«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 ապրիլի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10002076
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22 մարտի 2002 թ. |
N 168 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 27.12.2000Թ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՂԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ (ՌԵԵՍՏՐԸ) ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 768 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետությունում դեղերի պետական գրանցման կարգը և դեղերի պետական գրանցման փորձաքննության վարձի չափերը հաստատելու մասին» N 347 որոշման 29-րդ և 32-րդ կետերի, հիմք ընդունելով արտադրող կազմակերպության դիմումն ու «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալություն» ՓԲԸ-ի համապատասխան եզրակացությունը,
Հրամայում եմ`
1. Անվավեր ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 27.12.2000 թ. «Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանը (ռեեստրը) հաստատելու մասին» N 768 հրամանով հաստատված Հոֆման-Լա Ռոշ (Շվեյցարիա) կազմակերպության արտադրության Ռոհիպնոլ 1 մգ դեղահատեր N 30 դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում (հավաստագիր թիվ 1497):
2. ՀՀ առողջապահության նախարարի 27.12.2000 թ. N 768 հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության դեղերի պետական գրանցամատյանից (ռեեստրից) հանել Հոֆման-Լա Ռոշ (Շվեյցարիա) կազմակերպության արտադրության Ռոհիպնոլ 1 մգ դեղահատեր N 30 դեղի գրանցումը (էջ 143):
3. ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային և տեխնոլոգիական ապահովման վարչության պետ Ա. Բիշարյանին`
ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն գրանցման նպատակով:
4. ՀՀ առողջապահության նախարարության գործերի կառավարիչ Գ. Ստեփանյանին`
ապահովել սույն հրամանի հրապարակումը «Առողջապահության լրատու» շաբաթաթերթում` ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցում ստանալուց հետո:
Նախարար` |
Ա. Մկրտչյան |