ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 9-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի 12-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով.
«18) կառավարության հաստատած կարգով ապահովում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու համար ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի կնքումը և վերահսկում օրենքով սահմանված պահանջների կատարումը:»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից՝
1) Կառավարությունը հաստատում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգը և ծառայությունների մատուցման վճարի չափը, ինչպես նաև այդ համակարգերից օգտվելու պայմանագրի օրինակելի ձևը մինչև 2021 թվականի հունվարի 1-ը.
2) 2021 թվականի հունվարի 1-ից հետո ցամաքուրդային (դրենաժային) համակարգերը շահագործող կազմակերպության և այդ համակարգերից օգտվող սուբյեկտների միջև փոխհարաբերությունները ենթակա են կարգավորման՝ ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու կարգով:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան ՀՕ-492-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 դեկտեմբերի 2020 թվական: