Գլխավոր տեղեկություն
Номер
ՀՕ-65-Ն
Տիպ
Օրենք
Тип
Исходный акт (06.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
01.03.2023
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
24.03.2023
Дата вступления в силу
06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի մարտի 1-ին

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 16.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. «Պետական գաղտնիքի մասին» օրենքի 26-րդ հոդվածով նախատեսված հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանալու համար սահմանված ժամկետում չդիմելը կամ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն չտրամադրելը կամ թույլտվության դադարեցումը պաշտոնից ազատելու կամ լիազորությունները դադարեցնելու (ծառայությունից ազատելու կամ ծառայությունը դադարեցնելու) հիմք է:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2023 թ. մարտի 24

Երևան

ՀՕ-65-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: