափանումների բացառման համար յուրաքանչյուր որոշակի դեպքում (ժամանակի ընթացքում ԿՄ հոսանքների մարման պատճառով, ճոճումների առաջացման, վնասվածքի տեղում աղեղի առաջացման հետևանքով և այլն հարկ է քննարկել ԿՄ դեպքում հոսանքի կամ դիմադրության սկզբնական արժեքից պաշտպանության գործողության ապահովման նպատակահարմարությունը):

3.2.11. 110 կՎ և բարձր լարման էլեկտրական ցանցերում պաշտպանությունները պետք է ունենան ճոճումների կամ անհամաժամանակյա ընթացքի ժամանակ դրանց գործողությունը ուղեկապող սարքվածքներ, եթե նշված ցանցերում հնարավոր են այնպիսի ճոճումներ կամ անհամաժամանակյա ընթացք, որոնց դեպքում պաշտպանությունները կարող են ավելորդ աշխատել:

Թույլատրվում է համանման սարքվածքների կիրառումը նաև սնման աղբյուրները իրար հետ կապող 110 կՎ-ից ցածր լարման գծերի համար (ելնելով ճոճումների կամ անհամաժամանակյա ընթացքի առաջացման հավանականությունից և ավելորդ անջատումների հնարավոր հետևանքներից):

Թույլատրվում է պաշտպանության իրագործումը առանց ուղեկապման` ճոճումների ժամանակ, եթե պաշտպանությունը ըստ ժամանակի կարգավորված է ճոճումներից (պաշտպանության պահաժամը` մոտ 1,5-2 վրկ):

3.2.12. Ռելեային պաշտպանության գործողությունը պետք է հաստվի ցուցիչ ռելեներով, ռելեում ներկառուցված գործարկման ցուցիչներով, գործարկումների թվի հաշվիչներով և ուրիշ սարքվածքներով` այն աստիճանի, որն անհրաժեշտ է պաշտպանությունների աշխատանքի հաշվարկի և վերլուծության համար:

3.2.13. Ռելեային պաշտպանության անջատման գործողությունը նշող սարքվածքները պետք է այնպես տեղակայել, որպեսզի ազդանշանի յուրաքանչյուր գործողությունը, իսկ բարդ պաշտպանության դեպքում` դրա առանձին մասերի (պաշտպանության տարբեր աստիճաններ, տարբեր տեսակի վնասվածքներից պաշտպանության առանձին լրակազմեր և այլն):

3.2.14. Էլեկտրակայանքի յուրաքանչյուր տարրի վրա պետք է նախատեսված լինի հիմնական պաշտպանություն` պաշտպանվող ամբողջ տարրի սահմաններում վնասվածքների դեպքում այդ տարրի վրա տեղակայված այլ պաշտպանությունների գործելու ժամանակից ավելի փոքր ժամանակով գործելու համար:

3.2.15. Հարակից տարրերի պաշտպանությունների կամ անջատիչների խափանման դեպքում գործելու համար հարկ է նախատեսել պահուստային պաշտպանությունը նախանշված հեռավոր պահուստային գործողությունը ապահովելու համար:

Եթե տարրի հիմնական պաշտպանությունը ունի բացարձակ ընտրողականություն (օրինակ, բարձր հաճախության պաշտպանություն, երկայնական և լայնական դիֆերենցիալ պաշտպանություններ), ապա տվյալ տարրի վրա պետք է տեղակայվի ոչ միայն հեռավոր, այլ նաև մերձակա պահուստավորման դեր կատարող պահուստային պաշտպանություն, այսինքն` տվյալ տարրի պաշտպանությունը խափանվելիս կամ աշխատանքից հանելիս գործող պաշտպանություն: Օրինակ, եթե որպես հիմնական պաշտպանություն միջֆազային միակցումներից կիրառվել է դիֆերենցիալ ֆազային պաշտպանությունը, ապա որպես պահուստային կարող է կիրառվել եռաստիճան հեռագործ պաշտպանություն:

Եթե 110 կՎ և բարձր լարման գծի հիմնական պաշտպանությունը ունի հարաբերական ընտրողականություն (օրինակ` պահաժամերով աստիճանական պաշտպանություններ), ապա`

թույլատրվում է չնախատեսել առանձին պահուստային պաշտպանություն պայմանով, որ հարակից տարրերի պաշտպանությունների հեռավոր պահուստային գործողությունը այդ գծի վրա ԿՄ դեպքում ապահովված է,

պետք է նախատեսվեն մերձակա պահուստավորման ապահովման միջոցներ, եթե այդ գծի վրա ԿՄ դեպքում հեռավոր պահուստավորումը չի ապահովվում:

3.2.16. 35 կՎ և բարձր լարման էլեկտրահաղորդման գծի համար գծի սկզբում տեղի ունեցած վնասվածքի անջատման հուսալիության բարձրացման նպատակով, որպես լրացուցիչ պաշտպանություն կարող է նախատեսված լինի` առանց պահաժամի հոսանքային ընդհատում 3.2.26-ի պահանջների կատարման պայմաններում:

3.2.17. Եթե հեռավոր պահուստավորման լիակատար ապահովումը կապված է պաշտպանության զգալի բարդացման հետ կամ տեխնիկապես անհնար է, թույլատրվում է`

1) տրանսֆորմատորներից հետո, ռեակտորավորված գծերի վրա, մերձակա պահուստավորման առկայության ժամանակ 110 կՎ և բարձր լարման գծերի վրա, 6-35 կՎ լարման գծի հարակից երկար տեղամասի վերջում ԿՄ անջատումները չպահուստավորել,

2) հեռավոր պահուստավորում ունենալ միայն առավել հաճախ հանդիպող վնասվածքների տեսակների համար, առանց աշխատանքի հազվադեպ ռեժիմների հաշվառման և պաշտպանության կասկադային գործողության հաշվառմամբ,

3) հարակից տարրերի վրա ԿՄ դեպքում նախատեսել պաշտպանության ոչ ընտրողական գործողություն (հեռավոր պահուստավորման ժամանակ)` առանձին դեպքերում ենթակայանի հոսանքազրկման հնարավորությունով, ընդ որում ըստ հնարավորին ԱԿՄ և ՊԱՄ գործողությամբ պետք է ապահովել այդ ոչ ընտրողական անջատումների ուղղումը:

3.2.18. Անջատիչների խախտման դեպքում պահուստավորման սարքվածքները (ԱԽՊՍ) պետք է նախատեսվեն 110-330 կՎ էլեկտրակայանքներում:

Թույլատրվում է ԱԽՊՍ չնախատեսել 110-220 կՎ էլեկտրակայանքներում հետևյալ պայմանների պահպանման դեպքում`

1) ապահովվում են պահանջվող զգայնությունը և ըստ կայունության պայմանների հեռավոր պահուստավորման սարքվածքներից անջատման թույլատրելի ժամանակները,

2) պահուստային պաշտպանությունները գործելիս` չկա լրացուցիչ տարրերի կորուստ խափանված անջատիչին անմիջականորեն չհարող անջատիչների անջատման պատճառով (օրինակ` չկան հատվածավորված հաղորդաձողեր, ճյուղավորված գծեր):

Ստատորի փաթույթների հաղորդիչների անմիջական հովացում ունեցող գեներատորներով էլեկտրակայաններում 110-330 կՎ անջատիչների խափանման ժամանակ գեներատորների վնասվածքների կանխման համար, այլ պայմաններից անկախ, պետք է նախատեսել ԱԽՊՍ:

Էլեկտրակայանքի վնասված տարրի (գիծ, տրանսֆորմատոր, հաղորդաձողեր) որևէ մի անջատիչի խափանվելիս ԱԽՊՍ պետք է գործի խափանվածին հարակից անջատիչների անջատման վրա:

Եթե պաշտպանությունները միացված են դուրս բերվող հոսանքի տրանսֆորմատորներին, ապա ԱԽՊՍ պետք է գործի նաև այդ հոսանքի տրանսֆորմատորների և անջատիչի միջև եղած գոտում ԿՄ ժամանակ:

Թույլատրվում է ոչ բոլոր տարրերի վրա անջատիչների խափանումներով ԿՄ ժամանակ (օրինակ` միայն գծերի վրա ԿՄ ժամանակ) գործող պարզեցված ԱԽՊՍ կիրառումը, բացի այդ 35-220 կՎ լարման դեպքում թույլատրվում է միայն հաղորդաձողերը միացնող (հատվածամասային) անջատիչների անջատման վրա գործող սարքվածքների կիրառումը:

Հեռավոր պահուստավորման ոչ բավարար արդյունավետության դեպքում հարկ է դիտարկել ի լրումն ԱԽՊՍ, մերձակա պահուստավորման հուսալիության բարձրացման անհրաժեշտությունը:

3.2.19. Պահուստային պաշտպանությունը առանձին լրակազմի տեսքով կատարելիս, որպես կանոն, դա պետք է իրագործել այնպես, որ ապահովված լինի տարրի աշխատելու ժամանակ հիմնական կամ պահուստային պաշտպանության առանձին ստուգման կամ նորոգման հնարավորությունը: Ընդ որում, հիմնական և պահուստային պաշտպանությունները, որպես կանոն, պետք է սնվեն հոսանքի տրանսֆորմատորների տարբեր երկրորդային փաթույթներից:

220 կՎ և բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի հիմնական և պահուստային պաշտպանությունների սնումը, որպես կանոն, պետք է իրագործվի օպերատիվ հաստատուն հոսանքի տարբեր ավտոմատ անջատիչներից:

3.2.20. Պահուստային պաշտպանության հիմնական տեսակների զգայնության գնահատումը պետք է կատարվի զգայնության գործակցի օգնությամբ, որը որոշվում է.

վնասվածքների պայմաններում աճող մեծություններին արձագանքող պաշտպանությունների համար` որպես այդ մեծությունների (օրինակ` հոսանքի կամ լարման) պաշտպանվող գոտու սահմաններում մետաղե ԿՄ ժամանակ հաշվարկային արժեքների և պաշտպանության գործարկման պարամետրերի հարաբերություն, վնասվածքների պայմաններում նվազող մեծությունների արձագանքող պաշտպանությունների համար` որպես գործարկման պարամետրերի և այդ մեծությունների պաշտպանվող գոտու սահմաններում մետաղե ԿՄ ժամանակ հաշվարկային արժեքների (օրինակ` լարման կամ դիմադրության) հարաբերություն:

Մեծությունների հաշվարկային արժեքները պետք է սահմանվեն, ելնելով վնասվածքի առավել անբարենպաստ տեսակներից, բայց էլեկտրական համակարգի աշխատանքի իրական հնարավոր ռեժիմի համար:

3.2.21. Հիմնական պաշտպանությունների զգայնությունը գնահատելիս անհրաժեշտ է ելնել նրանից, որ ապահովվեն դրանց զգայնության հետևյալ նվազագույն գործակիցները.

1. Լարման գործարկումով և առանց գործարկումի, ուղղորդված և չուղղորդված առավելագույն հոսանքային պաշտպանություններ, ինչպես նաև հակադարձ և զրոյական հաջորդականությունների բաղադրիչներին միացված ուղղորդված և չուղղորդված միաստիճան հոսանքային պաշտպանություններ`

հոսանքի և լարման օրգանների համար` մոտ 1,5,

հակադարձ և զրոյական հաջորդականությունների հզորության ուղղության օրգանների համար` ըստ հզորության մոտ 2,0 և ըստ հոսանքի և լարման մոտ 1,5,

լրիվ հոսանքին և լարմանը միացված հզորության ուղղության օրգանի համար` ըստ հզորության չի նորմավորվում և ըստ հոսանքի մոտ 1,5,

0,23-0,4 կՎ ամենացածր լարումով տրանսֆորմատորների առավելագույն հոսանքային պաշտպանության համար զգայնության նվազագույն գործակիցը կարող է լինել մոտ 1,5:

2. Հոսանքի կամ հոսանքի և լարման, ուղղորդված և չուղղորդված, լրիվ հոսանքներին և լարումներին կամ զրոյական հաջորդականության բաղադրիչներին միացված աստիճանական պաշտպանություններ.

պաշտպանվող տեղամասի վերջում ԿՄ ժամանակ գործողության համար նախանշված պաշտպանության աստիճանի հոսանքի և լարման օրգանների համար, առանց հաշվի առնելու պահուստային գործողությունը` մոտ 1,5, իսկ հուսալիորեն գործող ընտրողական պահուստային աստիճանի առկայության դեպքում` մոտ 1,3, գծի հակադիր ծայրում հաղորդաձողերի համար առանձին պաշտպանության առկայության դեպքում զրոյական հաջորդականության պաշտպանության աստիճանի համար համապատասխան զգայնության գործակիցները (մոտ 1,5 և մոտ 1,3) թույլատրվում է ապահովել կասկադային անջատման ռեժիմում,

զրոյական և հակադարձ հաջորդականության հզորության ուղղության օրգանների համար ըստ հզորության` մոտ 2,0 և ըստ հոսանքի և լարման` մոտ 1,5,

լրիվ հոսանքին և լարմանը միացված հզորության ուղղության օրգանի համար` ըստ հզորության չի նորմավորվում և ըստ հոսանքի` մոտ 1,5:

3. Հեռագործ պաշտպանությունները բազմաֆազ ԿՄ-ներից`

կամայական գործարկման օրգանի համար և երկրորդ աստիճանի հեռագործ օրգանի համար` մոտ 1,5,

պաշտպանվող տեղամասի վերջում ԿՄ ժամանակ առանց պահուստային գործողությունը հաշվի առնելու գործողության համար նախատեսված հեռագործ օրգանի երկրորդ աստիճանի համար` մոտ 1,5, իսկ պաշտպանության երրորդ աստիճանի առկայության դեպքում` մոտ 1,25: Նշված օրգանի զգայնությունը ըստ հոսանքի, պետք է լինի 1,3 (ճշգրիտ աշխատանքի հոսանքի նկատմամբ)` նույն կետում վնասվածքի դեպքում:

4. Գեներատորների, տրանսֆորմատորների, գծերի և այլ տարրերի երկայնական դիֆերենցիալ պաշտպանություններ, ինչպես նաև հաղորդաձողերի լրիվ դիֆերենցիալ պաշտպանություն` մոտ 2,0, գեներատորային լարման հաղորդաձողերի ոչ լրիվ դիֆերենցիալ հեռագործ պաշտպանության հոսանքային գործարկման օրգանի համար զգայնությունը պետք է լինի մոտ 2,0, իսկ ընդհատման դեպքում կատարված գեներատորային լարման հաղորդաձողերի ոչ լրիվ դիֆերենցիալ հոսանքային պաշտպանության առաջին աստիճանի համար` մոտ 1,5 (հաղորդաձողերի վրա ԿՄ - դեպքում):

Գեներատորների և տրանսֆորմատորների դիֆերենցիալ պաշտպանության զգայնությունը պետք է ստուգել արտանցիչների վրա ԿՄ ժամանակ: Ընդ որում հաղորդիչների փաթույթների անմիջական հովացումով հիդրոգեներատորների և տուրբոգեներատորների համար պաշտպանության գործարկման հոսանքը, անկախ զգայնության գործակցի արժեքից, պետք է ընդունել գեներատորի անվանական հոսանքից փոքր (տես 3.2.26): 63 ՄՎԱ և բարձր հզորության ավտոտրանսֆորմատորների և բարձրացնող տրանսֆորմատորների համար գործարկման հոսանքը` առանց արգելակումը հաշվի առնելու, խորհուրդ է տրվում ընդունել անվանականից փոքր (ավտոտրանսֆորմատորների համար` տիպային հզորությանը համապատասխանող հոսանքից փոքր): 25 ՄՎԱ և բարձր հզորության մնացած տրանսֆորմատորների համար գործարկման հոսանքը, առանց արգելակումը հաշվի առնելու խորհուրդ է տրվում ընդունել տրանսֆորմատորի անվանական հոսանքի 1,5-ից ոչ ավել:

Թույլատրվում է տրանսֆորմատորի և գեներատոր-տրանսֆորմատոր բլոկի դիֆերենցիալ պաշտպանության համար զգայնության գործակցի իջեցումը մինչև մոտ 1,5 արժեքը` հետևյալ դեպքերում (որոնցում զգայնության գործակցի ապահովումը մոտ 2,0` կապված է պաշտպանության զգալի բարդացման հետ կամ տեխնիկապես անհնար է)`

80 ՄՎԱ-ից ցածր հզորության ցածրացնող տրանսֆորմատորի ամենացածր լարման արտանցիչների վրա ԿՄ ժամանակ (որոշվում է հաշվի առնելով լարման կարգավորումը),

տրանսֆորմատորը լարման տակ դնելու ռեժիմում, ինչպես նաև դրա աշխատանքի կարճատև ռեժիմների համար (օրինակ` սնող կողմերից որևէ մեկի անջատման ժամանակ):

Սնող տարրերի որևէ մեկի միացումով վնասված հաղորդաձողերին լարում տալու ռեժիմում թույլատրվում է հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության համար զգայնության գործակցի իջեցում` մինչև մոտ 1,5 արժեքը:

Նշված 1,5 գործակիցը վերաբերվում է նաև տրանսֆորմատորի դիֆերենցիալ պաշտպանությանը տրանսֆորմատորի ամենացածր կողմում տեղակայված և դրա դիֆերենցիալ պաշտպանության գոտու մեջ մտնող ռեակտորից հետո ԿՄ դեպքում: Ռեակտորն ընդգրկող և դրանից հետո ԿՄ դեպքում զգայնության պահանջները բավարարող այլ պաշտպանությունների առկայության ժամանակ, այդ կետում ԿՄ դեպքում, թույլատրվում է չապահովել տրանսֆորմատորի դիֆերենցիալ պաշտպանության զգայնությունը:

5. Զուգահեռ գծերի լայնական դիֆերենցիալ ուղղորդված պաշտպանություններ`

միջֆազային ԿՄ և հողանցումներից պաշտպանությունների լրակազմերի գործարկման օրգանի հոսանքի ռելեի և լարման ռելեի համար` մոտ 2,0` վնասված գծի երկու կողմի անջատիչների միացված վիճակում (միատեսակ զգայնության կետում) և մոտ 1,5` վնասված գծի հակադիր կողմի անջատիչի անջատված վիճակում,

զրոյական հաջորդականության հզորության ուղղության օրգանի համար, ըստ հզորության մոտ 4,0 և ըստ լարման և հոսանքի` մոտ 2,0` երկու կողմի անջատիչների միացված վիճակում, և ըստ հզորության մոտ` 2,0 և ըստ լարման ու հոսանքի մոտ 1,5` հակադիր կողմի անջատիչի անջատված վիճակում,

լրիվ հոսանքին և լարմանը միացված հզորության ուղղության օրգանի համար` ըստ հզորության չի նորմավորվում, իսկ ըստ հոսանքի` մոտ 2,0` երկու կողմի անջատիչների միացված վիճակում և մոտ 1,5` հակադիր կողմի անջատիչի անջատված վիճակում:

6. Բարձր հաճախության ուղեկապումով ուղղորդված պաշտպանություններ`

անջատման շղթան, վերահսկող հակադարձ և զրոյական հաջորդականության հզորության ուղղության օրգանի համար` ըստ հզորության` մոտ 3,0 և ըստ հոսանքի և լարման` մոտ 2,0,

անջատման շղթան վերահսկվող գործարկման օրգանների համար` ըստ հոսանքի և լարման` մոտ 2,0, ըստ դիմադրության` մոտ 1,5:

7. Բարձր հաճախության դիֆերենցիալ ֆազային պաշտպանություններ`

անջատման շղթան վերահսկող գործարկման օրգանների համար` ըստ հոսանքի և լարման մոտ 2,0, ըստ դիմադրության` մոտ 1,5:

8. Տրանսֆորմատորների ու մինչև 1 ՄՎտ հզորության գեներատորների վրա տեղակայված առանց պահաժամի հոսանքային ընդհատիչները` մոտ 2,0 պաշտպանության տեղակայման տեղում ԿՄ ժամանակ:

9. Մեկուսացված չեզոքով ցանցերում մալուխային գծերի վրա հողանցումներից պաշտպանություններ (ազդանշանի կամ անջատման վրա գործող)` հիմնական հաճախության հոսանքներին արձագանքող պաշտպանությունների համար` մոտ 1,25, բարձրացված հաճախություններին արձագանքող պաշտպանությունների համար` մոտ 1,5:

10. Մեկուսացված չեզոքով ցանցերում ՕԳ-ի վրա հողանցումներից ազդանշանի կամ անջատման վրա գործող պաշտպանություններ` մոտ 1,5:

3.2.22. 3.2.21-ի 1,2,5 և 7 կ.կ. նշված զգայնության գործակիցը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալը`

1. Հզորության ուղղության ինդուկցիոն ռելեի զգայնությունը ըստ հզորության ստուգվում է միայն` այն հակադարձ և զրոյական հաջորդականության հոսանքների և լարումների բաղադրիչներին միացնելիս:

2. Բաղդատման (ֆազերի կամ բացարձակ արժեքների) սխեմայով իրականացված հզորության ուղղության ռելեի զգայնությունը ստուգվում է ըստ հոսանքի` լրիվ հոսանքին և լարմանը միացնելիս; ըստ հոսանքի և լարման` հակադարձ և զրոյական հաջորդականության հոսանքների և լարումների բաղադրիչներին միացնելիս:

3.2.23. Հավաքական հաղորդաձողերի վրա աշխատող գեներատորների համար ստատորի փաթույթում հողանցումից անջատման վրա գործող հոսանքային պաշտպանության զգայնությունը որոշվում է դրա գործարկման հոսանքով, որը պետք է լինի 5Ա-ից ոչ ավել: Որպես բացառություն - թույլատրվում է գործարկման հոսանքի մեծացում մինչև 5,5Ա:

Տրանսֆորմատորի հետ բլոկում աշխատող գեներատորների համար, ստատորի ամբողջ փաթույթը ընդգրկող միաֆազ հողանցումներից պաշտպանության զգայնության գործակիցը պետք է լինի 2,0-ից ոչ պակաս, ստատորի ամբողջ փաթույթը չընդգրկող լարման զրոյական հաջորդականության պաշտպանության գործարկման լարումը պետք է լինի 15 Վ-ից ոչ ավել:

3.2.24. Անջատման էլեկտրամագնիսի ապաշունտավորմամբ սխեմայով կատարվող օպերատիվ փոփոխական հոսանքով պաշտպանությունների զգայնությունը պետք է ստուգել, հաշվի առնելով ապաշունտավորումից հետո հոսանքի տրանսֆորմատորների իրական հոսանքային սխալանքը: Ընդ որում անջատման էլեկտրամագնիսների, դրանց հուսալի գործարկման պայմանի համար որոշվող զգայնության գործակցի նվազագույն արժեքը, պետք է լինի համապատասխան պաշտպանությունների համար ընդունվածից մոտավորապես 20% ավել (տես 3.2.21):

3.2.25. Պահուստային պաշտպանությունների համար զգայնության նվազագույն գործակիցները հարակից տարրի կամ պահուստավորման գոտու մեջ մտնող մի քանի հաջորդական տարրերից առավել հեռավորի վերջում ԿՄ ժամանակ պետք է լինեն (տես նաև 3.2.17).

հոսանքի, լարման, դիմադրության օրգանների համար` 1,2, հակադարձ և զրոյական հաջորդականության հզորության ուղղության օրգանների համար ըստ հզորության 1,4 և ըստ հոսանքի և լարման 1,2,

լրիվ հոսանքին և լարմանը միացված հզորության ուղղության օրգանի համար` ըստ հզորության չի նորմավորվում և ըստ հոսանքի 1,2:

Մերձակա պահուստավորում իրականացնող պահուստային պաշտպանությունների աստիճանների զգայնությունը գնահատելիս (տես 3.2.15) պետք է ելնել 3.2.21-ում համապատասխան պաշտպանությունների համար բերված զգայնության գործակիցներից:

3.2.26. Գծերի վրա տեղակայված և լրացուցիչ պաշտպանությունների դերը կատարող, առանց պահաժամի հոսանքային ընդհատումների համար զգայնության գործակիցը պետք է լինի մոտ 1,2` պաշտպանության տեղակայման տեղում և ըստ զգայնության պայմանի առավել բարենպաստ ռեժիմում` ԿՄ ժամանակ:

3.2.27. Եթե հաջորդող պաշտպանության գործողությունը հնարավոր է անբավարար զգայնության հետևանքով նախորդող տարրի պաշտպանության խափանման պատճառով, ապա անհրաժեշտ է համաձայնեցնել այդ պաշտպանությունների զգայնությունները միմյանց հետ:

Թույլատրվում է չհամաձայնեցնել միմյանց հետ հեռավոր պահուստավորման համար նախատեսված այդ պաշտպանությունների աստիճանները, եթե հաջորդող տարրի պաշտպանության (օրինակ` տրանսֆորմատորների, գեներատորների հակադարձ հաջորդականության պաշտպանությունները) անբավարար զգայնության հետևանքով ԿՄ չանջատումը կարող է բերել ծանր հետևանքների:

3.2.28. Խուլ հողակցված չեզոքով ցանցերում, ելնելով ռելեային պաշտպանության պայմաններից, պետք է ընտրվի ուժային տրանսֆորմատորների չեզոքների հողակցման այնպիսի ռեժիմ (այն է` հողակցված չեզոքով տրանսֆորմատորների տեղաբաշխում), որի ժամանակ հողակցումների դեպքում հոսանքների և լարումների արժեքները ապահովում են ցանցի տարրերի ռելեային պաշտպանության գործողությունը էլեկտրական համակարգի շահագործման բոլոր հնարավոր ռեժիմների ժամանակ:

Չեզոքի արտանցչի կողմից փաթույթի ոչ լրիվ մեկուսացում ունեցող բարձրացնող տրանսֆորմատորների և երկկողմ ու եռակողմ սնումով (կամ համաժամանակյա էլեկտրաշարժիչներից կամ համաժամանակյա փոխհատուցիչներից էական լրասնուցումով) տրանսֆորմատորների համար, որպես կանոն, պետք է բացառված լինի դրանց համար անթույլատրելի մեկուսացված չեզոքով աշխատանքի ռեժիմի առաջացումը` առանձնացված միաֆազ հողանցումով հաղորդաձողերի կամ 110-220 կՎ ցանցի տեղամասի հետ (տես 3.2.63):

3.2.29. ԿՄ-ներից ռելեային պաշտպանության սարքվածքների հոսանքային շղթաների սնման համար նախորոշված հոսանքի տրանսֆորմատորները պետք է բավարարեն հետևյալ պահանջներին`

1. Պաշտպանվող գոտուց դուրս ԿՄ ժամանակ պաշտպանության ավելորդ գործարկումների կանխման նպատակով, հոսանքի տրանսֆորմատորների սխալանքը (լրիվ կամ հոսանքային) չպետք է գերազանցի 10%-ը: Ավելի բարձր սխալանքներ թույլատրվում են այն պաշտպանությունների (օրինակ` հաղորդաձողերի արգելակումով դիֆերենցիալ պաշտպանություն) կիրառման ժամանակ, որոնց ճիշտ գործարկումը բարձրացված սխալանքների դեպքում ապահովվում է հատուկ միջոցառումների օգնությամբ: Նշված պահանջները պետք է պահպանվեն.

աստիճանական պաշտպանությունների համար` պաշտպանության աստիճանի գործարկման գոտու վերջում ԿՄ ժամանակ, իսկ ուղղորդված աստիճանական պաշտպանությունների համար` նաև արտաքին ԿՄ ժամանակ,

մնացած պաշտպանությունների համար` արտաքին ԿՄ ժամանակ:

Հոսանքային դիֆերենցիալ պաշտպանությունների համար (հաղորդաձողերի, տրանսֆորմատորների, գեներատորների և այլն) պետք է հաշվի առնվի լրիվ սխալանքը, մնացած պաշտպանությունների համար` հոսանքային սխալանքը, իսկ վերջիններս երկու կամ ավելի հոսանքի տրանսֆորմատորների հոսանքների գումարին միացնելիս և արտաքին ԿՄ ժամանակ` լրիվ սխալանքը:

Հոսանքի տրանսֆորմատորների թույլատրելի բեռնվածքները հաշվարկելիս թույլատրվում է որպես ելակետ ընդունել լրիվ սխալանքը:

2. Պաշտպանվող գոտու սկզբում ԿՄ ժամանակ պաշտպանության խափանման կանխման նպատակով, հոսանքի տրանսֆորմատորների հոսանքային սխալանքը չպետք է գերազանցի`

ըստ հզորության ուղղության ռելեի կամ հոսանքի ռելեի հպակների բարձրացված թրթռումների պայմանների` ընտրված տեսակի ռելեի համար թույլատրելի արժեքները,

հզորության ուղղության ռելեի և դիմադրության ուղղորդված ռելեների համար` ըստ առավելագույն թույլատրելի անկյունային սխալանքի պայմանների` 50%:

3. Պաշտպանվող գոտում ԿՄ ժամանակ հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային փաթույթների արտանցիչների վրա լարումը չպետք է գերազանցի ՌՊԱ սարքվածքների համար թույլատրելի արժեքը:

3.2.30. Էլեկտրաչափիչ սարքերի (հաշվիչների հետ համատեղ) և ռելեային պաշտպանության հոսանքային շղթաները, որպես կանոն, չպետք է միացված լինեն հոսանքի տրանսֆորմատորների տարբեր փաթույթներին:

Դրանց միացումը հոսանքի տրանսֆորմատորի մեկ փաթույթին թույլատրվում է 1.5.18 ու 3.2.29 պահանջների կատարման պայմաններում: Ընդ որում այն պաշտպանությունների շղթաներին, որոնք գործողության սկզբունքով կարող են ոչ ճիշտ աշխատել հոսանքների շղթաները խախտելիս, էլեկտրաչափիչ սարքերի միացումը թույլատրվում է միայն միջակա հոսանքի տրանսֆորմատորների միջոցով և այն պայմանով, որ հոսանքի տրանսֆորմատորները բավարարում են 3.2.29-ի պահանջները` միջակա հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային շղթայի բաց վիճակում:

3.2.31. Առաջնային և երկրորդային ուղղակի գործողության ռելեների կիրառումով պաշտպանությունը և օպերատիվ փոփոխական հոսանքով պաշտպանությունները խորհուրդ է տրվում կիրառել, եթե դա հնարավոր է և բերում է էլեկտրակայանքի պարզեցման և էժանացման:

3.2.32. ԿՄ պաշտպանությունների համար որպես օպերատիվ փոփոխական հոսանքի աղբյուր, հարկ է օգտագործել պաշտպանվող տարրի հոսանքի տրանսֆորմատորները: Թույլատրվում է նաև լարման տրանսֆորմատորների կամ սեփական կարիքների տրանսֆորմատորների օգտագործումը:

Որոշակի պայմաններից կախված, պետք է կիրառված լինի հետևյալ սխեմաներից մեկը` անջատիչների անջատման էլեկտրամագնիսների ապաշունտավորումով, սնման բլոկների օգտագործումով, կոնդենսատորներով, լիցքային սարքվածքների օգտագործումով:

3.2.33. Ըստ ցանցի ռեժիմի, գործողության ընտրողականության պայմանների կամ այլ պատճառների աշխատանքից հանվող ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է ունենան. օպերատիվ անձնակազմի կողմից դրանց աշխատանքից հանելու, հատուկ հարմարանքներ:

Շահագործման ստուգումների և փորձարկումների ապահովման համար պաշտպանությունների սխեմաներում հարկ է նախատեսել փորձարկման բլոկներ կամ չափիչ սեղմակներ` որտեղ դա անհրաժեշտ է:

 

Գեներատորային լարման հավաքական հաղորդաձողերի վրա անմիջականորեն աշխատող տուրբոգեներատորների պաշտպանությունը1

 

3.2.34. Գեներատորային լարման հավաքական հաղորդաձողերի վրա անմիջականորեն աշխատող 1 կՎ-ից բարձր, 1 ՄՎտ-ից ավելի հզորությամբ տուրբոգեներատորների համար պետք է նախատեսված լինեն ռելեային պաշտպանության սարքվածքներ` հետևյալ տեսակների վնասվածքներից և աշխատանքի բնականոն ռեժիմի խախտումներից.

1) գեներատորի ստատորի փաթույթում և դրա արտանցիչների վրա բազմաֆազ միակցումներից,

2) ստատորի փաթույթում միաֆազ հողանցումներից,

3) երկակի հողանցումներից, որոնցից մեկը առաջացել է ստատորի փաթույթում, իսկ մյուսը` արտաքին ցանցում,

4) ստատորի փաթույթում մի ֆազի գալարների միջև միակցումներից (փաթույթի արտանցված զուգահեռ ճյուղերի առկայության դեպքում),

5) արտաքին ԿՄ-երից,

6) հակադարձ հաջորդականության հոսանքներով գերբեռնվածքից (30 ՄՎտ-ից բարձր հզորությամբ գեներատորների համար),

7) ստատորի փաթույթի համաչափ գերբեռնվածքից,

8) ռոտորի փաթույթի գրգռման հոսանքով գերբեռնվածքից (փաթույթների հաղորդիչների անմիջական հովացումով գեներատորների համար),

9) գրգռման շղթայում երկրորդ կետում հողանցումից,

10) գրգռման կորուստով ասինքրոն ռեժիմից (3.2.49-ին համապատասխան):

3.2.35. Գեներատորային լարման հավաքական հաղորդաձողերի վրա անմիջականորեն աշխատող 1 կՎ-ից բարձր 1 ՄՎտ և ցածր հզորությամբ տուրբոգեներատորների համար, հարկ է նախատեսել ռելեային պաշտպանության սարքվածքներ 3.2.34-ի 1-3,5,7 կ.կ. համապատասխան:

Գեներատորային լարման հավաքական հաղորդաձողերի վրա անմիջականորեն աշխատող մինչև 1 կՎ, մինչև 1 ՄՎտ հզորությամբ տարբեր գեներատորների համար խորհուրդ է պաշտպանությունը կատարել 3.2.50-ին համապատասխան:

3.2.36. Չեզոքի կողմից առանձին ֆազերի արտանցիչներ ունեցող 1 կՎ-ից բարձր, 1 ՄՎտ-ից ավել հզորությամբ տուրբոգեներատորների ստատորի փաթույթում բազմաֆազ միակցումներից պաշտպանելու համար, պետք է նախատեսված լինի երկայնական դիֆերենցիալ հոսանքային պաշտպանություն (բացառումը տես 3.2.37-ում): Պաշտպանությունը պետք է գործի գեներատորի բոլոր անջատիչների անջատման վրա, դաշտի մարման վրա, ինչպես նաև տուրբինի կանգի:

Գեներատորից բացի պաշտպանության գործողության գոտու մեջ պետք է մտնեն գեներատորի միացումները էլեկտրակայանի հավաքական հաղորդաձողերի հետ (մինչև անջատիչը):

Երկայնական դիֆերենցիալ հոսանքային պաշտպանությունը պետք է կատարված լինի 0,61անվ-ից ոչ ավել գործարկման հոսանքով: Մինչև 30 ՄՎտ հզորությամբ անուղղակի հովացումով գեներատորների համար թույլատրվում է պաշտպանությունը կատարել 1,3-1,4Iանվ գործարկման հոսանքով:

Պաշտպանության հոսանքային շղթաների անսարքինության վերահսկումը պետք է նախատեսել Iանվ-ից մեծ գործարկման հոսանքի դեպքում:

Երկայնական դիֆերենցիալ հոսանքային պաշտպանությունը պետք է իրականացված լինի անհաշվեկշռության հոսանքների անցողիկ արժեքներից կարգավորումով (օրինակ, հագեցվող հոսանքի տրանսֆորմատորներով ռելեները):

Պաշտպանությունը պետք է կատարել եռաֆազ եռառելեային: Մինչև 30 ՄՎտ հզորությամբ գեներատորների պաշտպանությունը թույլատրվում է կատարել երկֆազ երկռելեային` երկակի հողանցումներից պաշտպանության առկայության դեպքում:

3.2.37. Այլ գեներատորների կամ էլեկտրաէներգետիկ համակարգի հետ զուգահեռ աշխատող 1 կՎ-ից բարձր, մինչև 1 ՄՎտ հզորությամբ գեներատորները` ստատորի փաթույթում բազմաֆազ միակցումներից պաշտպանելու համար, պետք է նախատեսված լինի գեներատորի արտանցիչների կողմից դեպի հավաքական հաղորդաձողերը տեղակայվող առանց պահաժամի հոսանքային ընդհատիչ: Եթե հոսանքային ընդհատիչը չի բավարարում զգայնության պահանջներին, թույլատրվում է դրա փոխարեն տեղակայել երկայնական դիֆերենցիալ հոսանքային պաշտպանություն:

Դիֆերենցիալ պաշտպանության փոխարեն հոսանքային ընդհատիչի կիրառումը թույլատրվում է նաև չեզոքի կողմից ֆազերի արտանցիչներ չունեցող ավելի մեծ հզորության գեներատորների համար:

1 կՎ-ից բարձր մինչև 1 ՄՎտ հզորությամբ միայնակ աշխատող գեներատորների համար որպես ստատորի փաթույթներում բազմաֆազ միակցումներից պաշտպանություն հարկ է օգտագործել արտաքին ԿՄ-ներից պաշտպանությունը (տես 3.2.44): Պաշտպանությունը պետք է գործի գեներատորների բոլոր անջատիչների անջատման և դրա դաշտի մարման վրա:

3.2.38. 5Ա և ավելի հողանցման բնական ունակային հոսանքի դեպքում (անկախ փոխհատուցման առկայությունից կամ բացակայությունից) 1 կՎ-ից բարձր գեներատորները ստատորի փաթույթում միաֆազ հողանցումներից պաշտպանելու համար, պետք է նախատեսված լինի հողանցման լրիվ հոսանքի կամ դրա բարձրագույն հարմոնիկների բաղադրիչներին արձագանքող հոսանքային պաշտպանություն: Անհրաժեշտության դեպքում դրա միացման համար կարող են անմիջականորեն գեներատորների արտանցիչների մոտ տեղակայվել զրոյական հաջորդականության հոսանքի տրանսֆորմատորներ: Պաշտպանության կիրառումը խորհուրդ է տրվում նաև 5Ա-ից փոքր հողանցման ունակային հոսանքի ժամանակ: Պաշտպանությունը պետք է կարգավորված լինի անցողիկ պրոցեսներից և գործի, ինչպես 3.2.36 կամ 3.2.37-ում:

Երբ հողանցումներից պաշտպանությունը չի տեղակայվում (քանի որ 5Ա-ից փոքր հողանցման ունակային հոսանքի ժամանակ այն չի զգում) կամ չի գործում (օրինակ, գեներատորային լարման ցանցում ունակային հոսանքի փոխհատուցման ժամանակ) որպես հողանցումներից գեներատորի պաշտպանություն կարող է օգտագործվել հաղորդաձողերի վրա տեղակայված և ազդանշանի վրա գործող մեկուսացումը վերահսկող սարքվածքը:

3.2.39. Միաֆազ հողանցումներից պաշտպանելու համար գեներատորների վրա զրոյական հաջորդականության հոսանքի տրանսֆորմատոր տեղակայելիս, պետք է նախատեսված լինի հոսանքային պաշտպանություն` այդ տրանսֆորմատորին միացվող երկակի հողանցումներից:

Հոսանքի մեծ արժեքների ժամանակ, գործողության հուսալիությունը բարձրացնելու համար, հարկ է կիրառել հոսանքի հագեցվող տրանսֆորմատորով ռելե: Այդ պաշտպանությունը պետք է կատարված լինի առանց պահաժամի և գործի ինչպես 3.2.36 և 3.2.37-ում նշված պաշտպանությունը:

3.2.40. Արտահանված զուգահեռ ճյուղերում գեներատորի ստատորի փաթույթում մի ֆազի գալարների միջև միակցումներից պաշտպանելու համար պետք է նախատեսվի 3.2.36-ում նշված պաշտպանության նման գործող` առանց պահաժամի միահամակարգ լայնակի դիֆերենցիալ հոսանքային պաշտպանություն:

3.2.41. 30 ՄՎտ-ից բարձր հզորությամբ գեներատորները արտաքին անհամաչափ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից, ինչպես նաև հակադարձ հաջորդականության հոսանքով գերբեռնվածքից պաշտպանելու համար հարկ է նախատեսել երկու պահաժամով, անջատման վրա գործող հակադարձ հաջորդականության հոսանքային պաշտպանություն (տես 3.2.45):

Փաթույթների հաղորդիչների անմիջական հովացումով գեներատորների պաշտպանությունը հարկը է կատարել աստիճանական կամ կախյալ բնութագրով պահաժամով: Ընդ որում աստիճանական և կախյալ բնութագրերը երկրորդ (ավելի բարձր) պահաժամերի ժամանակ չպետք է բարձր լինեն գեներատորի հակադարձ հաջորդականության հոսանքով թույլատրելի գերբեռնվածքների բնութագրից:

Փաթույթների հաղորդիչների անուղղակի հովացումով գեներատորների համար պաշտպանությունը հարկ է կատարել անկախ պահաժամով և գեներատորով 2 րոպեի ընթացքում անցնող հակադարձ հաջորդականության հոսանքի դեպքում գեներատորի համար թույլատրելիից ոչ ավել գործարկման հոսանքով, պաշտպանության ամենափոքր պահաժամը չպետք է գերազանցի գեներատորի արտանցիչների վրա երկֆազ ԿՄ թույլատրելի տևողությունը:

Անջատման վրա գործող հակադարձ հաջորդականության հոսանքային պաշտպանությունը պետք է լրացված լինի անկախ պահաժամով ազդանշանի վրա գործող ավելի զգայուն տարրով: Այդ տարրի գործարկման հոսանքը պետք է լինի տվյալ գեներատորի համար երկարատև թույլատրելի հակադարձ հաջորդականության հոսանքից ոչ ավել:

3.2.42. 30 ՄՎտ բարձր հզորության գեներատորները արտաքին համաչափ ԿՄ-ներից պաշտպանելու համար պետք է նախատեսված լինի նվազագույն լարման գործարկումով առավելագույն հոսանքային պաշտպանություն: Այդ պաշտպանությունը հարկ է իրականացնել ֆազային հոսանքին միացված մեկ հոսանքի ռելեով և միջֆազային լարմանը միացված մեկ նվազագույն լարման ռելեով: Պաշտպանության գործարկման հոսանքը պետք է լինի մոտ 1,3-1,5 Iանվ, իսկ գործարկման լարումը` մոտ 0,5-0,6 Սանվ: Փաթույթների հաղորդիչների անմիջական հովանցումով գեներատորների վրա նշված պաշտպանության փոխարեն կարելի է տեղադրել միառելե հեռագործ պաշտպանություն:

3.2.43. 1 ՄՎտ-ից բարձր մինչև 30 ՄՎտ հզորության գեներատորները արտաքին միջֆազային ԿՄ-ներից պաշտպանելու համար հարկ է կիրառել լարման համակցված գործարկումով առավելագույն հոսանքային պաշտպանություն: Համակցված գործարկումը պետք է իրականացվի միջֆազային լարմանը միացված մեկ լարման նվազագույն ռելեի շղթան խզող, հակառակ հաջորդականության լարման զտիչ-ռելե մեկ սարքվածքով:

Պաշտպանության գործելու հոսանքը և նվազագույն լարման օրգանի գործարկման լարումը հարկ է ընդունել 3.2.42. նշվածներին հավասար, հակադարձ հաջորդականության լարման զտիչ-ռելե սարքվածքի գործարկման լարումը` 0,1-0,12 Սանվ:

3.2.44. 1 կՎ-ից բարձր մինչև 1 ՄՎտ հզորությամբ գեներատորների համար, որպես արտաքին ԿՄ-ներից պաշտպանություն պետք է կիրառվի չեզոքի կողմի հոսանքի տրանսֆորմատորների միացված առավելագույն հոսանքային պաշտպանություն: Պաշտպանության նախադրվածքը հարկ է ընտրել անհրաժեշտ պաշարով` ըստ բեռնվածքի հոսանքի: Թույլատրվում է նաև լարման պարզեցված նվազագույն պաշտպանության (առանց հոսանքի ռելեի) կիրառումը:

3.2.45. Արտաքին ԿՄ-երով պայմանավորված հոսանքներից` 1 ՄՎտ-ից բարձր հզորությամբ գեներատորների պաշտպանությունը պետք է կատարվի հետևյալ պահանջների պահպանմամբ`

1. Պաշտպանությունը հարկ է միացնել գեներատորի չեզոքի կողմի արտանցիչների վրա տեղակայված հոսանքի տրանսֆորմատորներին:

2. Գեներատորային լարման հաղորդաձողերի հատվածավորման առկայության ժամանակ պաշտպանությունը հարկ է կատարել երկու պահաժամով` փոքր պահաժամով` համապատասխան հատվածամասային և հաղորդաձողերը միացնող անջատիչների անջատման վրա, մեծով` գեներատորի անջատիչի անջատման և դաշտի մարման վրա:

3.2.46. Փաթույթների հաղորդիչների անմիջական հովացումով գեներատորների վրա, ինչպես հիմնական, այնպես էլ պահուստային գրգռումով գեներատորի աշխատելու ժամանակ, պետք է նախատեսվի ռոտորի` գերբեռնվածքից պաշտպանություն: Պաշտպանությունը հարկ է կատարել հոսանքից անկախ կամ կախյալ պահաժամով և ռոտորի փաթույթում լարման կամ հոսանքի բարձրացմանը արձագանքումով: Պաշտպանությունը պետք է գործի գեներատորի անջատիչի անջատման և դաշտի մարման վրա: Պաշտպանությունից ավելի փոքր պահաժամով պետք է բեռնաթափվի ռոտորը:

3.2.47. Համաչափ գերբեռնվածքով պայմանավորված հոսանքներից գեներատորի պաշտպանությունը պետք է կատարված լինի ազդանշանի վրա պահաժամով գործող և ստատորի մի ֆազի հոսանքը օգտագործող առավելագույն հոսանքային պաշտպանության տեսքով:

Համաչափ գերբեռնվածքների ժամանակ փաթույթների հաղորդիչների անմիջական հովացումով գեներատորի բեռնաթափման, և անհրաժեշտության դեպքում, ավտոմատ անջատման համար, թույլատրվում է օգտագործել 3.2.46-ին համաձայն կատարված և տուրբոգեներատորի համաչափ գերբեռնվածքներին ուղեկցող ռոտորի գերբեռնվածքներին արձագանքող` ռոտորի պաշտպանությունը:

3.2.48. Տուրբոգեներատորների գրգռման շղթայի երկրորդ կետում հողանցումից պաշտպանությունը պետք է նախատեսվի գրգռման շղթաների մոտիկ պարամետրերով մի քանի, բայց երեքից ոչ ավել գեներատորների համար մեկ լրակազմում: Պաշտպանությունը պետք է աշխատանքի մեջ մտցվի միայն մեկուսացման պարբերական վերահսկման ժամանակ (տես. գլ. 1.6) բացահայտված գրգռման շղթայի մի կետում առաջացած հողանցման դեպքում:

Պաշտպանությունը պետք է գործի գեներատորի անջատիչի անջատման և դաշտ մարման վրա` փաթույթների հաղորդիչների անմիջական հովանցումով գեներատորների վրա և ազդանշանի կամ անջատման վրա` անուղղակի հովացումով գեներատորների վրա:

3.2.49. Փաթույթի հաղորդիչների անմիջական հովացումով տուրբոգեներատորների վրա խորհուրդ է տրվում տեղակայել գրգռման կորուստով ասինքրոն ռեժիմից պաշտպանության սարքվածք: Թույլատրվում է դրա փոխարեն նախատեսել միայն ըստ դաշտի ավտոմատ սարքվածքի վիճակի ասինքրոն ռեժիմի ավտոմատ բացահայտում: Նշված պաշտպանության սարքվածքների գործողության կամ ասինքրոն ռեժիմ թույլատրող գեներատորների ԴԱՄ անջատման ժամանակ պետք է ազդանշան տրվի գրգռման կորուստի մասին:

Ասինքրոն ռեժիմ չթույլատրող գեներատորները, իսկ համակարգում ռեակտիվ հզորության պակասության պայմաններում, և գրգռումը կորցրած մնացած գեներատորները, նշված սարքվածքների (պաշտպանության կամ դաշտի ավտոմատ մարման) գործողության ժամանակ պետք է անջատվեն ցանցից:

3.2.50. Մինչև 1 կՎ, մինչև 1 ՄՎտ հզորությամբ չհողակցված չեզոքով գեներատորների բոլոր տեսակի վնասվածքներից և ոչ բնականոն ռեժիմներից պաշտպանությունը հարկ է իրագործել արտանցիչների վրա առավելագույն շղթայազատումով ավտոմատ անջատիչների կամ երկֆազ տարբերակի առավելագույն հոսանքի պաշտպանությունով անջատիչների տեղակայմամբ: Չեզոքի կողմից արտանցիչների առկայության դեպքում նշված պաշտպանությունը, եթե դա հնարավոր է, հարկ է միացնել այդ արտանցիչների վրա տեղակայված հոսանքի տրանսֆորմատորներին:

Խուլ հողակցված չեզոքով նշված գեներատորների համար այդ պաշտպանությունը պետք է նախատեսվի եռաֆազ տարբերակով:

__________

3.2.34-3.2.50-ում բերված պահանջներով կարելի է ղեկավարվել նաև այլ գեներատորների համար:


3 կՎ եվ ավելի բարձր լարման տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) պաշտպանությունը

 

3.2.51. Տրանսֆորմատորների1 համար պետք է նախատեսված լինեն ռելեային պաշտպանության սարքվածքներ հետևյալ վնասվածքներից և աշխատանքի ոչ բնականոն ռեժիմներից.

1. փաթույթներում և արտանցիչների վրա, բազմաֆազ միակցումներից,

2. խուլ հողակցված չեզոք կետով ցանցին միացված փաթույթներում և արտանցիչների վրա` միաֆազ հողանցումներից,

3. փաթույթներում միջգալարային միակցումներից,

4. փաթույթներում արտաքին ԿՄ-ով պայմանավորված հոսանքներից,

5. փաթույթներում գերբեռնվածքով պայմանավորված հոսանքներից,

6. յուղի մակարդակի իջեցումից,

7. մեկուսացված չեզոք կետով 3-10 կՎ լարման ցանցերում միաֆազ հողանցումներից, եթե տրանսֆորմատորը սնում է ցանց, որում միաֆազ հողանցումների անջատումը անհրաժեշտ է անվտանգության պահանջներով (տես 3.2.96-ը):

Բացի այդ, խորհուրդ է տրվում, միաֆազ հողանցումներից պաշտպանությունը կիրառել 220 կՎ և ավելի լարման ավտոտրանսֆորմատորների 6-35 կՎ լարման կողմում:

3.2.52. Հանված է:

3.2.53. Գազի առաջացմամբ ուղեկցվող պատյանի ներսի վնասվածքներից և յուղի մակարդակի իջեցումից գազային պաշտպանությունը պետք է նախատեսված լինի.

6,3 ՄՎԱ և ավել հզորության տրանսֆորմատորների համար:

630 ԿՎԱ և ավել հզորության ներարտադրամասային ցածրացնող տրանսֆորմատորների համար:

Գազային պաշտպանություն կարելի է նաև 1-4 ՄՎԱ հզորության տրանսֆորմատորների վրա:

Թույլ գազագոյացման և յուղի մակարդակի իջեցման դեպքում գազային պաշտպանությունը պետք է գործի ազդանշանի, իսկ ինտենսիվ գազագոյացման և յուղի մակարդակի իջեցման դեպքում` անջատման վրա:

Գազի առաջացումով ուղեկցվող տրանսֆորմատորի պատյանի ներսի վնասվածքներից պաշտպանությունը կարող է իրագործվել նաև ճնշման ռելեի օգտագործմամբ:

Յուղի մակարդակի իջեցումից պաշտպանությունը կարող է իրագործվել տրանսֆորմատորի ընդարձակիչի ներսում տեղակայված առանձին մակարդակի ռելեի միջոցով:

Յուղի մեջ աղեղը խզող ԲԼԿ-ի հպարկչային սարքվածքը պաշտպանելու համար անհրաժեշտ է նախատեսել առանձին գազային և ճնշման ռելեներ:

Առանձին բաքում տեղակայվող ԲԼԿ-ի ընտրիչները պաշտպանելու համար անհրաժեշտ է նախատեսել առանձին գազային ռելե:

Պետք է նախատեսված լինի գազային պաշտպանության անջատող տարրի գործողության ազդանշանի վրա փոխադրելու և գազային ռելեի ազդանշանող և անջատող տարրերի (տարբերվում են ազդանշանի բնույթով) առանձին ազդանշանման իրագործման հնարավորությունը:

Անջատող տարրի միայն ազդանշանի վրա գործող գազային պաշտպանություն թույլատրվում է իրագործել.

երկրաշարժերի ենթակա վայրերում, տեղադրված տրանսֆորմատորների վրա.

2,5 ՄՎ.Ա և պակաս հզորության ներարտադրամասային ցածրացնող տրանսֆորմատորների վրա, որոնք բարձր լարման կողմում անջատիչներ չունեն:

3.2.54. Արտանցիչների վնասվածքներից, ինչպես նաև ներքին վնասվածքներից պաշտպանելու համար պետք է նախատեսված լինեն.

1. Առանց պահաժամի երկայնական դիֆերենցիալ հոսանքային պաշտպանություն 6,3 ՄՎ.Ա և ավելի հզորության տրանսֆորմատորում, ինչպես նաև 4 ՄՎ.Ա հզորության զուգահեռ աշխատող տրանսֆորմատորներում` վնասված տրանսֆորմատորի ընտրողական անջատման նպատակով:

Դիֆերենցիալ պաշտպանություն կարելի է նախատեսել ավելի փոքր, բայց 1 ՄՎԱ-ից ոչ պակաս հզորության տրանսֆորմատորների համար, եթե.

հոսանքային ընդհատումը չի բավարարում զգայնության պահանջներին, իսկ առավելագույն հոսանքային պաշտպանության պահաժամը 0,5 վրկ-ից ավել է,

տրանսֆորմատորը տեղադրված է երկրաշարժերին ենթակա վայրում:

2. Սնման կողմից դրվող և տրանսֆորմատորի փաթույթի մի մասը ընդգրկող, առանց պահաժամի հոսանքային ընդհատում, եթե դիֆերենցիալ պաշտպանություն չի նախատեսված:

Նշված պաշտպանությունները պետք է գործեն տրանսֆորմատորի բոլոր անջատիչների անջատման վրա:

3.2.55. Երկայնական դիֆերենցիալ հոսանքային պաշտպանությունը պետք է իրագործվի հատուկ հոսանքի ռելեների օգտագործմամբ, որոնք պետք է կարգավորված լինեն մագնիսացման հոսանքի ցատկերից, անհաշվեկշռության անցողիկ և կայունացած հոսանքներից (օրինակ` հագեցվող հոսանքի տրանսֆորմատորներ, արգելակային փաթույթներ):

Մինչև 25 ՄՎ.Ա հզորության տրանսֆորմատորների վրա պաշտպանությունը թույլատրվում է իրագործել հոսանքի ռելեներով, որոնք կարգավորված են մագնիսացման հոսանքի ցատկերից և անհաշվեկշռության հոսանքների անցողիկ արժեքներից (դիֆերենցիալ ընդհատում), եթե այդ դեպքում ապահովվում է պահանջվող զգայնությունը:

Երկայնական դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է իրագործվի այնպես, որ նրա ազդեցության գոտին ընդգրկի նաև հավաքովի հաղորդաթիթեղների հետ տրանսֆորմատորների միացումները:

Դիֆերենցիալ պաշտպանության համար թույլատրվում է կիրառել տրանսֆորմատորում ներկառուցված հոսանքի տրանսֆորմատորներ, եթե առկա է հավաքովի հաղորդաթիթեղների հետ տրանսֆորմատորի միացումների վրա ԿՄ-ների անջատումը (պահանջվող արագագործությամբ) ապահովող պաշտպանություն:

Եթե տրանսֆորմատորի ամենացածր լարման շղթայում տեղակայված է ռեակտոր և տրանսֆորմատորի պաշտպանությունը, ռեակտորից հետո ԿՄ-ների դեպքում չի ապահովում զգայնության պահանջները, ապա ռեակտորի պաշտպանությունը իրագործելու նպատակով թույլատրվում է հոսանքի տրանսֆորմատորների տեղակայում` տրանսֆորմատորի ամենացածր լարման արտանցիչների կողմից:

3.2.56. Տրանսֆորմատորների, ավտոտրանսֆորմատորների և շունտող ռեակտորների դիֆերենցիալ ու գազային պաշտպանությունների վրա հրշեջ կայանքը գործարկող տվիչի դեր չպետք է դրվի: Տվյալ տարրերի հրդեհաշեջ սխեմայի գործարկումը պետք է իրագործվի հրդեհ հայտնաբերող հատուկ սարքվածքից:

3.2.57. Հանված է:

3.2.58. Եթե տրանսֆորմատորները (բացառությամբ ներարտադրամասայիններից) միացվում են գծերին առանց անջատիչների (օրինակ` գիծ-տրանսֆորմատոր բլոկի սխեմայով), ապա վնասված տրանսֆորմատորի անջատման համար պետք է նախատեսված լինի հետևյալ միջոցառումներից մեկը.

1. Կարճմիակցիչի տեղակայում` մի ֆազի արհեստական հողանցման համար (խուլ հողակցված չեզոք կետով ցանցերի համար) կամ երկու ֆազը իրար հետ միակցելու համար (մեկուսացված չեզոք կետով ցանցերի համար) և, եթե անհրաժեշտ է` խզիչի տեղակայում, որը ավտոմատ կերպով անջատվում է մինչև ԱԿՄ` գծի անհոսանք դադարի պահին: Կարճմիակցիչը պետք է տեղակայված լինի տրանսֆորմատորի դիֆերենցիալ պաշտպանության գոտուց դուրս:

2. Ցածրացնող տրանսֆորմատորի ամենաբարձր լարման կողմում բաց հալուն ներդիրների տեղակայում, որոնք գծի ԱԿՄ հետ զուգակցմամբ կատարում են կարճմիակցիչի և խզիչի դեր:

3. Գծի անջատիչին (անջատիչներին) անջատման ազդանշանի հաղորդում, ընդ որում, եթե անհրաժեշտ է` տեղակայվում է բաժանիչ: Անջատման ազդանշանի հաղորդման պահուստավորման համար թույլատրվում է կարճմիակցիչի տեղակայում:

1 և 2 կետերի միջոցառումների փոխարեն անջատման ազդանշանի հաղորդում կիրառելու անհրաժեշտության հարցը լուծելիս պետք է հաշվի առնել հետևյալը.

գծի կարևորությունը և նրա վրա արհեստական մետաղական ԿՄ-ի ստեղծման թույլատրելիությունը,

տրանսֆորմատորի հզորությունը և նրանում վնասվածքի վերացման թույլատրելի տևողությունը,

ենթակայանի հեռավորությունը գծի սնող ծայրից և անջատիչի` ոչ հեռավոր ԿՄ-երը անջատելու ունակությունը.

սպառողի բնույթը` լարումը վերականգնելու պահանջվող արագության տեսակետից,

կարճմիակցիչի խափանման հավանականությունը ցածր ջերմաստիճանների և սառցածածկույթի պայմաններում:

4. Ցածրացնող տրանսֆորմատորի ամենաբարձր լարման կողմում ապահովիչների տեղակայում:

Գիծ-տրանսֆորմատոր բլոկների համար 1-4 կետերի միջոցառումները կարող են չնախատեսվել,

եթե երկկողմանի սնման դեպքում տրանսֆորմատորը պաշտպանվում է բլոկի ընդհանուր պաշտպանությամբ (բարձրհաճախության կամ հատուկ նշանակմամբ երկայնական դիֆերենցիալ),

25 ՄՎԱ և պակաս հզորության տրանսֆորմատորների միակողմանի սնման դեպքում, եթե սնող գծի պաշտպանությունը ապահովում է նաև տրանսֆորմատորի պաշտպանությունը (գծի արագագործ պաշտպանությունը մասնակիորեն է պաշտպանում տրանսֆորմատորը և գծի պահուստային պաշտպանությունը 1 վրկ-ից ոչ ավել ժամանակով պաշտպանում է տրանսֆորմատորը ամբողջովին): Այդ դեպքում գազային պաշտպանությունը իրագործվում է անջատող տարրի միայն ազդանշանից գործմամբ:

1 կամ 3 կետի միջոցառումները կիրառելիս տրանսֆորմատորի վրա պետք է տեղակայվեն.

պաշտպանություններ ըստ 3.2.53-ի, 3.2.54-ի, 3.2.59-ի և 3.2.60-ի, եթե տրանսֆորմատորի (110 ԿՎ և ավել) ամենաբարձր լարման կողմում առկա են ներսարքված հոսանքի տրանսֆորմատորներ,

դիֆերենցիալ (3.2.54-ին համապատասխան) կամ առավելագույն հոսանքային պաշտպանություն, որն իրագործվում է մակադիր կամ մագնիսական հոսանքի տրանսֆորմատորներով և գազային պաշտպանություն` ըստ 3.2.53-ի, եթե չկան ներսարքված հոսանքի տրանսֆորմատորներ:

Տրանսֆորմատորի ամենաբարձր լարման արտանցիչների վնասվածքները թույլատրվում է վերացնել գծի պաշտպանությամբ:

Ներսարքված հոսանքի տրանսֆորմատորների բացակայության ժամանակ, առանձին դեպքերում թույլատրվում է կիրառել դուրս բերված հոսանքի տրանսֆորմատորներ, եթե մակադիր կամ մագնիսական հոսանքի տրանսֆորմատորների օգտագործման դեպքում չեն ապահովվում պաշտպանության պահանջվող բնութագրերը:

35 կՎ ամենաբարձր լարման տրանսֆորմատորների պաշտպանության համար, երբ օգտագործվում են կետ 1-ի միջոցառումները, պետք է նախատեսվեն դուրս բերված հոսանքի տրանսֆորմատորներ: Այդ դեպքում կարճմիակցիչի և դուրս բերված հոսանքի տրանսֆորմատորների կամ ներսարքված հոսանքի տրանսֆորմատորներով անջատիչի տեղակայման նպատակահարմարությունը պետք է հիմնավորված լինի տեխնիկատնտեսական հաշվարկով:

Եթե օգտագործվել են բաց հալուն ներդիրներ (տես կետ 2-ը), ապա զգայնությունը բարձրացնելու նպատակով գազային պաշտպանությունը կարելի է իրականացնել ներդիրներում մեխանիկական եղանակով արհեստական ԿՄ-ի իրագործմամբ:

Եթե ենթակայանների տրանսֆորմատորների բեռնվածքներում կամ սինքրոն էլեկտրաշարժիչներ, ապա պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի (տրանսֆորմատորներից մեկում ԿՄ-ի դեպքում) կախվի բաժանիչ միջոցով այլ տրանսֆորմատորների կողմից սինքրոն էլեկտրաշարժիչների սնման անջատումը:

3.2.59. 1 ՄՎԱ և ավել հզորության տրանսֆորմատորների վրա, որպես փաթույթներում արտաքին բազմաֆազ ԿՄ-ներով պայմանավորված հոսանքներից պաշտպանություն, պետք է նախատեսվեն անջատման վրա գործող հետևյալ պաշտպանությունները.

1. Երկկողմ սնող բարձրացնող տրանսֆորմատորների վրա հակադարձ հաջորդականության հոսանքային պաշտպանություն ոչ սիմետրիկ ԿՄ-ից և լարման նվազագույն գործարկմամբ առավելագույն հոսանքային պաշտպանություն` սիմետրիկ ԿՄ-ից կամ լարման համակցված գործարկմամբ առավելագույն հոսանքային պաշտպանություն` սիմետրիկ ԿՄ-ից կամ լարման համակցված գործարկմամբ առավելագույն հոսանքային պաշտպանություն (տես 3.2.43-ը):

2. Ցածրացնող տրանսֆորմատորների վրա լարման համակցված գործարկմամբ կամ առանց դրա առավելագույն հոսանքային պաշտպանություն, երկկողմ սնող ցածրացնող հզոր տրանսֆորմատորների վրա կարելի է կիրառել` հակադարձ հաջորդականության հոսանքային պաշտպանություն` ոչ սիմետրիկ ԿՄ-ից և լարման նվազագույն գործարկմամբ առավելագույն հոսանքային պաշտպանություն` սիմետրիկ ԿՄ-ից:

Առավելագույն հոսանքային պաշտպանության գործարկման հոսանքը ընտրելիս անհրաժեշտ է հաշվի առնել զուգահեռ աշխատող տրանսֆորմատորների անջատման պահին առաջացող հնարավոր գերբեռնման հոսանքները և տրանսֆորմատորներից սնվող էլեկտրաշարժիչների ինքնագործարկման հոսանքը:

330 կՎ ցածրացնող ավտոտրանսֆորմատորների համար անհրաժեշտ է նախատեսել հեռագործ պաշտպանություն, որը կգործի արտաքին բազմաֆազ ԿՄ-երի այն դեպքերում, երբ դա պահանջվում է հեռավոր վերապահումը ապահովելու կամ հարակից լարումների պաշտպանությունները համաձայնեցնելու համար: Այդ նույն դեպքերում նշված պաշտպանությունը թույլատրվում է իրագործել 220 ԿՎ ավտոտրանսֆորմատորների համար:

3.2.60. 1 ՄՎԱ-ից ցածր հզորության տրանսֆորմատորների (բարձրացնող և ցածրացնող) համար, որպես արտաքին բազմաֆազ ԿՄ-երով պայմանավորված հոսանքներից պաշտպանություն, պետք է նախատեսված լինի անջատման վրա գործող առավելագույն հոսանքային պաշտպանություն:

3.2.61. Արտաքին բազմաֆազ ԿՄ-երով պայմանավորված հոսանքներից պաշտպանություն անհրաժեշտ է տեղակայել.

1. երկփաթույթ տրանսֆորմատորների վրա հիմնական սնման կողմից,

2. բազմափաթույթ տրանսֆորմատորների վրա, որոնք միացված են երեք և ավել անջատիչներով` տրանսֆորմատորի բոլոր կողմերից: Թույլատրվում է տրանսֆորմատորի կողմերից մեկում պաշտպանություն չտեղակայել, բայց իրագործել այն հիմնական սնման կողմից այնպես, որպեսզի նա ավելի փոքր պահաժամով անջատի այն կողմի անջատիչները, որում պաշտպանությունը բացակայում է,

3. առանձին գործող հատվածամասերը սնող երկփաթույթ ցածրացնող տրանսֆորմատորի վրա` սնման կողմից և յուրաքանչյուր հատվածամասի կողմից,

4. ամենաբարձր լարման կողմում մակադիր հոսանքի տրանսֆորմատորներ օգտագործելու դեպքում` երկփաթույթ տրանսֆորմատորի ամենացածր լարման կողմից և եռափաթույթ տրանսֆորմատորի ամենացածր և միջին լարումների կողմերից:

Արտաքին բազմաֆազ ԿՄ-երով պայմանավորված հոսանքներից պաշտպանությունը թույլատրվում է նախատեսել միայն հարակից տարրերի պաշտպանությունները պահուստավորելու համար և չնախատեսել տրանսֆորմատորների հիմնական պաշտպանությունների խափանման դեպքում գործելու համար, եթե դա ստեղծում է պաշտպանության զգալի բարդացում:

Արտաքին բազմաֆազ ԿՄ-երով պայմանավորված հոսանքներից 3.2.59, կետ 2-ով նախատեսված պաշտպանությունը իրագործելիս, պետք է դիտարկվի նաև դրան հոսանքային ընդհատումով լրացնելու անհրաժեշտությունը և հնարավորությունը: Այդպիսի լրացում նախատեսվում է միջին և ամենացածր լարման հաղորդաթիթեղների վրա ԿՄ-երի անջատումները ավելի կարճատև պահաժամով կատարելու համար (ելնելով ԿՄ-ի հոսանքների մակարդակից, հաղորդաթիթեղների առանձին պաշտպանության առկայությունից, հեռացող տարրերի պաշտպանությունների հետ համաձայնեցման հնարավորությունից):

3.2.62. Եթե բարձրացնող տրանսֆորմատորների պաշտպանությունը արտաքին բազմաֆազ ԿՄ-երով պայմանավորված հոսանքներից չի ապահովում պահանջվող զգայնությունը և ընտրողականությունը, ապա տրանսֆորմատորը պաշտպանելու համար թույլատրվում է օգտագործել գեներատորների համապատասխան պաշտպանության հոսանքի ռելեները:

3.2.63. 1 ՄՎԱ և ավել հզորության բարձրացնող տրանսֆորմատորների, երկու ու երեք կողմից սնվող տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների համար, ելնելով հարակից տարրերի վրայի հողանցումների անջատումը պահուստավորելու անհրաժեշտության պայմանից, պետք է նախատեսված լինի զրոյական հաջորդականության հոսանքային պաշտպանություն արտաքին հողանցումներից, որը տեղակայվում է մեծ հողանցման հոսանքներով ցանցին միացված փաթույթի կողմից: Ավտոտրանսֆորմատորների վրա նույն պաշտպանությունը, բացի այդ պետք է տեղակայվի նաև ելնելով տարբեր լարման ցանցերի հողանցումներից պաշտպանությունների ընտրողականությունը ապահովելու պայմանից:

Եթե տրանսֆորմատորների մի մասը (զրոյական արտանցիչի կողմից փաթույթի ոչ լրիվ մեկուսացումով տրանսֆորմատորներից) մեկուսացված չեզոքով են, ապա պետք է ապահովվի այդ տրանսֆորմատորների չեզոքի անթույլատրելի ռեժիմի կանխում ըստ 3.2.28-ի: Այդ նպատակի համար, այն դեպքում, երբ էլեկտրակայանում կան ենթակայանում տեղադրված են հողակցված և մեկուսացված չեզոքով տրանսֆորմատորներ, որոնք սնվում են ամենացածր լարման կողմից, պետք է նախատեսված լինի պաշտպանություն, որը կապահովի մեկուսացված չեզոքով տրանսֆորմատորի անջատումը կամ չեզոքի ավտոմատ հողակցումը մինչև ցանցի այդ նույն հաղորդաձողերի հատվածամասերի վրա աշխատող հողակցված չեզոքով տրանսֆորմատորների անջատումը:

3.2.64. Այն ավտոտրանսֆորմատորների (բազմափաթույթ տրանսֆորմատորների) համար, որոնք սնվում են մի քանի կողմերից, արտաքին ԿՄ-ով պայմանավորված հոսանքներից պաշտպանությունը անհրաժեշտ է կատարել ուղղորդված, եթե դա պահանջվում է ընտրողականության պայմաններով:

3.2.65. Ենթակայանների 220÷500 ԿՎ ավտոտրանսֆորմատորների, էլեկտրակայանների 330÷500 կՎ գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների և 220÷500 ԿՎ կապի ավտոտրանսֆորմատորների համար պետք է նախատեսված լինի արտաքին ԿՄ-ով պայմանավորված հոսանքներից պաշտպանությունների օպերատիվ արագացման հնարավորություն (երբ գործարկումից բերվել հաղորդաձողերի կամ հաղորդաձողավորման դիֆերենցիալ պաշտպանությունները): Պաշտպանությունների այդ արագացումը պետք է ապահովի առանց արագագործ պաշտպանության մնացած տարրերի վնասվածքների անջատում, մոտ 0,5 վրկ պահաժամով:

3.2.66. Մինչև 35 ԿՎ ամենաբարձր լարման, հողակցված չեզոքով աստղաձև միացված ամենացածր լարման փաթույթ ունեցող ցածրացնող տրանսֆորմատորների և տրանսֆորմատոր-մայրուղի բլոկների վրա պետք է նախատեսել պաշտպանություն ամենացածր լարման ցանցում` միաֆազ հողանցումներից, որն իրագործվում է կիրառելով.

1. առավելագույն հոսանքային պաշտպանություն արտաքին ԿՄ-ներից, որը տեղակայվում է ամենաբարձր լարման կողմում և, եռառելեային կատարմամբ` եթե պահանջվում է զգայնության պայմանով,

2. ավտոմատ անջատիչներ կամ ապահովիչներ ամենացածր լարման արտանցիչներում,

3. զրոյական հաջորդականության հատուկ պաշտպանություն, որը տեղակայվում է տրանսֆորմատորի զրոյական հաղորդալարում (1 և 2 կետերում նշված պաշտպանությունների ոչ բավարար զգայնության դեպքում):

Արդյունաբերական էլեկտրակայանքների համար, եթե ամենացածր լարման կողմում հավաքված է միացումների պաշտպանության սարքերի հետ գտնվում է անմիջական տրանսֆորմատորին մոտ (մինչև 30 մ), կամ տրանսֆորմատորի միացումը հավաքվածքի հետ կատարված է եռաֆազ մալուխներով, ապա թույլատրվում է կետ 3-ում նշված պաշտպանությունը չկիրառել:

Կետ 3-ում նշված պաշտպանությունը կիրառելիս թույլատրվում է այն չհամաձայնեցնել ամենացածր լարման կողմի հավաքվածքից հեռացող տարրերի պաշտպանությունների հետ:

Եթե գիծ-տրանսֆորմատոր սխեմայում կիրառված է պաշտպանություն ըստ կետ 3-ի, ապա, բարձր լարման կողմից անջատիչի վրա այդ պաշտպանության գործողությունն ապահովելու համար, թույլատրվում է չանցկացնել հատուկ ստուգիչ մալուխ և իրագործել այն ամենացածր լարման կողմում տեղակայված ավտոմատ անջատիչի վրա ազդելով:

Սույն ենթագլխի պահանջները տարածվում են նաև բարձր լարման կողմում տեղակայված ապահովիչներով վերը նշված տրանսֆորմատորների պաշտպանության վրա:

3.2.67. Ապահովիչներով պաշտպանված միացումների հավաքվածքները սնող 3-10 կՎ ամենաբարձր լարումով ցածրացնող տրանսֆորմատորների ամենացածր լարման կողմում անհրաժեշտ է տեղակայել գլխավոր ապահովիչ կամ ավտոմատ անջատիչ:

Եթե ամենացածր լարման միացումների ապահովիչները և ամենաբարձր լարման կողմի ապահովիչները (կամ ռելեային պաշտպանությունը) սպասարկվում և գտնվում են միևնույն անձնակազմի վարման ներքո (օրինակ` միայն էներգահամակարգի անձնակազմի կամ միայն սպառողի անձնակազմի), ապա տրանսֆորմատորի ամենացածր լարման կողմում գլխավոր ապահովիչ կամ ավտոմատ անջատիչ կարելի է չտեղակայել:

3.2.68. Միաֆազ հողանցումներից պաշտպանությունը ըստ 3.2.51-կետ 8-ի պետք է կատարվի 3.2.97-ին համապատասխան:

3.2.69. 0,4 ՄՎԱ և ավել հզորության տրանսֆորմատորների վրա կախված հնարավոր գերբեռնվածության հավանականությունից և մեծությունից պետք է նախատեսել ազդանշանի վրա գործող առավելագույն հոսանքային պաշտպանություն` գերբեռնվածությամբ պայմանավորված հոսանքներից:

Առանց անձնակազմի մշտական հերթապահության ենթակայանների համար թույլատրվում է նախատեսել այդ պաշտպանության գործերը ավտոմատ բեռնաթափման կամ անջատման (եթե այլ կերպ գերբեռնվածության վերացումը անհնար է) վրա:

3.2.70. Տրանսֆորմատորի չեզոքի կողմից լարումը բեռնվածքի տակ կարգավորելու համար, առանձին լրացուցիչ տրանսֆորմատորի առկայության դեպքում ի լրացումն 3.2.51, 3.2.53-3.2.56, 3.2.59, 3.2.63-ում նշվածների անհրաժեշտ է նախատեսել հետևյալ պաշտպանությունները.

լրացուցիչ տրանսֆորմատորի գազային պաշտպանություն,

առավելագույն հոսանքային պաշտպանություն արգելակումով` լրացուցիչ տրանսֆորմատորի առաջնային փաթույթում վնասվածքներից` արտաքին ԿՄ-երի ժամանակ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ փաթույթը ընդգրկված է ավտոտրանսֆորմատորի ամենացածր լարման կողմի շղթաների դիֆերենցիալ հոսանքային պաշտպանության գործարկման գոտում,

դիֆերենցիալ պաշտպանություն, որն ընդգրկում է լրացուցիչ տրանսֆորմատորի երկրորդային փաթույթը:

3.2.71. Ավտոտրանսֆորմատորի ամենացածր լարման կողմից տեղադրված գծային լրացուցիչ տրանսֆորմատորի պաշտպանությունը անհրաժեշտ է իրագործել.

բուն լրացուցիչ տրանսֆորմատորի գազային պաշտպանությամբ և ԲԼԿ-ի հպարկային սարքվածքի պաշտպանությամբ, որը կարող է իրագործվել ճնշման ռելեի կամ առանձին գազային ռելեի կիրառմամբ,

ավտոտրանսֆորմատորի ամենացածր լարման կողմի շղթաների դիֆերենցիալ հոսանքային պաշտպանությամբ:

___________________________

1 Այստեղ և հետագայում 3-րդ բաժնում «տրանսֆորմատոր» տերմինը տարածվում է նաև համապատասխան հզորության ավտոտրանսֆորմատորի վրա, եթե տեքստում հատուկ վերապահում չի արվում:


Գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների պաշտպանությունը

 

3.2.72. 10 ՄՎտ-ից ավել հզորության գեներատորներով գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների համար պետք է նախատեսված լինեն ռելեային պաշտպանության սարքվածքներ` հետևյալ տեսակի վնասվածքներից և աշխատանքի ոչ բնականոն ռեժիմներից.

1. գեներատորային լարման կողմում հողանցումներից,

2. գեներատոր ստատորի փաթույթում և նրա արտանցիչների վրա բազմաֆազ միակցումներից,

3. տուրբոգեներատորի ստատորի փաթույթում մեկ ֆազի միջգալարային միակցումներից (3.2.76-ին համապատասխան),

4. տրանսֆորմատորի փաթույթներում և արտանցիչների կամ բազմաֆազ միակցումներից,

5. հողանցման հոսանքներով ցանցին միացված տրանսֆորմատորի փաթույթում և նրա արտանցիչների վրա միաֆազ հողանցումներից,

6. տրանսֆորմատորի միջգալարային միակցումներից,

7. արտաքին ԿՄ-երից,

8. հակադարձ հաջորդականության հոսանքներով գեներատորի գերբեռնումից (30 ՄՎտ-ից բարձր հզորության գեներատորներով բլոկների համար),

9. գեներատորի ստատորի փաթույթի և տրանսֆորմատորի փաթույթների համաչափ գերբեռնումից,

10. գեներատորի ռոտորի փաթույթի գրգռման հոսանքով գերբեռնումից (փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ տուրբոգեներատորների համար և հիդրոգեներատորների համար),

11. բլոկի գեներատորի ստատորի և տրանսֆորմատորի վրա լարման բարձրացումից (160 ՄՎտ և ավել հզորության տուրբոգեներատորներով բլոկների համար և հիդրոգեներատորներով բոլոր բլոկների համար),

12. գրգռման շղթայի մի կետում հողանցումներից (3.2.85-ին համապատասխան),

13. 160 ՄՎտ-ից ցածր հզորության տուրբոգեներատորի գրգռման շղթայի երկրորդ կետում հողանցումներից,

14. գրգռման կորստով1  ոչ սինքրոն ռեժիմից (3.2.86-ին համապատասխան),

15. տրանսֆորմատորի բաքում յուղի մակարդակի իջեցումից:

3.2.73. Գեներատորների և բարձրացնող տրանսֆորմատորների անջատ աշխատանքին վերաբերող պաշտպանության իրագործման ցուցումների, հաշվի առնելով 3.2.74-3.2.90 կետերում բերված պահանջները, ուժի մեջ են նաև այն դեպքում, երբ նրանք միավորված են գեներատոր-տրանսֆորմատոր (ավտոտրանսֆորմատոր) բլոկում:

3.2.74. 30 ՄՎտ-ից բարձր հզորության գեներատորներով բլոկների վրա, որպես կանոն, պետք է նախատեսված լինի գեներատորային լարման շղթայում հողանցումից, ստատորի ամբողջ փաթույթը ընդգրկող պաշտպանություն:

30 ՄՎտ և պակաս հզորության գեներատորով բլոկների դեպքում անհրաժեշտ է կիրառել սարքվածքներ, որոնք կպաշտպանեն ստատորի փաթույթի առնվազն 85%-ը: Այդպիսի սարքվածքների կիրառում թույլատրվում է նաև 30-160 ՄՎտ հզորության տուրբոգեներատորներով բլոկների վրա, եթե ստատորի ամբողջ փաթույթը պաշտպանելու համար գեներատորի շղթայում անհրաժեշտ է ներառել լրացուցիչ սարքավորում:

Գեներատորային լարման առանց ճյուղավորումների կողմից առանց ճյուղավորումների և դեպի սեփական կարիքների տրանսֆորմատորներ ճյուղավորումներով բոլոր բլոկների վրա պաշտպանությունը պետք է իրագործվի անջատման գործերով:

Սեփական կարիքների կամ սպառիչների (որոնք սնվում են գեներատորի և տրանսֆորմատորի միջև ճյուղավորումներից ելնող գծերով) ցանցի հետ էլեկտրական կապ ունեցող բլոկներում, եթե ունակային հողանցման հոսանքը 5Ա է և ավել, պետք է տեղակայվեն գեներատորի ստատորի փաթույթում հողանցումներից և կրկնակի հողանցումներից անջատման վրա գործող պաշտպանություններ, ինչպես նախատեսվում է հավաքովի հաղորդաթիթեղների վրա աշխատող գեներատորների համար (տես 3.2.38-ը և 3.2.39-ը): Եթե ունակային հողանցման հոսանքը 5Ա-ից ցածր է, ապա պաշտպանությունը հողանցումներից կարող է իրագործվել այնպես, ինչպես առանց ճյուղավորումների գեներատորային լարման բլոկների վրա, բայց ազդանշանման վրա ազդելով:

Գեներատորի շղթայում անջատիչի առկայության դեպքում լրացուցիչ պետք է նախատեսված լինի բլոկի տրանսֆորմատորի գեներատորային լարման կողմում հողանցումների ազդանշանում:

3.2.75. Անուղղակի հովացմամբ գեներատորով բլոկի համար, որը բաղկացած է մեկական գեներատորից ու տրանսֆորմատորից, գեներատորի շղթայում անջատիչի բացակայության դեպքում խորհուրդ է տրվում նախատեսել բլոկի մեկ ընդհանուր երկայնական դիֆերենցիալ պաշտպանություն:

Այդպիսի բլոկում մեկի փոխարեն երկու տրանսֆորմատոր օգտագործելու դեպքում, ինչպես նաև առանց անջատիչների երկու և ավել գեներատորներ մեկ տրանսֆորմատորի հետ բլոկում գործելիս (խոշորացված բլոկ) 125 ՄՎ.Ա ու ավել հզորության յուրաքանչյուր գեներատորի և տրանսֆորմատորի վրա պետք է նախատեսված լինի առանձին երկայնական դիֆերենցիալ պաշտպանություն: Գեներատորի շղթայում անջատիչի առկայության դեպքում, բացի այդ, պետք է տեղակայվեն գեներատորի և տրանսֆորմատորի առանձին դիֆերենցիալ պաշտպանություններ:

Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ գեներատորով բլոկի վրա անհրաժեշտ է նախատեսել գեներատորի առանձին երկայնական դիֆերենցիալ պաշտպանություն: Ընդ որում, եթե գեներատորի շղթայում կա անջատիչ, ապա պետք է տեղակայվի բլոկի տրանսֆորմատորի (կամ եթե գեներատորի հետ բլոկում աշխատում են երկու և ավել տրանսֆորմատորներ, ապա յուրաքանչյուր տրանսֆորմատորի) առանձին դիֆերենցիալ պաշտպանություն: Անջատիչի բացակայության դեպքում բլոկի տրանսֆորմատորի պաշտպանության համար կարելի է տեղակայել առանձին դիֆերենցիալ պաշտպանություն կամ բլոկի ընդհանուր երկայնական դիֆերենցիալ պաշտպանություն (մեկական գեներատորից և տրանսֆորմատորից բաղկացած բլոկների համար գերադասելի է բլոկի ընդհանուր դիֆերենցիալ պաշտպանություն):

Ամենաբարձր լարման կողմից տրանսֆորմատորի (բլոկի) դիֆերենցիալ պաշտպանությունը կարող է միացված լինել բլոկի տրանսֆորմատորում ներսարքված հոսանքի տրանսֆորմատորներին: Այդ դեպքում բարձր լարման կողմի անջատիչների և բլոկի տրանսֆորմատորի միջև հաղորդաձողավորման պաշտպանության համար պետք է տեղակայվի առանձին պաշտպանություն:

Գեներատորների առանձին դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է կատարված լինի եռաֆազ եռառելեային (3.2.36-ում նշված) գործելու հոսանքով:

3.2.76. Երկու կամ երեք զուգահեռ ճյուղերով ստատորի փաթույթում տուրբոգեներատորի վրա պետք է նախատեսված լինի մի ֆազում գալարային միակցումներից առանց պահաժամի գործող միահամակարգ լայնական դիֆերենցիալ պաշտպանություն:

3.2.77. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացումով 160 ՄՎտ և ավել հզորության գեներատորով բլոկների վրա պետք է նախատեսված լինի հակադարձ հաջորդականության հոսանքային պաշտպանություն ինտեգրալ կախյալ բնութագրով, որը (բնութագիրը) պետք է համապատասխանի պաշտպանվող գեներատորի հակադարձ հաջորդականության հոսանքներով թույլատրելի գերբեռնվածությունների բնութագրին: Պաշտպանությունը պետք է գործի երկու պահաժամով, առաջինով` անջատիչի անջատման վրա և երկրորդով` բլոկի կանգնեցման վրա: Բլոկներին հարակից տարրերի պաշտպանությունները պահուստավորելու համար նշված պաշտպանությունը պետք է ունենան անկախ պահաժամով և երկաստիճան գործմամբ օրգան համաձայն 3.2.81-ի:

Գեներատորի ներքին վնասվածքներից պաշտպանությունների պահուստավորման համար գեներատորի շղթայում անջատիչի առկայության դեպքում նշված բլոկներում լրացուցիչ պետք է նախատեսված լինի գեներատորի անջատման պահաժամով գործող հակադարձ հաջորդականության միաստիճան անկախ հոսանքային պաշտպանություն (տես 3.2.81-ի կետ 3-ը):

Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ-ից ցածր հզորության գեներատորներով բլոկների վրա, ինչպես նաև անուղղակի հովացմամբ 300 ՄՎտ-ից բարձր հզորության հիդրոգեներատորներով բլոկների վրա հակադարձ հաջորդականության հոսանքային պաշտպանությունը անհրաժեշտ է իրագործել աստիճանական կամ կախյալ պահաժամով: Այդ դեպքում պաշտպանության տարբեր աստիճանները կարող են ունենալ մեկ կամ ավել պահաժամեր (տես 3.2.81-ի կետ 4-ը): Նշված աստիճանական կամ կախյալ պահաժամը պետք է համաձայնեցված լինի հակադարձ հաջորդականության հոսանքով գեներատորի թույլատրելի գերբեռնվածությունների բնութագրի հետ (տես 3.2.41-ը):

30 ՄՎտ-ից բարձր հզորության անուղղակի հովացմամբ տուրբոգեներատորներով բլոկների վրա պաշտպանությունը պետք է իրագործվի համաձայն 3.2.41-ի:

Բացի անջատման վրա գործող պաշտպանություններից, 30 ՄՎտ-ից բարձր հզորության տուրբոգեներատորներով բոլոր բլոկների վրա պետք է նախատեսված լինի հակադարձ հաջորդականության հոսանքներով գերբեռնվածության ազդանշանում` 3.2.41-ին համապատասխան:

3.2.78. 30 ՄՎտ-ից բարձր հզորության գեներատորներով բլոկների վրա արտաքին համաչափ ԿՄ-երից պաշտպանությունը պետք է իրագործվի այնպես, ինչպես նշված է 3.2.42-ում: Ընդորում հիդրոգեներատորների համար պաշտպանության գործարկման լարումը անհրաժեշտ է ընդունել մոտավորապես անվանականի 0,6-0,7 չափով: Պահուստային գրգռիչ ունեցող տուրբոգեներատորներով բլոկների վրա նշված պաշտպանությունը պետք է լրացվի հոսանքի ռելեով, որը միացվում է բլոկի բարձր լարման կողմի հոսանքին:

60 ՄՎտ և ավելի հզոր գեներատորներով բլոկների վրա նշված պաշտպանության փոխարեն խորհուրդ է տրվում օգտագործել հեռագործ պաշտպանություն:

3.2.79. 30 ՄՎտ և պակաս հզորության գեներատորներով բլոկների վրա արտաքին ԿՄ-երից պաշտպանությունը անհրաժեշտ է իրագործել 3.2.43-ին համապատասխան: Հիդրոգեներատորներով բլոկների պաշտպանության գործարկման պարամետրերը անհրաժեշտ է ընդունել համաձայն 3.2.42, 3.2.43 և 3.2.78-ի:

3.2.80. Գեներատորի շղթայում անջատիչով գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների վրա բլոկի ամենաբարձր լարման կողմից պետք է նախատեսված լինի առավելագույն հոսանքային պաշտպանություն, որը նախատեսվում է անջատված գեներատորով աշխատանքի ժամանակ բլոկի տրանսֆորմատորի հիմնական պաշտպանությունները պահուստավորելու համար: Պաշտպանությունը պետք է գործի բլոկի տրանսֆորմատորի ցանցից անջատման վրա: Գեներատորը միացնելիս այդ պաշտպանությունը պետք է ավտոմատ կերպով դուրս բերվի գործողությունից:

3.2.81. Գեներատոր-տրանսֆորմատոր բլոկների պահուստային պաշտպանությունը պետք է իրագործվի հաշվի առնելով հետևյալը.

1. Բլոկի տրանսֆորմատորի գեներատորային լարման կողմում պաշտպանություն չի տեղակայվում, այլ օգտագործվում է գեներատորի պաշտպանությունը:

2. Հեռավոր պահուստավորման դեպքում պաշտպանությունը պետք է գործի, որպես կանոն, երկու պահաժամով. առաջինով` բլոկի ամենաբարձր լարման կողմում սխեմայի բաժանման (օրինակ` հաղորդաթիթեղների միացնող և հատվածավոր (սեկցիոն) անջատիչների անջատման), երկրորդով` ցանցից բլոկի անջատման վրա:

3. Մոտակա պահուստավորման դեպքում պետք է կատարվեն` ցանցից բլոկի (գեներատորի) անջատում, գեներատորի դաշտի մարում և բլոկի կանգնեցում, եթե դա պահանջվում է 3.2.89-ով:

4. Պահուստային պաշտպանության առանձին աստիճանները կամ սարքվածքները, կախված նրանց դերից և հեռավոր ու մոտակա պահուստավորման դեպքերում օգտագործման նպատակահարմարությունից, կարող են ունենալ մեկ, երկու կամ երեք պահաժամեր:

5. Պաշտպանությունների լարման գործարկող օրգանները ըստ 3.2.78 և 3.2.79-ի խորհուրդ է տրվում նախատեսել գեներատորային լարման կողմից և ցանցի կողմից:

6. Մոտակա պահուստավորման և բլոկի հիմնական պաշտպանությունների ֆունկցիաները կատարող պահուստային պաշտպանությունների համար, որպես կանոն, պետք է նախատեսված լինեն առանձին ելքի ռելեներ և տարբեր ավտոմատ անջատիչներից եկող օպերատիվ հաստատուն հոսանքով սնում:

3.2.82. Տուրբագեներատորներով բլոկների վրա համաչափ գերբեռնվածությունների ստատորի պաշտպանությունը անհրաժեշտ է իրագործել այնպես, ինչպես դա արվում է հավաքովի հաղորդաթիթեղների վրա աշխատող գեներատորների վրա (տես 3.2.47-ը):

Առանց օպերատիվ անձնակազմի մշտական հերթապահության հիդրոէլեկտրակայաններում բացի համաչափ գերբեռնվածությունների ազդանշանումից պետք է նախատեսված լինի անկախ բնութագրով պաշտպանություն, որը կգործի բլոկի (գեներատորի) անջատման ավելի երկար և բեռնաթափման ավելի կարճ պահաժամերով: Նշված պաշտպանության փոխարեն գրգռումը կարգավորող համակարգում կարող են կիրառվել համապատասխան սարքվածքներ:

3.2.83. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ և ավել հզորությամբ գեներատորների վրա ռոտորի փաթույթի պաշտպանությունը գրգռման հոսանքով գերբեռնվածությունից, պետք է իրագործվի ինտեգրալ կախյալ պահաժամով, որը համապատասխանում է գեներատորի գրգռման հոսանքով թույլատրելի գերբեռնվածության բնութագրին: Այդ պաշտպանությունը պետք է գործի անջատման վրա:

Եթե անհնարին է պաշտպանությունը միացնել ռոտորի հոսանքին (օրինակ` անխոզանակ գրգռման դեպքում) թույլատրվում է անկախ պահաժամով պաշտպանության կիրառում, որը կարձագանքի գրգռման շղթայում լարման բարձրացմանը:

Պաշտպանությունում պետք է նախատեսված լինի գրգռման հոսանքի իջեցման ավելի կարճատև պահաժամով գործելու հնարավորություն: Գրգռման կարգավորիչում գերբեռնվածությունը սահմանափակող սարքվածքների առկայության դեպքում ներգործությունը բեռնաթափման վրա կարող է տեղի ունենալ միաժամանակ այդ սարքվածքներից և ռոտորի պաշտպանությունից: Թույլատրվում է նաև օգտագործել ԳԱԿ-ի գերբեռնվածությունը սահմանափակող սարքվածքը բեռնաթափման (երկու պահաժամերով) և անջատման վրա գործելու համար: Այդ դեպքում ինտեգրալ կախյալ պահաժամով պաշտպանությունը կարելի է չտեղակայել:

Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ մինչև 160 ՄՎտ հզորության տուրբոգեներատորների վրա և անուղղակի հովացմամբ 30 ՄՎտ-ից ավելի հզորության հիդրոգեներատորների վրա պաշտպանությունը անհրաժեշտ է իրագործել համանման 3.2.46-ում նշվածին:

Գեներատորների վրա գրգռման խմբակային վարման սարքվածքների առկայության դեպքում խորհուրդ է տրվում պաշտպանությունը կատարել կախյալ պահաժամով:

Պահուստային գրգռիչով գեներատորների աշխատանքի ընթացքում ռոտորի պաշտպանությունը գերբեռնվածությունից պետք է մնա աշխատանքի մեջ: Կախյալ պահաժամով պաշտպանություն կիրառելու անհնարինության դեպքում թույլատրվում է պահուստային գրգռիչի վրա նախատեսել անկախ պահաժամով պաշտպանություն:

3.2.84. 160 ՄՎտ և ավել հզորության տուրբագեներատորներով բլոկների վրա պարապ ընթացքի ռեժիմում լարման բարձրացումը կանխելու նպատակով պետք է նախատեսված լինի պաշտպանություն լարման բարձրացումից, որը ավտոմատ կերպով հանվում է գործողությունից, երբ գեներատորը աշխատում է ցանցի վրա: Պաշտպանությունը գործելիս պետք է ապահովվի գեներատորի և գրգռիչի դաշտի մարումը:

Հիդրոգեներատորներով բլոկների վրա բեռնվածության անկման դեպքում լարման բարձրացումը կանխելու համար պետք է նախատեսված լինի պաշտպանություն լարման բարձրացումից: Պաշտպանությունը պետք է գործի բլոկի (գեներատորի) անջատման և գեներատորի դաշտից մարման վրա: Թույլատրվում է պաշտպանության ներգործությունը ագրեգատի կանգառի վրա:

3.2.85. Գրգռման, շղթայի մի կետում հողանցումներից պաշտպանությունը պետք է նախատեսված լինի` հիդրոգեներատորների, ռոտորի փաթույթի ջրային հովացմամբ տուրբոգեներատորների և 300 ՄՎտ ու ավել հզորության բոլոր տուրբոգեներատորների վրա: Հիդրոգեներատորներում պաշտպանությունը պետք է գործի անջատման, իսկ տուրբոգեներատորներում` ազդանշանի վրա:

Տուրբագեներատորների գրգռման շղթայի երկրորդ կետում հողանցումներից պաշտպանությունը պետք է տեղակայվի 160 ՄՎտ-ից փոքր հզորության բլոկների վրա 3.2.48-ին համապատասխան:

3.2.86. Փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ և ավել հզորության տուրբագեներատորներով և հիդրոգեներատորներով բլոկներում պետք է նախատեսել գրգռման կորուստով որ սինքրոն ռեժիմից պաշտպանության սարքվածքներ:

Խորհուրդ է տրվում նշված սարքվածքները կիրառել նաև փաթույթների հաղորդալարերի անմիջական հովացմամբ 160 ՄՎտ-ից ցածր հզորության տուրբոգեներատորների վրա: Թույլատրվում է նաև այդ տուրբոգեներատորների վրա նախատեսել ոչ սինքրոն ռեժիմի ավտոմատ բացահայտում` դաշտի ավտոմատ մարման սարքվածքի միայն անջատված դիրքով (առանց, ոչ սինքրոն ռեժիմից պաշտպանության կիրառման):

Գրգռումը կորցրած տուրբագեներատորը ոչ սինքրոն ռեժիմ փոխադրելիս, վերոհիշյալ պաշտպանության կամ դաշտի ավտոմատ մարման սարքվածքները պետք է գործեն գրգռումը կորցնելու ազդանշանի վրա և կատարեն սեփական կարիքների բեռնվածքի ավտոմատ փոխարկում բլոկի (որի գեներատորը կորցրել է գրգռումը) ճյուղավորումով պահուստային սնման աղբյուրին:

Բոլոր տուրբագեներատորները և հիդրոգեներատորները, որոնք նախատեսված չեն ոչ սինքրոն ռեժիմի համար, ինչպես նաև մնացած տուրբագեներատորները, համակարգում ռեակտիվ հզորության պակասի պայմաններում, նշված սարքվածքների գործելու դեպքում պետք է անջատվեն ցանցից:

3.2.87. Փաթույթի հաղորդալարերի անմիջական հովացմամբ գեներատորի շղթայում անջատիչի առկայության ժամանակ անհրաժեշտ է նախատեսել պահուստավորում այդ անջատիչի խափանման դեպքում (օրինակ` անջատիչի խափանումը պահուստավորող սարքվածքի` ԱԽՊՍ-ի կիրառում):

3.2.88. 110 ԿՎ և ավելի բարձր լարման ԱԽՊՍ-ը էլեկտրակայաններում պետք է իրագործվի հաշվի առնելով հետևյալը.

1. Պահուստային պաշտպանության կողմից մի քանի բլոկների ավելորդ անջատումները կանխելու նպատակով պետք է նախատեսված լինի ԱԽՊՍ-ի արագացված գործարկում (օրինակ` բլոկի տրանսֆորմատորի հողանցման մեծ հոսանքով ցանցի կողմից զրոյական հաջորդականության հոսանքային պաշտպանությունից): Այդպիսի իրավիճակ կարող է ստեղծվել փաթույթի հաղորդալարերի անմիջական հովացմամբ գեներատորներով էլեկտրակայաններում ըստ առանձին ֆազի շարժաբերով անջատիչի անջատման ժամանակ նրա խափանման հետևանքով բլոկներից մեկում ոչ լիաֆազ ռեժիմի առաջացման դեպքում:

2. Էլեկտրակայանների համար, որտեղ գեներատոր-տրանսֆորմատոր բլոկները և գծերը ունեն ընդհանուր անջատիչներ (օրինակ` մեկուկեսանոց սխեմայի կամ բազմանկյան սխեմայի կիրառումով), անջատիչի անջատմամբ և գծի հակառակ ծայրում ԿԱՄ-ի արգելման համար, երբ գործում է բլոկի պաշտպանության կողմից գործարկված ԱԽՊՍ-ը, անհրաժեշտ է նախատեսել հեռուստաանջատման սարքվածք: Բացի այդ, անհրաժեշտ է նախատեսել ԱԽՊՍ-ի ներգործություն բարձր հաճախության պաշտպանության հաղորդչի կանգառի վրա:

3.2.89. Բլոկի գեներատորի ստատորի և տրանսֆորմատորի ներքին վնասվածքներից պաշտպանությունների, ինչպես նաև գեներատորի ռոտորի պաշտպանությունների անջատման վրա գործելու դեպքում պետք է կատարվի վնասված տարրի անջատում ցանցից, գեներատորի և գրգռիչի դաշտի մարում, ԱԽՊՍ-ի գործարկում և իրագործվի ազդեցություն տեխնոլոգիական պաշտպանությունների վրա:

Եթե պաշտպանությունից անջատումը բերում է բլոկի ճյուղավորումներին միացված սեփական կարիքների բեռնվածքի հոսանքազրկման, պաշտպանությունը պետք է գործի նաև սեփական կարիքների սնման աշխատանքային աղբյուրի շղթայի անջատիչների անջատման վրա, որպեսզի նրանք ՌԱՄ-ի օգնությամբ փոխադրվեն պահուստային աղբյուրից սնման:

Բլոկի գեներատորի և տրանսֆորմատորի պահուստային պաշտպանությունները արտաքին խաթարումների դեպքում պետք է գործեն 3.2.81-ի 2-4 կետերին համապատասխան:

Ջերմային էլեկտրակայաններում, որոնց ջերմային մասը կատարված է բլոկային սխեմայով, ներքին վնասվածքներից բլոկի անջատման դեպքում պետք է ապահովվի բլոկի լրիվ կանգառ: Արտաքին խաթարումների, ինչպես նաև պաշտպանությունների գործելու այն դեպքում, երբ բլոկի աշխատանքը կարող է արագ վերականգնվել, բլոկը պետք է փոխադրվի պարապ ընթացքի ռեժիմ, եթե ջերմամեխանիկական սարքավորանքի համար այդ ռեժիմը թույլատրելի է:

Հիդրոէլեկտրակայաններում բլոկի ներքին վնասվածքների դեպքում, բացի բլոկի անջատումից, պետք է իրագործվի ագրեգատի կանգառ: Ագրեգատի կանգառի վրա ներգործությունը թույլատրվում է իրագործել նաև արտաքին խաթարումների հետևանքով բլոկն անջատելու դեպքում:

3.2.90. Գեներատոր-տրանսֆորմատոր-գիծ բլոկներում գծի հիմնական պաշտպանությունը և պահուստային պաշտպանությունը էներգահամակարգի կողմից պետք է իրագործվեն գծերի պաշտպանման սույն գլխի պահանջներին համապատասխան, իսկ բլոկի կողմից գծի պահուստային պաշտպանության ֆունկցիաները պետք է կատարեն բլոկի պահուստային պաշտպանությունները:

Բլոկի պաշտպանությունը պետք է իրագործվի վերը բերված պահանջների համաձայն:

Բլոկի պաշտպանության ներգործությունը անջատիչի անջատման վրա և էներգահամակարգի կողմից ԱԽՊՍ-ի գործարկումը պետք է փոխանցվի բարձր հաճախության ուղիով կամ կապի հաղորդալարերով` հեռուստաանջատման երկու փոխպահուստավորող սարքվածքների միջոցով: Բացի այդ, խորհուրդ է տրվում նախատեսել բլոկի պաշտպանության միաժամանակ գործելը բարձրհաճախական պաշտպանության հաղորդչի կանգի վրա:

Տուրբագեներատորներով բլոկներում (ջերմային մասում բլոկային սխեմայի դեպքում) էներգահամակարգի կողմից հեռուստաանջատման սարքվածքի միջոցով գծի հակադիր ծայրից պետք է հաղորդվի հաղորդաձողերի պաշտպանության ներգործությունը (հաղորդաձողերի կրկնակի համակարգի դեպքում) կամ ԱԽՊՍ-ի ներգործությունը (մեկուկեսանոց կամ բազմանկյուն սխեմաների դեպքում) համապատասխանորեն բլոկի պարապ ընթացքի ռեժիմի փոխադրման կամ գեներատորի դաշտի մարման ու բլոկի կանգառի վրա: Բացի այդ, խորհուրդ է տրվում հեռուստաանջատման սարքվածքը օգտագործել գեներատորի դաշտի մարումը արագացնելու և սեփական կարիքները անջատելու համար, երբ էներգահամակարգի կողմից գործում են պահուստային պաշտպանությունները:

Հողանցման մեծ հոսանքներով ցանցի կողմից անջատիչի ոչ լիաֆազ անջատման դեպքում պետք է կատարվի ԱԽՊՍ-ի արագացված գործարկում այնպես, ինչպես նախատեսված է 3.2.88-ի կ. 1-ում:

__________________

1 Առանց գրգռման կորուստի ասինքրոն ռեժիմի կանխման մասին տես գլուխ 3.3-ը


Մեկուսացված չեզոքով 3-10 ԿՎ լարման ցանցերում օդային եվ մալուխային գծերի պաշտպանություն

 

3.2.91. Մեկուսացված չեզոքով (այդ թվում աղեղմարիչ ռեակտորի միջոցով հողակցված չեզոքով) 3-10 կՎ ցանցերում գծերի համար պետք է նախատեսվեն բազմաֆազ միակցումներից և միաֆազ հողանցումներից` ռելեային պաշտպանության սարքվածքներ:

3.2.92. Բազմաֆազ միակցումներից պաշտպանությունը հարկ է նախատեսել երկֆազ տարբերակով, և մեծ մասամբ, երկակի հողանցումների ժամանակ միայն վնասվածքի մի տեղի անջատումը ապահովելու համար տվյալ լարման ամբողջ ցանցով մեկ միացնել միևնույն ֆազերին: Կախված զգայնության և հուսալիության պահանջներից, պաշտպանությունը պետք է կատարվի միա-, երկ- և եռառելե:

3.2.93. Բազմաֆազ միակցումներից պաշտպանելու համար միայնակ միակողմանի սնումով գծերի վրա, որպես կանոն, պետք է տեղակայվի երկաստիճան հոսանքային պաշտպանություն, որի առաջին աստիճանը կատարված է հոսանքային ընդհատիչի տեսքով, իսկ երկրորդը` անկախ կամ կախյալ բնութագրով պահաժամ ունեցող առավելագույն հոսանքային պաշտպանության տեսքով:

Էլեկտրակայանների հաղորդաձողերից հեռացող, չռեակտորավորված միակողմանի սնումով մալուխային գծերի վրա հոսանքային ընդհատիչները պետք է կատարված լինեն առանց պահաժամի և դրանց գործողության գոտին պետք է որոշված լինի նշված էլեկտրակայանների հաղորդաձողերի վրա անվանական լարման արժեքի 0,5-0,6-ից ցածր մնացորդային լարումով ուղեկցվող ԿՄ անջատման պայմանից: Նշված պայմանի կատարման համար թույլատրվում է պաշտպանությունը կատարել ոչ ընտրողական, բայց պաշտպանության ոչ ընտրողական գործողությունը լիովին կամ մասամբ ուղղող ԱԿՄ կամ ՊԱՄ սարքվածքների զուգակցությամբ: Նշված ընդհատիչները թույլատրվում է տեղակայել նաև ենթակայանների հաղորդաձողերից հեռացող և խոշոր սինքրոն է էլեկտրաշարժիչներ սնող գծերի վրա:

Եթե էլեկտրակայանների հաղորդաձողերից հեռացող չռեակտորավորված մալուխային գծերի վրա հոսանքային ընդհատիչները ըստ ընտրողականության պահանջների չեն կարող կիրառվել, ապա արագագործության ապահովման համար թույլատրվում է նախատեսել պաշտպանություններ` ըստ 3.2.94-ի 2 կամ 3 կ: Այդ պաշտպանությունների կիրառումը թույլատրվում է նաև ջերմային էլեկտրակայանների սեփական կարիքների աշխատանքային գծերի համար:

Ռեակտորավորված գծերի վրա, որոնց անջատիչները հաշվարկված չեն մինչև ռեակտորը ԿՄ անջատման համար, հոսանքի հատումները չեն թույլատրվում:

3.2.94. Երկկողմանի սնումով միայնակ գծերի վրա (շրջանցիկ կապերի առկայությամբ կամ բացակայությամբ), ինչպես նաև սնման մի կետով օղակային ցանց մտնող գծերի վրա խորհուրդ է տրվում կիրառել նույն այն պաշտպանությունները ինչ և միակողմանի սնվող միայնակ գծերի վրա (տես 3.2.93), անհրաժեշտության դեպքում դրանք կատարելով ուղղորդված:

Պաշտպանությունների պարզեցման և դրանց ընտրողական գործողության ապահովման նպատակով, թույլատրվում է վնասվածքի առաջացման պահին կիրառել ցանցի ավտոմատ բաժանում շառավղային տեղամասերի, դրա հետագա ավտոմատ վերականգնումով:

Եթե չուղղորդված կամ ուղղորդված հոսանքային աստիճանական պաշտպանությունը չի ապահովում պահանջվող արագագործությունը և ընտրողականությունը, թույլատրվում է նախատեսել հետևյալ պաշտպանությունները`

1) պարզագույն տարբերակի հեռագործ պաշտպանություն,

2) լայնական դիֆերենցիալ հոսանքային պաշտպանություն (երկտակած մալուխային գծերի համար),

3) գծերի կարճ տեղամասերի համար երկայնակի դիֆերենցիալ հոսանքային պաշտպանություն, միայն երկայնակի դիֆերենցիալ պաշտպանության համար հատուկ մալուխի անցկացման անհրաժեշտության դեպքում դրա երկարությունը պետք է լինի 3 կմ ոչ ավել:

2 և 3 կ.կ. նշված պաշտպանությունների համար, որպես պահուստային պաշտպանություն հարկ է նախատեսել հոսանքային պաշտպանություն:

3.2.95. 3-10 կՎ զուգահեռ գծերի պաշտպանությունը կատարելիս հարկ է ղեկավարվել 35 կՎ ցանցերում զուգահեռ գծերի համար ցուցումներով (տես 3.2.104):

3.2.96. Միաֆազ հողանցումներից պաշտպանությունը պետք է կատարվի հետևյալ տեսքով`

ազդանշանի վրա գործող ընտրողական պաշտպանության (վնասված ուղղությունը որոշող),

ըստ անվտանգության պահանջների անջատման վրա գործող (վնասված ուղղությունը որոշող) ընտրողական պաշտպանության, որը պետք է տեղակայվի էլեկտրականապես կապված ամբողջ ցանցը սնող տարրերի վրա,

մեկուսացման վերահսկման սարքվածքի, ընդ որում վնասված տարրի հայտնաբերումը պետք է իրականացվի հատուկ սարքվածքներով, վնասված տարրի հայտնաբերումը թույլատրվում է միացումների հերթով անջատմամբ:

3.2.97. Միաֆազ հողանցումներից պաշտպանությունը, որպես կանոն, պետք է կատարվի զրոյական հաջորդականության հոսանքի տրանսֆորմատորների օգտագործմամբ: Առաջին հերթին պաշտպանությունը պետք է արձագանքի կայունացած հողանցումներին, թույլատրվում է նաև կարճատև միակցումները գրանցող, գործողության կրկնականությունը չապահովող սարքվածքների կիրառումը:

Ըստ անվտանգության պահանջների (տես 3.2.96) անջատման վրա առանց պահաժամի գործող, միաֆազ հողանցումներից պաշտպանությունը պետք է անջատի միայն վնասված տեղամասը սնող տարրը, ընդ որում, որպես պահուստ պետք է նախատեսվի զրոյական հաջորդականության մոտ 0,5 վրկ պահաժամով, էլեկտրականապես կապված ամբողջ ցանցի` հաղորդաձողերի համակարգի (հատվածամասի), կամ սնող տրանսֆորմատորի անջատման վրա գործող պաշտպանությունը:

Աղեղմարիչ ռեակտորի միջոցով հողակցված չեզոքով ցանցում հատուկ պաշտպանության գործողության ապահովման համար արդյունաբերական հաճախության հոսանքի մեծացումը (օրինակ, ռեակտորի ապալարքի օգնությամբ), որպես կանոն, նախատեսել չի թույլատրվում:

 

Մեկուսացված չեզոքով 20 եվ 35 ԿՎ լարման ցանցերում օդային եվ մալուխային գծերի պաշտպանություն

 

3.2.98. Մեկուսացված չեզոքով 20 և 35 կՎ ցանցերում գծերի համար պետք է նախատեսվեն բազմաֆազ միակցումներից և միաֆազ հողանցումներից` ռելեային պաշտպանության սարքվածքներ:

3.2.99. Բազմաֆազ միակցումներից պաշտպանությունը հարկ է նախատեսել երկֆազ երկռելե տարբերակով և մեծ մասամբ երկակի հողանցումների ժամանակ միայն վնասվածքի մի տեղի անջատումը ապահովելու համար տվյալ լարման ամբողջ ցանցով մեկ միացնել միևնույն ֆազերին:

Փաթույթների աստղ եռանկյունի միացումով, տրանսֆորմատորներից հետո վնասվածքների նկատմամբ զգայնությունը բարձրացնելու նպատակով, թույլատրվում է եռառելե պաշտպանության կատարումը:

Միաֆազ հողանցումներից պաշտպանությունը, որպես կանոն, հարկ է կատարել ազդանշանի վրա գործողությամբ: Պաշտպանության իրականացման համար թույլատրվում է օգտագործել մեկուսացման վերահսկման սարքվածքը:

3.2.100. Հիմնական պաշտպանության տեսակը ընտրելու ժամանակ հարկ է հաշվի առնել էներգահամակարգի աշխատանքի կայունության և սպառողի հուսալի աշխատանքի ապահովման պահանջները, համանման 110 կՎ լարման գծերի պաշտպանությանը (տես 3.2.108) ներկայացվածին:

3.2.101. Բազմաֆազ միակցումներից պաշտպանելու համար միակողմանի սնումով միայնակ գծերի վրա առավելապես պետք է տեղակայվեն հոսանքի աստիճանական պաշտպանություններ կամ հոսանքի և լարման աստիճանական պաշտպանություններ, իսկ եթե այդպիսի պաշտպանությունները չեն բավարարում զգայնության կամ վնասվածքի անջատման արագության պահանջները (տես 3.2.108), օրինակ` գլխամասային տեղամասերում, ապա առավելապես հոսանքի գործարկումով հեռագործ աստիճանական պաշտպանություններ: Վերջին դեպքում` խորհուրդ է տրվում որպես լրացուցիչ պաշտպանություն օգտագործել առանց պահաժամի հոսանքային հատիչը: Պարզեցման նպատակով մի քանի հաջորդական հատվածամասերից բաղկացած գծերի համար թույլատրվում է ըստ հերթականության գործող ԱԿՄ սարքվածքների զուգակցությամբ հոսանքի և լարման ոչ ընտրողական աստիճանական պաշտպանությունների օգտագործումը:

3.2.102. Երկու և ավել կողմերից սնում ունեցող (վերջինը` ճյուղավորումներով գծերի վրա) միայնակ գծերի վրա` շրջանցիկ կապերի առկայությամբ կամ բացակայությամբ, ինչպես նաև սնման մի կետով օղակային ցանց մտնող գծերի վրա, խորհուրդ է տրվում կիրառել նույն այն պաշտպանությունները, ինչ և միակողմանի սնումով միայնակ գծերի վրա (տես 3.2.101), անհրաժեշտության դեպքում դրանք կատարելով ուղղորդված, իսկ հեռագործները` դիմադրության ռելեից գործարկմամբ: Ընդ որում, երբ որպես լրացուցիչ պաշտպանություն օգտագործվող հոսանքային ընդհատիչը (տես 3.2.101), օրինակ` դրա անբավարար զգայնության պատճառով, չի տեղակայվում, ապա հզորության ուղղության ռելեի «մեռյալ գոտում» ԿՄ ժամանակ թույլատրվում է հարակից տարրերի ոչ ընտրողական անջատում: Որպես կանոն, պաշտպանությունը տեղակայվում է միայն այն կողմերից, որտեղից կարող է սնում տրվել:

3.2.103. Երկկողմանի սնումով կարճ միայնակ գծերի վրա, երբ այդ պահանջվում է ըստ արագագործության պայմանի, որպես հիմնական պաշտպանություն թույլատրվում է երկայնական դիֆերենցիալ պաշտպանության կիրառումը: Ընդ որում հատուկ այդ պաշտպանության համար անցկացվող մալուխի երկարությունը չպետք է գերազանցի 4 կմ-ը: Օժանդակ հաղորդալարերի սարքինության վերահսկման համար հարկ է նախատեսել հատուկ սարքվածքներ: Ի լրումն երկայնական դիֆերենցիալ պաշտպանության, որպես պահուստային պետք է կիրառվի որևէ, մի պաշտպանություն ըստ 3.2.102:

3.2.104. Երկու կամ ավելի կողմերից սնում ունեցող զուգահեռ գծերի վրա, ինչպես նաև միակողմանի սնումով զուգահեռ գծերի սնող ծայրում, կարող են օգտագործվել նույն պաշտպանությունները ինչը և համապատասխան միայնակ գծերի վրա (տես 3.2.101 և 3.2.102): Երկկողմանի սնումով գծերի վրա, հատկապես հոսանքային աստիճանական պաշտպանությունների կամ հոսանքի և լարման աստիճանական պաշտպանությունների օգտագործման ժամանակ, վնասվածքի անջատումը արագացնելու համար, լրացուցիչ կարող է կիրառվել զուգահեռ գծում հզորության վերահսկմամբ պաշտպանություն: Այդ պաշտպանությունը կարող է կատարվել առանձին լայնական հոսանքային ուղղորդված պաշտպանության տեսքով կամ միայն զուգահեռ գծում հզորության ուղղության հսկմամբ տեղադրված պաշտպանությունների (առավելագույն հոսանքային, հեռագործական) արագացման շղթաների տեսքով:

Միակողմանի սնումով երկու զուգահեռ գծերի ընդունող ծայրում, որպես կանոն, պետք է օգտագործվի լայնական դիֆերենցիալ ուղղված պաշտպանությունը:

3.2.105. Եթե ըստ 3.2.104 պաշտպանությունը չի բավարարում արագագործության պայմաններին (տես 3.2.108), իսկ զուգահեռ գծի հզորության ուղղության հսկմամբ պաշտպանությունը անկիրառելի կամ անցանկալի է, երկկողմանի սնումով երկու զուգահեռ գծերի վրա (երկու զուգահեռ գծերի աշխատանքի ժամանակ) և միակողմանի սնումով երկու զուգահեռ գծերի սնող ծայրում որպես հիմնական պաշտպանություն հարկ է կիրառել լայնական դիֆերենցիալ ուղղորդված պաշտպանություն:

Ընդ որում` մի գծի աշխատանքի ռեժիմում, ինչպես նաև որպես պահուստային. երկու գծի աշխատանքի ժամանակ հարկ է օգտագործել աստիճանական պաշտպանություն ըստ 3.2.101 և 3.2.102: Թույլատրվում է այդ պաշտպանության կամ դրա առանձին աստիճանների (օրինակ, պահուստային աստիճանի` դրա զգայնությունը հարակից տարրերի վնասվածքների նկատմամբ բարձրացման նպատակով) միացումը երկու գծերի հոսանքների գումարին: Պաշտպանվող գծերի վրա վնասվածքների անջատման ժամանակի փոքրացման համար, եթե ըստ պաշտպանության արագացման պայմանի (տես 3.2.108) դրա տեղակայումը պարտադիր չէ, թույլատրվում է նաև ի լրացումն հոսանքային աստիճանական պաշտպանությունների, ուղղորդված լայնական դիֆերենցիալ պաշտպանության օգտագործումը:

Կարճ զուգահեռ գծերի վրա առանձին դեպքերում թույլատրվում է երկայնակի դիֆերենցիալ պաշտպանության կիրառում (տես 3.2.103):

 

Օդային գծերի պաշտպանությունը արդյունավետ հողակցված չեզոքով 110÷500 կՎ լարման ցանցերում

 

3.2.106. Արդյունավետ հողակցված չեզոքով 110÷.500 կՎ ցանցերում գծերի համար պետք է նախատեսվեն բազմաֆազ միակցումներից և հողանցումներից` պաշտպանելու համար ռելեային պաշտպանության սարքվածքներ:

3.2.107. Եթե ցանցերում հնարավոր են ճոճումներ կամ ոչ սինքրոն ընթացք, որոնց ժամանակ հավանական են պաշտպանության ավելորդ գործարկումները, պաշտպանությունները պետք է սարքավորվեն ճոճումների ժամանակ դրանց գործողությունը ուղեկապող սարքվածքներով: Թույլատրվում է պաշտպանության կատարումը առանց ուղեկապման սարքվածքների, եթե դա կարգավորված է ճոճումներից` ըստ ժամանակի (մոտ 1,5-2 վրկ):

3.2.108. 330 կՎ և բարձր գծերի համար, որպես հիմնական, պետք է նախատեսվի պաշտպանվող տեղամասի կամայական կետում ԿՄ դեպքում առանց հապաղման գործող պաշտպանություն:

110-220 կՎ լարման գծերի համար հիմնական պաշտպանության տեսակի, այդ թվում նաև պաշտպանվող տեղամասի կամայական կետում ԿՄ դեպքում առանց հապաղման գործող պաշտպանության կիրառման անհրաժեշտության մասին հարցը, պետք է լուծվի` առաջին հերթին հաշվի առնելով էներգահամակարգի կայունության պահպանման պահանջները: Ընդ որում, եթե ըստ կայունության հաշվարկների չեն ներկայացվում ուրիշ, ավելի կոշտ պահանջներ, կարելի է ընդունել, որ նշված պահանջը, որպես կանոն բավարարվում է, երբ եռաֆազ ԿՄ, որոնց դեպքում էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի վրա մնացորդային լարումը 0,6-0,7 Սանվ-ից ցածր է, անջատվում են առանց պահաժամի: Մնացորդային լարման ավելի փոքր արժեքը (0,6 Սանվ) կարող է թույլատրվել 110 կՎ գծերի, ավելի քիչ պատասխանատու` 220 կՎ գծերի (խիստ ճյուղավորված ցանցերում, որտեղ սպառողների սնումը հուսալիորեն ապահովվում է մի քանի կողմից), ինչպես նաև ավելի պատասխանատու` 220 կՎ գծերի համար այն դեպքերում, երբ դիտարկվող ԿՄ չի բերում բեռնվածքի զգալի նվազեցման:

110-220 կՎ գծերի վրա տեղակայվող պաշտպանությունների ընտրության ժամանակ բացի էներգահամակարգի աշխատանքի կայունության պահպանման պահանջից պետք է հաշվի առնվի հետևյալը`

1. ԱԷԿ-ից գնացող 110 կՎ և բարձր լարման գծերի վրա, ինչպես նաև հարակից ցանցի բոլոր տարրերի վրա, որոնց վրա բազմաֆազ ԿՄ ժամանակ ԱԷԿ բլոկների բարձր լարման կողմում ուղիղ հաջորդականության մնացորդային լարումը կարող է իջնել ավելի քան մինչև անվանականի 0,45-ը, հարկ է ապահովել արագագործ պաշտպանությունների պահուստավորում 1,5 վրկ չգերազանցող (հաշվի առնելով ԱԽՊՍ գործողությունը) պահաժամով:

2. Վնասվածքները, որոնց պահաժամով անջատումը կարող է բերել պատասխանատու սպառողների աշխատանքի խախտմանը, պետք է անջատվեն առանց պահաժամի (օրինակ, վնասվածքներ, որոնց ժամանակ էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի վրա մնացորդային լարումը կլինի 0,6 Սանվ-ից ցածր, եթե դրանց պահաժամով անջատումը լարման տարափի պատճառով կարող է բերել ինքնաբեռնաթափման, կամ 0,6 Սանվ և ավել մնացորդային լարումով վնասվածքներ, եթե դրանց պահաժամով անջատումը կարող է բերել տեխնոլոգիական խախտման):

3. Արագագործ ԱԿՄ իրականացման անհրաժեշտության դեպքում գծի վրա պետք է տեղակայվի վնասված գծի երկու կողմից առանց պահաժամի անջատումը ապահովող արագագործ պաշտպանություն:

4. Անվանականը մի քանի անգամ գերազանցող հոսանքներով վնասվածքների պահաժամով անջատման դեպքում հնարավոր է հաղորդիչների անթույլատրելի գերտաքացում:

Եթե այդ անհրաժեշտ է ընտրողականության ապահովման համար, թույլատրվում է արագագործ պաշտպանությունների կիրառումը բարդ ցանցերում և վերը շարադրած պայմանների բացակայության ժամանակ:

3.2.109. Կայունության պահանջների ապահովումը գնահատելիս, ելնելով ըստ 3.2.108-ի մնացորդային լարման արժեքներից, անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալով.

1. Էլեկտրակայանների և էներգահամակարգերի միջև միայնակ կապի համար 3.2.108-ում նշված մնացորդային լարման արժեքը պետք է ստուգվի տվյալ կապի մեջ մտնող էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի վրա, այդ հաղորդաձողերից, բացի կապը կազմող գծերից, հեռացող գծերի վրա ԿՄ դեպքում, ինչպես նաև զուգահեռ գծերով տեղամասերի մի մասը պարունակող միայնակ կապի համար` նաև այդ զուգահեռ գծերից յուրաքանչյուրի վրա ԿՄ դեպքում:

2. Էլեկտրակայանների և էներգահամակարգերի միջև մի քանի կապերի առկայության դեպքում 3.2.108-ում նշված մնացորդային լարման արժեքը պետք է ստուգվի միայն այն ենթակայանների և կայանների հաղորդաձողերի վրա, որտեղ միանում են այդ կապերը, կապերի և այդ հաղորդաձողերից սնվող այլ գծերի, ինչպես նաև կապերի ենթակայանների հաղորդաձողերից սնվող գծերի վրա ԿՄ դեպքում:

3. Մնացորդային լարումը պետք է ստուգվի վնասվածքի կասկադային անջատման ռեժիմում, այսինքն գծի հակադիր ծայրից առանց պահաժամի պաշտպանությունով անջատիչը անջատելուց հետո, պաշտպանության առաջին աստիճանի ընդգրկած գոտու ծայրում ԿՄ դեպքում:

3.2.110. Երկկողմանի սնումով միայնակ գծերի վրա բազմաֆազ միակցումներից պաշտպանելու համար հարկ է տեղակայել հոսանքային աստիճանական պաշտպանություններ, կամ հոսանքի և լարման աստիճանական պաշտպանություններ: Եթե այդպիսի պաշտպանությունները չեն բավարարում զգայնության կամ վնասվածքի անջատման արագության պահանջներին (տես 3.2.108), օրինակ` գլխամասային տեղամասերում, կամ, եթե դա նպատակահարմար է հարակից տեղամասերի պաշտպանությունները դիտարկվող տեղամասի պաշտպանության հետ համաձայնեցման համար, պետք է նախատեսվի հեռագործ աստիճանական պաշտպանություն: Վերջին դեպքում, որպես լրացուցիչ պաշտպանություն, խորհուրդ է տրվում կիրառել առանց պահաժամի հոսանքային ընդհատիչ:

Հողանցումներից պաշտպանելու համար, որպես կանոն, պետք է նախատեսի հոսանքային ուղղորդված կամ չուղղորդված զրոյական հաջորդականության աստիճանական պաշտպանություն: Պաշտպանությունը, որպես կանոն, պետք է տեղակայվի միայն այն կողմերից, որտեղից կարող է սնում տրվել:

Պարզեցման նպատակով, մի քանի հաջորդական տեղամասերից կազմված գծերի վրա թույլատրվում է հոսանքի և լարման ոչ ընտրողական աստիճանական պաշտպանություն (բազմաֆազ միակցումներից) և ըստ հերթականության գործող ԱԿՄ սարքվածքների զուգակցությամբ, զրոյական հաջորդականության հոսանքային աստիճանական պաշտպանությունների (հողանցումներից) օգտագործումը:

3.2.111. Երկու և ավելի կողմից սնում ունեցող (վերջինը ճյուղավորումներով գծերի վրա) միայնակ գծերի վրա ինչպես շրջանցիկ կապերի առկայության, այնպես էլ բացակայության դեպքում, ինչպես նաև սնման մի կետով օղակային ցանց մտնող գծերի վրա, բազմաֆազ միակցումներից պետք է կիրառվի հեռագործ (առավելապես եռաստիճան) պաշտպանություն, որպես պահուստային կամ հիմնական (վերջինը` միայն 110-220 կՎ գծերի վրա) օգտագործվող:

Որպես լրացուցիչ պաշտպանություն խորհուրդ է տրվում կիրառել առանց պահաժամի հոսանքային ընդհատիչը: Առանձին դեպքերում, երբ ուրիշ ռեժիմներում գործելու համար կատարված հոսանքային ընդհատիչը չի բավարարում զգայնության պահանջներին (տես 3.2.26), պաշտպանության տեղակայման տեղում եռաֆազ միակցման վրա սխալմամբ միացնելու դեպքում գործելու համար թույլատրվում է օգտագործել հոսանքային ընդհատիչ:

Հողանցումներից պաշտպանելու համար, որպես կանոն պետք է նախատեսվի զրոյական հաջորդականության ուղղորդված կամ չուղղորդված հոսանքային աստիճանական պաշտպանություն:

3.2.112. Սնման մեկ կետով օղակային ցանցի գլխամասային տեղամասերի ընդունման ծայրում որպես բազմաֆազ միակցումներից հիմնական պաշտպանություն, խորհուրդ է տրվում կիրառել ուղղորդված հոսանքային միաստիճան պաշտպանություն, իսկ այլ միայնակ գծերի վրա (առավելապես 110 կՎ) առանձին դեպքերում թույլատրվում է կիրառել հոսանքային աստիճանական պաշտպանություններ կամ հոսանքի և լարման աստիճանական պաշտպանություն, անհրաժեշտության դեպքում դրանք կատարելով ուղղորդված: Պաշտպանությունը, որպես կանոն, հարկ է տեղակայել միայն այն կողմերից, որտեղից կարող է սնում տրվել:

3.2.113. Երկու և ավել կողմերից սնում ունեցող զուգահեռ գծերի վրա, ինչպես նաև միակողմանի սնումով զուգահեռ գծերի սնող ծայրում, կարող են օգտագործվել նույն պաշտպանությունները, ինչը և համապատասխան միայնակ գծերի վրա (տես 3.2.100 և 3.2.111):

Երկկողմանի սնումով գծերի վրա հողանցումների, իսկ առանձին դեպքերում նաև ֆազերի միջև միակցումների անջատումը արագացնելու համար, կարելի է կիրառել զուգահեռ գծում հզորության ուղղության վերահսկմամբ լրացուցիչ պաշտպանություն: Այդ պաշտպանությունը կարող է կատարվել առանձին լայնական հոսանքային պաշտպանության տեսքով (զրոյական հաջորդականության հոսանքին կամ ֆազային հոսանքներին ռելեի միացումով), կամ միայն զուգահեռ գծերում հզորության ուղղության հսկմամբ տեղակայված պաշտպանությունների (զրոյական հաջորդականության հոսանքային, առավելագույն հոսանքային, հեռագործական և նմ.) արագացման շղթայի տեսքով:

Զրոյական հաջորդականության պաշտպանության զգայնությունը բարձրացնելու համար թույլատրվում է զուգահեռ գծի անջատիչի անջատման ժամանակ նախատեսել դրա առանձին աստիճանների աշխատանքից դուրսբերումը:

Միակողմանի սնումով երկու զուգահեռ գծերի ընդունման ծայրում, որպես կանոն, պետք է նախատեսվի ուղղորդված լայնական դիֆերենցիալ պաշտպանություն:

3.2.114. Եթե ըստ 3.2.113 պաշտպանությունը չի բավարարում արագագործության պահանջների (տես 3.2.108), առավելապես` բաշխիչ ցանցերում երկու միակողմանի սնումով երկու 110-220 կՎ զուգահեռ գծերի սնող ծայրում և երկու 110 կՎ երկկողմանի սնումով զուգահեռ գծերի վրա, որպես հիմնական պաշտպանություն (երկու զուգահեռ գծերի աշխատանքի ժամանակ), կարող է կիրառվել ուղղորդված լայնակի դիֆերենցիալ պաշտպանություն:

Ընդ որում, մի գծի աշխատանքի ռեժիմում, ինչպես նաև երկու գծերի աշխատանքի ժամանակ, որպես պահուստային, օգտագործվում է ըստ 3.2.110 և 3.2.111 պաշտպանությունը: Հարակից տարրերի վրա վնասվածքների նկատմամբ այդ պաշտպանության զգայնությունը բարձրացնելու նպատակով, թույլատրվում է այդ պաշտպանության կամ դրա առանձին աստիճանների (օրինակ, զրոյական հաջորդականության հոսանքային պաշտպանության վերջին աստիճանի) միացումը երկու գծերի հոսանքների գումարին: Պաշտպանվող գծերի վնասվածքների անջատման ժամանակի փոքրացման համար, եթե ըստ պաշտպանության արագացման պայմանների (տես 3.2.108) դրա տեղակայումը պարտադիր չէ, թույլատրվում է ի լրումն 110 կՎ զուգահեռ գծերի հոսանքային աստիճանական պաշտպանությունների, նաև ուղղորդված լայնական դիֆերենցիալ պաշտպանության օգտագործումը:

3.2.115. Եթե ըստ 3.2.111-3.2.113 պաշտպանությունը չի բավարարում արագագործության պահանջներին (տես 3.2.108), որպես երկկողմանի սնումով միայնակ և զուգահեռ գծերի հիմնական պաշտպանություն, հարկ է նախատեսել բարձր հաճախության և երկայնական դիֆերենցիալ պաշտպանություններ:

Երբ ըստ զգայնության (օրինակ, ճյուղավորումներով գծերի վրա), կամ պաշտպանության պարզեցման պայմանների դա նպատակահարմար է, 110-220 կՎ գծերի համար խորհուրդ է տրվում հիմնական պաշտպանությունը իրականացնել հեռագործ և զրոյական հաջորդականության հոսանքային ուղղորդված պաշտպանություններ, բարձր հաճախության ուղեկապման օգտագործմամբ:

Հատուկ մալուխի անցկացման անհրաժեշտության դեպքում երկայնական դիֆերենցիալ պաշտպանության օգտագործումը պետք է հիմնավորված լինի տեխնիկատնտեսական հաշվարկով:

Պաշտպանության օժանդակ հաղորդալարերի սարքինության վերահսկման համար պետք է նախատեսված լինեն հատուկ սարքվածքներ:

330÷500 կՎ գծերի վրա, ի լրումն բարձր հաճախության պաշտպանության (աստիճանական պահուստային պաշտպանության գործելու արագացման համար), հարկ է նախատեսել բարձր հաճախության անջատող կամ թույլատրող ազդանշանի փոխանցման սարքվածքի օգտագործումը, եթե այդ սարքվածքը նախատեսված է ուրիշ նպատակների համար:

Այն դեպքերում, երբ այդ պահանջվում է ըստ արագագործության (տես 3.2.108) կամ զգայնության (օրինակ` ճյուղավորումներով գծերի վրա) պայմանների, 110-220 կՎ գծերի աստիճանական պաշտպանությունների գործելու արագացման համար թույլատրվում է անջատող ազդանշանի փոխանցման օգտագործումը:

3.2.116. Հիմնական պաշտպանությունը ըստ 3.2.115 կատարելիս, որպես պահուստային հարկ է կիրառել`

բազմաֆազ ԿՄ-ներից, որպես կանոն, հեռագործ պաշտպանություններ` առավելապես եռաստիճանները,

հողանցումներից ուղղորդված կամ չուղղորդված զրոյական հաջորդականության հոսանքային աստիճանական պաշտպանություններ:

Երբ 3.2.115 նշված հիմնական պաշտպանությունը, տեղադրված ըստ վնասվածքի անջատման արագության պահանջի (տես 3.2.108) գործողությունից երկարատև հանվում է, ապա թույլատրվում է նախատեսել միջֆազային միակցումներից պահուստային պաշտպանության (օրինակ, ուղիղ հաջորդականության լարման արժեքի հսկմամբ) ոչ ընտրողական արագացում:

3.2.117. 330 կՎ գծերի համար հիմնական պաշտպանությունները, բազմաֆազ միակցումներից պահուստային պաշտպանության արագագործ աստիճանները և ՄԱԿՄ սարքվածքի չափիչ օրգանները պետք է լինեն գծերի զգալի ունակային հաղորդականության և ինտենսիվ էլեկտրամագնիսական անցումային պրոցեսների պայմաններում դրանց բնականոն գործունեությունը ապահովող (տրված պարամետրերով) հատուկ տարբերակի:

Դրա համար պետք է նախատեսվեն`

Պաշտպանության լրակազմերում և ՄԱԿՄ չափիչ օրգաններում` էլեկտրամագնիսական անցումային պրոցեսների ազդեցությունը սահմանափակող միջոցառումներ (օրինակ, ցածր հաճախության զտիչներ),

150 կմ-ից ավել երկարությամբ գծերի վրա տեղակայված դիֆերենցիալ ֆազային պաշտպանություններում` գծի ունակային հաղորդականությամբ պայմանավորված հոսանքների փոխհատուցման սարքվածքներ:

Արագագործ պաշտպանությունները երկու կամ ավելի հոսանքի տրանսֆորմատորների գումարային հոսանքին միացնելու ժամանակ, 3.2.29 պահանջների կատարման անհնարինության դեպքում, արտաքին վնասվածքների ժամանակ պաշտպանությունների ավելորդ գործարկումը բացառելու համար խորհուրդ է տրվում նախատեսել հատուկ միջոցառումներ (օրինակ, պաշտպանությունների կոպտացում), կամ պաշտպանության սնման համար գծի շղթայում տեղակայել հոսանքի տրանսֆորմատորների առանձին լրակազմ:

Երկայնական ունակային փոխհատուցման սարքվածքներով սարքավորված 330÷500 կՎ գծերի վրա տեղակայված պաշտպանություններում պետք է նախատեսվեն այդ սարքվածքների ազդեցությամբ պայմանավորված արտաքին վնասվածքների ժամանակ պաշտպանության ավելորդ գործարկումը կանխելու համար միջոցառումներ: Օրինակ` կարող են օգտագործվել հակադարձ հաջորդականության հզորության ուղղության ռելեներ կամ թույլատրող ազդանշանի փոխանցում:

3.2.118. ՄԱԿՄ կիրառման դեպքում ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է այնպես իրագործված լինեն, որ,

1) մի ֆազի հողանցման ժամանակ, իսկ առանձին դեպքերում` նաև երկու ֆազերի միջև միակցման ժամանակ ապահովված լինի միայն մի ֆազի անջատումը (դրա հետագա կրկնական ավտոմատ միացմամբ),

2) 1 կ. նշված վնասվածքների վրա անհաջող կրկնական միացման դեպքում, նայած, նախատեսվում է, թե չի նախատեսվում գծի երկարատև ոչ լիաֆազ աշխատանքի ռեժիմ, կատարվի գծի մեկ կամ երեք ֆազի անջատում,

3) վնասվածքների այլ տեսակների ժամանակ պաշտպանությունը գործի երեք ֆազերի անջատման վրա:

 

Հաղորդաձողերի պաշտպանությունը: Շրջանցիկ, հաղորդաձողերը միացնող եվ հատվածամասային անջատիչների պաշտպանությունը

 

3.2.119. Էլեկտրակայանների և ենթակայանների 110 կՎ և բարձր լարման հավաքական հաղորդաձողերի համար ռելեային պաշտպանության առանձին սարքվածքներ պետք է նախատեսվեն.

1) հաղորդաձողերի երկու համակարգի (հաղորդաձողերի երկակի համակարգ, մեկուկեսի սխեմա և ուր.) և հաղորդաձողերի հատվածավորված միայնակ համակարգի համար,

 2) հաղորդաձողերի չհատվածավորված միայնակ համակարգի համար, եթե հաղորդաձողերի վրա վնասվածքների անջատումը, միացված տարրերի պաշտպանությունների գործողությամբ ըստ 3.2.108-ում բերվածներին համանման պայմանների, անթույլատրելի է, կամ եթե դիտարկվող հաղորդաձողերը սնող գծերի վրա կան ճյուղավորումներ:

3.2.120. Էլեկտրակայանների և ենթակայանների 35 կՎ լարման հավաքական հաղորդաձողերի համար ռելեային պաշտպանության առանձին սարքվածքները պետք է նախատեսվեն`

ըստ 3.2.108-ում բերված պայմանների,

հաղորդաձողերի երկու համակարգի կամ հատվածամասերի համար, եթե դրանց բաժանման համար հաղորդաձողերը միացնող (հատվածամասային) անջատիչի վրա տեղակայված պաշտպանության կամ տվյալ հաղորդաձողերը սնող տարրերի վրա տեղակայված պաշտպանությունների օգտագործման ժամանակ չեն բավարարվում սպառողների սնման հուսալիության պայմանները (հաշվի առնելով ԱԿՄ և ՊԱՄ սարքվածքներով ապահովվող հնարավորությունները):

3.2.121. Որպես էլեկտրակայանների և ենթակայանների 35 կՎ և բարձր լարման հավաքական հաղորդաձողերի հիմնական պաշտպանություն, որպես կանոն, հարկ է նախատեսել հաղորդաձողերի հատվածամասը կամ համակարգին միացված բոլոր տարրերը ընդգրկող առանց պահաժամի հոսանքային դիֆերենցիալ պաշտպանություն: Պաշտպանությունը պետք է իրականացվի անհաշվեկշռության անցողիկ և կայունացված հոսանքներից կարգավորված հոսանքի հատուկ ռելեների կիրառմամբ (օրինակ, հոսանքի հագեցվող տրանսֆորմատորների միջոցով միացված ռելեներ, արգելակումով ռելեներ):

330 կՎ և բարձր տրանսֆորմատորի (ավտոտրանսֆորմատորի) մեկից ավել անջատիչով միացման ժամանակ խորհուրդ է տրվում նախատեսել հաղորդաձողավորման հոսանքային դիֆերենցիալ պաշտպանություն:

3.2.122. Միացված տարրի վրա մեկական անջատիչով էլեկտրակայանների և ենթակայանների 35 կՎ և բարձր լարման հաղորդաձողերի երկակի համակարգի համար հոսանքային դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է նախատեսված լինի տարրերի սևեռված բաշխման տարբերակով:

110 կՎ և բարձր լարման հաղորդաձողերի պաշտպանությունում միացումները հաղորդաձողերի մի համակարգից մյուս համակարգի վրա տեղափոխելու ժամանակ սեղմակաշարերի վրա հարկ է նախատեսել սևեռման փոփոխության հնարավորություն:

3.2.123. 3.2.121 և 3.2.122 նշված դիֆերենցիալ պաշտպանությունը պետք է կատարված լինի գործող, հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային շղթաների սարքինության վերահսկման սարքվածքով, որը գործում է պաշտպանությունը աշխատանքից դուրսբերման և ազդանշանի պահաժամով:

3.2.124. Էլեկտրակայանների 6-10 կՎ լարման հատվածավորված հաղորդաձողերի համար պետք է նախատեսված լինի երկաստիճանի ոչ լրիվ դիֆերենցիալ պաշտպանություն, որի առաջին աստիճանը կատարված է ըստ հոսանքի և լարման հոսանքային ընդհատիչի կամ հեռագործ պաշտպանության տեսքով, իսկ երկրորդը` առավելագույն հոսանքային պաշտպանության տեսքով: Պաշտպանությունը պետք է գործի սեփական կարիքների տրանսֆորմատորի և սնող տարրերի անջատման վրա:

Եթե պաշտպանության երկրորդ աստիճանի նշված կատարման դեպքում չի ապահովվում սնվող ռեակտորավորված գծերի ծայրում ԿՄ ժամանակ պահանջվող զգայնությունը (գեներատորային լարման հաղորդաձողերի վրա բեռնվածքը մեծ է, սնվող գծերի անջատիչները տեղակայված են ռեակտորներից հետո), հարկ է այն կատարել ռեակտորների շղթաներում տեղակայված, լարման գործարկումով կամ առանց գործարկման առավելագույն հոսանքային պաշտպանությունների առանձին լրակազմերի տեսքով: Այդ լրակազմերի գործողությունը սնվող գծերի անջատման վրա պետք է վերահսկվի ԿՄ առաջացման ժամանակ գործարկող լրացուցիչ սարքվածքով: Ընդ որում հատվածամասային անջատիչի վրա պետք է նախատեսվի դրա անջատման ժամանակ գործողության մեջ մտցվող պաշտպանություն (նախատեսված` ռեակտորի և անջատիչի միջև վնասվածքների վերացման համար): Սնող տարրերի մի մասը հաղորդաձողերի պահուստային համակարգի վրա առանձնացնելու ժամանակ պետք է նախատեսված լինի հաղորդաձողերի ոչ լրիվ դիֆերենցիալ պաշտպանություն` տարրերի սևեռված բաշխման տարբերակով:

Եթե հնարավոր են սնող տարրերը հաղորդաձողերի տարբեր համակարգերի վրա բաժանումով աշխատանքի հաճախակի ռեժիմներ, թույլատրվում է նախատեսել գեներատորներից, բոլոր սնող տարրերի վրա տեղակայվող առանձին հեռագործ պաշտպանություններ:

3.2.125. 12 ՄՎտ և փոքր հզորությամբ գեներատորներով էլեկտրակայանների 6-10 կՎ հատվածավորված հաղորդաձողերի համար թույլատրվում է չնախատեսել հատուկ պաշտպանություն, ընդ որում հաղորդաձողերի վրա ԿՄ վերացումը պետք է իրականացվի գեներատորների առավելագույն հոսանքային պաշտպանությունների գործելով:

3.2.126. Ցածրացնող ենթակայանների 6-10 կՎ լարման հաղորդաձողերի միայնակ հատվածավորված և երկակի համակարգերի համար, որպես կանոն չպետք է նախատեսել ռելեային պաշտպանության հատուկ սարքվածքներ, իսկ հաղորդաձողերի վրա ԿՄ վերացումը պետք է իրականացվի արտաքին ԿՄ-ներից տրանսֆորմատորների պաշտպանությունների և հատվածամասային կամ հաղորդաձողերը միացնող անջատիչների վրա տեղակայված պաշտպանությունների գործողությամբ: Հզոր ենթակայանների պաշտպանության զգայնության բարձրացման և գործողության արագացման նպատակներով թույլատրվում է կիրառել սնող տարրերի հոսանքների գումարին միացված պաշտպանություն: Ենթակայանի հաղորդաձողերից հեռացող գծերի վրա ռեակտորների առկայության ժամանակ թույլատրվում է հաղորդաձողերի պաշտպանությունը կատարել էլեկտրակայանների հաղորդաձողերի պաշտպանության նմանությամբ:

3.2.127. Անջատիչներում ներկառուցված հոսանքի տրանֆորմատորների առկայության դեպքում հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության և այդ հաղորդաձողերից հեռացող միացումների պաշտպանությունների համար, որպեսզի անջատիչում տեղի ունեցած վնասվածքները մտնեն այդ պաշտպանությունների գործելու գոտիների մեջ, պետք է օգտագործված լինեն անջատիչի տարբեր կողմերում տեղաբաշխված հոսանքի տրանսֆորմատորները:

Եթե անջատիչները չունեն ներկառուցված հոսանքի տրանսֆորմատորներ, ապա տնտեսման նպատակներով հարկ է դուրս բերվող հոսանքի տրանսֆորմատորները նախատեսել միայն անջատիչի մի կողմից, և ըստ հնարավորության, դրանք այնպես տեղակայել, որ անջատիչները մտնեն հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանության գործողության գոտու մեջ: Ընդ որում հաղորդաձողերի երկակի համակարգի տարրերի սևեռված բաշխումով պաշտպանությունում հաղորդաձողերը միացնող անջատիչի շղթայում պետք է նախատեսված լինի հոսանքի տրանսֆորմատորների երկու միջուկների օգտագործումը:

Առանձին հեռագործ պաշտպանությունները որպես հաղորդաձողերի պաշտպանություն կիրառելիս այդ պաշտպանությունների հոսանքի տրանսֆորմատորները հատվածամասային անջատիչի շղթայում պետք է տեղակայվեն հաղորդաձողերի հատվածամասի և ռեակտորի միջև:

3.2.128. Հաղորդաձողերի պաշտպանությունը պետք է կատարել այնպես, որ հաղորդաձողերի վնասված համակարգի կամ հատվածամասի փորձարկման ժամանակ ապահովվի համակարգի (հատվածամասի) առանց պահաժամի ընտրողական անջատումը:

3.2.129. Հաղորդաձողերը միացնող (հատվածամասային) անջատիչի առկայության դեպքում 110 կՎ և բարձր շրջանցիկ անջատիչի վրա պետք է նախատեսված լինեն պաշտպանություններ (հաղորդաձողերին միացված կամայական տարրի պաշտպանության, անջատիչի և հոսանքի տրանսֆորմատորների ստուգման և նորոգման ժամանակ օգտագործվող).

բազմաֆազ ԿՄ-ներից` եռաստիճան հեռագործ պաշտպանություն և հոսանքային ընդհատիչ.

հողանցումներից` քառաստիճան զրոյական հաջորդականության ուղղորդված հոսանքային պաշտպանություն:

Ընդ որում հաղորդաձողերը միացնող (հատվածամասային) անջատիչի վրա պետք է նախատեսված լինեն պաշտպանություններ (ԱԽՊՍ բացակայության, կամ դրան, կամ հաղորդաձողերի պաշտպանության գործողությունից հանելու ժամանակ հաղորդաձողերի համակարգերի կամ հատվածամասերի բաժանման համար օգտագործվող, ինչպես նաև հեռավոր պահուստավորման արդյունավետությունը բարձրացնելու համար)`

բազմաֆազ ԿՄ-ներից` երկաստիճան հոսանքային պաշտպանություն,

հողանցումներից` եռաստիճան զրոյական հաջորդականության հոսանքային պաշտպանություն:

Եթե դա պահանջվում է հեռավոր պահուստավորման արդյունավետության բարձրացման համար, հաղորդաձողերը միացնող (հատվածամասային) անջատիչի վրա թույլատրվում է ավելի բարդ պաշտպանությունների տեղակայում:

Շրջանցիկ անջատիչի դերը կատարելու համար նախորոշված 110 կՎ և բարձր հաղորդաձողերը միացնող (հատվածամասային) անջատիչի վրա պետք է նախատեսված լինեն նույն պաշտպանությունները, իսկ շրջանցիկ և հաղորդաձողերը միացնող (հատվածամասային) անջատիչների վրա` դրանց առանձին իրագործման ժամանակ:

Խորհուրդ է տրվում նախատեսել 110 կՎ և բարձր լարման գծերի արագագործ հիմնական պաշտպանությունների փոխադրումը շրջանցիկ անջատիչի վրա:

Հաղորդաձողերը միացնող (հատվածամասային) 3-35 կՎ լարման անջատիչի վրա պետք է նախատեսված լինի երկաստիճան հոսանքային պաշտպանություն բազմաֆազ ԿՄ-ներից:

3.2.130. Ստուգման համար գործողությունից հանվող գծի պաշտպանությանը փոխարինելու համար պաշտպանության առանձին վահան պետք է նախատեսել էլեկտրական միացումների այն սխեմաներում, որոնցում բացակայում է շրջանցիկ անջատիչը (օրինակ քառանկյուն, մեկուկեսի սխեմա և նմ.), պաշտպանության այդպիսի վահան հարկ է նախատեսել 300÷500 կՎ գծերի և առանձին հիմնական պաշտպանություն չունեցող 220 կՎ գծերի համար:

Պաշտպանության առանձին վահան թույլատրվում է նախատեսել առանձին հիմնական պաշտպանություն չունեցող 110 կՎ գծերի համար, գծերի շղթաներում անջատիչներով «կամրջակ» և «բազմանկյուն» էլեկտրական միացումների սխեմաների դեպքում, եթե գծի պաշտպանության ստուգման ժամանակ, դրա վրա վնասվածքի վերացումը` ներկայացվող պահանջներին համապատասխան, ավելի պարզ միջոցներով տեխնիկապես անհնար է:

 

Սինքրոն փոխհատուցիչների պաշտպանությունը

 

3.2.131. Սինքրոն փոխհատուցիչների ռելեային պաշտպանության սարքվածքները պետք է իրականացնել համապատասխան հզորությունների տուրբոգեներատորների պաշտպանությունների համանման, հետևյալ տարբերությունով.

1. Եթե գործարկման ժամանակ հնարավոր է ազդանշանի վրա գործող համաչափ գերբեռնվածքով պայմանավորված հոսանքներից պաշտպանության գործողությունը, այդ ժամանակաշրջանում դա պետք է գործողությունից հանվի:

2. Պետք է նախատեսել սինքրոն փոխհատուցչի անջատիչի անջատման վրա գործող լարման նվազագույն պաշտպանություն: Պաշտպանության գործարկման լարումը պետք է ընդունվի 0.1-0.2 Սանվ հավասար, պահաժամը` մոտ 10 վրկ:

3. Պետք է նախատեսված լինի ենթակայանի սնման կարճատև անհետացման ժամանակ (օրինակ, սնող գծի ԱԿՄ անհոսանք դադար) գործող պաշտպանություն: Պաշտպանությունը պետք է կատարվի հաճախության նվազագույն պաշտպանության տեսքով և գործի սինքրոն փոխհատուցչի անջատիչի անջատման կամ ԴԱՄ վրա: Թույլատրվում է այլ սկզբունքներով կատարված, օրինակ` հաճախության իջեցման արագությանը արձագանքող, պաշտպանությունների օգտագործումը:

4. 50 ՄՎԱռ և ավելի հզորությամբ սինքրոն փոխհատուցիչների վրա հարկ է նախատեսել սինքրոն փոխհատուցչի անջատման կամ ազդանշանի վրա գործող պաշտպանություն գրգռման կորստից (գրգռման հոսանքի թույլատրելի սահմանից ցածր իջեցումից): Թույլատրվում է այդ պաշտպանությունը չկիրառել այն սինքրոն փոխհատուցիչների համար, որոնց համար նախատեսվում է ռոտորի բացասական հոսանքով աշխատելու ռեժիմին անցնելու հնարավորություն:

5. Տրանսֆորմատորի հետ բլոկում աշխատող սինքրոն փոխհատուցչի համար պետք է նախատեսված լինի տրանսֆորմատորի ամենացածր լարման կողմում տեղակայված պաշտպանության գործողությունը ստատորի փաթույթում հողանցման ժամանակ:

Եթե տրանսֆորմատորի ամենացածր լարման կողմում հողանցման հոսանքը գերազանցում է 5Ա, թույլատրվում է չտեղակայել աղեղմարիչ ռեակտոր և պաշտպանությունը իրագործել երկու պահաժամով: Նախատեսվում է փոքր պահաժամով անջատել սինքրոն փոխհատուցչի անջատիչը, իսկ մեծով` ազդանշան տալ:

5Ա-ից ցածր հողանցման հոսանքի պաշտպանությունը պետք է կատարված լինի մի պահաժամով և ազդանշանի վրա գործողությամբ: 50 ՄՎԱռ և բարձր հզորությամբ սինքրոն փոխհատուցիչների համար պետք է նախատեսված լինի պաշտպանության` ազդանշանի կամ անջատման վրա գործելու հնարավորությունը:

3.2.132. Առանց անձնակազմի մշտական հերթապահության ենթակայաններում սինքրոն փոխհատուցչի գերբեռնվածքից պաշտպանությունը պետք է կատարվի անկախ պահաժամով ու ավելի փոքր պահաժամով գործի ազդանշանի և գրգռման հոսանքի իջեցման վրա, իսկ մեծով` սինքրոն փոխհատուցչի անջատման վրա (եթե երկարատև գերբեռնվածքների կանխումը չի ապահովվում գրգռման ավտոմատ կարգավորման սարքվածքներով):

3.2.133. Սինքրոն փոխհատուցչի գրգռման շղթայում հողանցումներից պաշտպանությունը հարկ է կատարել այնպես, ինչպես հիդրոգեներատորների համար (տես 3.2.85):

 

Գ Լ ՈՒ Խ  3.3

 

ԱՎՏՈՄԱՏԻԿԱ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱ

 

Կիրառման տիրույթը: Ընդհանուր պահանջներ

 

3.3.1. Կանոնների սույն գլուխը տարածվում է էլեկտրակայանների, էներգահամակարգերի, ցանցերի և արդյունաբերական ու այլ էլեկտրակայանքների էլեկտրամատակարարման ավտոմատ և հեռուստամեխանիկական սարքվածքների վրա, որոնք նախորոշված են իրականացնելու.

1) գծերի կամ գծերի ֆազերի, հաղորդաձողերի և այլ էլեկտրակայանքների ԱԿՄ` նրանց ավտոմատ անջատումից հետո,

2) պահուստային սնման կամ սարքավորման ՊԱՄ,

3) սինքրոն գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների զուգահեռ աշխատանքի միացում,

4) գրգռման, լարման և ռեակտիվ հզորության կարգավորում,

5) հաճախության և ակտիվ հզորության կարգավորում,

6) կայունության խախտման կանխում,

7) ասինքրոն ռեժիմի դադարեցում,

8) հաճախության իջեցման սահմանափակում,

9) հաճախության բարձրացման սահմանափակում,

10) լարման իջեցման սահմանափակում,

11) լարման բարձրացման սահմանափակում,

12) սարքավորման գերբեռնվածության կանխում,

13) կարգավարական վերահսկում և կառավարում:

Սարքվածքների` ըստ 4-11 կետերի գործողությունները լրիվ կամ մասամբ որոշվում են ամբողջությամբ վերցված էներգահամակարգի աշխատանքի պայմաններով: Այդ սարքվածքները պետք է նախագծվեն և շահագործվեն Էներգետիկայի նախարարության համապատասխան կազմակերպությունների կողմից կամ նրանց հետ համաձայնեցնելով:

Էներգահամակարգերում և էներգաօբյեկտներում կարող են տեղակայվել Կանոնների սույն գլխում չընդգրկված և այլ փաստաթղթերով կանոնակարգված ավտոմատ կառավարման սարքվածքներ: Այդ սարքվածքների գործողությունները պետք է համաձայնեցված լինեն իրար հետ, ինչպես նաև սույն գլխում դիտարկվող սարքվածքների և համակարգերի գործողության հետ:

Էլեկտրաէներգիայի սպառող ձեռնարկությունների էլեկտրական ցանցերում հարկ է կիրառել ավտոմատիկայի այնպիսի սարքվածքներ, որոնք, ըստ հնարավորության թույլ չեն տալիս առավել պատասխանատու տեխնոլոգիական պրոցեսների խախտումներ` էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումների ժամանակ, որոնք պայմանավորված են ներքին և արտաքին էլեկտրամատակարարման ցանցում պաշտպանության և ավտոմատիկայի գործողությամբ (տես նաև 5.3.52., 5.3.53. և 5.3.58.):

 

Ավտոմատ կրկնական միացում (ԱԿՄ)

 

3.3.2. ԱԿՄ սարքվածքները պետք է նախատեսված լինեն ռելեային պաշտպանության սարքվածքներով անջատված անջատիչների ավտոմատ միացման միջոցով սպառողների սնման կամ միջհամակարգային և ներհամակարգային կապերի արագ վերականգնման համար:

Պետք է նախատեսվի ավտոմատ կրկնական միացում.

1) 1 կՎ-ից բարձր լարման օդային և խառը (մալուխաօդային) բոլոր տեսակի գծերի: ԱԿՄ կիրառելուց հրաժարումը ամեն մի առանձին դեպքում պետք է հիմնավորված լինի: 35 կՎ և ցածր լարման մալուխային գծերի վրա ԱԿՄ խորհուրդ է տրվում կիրառել այն դեպքերում, երբ այն կարող է լինել արդյունավետ` բաց աղեղի առաջացումով պայմանավորված վնասվածքների զգալի հավանականության հետ կապված (օրինակ` մի քանի միջակա հավաքվածքների առկայությունը, մի քանի ենթակայանների մի գծով սնումը), ինչպես նաև պաշտպանության ոչ ընտրողական գործողության ուղղման նպատակով: 110 կՎ և բարձր լարման մալուխային գծերի վրա ԱԿՄ կիրառման հարցը պետք է լուծվի նախագծման ժամանակ մի առանձին դեպքում, հաշվի առնելով կոնկրետ պայմանները,

2) էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի (տես 3.3.24. և 3.3.25.) ,

3) տրանսֆորմատորների (տես 3.3.26.),

4) պատասխանատու էլեկտրաշարժիչների, որոնք անջատվել են այլ էլեկտրաշարժիչների ինքնագործարկում ապահովելու համար (տես 3.3.38.):

1-3 կետերով ԱԿՄ իրականացնելու համար պետք է ԱԿՄ սարքվածքներ նախատեսվեն նաև շրջանցիկ, հաղորդաձողերի միացման և հատվածամասային անջատիչների վրա: Սարքավորումների տնտեսման նպատակով թույլատրվում է խմբակային ԱԿՄ սարքվածքների իրագործում գծերի վրա, առաջին հերթին մալուխային, և 6-10 կՎ այլ միացումների: Այդ դեպքում պետք է հաշվի առնել ԱԿՄ խմբակային սարքվածքի թերությունները. օրինակ` խափանման հնարավորությունը, այն դեպքում, եթե մեկ միացման անջատիչի անջատումից հետո, մյուս միացման անջատիչի անջատումը տեղի է ունենում մինչև ԱԿՄ սարքվածքի վերադարձը ելման դիրքին:

3.3.3. ԱԿՄ սարքվածքները պետք է իրագործված լինեն այնպես, որպեսզի նրանք չգործեն.

1) անձնակազմի կողմից, հեռավորության վրա կամ հեռուստակառավարման միջոցով, անջատիչը անջատելիս,

2) անձնակազմի կողմից հեռավորության վրա կամ հեռուստակառավարման միջոցով միացնելուց անմիջապես հետո, ռելեային պաշտպանությունից ավտոմատ անջատման ժամանակ,

3) տրանսֆորմատորների և պտտվող մեքենաների ներքին վնասվածքներից պաշտպանության կողմից և հակավթարային ավտոմատիկայի սարքվածքների կողմից անջատիչն անջատվելիս, ինչպես նաև անջատիչի անջատման այլ դեպքերում, երբ ԱԿՄ գործողությունն անթույլատրելի է: ՀԱԲ գործողությունից հետո ԱԿՄ (ՀԱԿՄ) պետք է կատարվի 3.3.81. կետին համապատասխան: ԱԿՄ սարքվածքները պետք է կատարված լինեն այնպես, որ սարքվածքի սխեմայում ցանկացած անսարքության դեպքում, բացառված լինի ԿՄ վրա բազմապատիկ միացման հնարավորությունը:

ԱԿՄ սարքվածքները պետք է ունենան ավտոմատ վերադարձ ելման վիճակին:

3.3.4. ԱԿՄ կիրառելիս, որպես կանոն, պետք է նախատեսվի ռելեային պաշտպանության գործողության արագացում` անհաջող ԱԿՄ դեպքում:

Ռելեական պաշտպանության գործողության արագացումը անհաջող ԱԿՄ հետո կատարվում անջատիչի միացումից հետո արագացման սարքվածքի օգնությամբ, որը, որպես կանոն պետք է օգտագործվի նաև անջատիչի այլ պատճառներով (կառավարման բանալուց, հեռուստակառավարումից կամ ՊԱՄ սարքվածքից) միացման դեպքում: Անջատիչի միացումից հետո պաշտպանության արագացման դեպքում, պետք է ձեռնարկվեն միջոցներ անջատիչի միացման ժամանակ կամ նրա ֆազերի ոչ միաժամանակ միացման պատճառով հոսանքի զարկի ազդեցությամբ գործող պաշտպանության կողմից անջատիչի հնարավոր անջատման դեմ:

Հարկ չկա արագացնելու պաշտպանությունը` անջատիչը միացնելուց հետո, եթե գիծը իր այլ անջատիչով, արդեն միացված է լարման տակ, (այսինքն գծի վրա համաչափ լարման առկայության դեպքում): Թույլատրվում է ԱԿՄ-ից հետո չարագացնել, փոփոխական օպերատիվ հոսանքով կատարված` 35 կՎ և ցածր լարման գծերի պաշտպանությունների գործողությունը, եթե դրա համար պահանջվում է պաշտպանությունների զգալի բարդացում և նրանց գործողության ժամանակը տեղակայման տեղին մոտ մետաղական ԿՄ դեպքում չի գերազանցում 1,5 վրկ-ը:

3.3.5. Եռաֆազ ԱԿՄ (ԵԱԿՄ) սարքվածքները առավելապես պետք է իրականացվեն գործարկման հետ` նախկինում տրված օպերատիվ հրամանի և անջատիչի անջատված դիրքի մեջ անհամապատասխանության դեպքում: Թույլատրվում է նաև ԱԿՄ սարքվածքի գործարկումը` պաշտպանության կողմից:

3.3.6. Կարող են օգտագործվել, որպես կանոն, ԵԱԿՄ միապատիկ, կամ կրկնապատիկ գործողությամբ սարքվածքներ (վերջինը` եթե դա թույլատրելի է անջատիչի աշխատանքի պայմաններով):

Կրկնապատիկ գործողության ԵԱԿՄ սարքվածքը խորհուրդ է տրվում կիրառել օդային գծերի` հատկապես միայնակ, միակողմանի սնումով, օդային գծերի համար: 35 կՎ և ցածր լարման ցանցերում կրկնապատիկ գործողության ԵԱԿՄ սարքվածքները խորհուրդ է տրվում առաջին հերթին կիրառել ըստ ցանցի պահուստավորում չունեցող գծերի համար: Մեկուսացված կամ փոխհատուցված չեզոքով ցանցերում, որպես կանոն, պետք է օգտագործվի ԱԿՄ երկրորդ ցիկլի ուղեկապումը ԱԿՄ առաջին ցիկլից հետո հողանցման դեպքում (օրինակ` լարման զրոյական հաջորդականության առկայությամբ): ԵԱԿՄ` պահաժամը երկրորդ ցիկլում պետք է լինի առնվազն 15-20 վրկ:

3.3.7. Էլեկտրահաղորդման աշխատանքի բնականոն ռեժիմի վերականգնման արագացման համար ԵԱԿՄ սարքվածքի պահաժամը (հատկապես կրկնապատիկ գործողության ԱԿՄ առաջին ցիկլի համար` միակողմանի սնման գծերի վրա) պետք է ընդունվի հնարավոր նվազագույնը, հաշվի առնելով աղեղի մարման և միջավայրի ապաիոնացման ժամանակը վնասվածքի տեղում, ինչպես նաև հաշվի առնելով անջատիչի և նրա շարժաբերի կրկնական միացմանը պատրաստ լինելու ժամանակը: ԵԱԿՄ սարքվածքի պահաժամը երկկողմանի սնումով գծի վրա պետք է ընտրվի հաշվի առնելով, նաև վնասվածքի ոչ միաժամանակյա անջատման հնարավորությունը` գծի երկու ծայրերից: Այդ դեպքում հեռավոր պահուստավորման համար նախորոշված պաշտպանությունների գործողության ժամանակը չպետք է հաշվի առնվի: Թույլատրվում է հաշվի չառնել գծերի ծայրերում անջատիչների անջատման տարաժամանակությունը, երբ նրանք անջատվում են բարձր հաճախության պաշտպանության գործարկման հետևանքով:

Միապատիկ գործողության ԵԱԿՄ արդյունավետության բարձրացման նպատակով թույլատրվում է մեծացնել նրա պահաժամը (հնարավորին չափ առնելով սպառիչի աշխատանքը):

3.3.8. 110 կՎ և բարձր լարման միակողմանի սնումով, միայնակ գծերի վրա, որոնց համար, անհաջող ԵԱԿՄ դեպքում, թույլատրելի է երկու ֆազով երկարատև աշխատանքի անցումը, հարկ է նախատեսել կրկնապատիկ գործողության ԵԱԿՄ` գծի սնող ծայրի վրա:

Գծի փոխադրումը երկու ֆազով աշխատանքին կարող է կատարվել անձնակազմի կողմից տեղում, կամ հեռուստակառավարման օգնությամբ:

Անհաջող ԱԿՄ-ից հետո գծի երկու ֆազով ռեժիմի փոխադրման համար հարկ է նախատեսել, գծի սնման և ընդունման ծայրում, բաժանիչներով կամ անջատիչներով ըստ ֆազերի կառավարում:

Գծի երկու ֆազով երկարատև աշխատանքի ռեժիմի փոխադրման ժամանակ, անհրաժեշտության դեպքում, հարկ է միջոցներ ձեռք առնել գծի ոչ լիաֆազ ռեժիմի պատճառով կապի գծերի աշխատանքում առաջացած խանգարումների պակասեցման համար: Այդ նպատակով գծի ոչ լիաֆազ ռեժիմում թույլատրվում է հաղորդող հզորության սահմանափակում, (եթե դա հնարավոր է սպառողի աշխատանքի պայմաններով):

Առանձին դեպքերում, հատուկ հիմնավորման առկայությամբ, ոչ լիաֆազային ռեժիմի ընթացքում թույլատրվում է նաև կապի գծի աշխատանքի ընդհատում:

3.3.9. Այն գծերի վրա, որոնց անջատումը չի բերում արտադրող աղբյուրների միջև էլեկտրական կապի խախտմանը. օրինակ` միակողմանի սնումով զուգահեռ գծերի վրա, հարկ է տեղադրել ԵԱԿՄ սարքվածքներ, առանց սինքրոնության ստուգման:

3.3.10. Երկկողմանի սնվող միայնակ գծերի վրա (շունտող կապերի բացակայությամբ) պետք է նախատեսվի եռաֆազ ԱԿՄ հետևյալ տեսակներից (կամ նրանց համակցությունից) մեկը.

ա) արագագործ ԵԱԿՄ (ԱԱԿՄ),

բ) ոչ սինքրոն ԵԱԿՄ (ՈԱԿՄ),

գ) սինքրոնություն որսող ԵԱԿՄ (ԵԱԿՄ ՍՈ):

Բացի այդ, կարող է նախատեսված լինել միաֆազ ԱԿՄ (ՄԱԿՄ)` ԵԱԿՄ տարբեր տեսակների հետ զուգակցությամբ, եթե անջատիչները սարքավորված են ըստ ֆազային կառավարմամբ և էներգահամակարգի մասերի զուգահեռ աշխատանքի կայունությունը չի խախտվում ՄԱԿՄ-ի ցիկլում: ԱԿՄ-ի տեսակների ընտրումը կատարվում է համակարգի և սարքավորանքի աշխատանքի կոնկրետ պայմանների համախմբից ելնելով, հաշվի առնելով 3.3.11.-3.3.15. կետերի ցուցումները:

3.3.11. Արագագործ ԱԿՄ, կամ ԱԱԿՄ (նվազագույն պահաժամով միացումը երկու ծայրում միաժամանակ) խորհուրդ է տրվում նախատեսել 3.3.10 կետով գծերի վրա կրկնական ավտոմատ միացման համար, որպես կանոն, միացվող համակարգերի էշու-ի վեկտորների միջև անկյան փոքր շեղման դեպքում: ԱԱԿՄ թույլատրող անջատիչների առկայության դեպքում, ԱԱԿՄ կարող է կիրառվել, եթե միացումից հետո ապահովվում է համակարգերի սինքրոն զուգահեռ աշխատանքի պահպանումը և սինքրոն գեներատորների և փոխհատուցիչների առավելագույն էլեկտրամագնիսական մոմենտը (հաշվի առնելով անհրաժեշտ պաշարը) փոքր է մեքենայի արտանցիչների վրա եռաֆազ ԿՄ դեպքում առաջացող էլեկտրամագնիսական մոմենտից:

Առավելագույն էլեկտրամագնիսական մոմենտի գնահատումը պետք է կատարվի ԱԱԿՄ ընթացքում անկյան առավելագույն հնարավոր շեղման համար: Համապատասխանաբար ԱԱԿՄ գործարկումը պետք է կատարվի միայն արագագործ պաշտպանության գործարկման դեպքում, որի գործողության գոտին ընդգրկում է ամբողջ գիծը: ԱԱԿՄ պետք է ուղեկապվի պահուստային պաշտպանությունների գործարկման դեպքում և ուղեկապվի կամ հապաղեցվի` ԱԽՊՍ-ի աշխատանքի դեպքում:

Եթե անհաջող ԱԱԿՄ դեպքում, էներգահամակարգի կայունության պահպանման համար պահանջվում է հակավթարային ավտոմատիկայի կողմից ազդեցությունների մեծ ծավալ, ԱԱԿՄ կիրառում խորհուրդ չի տրվում:

3.3.12. Ոչ սինքրոն ԱԿՄ (ՈԱԿՄ) կարող է կիրառվել ըստ 3.3.10. կետի գծերում (հիմնականում 110-220 կՎ լարման), եթե.

ա) ոչ սինքրոն միացման դեպքում առաջացող սինքրոն գեներատորների և փոխհատուցիչների առավելագույն էլեկտրամագնիսական մոմենտը (հաշվի առնելով անհրաժեշտ պաշարը) փոքր է մեքենայի արտանցիչների վրա եռաֆազ ԿՄ դեպքում առաջացած էլեկտրամագնիսական մոմենտից: Այդ դեպքում որպես ՈԱԿՄ թույլատրելիության գնահատման գործնական չափանիշ ընդունվում են ստատորի հոսանքների պարբերական բաղադրիչների սկզբնական հաշվարկային արժեքները` միացման անկյան 1800-ի դեպքում,

բ) տրանսֆորմատորի (ավտոտրանսֆորմատորի) միջով անցնող առավելագույն հոսանքը միացման անկյան 180օ դեպքում, փոքր է, անսահման հզորության հաղորդաթիթեղներից սնման ժամանակ նրա արտանցիչների վրա ԿՄ հոսանքից,

գ) ԱԿՄ-ից հետո ապահովվում է բավականաչափ արագ վերասինքրոնացում: Եթե ոչ սինքրոն ավտոմատ կրկնական միացման արդյունքում հնարավոր է երկարատև ասինքրոն ընթացքի առաջացում, պետք է կիրառվեն հատուկ միջոցառումներ` նրա կանխման կամ դադարեցման համար:

Այդ պայմանների պահպանման դեպքում ՈԱԿՄ թույլատրվում է օգտագործել նաև զուգահեռ գծերի վրա նորոգման ռեժիմում:

ՈԱԿՄ կատարելու դեպքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պաշտպանության ավելորդ գործարկում է կանխելու համար: Այդ նպատակով խորհուրդ է տրվում, մասնավորապես, ՈԱԿՄ ժամանակ անջատիչների միացում է կատարել որոշակի հաջորդականությամբ, օրինակ` գծի մեկ կողմից ԱԿՄ կատարումով, նրա վրա լարման առկայության հսկողությամբ` հակադիր կողմից հաջողված ԵԱԿՄ հետո:

3.3.13. Սինքրոնության որսող ԱԿՄ կարող է կիրառվել 3.3.10 կետում նշված գծերի միացման համար, զգալի (մոտավորապես մինչև 4%) սահմանումների և թույլատրվող անկյան դեպքում:

Հնարավոր է նաև ԱԿՄ-ի հետևյալ կատարումը: Գծի ծայրին, որը պետք է միացվի առաջինը, կատարվում է արագացված ԵԱԿՄ-ը (արագագործ պաշտպանության գործարկման հատմամբ, որի գործողության գոտին ընդգրկում է ամբողջ գիծը)` առանց գծի վրա լարման հսկողության (ԱԵԱԿՄ ԱՀ) կամ ԵԱԿՄ` գծի վրա լարման բացակայության հսկողությամբ (ԵԱԿՄ ԼԲ), իսկ նրա մյուս ծայրում` սինքրոնության որսումով ԵԱԿՄ: Վերջինը կատարվում է այն պայմանով, որ առաջին ծայրի միացումը հաջող էր (դա կարող է որոշվել, օրինակ` գծի վրա լարման առկայության հսկողության օգնությամբ):

Սինքրոնությունը որսալու համար կարող են կիրառվել առաջանցման հաստատուն անկյունով սինքրոնիզատորի սկզբունքով կառուցված սարքվածքներ: ԱԿՄ սարքվածքները հարկ է կատարել այնպես, որպեսզի հնարավորություն լինի փոփոխել գծի ծայրերին գտնվող անջատիչների միացման հերթականությունը: ԱԿՄ ՍՈ սարքվածքներ իրականացնելիս պետք է աշխատել ապահովել նրա գործողությունը` հաճախության հնարավոր մեծ տարբերության դեպքում: ԱԿՄ ՍՈ կիրառման ժամանակ առավելագույն թույլատրելի միացման անկյունը պետք է ընդունվի 3.3.12. կետում նշված պայմանների հաշվառումով: ԱԿՄ ՍՈ սարքվածքի կիրառման դեպքում խորհուրդ է տրվում այն օգտագործել անձնակազմի կողմից գծի միացման համար (կիսաավտոմատ սինքրոնացում):

3.3.14. Լարման տրանսֆորմատորներով սարքված գծերի վրա, լարման բացակայության հսկման (ԼԲՀ) և լարման առկայության հսկման (ԼԱՀ) համար, տարբեր տեսակի ԵԱԿՄ դեպքում, խորհուրդ է տրվում կիրառել գծային (ֆազային) լարմանը և հակադարձ ու զրոյական հաջորդականության լարմանը արձագանքող օրգաններ: Որոշ դեպքերում, օրինակ` առանց շունտող ռեակտորների գծերի վրա, կարելի է չօգտագործել զրոյական հաջորդականության լարումը:

3.3.15. Միաֆազ ավտոմատ կրկնական միացումը (ՄԱԿՄ) կարող է կիրառվել միայն հողանցման մեծ հոսանքով ցանցերում: Ֆազի կայուն վնասվածքի դեպքում, առանց գծի երկարատև ոչ լիաֆազ ռեժիմին, ավտոմատ փոխադրման, ՄԱԿՄ հարկ է կիրառել.

ա) միայնակ մեծ բեռնավորվածությամբ միջհամակարգային կամ ներհամակարգային էլեկտրահաղորդման գծերի վրա,

բ) մեծ բեռնավորվածությամբ 220 կՎ և բարձր լարման միջհամակարգային, երկու կամ ավել շրջանցիկ կապերով գծերի վրա, երբ նրանցից մեկի անջատումը կարող է բերել էներգահամակարգի դինամիկ կայունության խախտման,

գ) տարբեր դասերի լարման միջհամակարգային և ներհամակարգային գծերի վրա, եթե ամենաբարձր լարման գծի եռաֆազ անջատումը կարող է բերել ամենացածր լարման գծերի անթույլատրելի գերբեռնվածությանը` էներգահամակարգի կայունության խախտման հնարավորությամբ,

դ) տեղական մեծ բեռնվածություն չունեցող խոշոր բլոկային էլեկտրակայանները համակարգի հետ կապող գծերի վրա,

ե) էլեկտրահաղորդման գծերի վրա, որտեղ ԵԱԿՄ իրականացումը ուղեկցվում է բեռնվածքի զգալի անկման հետ` լարման նվազման հետևանքով:

ՄԱԿՄ սարքվածքը պետք է կատարվի այնպես, որ այն աշխատանքից դուրս բերելիս կամ սնման անհայտանալու դեպքում ավտոմատ կերպով կատարվի գծի պաշտպանության գործողության փոխադրումը գծի երեք ֆազերի անջատման վրա, սարքվածքը շրջանցելով:

Հողի հետ ԿՄ դեպքում վնասված ֆազերի ընտրումը պետք է իրականացվի ընտրողական օրգանների օգնությամբ, որոնք կարող են օգտագործվել նաև որպես լրացուցիչ արագագործ պաշտպանություն ՄԱԿՄ ցիկլում` ԵԱԿՄ, ԱԱԿՄ ժամանակ և օպերատիվ անձնակազմի կողմից գծի միակողմանի միացման դեպքում:

ՄԱԿՄ պահաժամը պետք է կարգավորվի աղեղի մարման և միջավայրի ապաիոնացման ժամանակից ոչ լիաֆազ ռեժիմում միաֆազ ԿՄ տեղում, հաշվի առնելով գծի ծայրերում պաշտպանության ոչ միաժամանակյա գործարկման, ինչպես նաև ընտրողական օրգանների աստիճանական գործողության հնարավորությունը:

3.3.16. Գծերի վրա ըստ 3.3.15.-ի ՄԱԿՄ պետք է կիրառվի ԵԱԿՄ տարբեր տեսակների զուգակցմամբ: Այդ դեպքում պետք է նախատեսված լինի ԵԱԿՄ արգելման հնարավորությունը ՄԱԿՄ բոլոր դեպքերում կամ միայն անհաջող ՄԱԿՄ դեպքում: Որոշակի պայմաններից կախված թույլատրվում է ԵԱԿՄ իրականացումը անհաջող ՄԱԿՄ-ից հետո: Այդ դեպքերում նախատեսվում է ԵԱԿՄ գործողությունը` նախ գծի մեկ ծայրում, գծի վրա լարման բացակայության հսկողությամբ և մեծացված պահաժամով:

3.3.17. Միայնակ, երկկողմանի սնումով, համակարգը ոչ մեկ հզորության էլեկտրակայանի հետ կապող գծերի վրա կարող են օգտագործվել հիդրոգեներատորների ավտոմատ ինքնասինքրոնացմամբ (ԱԿՄ) ԵԱԿՄ` հիդրոէլեկտրակայանների համար և բաժանիչ սարքվածքների զուգակցմամբ ԵԱԿՄ` հիդրո- և ջերմաէլեկտրակայանների համար:

3.3.18. Երկկողմանի սնումով գծերի վրա, մի քանի շրջանցիկ կապերի առկայության դեպքում, հարկ է կիրառել.

1) երկու կապերի առկայության դեպքում, ինչպես նաև երեք կապերի առկայության դեպքում, եթե հավանական է այդ կապերից երկուսի միաժամանակյա երկարատև անջատումը (օրինակ` երկշղթա գծի)`

ոչ սինքրոն ԱԿՄ (հիմնականում 110-220 կՎ լարման գծերի համար և 3.3.12 կետում նշված պայմանների պահպանման դեպքում, բայց բոլոր կապերի անջատման դեպքի համար),

ԱԿՄ սինքրոնության ստուգմամբ (3.3.12. կետում նշված պայմաններով որ սինքրոն ԱԿՄ կատարման անհնարինության դեպքում, բայց բոլոր կապերի անջատման դեպքի համար),

1) պատասխանատու գծերի համար` երկու կապերի առկայության դեպքում, ինչպես նաև երեք կապերի առկայության դեպքում, որոնցից երկուսը` երկշղթա գիծ է, 3.3.12. կետում նշված պայմաններով ՈԱԿՄ օգտագործման անհնարինության դեպքում, թույլատրվում է օգտագործել ՄԱԿՄ, ԱԱԿՄ կամ ԱԿՄ ՍՈ սարքվածքները (տես 3.3.11., 3.3.13., 3.3.15.): Այդ դեպքում ՄԱԿՄ և ԱԱԿՄ սարքվածքները պետք է լրացնել ԱԿՄ սինքրոնության ստուգմամբ սարքվածքով,

2) չորս և ավել կապերի առկայության դեպքում, ինչպես նաև երեք կապերի առկայության դեպքում, եթե վերջին դեպքում այդ կապերից երկուսի միաժամանակյա երկարատև անջատումը քիչ հավանական է (օրինակ` եթե բոլոր գծերը միաշղթա են)` ԱԿՄ առանց սինքրոնության ստուգման:

3.3.19. Սինքրոնության ստուգմամբ ԱԿՄ սարքվածքները հարկ է կատարել գծի մեկ ծայրում` գծի վրա լարման բացակայության հսկմամբ և սինքրոնության առկայության հսկմամբ, մյուս ծայրում` միայն սինքրոնության առկայության հսկմամբ: Գծի սինքրոնության ստուգմամբ ԱԿՄ սարքվածքի սխեմաները պետք է կատարվեն միանման` երկու ծայրերում, հաշվի առնելով ԱԿՄ դեպքում գծի անջատիչների միացման հերթականության փոփոխման հնարավորությունը: Խորհուրդ է տրվում անձնակազմի կողմից գծի միացման դեպքում, միացվող համակարգերի սինքրոնության ստուգման համար կիրառել ԱԿՄ սինքրոնության ստուգմամբ սարքվածքները:

3.3.20. Թույլատրվում է գծի վրա մի քանի տեսակների եռաֆազ ԱԿՄ համատեղ կիրառում, օրինակ` ԱԱԿՄ և ԵԱԿՄ սինքրոնության ստուգմամբ: Թույլատրվում է նաև գծի տարբեր ծայրերում օգտագործել ԱԿՄ սարքվածքների տարբեր տեսակներ, օրինակ` ԱԵԱԿՄ ԱՀ (տես 3.3.13.) գծի մեկ ծայրում և ԵԱԿՄ` լարման առկայության և սինքրոնության հսկմամբ` մյուս ծայրում:

3.3.21. Թույլատրվում է ԵԱԿՄ զուգակցումը ոչ ընտրողական արագագործ պաշտպանությունների հետ` վերջիններիս ոչ ընտրողական գործողության ուղղման համար: Մի շարք հաջորդաբար միացված գծերից բաղկացած ցանցերում, նրանց մեջ ոչ ընտրողական արագագործ պաշտպանությունների կիրառման ժամանակ, նրանց գործողության ուղղման համար խորհուրդ է տրվում կիրառել հերթական ԱԿՄ: Կարող են նաև կիրառվել մինչև ԱԿՄ պաշտպանության արագացումով կամ սնող աղբյուրի ուղղությամբ աճող, գործողության պատիկությամբ (երեքից ոչ ավելի) ԱԿՄ սարքվածքներ:

3.3.22. Ամենաբարձր լարման կողմից տեղակայված կարճմիակցիչներով և զատիչներով, տրանսֆորմատորներ սնող գծերի եռաֆազ միապատիկ ԱԿՄ օգտագործման դեպքում, անհոսանք դադարի ժամանակ զատիչի անջատման համար ԱԿՄ սարքվածքի գործողության ժամանակը պետք է կարգավորված լինի կարճմիակցիչի միացման և զատիչի անջատման գումարային ժամանակից: Եռաֆազ կրկնապատիկ գործողության ԱԿՄ կիրառման դեպքում (տես 3.3.6.), նշված պայմանի համաձայն, առանձին ցիկլում ԱԿՄ գործողության ժամանակը չպետք է մեծանա, եթե զատիչի անջատումը նախատեսվում է ԱԿՄ երկրորդ ցիկլի անհոսանք դադարի ընթացքում:

Այն գծերի համար, որոնց վրա անջատիչների փոխարեն տեղադրված են զատիչներ, զատիչների անջատումը առաջին ցիկլում անհաջող ԱԿՄ դեպքում պետք է կատարվի երկրորդ ցիկլի անհոսանք դադարի ընթացքում:

3.3.23. Եթե ԱԿՄ գործողության արդյունքում հնարավոր է սինքրոն փոխհատուցիչների կամ սինքրոն էլեկտրաշարժիչների ոչ սինքրոն միացումը և, եթե այդպիսի միացումը նրանց համար անթույլատրելի է, ինչպես նաև այդ մեքենաներից վնասվածքի տեղի սնման բացառության համար, հարկ է նախատեսել այդ սինքրոն մեքենաների ավտոմատ անջատումը սնման անհետացման դեպքում, կամ փոխադրել նրանց ասինքրոն ռեժիմ` ԴԱՄ անջատումով` հետագա ավտոմատ միացմամբ կամ վերասինքրոնացմամբ` հաջող ԱԿՄ արդյունքում լարման վերականգնումից հետո: Սինքրոն փոխհատուցիչներով կամ սինքրոն էլեկտրաշարժիչներով ենթակայանների համար պետք է ձեռք առնվեն միջոցներ ԱԿՄ գործելու ընթացքում ՀԱԲ ավելորդ գործարկումը կանխելու համար:

3.3.24. Էլեկտրակայանների և ենթակայանների հաղորդաձողերի ԱԿՄ հաղորդաձողերի և անջատիչների ԱԿՄ թույլատրող հատուկ պաշտպանության առկայության դեպքում, պետք է կատարվի ըստ երկու տարբերակներից մեկի.

1) ավտոմատ փորձարկումով (հաղորդաձողերի լարման տակ դնելը սնող տարրերից մեկի անջատիչի ԱԿՄ-ով),

2) սխեմայի ավտոմատ հավաքմամբ, որի դեպքում, ԱԿՄ-ից առաջինը միացվում է սնող տարրերից որևէ մեկը (օրինակ` գիծը, տրանսֆորմատորը), այդ տարրի հաջող միացման դեպքում կատարվում է հաջորդը, հնարավոր է մինչվթարային ռեժիմի սխեմայի առավել լրիվ ավտոմատ վերականգնումը` սխեմայի մյուս տարրերի միացման միջոցով: Հաղորդաձողերի ԱԿՄ այդ տարբերակով խորհուրդ է տրվում առաջին հերթին կիրառել առանց անձնակազմի մշտական հերթապահության ենթակայանների համար:

Հաղորդաձողերի ԱԿՄ կատարելու դեպքում, պետք է կիրառվեն ոչ սինքրոն միացումը բացառող (եթե այն անթույլատրելի է) միջոցներ:

Պետք է ապահովվի հաղորդաձողերի պաշտպանության բավականաչափ զգայնություն` ավտոմատ կրկնական միացման անհաջող դեպքի համար:

3.3.25. Երկտրանսֆորմատորային ցածրացնող ենթակայաններում, տրանսֆորմատորների առանձին աշխատանքի դեպքում, որպես կանոն, պետք է նախատեսվեն միջին և ցածր լարման հաղորդաձողերի ԱԿՄ սարքվածքներ` ՊԱՄ սարքվածքների հետ զուգակցմամբ: Տրանսֆորմատորների ներքին վնասվածքների դեպքում պետք է գործի ՊԱՄ, այլ վնասվածքների դեպքում` ԱԿՄ (տես 3.3.42.):

Երկտրանսֆորմատորային ենթակայանի համար, որի բնականոն ռեժիմում նախատեսվում է տրանսֆորմատորների զուգահեռ աշխատանքը տվյալ լարման հաղորդաձողերի վրա, թույլատրվում է ի լրումն ԱԿՄ սարքվածքի տեղադրել ՊԱՄ սարքվածքը, դա նախատեսվում է տրանսֆորմատորներից մեկի պահուստում լինելու ռեժիմի համար:

3.3.26. Էներգահամակարգերի ենթակայաններում բոլոր միայնակ 1 ՄՎԱ-ից ավել հզորության ցածրացնող տրանսֆորմատորները, որոնք ունեն անջատիչ և սնող կողմից առավելագույն հոսանքային պաշտպանություն, և, եթե տրանսֆորմատորի անջատումը բերում է սպառիչների սարքվածքների հոսանքազրկմանը, պետք է սարքավորված լինեն ԱԿՄ սարքվածքներով: Առանձին դեպքերում թույլատրելի է ԱԿՄ գործողությունը նաև ներքին վնասվածքներից պաշտպանության կողմից տրանսֆորմատորի անջատման դեպքում:

3.3.27. Երկու կամ ավել անջատիչներով միացվող տարրի, առաջին անջատիչով անհաջող գործած ԱԿՄ դեպքում, այդ տարրի մնացած անջատիչների ԱԿՄ, որպես կանոն, պետք է արգելվի:

3.3.28. Ենթակայանում կամ էլեկտրակայանում էլեկտրամագնիսական շարժաբերով անջատիչների առկայության դեպքում, եթե ԱԿՄ սարքվածքից կարող են միաժամանակ միացված լինել երկու կամ ավել անջատիչներ, միացման ժամանակ կուտակիչ մարտկոցի լարման անհրաժեշտ մակարդակ ապահովելու համար և միացման էլեկտրամագնիսների սնման շղթաների մալուխների հատվածքի փոքրացման համար հարկ է, որպես կանոն, ԱԿՄ կատարել այնպես, որ բացառվի մի քանի անջատիչների միաժամանակյա միացումը (օրինակ` միացումների վրա տարբեր պահաժամով ԱԿՄ կիրառությամբ):

Առանձին դեպքերում (առավելապես, 110 կՎ լարման և ԱԿՄ սարքավորված միացումների մեծ թվի դեպքում) թույլատրվում է երկու անջատիչների միաժամանակյա միացումը ԱԿՄ-ից:

3.3.29. ԱԿՄ սարքվածքների գործողությունը պետք է հաստվի ցուցիչ ռելեներով` ռելեների մեջ ներկառուցված գործարկման ցուցիչներով, գործարկման թվի հաշվիչներով, կամ համանման նշանակության այլ սարքվածքներով:

 

Պահուստային սնման և սարքավորման ավտոմատ միացումը (ՊԱՄ)

 

3.3.30. ՊԱՄ սարքվածքները պետք է նախատեսվեն սպառողների սնումը պահուստային սնման աղբյուրի ավտոմատ միացման միջոցով վերականգնելու համար` սպառողի էլեկտրակայանքների հոսանքազրկում առաջ բերող, աշխատանքային սնման աղբյուրի անջատման դեպքում:

ՊԱՄ սարքվածքները պետք է նախատեսվեն նաև պահուստային սարքավորման ավտոմատ միացման համար` աշխատանքային սարքավորման անջատման դեպքում, որը բերում է բնականոն տեխնոլոգիական պրոցեսի խախտման:

ՊԱՄ սարքվածքները խորհուրդ է տրվում նաև նախատեսել, եթե նրանց կիրառման դեպքում, հնարավոր է ռելեային պաշտպանության պարզեցում, ԿՄ հոսանքների իջեցում և սարքավորումների էժանացում` օղակաձև ցանցերը շառավղահատվածավորմամբ փոխարինելու հաշվին և այլն: 

ՊԱՄ սարքվածքները կարող են տեղադրվել տրանսֆորմատորների, գծերի, հատվածամասային հաղորդաձողեր միացնող անջատիչների, էլեկտրաշարժիչների վրա և այլն:

3.3.31. ՊԱՄ սարքվածքը, որպես կանոն, պետք է ապահովի նրա գործողության հնարավորությունը սնվող տարրի հաղորդաձողերի վրա ցանկացած պատճառով հարուցված լարման անհետանալու դեպքում` այդ թվում հաղորդաձողերի վրա ԿՄ (վերջինը` հաղորդաձողերի ԱԿՄ բացակայության դեպքում, տես նաև 3.3.42.):

3.3.32. ՊԱՄ սարքվածքը, աշխատանքային սնման աղբյուրի անջատիչի անջատման դեպքում, պետք է միացնի, որպես կանոն, առանց լրացուցիչ պահաժամի, պահուստային սնման աղբյուրի անջատիչը (տես նաև 3.3.41.): Այդ դեպքում պետք է ապահովված լինի սարքվածքի գործողության միապատիկությունը:

3.3.33. Աշխատանքային սնման աղբյուրի կողմից լարման անհետանալու հետ կապված սնող տարրի հոսանքազրկման դեպքում, ինչպես նաև ընդունման կողմից անջատիչի անջատման դեպքում (օրինակ` այն դեպքերի համար, երբ աշխատանքային տարրի ռելեային պաշտպանությունը գործում է միայն սնման կողմից անջատիչների անջատման վրա), ՊԱՄ գործողության ապահովման համար, նրա սխեմայում, ի լրումն 3.3.32. կետում նշվածին, պետք է նախատեսել լարման գործարկման օրգան: Նշված գործարկման օրգանը սնող տարրի վրա լարման անհետանալու և պահուստային աղբյուրի սնման կողմից լարման առկայության դեպքում, պետք է գործի պահաժամով` աշխատանքային սնման աղբյուրի ընդունման կողմից անջատիչի անջատման վրա: ՊԱՄ լարման գործարկման օրգան չպետք է նախատեսվի, եթե աշխատանքային և պահուստային տարրերը ունեն մի սնման աղբյուր:

3.3.34. Տրանսֆորմատորների և փոքր երկարությամբ գծերի համար, ՊԱՄ գործողության արագացման նպատակով, նպատակահարմար է ռելեային պաշտպանություն` ոչ միայն սնման կողմից անջատիչի, այլ նաև ընդունման կողմից անջատիչի անջատման գործողությամբ: Նույն այդ պատճառով առավել պատասխանատու դեպքերում (օրինակ` էլեկտրակայանների սեփական կարիքների համար) որևէ պատճառով, միայն սնման կողմից անջատիչի անջատման դեպքում պետք է ապահովված լինի ընդունման կողմից անջատիչի անհապաղ անջատումը ուղեկապման շղթայով:

3.3.35. Աշխատանքային աղբյուրի լարման անհետանալուն արձագանքող, ՊԱՄ գործարկման օրգանի նվազագույն լարման տարրը պետք է կարգավորված լինի էլեկտրաշարժիչների ինքնագործարկման ռեժիմից և լարման իջեցումից` հեռավոր ԿՄ դեպքում: ՊԱՄ գործարկման օրգանի նվազագույն լարման տարրը պետք է կարգավորված լինի էլեկտրաշարժիչների ինքնագործարկման ռեժիմից և լարման իջեցումից` հեռավոր ԿՄ դեպքում: ՊԱՄ գործարկման օրգանի պահուստային աղբյուրի հաղորդաձողերի վրա լարման հսկողության տարրի գործելու լարումը պետք է ընտրվի հնարավորին չափ, էլեկտրաշարժիչների ինքնագործարկման պայմաններից ելնելով: ՊԱՄ գործարկման օրգանի գործողության ժամանակը պետք է մեծ լինի արտաքին ԿՄ անջատման ժամանակից, որոնց դեպքում լարման իջեցումը առաջացնում է գործարկող օրգանի նվազագույն լարման տարրի գործարկում և, որպես կանոն, մեծ` սնման կողմից ԱԿՄ գործողության ժամանակից:

ՊԱՄ գործարկման օրգանի նվազագույն լարման տարրը, որպես կանոն, պետք է կատարվի այնպես, որպեսզի բացառվի նրա սխալ աշխատանքը` լարման տրանսֆորմատորի ամենաբարձր կամ ամենացածր լարման փաթույթի կողմի, ապահովիչներից որևէ մեկի այրվելուց, ամենացածր լարման փաթույթը ավտոմատ անջատիչով պաշտպանելու դեպքում` նրա անջատման ժամանակ գործարկման օրգանի գործողությունը պետք է ուղեկապվի: Տվյալ պահանջը թույլատրվում է հաշվի չառնել ՊԱՄ սարքվածքը 6-10 կՎ բաշխիչ ցանցերում կիրառելու դեպքում, եթե հատուկ դրա համար պահանջվում է լարման տրանսֆորմատորի տեղակայում:

3.3.36. Եթե ՊԱՄ ըստ լարման գործարկման դեպքում, նրա գործողության ժամանակը լինի անթույլատրելի մեծ (օրինակ` բեռի կազմում զգալի մասն կազմում սինքրոն էլեկտրաշարժիչները) խորհուրդ է տրվում ի լրումն լարման գործարկման օրգանին` կիրառել այլ տեսակի գործարկման օրգաններ (օրինակ` հոսանքի անհետանալուն, հաճախության իջեցմանը, հզորության ուղղության փոփոխությանը արձագանքող և այլն):

Հաճախությամբ գործարկման օրգանի կիրառման դեպքում, վերջինը` սնման աշխատանքային աղբյուրի կողմից հաճախության` մինչև տրված մեծություն իջնելու դեպքում և պահուստային սնման կողմում բնականոն հաճախության դեպքում, այդ օրգանը պետք է պահաժամով գործի աշխատանքային սնման աղբյուրի անջատիչի անջատման վրա: Տեխնոլոգիական անհրաժեշտության դեպքում պահուստային սարքավորման ավտոմատ միացման սարքվածքի գործարկումը կարող է կատարվել տարբեր հատուկ տվիչներից (ճնշման, մակարդակի և այլն):

3.3.37. Էլեկտրակայանների սեփական կարիքների սնման աղբյուրների ՊԱՄ սարքվածքի սխեման պետք է անջատված աշխատանքային աղբյուրներից մեկի փոխարեն` պահուստային սնման աղբյուրի միացումից հետո, նաև պահպանի գործելու հնարավորությունը, այլ աշխատանքային սնման աղբյուրների անջատման դեպքում:

3.3.38. ՊԱՄ սարքվածքի կատարման դեպքում հարկ է ստուգել պահուստային սնման աղբյուրի գերբեռնվածության և էլեկտրաշարժիչների ինքնագործարկման պայմանները, և, եթե տեղի ունի չափից ավելի գերբեռնվածություն կամ չի ապահովվում ինքնագործարկումը, ՊԱՄ գործողության դեպքում կատարել բեռնաթափում (օրինակ` ոչ պատասխանատու, իսկ որոշ դեպքերում, մասամբ նաև պատասխանատու էլեկտրաշարժիչների անջատումը, վերջինների համար խորհուրդ է տրվում ԱԿՄ կիրառում):

3.3.39. ՊԱՄ կատարման ժամանակ պետք է հաշվի առնվի ՀԱԲ սարքվածքներով անջատված սպառիչների միացման վրա նրա գործողությունների անթույլատրելիությունը: Այդ նպատակով պետք է կիրառվի հատուկ միջոցառումներ (օրինակ` հաճախությամբ ուղեկապումը), առանձին դեպքերում` նշված միջոցառումների կատարման անհնարինության հատուկ հիմնավորմամբ, թույլատրվում է ՊԱՄ-ը չնախատեսել:

3.3.40. ՊԱՄ սարքվածքի գործողության ժամանակ, եթե հնարավոր է կարճ միացված անջատիչի միացումը, որպես կանոն, պետք է նախատեսվի այդ անջատիչի պաշտպանության գործողության արագացումը (տես նաև 3.3.4.): Այդ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն միացման հոսանքի ցատկերի հաշվին` պաշտպանության արագացման շղթայով, պահուստային սնման անջատումների կանխման համար:

Այդ նպատակով, էլեկտրակայանների սեփական կարիքների պահուստային սնման աղբյուրների անջատիչների վրա, պաշտպանության արագացումը պետք է նախատեսվի միայն այն դեպքում, եթե նրա պահաժամը գերազանցում է 1-1,2 վրկ., ընդ որում արագացման շղթայի մեջ պետք է մտցվի մոտ 0,5 վրկ պահաժամ: Այլ էլեկտրակայանքների համար պահաժամի արժեքները ընդունվում են որոշակի պայմաններից ելնելով:

3.3.41. Այն դեպքերում, երբ ՊԱՄ գործողության արդյունքում հնարավոր է սինքրոն փոխհատուցիչների կամ սինքրոն էլեկտրաշարժիչների ոչ սինքրոն միացումը և, եթե դա նրանց համար անթույլատրելի է, ինչպես նաև այդ մեքենաներից վնասված տեղի սնումը բացառելու համար, հարկ է սնման անհետանալու դեպքում ավտոմատ անջատել սինքրոն մեքենաները կամ փոխադրել դրանց ասինքրոն ռեժիմի, անջատելով ԴԱՄ: ՊԱՄ հաջող ելքի դեպքում, լարման վերականգնումից հետո նրանք պետք է ավտոմատ միանան կամ վերասինքրոնացվեն:

Մինչև սինքրոն մեքենաների անջատումը, ՊԱՄ միջոցով պահուստային սնման միացումը կանխելու համար, թույլատրելի է կիրառել ՊԱՄ-ի դանդաղեցում: Եթե մնացած բեռի համար վերջինս անթույլատրելի է հատուկ հիմնավորման դեպքում, թույլատրվում է ՊԱՄ-ի գործարկման օրգանից անջատել աշխատանքային սնման հաղորդաձողերը, սինքրոն էլեկտրաշարժիչներ պարունակող բեռի հետ կապող գիծը:

Սինքրոն էլեկտրաշարժիչներով կամ սինքրոն փոխհատուցիչներով ենթակայանների համար պետք է կիրառվեն ՊԱՄ աշխատանքի ժամանակ ՀԱԲ սխալ աշխատանքը կանխող միջոցներ (տես 3.3.79.):

3.3.42. Ոչ բացահայտ պահուստի դեպքում, ԿՄ վրա պահուստային սխեման աղբյուրի միացման կանխման նպատակով, նրա գերբեռնվածության կանխման, ինքնագործարկման թեթևացման, ինչպես նաև համեմատաբար հասարակ միջոցներով` էլեկտրակայանքի բնականոն սխեմայի վերականգնման վթարային անջատումից հետո, և ավտոմատիկայի սարքվածքների գործողության համար, խորհուրդ է տրվում կիրառել ՊԱՄ և ԱԿՄ զուգակցում: ՊԱՄ սարքվածքները պետք է գործեն աշխատանքային աղբյուրի ներքին վնասվածքների դեպքում, իսկ ԱԿՄ` այլ վնասվածքների դեպքում:

ԱԿՄ կամ ՊԱՄ սարքվածքների հաջող գործողությունից հետո, որպես կանոն պետք է ապահովվի հնարավոր լիակատար մինչվթարային ռեժիմի սխեմայի ավտոմատ վերականգնումը (օրինակ` ամենաբարձր լարման կողմից էլեկտրական միացումների պարզեցված սխեմաներով ենթակայանների համար` սնող գծի հաջող ԱԿՄ-ից հետո ՊԱՄ գործելուց միացված ամենացածր լարման կողմի հատվածամասային անջատիչի անջատումը):

 

Գեներատորների միացումը

 

3.3.43. Գեներատորների զուգահեռ աշխատանքի միացումը պետք է կատարվի հետևյալ եղանակներից մեկով` ճշգրիտ սինքրոնացումով (ձեռքի, կիսաավտոմատ և ավտոմատ) և ինքնասինքրոնացումով (ձեռքի, կիսաավտոմատ և ավտոմատ):

3.3.44. Ավտոմատ կամ կիսաավտոմատ ճշգրիտ սինքրոնացման եղանակը, որպես բնականոն ռեժիմներում զուգահեռ աշխատանքի միացման հիմնական եղանակ, պետք է նախատեսվի.

ա) 3 ՄՎտ-ից ավել հզորության, փաթույթների անուղղակի հովացմամբ տուրբագեներատորների համար, որոնք աշխատում են անմիջականորեն գեներատորային լարման հավաքական հաղորդաձողերի վրա և անցողիկ հոսանքի պարբերական բաղադրիչի 3,5 Iանվ-ից բարձր արժեքի դեպքում,

բ) փաթույթների անմիջական հովացումով ТВВ, ТВФ, ТГВ և ТВМ տեսակի տուրբագեներատորների համար,

գ) 50 ՄՎտ և ավելի հզորությամբ հիդրոգեներատորների համար:

Էլեկտրական համակարգում վթարային ռեժիմների դեպքերում, անկախ հովացման համակարգից և հզորությունից, բոլոր գեներատորների զուգահեռ աշխատանքի միացումը կարող է կատարվել ինքնասինքրոնացման եղանակով:

3.3.45. Ինքնասինքրոնացման եղանակը, որպես զուգահեռ աշխատանքի միացման հիմնական եղանակ կարող է նախատեսվել.

ա) մինչև 3 ՄՎտ հզորության տուրբոգեներատորների համար,

բ) անուղղակի հովացմամբ, 3 ՄՎտ-ից ավել հզորությամբ, անմիջականորեն հավաքական հաղորդաձողերի վրա աշխատող տուրբագեներատորների համար, եթե անցողիկ հոսանքի պարբերական բաղադրիչը ինքնասինքրոնացման եղանակով ցանցին միացնելու դեպքում չի գերազանցում 3,5Iանվ-ը,

գ) անուղղակի հովացմամբ, տրանսֆորմատորների հետ բլոկում աշխատող տուրբագեներատորների համար,

դ) մինչև 50 ՄՎտ հզորությամբ հիդրոգեներատորների համար,

ե) էլեկտրական իրար հետ կոշտ կապված և ընդհանուր անջատիչի միջոցով աշխատող հիդրոգեներատորների համար` մինչև 50 ՄՎտ նրանց գումարային հզորության դեպքում:

Նշված դեպքերում կիսաավտոմատ և ավտոմատ ճշգրիտ սինքրոնացման սարքվածքները կարող են չնախատեսվել:

3.3.46. Ինքնասինքրոնացման եղանակը, որպես գեներատորների զուգահեռ աշխատանքի միացման հիմնական եղանակ կիրառելու դեպքում հարկ է նախատեսել հիդրոգեներատորների վրա ավտոմատ ինքնասինքրոնացման, իսկ տուրբոգեներատորների վրա` ձեռքի կամ կիսաաշխատանք-ավտոմատ ինքնասինքրոնացման սարքվածքների տեղադրում:

3.3.47. Ճշգրիտ սինքրոնացման եղանակը, որպես գեներատորների զուգահեռ աշխատանքի միացման հիմնական եղանակ կիրառելու դեպքում, որպես կանոն, հարկ է նախատեսել ավտոմատ և կիսաավտոմատ ճշգրիտ սինքրոնացման սարքվածքների տեղադրումը: Մինչև 15 ՄՎտ հզորությամբ գեներատորների համար, թույլատրվում է ձեռքի ճշգրիտ սինքրոնացման կիրառումը` ոչ սինքրոն միացումից ուղեկապումով:

3.3.48. Նշված դրույթներին համապատասխան բոլոր գեներատորները պետք է սարքավորված լինեն սինքրոնացման համապատասխան սարքվածքներով, հիդրոէլեկտրակայաններում դրանք պետք է տեղադրված լինեն կառավարման կենտրոնական կետում կամ կառավարման տեղային կետում, իսկ ջերմաէլեկտրակայաններում` կառավարման գլխավոր կամ բլոկային վահանների վրա:

Անկախ սինքրոնացման կիրառվող եղանակից, բոլոր գեներատորները պետք է սարքավորված լինեն այնպիսի սարքվածքներով, որոնք անհրաժեշտության դեպքում հնարավորություն կտան կատարել ձեռքի ճշգրիտ սինքրոնացում` ոչ սինքրոն միացումից ուղեկապումով:

3.3.49. Մեկ անջատիչի միջոցով աշխատող երկու կամ ավել, հիդրոգեներատորների ճշգրիտ սինքրոնացման եղանակով ցանցին միացման դեպքերում, գեներատորները նախօրոք ինքնասինքրոնացման եղանակով սինքրոնացվում են իրար հետ և ապա ցանցի հետ` ճշգրիտ ինքնասինքրոնացման եղանակով:

3.3.50. Էլեկտրակայաններում և հիմնական ցանցի տարանցիկ ենթակայաններում, որտեղ պահանջվում է էլեկտրական համակարգի առանձին մասերի սինքրոնացում, պետք է նախատեսվեն կիսաավտոմատ կամ ձեռքի ճշգրիտ սինքրոնացման սարքվածքներ:

 

Գրգռման, լարման եվ ռեակտիվ հզորության ավտոմատ կարգավորումը

 

3.3.51. Գրգռման, լարման և ռեակտիվ հզորության ավտոմատ կարգավորման սարքվածքները նախատեսված են.

ա) էլեկտրաէներգետիկ համակարգում և էլեկտրաընդունիչների մոտ` էլեկտրաէներգետիկ համակարգի բնականոն աշխատանքի դեպքում, լարման` տրված բնութագրերի համաձայն պահպանման համար,

բ) ռեակտիվ հզորության աղբյուրների միջև, ըստ առաջադրված օրենքի` ռեակտիվ բեռի բաշխման համար,

գ) էլեկտրական համակարգերի ստատիկ և դինամիկ կայունության բարձրացման և անցողիկ ռեժիմներում տատանամարման համար:

3.3.52. Սինքրոն մեքենաները (գեներատորները, փոխհատուցիչները, էլեկտրաշարժիչները) պետք է համապատասխանեն գրգռման համակարգերի վերաբերյալ ստանդարտների և գրգռման համակարգերի սարքավորանքի տեխնիկական պայմանների պահանջներին:

2,5 ՄՎտ-ից փոքր հզորության գեներատորների և սինքրոն փոխհատուցիչների համար, բացառությամբ էլեկտրակայանների գեներատորներից, որոնք աշխատում են մեկուսացված կամ ոչ մեծ հզորության էներգահամակարգում, թույլատրվում է կիրառել միայն գրգռման ռելեային ուժեղացման սարքվածքներ: Սինքրոն էլեկտրաշարժիչները պետք է սարքավորված լինեն ԳԱԿ սարքվածքներով 5.3.12. և 5.3.13. կետերին համապատասխան:

3.3.53. Պետք է ապահովված լինի ԳԱԿ և գրգռման համակարգի մյուս սարքվածքների լարման տրանսֆորմատորներից սնման, ինչպես նաև համապատասխան շղթաների բարձր հուսալիությունը:

Առաջնային կողմում ապահովիչներ ունեցող լարման տրանսֆորմատորին ԳԱԿ միացման դեպքում.

ԳԱԿ և գրգռման համակարգի մյուս սարքվածքները, որոնց սնումից զրկվելը կարող է առաջացնել գերբեռնվածություն կամ մեքենայի գրգռման անթույլատրելի իջեցում, պետք է միացվեն նրանց երկրորդային արտանցիչներին առանց ապահովիչների և ավտոմատ անջատիչների,

ռելեային ուժեղացման սարքվածքը պետք է կատարվի այնպես, որ լարման տրանսֆորմատորների առաջնային կողմի ապահովիչներից մեկի այրվելու դեպքում բացառվի նրա կեղծ աշխատանքի հնարավորությունը:

Առաջնային կողմում ապահովիչներ չունեցող լարման տրանսֆորմատորների ԳԱԿ-ի միացման դեպքում.

ԳԱԿ և գրգռման համակարգի այլ սարքվածքները պետք է միացվեն նրանց երկրորդային արտանցիչներին ավտոմատ անջատիչների միջոցով,

պետք է նախատեսված լինեն միջոցառումներ` ավտոմատ անջատիչի օժանդակ հպակների կիրառման համար, որոնք ավտոմատ անջատիչի անջատման դեպքում բացառում են մեքենայի գերբեռնվածությունը կամ գրգռման անթույլատրելի իջեցումը:

Լարման տրանսֆորմատորներին, որոնց միացվում են ԳԱԿ և գրգռման համակարգի այլ սարքվածքներ, որպես կանոն, չպետք է միացվեն այլ սարքվածքներ և սարքեր: Առանձին դեպքերում թույլատրվում է այդ սարքվածքների և սարքերի միացումը` առանձին ավտոմատ անջատիչների կամ ապահովիչների միջոցով:

3.3.54. Հիդրոգեներատորների ԳԱԿ սարքվածքները պետք է կատարված լինեն այնպես, որ արագության սարքին կարգավորիչի դեպքում, բեռի անկման ժամանակ, բացառվի պաշտպանության գործարկումը` լարման բարձրացումից: Անհրաժեշտության դեպքում, ԳԱԿ սարքվածքը կարող է լրացվել ապագրգռման արագագործ ռելեային սարքվածքով:

3.3.55. Գրգռման ուժեղացման ռելեային սարքվածքի սխեման պետք է նախատեսվի պահուստային գրգռիչին նրա գործողության փոխադրման հնարավորությունը` հիմնական գրգռիչը նրանով փոխարինելու դեպքում:

3.3.56. Գրգռման խառնագրգռման սարքվածքները պետք է միացվեն հոսանքի տրանսֆորմատորներին գեներատորի կամ սինքրոն փոխհատուցիչի կողմից (հաղորդաձողերի կողմից):

3.3.57. Առանց անձնակազմի մշտական հերթապահության էլեկտրակայանների և ենթակայանների անմիջական հովացումով սինքրոն գեներատորների և փոխհատուցիչների, 15 ՄՎտ ու ավել հզորության գեներատորների և ՄՎառ և ավել հզորության փոխհատուցիչների համար կառավարման վահանի սրահում պետք է նախատեսված լինի գերբեռնվածության ավտոմատ սահմանափակում` գերբեռնման պատիկությունից կախված պահաժամով:

Մինչև կախյալ պահաժամով գերբեռնվածության ավտոմատ սահմանափակման սարքվածքների սեփական արտադրության յուրացումը, մինչև 200 ՄՎտ (Մվառ) հզորության մեքենաների համար թույլատրվում է տեղադրել ըստ ժամանակի անկախ բնութագրով սահմանափակման սարքվածքներ:

Գերբեռնվածության ավտոմատ սահմանափակման սարքվածքը չպետք է խոչընդոտի գրգռման ուժեղացմանը, այն ժամանակամիջոցում, որը թույլատրվում է մեքենայի համապատասխան կառուցվածքի համար:

3.3.58. 100 ՄՎտ և բարձր հզորության գեներատորների և 100 Մվառ և ավել հզորության փոխհատուցիչների համար հարկ է տեղադրել արագագործ գրգռման համակարգեր` ուժեղ գործողությամբ ԳԱԿ-ով: Էներգահամակարգում էլեկտրակայանների աշխատանքի պայմաններով որոշվող առանձին դեպքերում, թույլատրվում է տեղադրել այլ տեսակի ԳԱԿ, ինչպես նաև դանդաղ գործող գրգռման համակարգեր:

3.3.59. Գրգռման համակարգը և ԳԱԿ սարքվածքները հոսանքի ամենափոքր թույլատրելի արժեքից մինչև ամենամեծ թույլատրելի արժեքի սահմաններում պետք է ապահովեն կայուն կարգավորում: Ոչ դարձկեն գրգռման համակարգով սինքրոն փոխհատուցիչների համար կարգավորումը պետք է ապահովվի սկսած հոսանքի արժեքից, որը գործնականում հավասար է զրոյի, իսկ դարձկեն գրգռման համակարգով փոխհատուցիչների համար` սկսած գրգռման բացասական հոսանքի ամենամեծ թույլատրելի արժեքից:

Տրանսֆորմատորների հետ բլոկում աշխատող մեքենաների համար պետք է նախատեսված լինի տրանսֆորմատորում լարման կորուստի հոսանքային փոխհատուցման հնարավորությունը:

3.3.60. Չորս և ավել ագրեգատներ ունեցող հիդրո և ջերմային էլեկտրակայանների 2,5 ՄՎտ և ավել հզորության գեներատորները պետք է հանդերձվեն տեխնոլոգիական պրոցեսների համակայանային ԱԿՀ-ով (ավտոմատ կառավարման համակարգ), կամ (նրանց բացակայության դեպքում) գրգռման խմբակային կառավարման համակարգերով:

Ջերմային էլեկտրակայանների գեներատորների վրա այդ համակարգերը խորհուրդ է տրվում կատարել կախված էլեկտրակայանի սխեմայից, ռեժիմից և հզորությունից:

3.3.61. Բաշխիչ ենթակայանների և էլեկտրակայանների սեփական կարիքների ԲԼԿ-ով (բեռով լարման կարգավորում) տրանսֆորմատորները, ինչպես նաև բաշխիչ ենթակայանների գծային կարգավորիչները, լարման պահպանման կամ առաջադրված փոփոխության ապահովման համար պետք է հանդերձվեն կերպափոխության (տրանսֆորմացիայի) գործակցի ավտոմատ կարգավորման համակարգով: Անհրաժեշտության դեպքում ավտոմատ կարգավորիչները պետք է ապահովեն լարման հանդիպական կարգավորում:

Ենթակայանները, որտեղ նախատեսվում է կերպափոխության գործակցի ավտոմատ կարգավորումով տրանսֆորմատորների (ավտոտրանսֆորմատորների) զուգահեռ աշխատանքը, պետք է հանդերձվեն տեխնոլոգիական պրոցեսների կառավարման համաենթակայանային ավտոմատ-համակարգով կամ տրանսֆորմատորների միջև անթույլատրելի հավասարիչ հոսանքների առաջացումը բացառող խմբակային կարգավորման համակարգով:

3.3.62. Կոնդենսատորային կայանքները պետք է սարքավորված լինեն ավտոմատ կարգավորման սարքվածքներով` գլ. 5.6.-ին համապատասխան:

 

Հաճախության եվ ակտիվ հզորության ավտոմատ կարգավորում (ՀՀԱԿ)

 

3.3.63. Հաճախության և ակտիվ հզորության ավտոմատ կարգավորման համակարգերը (ՀՀԱԿ) նախատեսված են.

էներգամիավորումներում և մեկուսացված էներգահամակարգերում, նորմալ ռեժիմներում հաճախության պահպանման համար, համաձայն էլեկտրական էներգիայի որակի ստանդարտի պահանջներին,

էներգամիավորումների փոխանակվող հզորությունների կարգավորման և էներգամիավորումների և էներգահամակարգերի արտաքին և ներքին հսկվող կապերով հաղորդվող հզորության սահմանափակման համար,

կարգավարական կառավարման բոլոր մակարդակներում (միավորված) էներգահամակարգերի միջև, էլեկտրահամակարգերի էլեկտրակայանների և էլեկտրակայանների սահմաններում ագրեգատների կամ էներգաբլոկների միջև) կառավարման օբյեկտների միջև, հզորության (այդ թվում` խնայողական) բաշխման համար:

3.3.64. Կառավարվող էլեկտրակայաններում ՀՀԱԿ համակարգերը պետք է ապահովեն (անհրաժեշտ կարգավորման տիրույթի առկայության դեպքում) առաջադրված մեծությունից տասը րոպեանոց միջակայքերում ±0,1 Հց սահմաններում հաճախության միջին շեղման պահպանումը և հսկվող կապերով հզորության հաղորդման սահմանափակումը, հզորության հաղորդման տատանումների, 2 րոպե և ավել պարբերությամբ, ամպլիտուդի ոչ պակաս քան 70%-ի ճնշմամբ:

3.3.65. ՀՀԱԿ համակարգի մեջ պետք է մտնեն.

համակարգի կարգավարական կետերում հաճախության, փոխանակվող հզորության և հոսանքահաղորդման սահմանափակման ավտոմատ կարգավորման սարքվածքները,

վերադաս ՀՀԱԿ համակարգից կառավարվող էլեկտրակայանների միջև կառավարման ներգործությունների բաշխման սարքվածքները և էներգահամակարգերի կարգավարական կետերում հսկվող ներքին կապերով հոսանքահաղորդման սահմանափակման սարքվածքները,

հզորության ավտոմատ կառավարման մասնակցությանը ներգրավված էլեկտրակայանների ակտիվ հզորության կառավարման սարքվածքները,

ակտիվ հզորության հաղորդման տվիչները և հեռուստամեխանիկայի միջոցները:

3.3.66. Կարգավարական կետերում ՀՀԱԿ սարքվածքները պետք է ապահովեն աշխատանքի առաջադրված ռեժիմից փաստացի ռեժիմի շեղումների հայտնաբերումը, կառավարող ներգործությունների ձևավորումն ու հաղորդումը կառավարման ցածր մակարդակի կարգավարական կետերի և հզորության ավտոմատ կառավարմանը ներգրավված էլեկտրակայանների համար:

3.3.67. Էլեկտրակայանների հզորության ավտոմատ կառավարման սարքվածքները պետք է ապահովեն.

կառավարման վերադաս մակարդակի կարգավարական կետերից ստացվող կառավարող ներգործողությունների ընդունումն ու կերպափոխումը, դրանց ձևավորումը էլեկտրակայանների կառավարման մակարդակով,

կառավարող ներգործությունների ձևավորումը առանձին ագրեգատների (էներգաբլոկների) վրա,

ագրեգատների (էներգաբլոկների) հզորության պահպանումը ստացված կառավարող ներգործություններին համապատասխան:

3.3.68. Էլեկտրակայանի հզորության կառավարումը պետք է իրականացվի ըստ հաճախության ստատիզմի, որը փոփոխվում է 3-6% սահմաններում:

3.3.69. Հիդրոէլեկտրակայաններում հզորության կառավարման համակարգերը պետք է ունենան ագրեգատների գործարկումը եւ կանգառը ապահովող ավտոմատ սարքվածքներ, իսկ անհրաժեշտության դեպքում, նաեւ ագրեգատների փոխադրումը սինքրոն փոխհատուցիչների եւ գեներատորային ռեժիմների, կախված էլեկտրակայանների և էներգահամակարգերի աշխատանքի պայմաններից և ռեժիմից, հաշվի առնելով ագրեգատների աշխատանքում գոյություն ունեցող սահմանափակումները: Հիդրոէլեկտրակայանները, որոնց հզորությունը որոշվում է ջրահոսքի ռեժիմով, խորհուրդ է տրվում սարքավորել ըստ ջրահոսքի հզորության ավտոմատ կարգավորիչներով:

3.3.70. ՀՀԱԿ սարքվածքները պետք է թույլատրեն կարգաբերման պարամետրերի օպերատիվ փոփոխում` կառավարման օբյեկտի աշխատանքի ռեժիմների փոփոխման դեպքում, հանդերձվեն ազդանշանման տարրերով, ուղեկապումով և պաշտպանություններով, որպեսզի կանխվեն նրանց սխալ գործողությունները կառավարման օբյեկտների աշխատանքի բնականոն ռեժիմների խախտման դեպքում, իրենց` սարքվածքների մեջ անսարքությունների դեպքում, ինչպես նաև բացառեն այն գործողությունները, որոնք կարող են խանգարել հակավթարային ավտոմատ սարքվածքների գործելուն:

Ջերմային էլեկտրակայաններում ՀՀԱԿ սարքվածքները պետք է սարքավորված լինեն թույլատրելի սահմաններից բարձր` տեխնոլոգիական պարամետրերի այն փոփոխությունները կանխող տարրերով, որոնք առաջացել են ագրեգատների (էներգաբլոկների) վրա այդ սարքվածքների գործողությամբ:

3.3.71. Հեռուստամեխանիկայի միջոցները պետք է ապահովեն հսկվող ներհամակարգային և միջհամակարգային կապերով հոսանքահաղորդման մասին ինֆորմացիայի ներմուծումը, կառավարող ներգործությունների և ազդանշանների փոխանցումը ՀՀԱԿ սարքվածքներից կառավարման օբյեկտներին, ինչպես նաև անհրաժեշտ ինֆորմացիայի փոխանցումը կառավարման վերադաս մակարդակին:

Հեռուստամեխանիկայի միջոցներում և ՀՀԱԿ սարքվածքներում ազդանշանների գումարային ուշացումը չպետք է գերազանցի 5 վրկ-ը:

 

Կայունության խախտումների ավտոմատ կանխումը

3.3.72. Էներգահամակարգերի կայունության խախտման ավտոմատ կանխման սարքվածքները պետք է նախատեսվեն որոշակի պայմաններից, կախված, այնտեղ, որտեղ դա տեխնիկական ու խնայողական տեսակետից նպատակահարմար է` հետվթարային ռեժիմներում դինամիկ կայունության պահպանման և ստատիկ կայունության նորմատիվային պաշարի ապահովության համար:

Կայունության խախտման ավտոմատ կանխման սարքվածքները կարող են նախատեսվել հետևյալ դեպքերում գործելու համար.

ա) առանց չվնասված գծի անջատման, ինչպես նաև էլեկտրահաղորդումների բարձրացած բեռնվածության հնարավոր ռեժիմներում և ցանցի նորոգման սխեմաներում` հիմնական պաշտպանության և ՄԱԿՄ աշխատանքի ժամանակ միաֆազ կարճ միացման հետևանքով վնասվածքների դեպքերում: Թույլատրվում է ավտոմատ սարքվածքների կիրառումն այդ վնասվածքների դեպքում և էներգահամակարգի բնական սխեմաներում ու ռեժիմներում, եթե ավտոմատի չգործելու հետևանքով կայունության խախտումը չի կարող բերել էներգահամակարգի բեռնվածքի զգալի մասի կորուստի (օրինակ` ՀԱԲ գործողության հաշվին),

բ) ցանցի բնականոն և նորոգման սխեմաներում հիմնական պաշտպանության աշխատանքի ժամանակ բազմաֆազ ԿՄ հետևանքով գծերի անջատումների դեպքում: Թույլատրվում է հաշվի չառնել էլեկտրահաղորդման բարձրացված բեռնվածության առավել հազվադեպ ռեժիմները,

գ) էներգահամակարգի աշխատանքի բնականոն ռեժիմում և ցանցի աշխատանքի բնականոն սխեմայում ԿՄ ժամանակ ԱԽՊՍ-ի գործողությամբ` անջատիչի խափանման դեպքում,

դ) բնականոն ռեժիմում էներգահամակարգի` էլեկտրահաղորդումների ոչ սինքրոն աշխատող մասերի լիակատար տարանջատման դեպքում,

ե) էներգամիավորման միացվող մասերից մեկում հզորության զգալի վթարային պակասի կամ ավելցուկի դեպքում,

զ) բնականոն սխեմայում և ռեժիմում ԱԱԿՄ կամ ԱԿՄ սարքվածքների աշխատանքի դեպքում:

3.3.73. Կայունության խախտումների ավտոմատ կանխման սարքվածքները կարող են ներգործել.

ա) հիդրոէլեկտրակայանների գեներատորների մի մասի անջատման և որպես բացառություն` ջերմային էլեկտրակայանների գեներատորների կամ բլոկների անջատման վրա,

բ) շոգետուրբինների բեռնվածքի արագ իջեցման կամ մեծացման վրա` ջերմաուժային սարքավորանքի հնարավորությունների սահմաններում (առանց նախկին բեռնվածքի հետագա ավտոմատ վերականգնման),

գ) սպառողների բեռի մասնակի անջատման վրա (բացառիկ դեպքերում), որոնք դյուրին են տանում էլեկտրամատակարարման կարճատև ընդհատումները (բեռի հատուկ ավտոմատ անջատում),

դ) էներգահամակարգերի մասնատման վրա (եթե վերը նշված միջոցառումները բավական չեն),

ե) շոգետուրբինների բեռնվածքի կարճատև արագ իջեցման վրա (նախկին բեռնվածքի հետագա ավտոմատ վերականգնումով):

Կայունության խախտումների ավտոմատ կանխման սարքվածքները կարող են փոփոխել երկայնակի և լայնակի ունակային փոխհատուցման սարքվածքների և էլեկտրահաղորդման այլ սարքավորանքի աշխատանքի ռեժիմը, օրինակ` շունտող ռեակտորների, գեներատորների գրգռման ավտոմատ կարգավորիչների և այլն: Էլեկտրակայանների ակտիվ հզորության իջեցումը ըստ 3.3.72. «ա» և «բ» կետերում նշված վնասվածքների դեպքերում ցանկալի է սահմանափակել այն ծավալով և հիմնականում այն դեպքերով, երբ այն չի հանգեցնում էներգահամակարգում ՀԱԲ գործողությամբ կամ այլ անբարենպաստ հետևանքների:

3.3.74. Կայունության խախտումների ավտոմատ կանխման սարքվածքներից տրվող կառավարող ներգործությունների ինտենսիվությունը (օրինակ` անջատվող գեներատորների հզորությունը կամ տուրբինների բեռնաթափման խորությունը) պետք է որոշվի խոտորող ներգործության ինտենսիվությամբ (օրինակ` փոխանցվող ակտիվ հզորության նվազեցումը ԿՄ առաջացման դեպքում և վերջինիս տևողությունը) կամ ավտոմատ արձանագրվող անցողիկ պրոցեսով, ինչպես նաև, ելման ռեժիմի ծանրությամբ, որը նույնպես արձանագրում է ավտոմատ կամ, բացառիկ դեպքերում, անձնակազմի կողմից:

 

Ասինքրոն ռեժիմի ավտոմատ դադարեցումը

 

3.3.75. Ասինքրոն ռեժիմի (ԱՌ) դադարեցման համար (նրա առաջացման դեպքում) պետք է հիմնականում կիրառվեն ասինքրոն ռեժիմը սինքրոն ճոճումներից, ԿՄ-ից կամ աշխատանքի այլ ոչ բնականոն ռեժիմներից տարբերվող ավտոմատ սարքվածքներ:

Նշված սարքվածքները հարկ է հնարավորին չափ այնպես իրագործել, որպեսզի նրանք նախ և առաջ նպաստեն վերասինքրոնացման պայմանների թեթևացմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, օրինակ.

տուրբիններով բեռնվածքի արագ հավաքմանը կամ սպառողների մասնակի անջատմանը (էներգահամակարգի այն մասում, որտեղ առաջացել է հզորության պակաս),

առաջացող հզորության նվազեցմանը տուրբինների արագության կարգավորիչների վրա ներգործությամբ կամ գեներատորների մի մասի անջատմամբ (էներգահամակարգի այն մասում, որտեղ առաջացել է հզորության ավելցուկ):

Տրված կետերում էներգահամակարգի ավտոմատ տարանջատումը կիրառվում է ԱՌ առաջանալուց հետո, եթե նշված միջոցառումները, ճոճումների տրված թվով ցիկլերի անցնելուց հետո, կամ ասինքրոն ընթացքի տրված սահմանից մեծ տևողության դեպքում չեն բերում վերասինքրոնացման: Ասինքրոն ռեժիմի անթույլատրելիության, վտանգի կամ վերասինքրոնացման փոքր արդյունավետության դեպքերում ԱՌ դադարեցման համար անհրաժեշտ է օգտագործել ամենափոքր ժամանակով բաժանումը, որի դեպքում ապահովվում է այլ կապերով կայունությունը և ավտոմատիկայի ընտրողական գործողությունը:

 

Հաճախության իջեցման ավտոմատ սահմանափակումը

 

3.3.76. Հաճախության իջեցման ավտոմատ սահմանափակումը պետք է կատարվի այն հաշվով, որ էներգամիավորումում, էներգահամակարգում, էներգահանգույցում հզորության յուրաքանչյուր հնարավոր պակասության դեպքում, բացառվի 45 Հց հաճախության մակարդակից ցածր իջեցնելու հնարավորությունը, 47 Հց-ից ցածր հաճախությամբ աշխատաժամանակը չգերազանցի 20 վրկ-ը, իսկ 48,5 Հց-ից ցածր հաճախությամբ` 60 վրկ-ը:

3.3.77. Հաճախության իջեցման ավտոմատ սահմանափակման համակարգը իրականացնում է.

պահուստի հաճախության ավտոմատ ներմուծումը, հաճախության ավտոմատ բեռնաթափումը (ՀԱԲ),

լրացուցիչ բեռնաթափումը,

հաճախության վերականգնման դեպքում` անջատված սպառողներին վերստին սնում միացնելը (ՀԱԿՄ),

հավասարակշռված բեռնվածքով էլեկտրակայանների կամ գեներատորների առանձնացումը, էլեկտրակայանների սեփական կարիքների սնման համար գեներատորների առանձնացումը:

3.3.78. Պահուստի ավտոմատ ներմուծումը, հաճախության իջեցման դեպքում, պետք է առաջին հերթին օգտագործվի, որպեսզի հնարավորին չափ փոքրացվի սպառողների սնման անջատման ծավալը կամ ընդհատման տևողությունը, և նախատեսվում է.

ջերմային էլեկտրակայաններում միացված պահուստի ակտիվացումը,

պահուստում գտնվող հիդրոգեներատորների ավտոմատ գործարկումը,

սինքրոն փոխհատուցիչների ռեժիմում աշխատող հիդրոգեներատորների ավտոմատ փոխադրումը ակտիվ ռեժիմի,

գազատուրբինային կայանքների ավտոմատ գործարկումը:

3.3.79. Հաճախության ավտոմատ բեռնաթափումը նախատեսում է սպառողների փոքրաթիվ խմբերով անջատումներ հաճախության իջեցմանը համեմատ (ՀԱԲ 1) կամ հաճախության իջեցված վիճակի տևողության մեծացման համեմատ (ՀԱԲ 2):

ՀԱԲ սարքվածքները, որպես կանոն, պետք է տեղադրվեն էներգահամակարգի ենթակայաններում: Նրանց տեղադրումը անմիջապես սպառողների մոտ, թույլատրվում է էներգահամակարգի հսկողության ներքո:

Բեռի անջատման ծավալները սահմանվում են, ելնելով հզորության հնարավոր ցանկացած պակասի դեպքում արդյունավետության ապահովումից: Անջատման հերթականությունը ընտրվում է այնպես, որպեսզի փոքրացվի էլեկտրամատակարարման ընդհատումից առաջացած վնասը, մասնավորապես պետք է կիրառվի ՀԱԲ սարքվածքների և հերթերի ավելի մեծ քանակ, առավել պատասխանատու սպառողները պետք է միացվեն գործարկման հավանականությամբ առավել հեռավոր հերթերին:

ՀԱԲ գործողությունը պետք է համաձայնեցված լինի ԱԿՄ և ՊԱՄ սարքվածքների հետ: Անթույլատրելի է ՀԱԲ ծավալի փոքրացումը ՊԱՄ սարքվածքների կամ անձնակազմի գործողության հաշվին:

3.3.80. Լրացուցիչ բեռնաթափման սարքվածքները պետք է կիրառվեն այն էներգահամակարգերում կամ էներգահամակարգերի մասերում, որտեղ հնարավոր է տեղային հզորության հատկապես մեծ պակաս, որի դեպքում ՀԱԲ 1-ի սարքվածքների գործողությունը բավականաչափ արդյունավետ չէ բեռնաթափման արժեքի և արագության տեսանկյունից:

Լրացուցիչ բեռնաթափման կատարման անհրաժեշտությունը, նրա ծավալը, ինչպես նաև այն գործոնները, որոնցով իրականացվում է նրա գործարկումը (սնող տարրերի անջատումը, ակտիվ հզորության իջեցումը և այլն), որոշվում է էներգահամակարգի կողմից:

3.3.81. Էլեկտրահաղորդման անջատման դեպքում արտադրվող հզորության պահուստների, վերասինքրոնացման կամ սինքրոնացման իրացման շնորհիվ, հաճախության վերականգնման պայմաններում, օգտագործվում են ՀԱԿՄ սարքվածքներ` անջատված սպառողների սնման ընդմիջումը նվազեցնելու համար:

ՀԱԿՄ հերթերով սարքվածքների տեղավորման և բեռնվածքի բաշխման ժամանակ, հարկ է հաշվի առնել սպառողների պատասխանատվության աստիճանը, ՀԱԲ գործողությամբ նրանց անջատման հավանականությունը, էլեկտրասնման ոչ ավտոմատ վերականգնման բարդությունն ու տևողությունը (ելնելով օբյեկտների սպասարկման կարգից): Որպես կանոն, բեռնվածքի միացման հերթականությունը ՀԱԿՄ-ից պետք է լինի ՀԱԲ համար ընդունվածի համեմատ հակառակը:

3.3.82. Հավասարակշռված բեռնվածքով էլեկտրակայանների կամ գեներատորների առանձնացումը, սեփական կարիքների սնման համար գեներատորների առանձնացումը կիրառվում է.

էլեկտրակայանների սեփական կարիքները աշխատանքի մեջ պահելու համար,

ըստ 3.3.79. և 3.3.81. հաճախության իջեցման սահմանափակման սարքվածքների ոչ բավարար արդյունավետության կամ խափանման դեպքերում էլեկտրակայանների լիակատար մարումը կանխելու համար,

բացառիկ պատասխանատու սպառողների սնման ապահովման համար,

լրացուցիչ բեռնաթափման փոխարեն, երբ դա տեխնիկապես և տնտեսապես նպատակահարմար է:

3.3.83. Լրացուցիչ բեռնաթափման կիրառման անհրաժեշտությունը, անջատվող (ՀԱԲ դեպքում) բեռնվածքի ծավալները, ժամանակի, հաճախության և այլ հսկող պարամետրերի նախադրվածքները` հաճախության ցածրացման սահմանափակման սարքվածքների համար, որոշվում են էներգահամակարգերի շահագործման ժամանակ, ՏՇԿ («Տեխնիկական շահագործման կանոններ») և այլ հրահանգող նյութերին համապատասխան:

 

Հաճախության բարձրացման ավտոմատ սահմանափակումը

 

3.3.84. Ջերմային կայաններում, որոնք բեռնվածքի անկման պայմաններում կարող են հայտնվել առավել մեծ հզորությամբ հիդրոէլեկտրակայանների հետ զուգահեռ աշխատանքի մեջ. հաճախության անթույլատրելի բարձրացումը կանխելու նպատակով, պետք է կիրառել հաճախության 52-53 Հց-ից ավել բարձրանալու դեպքում գործող ավտոմատ սարքվածքներ: Այդ սարքվածքներն առաջին հերթին պետք է ներգործեն ՀԷԿ գեներատորների մի մասի անջատման վրա:

Կարելի է կիրառել ՋԷԿ-ի բեռի հետ միասին անջատման վրա գործող սարքվածքներ, հնարավորության սահմաններում նրան համապատասխանող հզորությամբ ՀԷԿ-ից:

Բացի դրանցից, միայն ՀԷԿ պարունակող էներգահամակարգի հանգույցներում պետք է նախատեսել 60 Հց մեծությամբ հաճախության վթարային բարձրացումը սահմանափակող սարքվածքներ գեներատորների մի մասի անջատման հաշվին` շարժիչների բեռնվածքի բնական աշխատանքի ապահովման համար, իսկ միայն ՋԷԿ պարունակող հանգույցներում` հաճախության այն մեծությամբ երկարատև բարձրացումը սահմանափակող սարքվածքներ, որի դեպքում էներգաբլոկների բեռնվածքի դուրս չի գալիս նրանց կարգավորման տիրույթի սահմաններից:

 

Լարման իջեցման ավտոմատ սահմանափակումը

 

3.3.85. Լարման իջեցման ավտոմատ սահմանափակման սարքվածքները պետք է նախատեսվեն բեռնվածքի կայունության խախտման և լարման տարափի առաջացման բացառման նպատակով, էներգահամակարգի հետվթարային աշխատանքի պայմաններում:

Նշված սարքվածքները կարող են բացի լարման արժեքից, հսկել նաև այլ պարամետրեր, ներառյալ լարման ածանցյալը և ներգործում են սինքրոն մեքենաների գրգռման ուժեղացման վրա. փոխհատուցման սարքվածքների ուժեղացման վրա, ռեակտորների անջատման վրա և բացառության կարգով, ոչ բավականաչափ ցանցային միջոցառումների և հիմնավորման առկայության դեպքում` սպառողների անջատման վրա:

 

Լարման բարձրացման ավտոմատ սահմանափակումը

 

3.3.86. Էլեկտրահաղորդման գծերի, էլեկտրակայանների և ենթակայանների բարձրավոլտ սարքավորանքների վրա, գծերի ֆազերի միակողմանի անջատումից առաջացած բարձրացած լարման ներգործողության տևողությունը սահմանափակելու նպատակով պետք է կիրառվեն անվանականի 110-130%-ից բարձր լարման բարձրացման դեպքում գործող ավտոմատ սարքվածքներ, անհրաժեշտության դեպքում էլեկտրահաղորդման գծերով ռեակտիվ հզորության մեծության և ուղղության հսկողությամբ:

Այդ սարքվածքները պետք է գործեն պահաժամով, որում հաշվի է առնված գերլարումների թույլատրվող տևողությունը և որը կարգավորված է փոխարկման ու մթնոլորտային գերլարումների և ճոճումների տևողությունից, առաջին հերթին շունտող ռեակտորների միացման վրա (եթե այդպիսիները կամ էլեկտրակայանում կամ ենթակայանում, որտեղ հաստված է լարման բարձրացում): Եթե էլեկտրակայանում կամ ենթակայանում բացակայում են անջատիչներ ունեցող շունտող ռեակտորներ կամ ռեակտորների միացումը չի բերում լարման պահանջվող ցածրացում, ապա սարքվածքները պետք է անջատեն լարման բարձրացում առաջացրած գիծը:

 

Սարքավորանքի գերբեռնման ավտոմատ կանխումը

 

3.3.87. Սարքավորանքի գերբեռնման ավտոմատ կանխման սարքվածքները նախատեսված են գծերում, տրանսֆորմատորներում, երկայնակի փոխհատուցման սարքվածքներում այնպիսի հոսանքի տևողության սահմանափակման համար, որը գերազանցում է ամենամեծ երկարատև թույլատրելին և թույլատրվում է 10-20 րոպ.-ից պակաս ժամանակով:

Նշված սարքվածքները պետք է ներգործեն էլեկտրակայանների բեռնաթափման վրա, կարող են ներգործել սպառողների անջատման և համակարգի բաժանման վրա և, որպես վերջին աստիճան` գերբեռնվող սարքավորանքի անջատման վրա: Այդ դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն կայունության խախտման և այլ անբարենպաստ հետևանքների կանխման համար:

 

Հեռուստամեխանիկա

 

3.3.88. Հեռուստամեխանիկայի միջոցները (հեռուստակառավարումը, հեռուստաազդանշանումը, հեռուստաչափումը և հեռուստակարգավորումը) պետք է կիրառվեն աշխատանքի ընդհանուր ռեժիմով կապված, տարածքային տարակենտրոնացված էլեկտրակայանքների կարգավարական կառավարման և նրանց հսկողության համար: Հեռուստամեխանիկայի միջոցների կիրառման պարտադիր պայման հանդիսանում է տեխնիկատնտեսական նպատակահարմարության առկայությունը (կարգավարական կառավարման արդյունավետության բարձրացումը, այսինքն ռեժիմների և արտադրական պրոցեսների վարման բարելավումը, խախտումների և վթարների վերացման արագացումը, էլեկտրակայանքների աշխատանքի խնայողականության և կայունության բարձրացումը, արտադրվող էներգիայի որակի բարելավումը, շահագործող անձնակազմի թվաքանակի իջեցումը և անձնակազմի մշտական հերթապահության վերացումը, արտադրական շինությունների տարածության փոքրացումը և այլն):

Հեռուստամեխանիկայի միջոցները կարող են կիրառվել նաև ՀՀԱԿ համակարգերի ազդանշանների հեռուստահաղորդման, հակավթարային ավտոմատիկայի և կարգավորման ու կառավարման այլ համակարգային սարքվածքների համար:

3.3.89. Էլեկտրակայանքների հեռուստամեքենայացման ծավալները պետք է որոշվեն ճյուղային կամ գերատեսչական դրույթներով և սահմանվեն ավտոմատացման ծավալների հետ համատեղ: Այն դեպքում հեռուստամեքենայացման միջոցները առաջին հերթին պետք է օգտագործվեն աշխատանքի ռեժիմների, հիմնական փոխարկիչ սարքավորանքի վիճակի, վթարային ռեժիմների կամ վիճակների առաջացման ժամանակ փոփոխությունների մասին ինֆորմացիայի հավաքման համար, ինչպես նաև փոխարկումների (ծրագրային, նորոգման, օպերատիվ կատարման կամ շահագործվող անձնակազմի կողմից ռեժիմների վարելու մասին կարգադրությունների իրագործման հսկողության համար):

Առանց մշտական հերթապահ անձնակազմի էլեկտրակայանքների հեռուստամեքենայացման ծավալների որոշման դեպքում, առաջին հերթին պետք է դիտարկվի պարզագույն հեռուստաազդանշանման (վթարազգուշացնող հեռուստաազդանշանումը երկու կամ ավել ազդանշանների համար) կիրառման հնարավորությունը:

3.3.90. Հեռուստակառավարումը պետք է նախատեսվի աշխատող բարդ ցանցերում էլեկտրակայանքների հուսալի և տնտեսական շահավետ աշխատանքի ռեժիմների հաստատման խնդիրների կենտրոնացված լուծման համար անհրաժեշտ ծավալով, եթե այդ խնդիրները չեն կարող լուծվել ավտոմատիկայի միջոցներով:

Հեռուստակառավարումը պետք է կիրառվի առանց անձնակազմի մշտական հերթապահության օբյեկտներում, թույլատրվում է նրա կիրառումը անձնակազմի մշտական հերթապահության օբյեկտներում` հաճախ և արդյունավետ օգտագործման պայմանի դեպքում:

Հեռուստակառավարվող էլեկտրակայանքների համար հեռուստակառավարման գործողությունները, այնպես, ինչպես և պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների գործողությունը, չպետք է պահանջեն տեղում լրացուցիչ օպերատիվ փոխարկումներ (օպերատիվ անձնակազմի մեկնումով կամ կանչով):

Մոտավորապես համարժեք ծախսումների և տեխնիկատնտեսական ցուցանիշների դեպքում նախապատվությունը պետք է տրվի ավտոմատացմանը հեռուստակառավարման փոխարեն:

3.3.91. Հեռուստաազդանշանումը պետք է նախատեսվի.

կարգավարական կետերում այն էլեկտրակայանքների հիմնական փոխարկման սարքավորանքների դիրքի և վիճակի արտացոլման համար, որոնք գտնվում են կարգավարական կետերի անմիջականորեն օպերատիվ կառավարման կամ տնօրինության տակ գտնվող, և ունեն էական նշանակություն էներգամատակարարման համակարգի աշխատանքի ռեժիմի համար,

հաշվիչ մեքենաների կամ ինֆորմացիայի մշակման սարքվածքների մեջ, ինֆորմացիա մտցնելու համար,

վթարային և նախազգուշացնող ազդանշանների հաղորդման համար:

Հեռուստաազդանշանումը էլեկտրակայանքներից, որոնք գտնվում են մի քանի կարգավարական կետերի օպերատիվ կառավարման ներքո, որպես կանոն, պետք է հաղորդվի վերադաս կարգավարական կետին վերահաղորդման միջոցով կամ վերցնելով ստորադաս կարգավարական կետից:

Ինֆորմացիայի հաղորդման համակարգը, որպես կանոն, պետք է կատարվի ոչ ավել, քան մեկ վերահաղորդման աստիճանով:

Էլեկտրակայանքների սարքավորանքների վիճակի կամ դիրքի հեռուստաազդանշանման համար, որպես կանոն, տվիչի դերում պետք է օգտագործվի մեկ օժանդակ հպակ կամ կրկնողական ռելեի հպակը:

3.3.92. Հեռուստաչափումները պետք է ապահովեն էներգամատակարարման ամբողջ համակարգի` աշխատանքի լավագույն ռեժիմների սահմանման և հսկման, ինչպես նաև, հնարավոր վթարային պրոցեսների կանխման կամ վերացման համար անհրաժեշտ էլեկտրական կամ տեխնոլոգիական հիմնական (առանձին էլեկտրակայանքների աշխատանքի ռեժիմները բնութագրող) պարամետրերի հաղորդումը:

Առավել կարևոր, ինչպես նաև հետագա վերահաղորդման, հանրագումարման կամ գրանցման համար անհրաժեշտ պարամետրերի հեռուստաչափումները, որպես կանոն, պետք է կատարվեն անընդհատ:

Վերադաս կարգավարական կետերին հեռուստաչափումների հաղորդման համակարգը, որպես կանոն, պետք է իրականացվի վերահաղորդման ոչ ավել քան մեկ աստիճանով:

Մշտական հսկողություն չպահանջող պարամետրերի հեռուստաչափումները, պետք է կատարվեն պարբերաբար կամ կանչով:

Հեռուստաչափումների կատարման ժամանակ պետք է նկատի առնվի հսկվող կետերում պարամետրերի տեղակային հաշվառման անհրաժեշտությունը: Ցուցմունքների տեղակային հաշվառումը ապահովող չափիչ կերպափոխիչները (հեռուստաչափումների տվիչներ), որպես կանոն, պետք է տեղադրվեն վահանային սարքերի փոխարեն, եթե այդ դեպքում պահպանվում է չափման ճշտության դասը (տես նաև 1.6. գլ.):

3.3.93. Էլեկտրակայանքների հեռուստամեքենայացման ծավալները, հեռուստամեխանիկայի միջոցները հեռուստակարգավորման նպատակով օգտագործելու դեպքում, հեռուստամեխանիկայի սարքվածքների և կապի միջոցների (հեռուստահաղորդման ուղի) նկատմամբ եղած պահանջները` ճշտության, հուսալիության և ինֆորմացիայի ուշացման մասով, միացյալ էլեկտրահամակարգերում որոշվում են հզորության հոսքերի և հաճախության ավտոմատ կարգավորման նախագծով: Հզորության հոսքերի և հաճախության ավտոմատ կարգավորման համակարգի համար անհրաժեշտ պարամետրերի հեռուստաչափումները պետք է կատարվեն անընդհատ:

Հզորության հոսքերի չափումների համար, ինչպես նաև հիմնական կամ կարգավորող է էլեկտրակայանների խմբին հեռուստակարգավորման ազդանշանների հաղորդման համար օգտագործվող հեռուստահաղորդման ուղին, որպես կանոն, պետք է ունենա երկու անկախ ուղիներից բաղկացած հեռուստամեխանիկայի կրկնակված ուղի:

Հեռուստամեխանիկայի սարքվածքներում պետք է նախատեսված լինեն հեռուստամեխանիկայի սարքվածքներում կամ ուղիներում տարբեր վնասվածքների դեպքում ավտոմատ կարգավորման համակարգի վրա ներգործող պաշտպանություններ:

3.3.94. Ամեն մի առանձին դեպքում պետք է դիտարկվի էլեկտրա-, գազա-, ջրա-, ջերմա- և օդամատակարարման ու փողոցային լուսավորության, արտադրական պրոցեսների հսկողության և կառավարման համակարգերում հեռուստամեքենայացման (հատկապես հեռուստամեխանիկայի ուղիների և կարգավարական կետերի իրագործման դեպքերում) հարցերի համատեղ լուծման նպատակահարմարությունը:

3.3.95. Մեծ թվով գեներատորներ ունեցող էլեկտրակայանների ու խոշոր ենթակայանների համար և բարձրացնող ենթակայաններից, մեքենայական դահլիճից և էլեկտրակայանի այլ շինություններից, մինչև կառավարման կենտրոնական կետը զգալի հեռավորության դեպքում, տեխնիկական նպատակահարմարության տեսակետից անհրաժեշտ է նախատեսել ներօբյեկտային հեռուստամեքենայացման միջոցներ: Ներօբյեկտային հեռուստամեքենայացման միջոցների ծավալները պետք է ընտրվեն որոշակի նախագծման դեպքում էլեկտրակայանների տեխնոլոգիական կառավարման պահանջներին, ինչպես նաև տեխնիկատնտեսական ցուցանիշներին համապատասխան:

3.3.96. Նույն կարգավարական կետում հեռուստամեխանիկայի տարբեր համակարգերի համատեղ կիրառման դեպքում, կարգավարի կողմից կատարվող գործողությունները, որպես կանոն պետք է լինեն, միատեսակ:

3.3.97. Հեռուստամեխանիկայի սարքվածքների կիրառման դեպքում պետք է նախատեսված լինի հնարավորություն տեղում անջատելու.

հեռուստակառավարման և հեռուստաազդանշանման բոլոր շղթաները միաժամանակ` որպես կանոն, շղթայի տեսանելի խզում ստեղծող սարքվածքների օգնությամբ,

յուրաքանչյուր օբյեկտի հեռուստակառավարման և հեռուստաազդանշանման շղթաները, շղթայի տեսանելի խզում ստեղծող հատուկ սեղմակների, փորձարկման բլոկների և այլ սարքվածքների օգնությամբ:

3.3.98. Հեռուստամեխանիկայի սարքվածքների արտաքին կապերը պետք է կատարվեն 3.4. գլ. պահանջներին համապատասխան:

3.3.99. Էլեկտրաչափիչ սարք-փոխակերպիչները (հեռուստաչափումների տվիչներ) հաստատուն էլեկտրաչափիչ սարքեր լինելով, պետք է տեղադրվեն 1.6. գլ. համապատասխան:

3.3.100. Որպես հեռուստամեխանիկայի ուղիներ կարող են ծառայել այլ նպատակների համար կիրառվող կամ ինքնուրույն հաղորդալարային (մալուխային և օդային, խտացված և չխտացված) ուղիները, ՕԳ-ով և բաշխման ցանցով բարձրհաճախության ուղիները, ռադիո և ռադիոռելեական կապի ուղիները: Հեռուստամեխանիկայի ուղիները կազմակերպման եղանակի ընտրությունը, գոյություն ունեցողների օգտագործումը կամ ինքնուրույն ուղիների կազմակերպումը, պահուստավորման անհրաժեշտությունը պետք է որոշվեն տեխնիկատնտեսական նպատակահարմարությամբ և պահանջվող հուսալիությամբ:

3.3.101. Ինֆորմացիայի հաղորդման հավաստիության և հուսալիության ապահովման դեպքում հեռուստամեխանիկայի սարքերի և կապի ուղիների խելամիտ օգտագործման համար թույլատրվում է.

1) միևնույն լարման էլեկտրահաղորդման մի քանի զուգահեռ գծերի հզորության հեռուստաչափումը կատարել որպես գումարային հզորության մեկ հեռուստաչափում,

2) կանչով հեռուստաչափումների համար, հսկվող կետում կիրառել, ընդհանուր սարքվածքներ` միատեսակ չափումների համար, իսկ կարգավարական կետերում` ընդհանուր սարքեր, տարբեր հսկվող կետերից ստացվող չափումների համար: Այդ դեպքում պետք է բացառված լինի չափումների միաժամանակյա հաղորդման կամ ընդունման հնարավորությունը,

3) հեռուստաչափումների ծավալի կրճատման համար դիտարկել նրանց հսկվող պարամետրերի սահմանային արժեքների հեռուստաազդանշանմամբ կամ սահմանված նորմայից պարամետրերի շեղման ազդանշանման և գրանցման սարքվածքներով փոխարինման հնարավորությունը,

4) անընդհատ հեռուստաչափումների և հեռուստաազդանշանման միաժամանակյա հաղորդման համար օգտագործել հեռուստամեխանիկայի համալիր սարքվածքները,

5) հեռուստամեխանիկայի մեկ հաղորդող սարքվածքի աշխատանքը մի քանի կարգավարական կետերում, ինչպես նաև կարգավարական կետի հեռուստամեխանիկայի մեկ սարքվածքի աշխատանքը մի քանի հսկվող կետերում, մասնավորապես, քաղաքային և գյուղական բաշխիչ ցանցերում ինֆորմացիան հավաքելու համար,

6) էլեկտրացանցերի ձեռնարկության կարգավարական կետին էլեկտրաֆիկացված երկաթուղիների տեղամասերի կարգավարական կետերից հեռուստաազդանշանման և քարշային ենթակայաններից հեռուստաչափումների վերահաղորդում:

3.3.102. Կարգավարական և հսկվող կետերում հեռուստամեխանիկայի սարքվածքների սնումը (ինչպես հիմնականը, այնպես և պահուստայինը) պետք է իրականացվի կապի և հեռուստամեխանիկայի ուղիների սարքավորման սնման հետ համատեղ:

Օպերատիվ փոփոխական հոսանքով հսկվող կետերում հեռուստամեխանիկայի սարքվածքների պահուստային սնումը պետք է նախատեսվի, պահուստավորման աղբյուրների (հաղորդաձողերի համակարգերի այլ հատվածամասերը, պահուստային ներանցիչները, կապի ուղիների սարքվածքների կուտակիչ մարտկոցները, լարման տրանսֆորմատորների ներանցիչների վրա, առումը կապի կոնդենսատորներից և այլն) առկայության դեպքում: Եթե սնման պահուստային աղբյուրները, ինչ-որ այլ նպատակների համար չեն նախատեսվում, ապա հեռուստամեխանիկայի սարքվածքների սնման պահուստավորում, որպես կանոն, չպետք է նախատեսվի:

Օպերատիվ հոսանքի կուտակիչ մարտկոցներ ունեցող հսկվող կետերում հեռուստամեխանիկայի սարքվածքների պահուստային սնումը պետք է իրականացվի փոխակերպիչների միջոցով:

Միացյալ էներգահամակարգերի և էլեկտրացանցերի ձեռնարկությունների կարգավարական կետերում տեղադրված հեռուստամեխանիկայի սարքվածքների պահուստային սնումը, պետք է իրականացվի անկախ աղբյուրներից (հաստատուն հոսանքը փոփոխականի վերացող փոխակերպիչներով կուտակիչ մարտկոցից, ներքին այրման շարժիչ-գեներատորից) կապի ուղիների և հեռուստամեխանիկայի սարքվածքների հետ համատեղ: Հիմնական աղբյուրների էլեկտրամատակարարման խախտման դեպքում աշխատանքի անցումը պահուստային սնման աղբյուրներին պետք է լինի ավտոմատավորման: Արդյունաբերական ձեռնարկությունների կարգավարական կետերում, սնման պահուստացման անհրաժեշտությունը պետք է որոշվի էներգամատակարարման հուսալիության ապահովման պահանջներից ելնելով:

3.3.103. Հեռուստամեխանիկայի ամբողջ սարքավորումը և պանելները պետք է ունենան մակնշում և տեղադրվեն շահագործման համար հարմար տեղերում:

 

Գ Լ ՈՒ Խ  3.4.

 

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՇՂԹԱՆԵՐ

 

3.4.1. Կանոնների սույն գլուխը տարածվում է էլեկտրակայանքների երկրորդային շղթաների վրա (կառավարման, ազդանշանման, հսկման, ավտոմատիկայի և ռելեային պաշտպանության շղթաներ):

3.4.2. Միացման երկրորդային շղթաների աշխատանքային լարումը, որը կապ չունի այլ միացումների սարքավորումից անջատ, պետք է լինի ոչ բարձր 1 կՎ-ից: Բոլոր մյուս դեպքերում երկրորդային շղթաների աշխատանքային լարումը պետք է լինի ոչ բարձր 500 Վ-ից: Միացվող սարքերի կառուցվածքը պետք է համապատասխանի շրջապատող միջավայրի պայմաններին և անվտանգության պահանջներին:

3.4.3. Էլեկտրակայաններում և ենթակայաններում երկրորդային շղթաների համար հարկ է կիրառել կիսակոշտ ալյումինից ալյումինե ջղերով վերահսկող մալուխներ: Պղնձե ջղերով վերահսկող մալուխներ հարկ է կիրառել միայն երկրորդային շղթաներում.

1) 100 ՄՎտ-ից ավել հզորության գեներատորներով էլեկտրակայանների: Ըստ որում էլեկտրակայաններում, երկրորդային փոխարկման և քիմջրազտիչ օբյեկտների, մաքրման, ինժեներակենցաղային և օժանդակ շինությունների, մեխանիկական արհեստանոցների և գործարկող կաթսայատների լուսավորման համար հարկ է կիրառել ալյումինե ջղերով վերահսկող մալուխներ,

2) ենթակայանների, որոնց ամենաբարձր լարումը 330 կՎ և ավել է, ինչպես նաև միջհամակարգային էլեկտրահաղորդման տարանցիկ գծերի մեջ միացվող ենթակայանների,

3) հաղորդաթիթեղների և 110-220 կՎ լարման անջատիչների խախտման պահուստավորման սարքվածքների դիֆերենցիալ պաշտպանությունների, ինչպես նաև համակարգային հակավթարային ավտոմատիկայի միջոցների,

4) ջերմային էլեկտրակայանների տեխնոլոգիական պաշտպանությունների,

5) 60 Վ-ից ոչ ավելի աշխատանքային լարումով, երբ մալուխների ջղերի և լարերի տրամագիծը չի գերազանցում է 1 մմ (տես նաև 3.4.4.-ը),

6) պայթյունավտանգ Պ-1 և Պ-1ա դասերի գոտիներում տեղավորվող էլեկտրակայանների և ենթակայանների:

Արդյունաբերական ձեռնարկություններում երկրորդային շղթաների համար պետք է կիրառել վերահսկող մալուխներ` ալյումինապղնձե կամ ալյումինե (կիսակոշտ ալյումինից) ջղերով: Պղնձե ջղերով վերահսկող մալուխներ հարկ է կիրառել միայն պայթյունավտանգ Պ-1 և Պ-1ա դասերի գոտիներում տեղավորվող երկրորդային շղթաներում, դոմնային և կոնվերտորային արտադրամասերի մեխանիզմների երկրորդային շղթաներում, շրջասեղման և մշտական բարձր արտադրողական գլոցման հաստոնների գլխավոր գծում, 1 կարգի հատուկ խմբի էլեկտրահաղորդիչների, նաև 60 Վ ոչ ավել աշխատանքային լարումով երկրորդային շղթաներում` մինչև 1 մմ տրամագծով մալուխների ջղերի և լարերի դեպքում (տես նաև 3.4.4.):

3.4.4. Մեխանիկական ամրության պայմանով`

1) պանելների և սարքերի սեղմակների պտուտակների տակ միացման համար վերահսկող մալուխների ջղերը պետք է ունենան 1,5 մմ2-ից ոչ պակաս հատվածք (իսկ հատուկ սեղմակների կիրառման դեպքում` ոչ պակաս 1,0 մմ2-ից) պղնձի համար և 2,5 մմ2` ալյումինի համար: Հոսանքային շղթաների համար, 2,5 մմ2` պղնձի և 4 մմ2 ալյումինի համար: Ոչ պատասխանատու երկրորդային շղթաների համար, հսկողության և ազդանշանման շղթաների համար թույլատրվում է պտուտակի տակ 1 մմ2 հատվածքով պղնձե ջղերով մալուխների միացումը,

2) 100 Վ և բարձր աշխատանքային լարման շղթաներում մալուխների, զոդումով միացվող պղնձե ջղերի հատվածքը պետք է լինի 0,5 մմ2-ից ոչ պակաս,

3) 60 Վ և ցածր աշխատանքային լարման շղթաներում մալուխների, զոդումով միացվող պղնձե ջղերի տրամագիծը պետք է լինի 0,5 մմ-ից ոչ պակաս: Կապի, հեռուստամեխանիկայի և դրանց նման սարքվածքներում, գծային շղթաները պետք է միացվեն սեղմակներին պտուտակի տակ:

Մեկ լարային ջղերի միացումը (պտուտակի տակ կամ զոդումով) թույլատրվում է իրականացնել միայն սարքավորման անշարժ տարրերին: Ջղերի միացումը սարքավորման շարժվող կամ հանովի տարրերին (մտցվող միակցիչներին, հանվող բլոկներին և այլն), ինչպես նաև թրթռումների ենթակա վահաններին և սարքերին, պետք է կատարել ճկուն (բազմալարային) ջղերով:

3.4.5. Մալուխների ջղերի և լարերի հատվածքը պետք է բավարարի նրանց առանց պահաժամի ԿՄ-ից պաշտպանության, համաձայն գլ. 1.3, թույլատրվող երկարատև հոսանքների, ջերմային կայունության (հոսանքի տրանսֆորմատորներից գնացող շղթաների համար) պահանջներին, ինչպես նաև ապահովի սարքերի աշխատանքը տրված ճշտության դասում: Այդ դեպքում պետք է պահպանված լինեն հետևյալ պայմանները`

1) հոսանքի տրանսֆորմատորները, էլեկտրական շղթաների հետ համատեղ պետք է աշխատեն ճշտության դասում.

հաշվարկային հաշվիչների համար` ըստ 1.5. գլ.,

համակարգչային սարքվածքների մեջ ինֆորմացիայի ներմուծման համար օգտագործվող հզորության չափիչ փոխակերպիչների համար` ըստ 1.5. գլ., ինչպես տեխնիկական հաշվառման հաշվիչների համար,

վահանային սարքերի և բոլոր տեսակի չափումների համար օգտագործվող հոսանքի և հզորության չափիչ փոխակերպիչների համար` 3-ից ոչ ցածր ճշտության դասում,

պաշտպանության համար, որպես կանոն, 10% սխալի սահմաններում (տես նաև գլ. 3.2.),

2) լարման շղթաների համար, լարման տրանսֆորմատորի լարման կորուստները, բոլոր պաշտպանությունների և սարքերի միացման պայմանի դեպքում, պետք է կազմեն.

մինչև հաշվարկային հաշվիչները և համակարգչային սարքվածքների մեջ ինֆորմացիայի ներմուծման համար օգտագործվող հզորության չափիչ փոխակերպիչները` 0,5%-ից ոչ ավել,

մինչև էլեկտրահաղորդման միջհամակարգային գծերի հաշվարկային հաշվիչները` 0,25%-ից ոչ ավել, մինչև տեխնիկական հաշվառման հաշվիչները` 1,5%-ից ոչ ավել,

մինչև վահանային սարքերը և բոլոր տեսակների չափումների համար օգտագործվող հզորության տվիչները` 1,5%-ից ոչ ավել,

մինչև պաշտպանության և ավտոմատիկայի պանելները` 3%-ից ոչ ավել (տես նաև գլ. 3.2.),

Ընդհանուր ջղերով նշված բեռնվածքների համատեղ սնման դեպքում նրանց հատվածքը պետք է ընտրված լինի լարման կորուստի նվազագույն թույլատրվող նորմերից ելնելով,

3) օպերատիվ հոսանքի շղթաների համար, սնման աղբյուրից լարման կորուստները պետք է կազմեն.

մինչև սարքվածքի վահանը կամ մինչև ուժեղացում չունեցող կառավարման էլեկտրամագնիսները` 10%-ից ոչ ավել, բեռնվածքի ամենամեծ հոսանքի ժամանակ,

մինչև եռապատիկ և ավել ուժեղացում ունեցող կառավարման էլեկտրամագնիսները` 25%-ից ոչ ավել հոսանքի ուժեղացված արժեքի դեպքում,

4) ՊԱՄ սարքվածքների լարման շղթաների համար, լարման տրանսֆորմատորից մինչև չափիչ օրգանը, լարման կորուստը պետք է կազմի 1%-ից ոչ ավել:

3.4.6. Մեկ վերահսկող մալուխում թույլատրվում է կառավարման, չափման, պաշտպանության և ազդանշանման հաստատուն և փոփոխական հոսանքի շղթաների, ինչպես նաև ոչ մեծ հզորության էլեկտրաընդունիչները (օրինակ` սողնակների էլեկտրաշարժիչները) սնող ուժային շղթաների միավորումը:

Մալուխների ջղերի ինդուկտիվ դիմադրության մեծացումից խուսափելու համար, հոսանքի և լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաների բաշխումը անհրաժեշտ է կատարել այնպես, որպեսզի յուրաքանչյուր մալուխում այդ շղթաների հոսանքների գումարը, ցանկացած ռեժիմում հավասար լինի զրոյի:

Թույլատրվում է ընդհանուր մալուխների կիրառումը տարբեր միացումների շղթաների համար, բացառությամբ փոխադարձաբար պահուստավորողներից:

3.4.7. Մալուխները, որպես կանոն, պետք է միացնել սեղմակների հավաքվածքներին: Մալուխի երկու պղնձե ջղերի միացումը մեկ պտուտակի տակ խորհուրդ չի տրվում, իսկ երկու ալյումինե ջղերը` չի թույլատրվում:

Չափիչ տրանսֆորմատորների արտանցիչներին կամ առանձին սարքերին մալուխները թույլատրվում է միացնել անմիջականորեն:

Սեղմակների կառուցվածքը պետք է համապատասխանի մալուխների ջղերի նյութերին և հատվածքին:

3.4.8. Վերահսկողական մալուխների կցումը միմիանց` նրանց երկարության մեծացնելու նպատակով, թույլատրվում, եթե ուղեգծի երկարությունը գերազանցում է մալուխի շինարարական երկարությանը: Մետաղյա պարուտակ ունեցող մալուխների կցումը հարկ է իրականացնել հերմետիկ կցորդիչների տեղադրմամբ:

Ոչ մետաղյա պարուտակով կամ ալյումինե ջղերով մալուխները հարկ է կցել սեղմակների միջակա սեղմակաշարերի օգնությամբ կամ տվյալ տեսակի մալուխների համար նախատեսված, հատուկ կցորդիչների օգնությամբ:

3.4.9. Սեղմակների հավաքվածքներին կամ սարքերին միացվող երկրորդային շղթաների մալուխները, մալուխների ջղերը և հաղորդալարերը պետք է ունենան մականշվածք:

3.4.10. Երկրորդային շղթաների համար հաղորդալարերի և մալուխների տարատեսակները, նրանց անցկացման և պաշտպանության եղանակները հարկ է ընտրել, հաշվի առնելով գլ. 2.1.-2.3. և 3.1. պահանջները այն մասով, որով նրանք չեն փոխված սույն գլխով: Տաք մակերևույթներով կամ այն տեղերում, որտեղ մեկուսացումը կարող է ենթարկվել յուղերի և այլ ագրեսիվ ոլորտների ազդեցությանը, հաղորդալարերի և մալուխների անցկացման դեպքում, հարկ է կիրառել հատուկ հաղորդալարեր և մալուխներ (տես գլ. 2.1.):

Ոչ լուսակայուն մեկուսացումը ունեցող հաղորդալարերը և մալուխի ջղերը պետք է պաշտպանված լինեն լույսի ազդեցությունից:

3.4.11. Լարման տրանսֆորմատորից մինչև վահան անցկացվող 110 կՎ և բարձր լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաների մալուխները պետք է ունենան երկու կողմից հողակցված մետաղյա պարուտակ կամ զրահ: 110 կՎ և բարձր լարման մեկ լարման տրանսֆորմատորի հիմնական և լրացուցիչ փաթույթների շղթաների մալուխները` ուղեգծի ամբողջ երկարությամբ պետք է անցկացնել կողք կողքի: Ուրիշ սարքվածքներից կամ կողքից անցնող շղթաներից մակածված լարման նկատմամբ զգայուն սարքերի և սարքվածքների շղթաների համար պետք է կիրառվեն էկրանավորված հաղորդալարեր, ինչպես նաև ընդհանուր էկրանով վերահսկող մալուխներ կամ էկրանավորված ջղերով մալուխներ:

3.4.12. Հաստատուն և փոփոխական հոսանքի շղթաների տեղակայումը վահանային սարքվածքների սահմաններում (պանելները, կառավարող վահանները, պահարանները, արկղերը և այլն) ինչպես նաև անջատիչների, բաժանիչների և այլ սարքվածքների շարժաբերների միացումների ներքին սխեմաները, ըստ մեխանիկական ամրության պայմանների պետք է կատարված լինեն պղնձե ջղերով հաղորդալարերով կամ մալուխներով, որոնց հատվածքը պետք է լինի ոչ պակաս.

պտուտակային սեղմակներով միացյալ միալար ջղերի համար` 1,5 մմ2,

զոդումով միացվող միալար ջղերի համար` 0,5 մմ2,

զոդումով կամ հատուկ ծայրապանակների օգնությամբ պտուտակների տակ, միացվող բազմալար ջղերի համար` 0,35 մմ2 տեխնիկական հիմնավորված դեպքերում թույլատրվում է զոդումով միացվող, 0,35 մմ2-ից փոքր, բայց ոչ պակաս 0,2 մմ2-ից հատվածքով բազմալար պղնձե ջղերով հաղորդալարերի կիրառումը,

60 Վ-ից ոչ բարձր լարման շղթաներում, զոդումով միացվող ջղերի համար (կարգավարական վահաններ և կառավարող վահաններ, հեռուստամեխանիկայի սարքվածքներ և այլն)` 0,197 մմ2 (տրամագիծը` 0,5 մմ-ից ոչ պակաս):

Միալար ջղերի միացումը (պտուտակի տակ կամ զոդումով) թույլատրվում է իրականացնել միայն սարքավորման անշարժ տարրերին: Ջղերի միացումը սարքավորման շարժվող կամ հանովի տարրերի (անջատովի միակցիչներին, հանվող բլոկներին և այլն) պետք է կատարել ճկուն (բազմալար) ջղերով:

Հաղորդալարերի զոդման տեղերում մեխանիկական բեռնվածքներ չեն թույլատրվում:

Սարքվածքների դռնակների անցումների համար պետք է կիրառվեն բազմալար հաղորդալարերը 0,5 մմ2-ից ոչ փոքր հատվածքով, թույլատրվում է նաև միալար ջղերով հաղորդալարերի կիրառում 1,5 մմ2-ից ոչ փոքր հատվածքով, այն պայմանով, որ հաղորդալարերի կեմը աշխատում է միայն ոլորման վրա:

Վահանային սարքվածքների և այլ գործարանային արտադրության արտադրանքների վրա հաղորդալարերի հատվածքը որոշվում է նրանց առանց պահաժամի ԿՄ-ից պաշտպանության` համաձայն 1.3. գլ. թույլատրվող հոսանքային բեռնվածքների, իսկ հոսանքի տրանսֆորմատորներից գնացող շղթաների համար բացի դրանից, և ջերմային դիմացկունության պահանջներով: Տեղակայման մոնտաժման համար հարկ է կիրառել չայրվող մեկուսացումով հաղորդալարեր և մալուխներ:

Վահանային սարքվածքների ներքին տեղակայման համար ալյումինե ջղերով լարերի և մալուխների կիրառումը չի թույլատրվում:

3.4.13. Սարքերի միացումները միմյանց հետ, մեկ պանելի սահմաններում, հարկ է կատարել, որպես կանոն, անմիջականորեն, առանց միացնող լարերը միջակա սեղմակների վրա հանելու:

Սեղմակների կամ փորձարկման բլոկների վրա պետք է հանված լինեն շղթաներ, որի մեջ պահանջվում է միացնել փորձարկման և ստուգման սարքեր: Խորհուրդ է տրվում սեղմակների շարքի վրա հանել նաև այն շղթաները, որոնց փոխարկումը պահանջվում է սարքվածքի աշխատանքի ռեժիմի փոփոխության համար:

3.4.14. Միջանկյալ սեղմակներ հարկ է տեղադրել միայն այնտեղ, որտեղ.

հաղորդալարն անցնում է մալուխի, միավորվում են նույնանուն շղթաները (անջատման շղթաների լարման շղթաների, սեղմակների հավաքվածքը և այլն),

պահանջվում է միացնել փոխադրովի փորձարկիչ և չափիչ սարքեր, եթե չկան փորձարկման բլոկներ կամ համանման սարքվածքներ,

մի քանի մալուխներ անցնում են մեկ մալուխի կամ տարբեր մալուխների շղթաները վերաբաշխվում են (տես նաև 3.4.8.):

3.4.15. Տարբեր միացումներին կամ սարքվածքներին պատկանող սեղմակները, պետք է առանձնացվեն առանձին սեղմակների հավաքվածքներում:

Սեղմակների շարքերում չպետք է գտնվեն մեկը մյուսից անմիջական մոտիկությամբ սեղմակներ, որոնց պատահական միացումը կարող է բերել միացությունների միացում կամ անջատում և կամ ԿՄ օպերատիվ հոսանքի գրգռման շղթաներում:

Պանելի վրա (պահարանի մեջ) մեկ միացության պաշտպանության տարբեր տեսակներին վերաբերվող սարքավորման կամ տարբեր սարքվածքների տեղավորման դեպքում, սեղմակների հավաքվածքների միջոցով օպերատիվ հոսանքի բևեռներից սնման մատուցումը, ինչպես նաև այդ շղթաների, պանելի վրայով, բաշխումը պետք է կատարված լինեն անկախ` յուրաքանչյուր տեսակի պաշտպանությունների կամ սարքվածքների համար: Եթե պաշտպանության առանձին համալիրներից անջատման շղթաներում չեն նախատեսվում մակադրակներ, ապա ելքային պաշտպանության ռելեին կամ անջատիչի անջատման շղթաներին այդ շղթաների միացումը հարկ է իրականացնել սեղմակների հավաքվածքների առանձին սեղմակների միջոցով: Այդ դեպքում նշված շղթաների միացումները պանելի վրա պետք է կատարել անկախ` պաշտպանությունների յուրաքանչյուր տեսակի համար:

3.4.16. Պաշտպանության և ավտոմատիկայի շղթաներում, շահագործական ստուգումների և փորձարկումների անցկացման համար` հարկ է նախատեսել փորձարկիչ բլոկներ կամ չափիչ սեղմակներ, որոնք ապահովում են (բացառությամբ 3.4.7. կետում վերապահված դեպքերից) օպերատիվ հոսանքի աղբյուրի, լարման և հոսանքի տրանսֆորմատորների անջատումը, առանց հաղորդալարերի և մալուխների անջատման` հոսանքի շղթաների նախնական կարճ միացման հնարավորությամբ, սարքվածքների ստուգման և կարգաբերման համար` փորձարկիչ սարքերի միացումը:

Ցանցի ռեժիմի պահանջներով, ընտրողականության պայմաններով և այլ պատճառներով, աշխատանքից պարբերաբար, հանվող ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները, պետք է ունենան հատուկ հարմարանքներ` դրանց օպերատիվ անձնակազմի կողմից աշխատանքից հանելու համար:

3.4.17. Սեղմակների հավաքվածքները, անջատիչների և բաժանիչների օժանդակ հպակները և սարքերը պետք է տեղակայվեն, իսկ հողակցող հաղորդալարերը տեղադրվեն այնպես, որպեսզի ապահովված լինի հավաքվածքների և երկրորդային շղթաների սարքերի սպասարկման անվտանգությունը և մատչելիությունը առանց 1 կՎ-ից բարձր լարման առաջնային շղթաներից լարումը հանելու:

3.4.18. Երկրորդային շղթաներում կիրառվող սարքերի մեկուսացումը պետք է համապատասխանի տվյալ շղթաները սնող աղբյուրի (կամ բաժանիչ տրանսֆորմատորի) աշխատանքային լարումով որոշվող նորմերին:

Օպերատիվ հաստատուն և փոփոխական հոսանքի շղթաների մեկուսացման հսկողությունը հարկ է նախատեսել յուրաքանչյուր հողակցում չունեցող անկախ աղբյուրի վրա (ներառյալ բաժանիչ տրանսֆորմատորները):

Մեկուսացման հսկողության սարքվածքը պետք է ապահովի սահմանված արժեքից ցածր մեկուսացման իջեցման դեպքում, ազդանշան տալը, իսկ հաստատուն հոսանքի վրա` նաև բևեռների մեկուսացման դիմադրության մեծության չափումը: Մեկուսացման հսկողությունը թույլատրվում է չկատարել օպերատիվ հոսանքի չճյուղավորված շղթայի դեպքում:

3.4.19. Յուրաքանչյուր միացության երկրորդային շղթաների օպերատիվ հոսանքի սնումը հարկ է իրականացնել առանձին ապահովիչների կամ ավտոմատ անջատիչների միջոցով (վերջինների կիրառումը` նախընտրելի է):

Ռելեային պաշտպանության և յուրաքանչյուր միացման անջատիչների կառավարման շղթաների օպերատիվ հոսանքով սնումը, որպես կանոն, պետք է նախատեսվի այլ շղթաների հետ չկապված (ազդանշանման, էլեկտրամագնիսական ուղեկապում և այլն) առանձին ավտոմատ անջատիչների կամ ապահովիչների միջոցով: Թույլատրվում է կառավարման շղթաների և կառավարվող սարքի դիրքի ազդանշանային լամպերի համատեղ սնումը: 220 կՎ և բարձր լարման միացությունների, ինչպես նաև 60 ՄՎտ և բարձր հզորության գեներատորների (բլոկների) համար պետք է նախատեսված լինի հիմնական և պահուստային պաշտպանությունների օպերատիվ հոսանքով առանձին սնումը (տարբեր ապահովիչներից, ավտոմատ անջատիչներից):

Ավտոմատ անջատիչների և ապահովիչների հաջորդաբար միացման դեպքում, վերջինները պետք է դրված լինեն ավտոմատ անջատիչներից առաջ (սնման աղբյուրի կողմից):

3.4.20. Պատասխանատու տարրերի ռելեային պաշտպանության, ավտոմատիկայի և կառավարման սարքվածքները պետք է ունենան օպերատիվ հոսանքով սնվող շղթաների վիճակի մշտական գործող հսկողություն: Հսկողությունը կարող է իրականացվել առանձին ռելեների կամ լամպերի կիրառմամբ կամ փոխարկման հեռագործ կառավարմամբ սարքերի` հաջորդող գործողության շղթայի սարքինության հսկողության համար նախատեսվող սարքերի օգնությամբ:

Ավելի պակաս պատասխանատու սարքերի համար սնման հսկողությունը կարող է իրականացվել օպերատիվ հոսանքի շղթայում ավտոմատ անջատիչի անջատված դիրքի մասին ազդանշանման միջոցով:

Հաջորդող գործողության շղթայի սարքինության հսկողությունը պետք է կատարվի նրանում փոխարկող սարքի օժանդակ հպակի առկայության դեպքում: Ըստ որում անջատման շղթայի սարքինության հսկողությունը պետք է կատարված լինի բոլոր դեպքերում, իսկ միացման շղթայի սարքինության հսկողությունը` պատասխանատու տարրերի, անջատիչների կարճմիակցիչների վրա և պահուստի ավտոմատ միացման (ՊԱՄ) կամ հեռուստակառավարման սարքվածքների ազդեցությամբ միացվող սարքի վրա:

Եթե շարժաբերի միացման շղթաների պարամետրերը չեն ապահովում այդ շղթայի սարքինության հսկողության հնարավորությունը, հսկողությունը չի կատարվում:

3.4.21. Էլեկտրակայանքներում, որպես կանոն, պետք է ապահովված լինի ազդանշանի ավտոմատ հաղորդումը` աշխատանքի բնականոն ռեժիմի խախտման և որևէ անսարքինության առաջացման դեպքում: Պետք է նախատեսված լինի այդ ազդանշանման սարքինության ստուգումը նրա պարբերական փորձարկումով: Առանց անձնակազմի մշտական հերթապահությամբ աշխատող, էլեկտրակայանքներում պետք է ապահովված լինի ազդանշանի հաղորդումը անձնակազմի գտնվելու վայրը:

3.4.22. Օպերատիվ հոսանքի այն շղթաները, որտեղ հնարավոր է տարբեր սարքվածքների սխալ աշխատանքը` միացման էլեկտրամագնիսների կամ այլ սարքերի աշխատանքի դեպքում առաջացած գերլարումներից, ինչպես նաև հողի հետ կարճ միացման դեպքում, պետք է պաշտպանված լինեն:

3.4.23. Հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային շղթաներում հողակցումը հարկ է նախատեսել մեկ կետում` հոսանքի տրանսֆորմատորների ամենամոտ սեղմակների հավաքվածքի վրա կամ հոսանքի տրանսֆորմատորների սեղմակների վրա:

Հոսանքի տրանսֆորմատորների մի քանի համալիրների միացյալ պաշտպանությունների համար, հողակցումը պետք է նախատեսված լինի նույնպես մեկ կետում: Այդ դեպքում թույլատրվում է 1 կՎ-ից ոչ բարձր ծակող լարմամբ, ստատիկ լիցքի հոսքի համար` 100 Օհմ շունտող դիմադրությամբ ծակող ապահովիչի միջոցով հողակցումը:

Միջանկյալ բաժանիչ հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային փաթույթները թույլատրվում է չհողակցել:

3.4.24. Լարման տրանսֆորմատորների երկրորդային փաթույթները պետք է հողակցված լինեն չեզոք կետի կամ փաթույթի ծայրերից մեկի հողակցող սարքվածքի հետ միացմամբ:

Լարման տրանսֆորմատորի երկրորդային փաթույթների հողակցումը, որպես կանոն, պետք է կատարված լինի լարման տրանսֆորմատորին ամենամոտ սեղմակների հավաքվածքի վրա կամ լարման տրանսֆորմատորի սեղմակների վրա:

Թույլատրվում է մեկ բաշխիչ սարքվածքի մի քանի լարման տրանսֆորմատորների հողակցվող երկրորդային շղթաների միավորումը ընդհանուր հողակցող հաղորդալարով: Եթե նշված հաղորդալարերը վերաբերվում են տարբեր բաշխիչ սարքվածքներին և գտնվում են տարբեր շինություններում (օրինակ` տարբեր լարման բաշխիչ սարքվածքների ռելեային վահաններ), ապա այդ հաղորդալարերը, որպես կանոն, չպետք է միացնել միմյանց հետ:

Որպես օպերատիվ փոփոխական հոսանքի աղբյուրներ օգտագործվող լարման տրանսֆորմատորների համար, եթե չի նախատեսվում օպերատիվ հոսանքի ցանցի բևեռներից մեկի աշխատանքային հողակցումը, լարման տրանսֆորմատորների երկրորդային փաթույթների պաշտպանական հողակցումը պետք է իրականացված լինի ծակող ապահովիչի միջոցով:

3.4.25. Լարման տրանսֆորմատորները, երկրորդային շղթաներում ԿՄ-ից պետք է պաշտպանված լինեն ավտոմատ անջատիչներով: Ավտոմատ անջատիչները պետք է տեղադրել սեղմակների հավաքվածքից բոլոր չհողակցված հաղորդիչների վրա, բացառությամբ հողակցման մեծ հոսանքներով ցանցերում լարման տրանսֆորմատորների զրոյական հաջորդականության (բաց եռանկյունի) շղթայի: Չճյուղավորված լարման շղթաներում թույլատրվում է ավտոմատ անջատիչներ չտեղադրել: Լարման տրանսֆորմատորի երկրորդային շղթաներում պետք է ապահովված լինի տեսանելի խզման ստեղծման հնարավորությունը (հատիչներ, անջատովի միակցիչներ և այլն):

Լարման տրանսֆորմատորի և նրա երկրորդային շղթաների հողակցման կետի միջև խզում առաջացնող սարքվածքների տեղակայում չի թույլատրվում:

3.4.26. Հողանցման փոքր հոսանքներով առանց ունակային հոսանքների փոխհատուցման շղթաներում տեղադրված լարման տրանսֆորմատորներում (օրինակ` գեներատոր-տրանսֆորմատոր բլոկի գեներատորային լարման վրա, էլեկտրակայանների և ենթակայանների սեփական կարիքների լարման վրա), անհրաժեշտության դեպքում պետք է նախատեսել պաշտպանություն գերլարումներից` չեզոքի ինքնաբերաբար տեղափոխությունների դեպքում: Պաշտպանությունը կարող է իրականացված լինել բաց եռանկյունի շղթայի մեջ ակտիվ դիմադրությունների ընդգրկմամբ:

3.4.27. 200 կՎ և բարձր լարման գծային լարման տրանսֆորմատորների երկրորդային շղթաներում պետք է նախատեսված լինի պահուստավորում այլ լարման տրանսֆորմատորից: Թույլատրվում է փոխադարձ պահուստավորում կատարել գծային լարման տրանսֆորմատորների միջև, ըստ երկրորդային բեռնվածության նրանց բավականաչափ հզորության դեպքում:

3.4.28. Լարման տրանսֆորմատորները պետք է ունենան լարման շղթաների սարքինության հսկողություն: Ռելեային պաշտպանությունը, որի շղթաները սնվում են լարման տրանսֆորմատորներից, պետք է սարքավորված լինեն 3.2.8.-ում կետ նշված սարքվածքներով:

Անկախ պաշտպանության շղթաներում նշված սարքվածքների առկայությունից կամ բացակայությունից, պետք է նախատեսված լինեն ազդանշաններ.

ավտոմատ անջատիչների անջատման դեպքում` նրանց օժանդակ հպակների օգնությամբ.

հաղորդաձողային բաժանիչների կրկնիչ ռելեների աշխատանքի խախտման դեպքում` կառավարման շղթաների խզման հսկողության սարքվածքների և ռելե-կրկնիչների օգնությամբ.

լարման տրանսֆորմատորների համար, որոնց ամենաբարձր լարման փաթույթների շղթաներում դրված են ապահովիչներ, ապահովիչների ամբողջականության խախտման դեպքում` կենտրոնական սարքվածքների օգնությամբ:

3.4.29. Ցնցումների և թրթռումների ենթակա տեղերում պետք է միջոցներ ձեռք առնվեն հաղորդալարերի հպումային միացումների խախտման, ռելեների սխալ գործելու, ինչպես նաև սարքերի անժամանակ մաշման դեմ:

3.4.30. Պանելները սպասարկվող կողմից պետք է ունենան այն միացումները ցույց տվող մակագրություններ, որոնց դասվում են պանելը, նրա նշանակությունը, վահանի վրա պանելի հերթական համարը, իսկ պանելների վրա տեղակայված սարքերը պետք է ունենան մակագրություններ կամ մակնշում` համաձայն սխեմաների:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
08.09.1998 թ.

պԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 10998181