ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 15-ին
«ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բուսասանիտարիայի մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-140-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 28-րդ կետով.
«28) հրատապ կամ հատուկ դեպք՝ բույսերի կարանտին և ոչ կարանտին վնասակար օրգանիզմների տարածման կամ դրա հետևանքով հասցվող վնասի կանխարգելման կամ բույսերի պաշտպանության կամ հողերի բերրիության բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների քանակի պահանջարկ, որն ուղղված է բույսերի վնասակար օրգանիզմների դեմ հրատապ պայքարին և բույսերի համար անհրաժեշտ սննդատարրերով ապահովելուն:»:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «գրանցման» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով.
2) 14-րդ մասը «ժամկետը,» բառից հետո լրացնել «սակայն թույլատրվում է դրանց իրացումը կամ օգտագործումը կամ արտահանումը մինչև պիտանելիության ժամկետի ավարտը,» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը «ագրոքիմիկատներ» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 9-րդ կետը «համարը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա պեստիցիդների և ագրոքիմիկատների ներմուծման դեպքի» բառերով:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «չընդգրկված,» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծված պեստիցիդների և ագրոքիմիկատների,» բառերով:
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը «չստացած,» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն օրենքով սահմանված հրատապ կամ հատուկ դեպքում քաղաքականություն մշակող լիազոր մարմնի կողմից ընդունվող իրավական ակտի հիման վրա ներմուծվածների,» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հուլիսի 10 Երևան ՀՕ-220-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հուլիսի 2023 թվական: