ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի մայիսի 22-ին
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը «Հաշվեքննիչ պալատի» բառերից հետո լրացնել «նախագահի,» բառով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22-րդ մասով.
«22. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված երաշխիքը Հաշվեքննիչ պալատի նախագահի ու անդամների, ինչպես նաև պաշտոնաթող Ազգային ժողովի վերահսկիչ պալատի և Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահների նկատմամբ կիրառվում է՝ օգտագործելով 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 1-ին հավելվածով Հաշվեքննիչ պալատի նախագահի և անդամի համար նախատեսված գործակիցները:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2024 թ. հունիսի 7 Երևան ՀՕ-247-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունիսի 2024 թվական: