ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի հունիսի 26-ին
«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «մասնագիտացված ստորաբաժանման» բառերը փոխարինել «լիազորություն ունեցող» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, 7-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և 8-րդ մասի երկրորդ նախադասությունը, 8-րդ հոդվածի 9-րդ մասը, 11-րդ հոդվածի 3-րդ մասը և 22-րդ հոդվածի 2-րդ մասը «ոստիկանության» բառից հետո լրացնել «իրավասու» բառով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) ապահովում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի կարգը սահմանում է ներքին գործերի նախարարը.».
2) 4-րդ կետի առաջին «իր համապատասխան ծառայողների» բառերը փոխարինել «ոստիկանության իրավասու ծառայողների» բառերով, իսկ երկրորդ «իր համապատասխան ծառայողների» բառերը՝ «նրանց» բառով.
3) 6-րդ կետի «մշակում» բառը փոխարինել «կիրառում» բառով, «իր համապատասխան» բառերը՝ «ոստիկանության իրավասու» բառերով, իսկ նույն կետը «նախատեսված» բառից հետո լրացնել «և ներքին գործերի նախարարի կողմից սահմանված» բառերով։
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։
Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. հունիսի 28 Երևան ՀՕ-198-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հունիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|