ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 23-րդ մասում «Հաշմանդամներ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, իսկ «Հաշմանդամ» բառը՝ «Հաշմանդամություն ունեցող անձ» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 212-րդ հոդվածում՝
1) վերնագրի «ԲԱՓՀ-ի» բառը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերով.
2) 1-ին մասի «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների» բառերը փոխարինել «Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի» բառերով, «հաշմանդամ» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ նույն մասը «խմբից» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանից» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 1-ին հոդվածի, որն ուժի մեջ է մտնում Կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 1699-Ն և 2008 թվականի հունվարի 10-ի թիվ 113-Ն որոշումներում համապատասխան փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հոկտեմբերի 21 Երևան ՀՕ-352-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական: