ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2022 թվականի հունիսի 9-ին
«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ‑1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի «ա» ենթակետից հանել «պաշտոնից ազատվել է «Հարկային ծառայության մասին» օրենքի 25.1-ին հոդվածի 1-3-րդ մասերով, 26-րդ հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված հիմքերից որևէ մեկով և» բառերը։
Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-12-րդ կետերում նշված պաշտոններն զբաղեցրած անձի` «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը:»:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 12-րդ մասի «Քննչական կոմիտեի մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» բառերով.
2) 12-րդ մասի 2-րդ կետի «14-րդ հոդվածով» բառերը փոխարինել «13-րդ կետով» բառերով.
3) 13-րդ մասի «2-րդ հոդվածի 1-ին, 8-12-րդ մասերում» բառերը փոխարինել «2-րդ հոդվածի 1-ին մասի 8-12-րդ կետերում» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2022 թ. հունիսի 29 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|