Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-129-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (19.04.2024-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.04.01-2024.04.14 Պաշտոնական հրապարակման օրը 09.04.2024
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
20.03.2024
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
08.04.2024
Дата вступления в силу
19.04.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի մարտի 20-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 27-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և ջրօգտագործման թույլտվություն ստացած անձի» բառերը։

 

Հոդված 2. Օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը «պահանջներով» բառից հետո լրացնել «կամ պայմաններով» բառերով։

 

Հոդված 3. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 5-րդ կետը «խախտման» բառից հետո լրացնել «կամ ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների վերանայման համար ջրօգտագործման թույլտվության իր օրինակը չներկայացնելու» բառերով.

2) 2-րդ մասը «վերանայման համար» բառերից առաջ լրացնել «կամ պահանջների» բառերով։

 

Հոդված 4. Օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում`

1) 1-ին կետը «ջրառի» բառից հետո լրացնել «, ջրահեռացման» բառով.

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) ջրառի, ջրահեռացման և կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի չափաքանակները.».

3) 6-րդ կետը «պայմանների» բառից հետո լրացնել «կամ պահանջների» բառերով։

 

Հոդված 5. Օրենսգրքի 33.1-ին հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը «պայմանների» բառից հետո լրացնել «կամ պահանջների» բառերով:

 

Հոդված 6. Օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 2-րդ կետը «պայմանների» բառից հետո լրացնել «կամ պահանջների» բառերով։

 

Հոդված 7. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «պահանջները» բառից հետո լրացնել «և պայմանները» բառերով, իսկ 2-րդ կետը «պայմանների» բառից հետո՝ «և պահանջների» բառերով։

 

Հոդված 8. Օրենսգրքի 37.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 37.1. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումը

 

1. Ստորերկրյա ջրային ռեսուրսներն օգտագործվում են բեռնաթափվող աղբյուրներով և դրենաժային հոսքով, ինչպես նաև հորատանցքերով:

2. Արտեզյան (ճնշումային) և գրունտային ստորերկրյա ջրերի օգտագործումն իրականացվում է արդյունահանման եղանակով՝ հորատանցքի միջոցով:

3. Բնաղբյուրն օգտագործվում է անմիջականորեն կամ ջրհավաքման (կապտաժի) կառույցների միջոցով:

4. Առաջնահերթ օգտագործման ենթակա են մեկ և ավելի տարիների տևողությամբ մշտադիտարկումների ենթարկված ստորերկրյա քաղցրահամ ջրաղբյուրները:

5. Հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներն իրականացնում են շինարարության իրականացման (հիդրոտեխնիկական կառուցվածքների) լիցենզիա ունեցող անձինք` ջրօգտագործողի միջոցներով:

6. Ստորերկրյա քաղցրահամ ջրերն առաջին հերթին օգտագործվում են խմելու, առողջապահական, կոմունալ և կենցաղային ջրամատակարարման նպատակներով:

7. Հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործումն իրականացվում է երկու փուլով՝

1) հորատանցքի կառուցմամբ՝ ջրօգտագործողի կողմից դրամագլխի հաշվին փոխանցված ֆինանսական միջոցների առկայության դեպքում և հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի հիման վրա.

2) հորատանցքի շահագործմամբ կամ կոնսերվացված հորատանցքի վերաբացմամբ՝ կառուցված և շահագործվող հորատանցքի անձնագրի հիման վրա:

8. Արգելվում է լուծարված հորատանցքերը վերաբացելը, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով՝ նաև հորատանցքեր հորատելը կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելը։

9. Ֆիզիկական և իրավաբանական անձինք պատասխանատվություն են կրում իրենց սեփականություն հանդիսացող տարածքներում լուծարված հորատանցքերի վերաբացման, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով՝ նաև հորատանցքերի հորատման կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար։

10. Ջրօգտագործողի կողմից ջրօգտագործման թույլտվությամբ շահագործվող հորատանցքերի համար դրամագլխի գումարը պետք է ձևավորվի սույն օրենսգրքի 37.1-ին հոդվածով սահմանված՝ դրամագլխի օգտագործման, հատկացումների հաշվարկման կարգը և վճարման ժամանակացույցը սահմանելու վերաբերյալ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում։

11. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեությունը ծանուցման ենթակա գործունեության տեսակ է: Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության ծանուցումը ներկայացվում է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմին:

12. Հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքը և անձնագրի ձևերը հաստատում է կառավարությունը:

13. Արարատյան դաշտի՝ Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարի սահմանած Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում արգելվում է նոր հորատանցքերի միջոցով, իսկ ձկնաբուծական նպատակներով՝ նաև գործող հորատանցքերի միջոցով նոր ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը, եթե ջրավազանային կառավարման պլաններով այլ բան նախատեսված չէ։

14. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների տեղադրման, կնքման և օգտագործման կարգը սահմանում է կառավարությունը:

15. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումները ձեռք են բերվում և տեղադրվում ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջոցների հաշվին։

16. Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական սարքավորումներին ներկայացվող նվազագույն տեխնիկական պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը։»:

 

Հոդված 9. Օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «պահանջներին» բառից հետո լրացնել «և պայմաններին» բառերով։

 

Հոդված 10. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) հանել առաջին նախադասությունը.

2) երկրորդ նախադասության «2-րդ մասով» բառերը փոխարինել «3-րդ մասով» բառերով։

 

Հոդված 11. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «և (կամ) ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու» բառերը փոխարինել «կամ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործման նպատակով հորատանցք հորատելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերը վերաբացելու, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվության պահանջները կամ պայմանները չկատարելու կամ լուծարված հորատանցքերը վերաբացելու» բառերով։

 

Հոդված 12. Օրենսգրքի 117-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 117. Սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին ծանուցումը և համապատասխան միջոցների կիրառումը

 

 1. Եթե սույն օրենսգրքով ջրային հարաբերությունների բնագավառում գործառույթներ իրականացնելու լիազորություններ ունեցող ցանկացած մարմին տեղեկանում է որևէ անձի կողմից սույն օրենսգրքի պահանջների խախտման մասին, ապա մարմնի ղեկավարը այդ մասին անհապաղ, բայց ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է այդ անձին և տեղեկացնում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին։

2. Ծանուցագրում սահմանվում են խախտումները վերացնելուն ուղղված միջոցառումները և խախտումները վերացնելու ու այդ մասին համապատասխան լիազոր մարմնին տեղեկացնելու ժամկետները։

3. Ծանուցագրով պահանջվում է սույն օրենսգրքի պահանջների խախտմամբ գործունեության անհապաղ դադարեցում մինչև ծանուցագիրը տալու հիմք հանդիսացած խախտումների վերացումը՝ նշելով գործունեությունը չդադարեցնելու դեպքում տուժանքների մասին:

4. Ծանուցագիր ստացած անձը դրանում նշված պահանջները չկատարելու դեպքում ենթարկվում է պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Եթե սույն օրենսգրքի պահանջները խախտող անձը ծանուցագրում նշված ժամկետներում չի իրականացնում համապատասխան լիազոր մարմնի ծանուցագրում նշված միջոցառումները, ապա համապատասխան լիազոր մարմինն ապահովում է ծանուցագրում նշված միջոցառումների իրականացումը, որոնք անհրաժեշտ են սույն օրենսգրքի պահանջների խախտումը վերացնելու, այդ թվում` ջրային ռեսուրսներին հասցված վնասը նվազեցնելու, ազգային ջրային պաշարի մեծությունը կամ ջրերի որակի ստանդարտները, այդ թվում՝ ջրի որակի նորմերը պահպանելու համար: Այդ դեպքում համապատասխան լիազոր մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով հայց է ներկայացնում դատարան՝ իր կատարած ծախսերը փոխհատուցելու համար այն անձանցից՝

1) որոնք նախկինում եղել կամ ներկայումս պատասխանատու են սույն օրենսգրքի պահանջների խախտման համար.

2) հողի սեփականատիրոջից, որն օգտագործելու ժամանակ տեղի է ունեցել սույն օրենսգրքի պահանջների խախտումը.

3) որոնք իրավունք են ունեցել օգտագործելու հողն այն պահին, երբ տեղի է ունեցել խախտումը.

4) որոնց անփութության հետևանքով չի կանխվել սույն օրենսգրքի պահանջների խախտումը:»:

 

Հոդված 13. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

2. Սույն օրենքի 8-րդ հոդվածով շարադրվող՝ Օրենսգրքի 37.1-ին հոդվածի 13-րդ մասով սահմանված իրավական ակտը սահմանում է Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի ղեկավարը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2024 թ. ապրիլի 8

Երևան

ՀՕ-129-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 ապրիլի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան