«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հունվարի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 10202017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 հունվարի 2002 թ. ք. Երևան |
N 44 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 1270 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 532 որոշմամբ.
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 1999 թվականի օգոստոսի 9-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումները կանոնակարգելու մասին» N1270 հրամանով հաստատված ամուսնության գրանցման վերաբերյալ հրահանգչական ցուցումների 14-րդ կետի վեցերորդ պարբերության «նախարարի տեղակալի» բառերը փոխարինել «նախարարության ՔԿԱԳ վարչության պետի» բառերով:
Դ. Հարությունյան |