Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-34-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (11.03.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2025.03.03-2025.03.16 Պաշտոնական հրապարակման օրը 10.03.2025
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
12.02.2025
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
07.03.2025
Дата вступления в силу
11.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի փետրվարի 12-ին

 

«ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների նկատմամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն հոդվածով նախատեսված սահմանափակումների խախտման վերաբերյալ վարույթն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»:

 

Հոդված 2․ Օրենքի 10.1-ին հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների նկատմամբ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակի առաջացման վերաբերյալ վարույթն իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:»:

 

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով.

«2. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների կարգապահական պատասխանատվության հիմք է նաև նրանց կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագրքով սահմանված կանոնների խախտումը, որի դեպքում, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված դեպքերում կիրառելի չեն սույն օրենքով նախատեսված կարգապահական վարույթի վերաբերյալ կարգավորումները: Սույն մասով նախատեսված դեպքերում վարույթը հարուցում և իրականացնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Սույն մասով սահմանված կանոնը չի վերաբերում այն դեպքերին, երբ քննչական կոմիտեի նախագահը կամ տեղակալը թույլ է տալիս վարքագծի կանոնների և շահերի բախման այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են նրա՝ որպես քրեական վարույթի հանրային մասնակից հանդես գալու ընթացքում կատարած արարքին:»:

 

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ մասով.

«15. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող մարմինը կամ պաշտոնատար անձը քննարկում է կարգապահական պատասխանատվության ենթարկելու (սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տույժերից մեկը կիրառելու) հարցը և կայացնում համապատասխան որոշում:»:

 

Հոդված 5.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի դրույթները տարածվում են նաև մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված՝ վարքագծի կանոնները, ինչպես նաև շահերի բախման վերաբերյալ կարգավորումները կամ սահմանափակումները խախտելու կամ անհամատեղելիության պահանջները չպահպանելու դեպքերի վրա, եթե չեն լրացել պատասխանատվության ենթարկելու՝ Օրենքով սահմանված ժամկետները:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. մարտի 7

Երևան

ՀՕ-34-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 մարտի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան