ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2024 թվականի ապրիլի 12-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-14-րդ մասերով.
«12. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7108 ծածկագրին դասվող ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման ոսկի պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների |
բազային տուրքի 180-ապատիկի չափով |
13. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրին դասվող պլատինե ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման պլատին պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների |
բազային տուրքի 90-ապատիկի չափով |
14. «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7110 ծածկագրին դասվող պալադիումե ապրանքների (բացի Հայաստանի Հանրապետության ծագման պալադիում պարունակող համաձուլվածքներից և խտանյութերից) յուրաքանչյուր մեկ կիլոգրամի արտահանման լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար, բացառությամբ ԵԱՏՄ երկրներ արտահանման (տեղափոխման) և «Վերամշակում մաքսային տարածքից դուրս» մաքսային ընթացակարգով արտահանվող և հետագայում ներմուծվող ապրանքների |
բազային տուրքի 105-ապատիկի չափով»։ |
Հոդված 2. Օրենքի 38-րդ հոդվածի նախավերջին պարբերությանուղղ. «2-6-րդ» բառերը փոխարինել «2-14-րդ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2024 թ. մայիսի 2 Երևան ՀՕ-146-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական: