Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օր է սահմանվել 2023 թվականի նոյենբերի 15-ը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ծառայողական քննություն իրականացնող անձ` ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման ծառայող կամ ծառայողների խումբ.»:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի» բառերով։
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «կամ պատժից» բառերը.
2) 5-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը վերապահվում է նրանց պաշտոնի նշանակելու լիազորություն ունեցող անձին, իսկ ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ կիրառելու իրավունքը՝ Ոստիկանության պետին: Այլ պաշտոնատար անձանց կողմից կարգապահական տույժեր կիրառելու իրավունքը պատվիրակում է կարգապահական տույժեր կիրառելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձը` իր հրամանով, որով սահմանվում են նաև կարգապահական տույժերի կիրառման սահմանները:»:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «Ոստիկանության» բառը փոխարինել «Ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով։
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի «գ» կետը «միջոցներով» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ հրապարակային ելույթներով կամ ծառայողական պարտականությունները կատարելիս քննարկումների ժամանակ,» բառերով.
2) 6-րդ մասը «մասի» բառից հետո լրացնել ««ա», «բ»,» բառերով։
Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կարգապահական տույժ կիրառելու իրավունք ունեցող անձանց կողմից ծառայողական քննություն նշանակելու մասին համապատասխան հրամանները ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին փոխանցելու ընթացակարգը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:»:
Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ծառայողական քննության ընթացքում հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ծառայողական քննության նյութերը ուղարկվում են նախաքննության մարմին:»:
Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասում «ոստիկանության մեկ այլ ստորաբաժանում» բառերը փոխարինել «ոստիկանություն» բառով:
Հոդված 10. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության պահպանման» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի պահպանման» բառերով։
Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ծառայողական քննությունն անցկացվում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի վարչական շենքում կամ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրում։»:
Հոդված 12. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Բողոքարկման վարույթն իրականացնում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումը` ծառայողական քննության նյութերի հիման վրա:»:
Հոդված 13. Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 14. Օրենքի 43.1-ին հոդվածում՝
1) 1-ին մասի «քննության են առնվում ոստիկանության» բառերը փոխարինել «կարող են քննության առնվել» բառերով.
2) 2-7-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը:»։
Հոդված 15. Օրենքի 46-րդ հոդվածում «ոստիկանության ստորաբաժանումում» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումում» բառերով։
Հոդված 16. Եզրափակիչ մաս և անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանման կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։
2. Օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով սահմանված հրամաններն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում։
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-477-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: