ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հուլիսի 7-ին
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը «պաշտոնները» բառից հետո լրացնել «, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալների պաշտոնների, որոնք օրենքով սահմանված դեպքում կարող են հանդիսանալ նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն, որն զբաղեցվում է պետական ծառայության տվյալ տեսակը կարգավորող օրենքով սահմանված կարգով» բառերով.
2) 5-րդ մասը «ուժով» բառից հետո լրացնել «, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների, որոնք գործում են նաև օրենքով սահմանված լիազորությունների հիման վրա,» բառերով.
3) 6-րդ մասի առաջին նախադասությունը «պաշտոնակատարներ,» բառից հետո լրացնել «բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը «վարչապետը» բառից հետո լրացնել «, բացառությամբ պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի ղեկավարի՝ սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պետական ծառայության պաշտոն զբաղեցնող տեղակալների» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. օգոստոսի 1 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 օգոստոսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|