Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-246-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (20.07.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.07.10-2023.07.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.07.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
26.06.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
18.07.2023
Дата вступления в силу
20.07.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը «Ոստիկանության զորքերի հրամանատար» բառերից հետո լրացնել «-ոստիկանության պետի տեղակալ» բառերով, իսկ նույն կետի «Ոստիկանության պետի տեղակալ» բառերը փոխարինել «Գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ» բառերով․

2) 4-րդ կետի «հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր» բառերը փոխարինել «հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկան» բառերով, «ավագ օպերլիազոր» բառերը՝ «ավագ քրեական ոստիկան» բառերով, «օպերլիազոր» բառը՝ «քրեական ոստիկան» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ոստիկանության պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե Ոստիկանության պետի տեղակալներ են:»:

 

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում՝

 1) 6-րդ մասի «պարեկի և ավագ պարեկի» բառերը փոխարինել «պարեկի, ավագ պարեկի, քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի և հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկանի» բառերով.

 

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ մասով.

«6.2. Քրեական ոստիկանի պաշտոնում կարող են նշանակվել միայն այն անձինք, որոնք ունեն առնվազն բակալավրի որակավորում և Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում ստացել են քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն: Ոստիկանության ստորաբաժանումների՝ առնվազն բակալավրի որակավորում ունեցող ծառայողների նշանակումը քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում կատարվում է բացառապես Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտելուց հետո:»:

 

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 1.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.1. Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման՝ կրտսեր և միջին խմբի պաշտոններ, ինչպես նաև քրեական ոստիկանի, ավագ քրեական ոստիկանի և հատկապես կարևոր գործերով ավագ քրեական ոստիկանի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման երեք տարին մեկ անգամ:»:

 

Հոդված 5. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը կիրառելի է միայն Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում քրեական ոստիկանի նախնական մասնագիտական կրթություն ստացած առաջին հոսքի շրջանավարտների նկատմամբ, որոնց շնորհվում է առնվազն ոստիկանության լեյտենանտի կոչում, ինչպես նաև Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում վերապատրաստման դասընթացն ավարտած և քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվող ոստիկանության ծառայողների նկատմամբ: Այդ շրջանավարտները և ծառայողները համարվում են հավելավճար նախատեսող ատեստավորում անցած: Մինչև քրեական ոստիկանության միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակվելը ատեստավորում անցած ծառայողների ատեստավորման արդյունքները պահպանվում են մինչև քրեական ոստիկանության համապատասխան խմբերի պաշտոններում նշանակվելը:

3. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պայմանը չի տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» և «Իրավագիտության մագիստրոս» մասնագիտական որակավորում ստացած այն շրջանավարտների վրա, որոնք նշված որակավորումներն ստացել են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. հուլիսի 18

Երևան

ՀՕ-246-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հուլիսի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան